Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Ապրիլ 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Երեքշաբթի, 07 Ապրիլ 2015
Երեքշաբթի, 07 Ապրիլ 2015 20:30 Քաղաքական

ԻՆՉ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՈՒՆԻ ՄԵՐ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ 2015 ԹՎԱԿԱՆԻՑ


Այս տարվա հունվարի 14-ից iravunk.com կայքը կազմակերպեց քվեարկություն` պարզելու համար, թե մեր ընթերցողներն ինչ ակնկալիքներ ունեն 2015 թվականից: Քվեարկությունը ավարտվել է օրերս, նրան մասնակցել է 600 ընթերցող: 315 մասնակից կամ մասնակիցների 52 տոկոսը բավականին հոռետեսորեն են մոտենում եւ պատասխանել են, որ տեսնելով ներկայից վիճակը, որեւէ լավ բան չեն սպասում ընթացիկ տարուց: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 07 Ապրիլ 2015 20:49 )

Երեքշաբթի, 07 Ապրիլ 2015 20:25 Քաղաքական

"ԳԵԼԱՓ". ՀԱՐՑՎԱԾՆԵՐԻ 49%-Ը ՑԱՆԿԱՆՈՒՄ Է
ՊԵՐՄՅԱԿՈՎԻ ՄԱՀԱՊԱՏԻԺԸ


"Գելափ ինթերնեյշնլ" կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչներն այս տարի մարտի 2-15-ը Երեւանում եւ մարզերում անցկացրել են հարցումներ մի քանի խնդիրների` Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակի, ներքաղաքական իրավիճակի` ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության, հունվարի 27-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության, Հայոց ցեղասպանության միջոցառումների իրազեկվածության մասին: Ըստ հարցման արդյունքների` հարցվածների 49%-ը ցանկանում է, որ Պերմյակովին մահապատժի ենթարկեն: Հարցվածների 88%-ը ցանկանում է Պերմյակովին դատեն ՀՀ-ում, 87%-ն էլ` հանցագործին դատեն ՀՀ-ում ՀՀ օրենքներով: 40%-ը վստահ է` Պերմյակովը չի գործել միայնակ, նրա հետ եղել է հանցախումբ: Հարցվածների 59%-ն էլ ցանկանում է, որ Ավետիսյանների գործով քննությունը վարեն հայ եւ ռուս քննիչները համատեղ: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 07 Ապրիլ 2015 20:46 )

Երեքշաբթի, 07 Ապրիլ 2015 20:20 Քաղաքական

"ՆՄԱՆ ՄԱՐԴՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԱՅՑԵԼԵԼ ԱՐՑԱԽ"

"Շարժում 88" կուսակցությունը մայիսի 3-ին ԼՂՀ ԱԺ կայանալիք ընտրություններին մասնակցում է մեծամասնական 7 թեկնածուով եւ "Մենք պատրաստ ենք ծառայելու, այլ ոչ թե իշխելու" կարգախոսով:
ԼՂՀ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մարտի 30-ից: "Իրավունքն" այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեց Արցախի ընդդիմադիր պատգամավոր, "Շարժում 88"-ի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 07 Ապրիլ 2015 20:43 )

Երեքշաբթի, 07 Ապրիլ 2015 20:15 Քաղաքական

ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԱՎ 26 ՏԱՐԵԿԱՆ

Ապրիլի 4-ը "Սահմանադրական իրավունք միություն"  կուսակցության ծննդյան օրն է: 26 տարի առաջ`1989 թվականի ապրիլի 4-ին, ստեղծվեց ՍԻՄ կուսակցությունը: Այդ կապակցությամբ շաբաթ օրը տեղի ունեցած ՍԻՄ նախագահության նիստին, նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ շնորհավորեց կուսակիցներին եւ համակիրներին: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 07 Ապրիլ 2015 20:41 )

Երեքշաբթի, 07 Ապրիլ 2015 20:10 Քաղաքական

"ԹՈՒՐՔԻԱ-ՎՐԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ  
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ"


Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան Թբիլիսիում ռազմական համագործակցության մասին եռակողմ համաձայնագիր  են ստորագրել: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 07 Ապրիլ 2015 20:39 )

Երեքշաբթի, 07 Ապրիլ 2015 20:05 Քաղաքական

ԱՆԺԵԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԸ "ՇԱՏ ԼԱՎ Է",
ԲԱՅՑ ՉԻ ԽՈՍԵԼՈՒ


Ինչպես հայտնի է` ապրիլի 3-ին դերասանուհի Անժելա Սարգսյանի ինտիմ, պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարները համացանցում տարածած ԿԱՐԵՆ ԱՐԱՅԱՆԸ ազատ է արձակվել "Նուբարաշեն" քրեակատարողական հիմնարկից: Քանի որ վերջինս անազատության մեջ գտնվելիս բազմիցս է նշել, որ ազատ արձակվելուց հետ շատ բաների մասին կխոսի, ուստի փորձեցինք կապվել իր հետ: Սակայն մայրը` Մարինա Արայանը, խոսելով որդու մասին ասաց. Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 07 Ապրիլ 2015 20:38 )

Երեքշաբթի, 07 Ապրիլ 2015 20:00 Քաղաքական

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ


ՀԻՇԵՆՔ ՆԱԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Այսօր կանանց միամսյակը եզրափակող Մայրության եւ գեղեցկության տոնն է, սակայն չենք կարող չհնչեցնել հռետորական հարցադրում` քաղաքական գործիչների քանի՞ տոկոսը քաղաքական մրցավազքում կհիշեն այդ տոնը եւ կշնորհավորեն, եթե ոչ բոլոր հայուհիներին, ապա գոնե իրենց հարազատ կանանց: Ժամանակ առ ժամանակ առօրյայի վազքից կտրվելը եւ գեղեցիկը նկատելը հարկավոր է բոլորին, նույնիսկ քաղաքական գործիչներին: Ինչեւէ, տեսնենք, թե ինչով է ապրում եւ շնչում քաղաքական դաշտը:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 08 Ապրիլ 2015 20:55 )

Երեքշաբթի, 07 Ապրիլ 2015 20:00 Քաղաքական

ԱԴՐԲԵՋԱՆԱԳԵՏ. "ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՏ Է ՈՒՐԱԽԱՆՈՒՄ
ՍԷՖԻԼՅԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ"


Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԻՑ "Իրավունքը" պարզեց` նրա համար ընդունելի՞ է "Հիմնադիր խորհրդարան" շարժման քայլերը, հայտարարությունները: Այվազյանը ցավով ասաց, որ Ադրբեջանը շատ է ուրախանում "Հիմնադիր խորհրդարան" շարժման նախաձեռնություններով: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 07 Ապրիլ 2015 20:36 )

Երեքշաբթի, 07 Ապրիլ 2015 19:20 Հանրություն

"ԱՎԱԳ ԴՊՐՈՑԸ ՊԵՏՔ Է ՆԵՐՇՆՉԻ ԾՆՈՂԻՆ ԱՅԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ"


Oրերս ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ազգային ժողովում ներկայացնելով "Հանրակրթության մասին" օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը եւ այն որակեց կրթական լրջագույն նախաձեռնություններից մեկը: Հիշեցնենք, որ ըստ նախագծի` Հայաստանում պարտադիր կհամարվի ոչ թե 9-ամյա, այլ 12-ամյա կրթությունը: Մինչդեռ 12-ամյա ոչ պարտադիր կրթությունն անգամ մինչ օրս բազում դժգոհությունների եւ հարցերի տեղիք է տալիս: Ինչեւէª պարտադիր կրթության տեւողությունը երկարաձգելու անհրաժեշտության այլ խնդիրների շուրջ զրուցեցինք ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ ՆԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ:
-12-ամյա կրթության անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ մենք մեր աշակերտներին ուզում ենք տեսնել մրցունակ` ամբողջ աշխարհում: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 07 Ապրիլ 2015 21:21 )

Երեքշաբթի, 07 Ապրիլ 2015 19:20 Հանրություն

"ՄԵՐ ՀՈՒՅՍԸ ՄԵՐ ԲԱՆԱԿՆ Է"

Երեկ սահմաններին` այս անգամ նաեւ բնակավայրերի ուղղությամբ, նորից կրակոցներ էին: Ահա թե ինչպես նկարագրեց իրավիճակը Չինարիի գյուղապետ ՍԱՄՎԵԼ ՍԱՂՈՅԱՆԸ.
-Էս երկու օրերն իրավիճակն անհամեմատ լարված է, հակառակորդը կրակում է թե՛ գյուղերի, թե՛ դիրքերի ուղղությամբ: Զոհեր եւ վիրավորներ չկան ¥զրույցը երեկ կեսօրին էր- հեղ¤: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 07 Ապրիլ 2015 21:24 )

Երեքշաբթի, 07 Ապրիլ 2015 19:20 Հանրություն

ՈՎ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԽԱՉԻ ՔԱՎՈՐ

Օրերս հերթական անգամ սկանդալի կիզակետում հայտնվեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Ավելի կոնկրետª նրա որդինª Տիգրան Խաչատրյանը, ում անումը սերտորեն կապված էր Ավետիք Բուդաղյանի սպանության աղմկոտ գործի հետ: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 07 Ապրիլ 2015 21:29 )

Երեքշաբթի, 07 Ապրիլ 2015 14:14 Քրեական

ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՇԱՌՔ ՍՏԱՆԱԼՈՒ
ԳՈՐԾԸ ԳՆԱՑ ԴԱՏԱՎՈՐԻՆ


Ինչպես օրեր առաջ տեղեկացրել էինք` կաշառք ստանալու պահին ձերբակալված Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանի նախաքննությունը Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 07 Ապրիլ 2015 21:08 )

Երեքշաբթի, 07 Ապրիլ 2015 14:14 Քրեական

ՌԵԿՏՈՐԻ ԵՂԲՈՐ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ
ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ

Անցած տարվա հուլիսի 24-ին Շիրակի մարզի Գետք գյուղի քանդված գոմերի մոտ Հարություն Գրիգորյանի սպանության մեջ կասկածվող Ռազմական ոստիկանության քրեական հետախուզության Գյումրու բաժանմունքի այժմ արդեն նախկին պետ, 37-ամյա Արման Կատունյանի, ով սպանվածի հարեւանն է, գործի նախաքննությունը երեկ ավարտվել է: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 08 Ապրիլ 2015 22:04 )

Երեքշաբթի, 07 Ապրիլ 2015 12:50 Տնտեսություն

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԱՐՏԱՔԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ ԵՆ


Գաղտնիք չէ, որ այս տարվա առաջին ամիսներին նկատելիորեն նվազել են Հայաստանից ապրանքներ արտահանման-ներմուծման ցուցանիշները: Դա, թերեւս, պետք է ազդեր նաեւ բեռնափոխադրումների, այսինքնª բեռնափոխադրող ընկերությունների եւ, մասնավորապես, երկաթուղային համակարգիª "Հարավկովկասյան երկաթուղի" ¥ՀԿԵ¤ ընկերության գործունեության վրա: Սակայն ընկերության գլխավոր տնօրեն ՎԻԿՏՈՐ ՌԵԲԵՑՆ այնքան էլ մռայլ տրամադրություններ չուներ.

"ԱՆԿՈՒՄԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ԵՐԵՔ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐՈՎ"

-Իհարկե, մենք բախվեցինք բեռնափոխադրումների նվազման փաստին եւ հասկանալի է, որ դա ընկերության համար խնդիր է: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 07 Ապրիլ 2015 21:10 )

Երեքշաբթի, 07 Ապրիլ 2015 11:00 Մշակույթ

ՊԱՏՐԻԿ ՄԱԼԱՔՅԱՆ. «ՊԵՏՔ Է ԽՈՍՏՈՎԱՆԵՄ,

ՈՐ ԱՅՍՕՐ ՆՈՒՅՆԻՍԿ ԼԱՑ ԵՂԱ»


Ապրիլի 2-5-ը Երեւանում անցկացվեց Անրի Վեռնոյի օրեր, ինչի առթիվ Հայաստանում էին մեծանուն արվեստագետի որդին` Պատրիկ Մալաքյանը եւ ընտանիքի մյուս անդամները: Նախ կայացավ Անրի Վեռնոյի «Մայրիկ» վերահրատարակված գրքի շնորհանդեսը, ապա Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի հարակից փողոցը հանդիսավորությամբ կոչվեց Անրի Վեռնոյի անունով, որտեղ բացվեց նաեւ ֆրանսահայ կինոգործչի հուշաքարը: Իսկ արդեն ինստիտուտի 2-րդ հարկում բացվեց Անրի Վեռնոյի անվան կինոսրահը, ինչին հաջորդեց Վեռնոյին նվիրված թատերականացված հուշ-երեկոն` Համազգային թատրոնի դահլիճում, որտեղ ներկայացվեցին արվեստագետի կենսագրությունից դրվագներ: Թերեւս, հայ ժողովրդին հայ մեծանուն լեգենդի` Աշոտ Մալաքյանի (ով առավել հայտնի է ֆրանսիական ժողովրդական կինոյի անվիճելի առաջամարտիկ Անրի Վեռնոյ անվամբ) կենսագրությունը հայտնի էր 1991 թվականից` «Մայրիկ» ֆիլմի միջոցով: «Մայրիկը» եղել է Վեռնոյի վերջին ֆիլմը, ինչն էլ համարվում է նրա կարապի երգը:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 10 Ապրիլ 2015 15:07 )

Երեքշաբթի, 07 Ապրիլ 2015 10:05 Թեմա

ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆՆ ԸՆԿԱՎ ԴԱՎԱՃԱՆ ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆԻ «ՋՐԵ՞ՐԸ»


Շվեդիայում ապրող «վտարանդի» վայ-գրող Վահե Ավետյանը շարունակում է ստվեր նետել հայաստանյան մշակութային ու քաղաքական գործիչների վրա: Հիշեցնենք, որ վերջինս ո՛չ ավել, ո՛չ պակաս հրապարակավ ներողություն էր խնդրել իր համար սիրելի հարեւան ադրբեջանցիներից` «Խոջալուի ցեղասպանության» համար եւ անգամ հարցականի տակ դրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ստոկհոլմում ապրող այս անձին կրկին չէինք հիշի, եթե օրերս համացանցում չհայտնվեր նրա եւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի լուսանկարը` արված Ազատության հրապարակում: Այս մասին «Իրավունքը» փորձեց պարզաբանում ստանալ հենց պարոն Հայրիկյանից` նախ հետաքրքրվելով, թե ինչպե՞ս է վերաբերվում Վ. Ավետյանի ներողությանը` ուղղված ադրբեջանցիներին.

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 08 Ապրիլ 2015 00:50 )

Երեքշաբթի, 07 Ապրիլ 2015 10:05 Թեմա

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՒԳԱՆՔ
ԳՐԵԼՈՒՑ ԼԱՎ Է, ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒՑ` ՎԱՏ


Երեկ, ինչպես նախորդ բոլոր մեռելոցներին, գերեզմանատներում եւ կից փողոցներում կատարյալ խառնաշփոթ էր: Թեեւ ոստիկանության աշխատակիցները մերթընդմերթ երեւում էին, սակայն մեքենաների եւ հետիոտների քաոսային շարժումները անկառավարելի էին: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 07 Ապրիլ 2015 21:05 )

Երեքշաբթի, 07 Ապրիլ 2015 10:05 Թեմա

"ԶԱՏԻԿԻ ՕՐԸ ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԸ
ՄԱՐԴԿԱՆՑ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆ ՀԱՄԵՐԳՆԵՐԻ"


"Կան որոշ աղանդներ` հատկապես ավետարանական ուղղվածության, որոնք նշում են Զատիկի տոնը: Զատիկի տոնը նշում է նաեւ "Կյանքի խոսքը", բայց վստահ չեմ` հավկիթ ներկում են, թե` ոչ",- iravunk.com-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին` արդյոք աղանդավորները եւս նշում են Սուրբ Հարության տոնը, ասաց Տեր ԵՍԱՅԻ քահանա ԱՐԹԵՆՅԱՆԸ: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 07 Ապրիլ 2015 21:06 )

Երեքշաբթի, 07 Ապրիլ 2015 00:00 Օրացույց

Եվ հանկարծ ինչ-որ մեկը ամենավերջին բառերն է ասում իշխանությունների հասցեին, հայտարարություններ անում ռեժիմը տապալելու մասին, վարկաբեկում մեր պետությունը եւ անարգում մեր բոլոր սրբությունները, ընդհուպ վիրավորում Ցեղասպանության զոհերի հիշատակը` պարզելով "Հարյուրամյակն առանց ռեժիմի" կարգախոսը: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 07 Ապրիլ 2015 20:52 )

Երեքշաբթի, 07 Ապրիլ 2015 00:00 Բամբասանք

Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի` արդեն մի քանի օր է, ինչ ներսի բավականին բուռն քննարկումների առարկա է դարձել Լեւոն Զուրաբյանի` ՌԴ Պետդումայի ղեկավար Սերգեյ Նարիշկինին ուղղված ողջույնի խոսքը: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 07 Ապրիլ 2015 20:53 )

Երեքշաբթի, 07 Ապրիլ 2015 00:00 Զարմանք

Ինչպես հայտնի է, մեր երկիր ժամանում է ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ: Եվ ահա դրա շուրջ մի զարմանալի աժիոտաժ է սկսվել լրատվական դաշտում: Ոմանք սովորության համաձայն, էլ ավելի մեծ ինտենսիվությամբ ծամծմում են Քարդաշյանի բարեմասնությունների եւ անձնական կյանքի հետ կապված մանրամասները, իսկ մյուսները սկսել են նույնիսկ այնպիսի զարմանալի բաներ գրել, իբր ամոթ է Քարդաշյանին Ծիծեռնակաբերդ թողնել: Զարմանալով հանդերձ, այդ դատափետողներին մնում է ընդամենը մեկ հարց հղել` իսկ դուք գոնե արե՞լ եք Հայոց ցեղասպանության հարցը աշխարհում ավելի ճանաչելի դարձնելու  գոնե մեկ տոկոսը Քիմ Քարդաշյանի արածից: Չէ՞ որ Քարդաշյանը, ով ունի 24 մլն հետեւորդի հավանությանն արժանացած էջ "Ֆեյսբուքում" եւ ավելի քան 30 մլն հետեւորդ ունեցող էջ "Թվիթերում", իր այդ էջերի լայն լսարան ունենալն օգտագործել է մեր խնդիրը բարձրաձայնելու համար, դրա հետեւանքով նաեւ վաստակելով թշնամիներ եւ 100 հազարավոր դոլարների կորուստներ տալով իր բիզնեսում: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 07 Ապրիլ 2015 20:55 )

Երեքշաբթի, 07 Ապրիլ 2015 00:00 Արտաքին Քաղաքականություն

ՄԵԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ


Օրերս աննախադեպ քաղաքական ակցիայով հանդես եկավ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանըª հայտարարելով, թե այեւս ցանկություն չունի իր նստավայրում տեսնել ԱՄՆ դեսպան Էնդրյու Շապիրոյին: Առիթն այն էր, որ ամերիկյան դեսպանը որոշել էր քննադատել Զեմանին, որ նա մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հայրենական մեծ պատերազմի ավարտի 70-ամյակին նվիրված  տոնակատարություններին: Եվ արդյունքումª  Չեխիայի ղեկավարն էլ չի ցանկանում դեսպանին իր նստավայրում տեսնել. "Չեմ կարող պատկերացնել, որ Չեխիայի դեսպանը Վաշինգտոնում խորհուրդներ տա ԱՄՆ նախագահին, թե ինչպես եւ ուր ծրագրի իր ծառայողական այցերը": Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 07 Ապրիլ 2015 20:58 )

Page 1 of 2
<< Սկիզբ < Նախորդ 1 2 Հաջորդ > Վերջ >>