Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Երեքշաբթի, 02 Հունիս 2015
Երեքշաբթի, 02 Հունիս 2015 16:42 Քաղաքական

ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՐԱԺՆԵՐԸ

 

Ինչպես հայտնի է,քաղաքական առումով ամառային սեզոնը մեզանում համեմատաբար հանդարտ է:Դե, շոգերը չեն տրամադրում բուռն հրապարակային գործունեության, իսկ մեր սիրասուն ընդդիմադիրներն իրենց կենտրոնացնում են գարնանային եւ աշնանային սեզոններին,քանզի վախենում են ե՛ւ ցրտից,ե՛ւ շոգից:Մի առիթով Ռոբերտ Քոչարյանը ասել էր, թեվատ պարողին ինքն է խանգարում,սակայն ներկայիս վիճակում այդ նույն խոսքը կարող է բումերանգով եւ իրեն վերադառնալ:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 04 Հունիս 2015 15:11 )

Երեքշաբթի, 02 Հունիս 2015 00:00 Քաղաքական

ԻՆՉ ԿՏԱ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԻՐԱՆԻ, ՀՆԴԿԱՍՏԱՆԻ, ԵԳԻՊՏՈՍԻ ՀԵՏ ԵՏՄ-Ի ԿԱՊԵՐԸ

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հերթական անգամ տապալվեց, բայց արդեն՝ բառիս բուն իմաստով ու շատ ցավոտ: Այսպես՝ Ժնեւում հեծանվով զբոսնող 71-ամյա պետքարտուղարն այնքան անհաջող ընկավ դրա վրայից, որ կոտրեց ոտքը՝ աջ ազդրոսկրը: Արդյունքում՝ չեղյալ համարելով Մադրիդ ու Փարիզ նախատեսված այցերը՝ Քերին ստիպված էր վերադառնալ տուն:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 03 Հունիս 2015 13:42 )

Երեքշաբթի, 02 Հունիս 2015 00:00 Մշակույթ

«ՊԵՏՔ Է ՀԱՇՎԻ ԱՌՆԵՆ, ՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԻՇՏ ՃԻՇՏ ԵՆ»

Երեկ` Երեխաների պաշտպանության օրը, Երեւանի ամեն մի անկյունից` օրվան համահունչ, հնչում էր մանկական երգն ու պարը: Հանրության համար արդեն սիրելի դարձած փոքրիկներն իրենց իսկ տոնը թողած` կատարումներով օրը տոնական դարձրին բոլոր փոքրիկների համար: Սակայն, «Իրավունքի» հետ զրույցում նրանցից եւ ոչ ոք չդժգոհեց. հաճույք են ստանում` իրենց հասակակիցներին ուրախացնելու համար` միաձայն հաստատեցին բոլորը: Այս ամենից բացի, նրանք բոլորն էլ երազում են` Հայաստանն ունենա խաղաղ երկինք, որ իրենց անհոգ մանկությունն ապահովված լինի:

Մանրամասն...


Երեքշաբթի, 02 Հունիս 2015 00:00 Հանդիպում

«ԱՅՍՕՐ ՈՒՄ ԱՍԵՍ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿՈՉՈՒՄ»

 

Օրերս փաշինյանական «Քաղաքացիական պայմանագիրը» վերածվեց կուսակցության: Դրանով ՀԱԿԿ-ին վերջնականապես հրաժեշտ տվեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` նրանցից որպես հուշ պահպանելով միայն խորհրդարանական մանդատը: Նոր ձեւավորված քաղաքական ուժի մասին, որը, ըստ էության, նախկին ՀԱԿ-ի պառակտման հետեւանքներից մեկն է, «Իրավունքը» զրուցեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆԻ հետ.

- Ընդհանրապես, ցանկացած քաղաքական ուժի ձեւավորմանը, կայացմանը կողմնակից եմ: Բոլոր կուսակցությունների նպատակն էլ, իրենց գաղափարներով տեւական պայքար վարելն է, հասարակությանը ակտիվացնելը, համախմբելը, եւ եթե հաջողվի, իշխանության գալ ու իրենց ծրագրերն իրականացնել: Բայց գլխավորն ինձ համար այն է, որ այդ քաղաքական ուժը ոչ թե ուժային կենտրոնի, այլ պետության կամ կողմնորոշման շահերը պաշտպանի Հայաստանում, այլեւ մեր երկրի շահերը հետապնդող խնդիրներ լուծի: Եթե այդպես է, ուրեմն` ցանկանում եմ հաջողություն: Իսկ եթե նրանք պիտի դրսի ինչ-որ ուժերի, կենտրոնների կամ կողմնորոշում ունեցող քաղաքական միավորների պատվերը կատարեն Հայաստանում, ապա ես իրենց չեմ կարող հաջողություն մաղթել:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 06 Հունիս 2015 01:04 )

Երեքշաբթի, 02 Հունիս 2015 00:00 Հանդիպում

ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ. «ԸՆԴԴԻՄԱԴԻՐ
ՈՒԺԵՐԸ ԹՈՂ ԳՆԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԳԻՐԿԸ»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համագումարից հետո «Իրավունքը» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանին մի քանի հարց ուղղեց` կուսակցության անելիքների եւ քաղաքական այլ ուժերի հետ հետագա համագործակցության մասին:

Մանրամասն...


Երեքշաբթի, 02 Հունիս 2015 00:00 Զարկերակ

«ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԿԵՂԾԵԼ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԴԵՂԵՐԸ»

Երեկ ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանը նախարարին դիմեց լուրջ մտահոգություներ առաջացնող մեկ հարցով. շուկայում առկա կեղծ դեղերի դեմ պայքարի ուղղությամբ նախարարությունն ի՞նչ քայլեր է իրականացնում: Սակայն նախարարի պատասխանն առնվազն մտածելու տեղիք է տալիս. «Ամբողջ գործընթացը կանոնակարգված է: Դեղերն ինչպես ստեղծվելուց, ներմուծելուց, այնպես էլ նրանց գրանցելու պահից այդ երկար վերահսկողությունն իրականացվում է դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների գործակալության կողմից... «Դեղերի մասին» նոր օրենքն ընդունելուց հետո կփարատվեն բոլոր տեսակի կասկածները»: Բայց դեղը կեղծ է հենց այն պատճառով, որ արտադրվում է կամ ներկրվում որտեղ ասես, ինչից ասես, եւ նույն ապօրինի մեխանիզմներով էլ հանվում է վաճառքի: Ուստիեւ՝ թեմայի շուրջ  փորձեցինք նախարարից՝ ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՑ պարզել, թե առհասարակ՝ ի՞նչ քանակի կեղծ դեղեր են հայտնաբերվել: Կա՞ն նման տվյալներ, որոնք թույլ կտան պատկերացում կազմել շուկայի ընդհանուր վիճակից:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 04 Հունիս 2015 17:32 )

Երեքշաբթի, 02 Հունիս 2015 00:00 Փանջունի

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՆԻԿՈՎՍԿՈՒ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
(ԹԱԼԱՆՎԱԾ ՓԱՅԼԱԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԴԵՄ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ
ԴԱՏԱՐԱՆ ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ՀԱՅՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Տուր միլիոն, տուր...

Մանրամասն...

Երեքշաբթի, 02 Հունիս 2015 00:00 Սպորտ

ՍԱՄՎԵԼ ՍԵՎՅԱՆԸ ԱՆՊԱՐՏԵԼԻ ԷՐ,
ԻՍԿ ԱՐՈՆՅԱՆԻՆ ՀԱՋՈՂՎԵԼ Է ԲԱՐԵԼԱՎԵԼ ԴԻՐՔԵՐԸ

 

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը մայիս ամսվա ընթացքում ցուցադրած լավ ելույթների եւ Ռուսաստանի ակումբային առաջնությունում Նովոսիբիրսկի «Սիբիրի» կազմում չեմպիոն դառնալու շնորհիվ կարողացել է բարելավել դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում:Լեւոն Արոնյանը, թեեւ առաջադիմել է 2 աստիճան եւ զբաղեցնում է 8-րդ տեղը, սակայն հայ գրոսմայստերի վարկանիշը մնացել է 2776: Առաջատարն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է, որին հաջորդում է իտալացի Ֆաբիանո Կարուանան: Աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը նահանջել է երրորդ տեղ: 100 լավագույն գրոսմայստերների ցուցակում են Հայաստանի հավաքականի եւս 2 ներկայացուցիչ, Գաբրիել Սարգսյանը 68-րդն է, իսկ Սերգեյ Մովսեսյանը՝ 91-րդը:

Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 04 Հունիս 2015 17:01 )

Երեքշաբթի, 02 Հունիս 2015 00:00 Փանջունի

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ

 

ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ԿԱ
(«ՄԵԿ ԹԵԿՆԱԾՈՒՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼ ԵՆ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ». ԿԸՀ ՆԱԽԱԳԱՀ
ՏԻԳՐԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆ)

Ըստ ուֆոլոգների` Տիգրան Մուկուչյանի ասածի մեջ ճշմարտություն կա` մեկ թեկնածուն մրցակցության մեջ է զուգահեռ աշխարհների ներկայացուցիչների հետ:


ՖԻՖԱ ԱՆՓՈՓՈԽ ԿԱՐԳԱԽՈՍԸ
(ԲԼԱՏԵՐԻ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՍԿԱՆԴԱԼԻՑ
ՀԵՏՈ 5-ՐԴ ԱՆԳԱՄ ՖԻՖԱ-Ի ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ)

Коррупция-мать порядка!


ՓԱՅԼԱԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ
(ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ
ՍԱՐԳՍՅԱՆԻ` ՓԱՅԼԱԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԴԱՏԻ ՏԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Աշոտ Սուքիասյանի հետ փողերը տարավ, հիմա էլ ուզում է ազատությունս խլի:

 

ՄՈԼԼԱ ՆԱՍՐԵԴԻՆԻ ՄԵԹՈԴՈՎ
Ըստ Առողջապահության միջազգային կազմակերպության` Հայաստանում շաքարախտի դեմ պայքարելու նոր ռազմավարություն է ընտրված, ամիսներով դեղ չեն տալիս շաքարախտով հիվանդներին, որ տեսնեն վերջում ինչ կստացվի:

ՓՈՂԻ ՍԵՎԸ Ո՞ՐՆ Ա
Ըստ ՔԿՀ վարչության պետ Արթուր Օսիկյանի` իրենց համար բոլոր դատապարտյալներն էլ հավասար են. իսկ սեւ փողերի երեւույթը վաղուց վերացված է, քանի որ «деньги не пахнут»:


ՔԱՂՑՐ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆ
Ըստ BBC-ի տնտեսական վերլուծաբանների` Պորոշենկոյի հարստությունը նախագահ դառնալուց մեկ տարի անց յոթ անգամ ավելացել է` ուկրաինացիներին ծծովի կոնֆետ տալու միջոցով:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 04 Հունիս 2015 16:53 )

Երեքշաբթի, 02 Հունիս 2015 00:00 Զարմանք

Թեեւ շոգերը նոր-նոր են սկսվում, սակայն զարմանալիորեն որոշ քաղաքական եւ քաղաքականամերձ դեմքերի ուղեղներն արդեն հալվում են: Երբեմն տպավորություն ենք ստանում, որ նրանց գանգատուփերը լցված են ոչ թե ուղեղային գորշ զ անգվածով, այլ անորակ պաղպաղակով: Ահավասիկ` ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԸ ոչ ավել, ոչ պակաս, իրեն եւ իր նմաններին համեմատում է Քրիստոսի հետ. «Սփյուռքահայ ընկերս, ազնվագույն եւ ազգանվեր մի մարդ, գրեց ինձ դառնությամբ` «Ի՞նչ ազգ ենք մենք` միայն փողի, հացի, լույսի հարցով ենք հավաքվում, իսկ անկախության կորստի, ազատագրման կոչերին գրեթե անհաղորդ ենք մնում: Երեւի, եթե Քրիստոսը վաղը Երեւան գա իր քարոզով` հազիվ թե մի տասը մարդ կհավաքվի նրան լսելու, հետո էլ ոստիկանները կձերբակալեն…» Ընկերս ճիշտ է, իհարկե, բայց նրա բերված օրինակն իր մեջ պարունակում է իր իսկ հարցի պատասխանն ու խորհուրդը:

Մանրամասն...