Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Ապրիլ 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Ուրբաթ, 03 Ապրիլ 2015
Ուրբաթ, 03 Ապրիլ 2015 19:20 Հանրություն

"ՀԱԿԱՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ Է, ԵՐԲ ՄԱՐԴՆ ԱՌԱՆՑ ԶՂՋԱԼՈՒª ՁԵՎԱՆՈՒՄ Է ՊԱՐԿԵՇՏ ԵՎ ԱՍՏԱՎԱԾԱՎԱԽ"

Առաջիկա կիրակի օրը Հայ առաքելական եկեղեցին նշելու է  է Սուրբ Հարության կամ Զատկի տոնը: Այդ օրը, ինչպես մեզ հետ զրույցում, եւս մեկ անգամ հիշեցրեց ՏԵՐ ՇՄԱՎՈՆ քահանա ՂԵՎՈՆԴՅԱՆԸ. "Օրը շատ խորհրդավոր է, իր մեջ մեծ շնորհ է պարունակում": Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 03 Ապրիլ 2015 19:39 )

Ուրբաթ, 03 Ապրիլ 2015 19:20 Հանրություն

ԲԱՆԱԿՈՒՄ ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՃԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ


Ըստ Հայաստանի Գլխավոր դատախազությանª 2014 թվականին բանակում արձանագրվել է 3728 դեպք, ինչը նախորդող տարվա դեպքերից քիչ է 304-ով: Արձանագրված դեպքերից 2578-ը եղել են պատահարներ-զանցանքներ, 1150-ը` հանցագործություններ, այդ թվում` 746-ը զինվորական բնույթի, իսկ 404-ը ընդհանուր բնույթի հանցագործություններ: Չնայած 2013թ.-ի համեմատ` զինվորական հանցագործությունները 20-ով նվազել են, սակայն դրանց թվում նկատելիորեն ավելացել են ծանր հանցագործությունները ¥2014թ.-ինª արձանագրվել է 116 դեպքª 2013թ.-ի 83-ի դիմաց¤ եւ առանձնապես ծանր հանցագործությունները ¥2014թ.-ինª 71 դեպքª 2013թ.-ի 31-ի դիմաց¤: Թե ինչով է պայմանավորված հատկապես մտահոգիչ համարվող ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների նման շեշտակի աճը, փորձեցինք պարզել նախ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խորհրդական, ռազմական փորձագետ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԻՑ: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 03 Ապրիլ 2015 19:38 )

Ուրբաթ, 03 Ապրիլ 2015 19:20 Հանրություն

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ  ՀԵՏ ՄԻԱՍԻՆ  Orange-ը ՀԻՇԱՏԱԿՈՒՄ Է  ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ

Ի զորակցություն  ողջ հայության եւ հարգանքի տուրք մատուցելով հայ ժողովրդի կրած մեծ կորստին` Orange-ի  նախաձեռնությամբ եւ աջակցությամբ  ապրիլին իրականացվելու են  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի  շարք միջոցառումներ: "Orange-ը Հայաստանի քաղաքացի է, որն ունի ֆրանսիական արմատներ: Այդ պատճառով  մենք որոշել ենք  մեր մասնակցությունն ունենալ  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի  շարք միջոցառումների, այդ թվում` այն նախաձեռնություններին, որոնք արտահայտում են Ֆրանսիայի ժողովրդի զորակցությունը հայ ժողովրդին: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 03 Ապրիլ 2015 19:40 )

Ուրբաթ, 03 Ապրիլ 2015 18:55 Քաղաքական

ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՉԻ ԽՈՍՈՒՄ ՆՈՐ ՊԱՇՏՈՆԻՑ

Երեկ ՀՀ կառավարության նիստում` կառավարության որոշմամբ` Կոտայքի արդեն նախկին մարզպետ ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ազատվեց պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Թեեւ շրջանառվում են խոսակցություններ, որ պարոն Հարությունյանը զբաղեցնելու է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի` բավականին ժամանակ թափուր մնացած աթոռը, այնուամենայնիվ, պարոն Հարությունյանից էլ հետաքրքրվեցինք, թե իրեն ինչ պաշտոնի է տեսնում: Բայց հստակեցում չեղավ. Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 03 Ապրիլ 2015 19:28 )

Ուրբաթ, 03 Ապրիլ 2015 18:35 Քաղաքական

ԱՍՍԱԼԱ-Ի ԱՆՈՒՆԻՑ` ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՐԵԼ ԵՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ

Երեկ համացանցում հայտնվել է ստորեւ ներկայացվող հաղորդագրությունը, որը ստորագրված է "Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի ռազմական խորհուրդ".
–Էրտողանի իշխանութեան կողմէ 24 Ապրիլը թրքական տօնակատարութեան օր անուանելը հայ ժողովուրդի, համայն քաղաքակիրթ մարդկութեան եւ 1.5 միլիոն  զոհուած հայերու յիշատակին նկատմամբ վիրաւորանք եւ մարտահրաւէր է: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 03 Ապրիլ 2015 19:09 )

Ուրբաթ, 03 Ապրիլ 2015 18:25 Քաղաքական

"ԱՅՍ ՄԱՐԴԻԿ 100.000$ ԵՆ ՍՏԱՑԵԼ ՄԱՀԱՓՈՐՁՆ
ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ"


ԱԻՄ առաջնորդ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ 2013 թվականի հունվարի 31-ին մահափորձի ենթարկվելուց հետո այդ գործով դատապարտյալներ, "էպոսագետ" Վարդան Սեդրակյանից, Սամվել Հարությունյանից, Խաչատուր Պողոսյանից գումար է պահանջում իր բուժումների համար` 42 միլիոն 524 հազար դրամ:
Վարդան Սեդրակյանի գործով դատավոր Արայիկ Մելքումյանը 2014 թ.-ի մարտի 13-ին որոշեց Վարդան Սեդրակյանից, Խաչատուր Պողոսյանից եւ Սամվել Հարությունյանից` հօգուտ Պարույր Հայրիկյանի, բռնագանձել 41 միլիոն դրամ եւ 4 հազար դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, իսկ ահա, բուժման հետ կապված այլ հավելումներ ստանալու համար 2 միլիոն 424 հազար դրամի պահանջը մերժեց: "Ժողովուրդ"-ի հետ զրույցում Վարդան Սեդրակյանի կինը` Ռուզան Սեդրակյանը, ասել էր, որ իրենք չպետք է վճարեն Հայրիկյանի բուժման համար, ավելին` իրենք բողոքարկելու են վճիռը: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 03 Ապրիլ 2015 19:06 )

Ուրբաթ, 03 Ապրիլ 2015 18:20 Քաղաքական

"ԳՈՒԼՈՅԱՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՎ ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆՔ". ՀՀԿ ԿԱԶՄԲԱԺՆԻ ՂԵԿԱՎԱՐ

25 տարի առաջ ապրիլի 2-ին "Անկախության բանակ" ռազմական միավորման հրամանատարների եւ Աշոտ Նավասարդյանի ղեկավարությամբ նախաձեռնող խմբի կողմից հիմնադրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: 5 տարի առաջ 20-ամյակը նշվեց մեծ շուքով, Մարզահամերգային համալիրում, սակայն այս տարի կարծես պասսիվություն է նկատվում: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 03 Ապրիլ 2015 18:47 )

Ուրբաթ, 03 Ապրիլ 2015 18:15 Քաղաքական

ՍԻՄ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԱՊԱԳԱ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ

Երեկ ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ Աժ-ում հանդիպեց Երեւանի պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի մի շարք ուսանողների հետ: Ապագա քաղաքագետներին պատգամավորը նախ ներկայացրեց իր անցած քաղաքական ճանապարհը, այն դժվարություններն ու խոչընդոտները, որին նա եւ կուսակիցները հանդիպել են 26 տարիների ընթացքում. "Կուսակցությունը ստեղծվել է 1989 թվականի ապրիլի 4-ին, եւ իրավիճակն այսքան ազատ ու ժողովրդավար չէր: Երբ ստեղծում էինք ՍԻՄ-ը, դա ուղեկցվեց ձերբակալություններով, մի պահ անգամ պարետային ժամ էր հայտարարված, որ մարդիկ երեկոյան ժամերին չէին կարող ազատ դուրս գալ փողոց: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 03 Ապրիլ 2015 18:46 )

Ուրբաթ, 03 Ապրիլ 2015 18:10 Քաղաքական

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՑ ՄԱՐԶՊԵՏ,
ՄԱՐԶՊԵՏԻՑ... ԴԵՍՊԱ՞Ն

Երեկ ՀՀ կառավարության նիստում, ինչպես զեկուցեց արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարար ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԸ, կառավարության որոշմամբ` Արամ Հարությունյանն ազատվեց Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 03 Ապրիլ 2015 18:44 )

Ուրբաթ, 03 Ապրիլ 2015 18:05 Քաղաքական

ՊԵՐՄՅԱԿՈՎԻ ԳՈՐԾՈՎ "ՊԱՐԶՎԵԼ ԵՆ
ԷԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ"


Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի գործով փորձաքննությունները դեռ շարունակվում են: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 03 Ապրիլ 2015 18:42 )

Ուրբաթ, 03 Ապրիլ 2015 18:00 Քաղաքական

ԻՆՉ ԵՆ ԾՐԱԳՐԵԼ "ՍԵՎ ՈՒ ՍՊԻՏԱԿ ՈՉԽԱՐՆԵՐԸ"
ԵՎ ՆՐԱՆՑ ԱՆԳԼՈՍԱՔՍ ՉՈԲԱՆՆԵՐԸ


Մազութային սուլթանատի ռազմատենչ հռետորաբանությունը հասել է իր գագաթնակետին: Ակկոյունլու եւ Կարակոյունլու (սեւ եւ սպիտակ ոչխարների) քոչվոր ցեղի առաջնորդները` սուլթանատի բռնապետով սկսած, պատգամավորներով ու այլ խառախուռայով վերջացրած, մի գլուխ սպառնում են գրավել ինչ ասես` Ստեփանակերտով սկսած, Երեւանով վերջացրած:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 07 Ապրիլ 2015 20:36 )

Ուրբաթ, 03 Ապրիլ 2015 18:00 Քաղաքական

"ՍԷՖԻԼՅԱՆՆ ԷԼ ԳԻՏԻ`
ՎԱՐԿԵՐԸ ՉՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՉԸ ՌԵԱԼ ՉԷ"


Ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՑ "Իրավունքը" հետաքրքրվեց` արդյո՞ք "Հիմնադիր խորհրդարան" նախաձեռնության համակարգող քարտուղար Ժիրայր Սէֆիլյանի կոչը մինչեւ ապրիլի 24-ը վարկերը չմարելու մասին իրական է ու ռեալ: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 03 Ապրիլ 2015 18:41 )

Ուրբաթ, 03 Ապրիլ 2015 16:12 Զարկերակ

ԵՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ.
ԻՄԻՏԱՑԻԱ՞, ԹԵ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Վերջին ժամանակներս նորից շատ է խոսվում մայիսին Ռիգայում տեղի ունենալիք ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի մասին: Այն կտրվածքով, որ այս հերթական միջոցառմանը հնարավոր է, որ վերջապես իրականացվի մեր արեւմտամետների "մանկության բյուրեղյա երազանքը"ª ստորագրվի ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին պայմանագիրª անցած տարի տապալված ասոցացման պայմանագրի փոխարեն: Ու թեեւ մինչեւիսկ խոսում են, թե այդ պայմանագրում նման-նման դրույթներ կլինեն, սակայն մինչեւ մայիս բան չի մնացել, իսկ այդ պայմանագրի ո՛չ պաշտոնական նախագիծը կա եւ ո՛չ էլ անգամ նախնական համաձայնեցված դրույթները, որոնց հիման վրա հնարավոր է պայմանագիր կազմել: Թե այս իրավիճակում որքանո՞վ  է իրատեսական նման պայմանագրի ստորագրումը, եւ եթե նույնիսկ ինչ-որ բան ստորագրվի ¥կա վարկած, որ կարող է սեղանին դրվել ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը¤, դա ինչ կտա Հայաստանին, "Իրավունքը" փորձեց ճշտել հայաստանյան որոշ վերուծաբաններից: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 03 Ապրիլ 2015 19:31 )

Ուրբաթ, 03 Ապրիլ 2015 12:50 Տնտեսություն

"ԴԵՊԻ ՌԴ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԿՍԿՍԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ"


Այն, որ այս տարվա ընթացքում էականորեն կրճատվել է Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը, նոր բան չէ: Համենայնդեպսª պաշտոնական վիճակագրությունն էլ է փաստում ¥տվյալները դեռ հրապարակված չեն¤, որ տարվա առաջին եռամսյակում անկումն անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ  25 տոկոսի կարգի է, ընդ որումª նույն համաչափությամբ նվազել է ինչպես ներմուծումը, այնպես էլª արտահանումը:

ԻՆՉՈՒ Է ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔՆ ԱՃՈՒՄ

Իհարկեª հատկապես վտանգավոր է արտահանման անկումը, որը նույն համաչափությամբ նվազեցնում է արտարժույթի մուտքը Հայաստան: Այն առումով, որ արտարժույթի մուտքը նկատելիորեն նվազել է նաեւ տրանսֆերտների կրճատման պատճառով: Բայց այստեղ բախվում ենք մեկ տարօրինակ դրվագի. դոլարային տեսքով արտարժութային մուտքի կրճատումը պետք է հատկապես վերջին երկու ամիսներին հանգեցներ դոլարի ներքին դեֆիցիտի եւ դրամի փոխարժեքի թուլացման: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 03 Ապրիլ 2015 19:34 )

Ուրբաթ, 03 Ապրիլ 2015 12:50 Տնտեսություն

ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱԿՏԻՎԱՑՆԻ ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Պեկինում կայացած հայ-չինական բանակցությունների ժամանակ ստորագրվել են ավելի քան մեկ տասնյակ փաստաթղթեր: Ներկայացնենք մի քանիսը: Դրանից մեկը 2015-2018թթ. Չինաստանի կողմից Հայաստանի Հանրապետությանը արտոնյալ պայմաններով վարկեր տրամադրելու մասին շրջանակային hամաձայնագիրն է, ըստ որի Չինաստանի Արտահանման-ներմուծման բանկի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրվելու են արտոնյալ պայմաններով վարկեր: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 03 Ապրիլ 2015 19:35 )

Ուրբաթ, 03 Ապրիլ 2015 11:00 Մշակույթ

"ԱՍՈՒՄ ԷԻՆ` ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ,
ՄԵԶ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԻ ԽԱՌՆԵՔ, ԲԱՅՑ ԽԱՌՆԵԼ ԵՆՔ ԲՈԼՈՐԻՆ"


Այսօր Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում "Հիշում եմ եւ պահանջում" խորագրի ներքո հայազգի հայտնի դիրիժոր Ալան Ալթինօղլուի ղեկավարությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը  կներկայանա համերգով: Այդ եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ապրիլյան համերգաշարի, հյուրախաղերի մասին երեկ "Ազդակ" լրագրողական ակումբում խոսեցին հյուրընկալված  ԱԼԱՆ ԱԼԹԻՆՕՂԼՈՒՆ, թավջութակահար ԱԼԵՔՍԱՆԴՐ ՉԱՈՒՇՅԱՆԸ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր ԷԴՈՒԱՐԴ ԹՈՓՉՅԱՆԸ եւ ՀԱՖՆ-ի տնօրեն ՌՈՒԶԱՆՆԱ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ: Մինչ ասուլիսին անցնելը, ազգային նվագախմբի տնօրենին անակնկալ էր սպասվում: Տարվա ընթացքում մշակույթին եւ ազգային երաժշտությանը լավագույնս աջակցելու համար Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն ՌՈՒԶԱՆՆԱ ՍԻՐՈՒՆՅԱՆԻՆ տրվեց պատվոգիր` "Իրավունք" թերթի կողմից Տարվա մշակութային հաստատության լավագույն ղեկավար ճանաչվելու կապակցությամբ: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 03 Ապրիլ 2015 19:45 )

Ուրբաթ, 03 Ապրիլ 2015 11:00 Մշակույթ

ՀԱՅ ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱՆ
ԱՆԻԾՎԱ՞Ծ Է, ԹԵ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ


Մարտի 27-ին` Թատրոնի միջազգային օրը, կայացավ ավանդական դարձած "Արտավազդ" ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը: Ինչպես ամեն տարի, այս տարի էլ, մրցանակաբաշխության հաջորդող շաբաթը զերծ չմնաց ինտրիգներից, բայց դրան կանդրադառնանք մի ուրիշ անգամ:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երկուշաբաթի, 06 Ապրիլ 2015 15:37 )

Ուրբաթ, 03 Ապրիլ 2015 10:05 Թեմա

"ՍԻՐՏՍ ԼՑՎՈՒՄ Է ԳՈՀՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ, ՈՐ ՎԵՐՋԱՊԵՍ 2 ՄԻԼԻՈՆ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ ՎՐԵԺԸ ԼՈՒԾՎԱԾ Է"


118 տարի առաջ ծնվել է մեծն վրիժառու ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆԸ` մարդ, ով Հայոց ցեղասպանությունից հետո մեր ժողովրդին վերադարձրեց հայ լինելու հպարտությունը:
Ստորեւ ներկայացնում ենք նրա ցուցմունքը, տրված 1921թ. մարտի 16-ին` Թալեաթին մահապատժի ենթարկելուց մեկ օր անց.
– Ուրեմն Պարսկաստանի՞ց եք:
– Ոչ, պարսկահպատակ չեմ:
– Երեկ այդպես եք հայտարարել: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 03 Ապրիլ 2015 19:24 )

Ուրբաթ, 03 Ապրիլ 2015 10:05 Թեմա

«7-8 ՏԱՐԻՆԵՐԻ ՊՐԱԿՏԻԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՄՈՏ ԱՅԴ ՄՏԱՅՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՑՐԵԼ Է` ՄԵՌԵԼՈՑ ՕՐԵՐԻՆ ԱՅՑԵԼԵԼ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐ»



Թեպետ թերի տեղեկատվությունը ամբողջ 2 օր մամուլում ու համացանցում շրջանառում էր, որ տաղավար տոներին հաջորդող օրերը հետայսու դառնալու են աշխատանքային, բայց իրականությունը բոլորովին այլ էր: Պարզապես, ՀՀ կառավարությունը որոշել է վերանայել հարցը:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 04 Ապրիլ 2015 01:36 )

Ուրբաթ, 03 Ապրիլ 2015 00:00 Օրացույց

2 ԱՊՐԻԼ 2015

Էրդողանը կարծում է, որ կարող է որպես հաղթող սուլթան` տեղ զբաղեցնել մյուս սուլթանների շարքում, սակայն Ռեջեփ փաշան պետք է հրաժարվի նեոօսմանիզմի գաղափարախոսությունից եւ ներողություն խնդրի տարածաշրջանի մեծ ազգերից... Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 03 Ապրիլ 2015 19:12 )

Ուրբաթ, 03 Ապրիլ 2015 00:00 Բամբասանք

Լոս Անջելեսի հայտնի բլոգերներից մեկից (ում անունը հասկանալի պատճառով չենք հրապարակում), ստացված տեղեկությունների համաձայն` լրատվական դաշտում հայտնված Գարեգին Բ կաթողիկոսի ապօրինածին դստեր մասին ասեկոսեները թխվել են հենց Լոս Անջելեսում` Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 03 Ապրիլ 2015 19:13 )

Ուրբաթ, 03 Ապրիլ 2015 00:00 Զարմանք

Երեկ մեզ դրականորեն զարմացրեց Զարուհի Փոստանջյանի կազմակերպած խորհրդաժողովին անսպասելիորեն հայտնված օմբուդսմեն ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ: Նա օգտագործելով այդ ամբիոնը` տեղեկացրեց, որ տարեկան զեկույցում առանցքային տեղ է գրավելու Ցեղասպանության եւ դրա չճանաչման հետեւանքով հայերի մարդու իրավունքների ամենազանգվածային խախտումը.  "Իմ տարեկան զեկույցում ուսումնասիրել ենք պետական 25 մարմնի գործունեություն, տասնյակ առանձին խնդիրներ, հարյուրավոր խախտումներ եւ բողոքներ: Դուրս ենք բերել 167 համակարգային խնդիր, որոնք վերաբերում են հազարավոր մարդկանց խախտված իրավունքներին: Կա մի գերխնդիր, մի կոպտագույն իրավախախտում: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 03 Ապրիլ 2015 19:15 )

Page 1 of 2
<< Սկիզբ < Նախորդ 1 2 Հաջորդ > Վերջ >>