Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Չորեքշաբթի, 10 Հունիս 2015
Չորեքշաբթի, 10 Հունիս 2015 18:18 Մշակույտ

ԷԼ ՈՒՐ ԿՀԱՍՆԻ «ԱՆՏԱՐԵՍԻ» ՄՏՔԻ ԹՌԻՉՔԸ

 

Թերեւս երբեք այսքան ցանկալի ու սպասված չի եղել սովետական տարիները հիշեցնող «Գլավլիտը», որքան այսօր: Եվ եթե նման մի բան այսօր էլ չստեղծվի, ապա վերջնականապես կարելի է կազմակերպել ոչ միայն կարմիր խնձորի, այլեւ բոլոր տեսակի բարոյական արժեքների թաղումը ու արդյունքում այրվել սոդոմյան մեղքերի մեջ: Ասվածը գուցե պաթետիկ հնչեր, եթե այս օրերին սոցցանցերում լայնորեն չտարածվեր «Երեխաներին սեքսի մասին» վերնագրով բավական թանկարժեք գրքի գովազդը, որը ոչ այլ ինչ է, քան պեդոֆիլիայի տարածում: Բավական է մեջբերել այս խայտառակ գրքից մի հատված` նախապես ներողություն խնդրելով մեր ընթերցողներից.

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 18 Հունիս 2015 02:31 )

Չորեքշաբթի, 10 Հունիս 2015 18:03 Տնտեսություն

ՌՈՒԲԼՈՒ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՏՈՒՐԻԶՄԻ ՎՐԱ Է ԱԶԴԵԼ

Նորից սկսվում է հանգստի եւ զբոսաշրջության եռուն շրջանը, եւ Հայաստանի քաղաքացիները, հասկանալի է՝ նրանք, ովքեր գոնե նվազագույն հնարավորություն ունեն, հերթական անգամ մտածում են՝ տեղում հանգստանալո՞ւ, թե, այնուամենայնիվ, դուրս մեկնելու մասին: Եվ, կարծես թե, նորից դրսի կողմնակիցները շատ են եւ հին բացատրությամբ. մասնավորապես վրացական ծովափ մեկնելն ավելի մատչելի եւ որակյալ է, քան հայաստանյան ամենահետամնաց հանգստավայրը: Բայց ահա ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ ՄԵԽԱԿ ԱՊՐԵՍՅԱՆԸ միանգամայն լավատեսական տրամադրություններ ուներ.

Մանրամասն...


Չորեքշաբթի, 10 Հունիս 2015 17:54 Քաղաքական

«ԱՄԵՆ ՄԵԿԸ ՎԵՐՄԱԿՆ ԻՐ ՎՐԱ Է ՔԱՇՈՒՄ»


Քաղաքական դաշտում կամաց-կամաց նշմարվում են նոր վերադասավորումներ, ու օր օրի ակտիվանում են հաջորդ խորհրդարանական ընտրություններին պատրաստվող ուժերը: Ոմանք իրենց մանդատը պահպանելու համար նոր կուսակցություններ են հիմնում, ոմանք էլ փորձում են այդ նոր ուժերում ապաստան գտնել: Այս առումով, թե ինչպիսի քաղաքական աշնան պատկեր կունենանք, որոնք վաղը կմրցեն խորհրդարան անցնելու համար, «Իրավունքը» փորձեց պարզել «Կլոր սեղան» ձեւաչափով:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 11 Հունիս 2015 00:19 )

Չորեքշաբթի, 10 Հունիս 2015 17:42 Զարկերակ

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՓՈԽՎԻ

 

Թուրքիայում ամփոփվեց 25-րդ խորհրդարանական ընտրությունները, որի արդյունքում, ինչպես հայտնի է, 41 տոկոս ձայներով հաղթելով, այնուամենայնիվ՝ պարտություն կրեց իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը: Դա Էրդողանի թիմում այնքան ծանր են տանում, որ գրեթե վիրավորանք են սկսել համարել հաղթանակի կապակցությամբ ստացվող շնորհավորանքները: Մի խոսքով՝ Թուրքիայում ներքաղաքական դաշտը մնում է գերլարված, նախագահ Էրդողանի հանդեպ վստահությունը՝ նվազած, ինչը, հասկանալի է, իր անմիջական ազդեցությունն է սկսում ունենալ նաեւ երկրի արտաքին նկարագրի վրա: Այս իրավիճակն ինչ-որ կերպ կարո՞ղ է ազդել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում թուրքական ժխտողականության քաղաքականության վրա: Այս հարցի պատասխանները «Իրավունքը» փորձեց ճշտել հայաստանյան որոշ վերլուծաբաններից:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 10 Հունիս 2015 17:34 Լուրեր

«ԴԵ ԹՈՂ ՆԱԽԱՐԱՐԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱ...»

ՀԷՑ-երի թալանի շուրջ իրադարձություններն ու խոսակցությունները չեն ավարտվում: «Ալյանս» ցենտրիստական կուսակցության ղեկավար ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ դեռեւս նախորդ քառօրյային, հայտարարությունների ժամին ասաց, որ կարող է հնչեցնել անուններ եւ տրամադրել տվյալներ, փաստեր, ըստ որի` ՀԷՑ-երում տեղի է ունեցել թալան: Սակայն նա նաեւ ասում է, որ կոնկրետ գործողություններով նա չէ, որ պետք է զբաղվի, այնուհետ պարզաբանեց.

Մանրամասն...


Չորեքշաբթի, 10 Հունիս 2015 17:14 Հանդիպում

«ՄԻ ԲԱՆԻ ՄԱՍԻՆ, ՈՐԸ ԴԵՌ ՉԿԱ, Ի՞ՆՉ ԱՍԵՍ»


Վերջին օրերին լայնորեն շրջանառվում է, որ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, հետ չմնալով ընդդիմադիր պատգամավորներից, որոշել է կուսակցություն հիմնել ու այն էլ` բացահայտ արեւմտամետ ուղղությամբ: Իսկ տեղեկությունը նա անձամբ է հաստատել` հավելելով, որ այս պահին տիրապետում է կուսակցություն հիմնելու համար բոլոր անհրաժեշտ ռեսուրսներին: Ըստ տարածված լուրերի` նոր ստեղծվելիք կուսակցության անդամներից մեկն էլ լինելու ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ, ինչի մասին էլ «Իրավունքը» զրուցեց հենց նրա հետ:


Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 10 Հունիս 2015 18:24 )

Չորեքշաբթի, 10 Հունիս 2015 17:07 Զարմանք

Ինչ կարծիքի եք, ծակ պրոֆեսորներն առկա են միայն մեր քաղաքական եւ լրատվական դաշտո՞ւմ, թե... Տվյալ դեպքում կխոսենք հենց այդ զարմանալի թե-ի մասին: Պարզվում է, որ ծակ պրոֆեսոր կա նաեւ հռչակավոր Սորբոնի համալսարանում` ի դեմս այդ համալսարանի պրոֆեսոր, հայագետ եւ պատմաբան ԿԼՈԴ ԱՐՄԵՆ ՄՈՒԹԱՖՅԱՆԻ: Սույն, կներեք արտահայտությանս համար, պրոֆեսորը առաջարկում է` եթե ձեր տան սենյակներից մեկը չեք կարողանում օգտագործել, ապա այն նվիրեք ձեր դուշմանին. «Հայկական շահը կլիներ, որ լուծվեր այս ձեւով, եթե նախկին ինքնավար մարզից դուրս որոշ չբնակեցված տարածքներ հայկական կողմը Ադրբեջանին վերադարձնի, դրա փոխարեն Ադրբեջանն ընդունի ԼՂՀ անկախությունը, չբնակեցված տարածքներ ասելով` օրինակ Աղդամը»:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 10 Հունիս 2015 16:36 Լուրեր

ԱՊԱԳԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՈՒՐՈՒԴՄՓՈՑՆԵՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

Այժմ ներքաղաքական կյանքում ոչ այնքան հրապարակային ելույթների, որքան ստվերային սակարկությունների, խորհրդակցությունների, բանակցությունների շրջան է: Սակայն ոմանք ստվերայնության հանգամանքը հասցնում են ընդհուպ դավադրության տեսությունների: Երբեմն զարմանում ես, թե քանի-քանիսը հոյակապ ֆանտաստ գրող դառնալու փոխարեն գերադասել են հասարակական կամ քաղաքական գործչի կամ էլ առնվազն քաղաքական մեկնաբանի կարիերան:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 10 Հունիս 2015 14:49 Գլխավոր Էջ

ԲԱՔՎՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԸ ԿՓՈՐՁԻ ՌՈՒՍՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՊԱՀԵԼ ԴԻՐՔԵՐԸ

 

Թուրքիան հերթական՝ Բրազիլիայում իր դեսպանին է «կոնսուլտացիաների համար» ետ կանչել: Պատճառն էլ հայտնի է. Բրազիլիան օրերս ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Միայն թե այս դեպքում Անկարայի ստանդարտ պրակտիկան խախտվեց. եթե նախկինում Ցեղասպանությունը ճանաչելուց առավելագույնը մեկ օր անց Անկարան դեսպանին ետ էր կանչում, այս անգամ արձագանքը մի տասն օրով ձգձգվեց: Դե պատկերացրեք՝ խորհրդարանական ընտրություններով պայմանավորված` ինչքան խառն էր Էրդողանի գլուխը:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 10 Հունիս 2015 14:58 )

Չորեքշաբթի, 10 Հունիս 2015 00:00 Մշակույթ

ՀԱՅԿԱԿԱՆ ԷՍՏՐԱԴԱՆ ԱՐԴԵՆ ԱՆԴՈՒՆԴԻ ԽՈՐՔԵՐՈՒՄ Է

Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին հայկական էստրադան գնում է անհայտ ուղղությամբ, չկա նախկին համբավն ու աշխուժությունը: Իսկ թե դեպի ո՞ւր է գնում հայկական էստրադան, «Իրավունքը» փորձեց պարզել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգչուհի, պրոդյուսեր ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 10 Հունիս 2015 00:00 Մշակույթ

«ԻՆՉԻՆ ՉԵՍ ԿԱՐՈՂ ՀԱՍՆԵԼ ԶԵՆՔՈՎ, ԿԱՐԵԼԻ Է ՀԱՍՆԵԼ ԳՐՉՈՎ»

Օրերս կայացավ ՌՈՄԱՆ ԱՎԴՈՅԱՆԻ «Եզդի ազգի ցեղասպանությունը կամ Շանգալի մղձավանջը» ռուսալեզու պատմական, փաստա-վավերագրական գրքի շնորհանդեսը: Գրական միջոցառմանը ներկա էին եզդի համայնքի ներկայացուցիչներ, մտավորականներ ու պարզապես, 21-րդ դարում կրկնվող ցեղասպանությամբ մտահոգված ու ոչ անտարբեր մարդիկ, այդ թվում` «Իրավունքը»:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 11 Հունիս 2015 14:10 )

Չորեքշաբթի, 10 Հունիս 2015 00:00 Մշակույթ

«ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱՅՍ ԺԱՆՐԸ ԿԱՐԵԼԻ Է ԳՐԱՆՑԵԼ ԱՐՎԵՍՏԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ»

Կիրակի օրը Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «ՓոփԱրտ» նվագախմբի համերգը: Նորաստեղծ խմբի նպատակը մեդիայի կողմից անտեսված, սակայն որակյալ երաժշտության տարածումն է: Դա վերաբերում է երաժշտության բոլոր տեսակներին` դասական արիաներ, ջազ, փոփ, ռոք եւ տարբեր սաունթրեքեր` նույնիսկ մուլտֆիլմերի:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 10 Հունիս 2015 00:00 Փանջունի

 

МАЛЫЙ, ДА УДАЛЫЙ

(ՄԵՍԻՆ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ՌՈՆԱԼԴՈՅԻՑ ԹԱՆԿ Է` ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՖԻՖԱ-ից հայտնում են, որ Մեսին ինչքան գետնի երեսին ա, էնքան էլ տակն ա:

Մանրամասն...

Չորեքշաբթի, 10 Հունիս 2015 00:00 Փանջունի

 

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ` ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ(ԱՇՈՏՅԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՐԳԵՆՏԻՆԱԿԱՆ ՏԱՆԳՈՅԻ ՄՐՑԱՇԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Բոլոր պարերը պարել էինք, մնում էր քննությունների շրջանում արգենտինական տանգոն:


ՄԵՐ ՍԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԾԵՐԱՆՈՒՄ

Հայկական ֆուտբոլի հակասությունն այն է, որ շատ երկրպագուներ դեռ «Արարատ-73»-ին են «բալետ» անում:

ԽՈՐԺԱԿԻՆ ՔԱՑԱԽ
Քրդական կուսակցությունից հայտնում են, որ Էրդողանը ցանկանում էր միանձնյա սուլթանական իշխանություն, բայց արդյունքում հայտնվեց իրենց մոտ անգլիական թագուհու կարգավիճակում:

ԷՐԴՈՂԱՆԸ`  ՕՍՏԱՊ ԲԵՆԴԵՐԻՆ ՀԱԿԱՌԱԿ(ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԴԵՍՊԱՆԻՆ ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ռիո դե Ժանեյրոն էլ մի բան չի…


НЕУЛОВИМЫЙ ДЖО
«Ես ինքս եմ զանգել ոստիկանություն, ասել եմ, եթե ինձ փնտրում եք, ես տանն եմ, տղաս էլ կողքիս կանգնած ա»:
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ (Ճոյտ)


ԿՆԿԱ ԱՍԱԾԸ ԱՍՆԱՎԱՆԻ ՉԻ
Սյունիքի մարզպետարանից հայտնում են, որ Զարուհի Փոստանջյանի` Սուրիկ Խաչատրյանին թմրամոլ անվանելուն չեն պատասխանում, քանի որ Զարուհին տուֆտա քոլ ա…

Մանրամասն...

Չորեքշաբթի, 10 Հունիս 2015 00:00 Սպորտ

ՀԱՅ ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՀԱՂԹՈՒՄ ԵՆ

Միջազգային հարթակում հայ պատանի շախմատիստների հաջողությունները, ի տարբերություն մեծահասակների,միշտ էլ ավելի սակավ են եղել, եւ շախմատի «հսկաներին», թերեւս, միայն ամերիկաբնակ Սամվել Սեւյանին է հաջողվել դիմակայել: Բայց, ինչպես երեւում է, Հայաստանում շախմատն ավելի հասանելի մարզաձեւ դարձնելու քաղաքականությունը սկսել է այդ ավանդույթը փոխել:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 10 Հունիս 2015 00:00 Բամբասանք

Ինչպես հայտնի է, օրերս համացանցում է հայտնվել մի տեսանյութ, ուր «Ֆեյսբուքի» հայկական հատվածի աչքի գրող, «Հայաստանցի շարժում» էջի հեղինակ, Թիֆլիս փախած ոմն Արմեն Ղազարյանը Երեւանում լուսավորության սյունից հայհոյանքներով պոկում է Ժիրայր Սէֆիլյանի թռուցիկները: Սակայն քաջատեղյակ աղբյուրը հայտնում է, որ Արցախն Ադրբեջանին հանձնելը բացահայտ քարոզող այդ խելապակասին տեսել են «Հիմնադիր խորհրդարանի» որոշ ներկայացուցիչների ուղեկցությամբ, եւ հենց նրանք էլ պահում էին տեսախցիկը: Ինչեւէ, նման է շատ պարզունակ PR հնարքի` շրջանառության մեջ է դրվում տեսանյութ, ուր անխտիր բոլորի զզվանքը եւ ատելությունը վայելող մեկը հայհոյում է Սէֆիլյանին, ինչը մտահղացման հեղինակների կարծիքով` երեւի թե պետք է բարձրացնի Սէֆիլյանի վարկանիշը:

Մանրամասն...