Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Ապրիլ 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Չորեքշաբթի, 15 Ապրիլ 2015
Չորեքշաբթի, 15 Ապրիլ 2015 20:50 Քաղաքական

ՖԵՄԻՆԻՍՏՆԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ
ՀԱՐԱՄԵ՞Լ ԱՊՐԻԼԻ 24-Ը

Սկանդալային ֆեմինիստական եւ գենդերային ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը թերեւս որոշել է ինչ-որ չափով "համալրել" այն, ինչը սէֆիլյանականների մոտ չի կարող ստացվել շատ օբյեկտիվ` կալանքի փաստի պատճառով: Նա "Ֆեյսբուքում" ստեղծել է միջոցառման էջ, ուր ասված է. "Ակցիա` ի պաշտպանություն քաղաքական հայացքների պատճառով բանտարկված անձանց: Կարեւոր չէ, կիսո՞ւմ ենք մենք նրանց հայացքները, թե ոչ, մենք պաշտպանում ենք Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու ազատ խոսքի ու հավաքների ազատության իրավունքն ու հիշեցնում, որ երկրում կան քաղաքական հայացքների համար ազատազրկվածներ: Ակցիան չունի հատուկ ժամ, հատուկ տեղ: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 15 Ապրիլ 2015 21:10 )

Չորեքշաբթի, 15 Ապրիլ 2015 20:45 Քաղաքական

ՌԴ-Ի 1-ԻՆ ՊԱՇՏՈՆՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ,
2-ՐԴԸ` ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ


Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը ապրիլի 24-ին կմեկնի Թուրքիա, ուր կմասնակցի Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարությանը: Ինչպես հաղորդում է "ՌԻԱ Նովոստի" գործակալությունը, Սերգեյ Նարիշկինը Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեկի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 15 Ապրիլ 2015 21:08 )

Չորեքշաբթի, 15 Ապրիլ 2015 20:40 Քաղաքական

ՀՀ 1-ԻՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՐ ԲԱՑ ՆԱՄԱԿՈՎ, 2-ՐԴ ՆԱԽԱԳԱՀԸ` ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՈ՞Վ ՄԻԱՅՆ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ 100-ԱՄՅԱԿԻՆ

Ընդամենը մնաց 9 օր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի բուն միջոցառումների իրականացմանը: Իսկ թե ապրիլ 24-յան միջոցառումներին, որին ներկա կլինեն տարբեր երկրների առաջին դեմքեր, բարձրաստիճան քաղաքական ու հոգեւոր գործիչներ, արդյոք մասնակցություն կունենան նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, "Իրավունքը" փորձեց պարզել վերջիններիս գրասենյակներից:
Մեզ հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ նշեց, որ հարցի պատասխանը պարզ կլինի շաբաթվա վերջին ու վստահեցրեց. Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 15 Ապրիլ 2015 21:06 )

Չորեքշաբթի, 15 Ապրիլ 2015 20:30 Քաղաքական

ՆԱԽԿԻՆ ԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ԿԱՆԴԱՄԱԿՑԵ՞Ն "ԱԼՅԱՆՍԻՆ"

Օրեր առաջ "Քաղաքացիական շտաբի" նախաձեռնող խմբի կողմից հաղորդագրություն էր տարածվել, թե որոշում է կայացվել հիմնադրել "Ալյանս" առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որի հիմնադիրներից է նախկին ԲՀԿ-ական, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նոր կուսակցության հիմնադրման մասին "Իրավունքը" փորձեց զրուցել Տ. Ուրիխանյանի հետ, սակայն պարզվեց, որ նա որոշել է լռել մինչեւ ապրիլի 24-ը, իսկ մեր հարցերի պատասխանը ստացանք նոր կազմավորվող քաղաքական կառույցի նորընտիր խոսնակ ՎԱՐԴԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ:
-Արդյո՞ք ԲՀԿ կուսակցությունից դուրս եկած ԱԺ պատգամավորներից եւ ԲՀԿ տարածքային կառույցների ներկայացուցիչներից կան մարդիկ, ովքեր հայտ են ներկայացրել անդամակցելու "Ալյանս" կուսակցությունը: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 15 Ապրիլ 2015 21:02 )

Չորեքշաբթի, 15 Ապրիլ 2015 20:30 Քաղաքական

"ՔԻՄՆ ԱՍՈՒՄ ԷՐ` ՀՊԱՐՏ Է, ՈՐ ԻՆՔԸ ՀԱՅ Է"

Հայտնի է, որ Հովնանյան ընտանիքը հանդիպել էր Քարդաշյան ընտանիքի հետ եւ նվիրել էր հողակտոր Երեւանի եւ Հայաստանի ամենահեղինակավոր թաղամասերից մեկումª Վահագնի թաղամասում: Քարդաշյաններին իրենց նախնիների երկրում դիմավորել եւ բարի գալուստ էր մաղթել Վահագն Հովնանյանը: Թե ինչպես է անցել հանդիպումը եւ ինչ տպավորություններ ունեն Հովնանյանները Քարդաշյանների ընտանիքից, փորձեցինք պարզել Վահագն Հովնանյանի դուստր ՆԻՆԱ ՀՈՎՆԱՆՅԱՆԻՑ, ով մեզ հետ զրույցում անդրադառնալով Քարդաշյաններին հողատարածք նվիրելուն` մասնավորապես ասաց. Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 15 Ապրիլ 2015 21:03 )

Չորեքշաբթի, 15 Ապրիլ 2015 20:25 Քաղաքական

"ԱՐԱՅԻ" ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ԴՍՏԵՐ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ
ՀԱՐՑԸ ԴԵՌ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է

"Արայ" ընկերության նախկին սեփականատեր, 2011թ.-ին իր մեքենայում  սպանված Արմեն Պետրոսյանի 6-ամյա դուստրը շարունակում է մնալ մորª Տատյանա Չադենկովայի մոտ, չնայած որ երեխայի տատիկը երկու տարի առաջ դիմել էր դատարանª թոռան խնամակալությունը վերցնելու համար: Այդ պարզ վեճի այսքան ձգձգման պատճառը Տատյանա Չադենկովայի փաստաբան Նարինե Ռշտունին բացատրեց այսպես.
- Չնայած նրան, որ նրանք են դիմել դատարան, բայց հենց իրենք են ամեն անգամ հետաձգում դատական նիստերը` ոչ մի տեղաշարժ չկա: Նրանք տարբեր պատճառաբանություններով միջնորդություններ էին ներկայացնում, հիմա էլ` վերջին նիստին դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էին արել: Կարինե Սուքիասյանի փաստաբանը ոչ մի ապացույց չի ներկայացրել, իսկ երեխան մոր հետ բնակվում է Ռուսաստանում: Դատերին էլ մենք ներկայացուցիչներով ենք լինում, ո՛չ Տատյանան, ո՛չ էլ Կարինե Սուքիասյանն այսքան ժամանակ չեն եկել դատերին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 15 Ապրիլ 2015 20:59 )

Չորեքշաբթի, 15 Ապրիլ 2015 20:20 Քաղաքական

ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ.
ԻՆԿՎԻԶԻՑԻԱՅԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ ՎԱՂՈՒՑ ԱՆՑԵԼ Է


ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը վերջերս հայտարարել էր, որ շատ հարցերում համակարծիք է ընդդիմադիրների հետ: "Իրավունքը" պատգամավորից պարզեց` որպես իշխող կուսակցության ներկայացուցիչ` կոնկրետ ո՞ր հարցերում է համամիտ ընդդիմադիրների հետ: "Գիտեք, չի կարող 71 հոգանոց խմբակցությունում բոլորը միեւնույն պատկերացնումն ունենան նույն հարցի մասին: Պետք է հեռու մնալ այդպիսի խմբակցությունից, եթե 71 անդամ ունեն նույն կարծիքը",- ասաց ՀՀԿ պատգամավորը: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 15 Ապրիլ 2015 20:58 )

Չորեքշաբթի, 15 Ապրիլ 2015 20:15 Քաղաքական

ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ
100-ԱՄՅԱԿԻ ՇՈՒՐՋ


Հայոց ցեղասպանության ճանաչումների շքերթը շարունակվում է: Երեկ Հռոմի պապը կրկին վերահաստատեց իր հայտարարությունը, այսօր Եվրախորհրդարանը ընդունելու է բանաձեւ` միաժամանակ հաստատելով իր` 1987-ի բանաձեւը: Եվ այն, որ Թուրքիայում եւ Ադրբեջանում անասելի վայնասուն է բարձրացել, եւ հրապարակավ հնչում են, բառիս բուն իմաստով, հոգեբույժի արժանի ելույթներ, միանգամայն բնական է: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 15 Ապրիլ 2015 20:51 )

Չորեքշաբթի, 15 Ապրիլ 2015 20:15 Քաղաքական

ՈՒՐ Է ԱՊՐԻԼԻ 24-Ի ՀՅՈՒՐԵՐԻ ՑԱՆԿԸ

Արդեն մյուս շաբաթվանից Հայաստան կժամանեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի գլխավոր միջոցառումներին մասնակցող տարբեր երկրների առաջնորդներն ու բարձրաստիճան այրերը: Իսկ թե ովքեր կլինեն այդ ցուցակում, դեռեւս հրապարակայնացված չէ` ինչ-ինչ հանգամանքներից ելնելով: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 15 Ապրիլ 2015 20:53 )

Չորեքշաբթի, 15 Ապրիլ 2015 19:20 Հանրություն

"ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՈՒՄ"

Հայաստանի պետական չորս ծերանոցներում այսօր ապրում եւ զավակների սպասումով օր է մթնեցնում 1090 տարեց: Պետությունը մեկ հոգու համար ծախսում է օրական 2500 դրամ` 1300-ը` սննդի, իսկ մնացածը` դեղորայքի վրա: Թեեւ համոզված ենք, որ կուշտ կամ սոված լինելու խնդիրը նրանց քիչ է հուզում. նրանք ավելի շատ մտածում են կյանքի մայրամուտը զավակների եւ թոռների հետ անցկացնելու, քիչ թե շատ նրանց ուշադրության կենտրոնում լինելու մասին: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 15 Ապրիլ 2015 22:32 )

Չորեքշաբթի, 15 Ապրիլ 2015 19:20 Հանրություն

ՄԻՐԶԱ ՍԼՈՅԱՆ. "ՄԱԼԱԿԵ ՏԱՈՒՍՆ ԱՎԵՏՈՒՄ Է ՏԱՐԵՍԿԻԶԲԸ..."

Մեր հարցերին պատասխանում է Արմավիրի մարզի Ակնալճի սրբատեղիի հիմնադիր-հովանավոր, մոսկվաբնակ գործարար ՄԻՐԶԱ ՍԼՈՅԱՆԸ:
–Վաղը Մալակե Տաուսի տոնն է: Ի՞նչ խորհուրդ ունի այն եզդիների համար:
– Մալակե Տաուսը եզդի ժողովրդի երեք սրբություններից մեկն է` միաժամանակ գլխավորը: Նրան հաջորդում են Եզիդ աստվածը եւ մահից հետո աստվածացված շեյխ Ադին: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 15 Ապրիլ 2015 22:33 )

Չորեքշաբթի, 15 Ապրիլ 2015 12:50 Տնտեսություն

«ՈՐԵՎԷ ԽՆԴԻՐ ՉԿԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԳՅՈՒՂՄԹԵՐՔՆԵՐ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»


«Իրավունքի» «Ուղիղ կապի» հյուրն է ՀՀ գյուղնախարարի տեղակալ ԳԱՌՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ: Նշենք, որ փոխնախարարին ուղղված տասնյակ հարցերը մեծամասամբ վերաբերում էին ոռոգման խնդիրներին, այս տարվա բերքի ակնկալիքներին, ինչպես նաեւ` Գյուղնախարարության իրականացրած տարբեր միջոցառումներին:

«ԿԱՐԿՈՒՏԸ ԷԱԿԱՆ ՎՆԱՍ ՉԻ ՀԱՍՑՐԵԼ ԲԵՐՔԻՆ»

– Վերջերս տեղացած կարկուտը ի՞նչ վնաս հասցրեց  այս տարվա ծիրանի բերքին եւ ընդհանրապես մյուս պտղատեսակներին (ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ):
– Կարկուտը, որ գրանցվեց Երեւան քաղաքում եւ հարակից հատվածներում, բարեբախտաբար, որեւէ էական վնաս չի հասցրել բերքին: Մենք այդ տարածքներում, եթե այսուհետ եւս լինեն նորմալ բնակլիմայական պայմաններ, որեւէ խնդիր չենք ունենա:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 16 Ապրիլ 2015 00:35 )

Չորեքշաբթի, 15 Ապրիլ 2015 11:00 Մշակույթ

ՋՈ՜ՒՐ ԵՆՔ ԾԱԽՈՒՄ, ՔԱՆՅԵ ՈՒԵՍԹԻ ԼՈՂԱՑԱԾ ՋՈ՜ՒՐ...


Ամերիկյան մեգաաստղ Քարդաշյանների ընտանիքի այցը 5 օր դրական իմաստով լարված պահեց հայ հասարակությանը, որն էլ ունեցավ իր դրական ավարտը: Քարդաշյան քույրերով տարված` հայ հասարակությունը մոռացել էր, որ Քիմը Հայաստան է ժամանել ամուսնու` ոչ պակաս գերաստղ, ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, դերասան 37-ամյա ՔԱՆՅԵ ՈՒԵՍԹԻ հետ:


ԿԱՐԱՊՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ԼԻՃԸ ԿԿՈՉՎԻ ՔԱՆՅԵ ՈՒԵՍԹԻ ԱՆՎԱ՞Ն

«Իրավունքն» արդեն անդրադարձել է ապրիլի 12-ին Երեւանի սրտում` Կարապի լճում, տեղի ունեցած Քանյե Ուեսթի համերգին, ով գրեթե 5 օր Հայաստանում լիցքավորվելուց հետո չէր կարող առանց լիցքաթափվելու հեռանալ: Մեր փեսան այնքան էր ոգեշնչվել Հայաստանով ու հայերով, որ ցանկություն էր հայտնել մենահամերգ ունենալ հենց Երեւանի սրտում` Կարապի լճում:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 16 Ապրիլ 2015 13:55 )

Չորեքշաբթի, 15 Ապրիլ 2015 11:00 Մշակույթ

ԱՆՆԱԽԱԴԵՊ ՀԱՐՍԱՆԻՔ`
ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ


Օրերս Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մեջ առաջին անգամ տեղի ունեցավ աննախադեպ հարսանիք, որին ներկա էր նաեւ "Իրավունքը":
Օրվա հերոսները թատրոնին կից Վ. Աճեմյանի անվան դրամատիկական ստուդիայի 2-րդ կուրսի ուսանողներ Արթուր Սուքիասյանն ու Էսթեր Սիմոնյանն էին: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 15 Ապրիլ 2015 22:36 )

Չորեքշաբթի, 15 Ապրիլ 2015 11:00 Մշակույթ

"ՎԿԱ Է ԱՐԱՐԱՏԸ". "Ի՞ՆՉ ՊԱՏԱՍԽԱՆ ԵՆՔ ՏԱԼՈՒ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ"

Մոսկվաբնակ երգիչ ԷԴՈՒԱՐԴ ՄՀԵՐԸ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` աշխարհին ներկայացրեց առաջին եւ միակ ռուսերեն երգը` նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին: Միլիոնավոր մարդկանց արցունքների եւ չսպիացած վերքի մասին բարձրաձայնող երգը կոչվում է "Վկա է Արարատը", որի տեսահոլովակի ռեժիսորն է ՍԵՐԺ ԳԱԲՅԱՆԸ: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 15 Ապրիլ 2015 22:37 )

Չորեքշաբթի, 15 Ապրիլ 2015 10:05 Թեմա

ԱՆԻ ԶԱԽԱՐՅԱՆԻ «ՀՈԳԵՎՈՐ» «ՇԵՂՈՒՄՆԵՐԸ»

Նորություն չէ, որ աղանդավորները հաճախ են մեզ` քրիստոնյաներիս վիրավորում` անհարկի շահարկելով փրկչի` Հիսուս Քրիստոսի անունը: Նրանցից ոմանք սոցցանցերում պրոֆայլներ են բացում նրա անունով, ու չգիտես, թե ինչ մեղավոր մարդ է կանգնած դրա տակ: Իսկ հիմա էլ Հիսուսի անունով քաղաքական կայք են բացում... Սա, ուղղակի, բռնաբարություն է` բազմաթիվ հավատավոր մարդկանց անկեղծ զգացմունքներին, ովքեր ուղղադավան մնալով հավատքի ծիրին` դարեր շարունակ երկյուղածությամբ են տվել Տիրոջ անունը` փորձելով չխախտել տասնաբանյա պատվիրանը:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 16 Ապրիլ 2015 00:59 )

Չորեքշաբթի, 15 Ապրիլ 2015 10:05 Թեմա

ՄԵՐ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ
ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է ՄՈՍԿՎԱՅԻ
ԶՈՐԱՀԱՆԴԵՍԻՆ


Վերջերս հայտնի դարձավ, որ Մոսկվայի Կարմիր հրապարակում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված զորահանդեսին Հայաստանը ոչ միայն կներկայանա ամենաբարձր մակարդակի պատվիրակությամբ, այլ նաեւ հայկական զինված ուժերի խումբը կմասնակցի բուն զորահանդեսին: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 15 Ապրիլ 2015 21:23 )

Չորեքշաբթի, 15 Ապրիլ 2015 00:00 Արտաքին Քաղաքականություն

ԷՐԴՈՂԱՆԸ ՓԱԿՈՒՂՈՒՄ, ԿԱՄ
ՕԲԱՄԱՆ ԿՀԵՏԵՎԻ՞ ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ՕՐԻՆԱԿԻՆ


Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից "ցեղասպանություն" բառը հնչեցնելը, այն էլª այդքան բարձր տոնայնությամբ, արդեն իսկ սկսել է աշխարհում տարբեր հաշվարկներ իրար խառնել: Ընդ որումª նաեւ հաշվարկներ, որոնք Հայաստանի կամ Հայոց ցեղասպանության հետ ուղղակի առնչություններ չունեն եւ տեղավորվում են կոնկրետ երկրների ու Թուրքիայի հարաբերությունների շրջանակներում: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 15 Ապրիլ 2015 20:47 )

Չորեքշաբթի, 15 Ապրիլ 2015 00:00 Օրացույց

Ուելսի արքայազն, Ձերդ վսեմություն (Չարլզ Ֆիլիպ Արթուր Ջորջ-խմբ.),
...Հայոց ցեղասպանության հիշատակի օրը` ապրիլի 24-ին, մասնակցելով թուրքական իշխանությունների կազմակերպած թատերախաղին, Դուք ոչ միայն չեք հարգի Գալիպոլիում զոհված բրիտանահպատակների հիշատակը, այլեւ կանարգեք նրանց եւ անանց բիծ կդնեք բրիտանական գահի ու Ձեր երջանկահիշատակ նախորդի` Ջորջ V-ի հիշատակի վրա: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 15 Ապրիլ 2015 21:12 )

Չորեքշաբթի, 15 Ապրիլ 2015 00:00 Բամբասանք

Ինչպես հայտնի է, ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ երեկ հանդիպել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ նախօրեին` "Ազատ դեմոկրատները": ՀԱԿ-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն` քննարկվել են ներքաղաքական հարցեր, սակայն ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրից տեղեկացանք, որ ԼՏՊ-ն բավականին զարմացած ու ինչ-որ տեղ հիասթափված է եկել հանդիպումից: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 15 Ապրիլ 2015 21:13 )

Չորեքշաբթի, 15 Ապրիլ 2015 00:00 Զարմանք

Բոլորը Ցեղասպանության 100-ամյակի պատշաճ անցկացման դարդին են, իսկ մեկ հեծանիվի վրա տեղավորվող "Ազգային անվտանգություն" կուսակցության առաջնորդ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ` կուսակցությունների. "Հայաստանում քաղաքական կուսակցությունները` որպես այդպիսին, կայացած չեն: Մենք տեսնում ենք, որ եթե քաղաքական կուսակցության ղեկավարը պետական բարձր պաշտոն է զբաղեցնում, կուսակցությունը ծաղկում է, բավական է մեկ օրը, որ նա հեռանա, ու հաջորդ օրը կուսակցությունը չկա: Մարդիկ կուսակցություն են մտնում ոչ թե գաղափարի համար, այլ որպեսզի իշխանական բուրգը իրենց նկատմամբ բարյացակամ լինի, եւ իրենք կարողանան իշխանական կերակրատաշտից օգտվել": Ինչ ուզում ես ասա, բայց Իսագուլյանի ասածը շատ է նման սեփական արշինով բոլորին չափելուն:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 17 Ապրիլ 2015 20:33 )

Չորեքշաբթի, 15 Ապրիլ 2015 00:00 Հանդիպում

«ՆՐԱՆՔ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ ՊԱՊԻ ԽՈՍՔԻ

ԱՐԺԵՔՆ ՈՒ ՎԱԽԵՑԱԾ ԵՆ»


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին յուրահատուկ համերաշխություն է տիրում ներքաղաքական դաշտում, իսկ մեր հարեւան երկրների մեդիա դաշտում օր օրի ավելի մեծ ալիք են բարձրացնում աղաղակող 100-ամյա ճշմարտությունը հերքելու վերջին ջղաձիգ փորձերը: Այս օրերին տեղի ունեցած պատմական իրադարձությունների, քաղաքական գործընթացների ու ապրիլի 24-ին հաջորդող զարգացումների մասին «Իրավունքը» զրուցեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԻ հետ:

«ՀՌՈՄԻ ՊԱՊՆ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ ԱՌԱՋԱՐԿԵՑ
ՀԵՏԵՎԵԼ ԻՐ ՕՐԻՆԱԿԻՆ»


–Պարոն Շիրխանյան, Հռոմի պապը ի պաշտոնե համարձակություն ունեցավ Հայոց ցեղասպանությունը որակել` որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, ինչը մեծ ապտակ էր Թուրքիայի համար: Ըստ Ձեզ, ի՞նչ հետեւանքներով է հղի այս իրողությունը:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 16 Ապրիլ 2015 00:03 )

Page 1 of 2
<< Սկիզբ < Նախորդ 1 2 Հաջորդ > Վերջ >>