Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Ապրիլ 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Երեքշաբթի, 14 Ապրիլ 2015
Երեքշաբթի, 14 Ապրիլ 2015 19:20 Հանրություն

ՆԱԽԿԻՆ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆ ՎԱՃԱՌՔԻ Է ՀԱՆԵԼ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ


Երկու-երեք շաբաթ առաջ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որում նշված էր, թե. "Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Արմավիրի հարկային տեսչության պետ Արամ Հովսեփյանը, ով 2007-2008թթ.` ՀՀ պետեկամուտների կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության 6-րդ բաժնի պետ եղած ժամանակ, գործարար Ռ. Ա.-ից կաշառք է ստացել 70.000 դոլար, որպեսզի Ռ. Ա.-ի ընկերությունում ստուգումների ժամանակ ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի գումարների  անհիմն նվազեցման փաստի արդյունքում առաջացած հարկային պարտավորությունները անտեսի եւ թողնի անարձագանք":
Նշենք, որ վերոնշյալ գործարարը, ով, ըստ մեր տվյալների, Ռուզաննա Աբրահամյանն է, "Ժերոնա" եւ "Տապինո" ՍՊԸ-ների սեփականատերն է: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 14 Ապրիլ 2015 20:31 )

Երեքշաբթի, 14 Ապրիլ 2015 19:20 Հանրություն

ԵՐԲ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԲԺԻՇԿԸ ԱՆՕԳՆԱԿԱՆ Է ԹՈՂՆՈՒՄ "ԱՐՅԱՆ ՄԵՋ ԹԱԹԱԽՎԱԾ ՄԱՐԴՈՒՆ"

Մարտի 20-ի երեկոյան սուր կտրող-ծակող գործիքով գլխի եւ որովայնի շրջանում վնասվածքների պատճառով Արտաշատի ոստիկանության բաժնից կանչ է գրանցվել Արտաշատի "Շտապ օգնությունում": Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 14 Ապրիլ 2015 20:33 )

Երեքշաբթի, 14 Ապրիլ 2015 19:20 Հանրություն

Ի՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ

Հարցին պատասխանում են ՀՀ Սննդամթերքի անվտանգության
պետական ծառայության լրատվական բաժնից.
- Խնդրում եմ, տեղեկություն տրամադրել, թե ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ սննդային հավելումների ներմուծման համար: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 14 Ապրիլ 2015 20:34 )

Երեքշաբթի, 14 Ապրիլ 2015 19:20 Հանրություն

"ՈՂՋ ՄՆԱՑԱԾ ԱԶԳԱԿԱՆՆԵՐԻՍ ՔԻՄՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԱՅՑԵԼԵՑ"

Չորս օր Հայաստանում շրջագայող Քիմ Քարդաշյանին Գյումրիում հատկապես սպասում էր Քարտաշյանների ընտանիքը, որոնց նախնիները Կարսից Գյումրի են գաղթել Հայոց ցեղասպանության ժամանակ: Սակայն ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը այդպես էլ այցի չգնաց իր ազգականներին: Եվ ահա Քարտաշյանների գյումրեցի ազգականներից ¥եթե իհարկե դա համապատասխանում է իրականությանը, թոշակառու ՌԱՖԻԿ ՔԱՐՏԱՇՅԱՆԸ մեզ հետ զրույցում սրտնեղեց. Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 14 Ապրիլ 2015 20:35 )

Երեքշաբթի, 14 Ապրիլ 2015 18:35 Քաղաքական

ԿՈՎԿԱՍԻ ԹՈՒՐՔԵՐՆ ՈՒՐԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԻՍԿ "ՊԵՏՈՒԹՅԱՆ" ՀԻՄՆԱԴՐԻՆ

Բաքվում ադրբեջանական պետության հիմնադիր ՄԱՄԵԴ ԷՄԻՆ ՌԱՍՈՒԼԶԱԴԵԻ միակ կիսանդրին հանել են` դրա փոխարեն տեղադրելով Հեյդար Ալիեւինը: Այս մասին գրում է "Ազադլիգ" թերթը:
"Էմին Ռասուլզադեի կիսանդրին Բաքվի մետրոպոլիտենի "Բակմիլ" կայարանին կից էր: Այսօր մետրոպոլիտենի ղեկավար Զաուր Հուսեյնովի հրամանով` կիսանդրին հանվել է եւ տարվել անհայտ ուղղությամբ",- ասված է հրապարակման մեջ: Թերթը գրում է, որ ինչ-ինչ նկատառումներից ելնելով` Բաքվի մետրոպոլիտենի ղեկավարն անհնարին է համարում Հեյդար Ալիեւի կիսանդրու կողքին Ռասուլզադեի կիսանդրու առկայությունը: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 14 Ապրիլ 2015 19:05 )

Երեքշաբթի, 14 Ապրիլ 2015 18:30 Քաղաքական

ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵԼ Է 100$
ԵՎ 7.000.000 ԴՐԱՄ, ԿԻՆԸ` 18.640.400 ԴՐԱՄ


ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ում համարում են նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի կադրը, բավական համեստ հայտարարագիր է ներկայացրել: Ըստ 2014 թ.-ի հայտարարագրի` նախարարը հայտարարագրել է 100 դոլար եւ 7 միլիոն դրամ:
Սակայն կնոջ` Հասմիկ Ղահրամանյանի 2014 թ.-ի հայտարարագիրը բավական ճոխ է: Տիկին Ղահրամանյանը հայտարարագրել է 18.640.400 դրամ: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 14 Ապրիլ 2015 19:03 )

Երեքշաբթի, 14 Ապրիլ 2015 18:25 Քաղաքական

ՍԷՖԻԼՅԱՆԻ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԿՈՉԵՐԸ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ "ՕՅԻՆ ՉԵՆ"

Մեր ընթերցողը հիշում է, թե ինչպես նախորդ տարի ապտակեցին ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին, իսկ ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանին ու Մանվել Եղիազարյանին` քաշքշեցին: Պատգամավորի ու ազատամարտիկների վրա ձեռք բարձրացնողները, թեեւ տարբեր մարդիկ էին, բայց նախկին "եռյակը"` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, "Ժառանգությունը", մեծ աղմուկ բարձրացրին խորհրդարանում վերոնշյալ դեպքերի համար, չնայած ՀՀԿ-ՀՅԴ դատապարտող համատեղ հայտարարություն ընդունելուն, բոյկոտեցին խորհրդարանի աշխատանքը:
Արդեն մի քանի օր է, որ անազատության մեջ են "Հիմնադիր խորհրդարան" շարժման համակարգող քարտուղար Ժիրայր Սէֆիլյանն ու եւս մի քանի անդամներ, սակայն մեր ընդդիմադիրներն առաջվա նման կուրծք չեն ծեծում` Սէֆիլյանին ու նրա համախոհներին ազատության մեջ տեսնելու համար: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 14 Ապրիլ 2015 19:02 )

Երեքշաբթի, 14 Ապրիլ 2015 18:20 Քաղաքական

ԲՀԿ-Ի ՃԱՔԸ ՀԱՍԱՎ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆԻ

ԲՀԿ-ական Ռաֆֆի Գյոզալյանը տեղեկություն է տարածել ԲՀԿ-ից եւ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին` իր ֆեյսբուքյան էջում կատարելով հետեւյալ գրառումը. "Սիրելի հայրենակիցներ, սույնով տեղեկացնում եմ Ձեզ "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունից եւ Երեւանի ավագանու "Բարգավաճ Հայաստան" խմբակցությունից դուրս գալու իմ որոշման մասին: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 14 Ապրիլ 2015 19:00 )

Երեքշաբթի, 14 Ապրիլ 2015 18:15 Քաղաքական

ԱՐՄԱՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ` ՀԱՎԱՆԱԲԱՐ, ՎԵՐՋԻՆ
ՏԱՍՆԱՄՅԱԿՈՒՄ ԱՅՍՔԱՆ ՉԷՐ ԺՊՏԱՑԵԼ


Հայտնի է, որ ծագումով հայ մեգաաստղ Քիմ Քարդաշյանը գտնվում էր Հայաստանում` ՀՀ էկոնոմիկայի նախարարության հրավերով: Իսկ թե ինչու էր նախարարության ենթակայության տակ գտնվող Զարգացման ֆոնդի ղեկավար Արման Խաչատուրյանը նրան ուղեկցում ամենուր` պարզ չէ: Երկու օր փորձում էինք մի շարք հարցեր ուղղել Ա. Խաչատուրյանին, սակայն դրանք մնում էին անպատասխան: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 14 Ապրիլ 2015 18:59 )

Երեքշաբթի, 14 Ապրիլ 2015 18:10 Քաղաքական

ՊԱՏԱՐԱԳ ՎԱՏԻԿԱՆՈՒՄ. ԻՆՉ Է ԴԱ ՏԱԼՈՒ ՄԵԶ


Եվ այսպես, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարեւոր իրադարձություններից մեկը` Հռոմի պապի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես 20-րդ դարի 3 խոշորագույն ոճիրներից մեկը: Մյուս երկուսն են ֆաշիզմը եւ ստալինիզմը: Հռոմի պապի կողմից այդպիսի քայլը նշանակում է, որ այսուհետ աշխարհի 1 մլրդ կաթոլիկների համար Հայոց ցեղասպանության` ծանրագույն ոճիր լինելը անվիճելի փաստ է:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 15 Ապրիլ 2015 20:51 )

Երեքշաբթի, 14 Ապրիլ 2015 18:10 Քաղաքական

ՀԿԿ ԿԵՆՏԿՈՄԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ


Երեկ կայացած ասուլիսի ժամանակ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ըստ էության, մարտահրավեր նետեց բոլոր առաջադիմական կուսակցություններին ու խոսեց ամերիկահայ մեգաաստղ Քիմ Քարդաշյանից եւ նրա այցից: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 14 Ապրիլ 2015 18:57 )

Երեքշաբթի, 14 Ապրիլ 2015 14:14 Քրեական

ՍՊԱՆՎԱԾ ԴՐՈՅԻ ՏԱՆ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄԸ ԲՈՂՈՔԱՐԿՎԵԼ Է


"Իրավունքը" անդրադարձել էր "Նուբարաշեն" ՔԿՀ-ի դիմաց հնչած կրակոցներից Երրորդմասցի Լյովիկի հետ սպանված Դրաստամատ Թադեւոսյանի` Դրոյի մոր` Սիրուն Նաջարյանի բնակարանում ոստիկանության աշխատակիցների կատարած խուզարկությանը: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 14 Ապրիլ 2015 19:17 )

Երեքշաբթի, 14 Ապրիլ 2015 14:14 Քրեական

ՄՀԵՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ "ԿԱՐԾԵՍ ՍԿՍԵԼ ԵՆ ԿԾԻԿԸ ԲԱՑԵԼ"

Հինգ տարի առաջ սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի գործով օրերս հարցաքննվել են "մի շարք ներկա եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաններ, այդ թվում Շիրակի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 14 Ապրիլ 2015 19:18 )

Երեքշաբթի, 14 Ապրիլ 2015 11:00 Մշակույթ

ԱՇԽԱՐՀԸ ՊՏՏՎՈՒՄ ԷՐ ՔԱՐԴԱՇՅԱՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ


Քարդաշյանների հայաստանյան այցը, ինչ խոսք, ուրախությամբ լցրեց մեր բոլորիս առօրյան` ժպիտ բերեց: Ամենուր մարդիկ ոչ թե խոսում էին քաղաքական հարցերից, արտագաղթից, գներից ու սպասվող թանկացումներից, այլ` Քարդաշյաններից: Երկրում ասես 5 օր մի յուրահատուկ տոն լիներ: Չանտեսենք նաեւ այն փաստը` ուզենք, թե`ոչ, ուրախանանք, թե տխրենք, միեւնույնն է, չենք կարող չասել, որ` ինչ Հայաստանում էր ամերիկահայ մեգաաստղ Քիմ Քարդաշյանը, կարծես մոլորակը սկսել է պտտվել հենց նրա շուրջ: Քիմի հայաստանյան այցը վերածվեց մեծ իրադարձության, ինչին համաշխարհային մամուլը ուշիուշով հետեւում էր եւ այցը լուսաբանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համատեքստում:

ՔԱՐԴԱՇՅԱՆՆ ԻՐ ԱՅՑՈՎ ՄՈՏ 36,5 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ
ԳՈՎԱԶԴԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ


Քարդաշյան ընտանիքի այցը Հայաստան առիթ դարձավ, որպեսզի այցն ակտիվ լուսաբանող համաշխարհային լրատվամիջոցները` Washington Post, Daily Mail, Guardian, New York Times, Telegraph, Mirror եւ այլ ԶԼՄ-ներ, եւս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունը սեւեռեն Հայաստանին եւ հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 16 Ապրիլ 2015 13:44 )

Երեքշաբթի, 14 Ապրիլ 2015 11:00 Մշակույթ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՖԼԵՇՄՈԲԸ ՑՆՑԵԼ Է ԲՐՅՈՒՍԵԼԸ

Օրերս Բրյուսելի սրտում մեծ ֆլեշմոբ է տեղի ունեցել` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ինչի մասին "Իրավունքը" զրուցեց Բելգիայում հայտնի "Հայք" պարախմբի մենապարող, դերասան ՍԱՐԳԻՍ ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ, ով վերոնշյալ միջոցառման գլխավոր դերակատարներից մեկն էր. Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 14 Ապրիլ 2015 20:39 )

Երեքշաբթի, 14 Ապրիլ 2015 10:05 Թեմա

ՄԵԿ ՏԱՐՈՒՄ "ՍԱՐԵՐ ՉԵՍ ՇԱՐԺԻ". ԼՈՒՐՋ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ


Մեկ տարի առաջ` ապրիլի 13-ին, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում նշանակեց խորհրդարանի մեծամասնության վստահությունը վայելող թեկնածուին` Հովիկ Աբրահամյանին, ով մինչեւ այդ գլխավորում էր երկրի խորհրդարանը:
Վարչապետ Աբրահամյանը պաշտոնը ստանձնեց մի ժամանակահատվածում, երբ երկրում բազմաթիվ քաղաքական, տնտեսական, սոցիալական խնդիրներ էին կուտակվել, մյուս կողմից` արդեն իսկ նշմարվում էին Ռուսաստան-Արեւմուտք առճակատումն ու դրա հետեւանքները:
Հասկանալի է, որ նախագահը, տիրապետելով իրավիճակին, լավագույնս գիտակցում էր, թե ինչպիսի բարդ ժամանակահատված է բաժին հասել Հովիկ Աբրահամյանին, եւ ինչպիսի պատասխանատվություն է դրվում վերջինիս ուսերին: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 14 Ապրիլ 2015 19:20 )

Երեքշաբթի, 14 Ապրիլ 2015 10:05 Թեմա

ՍԷՖԻԼՅԱՆԻ ՔՈՒՅՐԸ "ՀԱՎԱՆՈՒՄ" Է
ԻՐ ԵՂԲՈՐ ԴԵՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԳՐԱՌՈ՞ՒՄԸ

Հինգշաբթի "100-ամյակը առանց Ժիրայր Սէֆիլյանի" ֆեյսբուքյան էջում հրապարակվել էր Ռոբերտ Մելքոնյանի` "ՍԷՖԻԼՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՐՅՈՒՆ ԹԱՓԵԼ ԻՐ ԵՐԱԶԱԾ ՈՒԺԱՅԻՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԼԾԱԿՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ, ԲԱՅՑ ՈՉ ԻՐ ԱՐՅՈՒՆԸ, ԱՅԼ ՈՒՐԻՇԻ" վերնագրով գրառումը: Իսկ հիմա կխնդրենք ուշադրություն դարձնել գրառումը հավանողներին: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 14 Ապրիլ 2015 20:15 )

Երեքշաբթի, 14 Ապրիլ 2015 00:00 Օրացույց

Թվում է, թե մարդկությունը անկարող է վերջ դնել անմեղ արյան թափվելուն: Թվում է, թե այն ոգեւորությունը, որ առաջացել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, այժմ արդեն հօդս է ցնդում: Թվում է, թե մարդկությունը այլեւս հրաժարվում է տեռորի օրենքով պատճառված սեփական սխալների վրա սովորելուց, քանի որ այսօր նույնպես կան այնպիսինները, ովքեր փորձում են վերացնել այլոց` քչերի ձեռքերով եւ պարզապես մի կողմ են քաշված մյուսների հանցակից լռությամբ: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 14 Ապրիլ 2015 19:07 )

Երեքշաբթի, 14 Ապրիլ 2015 00:00 Բամբասանք

Ըստ "Ժառանգությանը" մոտ կանգնած աղբյուրի` այդտեղ հենց "արմատականների" թեւում թեժ վեճեր են ընթանում, թե ինչպես պետք է վերաբերվել Ժիրայր Սէֆիլյանի եւ "Հիմնադիր խորհրդարանի" այլ կարկառուն դեմքերի ձերբակալությանը: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 14 Ապրիլ 2015 19:08 )

Երեքշաբթի, 14 Ապրիլ 2015 00:00 Զարմանք

Իզուր չէ, որ ՀՀ նախագահը գլխավորում է Շախմատի ֆեդերացիան: Այն, ինչ տեղի ունեցավ վերջին մեկ շաբաթվա ընթացքում, թեեւ զարմանալի պարադոքս է, բայց դա հենց շախմատային լեզվով ձեւակերպեց ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ. "Կիսել, պատռել Աշխարհը երկու կեսի` Վերից վար. ահա այսպես կարելի է բնորոշել Քարդաշյաններ- Ուեսթ ընտանիքի այցն ու Վատիկանում Ֆրանցիսկոս Պապի տված Պատարագը: Անհամատեղելի երկու Երեւույթ, որոնք անհավանական ուժով հարվածեցին` Ճեղքելով մարդկության անտարբերությունը եւ գրավելով համաշխարհային ուշադրությունը: Վատիկանում տեղի ունեցածը Հոգեւոր աշխարհը ցնցեց Վերեւից` տարածվելով գիտակցական, իդեալիստական աշխարհում: Քարդաշյանները ցնցեցին մատերիան Ներքեւից` փոթորկանման արձագանք ստանալով միլիարդավոր հետեւորդներից: Սա կոչվում է ՇԱԽ ԵՎ ՄԱՏ": Դե ինչ, իրոք անհամատեղելին համատեղվեց` հօգուտ Հայ Դատի:
Չենք կարող Քարդաշյանների այցի կապակցությամբ չհիշատակել այն զարմանալի դրվագը, որ "մեր փեսա" ՔԱՆՅԵ ՈՒԵՍԹԸ լոգանք ընդունեց Կարապի լճում: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 14 Ապրիլ 2015 19:09 )

Երեքշաբթի, 14 Ապրիլ 2015 00:00 Հանդիպում

«ԹՈՒՐՔԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԻ ՄՈՏ ԽՈՒՃԱՊԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԳԵՐԻՇԽՈՒՄ»


Պատմական բացառիկ իրադարձություն տեղի ունեցավ կիրակի օրը` Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված Սուրբ պատարագին, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Բացի այն, որ Սուրբ Գրիգոր Նարեկացին հռչակվեց Տիեզերական եկեղեցու վարդապետ, առաջին անգամ Հռոմի պապը` Ֆրանցիսկոսը, Հայոց մեծ եղեռնը անվանեց «ցեղասպանություն»` իր հայտարարությամբ ցնցելով աշխարհը: Դարակազմիկ այս իրողության ու դրան հաջորդող հետեւանքների եւ արդյունքների մասին էլ «Իրավունքը» զրուցեց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ, պրոֆեսոր ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ հետ:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 15 Ապրիլ 2015 00:06 )

Երեքշաբթի, 14 Ապրիլ 2015 00:00 Հանդիպում

"ՊԵՏՔ Է ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼ ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻՆ"


Գորիսի ԲՀԿ տարածքային կազմակերպության ղեկավար Ռոբերտ Հակոբյանի խոսքերով` օրեր առաջ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդի, հանրահռչակ Տիգրան Խաչատրյանը իր մեքենայով մոտեցել է Գորիսի կենտրոնում գտնվող խանութներից մեկին, որտեղ կանգնած է եղել Ռոբերտ Հակոբյանն ու հընթացս, իջեցնելով մեքենայի ապակին` սպառնալիքներ ու հայհոյանքներ է տեղացել Ռոբերտ Հակոբյանի հասցեին: ԲՀԿ տարածքային կազմակերպության ղեկավարը խնդրի առնչությամբ դիմել է իրավապահներին:
"Իրավունքը" այս եւ այլ հարցերի մասին զրուցեց ԲՀԿ առաջնորդ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 14 Ապրիլ 2015 19:13 )

Page 1 of 2
<< Սկիզբ < Նախորդ 1 2 Հաջորդ > Վերջ >>