Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Ապրիլ 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Չորեքշաբթի, 01 Ապրիլ 2015
Չորեքշաբթի, 01 Ապրիլ 2015 19:55 Քաղաքական

ԱԲՐԱՄ ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈ՞ՒՄ Է

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Աբրամ Բախչագուլյանն "Իրավունքի" հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց այն լուրերը, որ առաջիկայում պաշտոնի է նշանակվելու:
Թե կոնկրետ որ ոլորտն է ղեկավարելու նախկին պաշտոնյան, ըստ տեղեկությունների, դեռ պարզ չէ: Իշխանությունները դեռ մտածում են` որտեղ կարող են նշանակել նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի կադր համարվող Բախչագուլյանին, թեպետ նա իրեն համարում է միայն ՀՀԿ-ի կադր:
Հետաքրքրվեցինք` Բախչագուլյանն իշխանության կողմից պաշտոնի առաջարկ ստացե՞լ է, լսեցինք հետեւյալը. "Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել":
ՍԱՊԾ նախկին պետը հիմա գրում է իր դոկտորական աշխատանքը եւ այլ բանի մասին չի մտածում: Ի դեպ, Բախչագուլյանը մեզ հետ զրույցում հերքեց կարաոկե ակումբ ունենալու մասին լուրերը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 01 Ապրիլ 2015 20:25 )

Չորեքշաբթի, 01 Ապրիլ 2015 19:45 Քաղաքական

Կ. ՊՈԼՍԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹՅՈՒՆԸ
ՍՏԻՊՎԱԾ Է ԿԱՏԱՐԵԼ ԹՈՒՐՔԱՄԵՏ ՔԱՅԼԵՐ

Այս տարի ապրիլի 23-ին աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում 100 անգամ կղողանջեն զանգերը: Սակայն, ինչպես տեղեկացրել է Կ. Պոլսի տեղի Հայոց պատրիարքի տեղապահ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, զանգեր չեն ղողանջի Ստամբուլում: Մինչդեռ Ստամբուլի հայկական ութ եկեղեցիներում մարտի 23-ին Դարդանելի ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինվորների համար հոգեհանգստի պատարագ է մատուցվելու: Այս մասին "Իրավունքը" խոսեց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ.
-Ցավոք, Կ. Պոլսի Հայոց պատրիարքությունը ստիպված է կատարել թուրքական իշխանությունների համար նպաստավոր եւ հաճելի քայլեր` դրանով եւս մեկ անգամ իրեն դուրս դնելով ընդհանուր հայության, ինչպես նաեւ Հայ առաքելական եկեղեցու ընդհանուր քայլերից: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 01 Ապրիլ 2015 20:09 )

Չորեքշաբթի, 01 Ապրիլ 2015 19:40 Քաղաքական

ԱՍՈՒՄ ԵՆՔ "ԶԱՐՈՒՀԻ"` ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆՔ "ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ",
ԱՍՈՒՄ ԵՆՔ "ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ"` ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆՔ ԶԱՐՈՒՀԻ


Ինչպես արդեն գրել է "Իրավունքը", "Ժառանգության" մամուլի ծառայության տարածած հայտարարության համաձայն` կուսակցությունը ապրիլի 2-ին համաժողով է կազմակերպում, որի ընթացքում քննարկվելու են Հայոց ցեղասպանության եւ Մեծ հայրենազրկման հետեւանքների վերացման թեմաները: Ընդ որում, անդրադարձ է կատարվելու ԱԺ "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած` "Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) եւ հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին" ՀՀ օրենքի նախագծին: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 01 Ապրիլ 2015 20:07 )

Չորեքշաբթի, 01 Ապրիլ 2015 19:35 Քաղաքական

ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՎԻՐՏՈՒԱԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ, ՎԻՐՏՈՒԱԼ ՎԱՐՉԱՊԵՏ...

Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը 2011 թվականի փետրվարի 4-ին հռչակեց Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն կազմավորելու գործընթացի սկիզբը: Այսօր Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունն ունի նախագահ, վարչապետ, խորհրդարան: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 01 Ապրիլ 2015 20:05 )

Չորեքշաբթի, 01 Ապրիլ 2015 19:30 Քաղաքական

"ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՄԱՆԱԼ ԲՀԿ-Ի ԲՈԼՈՐ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ"

Օրեր առաջ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ հեռախոսազրույց է ունեցել ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի հետ, ով հերքել է այն տեղեկատվությունը, թե ԲՀԿ-ից դուրս եկած որոշ պատգամավորներ դիմել են ՕԵԿ-ին անդամագրվելու:
Հիշեցնենք` ԲՀԿ-ից դեպի ՕԵԿ արտահոսքի մասին հայտարարել էր նաեւ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ով, սակայն, հրաժարվել էր անուններ հրապարակել: "Իրավունքի" հետ զրույցում նա նորից հրաժարվեց անուններ տալ, սակայն պնդեց` ՕԵԿ-ին անդամագրվելու դիմումներ եղել են:
Ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, Ա. Ադիբեկյանն այսպես արձագանքեց. "Երբ կլինի, նա կիմանա: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 01 Ապրիլ 2015 20:04 )

Չորեքշաբթի, 01 Ապրիլ 2015 19:25 Քաղաքական

"ԺԻՐՈՅԱԿԱՆՆԵՐԸ" ՇԱՆԹԻՆ "ՖՈՒՖԼՈ" ԵՆ ԱՆՎԱՆԵԼ

Շանթ Հարությունյանի` Ժիրայր Սէֆիլյանին ուղղված բաց նամակը, ուր վերջինիս հորդորում է "ռեժիմը հեռացնելու" գործողությունները սկսել որեւէ այլ օր, բայց ոչ ապրիլի 24-ին, բուռն քննարկումների առիթ դարձավ "Հիմնադիր խորհրդարանի" համակիրների եւ ակտիվիստների շրջանակում: Եթե պաշտոնական մակարդակով "Հիմնադիր խորհրդարանը" հայտարարել է, որ Շանթի նամակը չի քննարկելու, ապա ակտիվիստները բուռն հիասթափություն ապրելով, իրենց քննարկումներում ի ցույց հանեցին երեւակայության բուռն թռիչք: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 01 Ապրիլ 2015 20:00 )

Չորեքշաբթի, 01 Ապրիլ 2015 19:25 Քաղաքական

ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԿՕԳՆԻ՞ "ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ"

Ինչպես հայտնի է, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը մարտի 27-ի իր ասուլիսից հետո դարձել է "Հիմնադիր խորհրդարանի" աչքի գրողը եւ ատելության առարկան, իսկ Կարո Եղնուկյանը հասցրել է հայտարարել` իբր, Գյումրիում իշխանությունը դանակահարություն է կատարել Ռուստամյանի հրահանգով: Հիմա էլ Ռուստամյանին դատապարտելու "սուրբ գործին" միացել են "Հիմնադիր խորհրդարանի" սփյուռքյան հովանավոր-հրահանգիչները, ովքեր կոչվում են "Ազգային վերածնունդ" շարժում: Սույն` Երվանդ Օտյանի գրչին արժանի հիմնարկության բոլոր մասնաճյուղերը տարածել են դատապարտող հայտարարություն, ուր նրան որակում են "պալատական ծաղրածու", միաժամանակ հույս հայտնելով, որ ՀՅԴ շարքերը չեն կիսում Ռուստամյանի տեսակետները "Հիմնադիր խորհրդարանի" վերաբերյալ: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 01 Ապրիլ 2015 20:02 )

Չորեքշաբթի, 01 Ապրիլ 2015 19:20 Քաղաքական

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՆՈՐ ԽԱՌՆԱԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ինչպես հայտնի է, տխրահռչակ Գեորգի Վանյանի "խաղաղարար" թրքասիրական այլանդակությունների զգալի մասը եւ հայ-թուրքական տարբեր կասկածելի նախագծեր ֆինանսավորվել են Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից: Եվ ահա, սույն դիվանագիտական հաստատությունը նոր խառնակչություն է սկսել: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 01 Ապրիլ 2015 19:59 )

Չորեքշաբթի, 01 Ապրիլ 2015 19:20 Հանրություն

ԱՊՐԻԼԸ ԵՎՍ ԿԼԻՆԻ ԱՆՁՐԵՎՈՏ

"Ապրիլի ամսին երկրի ողջ տարածքում տեղումները լինելու են նորմայից ավել, այսինքն ապրիլը եւս կլինի անձրեւառատ, օդի ջերմաստիճանը նորմայի սահմաններում: Իսկ այս երկու օրերին` ապրիլի 1-ին եւ 2-ին, կգրանցվեն առանց տեղումների եղանակ, 3-ին հնարավոր են տեղումներ, իսկ 4-ին` ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ",- մեզ հետ զրույցում անդրադառնալով ապրիլ ամսվա եղանակային կանխատեսումներին` Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 01 Ապրիլ 2015 20:53 )

Չորեքշաբթի, 01 Ապրիլ 2015 19:20 Հանրություն

«ԳՅՈՒՂԱՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՆԴԸ ԹՈՂԱԾ` «ՕԴՆՈԿԼԱՍՍՆԻԿԻՈՒՄ» Է»


Ապրիլի 1-ի` Ծիծաղի ու հումորի համաշխարհային օրվա առթիվ, որը տարիների ընթացքում վաստակել է Խաբելու օր անունը, «Իրավունքը» «Ուղիղ կապ» խորագրի ներքո հյուրընկալել էր «32 ատամ» ակումբի գլխավոր պրոդյուսեր, «32» թատրոնի դերասան, բեմադրիչ ԿԱՐԵՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ: Սակայն հաշվի առնելով հատկապես այս տարվա ապրիլյան կարեւորությունն ու լրջությունը` մեր հյուրը առավել մանրամասն պատասխանեց հասարակությանը հուզող, մտահոգող հարցերին: Ասենք հարցերն էլ, հիմնականում, հեռու էին հումորից...

«ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՄՈԼՈՐԵՑՆՈՂ, ԿՐՔԵՐ ԲՈՐԲՈՔՈՂ ՖՈՒՆԿՑԻԱ ԿԱՏԱՐՈՂ  ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ ԵՄ ՏԵՍՆՈՒՄ»

- Կարեն, վերջերս մի շարք հումորիստներ, դերասաններ սկսել են լուրջ քաղաքական վերլուծություններ անել: Չե՞ք պատրաստվում Դուք էլ դառնալ քաղաքական ակտիվիստ (ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒՀԻ, ք. Երեւան):

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 01 Ապրիլ 2015 22:17 )

Չորեքշաբթի, 01 Ապրիլ 2015 19:20 Հանրություն

«ՈՉ ՄԻ ՂԵԿԱՎԱՐ ՉԻ ՈՒԶՈՒՄ ԻՐ «ՊՈՍՏԸ» ԶԻՋԵԼ ՄԵԿ ԱՅԼ ՂԵԿԱՎԱՐԻ»

Տեղական ինքնակառավարման մարմիններում շարունակում է լայնորեն քննարկվել ու օր օրի ավելի բուռն թափ ստանալ ՀՀ կառավարության որոշումը, ըստ որի` Հայաստանի մի շարք գյուղական եւ քաղաքային համայնքներում տեղական հանրաքվեներ կանցկացվեն: Իսկ հանրաքվեի արդյունքում 80-ից ավելի համայնքներ կվերամիավորվեն, եւ կձեւավորվի 14 խոշոր համայնք: Կառավարության վերոնշյալ պիլոտային ծրագրի շուրջ համայնքներում ծավալվող քննարկումների մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 02 Ապրիլ 2015 01:45 )

Չորեքշաբթի, 01 Ապրիլ 2015 19:15 Քաղաքական

ՄԵՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏՈՒՄ ԱՄԵՆ ՕՐ ԱՊՐԻԼԻ 1 Է


Այսօր ծաղրի, ծիծաղի եւ կատակի միջազգային օրն է: Կենցաղում այն պարզունակ ընկալվում է որպես "խաբելու օր", սակայն ինչպես իրավացիորեն նկատեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը` չարժե, որ որոշ կայքեր տափակ հումորներ եւ էլ ավելի տափակ ստեր մոգոնեն, քանզի նրանց համար ամեն օր ապրիլի 1 է: Խոշոր հաշվով, նույնը կարելի է ասել եւ մեր ընդդիմադիր կուսակցությունների եւ շարժումների մեծամասնության մասին, քանզի վաղուց արդեն նրանք քաղաքական դաշտը վերածել են կրկեսի, իսկ իրենք հաճախ չեն տարբերվում ծաղրածուներից:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 03 Ապրիլ 2015 18:39 )

Չորեքշաբթի, 01 Ապրիլ 2015 14:14 Քրեական

ԽՈՒԶԱՐԿԵԼ ԵՆ ԵՐՐՈՐԴՄԱՍՑԻ ԼՅՈՎԻԿԻ ՀԵՏ ՍՊԱՆՎԱԾ ԴՐՈՅԻ ՏՈՒՆԸ


"Նուբարաշեն" ՔԿՀ-ի դիմաց հնչած կրակոցներից Երրորդմասցի Լյովիկի հետ սպանված Դրաստամատ Թադեւոսյանի` Դրոյի մոր` Սիրուն Նաջարյանի բնակարանում ոստիկանության աշխատակիցները օրերս խուզարկություն են իրականացրել: Թե ինչ նպատակով, եւ արդյոք որեւէ բան առգրավվել է, փորձեցինք պարզել փաստաբան ԱՐՄԵՆ ՖԵՐՈՅԱՆԻՑ, ով ներկա Է եղել խուզարկությանը.
-Խուզարկությունն իրականացվել է մարտի 28-ին: Ոստիկանությունը չցանկանալով խուզարկությունը կապել մարտի 4-ին տեղի ունեցած սպանությունների հետ` փորձել է այլ պատճառ գտնել: Մասնավորապեսª ոստիկանության թիրախը, որպես այդպիսին, ընտրվել է Սեպուհ Թադեւոսյանը` Դրոյի եղբայրը: Իբր թե, ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Սեպուհ Թադեւոսյանը կասկածվում է գողություն կատարելու մեջ: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 01 Ապրիլ 2015 20:56 )

Չորեքշաբթի, 01 Ապրիլ 2015 14:14 Քրեական

ԾԳԼԸ, ՏԼԵՆ ԵՎ ԳԱՍՏՐԻԿԸ ԳՐԱՎՈՎ ԿԱԶԱՏՎԵ՞Ն

Երրորդմասցի Լյովիկի գործով մեղադրյալներ Սարգիս Գրիգորյանին (Ծգլ), Սարգիս Հախանումյանին (Տլե) եւ Վահան Հակոբյանին (Գաստրիկ) կալանավորելու որոշումների դեմ այսօր բողոք կներկայացվի Վերաքննիչ դատարան: "Կալանավորման որոշումներն անհիմն են, քանի որ բացակայում է հիմնավոր կասկածն այն մասին, որով հստակ կերեւա, որ պաշտպանյալներս առնչվում են իրենց առաջադրված մեղադրանքների հետ: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 01 Ապրիլ 2015 20:57 )

Չորեքշաբթի, 01 Ապրիլ 2015 12:50 Տնտեսություն

ԻՆՉՈՒ ԵՆ ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՄԻԼԻՈՆՆԵՐՆ
ՈՒ ՇՔԵՂ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԸ ՄՆԱՑԵԼ "ՍՏՎԵՐՈՒՄ"

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի համար այս տարին այնքան էլ "բարենպաստ" չէր, քանի որ ՎՊ նախագահը սուսիկ-փուսիկ որոշել էր աննկատ մնալ պատգամավորների ու հանրության աչքից եւ չներկայացնել 2013-ի հաշվետվությունը: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 01 Ապրիլ 2015 20:24 )

Չորեքշաբթի, 01 Ապրիլ 2015 11:00 Մշակույթ

«ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՁԱՅՆՈՎ ԼՈՒՅՍԻ ՄԱՐԴՈՒՆ
ՉԵՄ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ»


Ուղիղ 10 տարի առաջ դերասան, նմանակող, Հումորի եւ երգիծանքի հանրապետական փառատոնի առաջին մրցանակակիր ՍԱՄՎԵԼ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ հիմնադրեց «Մեկից մեկ» երգիծական շքահանդեսը, որի շնորհիվ, ապրիլի 1-ը  Հայաստանում պաշտոնապես ճանաչվեց երգիծանքի ու հումորի օր: Այդ օրվանից ապրիլմեկյան տոնակատարություններն առանց նրա դժվար է պատկերացնել: Հենց այս առթիվ էլ «Իրավունքը» զրուցեց նրա հետ:

«ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ ՄԻՇՏ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ Է ԵՂԵԼ»

-Պարոն Բաղդասարյան, ըստ էության, Ձեր ստեղծած կերպարներում ունեցել եք մի քանի նախագահ «հոգեզավակ», մի քանի կուսակցությունների առաջնորդներ, ո՞ւմ համար եք այսօր Ձեզ մեղավոր կամ հպարտ զգում:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 02 Ապրիլ 2015 00:03 )

Չորեքշաբթի, 01 Ապրիլ 2015 11:00 Մշակույթ

Ն. ՄԻԽԱԼԿՈՎԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՂՈՔԻ ԱԼԻՔ Է ԲԱՐՁՐԱՑՐԵԼ ԲԱՔՎՈՒՄ

ՌԴ կինեմատոգրաֆիստների միության նախագահ, կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովը այս օրերին գտնվում է Բաքվում:
Համաշխարհային մասշտաբի վարպետի ներկայությունը Բաքվում մեծ բողոքի ալիք է բարձրացրել, քանի որ օրերս Միխալկովը հայտնել է իր վաղեմի նախագծերից մեկի "վերակենդանացման" մասին: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 01 Ապրիլ 2015 21:00 )

Չորեքշաբթի, 01 Ապրիլ 2015 11:00 Մշակույթ

"ՈՐՔԱՆ ՏԵՂՅԱԿ ԵՄ` "ՓԵՍԱՅԻ ՊԱՐԸ"
ՈՉ ՈՔ ՉԻ ԵՐԳԵԼ, ԵՐԵՎԻ ԵՍ ԵՐԳԵՄ"


Ժողովրդական երգիչ ՄԱՎՐ ՄԿՐՏՉՅԱՆԸ վերջերս իր հանդիսատեսին ներկայացավ նոր տեսահոլովակով: "Դլե յաման" երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը երգիչը նվիրել է լուսահոգի ՖԼՈՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հիշատակին: "Իրավունքի" հետ զրույցում երգիչն ասաց, որ իրեն այդքան էլ չի գոհացնում իր տարբերակով ներկայացրած "Դլե յամանի" մասին ստացած արձագանքները.
-Գուցե դա կապված է երգի "ծանր" լինելու  հե՞տ: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 01 Ապրիլ 2015 21:01 )

Չորեքշաբթի, 01 Ապրիլ 2015 10:05 Թեմա

ՌԴ ՄՈՒՏՔԻ ԱՐԳԵԼԱՆՔ ՈՒՆԵՑՈՂ
5800 ՄԻԳՐԱՆՏԻ ԱՐԳԵԼԱՆՔԸ ՀԱՆՎԵԼ Է


Այն, որ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո Ռուսաստանում հայ միգրանտների հետ կապված օրենսդրությունն էակաորեն թեթեւացվեց, հայտնի փաստ է: Բայց նաեւ փաստ է, որ դեռ չեն արդարացել մեր շատ հայրենակիցների սպասումները, որ այդպիսով կլուծվեն նաեւ արտաքսումների ու Ռուսաստան գնալ-գալու, այնտեղ մնալու հետ կապված բոլոր խնդիրները: Այս եւ միգրանտներին հուզող այլ հարցերի շուրջ զրուցեցինք Հայաստանի Միգրացիոն ծառայության պետ ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԻ հետ.
-ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Դուք նշում էիք, որ միգրանտների խնդիրները նվազելու են, բայց փաստորեն այսօր միգրանտները հաճախ կրկին լուրջ խնդիրների առաջ են կանգնում: Ի՞նչն է պատճառը: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 01 Ապրիլ 2015 20:22 )

Չորեքշաբթի, 01 Ապրիլ 2015 00:00 Բամբասանք

Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի` վերջին օրերին Լեւոն Զուրաբյանը երբեմն Արամ Մանուկյանի ուղեկցությամբ թակում են արեւմտյան դեսպանատների ու տարատեսակ արեւմտյան կառույցների դռները` ջանալով բացատրել, որ միայն ՀԱԿ-ը ի զորու է կանխել "Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացումը" ու իրենց պատռելով փորձում են հիմնավորել, որ պետք է ամեն կերպ խանգարել սահմանադրական բարեփոխումների ծրագրին: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 01 Ապրիլ 2015 20:11 )

Չորեքշաբթի, 01 Ապրիլ 2015 00:00 Զարմանք

Մեզ անզարմանք չթողեց Կենտրոնական բանկի նախկին նախագահ ԲԱԳՐԱՏ ԱՍԱՏՐՅԱՆԸ, հայտարարելով. "Հարկ է արձանագրել, որ ՀՀ իշխանությունները այդպես էլ դաս չքաղեցին նախորդ ճգնաժամից: Հայաստանը մնում է քաղաքականապես գերկոռումպացված մենաշնորհային շատ խոցելի համակարգ, որտեղ միակ "արդյունավետ" լուծվող խնդիրը իշխանությունների վերարտադրությունն է, որին եւ ուղղված են իշխանությունների ջանքերը, որի կազմալուծումն ու վերափոխումը զարգացման հիմնական նախադրյալն ու երաշխիքն են": Լսողին կթվա, թե այդ մարդու ոտքերն ամպոտ են, եւ նրա միակ երազանքը կոռուպցիան վերացնելն է: Բայց մի հարցնող լինի` Բագրատ Ասատրյանի պաշտոնավարման ընթացքում քանի՞ բանկ "պայթեց"` այդ բանկերում իրենց գումարները պահած քաղաքացիներին թողնելով քոռ ու փոշման: Զարմանալի է, ո՞վ է քննադատում: Ճիշտ է, ԿԲ մյուս նախագահներն էլ, ներառյալ գործողը, առանձնապես իսան չեն, բայց նրանց օրոք գոնե բանկերի այդպիսի խարդախ "ինքնասնանկացումներ" չկան: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 01 Ապրիլ 2015 20:13 )

Չորեքշաբթի, 01 Ապրիլ 2015 00:00 Արտաքին Քաղաքականություն

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՄԱՐ ԷԼ Է ՍԿՍՈՒՄ ԿԱՐԵՎՈՐՎԵԼ


Վերջին երկու օրերին համաշխարհային քաղաքականության ուշադրությունը կենտրոնացած է Լոզանում ընթացող "վեցյակի" ¥ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Չինաստան¤ եւ Իրանի միջեւ ընթացող բանակցությունների վրա: Երեկ լրացավ Իրանի միջուկային խնդրի շուրջ պայմանավորվածությունների փաթեթի մշակման վերջնաժամկետը, ինչը բանակցություններին այնպիսի գերարագ տեմպ էր հաղորդել, որ մասնակիցները նույնիսկ գիշերներն էին շարունակում աշխատել: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 01 Ապրիլ 2015 20:15 )

Page 1 of 2
<< Սկիզբ < Նախորդ 1 2 Հաջորդ > Վերջ >>