Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Ապրիլ 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 29 30      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Երեքշաբթի, 28 Ապրիլ 2015
Երեքշաբթի, 28 Ապրիլ 2015 18:35 Քաղաքական

"ԱՅԼԵՎՍ ՊԵՏՔ Է ԱՄՆ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻՑ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱՆՔ"

"Օրինաց երկիր" կուսակցության անդամները նույնպես բարձրացան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով 1,5 միլիոն Սուրբ նահատակներին: Սակայն, ՕԵԿ-ականների շարքերում չկար կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ: Այս եւ Ցեղասպանության 100-րդ տարելիցին տեղի ունեցած առանցքային իրադարձությունների մասին "Իրավունքը" հենց հուշահամալիրի մոտ զրուցեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ, ով նախեւառաջ պարզաբանեց.
–Արթուր Բաղդասարյանն այստեղ էր: Քիչ առաջ ներկա էին  Ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական արարողությանը: Հիմա էլ մեզ հետ էր, ուղղակի, մի քիչ ավելի ուշ մոտեցավ: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 28 Ապրիլ 2015 19:05 )

Երեքշաբթի, 28 Ապրիլ 2015 18:30 Քաղաքական

ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԵՐՋ ՉԿԱ՞

Գյումրիում ոճրագործ Պերմյակովի ձեռքով կոտորված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչ ԵՐԵՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչ ընթացքի մեջ է սպանության գործով նախաքննությունը` ասաց. Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 28 Ապրիլ 2015 18:57 )

Երեքշաբթի, 28 Ապրիլ 2015 18:25 Քաղաքական

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ "ԴՐՍԻՑ ՈՒՐԻՇԻ
ԱՉՔՆ Է ՀԱՆՈՒՄ, ՆԵՐՍԻՑ` ԻՐ"


Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ, պատվիրակության անդամներ ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի եւ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանի մամուլի ասուլիսը` ապրիլի 19-25-ը ԵԽԽՎ նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքների վերաբերյալ: Ուշագրավ էր այն, որ թեպետ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը միասնական էր ու տիտանական աշխատանք էր կատարել այս օրերին ԵԽԽՎ-ում` հնարավոր բոլոր հարթակներում բարձրացնելով Հայոց ցեղասպանության հարցը, սակայն մամլո ասուլիսին կրկին ներկա չէին պատվիրակության ընդդիմադիր անդամները (ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյան, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայան, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյան, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյան), բացի Մ. Շահգելդյանից: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 28 Ապրիլ 2015 18:55 )

Երեքշաբթի, 28 Ապրիլ 2015 18:15 Քաղաքական

"ԵՐԵՎԻ ԳՐԱՆՏ ԵՆ ԲԵՐԵԼ,
ՊԻՏԻ ՅՈՒՐԱՑՆԵՆ"


Մայիսի 17-ին Հայաստանի մի շարք համայնքներում կանցկացվեն տեղական հանրահավաքներ համայնքների խորոշացման վերաբերյալ: Սակայն գյուղացիների մի մասին այդպես էլ հասկանալի չէ` ինչ են շահելու նրանք խոշորացումից, եւ ինչ է դա տալու իրենց համայնքներին: ԲՀԿ պատգամավոր, ծագումով ապարանցի Լյովա Խաչատրյանը, "Իրավունքի" հետ զրույցում անդրադառնալով համայնքների խոշորացման ծրագրին, ասաց, որ իր համար անհասկանալի է` ինչ է տալու համայնքների խոշորացումը: "Ես դեմ եմ համայնքների խոշորացմանը, քանի որ այն ոչինչ չի տալու գյուղացիներին` բացի ավելորդ տեղաշարժման պարտադրանքից",- ասաց պատգամավորը: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 28 Ապրիլ 2015 18:50 )

Երեքշաբթի, 28 Ապրիլ 2015 18:15 Քաղաքական

ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵԼՈՒՅԹԻՑ ՀԵՏՈ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԽՈՍԵԼԸ "ՉԻ ԳԱԼԻՍ"

Հայրենի ամերիկամետներն այս օրերին խիստ աննախանձելի իրավիճակում են հայտնվել: Հերթական անգամ իրենց հարազատ երկրի` ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանրությանը մատուցեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ լղոզված տեքստ` համառորեն չօգտագործելով "ցեղասպանություն" եզրույթը:
Մինչդեռ ՌԴ նախագահը ոչ միայն կոշտ գնահատականներ հնչեցրեց` հօգուտ Հայոց ցեղասպանության ճանաչման, այլեւ անձամբ ներկա եղավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պաշտոնական միջոցառումներին Երեւանում: Այս մասին "Իրավունքը" փորձեց զրուցել "Ժառանգություն" կուսակցության նախագահ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ, բայց վերջինս չցանկացավ ԱՄՆ նախագահի հասցեին որեւէ գնահատական հնչեցնել` ասելով. Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 28 Ապրիլ 2015 18:53 )

Երեքշաբթի, 28 Ապրիլ 2015 18:10 Քաղաքական

"ԹՈՒՐՔԻԱՆ ՓՈՐՁԵՑ ԿԾԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ, ԲԱՅՑ..."

Ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձավ 1915 թ.-ի դեպքերին: Դրանից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ քննադատության ենթարկեց Վլադիմիր Պուտինին: Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանից "Իրավունքը" պարզեց` այս քննադատությունը որեւէ կերպ վատ կազդի ռուս-թուրքական հարաբերությունների վրա: "Թուրքիան երեք ճակատով էր քննադատում ՌԴ-ին. առաջին` քննադատում էր Պուտինի այցը, Պուտինի հայտարարությանը եւ Դումայի` Հայոց ցեղասպանությունը դատապարտող հերթական որոշումը: Թուրքիան ընդամենը փորձել է կծել ՌԴ-ին: Բայց չեմ կարծում, որ դա լուրջ ազդեցություն ունենա ռուս-թուրքական հարաբերությունների վրա",- ասաց պրն Իսպիրյանը: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 28 Ապրիլ 2015 18:48 )

Երեքշաբթի, 28 Ապրիլ 2015 14:20 Քաղաքական

ԻՆՉ ՓՈԽՎԵՑ ԱՊՐԻԼԻ 24-ԻՑ ՀԵՏՈ


Էրդողանի նյարդերը տեղի են տալիս: Նա անգամ քննադատեց Վլադիմիր Պուտինին` Ցեղասպանություն եզրույթը օգտագործելու համար, չնայած նրան օդ ու ջրի պես պետք է ռուսների բարեհաճությունը` գնալով աճող մեկուսացման պայմաններում: Նրա կեցվածքը նմանվում է խորհրդային ժամանակների հայտնի անեկդոտին հարսանիքի մասին, ուր փեսան դիմանում է իր հարբած ընկերոջ բոլոր արարքներին, սակայն երբ վերջինս իր զոքանչին համեմատում է հազարան բլբուլի հետ, նյարդերն արդեն չեն դիմանում: Չնայած նյարդայնանալու տեղ Թուրքիայի ղեկավարն ունի` գրեթե ամեն օր մի տհաճ անակնկալ թուրքերը ստանում էին:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 29 Ապրիլ 2015 18:59 )

Երեքշաբթի, 28 Ապրիլ 2015 13:20 Հանրություն

ԵԼԱԿԵՏԸª ՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՐՑՆ Է


Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շեմին մի շարք երկրներ եւս ճանաչեցին Ցեղասպանությունը, Եվրախորհրդարանը դատապարտող բանաձեւ ընդունեց, Հռոմի պապը անմեղ զոհերի հիշատակին նվիրված պատարագ մատուցեց եւ արտասանեց "ցեղասպանություն" բառը: Իսկ թե իրավական տեսանկյունից Հայաստանին ինչ կարող է առաջիկայում տալ այդ, ինչպես նաեւ այլ երկրների կողմից Ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը, փորձեցինք պարզել իրավաբանական գիտությունների թեկնածու, Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական ԱՐԱՄ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆԻՑ: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 28 Ապրիլ 2015 19:22 )

Երեքշաբթի, 28 Ապրիլ 2015 13:20 Հանրություն

ԴԱՀԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրավերով այս օրերին Հայաստանում էին գտնվում գործընկեր ավելի քան 10 երկրների պատվիրակություններ, որոնք եկել էին մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 29 Ապրիլ 2015 00:52 )

Երեքշաբթի, 28 Ապրիլ 2015 13:20 Հանրություն

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐՔՈՒՅԿՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԱՎԵԼՈՐԴ

- Ըստ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագծի, որն ստացել է հավանություն եւ ուղարկվել ԱԺ քննարկմանը` աշխատանքի ընդունվողների համար աշխատանքային գրքույկ վարելու` գործատուի պարտավորությունը հանվել է: Խնդրում ենք պարզաբանել, ինչո՞վ է դա պայմանավորված, եւ ինչո՞ւ է այդ փոփոխությունը կատարվում հիմա: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 28 Ապրիլ 2015 19:28 )

Երեքշաբթի, 28 Ապրիլ 2015 12:50 Տնտեսություն

"ԴՐԱՄ/ԴՈԼԱՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ
ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ԿՊԱՀՊԱՆՎԻ"


Հայաստանը, իհարկե, ոչ մի էական առնչություն չունի նավթի եւ դրա համաշխարհային գների հետ: Բացառություն չենք համարում նաեւ այն հանգամանքը, որ մեր երկիրը նավթամթերք է ներմուծում դրսից. մեր ներքին շուկայում այդ ապրանքատեսակների գները եւս ոչ մի կապ չունեն արտաքին շուկաների հետ եւ պայմանավորված են հիմնականում ներկրողների ցանկություններով:

ԲԱ ԻՆՉՈ՞Ւ ՌՈՒԲԼՈՒ ԱՐԺԵՎՈՐՈՒՄԸ
ՉԻ ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ ԴՐԱՄԻ ՎՐԱ

Մի խոսքովª որեւէ ուղղակի կապ չունենք նավթի հետ, բայց փաստն այն է, որ ամիսներ շարունակ դրա համաշխարհային գներն անուղղակիորեն ազդում են Հայաստանի վրա: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 28 Ապրիլ 2015 19:20 )

Երեքշաբթի, 28 Ապրիլ 2015 11:00 Մշակույթ

«ԿՀԱՂԹԵՆՔ ՈՒ ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ

«ԵՎՐԱՏԵՍԻԼԸ» ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»


Արդեն հայտնի է, որ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթն այս տարի տեղի է ունենալու Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում` մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին: Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում` մայիսի 19-ին` 2-րդ համարի ներքո:

«ՀԻԱՆԱԼԻ ՇՈՈՒ ԵՆՔ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ
«ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ՀԱՄԱՐ»


Ինչպես երեկ լրագրողների հետ հանդիպմանը «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ ասաց, երկրորդ համարի ներքո հանդես գալը շատ պատասխանատու է. «Սկիզբը վստահված է մեզ, կարծում եմ` հիանալի շոու ենք ապահովելու «Եվրատեսիլի» համար:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 29 Ապրիլ 2015 17:04 )

Երեքշաբթի, 28 Ապրիլ 2015 11:00 Մշակույթ

ՅԱՆԿՈՎՍԿԻՆ ՀՊԱՐՏ Է, ՈՐ ԳՏՆՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

"Գրական տապան-2015" միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանում է գերմանացի գրող, հրապարակախոս, Գերմանիայի գրողների միության անդամ  ՅՈՒՐԳԵՆ ՅԱՆԿՈՎՍԿԻՆ:
Գրողը Հայաստան է այցելել, որպեսզի ընթերցողին ներկայացնի իր հեղինակած երկու գրքերը`"Ափ մը մոխիր", որտեղ ներառված են Հայոց ցեղասպանության զոհ դարձած արեւմտահայ գրողների ստեղծագործությունները եւ "Ուրացված-մոռացվա՞ծ", որտեղ ներկայացված են հայ եւ գերմանացի աշակերտների շարադրությունները` նվիրված Հայոց ցեղասպանությանը: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 28 Ապրիլ 2015 19:32 )

Երեքշաբթի, 28 Ապրիլ 2015 10:59 Թեմա

ԿԱՐԵԼԻ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ
ԿՈՆՉԻՏԱՅԻՆ, ԲԱՅՑ ՉԻ ԿԱՐԵԼԻ 1.500.000 ՄԱՐԴՈՒ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԱԿԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ


Դեռեւս 1948թ. ՄԱԿ կոչվող կառույցը ընդունել էր կոնվենցիա` ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին: Այո, մարդասիրական եւ մարդկանց, ազգերի իրավունքները պաշտպանող հերթական մի փաստաթուղթ… Այլ հարց է, որ, ինչպես պարզվեց հետո` ՄԱԿ-ի մարդասիրությունից օգտվում են միայն հրեաները եւ անգլոսաքսերի այլ դաշնակիցները` նույնիսկ երբեմն սունի-իսլամիստները եւ Կոնչիտա Վյուրստը, բայց ոչ մենք: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 28 Ապրիլ 2015 19:17 )

Երեքշաբթի, 28 Ապրիլ 2015 00:00 Արտաքին Քաղաքականություն

ՕԼԱՆԴԸ ԿՐԿԻՆ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԹԵՄԱՆ


Այսպիսովª Հայոց ցեղասպանության 100-ամյակի հիմնական միջոցառումները կարելի է ավարտված համարել: Դրանք, իհարկե, մասամբ դեռ մինչեւ տարեվերջ կշարունակվեն, սակայն քաղաքական փուլն անցավ եւ հիմա պետք է ամփոփել արդյունքներն ու փորձել զարգացնել ձեռք բերածը:

ԱՆԿԱՐԱՆ ՄՆԱՑ
ՎԱՇԻՆԳՏՈՆԻՑ "ԿԱԽՎԱԾ"


Հիմնական արդյունքների թվում առաջնահերթ տեղում է, անշուշտ, այն փաստը, որ այս շաբաթներին Ցեղասպանության թեման հնչեց այնպիսի բարձր եւ հեղինակավոր հարթակներից եւ այն քանակությամբ, որ արդեն երեւի աշխարհի մասշտաբով դժվար է գտնել մեկին, որ բուն փաստը կասկածի տակ առնի: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 28 Ապրիլ 2015 19:01 )

Երեքշաբթի, 28 Ապրիլ 2015 00:00 Բամբասանք

Ըստ ԼՏՊ-ի մերձավոր շրջապատին մոտ կանգնած աղբյուրի` ՀՀ առաջին նախագահը ամբողջովին ձախողելով Հայաստանում ժխտողականությունը պաշտպանող հրապարակային ելույթների հնարավորությունը, որոշել է իր անընդունելի թեզերով դասախոսություններով հանդես գալ արտերկրում եւ, մասնավորապես, ծրագրում է Լոս Անջելեսի համալսարանում հանդես գալ Հայոց ցեղասպանության մասին դասախոսությամբ: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 28 Ապրիլ 2015 19:06 )

Երեքշաբթի, 28 Ապրիլ 2015 00:00 Օրացույց

Կարծում եմ, որ մարդ կանգնում է ընտրության առաջ: Իմը ես վաղուց եմ արել: Ես ակտիվիստ էի դեռեւս նախքան երաժիշտ դառնալս: Ակտիվիստ դառնալ ես որոշեցի այն ժամանակ, երբ տեսա Թուրքիայի երեսպաշտ քաղաքականությունը: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 28 Ապրիլ 2015 19:08 )

Երեքշաբթի, 28 Ապրիլ 2015 00:00 Զարմանք

Ապրիլի 24-ին նախորդող ժամանակաշրջանում գործնականում բոլոր քաղաքական ուժերը եւ գործիչները իրենց լավ դրսեւորեցին: Նույնիսկ, զարմանալիորեն, այդպես կարելի է ասել ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ մասին, ինչը, ի դեպ, արձանագրել է եւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը.  "Ամեն ինչ այնքան դրական ընթացք ունեցավ, այնքան անթերի էր կազմակերպվել, որ նույնիսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը չդիմացավ. ԱԺ ամբիոնից այդ մասին անկեղծացավ, ու պետական միջոցառումները` իրենց կազմակերպվածության ու բովանդակության առումով, համարեց հաջողված: Ես շատ կուզենամ, որ մեր միասնականությունը ոչ միայն ապրիլի 24-ին, մայիսի 8-ին ու 9-ին, սեպտեմբերի 21-ին դրսեւորվի, այլեւ ամեն օր: Լինել տարբեր կուսակցությունների անդամներ, ունենալ տարբեր գաղափարներ` ամենեւին չի նշանակում լինել թշնամիներ, ես այդ թշնամությանն եմ դեմ": Ավելին, ՀԱԿ խմբակցության ղեկավարը Ստրասբուրգում էլ իրեն լավ դրսեւորեց`  հենց նրա առաջարկությամբ ԵԽԽՎ բոլոր պատվիրակները, այդ թվում թուրքերը եւ ադրբեջանցիները ոտքի կանգնելով` հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 28 Ապրիլ 2015 19:11 )

Երեքշաբթի, 28 Ապրիլ 2015 00:00 Հանդիպում

«ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏՎԵՑ ԻՐ ԴՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ»


Ավարտվեց «ազգային միասնության եռամսյակը», երբ բոլոր խնդիրները մղվելով հետին պլան` ողջ հայությունը նշում էր Ցեղասպանության 100-րդ տարելիցը ու հայտարարում. «Հիշում ենք ու պահանջում»: Հիմա ժամանակն է այս ամենը վերլուծելու ու մշակելու ապրիլի 24-ին հաջորդող պահանջատիրական քայլերը: Հենց այս ամենի շուրջ էլ «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ:

«ԹԵՐԵՎՍ ԱՐՎԵՑ ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԷՐ
ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԵԼ»


–Պարոն Նիկոյան, կարելի է ասել, որ պատվով նշեցինք Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցը: Ըստ Ձեզ` ո՞րն է լինելու մեր հաջորդ քայլը:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 29 Ապրիլ 2015 00:28 )

Երեքշաբթի, 28 Ապրիլ 2015 00:00 Հանդիպում

ԻՆՉՈ՞Ւ ՎՐԱՍՏԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԻԶԱԽՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՎՈՐԵԼ


Հիմա, երբ անգամ Եվրոպան է բացել աչքերն ու հոգեւոր, քաղաքական, հասարակական ամենաբարձր մակարդակներով բարձրաձայնում է պատմական ճշմարտության մասին` նշելով, որ 1915 թվականին 1,5 միլիոն հայերի կոտորածը ցեղասպանություն էր, էլ ավելի անտրամաբանական է դառնում մեր որոշ դաշնակից ու հարեւան երկրների անտարբերությունը համազգային ցավի նկատմամբ: Այս հանատեքստում նշենք, որ ԵՏՄ գործընկեր պետություններից Բելառուսն ու Ղազախստանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին չեն մասնակցել երկրի առաջին դեմքերով, իսկ Հայոց ցեղասպանությունն առ այսօր չճանաչած հարեւան Վրաստանն ընդհանրապես լուռ է այս հարցում: Հենց այս ամենի շուրջ էլ «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ հետ:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 29 Ապրիլ 2015 00:22 )

Երեքշաբթի, 28 Ապրիլ 2015 00:00 Ձեր իրավունքները

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԸ
ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԵՎ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ Է


- Տարիներ առաջ վրաերթի ենթարկեցի մի քաղաքացու: Վրաերթի ենթարկելու փաստի առիթով ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա հարուցված քրեական գործի վարույթը կարճվում է` տուժողի հետ հաշտվելու հիմքով: Տուժողին պետական պատվերի շրջանակներում ցուցաբերվեց անհետաձգելի բուժօգնություն, որի գումարը կազմել է 242.906 ՀՀ դրամ: Այժմ դատախազությունն այդ գումարը պահանջում է ինձանից:
-Դատախազության պահանջը գտնում եմ չհիմնավորված եւ անօրինական` հետեւյալ պատճառաբանությամբ: Արդյոք պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում կատարված ծախսերը ենթակա՞ են փոխհատուցման պետությանը: ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի համաձայնª յուրաքանչյուր ոք ունի անվճար հիմնական բժշկական ծառայություններ ստանալու իրավունք: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 28 Ապրիլ 2015 19:26 )

Երեքշաբթի, 28 Ապրիլ 2015 00:00 Փանջունի

ՍՐԲԱԴԱՍՈՒՄ

Ըստ Վիկտոր Սողոմոնյանի` Ռոբերտ Քոչարյանին Գերմանիայում վիրահատելով` բնավորությունից հեռացրել են նախանձը, նենգությունն ու թույնը:


ՀՈԳԵՀԱՑ
(ԳԱԼԻՊՈԼԻԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ԱՖՐԻԿՅԱՆ ՍԱԿԱՎ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


Ըստ Էրդողանի` աֆրիկյան երկրներից հրավիրել էին, որ Գալիպոլիի զոհվածների քելեխն ուտեն: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 28 Ապրիլ 2015 19:36 )

Page 1 of 2
<< Սկիզբ < Նախորդ 1 2 Հաջորդ > Վերջ >>