Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Երեքշաբթի, 09 Հունիս 2015
Երեքշաբթի, 09 Հունիս 2015 18:05 Սպորտ

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՇԽԱՐՀԻՆ ՏՊԱՎՈՐԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՋԱՆՔԵՐԸ ՃԱՔԵՐ ԵՆ ՏՎԵԼ

Այն, որ Եվրոպական առաջին խաղերն իր հարկի տակ անցկացնելու Ադրբեջանի մեծ ցանկությունն ի սկզբանե բխել է բացառապես մարզական այս միջոցառումը քաղաքական դիվիդենտների վերածելու, երկրի, այսպես կոչված, իմիջը բարձրացնելու գաղափարից, նոր բան չէ: Դրա մասին է խոսում հենց այն փաստը, որ Ադրբեջանը Եվրոպական խաղերի ցուցադրական շնորհանդես էր կազմակերպել Հռոմում, Փարիզում, Բրյուսելում, Մոսկվայում, Բուդապեշտում, Վարշավայում՝ գովազդային այդ մեծ արշավի վրա գումարներ չխնայելով:

 

Մանրամասն...

Երեքշաբթի, 09 Հունիս 2015 18:01 Փանջունի

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԼԱՊՍ
Հայաստանի քաղաքական դաշտում ոչ ընդդիմություն կա, ոչ դիմություն, քաղաքական գենդերային հավասարություն է:


ԱՍՏՎԱԾ ԷԼ ԲԵԹԱՐԻՑ ԱԶԱՏԻ
Քաղաքական արխիվից հայտնում են, որ էլեկտրաէներգիայի սակագնի քննարկումն այնքան հեռու գնաց, որ անգամ Արշակ Սադոյանը «վերակենդանացավ»:


ԷՐԴՈՂԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ
(ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ԱՆՑԱԾ ԵՐԵՔ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ)

Հայի մեկը լավ է, իսկ երեքը` գլխացավ է:

ԶԱՐՄԱՆՔԻՑ ՑՆՑՎԵՑ
(ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԵՎ ՈՐԴԻՆ
ԹՈՐՈՅԱՆԻՆ ԾԵԾԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՈՒՂԵՂԻ ՑՆՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ հոգեբույժների` Պարույր Թորոյանը ուղեղի ցնցում է ստացել Ճոյտի եւ որդու աննախադեպ «օգնության» պատճառով:


ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆՈՐ ՀԱՅՀՈՅԱՆՔ
Դու հո Բիբինը չե՞ս:


ՀԻՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ (ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ` ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ ՄԱՏ ԹԱՓ ՏԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Никола пальцем не испортишь.

Մանրամասն...

Երեքշաբթի, 09 Հունիս 2015 17:58 Փանջունի

 

Քրդական աշխատավորական կուսակցությունից հայտնում են, որ Էրդողանի` Թուրքիայի խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար ամենահարմար տարբերակը թուրքական ֆեսը քրդի քոլոզով փոխարինելն է եւ քրդական կուսակցության հետ դաշինք կազմելը:

Մանրամասն...

Երեքշաբթի, 09 Հունիս 2015 17:54 Մշակույթ

«ՄՈՍԿՎԱ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԹԱՓԹՓՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ԱՎԱՆԴՈՒՅԹԻ


Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ամերիկյան «Վրիժառուի օրագիրը» ֆիլմի առաջին մասի փակ դիտումը, ինչի առթիվ Կարմիր գորգում էին հայտնվել գլամուրային, հոլիվուդյան դերասանների հիշեցնող արտասահմանյան ու տեղական դեմքեր: Սակայն դրան չէ, որ ուզում ենք անդրադառնալ, այլ կինոթատրոնի հերթական թափթփվածությանը: Երբ կինոսերները համակ ուշադրությամբ սպասում էին ֆիլմի սկսվելուն, կինոթատրոնն իր տեխնիկական խոտանով փորձեց «հարամել» այն:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 10 Հունիս 2015 01:32 )

Երեքշաբթի, 09 Հունիս 2015 17:47 Մշակույթ

«ՍԻՐԱՅԻՆ ՔԱՌԱՆԿՅՈՒՆԻ» ՊԱՐՈՆՅԱՆԻ ԲԵՄՈՒՄ


Օրերս Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում կայացավ Կ. Խոդիկյանի «Սիրային քառանկյունի» ներկայացման առաջնախաղը` ՀԹԳՄ նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ ռեժիսուրայով: «Իրավունքի» հետ զրույցում պարոն Ղազանչյանն ասաց, որ գործին երրորդ անգամ է անդրադառնում:


Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երկուշաբաթի, 15 Հունիս 2015 00:52 )

Երեքշաբթի, 09 Հունիս 2015 17:37 Մշակույթ

«ԱՇԽԱՐՀՈՒՄ ՎԱՂՈՒՑ ԿԻՆՈՆ ՄԱՀԱՑԵԼ Է»

Կինոյի մասին օրենքը` ըստ կինոգործիչների, շատ հարցերում կօգնի եւ կխթանի հայկական կինոյի զարգացմանը: Կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՑԸ նույնպես համոզված է դրանում, ավելին` կարծում է, որ օրենքը լավ բան է, եթե այն պահպանվի ու կիրառվի:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 09 Հունիս 2015 17:45 )

Երեքշաբթի, 09 Հունիս 2015 17:19 Քրեական

«ՄԻԱՆՇԱՆԱԿ, ՀՐԴԵՀԻ ՊԱՏՃԱՌԸ «ՌԵԴՈՒԿՏՈՐԻ» ԿՈՏՐՎԵԼՆ Է»

Հունիսի 6-ին Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի պատճառով յոթ երիտասարդների զոհվելու փաստը մեծ ցնցում դարձավ ողջ հանրապետության համար: Ի՞նչը կարող էր նման ողբերգությամբ ավարտված վթարի պատճառը դառնալ: Եվրոպական դատական փորձաքննության ինստիտուտի կովկասյան տարածաշրջանի ղեկավար ՆԻԿՈԼԱՅ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ մեկնաբանելով հարցը` նկատեց.

 

Մանրամասն...

Երեքշաբթի, 09 Հունիս 2015 17:00 Տնտեսություն

Ռ.ՆԱԶԱՐՅԱՆԻ «ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՄԱՆ Է ՍՈՒՐՃԻ ԲԱԺԱԿ ՆԱՅԵԼՈՒ ՄՈՏԵՑՄԱՆԸ»

Վերջին օրերի իր քարոզներով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Ռոբերտ Նազարյանը փորձում է համոզել, որ իր ղեկավարած կառույցը «մեծ լավություն» է անում հայ սպառողին. էլեկտրաէներգիայի սակագինը թանկանալու է, ոչ թե 17, այլ 7 դրամով: Թե ինչպես է հիմնավորելու այդ 7 դրամանոց թանկացումը, դեռ կտեսնենք:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 09 Հունիս 2015 17:14 )

Երեքշաբթի, 09 Հունիս 2015 16:14 Լուրեր

ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄՏԵՐԻՄ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ

«Սեւծովյան եւ կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների հանրային ինստիտուտ»-ի կազմակերպած` Արաբական երկրներում տեղի ունեցող գործընթացները եւ դրանց ազդեցությունը տարածաշրջանի երկրների վրա թեմայով կլոր սեղանի կազմակերպիչներից էր նաեւ «մարդ-կուսակցություն» Գառնիկ Իսագուլյանը: Հանդիպման ավարտից հետո «Իրավունքի թղթակիցը դիմեց քաղաքական գործչին` իր գնահատականները ներկայացնելու համար:

Մանրամասն...


Երեքշաբթի, 09 Հունիս 2015 16:05 Հանդիպում

«ԻՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ ՀՈՒՇՈՒՄ ԵՄ` ԴԻՄԵՆ ԴԱՏԱԿԱՆ ԱՅԼ ԱՏՅԱՆՆԵՐԻՆ»

ԱԺ այս քառօրյայի մեկնարկը նվիրված էր ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման վերաբերյալ պատգամավորների ելույթներին, որոնք կարելի է բաժանել երկու մասի` խիստ դժգոհողներ եւ, ինչու չէ, նաեւ պաշտպանողներ: Սակայն իրականությունը ցույց է տալիս, որ հանրության գերակշիռ մասն ունի խիստ բացասական վերաբերմունք եւ անվստահություն` ոչ միայն դատական, այլեւ դատախազական համակարգին: Եվ ինչպես իր ելույթում նշեց ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը` մարդիկ այդքան չեն դժգոհում հացի փող չունենալուց, որքան արդարադատության եւ դատական համակարգերից: Իսկ մեզ հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ հարցին` մեր երկրում կա արդյոք արդար արդարադատություն, նշեց, որ հարցը բավականին ընդգրկուն է.

 

Մանրամասն...

Երեքշաբթի, 09 Հունիս 2015 15:59 Զարմանք

Վաղուց ձայնը չէինք լսել, եւ ահա Քաղաքագետների միության նախագահ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ հանկարծ որոշեց հանրությանը պարգեւել իր խոհափիլիսոփայական մտքերը կուսակցությունների մասին: Հայոց դեմոկրատիայի հայր եւ մտքի գիգանտ սույն կերպարը մասնավորապես ասաց. «Այսօր մեզանում հացի խնդիրը գնալով սրվում է: Ճիշտ ժամանակն է մտածել նոր կուսակցությունների ստեղծման մասին` ապահովագրվելով համաժողովրդական ընդվզման հասունացող վտանգից: Չէ՞ որ կուսակցությունները կոչված են ոչ թե համախմբելու, այլ մասնատելու ժողովրդին»: Անշուշտ, երբ հացի խնդիրը սրվում է, կարիք է զգացվում ծաղրածուների, այլ ոչ թե կուսակցությունների: Ու թեեւ կան կուսակցություններ, որոնք ոտ ու գլխով ծաղրածու են, այնուամենայնիվ, զարմանալով հանդերձ, չպետք է մոռանալ, որ ինքը` Հմայակը, ավելի շատ է կուսակցություն փոխել, քան շապիկ մաշել: Ուստի մնում է գալ զարմանալի եզրակացության` որ, եթե Հովհաննիսյանն իրավացի է, ապա, անպայմանորեն, ժողովրդին պառակտելու հսկայական փորձ պետք է կուտակած լինի բոլոր կուսակցություններում, որոնց հասցրել է անդամակցել:

Մանրամասն...


Երեքշաբթի, 09 Հունիս 2015 15:30 Քաղաքական

«ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՍԽԱԼ». ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՆՈՒՅՆ ՓՈՑԽՆ ԵՆ ՏՐՈՐՈՒՄ

Համակարգչից օգտվող ցանկացած ոք լավ կհիշի, թե ինչպես էր մի փոքր խուճապի մատնվում իր անփորձության շրջանում այն պահին, երբ հանկարծ տհաճ ձայնով հայտնվում էր «համակարգային սխալ» պատուհանը: Նույնը, կարծես թե, կարելի է ասել եւ մեր ընդդիմադիրների մասին: Տարիներ եւ անգամ տասնամյակներ շարունակ հանրությունից ստանալով «համակարգային սխալ» ազդանշանը, փոխանակ վերլուծեն, թե սեփական մարտավարությունում եւ ռազմավարությունում ինչն է սխալ, շարունակում են անել այն, ինչին սովոր են:

 

Մանրամասն...

Երեքշաբթի, 09 Հունիս 2015 15:08 Արտաքին Քաղաքականություն

ՓՈՐՁՎԱԾ ԷՐԴՈՂԱՆԸ ԵՐԿՈՒ ՈՏՔՈՎ ԹԱԿԱՐԴՈՒՄ Է

Պարզվում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հիացած է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելով: Սխալ չհասկանաք. Յենս Ստոլտենբերգին ամենեւին էլ տիկին Մերկելի չունեցած կանացի հրապուրանքները չէ, որ գերել են: ՆԱՏՕ-ի ղեկավարին, որպես իսկական զինվորականի, պարզապես հիացրել է տիկին կանցլերի... ալկոհոլ օգտագործելու ունակությունը. «Ես ցնցված եմ խմիչքի հանդեպ նրա դիմադրողականությամբ»:

Մանրամասն...


Երեքշաբթի, 09 Հունիս 2015 00:00 Ձեր իրավունքները

«ԻՐԱՎԱՉԱ՞Փ Է ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ»

- Որքանո՞վ է իրավաչափ էլեկտրաէներգիայի թանկացումը:

-Ցանկացած ապրանքի գնի փոփոխությունն էլ կարող է լինել իրավաչափ: Սակայն երբ այն դիտում ես համալիր առումով, հաշվում ՀՀ քաղաքացու ամսական միջին եկամուտը եւ բաժանում նրա կոմունալ վճարների վրա` լույս, գազ, ջուր, աղբ, բնակարանի սպասարկման գումար, գույքահարկ եւ այլն, որի արդյունքում ՀՀ քաղաքացու ամսական եկամուտը գնում է կոմունալ ծառայությունների վրա, ոչ միայն իրավաչափ չի դառնում հոսանքի թանկացումը, այլ նաեւ օդում կախվում է պետության կողմից իր քաղաքացուն գումարային օգնություն տալու պարտադիր պայմանը` վճարելու համար իր մինիմալ կարիքները: Հակառակ պարագայում՝ Սահմանադրությունից պետք է հանել սոցիալական եզրույթը, կամ էլ մարդկանց առօրյայից հանել լույսն էլ, ջուրն էլ, փոխարենը հրամցնելով` աթար ու ճրագ վառելով տաքանալու եւ լուսավորվելու կուլտուրան:

Մանրամասն...