Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Ուրբաթ, 12 Հունիս 2015
Ուրբաթ, 12 Հունիս 2015 00:00 Արտաքին Քաղաքականություն

ՈՒ ՆՈՐԻՑ՝ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ, ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Այն բանից հետո, երբ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն ամերիկացիները նշանակեցին Օդեսայի նահանգապետ, մեր հրապարակումներից մեկում առիթ ունեցանք ներկայացնել կարծիք, որ դա, ըստ էության, Ռուսաստանին չճանաչված Մերձդնեստրի հանրապետությունում պատերազմի մեջ ներքաշելու ռեալ ռիսկեր է պարունակում: Եվ ահա վերջին օրերի մի շարք իրադարձություններ վկայում են, որ այդ վտանգն ուղղակի աչքի առաջ աճում է եւ կարող է, ուր որ է, իրականություն դառնալ:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 13 Հունիս 2015 14:03 )

Ուրբաթ, 12 Հունիս 2015 00:00 Լուրեր

«ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ԼՄԲՏ-ԱԿԱՆ ՀԿ-ՆԵՐԻՑ ԵՎ ԱՅԴ ԵՎՐՈՊԱԿԱՆ, ԱՅՍՊԵՍ ԱՍԱԾ, «ՔԱՐՈԶԻՉՆԵՐԻՑ»` ՀԵՌՈՒ ՄՆԱՆ ՄԵՐ ԵՐԿՐԻՑ»


Երեւանում Գերմանիայի դեսպանությունը, որը վերջին տարիներին աչքի էր ընկել գեյլեսբիական ֆիլմի պրոպագանդմամբ, հիմա էլ մի նոր խայտառակ նախաձեռնություն է սկսել: Օրեր առաջ եվրոպական այս կառույցը, որի գործունեությունը իրականում պետք է լիներ դիվանագիտական եւ ոչ թե սոդոմյան,  ֆինանսական աջակցության վերաբերյալ պայմանագիր է կնքել «Նոր սերունդ» ՀԿ-ի հետ: Դրանով դեսպանությունը 30.000 եվրո արժողությամբ աջակցություն է սահմանել`  «Հայաստանում լեսբուհիների, միասեռականների, բիսեքսուալների եւ տրանսսեքսուալների (ԼՄԲՏ) իրավունքների պաշտպանության ոլորտում իրավապաշտպանների ու սկսնակ առաջնորդների գիտելիքների ամրապնդում եւ խթանում» ծրագրի համար: Այս մասին «Իրավունքը» զրուցեց Գեղարքունյաց թեմի Ծովինարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Արժանապատիվ Տ. ԳԵՎՈՐԳ քահանա ՏԵՐ-ԲԱՐՍԵՂՅԱՆԻ հետ:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 13 Հունիս 2015 17:16 )

Ուրբաթ, 12 Հունիս 2015 00:00 Հանդիպում

«ԵԽԽՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՈՐՈՇ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿՈՂՄՆԱԿԱԼ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱԿ»

 

ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերն ու Ալան Միլը հունիսի 10-ին ժամանել են Հայաստան եւ հանդիպել ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամների հետ: Հանդիպման ժամանակ բավական թեժ քննարկում է եղել, որի մանրամասների մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ հետ:


Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 13 Հունիս 2015 18:53 )

Ուրբաթ, 12 Հունիս 2015 00:00 Գլխավոր Էջ

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 13 Հունիս 2015 13:49 )

Ուրբաթ, 12 Հունիս 2015 00:00 Թեմա

ՃՏԵՐՆ ԱՇՆԱՆՆ ԵՆ ՀԱՇՎՈՒՄ

Թեեւ երեկ պաշտոնապես ավարտվեց ԱԺ գարնանային նստաշրջանը, սակայն դա հանրությունը չի էլ նկատի, քանզի արտահերթ նիստերի պակաս չի լինելու: Գումարած դրան` այսօր խորհրդարանում մեկնարկում են լսումները էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ: Այսինքն` նույն ընդդիմադիրները խորհրդարանական ամբիոնի պակաս չեն ունենալու նաեւ ամառ օրով: Բայց հետաքրքիր է, որ ընդդիմադիրները ոչ այնքան իշխանությանն են քննադատում, որքան իրար են ուտում:

Մանրամասն...


Ուրբաթ, 12 Հունիս 2015 00:00 Զարմանք

Քաղաքական ստվերային ինտրիգների եւ էլեկտրաէներգիայի սակագների շուրջ եռացող կրքերի արանքում շատերը մոռացել են, որ այսօր Ազգային հերոս ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հիշատակի օրն է: Հիշեցնենք, որ 1993-ի հունիսի 12-ին հետախուզական խմբով Աղդամի շրջանի Մարզիլի գյուղին մոտեցած Մոնթեն զոհվեց ադրբեջանական զրահամեքենայի կրակոցից: Ինչեւէ, հիշելով եւ փառաբանելով Մոնթեին, թերեւս չարժե նաեւ մոռանալ նույն 1993-ին շրջանառվող խոսակցությունները, որ ինչ-որ մեկը թաքուն «նավոդկա» էր տվել թուրքերին, որպեսզի այդպիսի ազդեցիկ եւ հեղինակավոր հրամանատարը հետագայում հանկարծ ազդեցություն չունենա Հայաստանի քաղաքական դաշտում... Երեւի թե, այդ տեսակի` ոչ մինչեւ վերջ պարզաբանված դրվագները իմաստ ունի առավել քան 20 տարվա հեռավորությունից հետաքննել, որպեսզի բացահայտվեն նրանք, ովքեր այսօր հրեշտակի թեւով ներկայանալով` դեռ մի բան էլ համարձակվում են քաղաքական հավակնություններ ունենալ:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 13 Հունիս 2015 14:53 )

Ուրբաթ, 12 Հունիս 2015 00:00 Զարկերակ

«ՈՒՈՐԼԻՔԸ ԼՂ ԽՆԴԻՐԸ ՍԿՍԵԼ Է ԴԻՏԱՐԿԵԼ, ՈՐՊԵՍ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ»

ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն օրերս հերթական ծանր ու մեծ այցով Հայաստանում էր: Մի կողմ թողնելով, որ ընդամենը ԼՂՀ-ի հետ կապված բանակցային գործընթացին մասնակցության մանդատ ունեցող պարոն Ուորլիքը, չգիտես ինչու, այս անգամ որոշել էր հանդիպել մինչեւ իսկ Բաքվի Եվրոպական խաղերին մեկնել պատրաստվող հայ մարզիկների հետ, անցնենք այն ամփոփիչ գնահատականին, որը համանախագահը տվել էր իր այս այցի արդյունքում:
Հասկանալի է, այս անգամ եւս իր միկրոբլոգում Ուորլիքը թողել է հայտարարություն. «Ժամանակն է վերադառնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններին»: Թե այդ ինչով էր մինչ այժմ զբաղված համանախագահը, դա էլ շրջանցենք ու հնչեցնենք նման հարցադրում. սա նշանակո՞ւմ է, որ ԼՂ բանակցությունների հարցում ամերիկյան համանախագահն ինչ-որ նոր ծրագիր ունի եւ Հայաստան էր եկել այն քննարկելու համար: Հարցի պատասխանը փորձեցինք ստանալ հայաստանյան որոշ վերլուծաբաններից:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 13 Հունիս 2015 15:25 )

Ուրբաթ, 12 Հունիս 2015 00:00 Լուրեր

Գ. ՆՈՒՇԻԿՅԱՆ. «ԲԻԲԻՆԻ ԿԱՏԱՐԱԾ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ, 100 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԱՆՈՑ ՄԵՔԵՆԱՆ Ի՞ՆՉ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՔԵՆԱ Է ՈՐ»

Հունիսի 12-ին, խորհրդարանում տեղի են ունենալու խորհրդարանական լսումներ` էլեկտրաէներգիայի թանկացման մասին: Մինչ լսումները, «Իրավունքը» պարբերաբար զրույցներ էր ունենում տարբեր խմբակցությունների պատգամավորների հետ: Եվ ահա ՀՀԿ գործարար պատգամավոր ԳԱՐԵԳԻՆ ՆՈՒՇԻԿՅԱՆԸ, ով, ի դեպ, ինչպես պարզվեց` չի մասնակցել նախորդ շաբաթ ՀԷՑ-ի սեփականատեր Եվգենի Բիբին-ՀՀԿ փակ հանդիպմանը,  մեզ հետ զրույցում իր արտահայտած կարծիքով լրիվ տարբերվեց շատ պատգամավորներից:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 13 Հունիս 2015 15:33 )

Ուրբաթ, 12 Հունիս 2015 00:00 Սպառողի անկյուն

ԳՈՄԵՇԻ ՄԱԾՈ՞ՒՆ, ԹԵ...

Օրերս «Իրավունքին» էր դիմել սպառողներից մեկը, խնդրելով «Էջմիածին կաթ» ՍՊԸ-ից ճշտել, թե վերջինիս արտադրած «գոմեշի մածուն» ապրանքատեսակն իրո՞ք համապատասխանում է ներկայացվածին: Սպառողն իր մտահոգությունը բացատրեց այս կերպ. «Իմ բնակության վայրի (Ազատության պողոտա) մի քանի խանութներում վաճառվում է գոմեշի մածուն: Դա հուշում է, որ մայրաքաղաքի բազում այլ խանութներում եւս նույն ապրանքը պետք է, որ լինի: Բայց մի՞թե Հայաստանում կա գոմեշների այն քանակությունը, որ հնարավոր լինի արտադրություն կազմակերպել»:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 13 Հունիս 2015 15:42 )

Ուրբաթ, 12 Հունիս 2015 00:00 Մշակույթ

«ԵՐԲԵՔ ԶԲՈՍԱՇՐՋԻԿԻ ԱՉՔՈՎ ՉԵՄ ՆԱՅՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ, ԱՅԼ ԵՐԵՎԱՆՑՈՒ»

 

Վերջերս հայրենիքում էր համասփյուռ հայության բրենդ դարձած «Հայ աղջիկ» երգի հեղինակ, հայտնի ամերիկաբնակ երգիչ ԷԼՈՆ ՍԱՐԱՖՅԱՆԸ: Երգչի ընտանիքը երբեւէ հայրենիքում չէր եղել, եւ նրա այցն առաջին հերթին պայմանավորված էր դրանով: Եվ, իհարկե, օգտվելով այցից` Է. Սարաֆյանը նաեւ ակումբային համերգ ունեցավ, ինչը լայն արձագանք գտավ, ու վերջապես շատերն իմացան, որ «Հայ աղջիկ» երգի կնքահայրը ոչ թե SOAD խմբի մեներգիչ Սերժ Թանկյանն է, այլ ստեղծագործական համեստ գործունեությամբ զբաղվող Է. Սարաֆյանը: Հենց այս ամենի շուրջ էլ«Իրավունքն» առիթ ունեցավ երեւանյան մի երեկո բացառիկ զրույց ունենալ տաղանդաշատ երգչի հետ:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 16 Հունիս 2015 02:31 )

Ուրբաթ, 12 Հունիս 2015 00:00 Մշակույթ

ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ԿԱՐՈՏ Է ԼՈՒՐՋ ԱՐՎԵՍՏԻ

Պերճ Զեյթունցյանի «100 տարի անց» պիեսի հիման վրա բեմադրությունը հաջողությամբ ներկայացվել է Լոս Անջելեսի «Ալեքս» թատրոնում, այդ մասին «Ազդակ» լրագրողական ակումբում տեղեկացրին ներկայացման բեմադրիչ, թատրոնի գլխավոր ռեժիսոր ՏԻԳՐԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ եւ թատրոնի դերասան, ներկայացման գլխավոր դերակատարներից ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երկուշաբաթի, 15 Հունիս 2015 15:14 )

Ուրբաթ, 12 Հունիս 2015 00:00 Հանրություն

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱԼԱՐԻԱՅԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԲԱՑԱՌՎՈՒՄ Է»

Նախօրեին ռուսաստանյան ավիաընկերության օդանավով Տանզանիա-Մոսկվա-Երեւան չվերթով աշխատանքային այցով Երեւան է ժամանել Ֆինլանդիայի 60-ամյա քաղաքացի, ում մոտ ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչության Զվարթնոց միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի համաճարակաբանները 39.2 աստիճան ջերմություն են հայտնաբերել: Որպես մալարիայով կասկածելի հիվանդի` բժիշկ-համաճարակաբանները նրան տեղափոխել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է արեւադարձային մալարիա: Որքանով է այն վտանգավոր եւ հնարավոր է արդյոք հիվանդից փոխանցվի մեր քաղաքացիներին, փորձեցինք պարզել ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ ԱՐԱ ԱՍՈՅԱՆԻՑ, ով մասնավորապես ասաց.

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երկուշաբաթի, 15 Հունիս 2015 15:20 )

Ուրբաթ, 12 Հունիս 2015 00:00 Փանջունի

ՀՅԴ-ԻՑ ԽՌՈՎԱԾԸ
Ըստ ԱԺ էթիկայի հանձնաժողովի` ՀԱԿ-ը ՀՅԴ-ից մանթո ա, քանի որ ՀՅԴ-ն ՀԱԿ-ի հետ եռյակում լինելու հաճույքի համար չի վճարել:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երկուշաբաթի, 15 Հունիս 2015 15:24 )

Ուրբաթ, 12 Հունիս 2015 00:00 Սպորտ

ՀԱՅԱՍՏԱՆ-ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ ԽԱՂԻՆ ԸՆԴԱՌԱՋ


Հունիսի 13-ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի հավաքականը կընդունի Պորտուգալիայի ընտրանուն, որը Հայաստան է ժամանել հունիսի 11-ին: Հաղթանակն այս խաղում Հայաստանի ընտրանու համար շատ կարեւոր է, եւ առաջին հերթին՝ հոգեբանորեն: Իսկ ահա պորտուգալացիներին վաստակած միավորները կարող են ապահովել խմբում առաջին տեղը: Բայց դեռ խաղեր կան, եւ անպայման այս խաղով խնդիրը լուծելու հարցը, թերեւս, պորտուգալացիների համար գերկարեւոր խնդիր չէ:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 16 Հունիս 2015 23:26 )

Ուրբաթ, 12 Հունիս 2015 00:00 Թեմա

ԿԱՄ ՉՈՒՆԵՆՔ, ԿԱՄ ԷԼ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ՎԱՏՆ Է

 

Հիմք ընդունելով ՀՀ նախագահի 2002 թվականի օգոստոսի 22-ի «ՀՀ պետական մրցանակներ հիմնելու եւ շնորհելու մասին» հրամանագիրը, յուրաքանչյուր տարի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մրցանակներ է շնորհում այն մտավորականներին, ովքեր տարբեր բնագավառներում ունեցել են իրենց նշանակալի ներդրումը: Մրցանակներ շնորհվում է ճարտարապետության, քաղաքաշինության, գրականության, արվեստի, ճշգրիտ եւ բնական գիտությունների, ինչպես նաեւ հումանիտար եւ հասարակական գիտությունների բնագավառում: Այս տարի եւս մայիսին 26-ին հանրապետության նախագահը նշված բնագավառների նվիրյալներին հանձնեց մրցանակներ, ինչը զանազան խոսակցությունների առիթ տվեց, որն ավելի թեժացավ, երբ պարզ դարձավ, որ նախորդ տարվա նման, այս տարի նույնպես նախագահի մրցանակ չի շնորհվել երիտասարդ գրողներից եւ ոչ մեկին: Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին` «Իրավունքը» Հայաստանի եւ Երեւանի գրողների միության նախագահներից պարզեց, թե ինչո՞ւ երկու տարի անընդմեջ մրցանակակիրների մեջ չկան երիտասարդ գրողներ: Չկա՞ն արժեքավոր գործեր, թե խնդիրն այլ է:

Մանրամասն...


Ուրբաթ, 12 Հունիս 2015 00:00 Թեմա

ԿԱՄ ՉՈՒՆԵՆՔ, ԿԱՄ ԷԼ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ՎԱՏՆ Է

 

Հիմք ընդունելով ՀՀ նախագահի 2002 թվականի օգոստոսի 22-ի «ՀՀ պետական մրցանակներ հիմնելու եւ շնորհելու մասին» հրամանագիրը, յուրաքանչյուր տարի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մրցանակներ է շնորհում այն մտավորականներին, ովքեր տարբեր բնագավառներում ունեցել են իրենց նշանակալի ներդրումը: Մրցանակներ շնորհվում է ճարտարապետության, քաղաքաշինության, գրականության, արվեստի, ճշգրիտ եւ բնական գիտությունների, ինչպես նաեւ հումանիտար եւ հասարակական գիտությունների բնագավառում: Այս տարի եւս մայիսին 26-ին հանրապետության նախագահը նշված բնագավառների նվիրյալներին հանձնեց մրցանակներ, ինչը զանազան խոսակցությունների առիթ տվեց, որն ավելի թեժացավ, երբ պարզ դարձավ, որ նախորդ տարվա նման, այս տարի նույնպես նախագահի մրցանակ չի շնորհվել երիտասարդ գրողներից եւ ոչ մեկին: Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին` «Իրավունքը» Հայաստանի եւ Երեւանի գրողների միության նախագահներից պարզեց, թե ինչո՞ւ երկու տարի անընդմեջ մրցանակակիրների մեջ չկան երիտասարդ գրողներ: Չկա՞ն արժեքավոր գործեր, թե խնդիրն այլ է:

Մանրամասն...