Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Երեքշաբթի, 16 Հունիս 2015
Երեքշաբթի, 16 Հունիս 2015 19:07 Փանջունի

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԻՄՆԸ
– Դաշտում կանեփ ենք ցանել…

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 16 Հունիս 2015 19:13 )

Երեքշաբթի, 16 Հունիս 2015 19:00 Մշակույտ

«ԲԵՐՔԻ ՏՈՆ» ՔԱՆԴԱԿԻ ԿԵՍՆ ԱՆՀԵՏԱՑԵԼ Է

Հետաքրքիր է, որքան դեռ պիտի շարունակվի քաղաքի տարբեր ծայրերում եւ ընդհանրապես Հայաստանի տարածքում գտնվող պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանների օր օրի անհետացումն ու թալանը: Օրեր առաջ «Իրավունքը» տեղեկացավ, որ Երեւան քաղաքի Նոր Նորքի վարչական շրջանում գտնվող ՀՀ ժողովրդական նկարիչ ՍՈՒՐԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԻ «Բերքի տոն» (բրոնզ, 1967) քանդակի կեսն անհետացել է` պոկել տարել են ու փչացրել հուշարձանի երբեմնի տեսքը: Այս մասին մեզ հայտնեցին արձանի հարակից տարածքի բնակիչները: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում վրդովմունք էր հայտնել նաեւ ժողովրդական նկարչի որդին` քանդակագործ Արշակ Նազարյանը եւ տեղադրել ավերված հուշարձանի լուսանկարը:

Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 16 Հունիս 2015 19:03 )

Երեքշաբթի, 16 Հունիս 2015 18:50 Մշակույթ

«ԵԹԵ ՉԽԱՆԳԱՐԵՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՍՑՆԵԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ԱՍՏԻՃԱՆԻ»



Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն օրերս է վերադարձել շրջագայությունից: Նվագախումբը համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում եւ Մեքսիկայում: Հայ երաժիշտները ելույթ են ունեցել Վաշինգտոնի «Սթրաթմոր», Լոս Անջելեսի «Ուոլտ դիսնեյ» եւ Մեխիկոյի «Նեցաուալկոյոթլ» հեղինակավոր համերգասրահներում: Ունեցած հաջողությունների մասին, եւ ոչ միայն, «Իրավունքը» զրուցեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր ԷԴՈՒԱՐԴ ԹՈՓՉՅԱՆԻ հետ:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 16 Հունիս 2015 21:44 )

Երեքշաբթի, 16 Հունիս 2015 18:45 Ձեր իրավունքները

«ԱՆՀՆԱՐԻՆ ԷՐ ԱՅԴ ՓՆԹՓՆԹԱՆ ԾԵՐԱԿՈՒՅՏԻ ՀԵՏ ՆՈՒՅՆ ՀԱՐԿԻ ՏԱԿ ԱՊՐԵԼԸ»


- Դժբախտություն եմ ունեցել լինելու տնփեսա: Տունը, որտեղ ապրեցի յոթ տարի, սեփականության իրավունքով պատկանում էր կնոջս (նվիրատվություն էր ստացել տատիկից): Այդ տանն ապրում էին զոքանչս, նրա մայրը, հայրը եւ կինս: Համատեղ ամուսնության ընթացքում ունեցանք մեկ աղջիկ երեխա, որից հետո կինս հրաժարվեց այլեւս ծննդաբերել: Այդ տարիների ընթացքում իմ միջոցների հաշվին տունը վերանորոգեցի, մեկ հարկը դարձրի երկու հարկանի, սակայն անհնարին էր այդ փնթփնթան ծերակույտի հետ շարունակ նույն հարկի տակ ապրելը: Առաջարկեցի կնոջս՝ առանձին տեղ ապրել, զոքանչս էնպես վրա տվեց, որ ասածիս համար փոշմանեցի, իսկ զոքանչիս մայրը խռովեց հետս: Մի խոսքով, տնից դուրս արեցին, թե ես դուրս եկա, արդեն էական չի: Ցանկանում եմ բաժանվել, իսկ զոքանչս հայտարարում է, թե էդ չփլաղին, այսինքն ինձ, ոչ մի բան չի հասնում: Արդյո՞ք դա էդպես է:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 16 Հունիս 2015 18:49 )

Երեքշաբթի, 16 Հունիս 2015 18:35 Լուրեր

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՋՐՀԵՂԵՂ ՉԻ ՍՊԱՍՎՈՒՄ

Թբիլիսիում շաբաթ լույս կիրակի գիշերվա ողբերգական հետեւանքներ ունեցած ջրհեղեղի թեման դեռ գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում: Բայց Հայաստանում կարեկցանքին եւ հետաքրքրասիրությանը գումարվել է նաեւ մեկ այլ հանգամանք. Վրաստանը մեր հարեւանն է, եւ կարո՞ղ է նույն բնական աղետը նաեւ մեզ հարվածել: Առավել եւս, որ վրացական որոշ պաշտոնական աղբյուրներ մտավախություն ունեն, որ եղանակային այդ անոմալիան կարող է կրկնվել: Ուրեմն՝ որքանո՞վ է հավանական, որ Թբիլիսիում այս օրերին տեղի ունեցող իրավիճակը կկրկնվի նաեւ Հայաստանում: Հարցի պատասխանը ստացանք ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերեւութաբանական ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանից, ով մասնավորապես նշեց.

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 16 Հունիս 2015 18:38 )

Երեքշաբթի, 16 Հունիս 2015 18:23 Տնտեսություն

ԴԵՌ «ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ Է», ԹԵ ԻՆՉՈՒ Է ՀՈՍԱՆՔԸ ԹԱՆԿԱՆՈՒՄ

(Թեմայի սկիզբը՝ նախորդ համարում)
Եվ այսպես՝ անցած ուրբաթ ՀՀ ԱԺ-ում կայացած լսումների ժամանակ եւս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի(ՀԾԿՀ) նախագահ Ռոբերտ Նազարյանը այդպես էլ չկարողացավ բացատրել, թե ինչու պետք է էլեկտրաէներգիան թանկանա: Նույն ծեծված պատճառաբանությունն է՝ ՀԷՑ-ը չնախատեսվածից շատ թանկ՝ Հրազդանի ջէկ-ում արտադրված հոսանք է ձեռք բերել ու առաջացել են վնասներ:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 16 Հունիս 2015 18:28 )

Երեքշաբթի, 16 Հունիս 2015 18:18 STOP անառակությանը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՄԻԿՆԵՐԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔ ԳՈՄԻԿՆԵՐԻ ՀԵՏ

«Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ նախագահ ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆԸ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի սեռական փոքրամասնությունների  աջակցությանը, որը կատարվում  է Արեւմուտքից, ասաց` անում են ամեն ինչ` Հայաստանում  բնական աճը չապահովելու համար:  «Այսօր հակամարտություն կա ՌԴ-ի եւ Արեւմուտքի միջեւ, որից անմասն չի մնում մեր երկիրը: Չմոռանանք մեր հարեւան երկրների` Ադրբեջանի եւ Թուրքիայի մասին, որոնք հետաքրքրված չեն մեր երկրի բարգավաճմամբ»,- կարծում է Բոշյանը:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 16 Հունիս 2015 18:21 )

Երեքշաբթի, 16 Հունիս 2015 18:15 STOP անառակությանը

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ` ԳԵՅԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՁԱԿՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՎՐԱ»

 

Երեւանում Գերմանիայի դեսպանությունը հունիսի 9-ին «Իրավունքի» դեմ դատարան դիմած «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության հետ կնքեց պայմանագիր` ֆինանսական աջակցության վերաբերյալ: Աջակցությունը սահմանվել է «Հայաստանում լեսբուհիների, միասեռականների, բիսեքսուալների եւ տրանսսեքսուալների (ԼՄԲՏ) իրավունքների պաշտպանության ոլորտում իրավապաշտպանների ու սկսնակ առաջնորդների գիտելիքների ամրապնդում եւ խթանում» ծրագրի համար: 30.000 եվրո արժողությամբ աջակցային այս ծրագիրը նպատակ է հետապնդում ամրապնդել Հայաստանում լեսբուհիների եւ միասեռականների իրավունքները` պայքարելով բնակչության շրջանում վերջիններիս նկատմամբ դրսեւորվող խտրականության եւ արհամարհանքի դեմ:
Խայտառակ այս որոշումն անընդունելի են համարում Հայաստանի դեմոկրակատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ու «Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ-ի ղեկավար Արման Բոշյանը:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 16 Հունիս 2015 18:18 )

Երեքշաբթի, 16 Հունիս 2015 18:02 Հանդիպում

«ԱՆՑԱԾ ԴԱՐԻՑ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԵՄ ԵՎ ԵՐԲԵՔ ՉԵՄ ՏԵՍԵԼ, ՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ «ՎԱՌ» ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԻՑ ԳՆԱՆ»

 

Նախորդ շաբաթ կայացավ խորհրդարանական լսումներ` «Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հիմնավորվածության վերաբերյալ» թեմայով: Լսումներին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ: Թեպետ ելույթներն ու հարցադրումները բավական թեժ էին ու կոշտ, բայց, այնուամենայնիվ, որոշումը մնաց նույնը եւ էլեկտրաէներգիան կթանկանա 6.93 դրամով: Այս, ինչպես նաեւ խնդրի քաղաքական շահարկումների մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 16 Հունիս 2015 23:27 )

Երեքշաբթի, 16 Հունիս 2015 17:34 Զարմանք

Գամառ ջոբա, հերթական անգամ մեզ առավել քան զարմացրեց Վրաստանի նախկին նախագահ ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ: Նա ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է. «Այսօր Ուկրաինայի հերոսական զինված ուժերը ամեն ինչ անում են, որպեսզի թշնամին չկարողանա մտնել մեր քաղաքներն ու գյուղերը, որպեսզի եւս մի քանի հարյուր հազար մարդ անօթեւան չմնա: Իսկ հետագայում մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այն, ինչ ժամանակին նվաճել են, այդ թվում եւ Ղրիմում տեղակայված ռազմածովային ուժերը, վերադարձվի ուկրաինական վերահսկողության ներքո: Եվ դա անպայման լինելու է, դրան այլընտրանք չկա»: Ապշել կարելի է այդպիսի պարծենկոտությունից, ախր, դեռ ոչ ոք չի մոռացել, թե ինչ եղավ, երբ նույն Սահակաշվիլին 2008-ին փորձեց «վերադարձնել» Հարավային Օսիան եւ Աբխազիան: Առավելագույնը, ինչ ի զորու է անել Միշիկոն` Ուկրաինայի նախագահին սովորեցնել փողկապ ուտելու արվեստը, իսկ զինվորականներին` ռուսական բանակից հմտորեն ճողոպրելու բոլոր նրբությունները:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 16 Հունիս 2015 18:01 )

Երեքշաբթի, 16 Հունիս 2015 17:13 Լուրեր

Ի՞ՆՉՆ Է ԵՂԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ՋՐԱՌԱՏ ԱՂԵՏԻ ՊԱՏՃԱՌԸ

 

Հունիսի 13-ի գիշերը հարեւան Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում տեղի է ունեցել սարսափելի աղետ: Հորդառատ անձրեւը իր հետ բերել է մեծ ավերածություններ, ինչպես նաեւ հեղեղի պատճառով մայրաքաղաքի փողոցներում են հայտնվել թիֆլիսյան գազանանոցի ավելի քան 60 գիշատիչ: Վերջին տվյալներով` կա 14 զոհ, ինչպես նաեւ 100-ից ավելի մարդ գտնվում է հիվանդանոցներում: Իսկ աղետի հասցրած նյութական վնասի մոտավոր չափը կազմում է 40 միլիոն լարի: Տեղի ունեցածի մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» ՀԿ-ի համանախագահ ՏԱՃԱՏ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻ հետ, ով ցավով նշեց.

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 17 Հունիս 2015 00:25 )

Երեքշաբթի, 16 Հունիս 2015 17:09 Լուրեր

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԳՈՒՇԱԿՈՒԹՅԱՄԲ ՉԻ ԶԲԱՂՎՈՒՄ, ԻՍԿ ԹԵ ԻՆՉՈՎ Է ԶԲԱՂՎՈՒՄ` ՈՉ ՈՔ ՉԳԻՏԻ

Հայաստանյան ներքաղաքական դաշտում տարեսկզբից կանխատեսվող գարնանային սրացումները, ինչպես տեսանք, ավարտվեցին ընդդիմության ֆիասկոյով: Դրան չնայած հաջորդեցին նոր քաղաքական վերադասավորումներ ու նոր կուսակցությունների ծնունդներ, սակայն տպավորությունն այնպիսին է, որ ընդդիմությունը կամ խորը քնած է, կամ անհանդուրժողականության ճիչերն այնքան նվազ են, որ առանձնապես չեն լսվում: Այնուամենայնիվ, որոշ քաղաքական գործիչներ կրկին սկսել են բարձրաձայնել, թե աշունն այնուամենայնիվ թեժ է լինելու: Իրականում քաղաքական ինչպիսի՞ աշնան ականատեսը կլինենք, եւ արդո՞ք տեղի կունենա ընդդիմության կոնսոլիդացիա: Այս եւ «Իրավունքի» այլ հարցերի վերաբերյալ իր տեսակետն է հայտնում ՀՀ հանրային խորհրդի նախագահ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 16 Հունիս 2015 17:12 )

Երեքշաբթի, 16 Հունիս 2015 16:33 Քաղաքական

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՏՎԱՅՏԱՆՔՆԵՐԸ

 

Բնականաբար, սպասելի էր, որ ԱԺ արտահերթ նստաշրջանին ընդդիմադիրները պետք է ամեն ինչին չեմուչում ասեին: Մանավանդ ոգեւորվել էին արեւմտամետները, քանզի քննարկվում էր Ղրղըզստանի` ԵՏՄ-ին միանալու արձանագրության վավերացումը: Ալիկ Արզումանյան, Զարուհի Փոստանջյան, Թեւան Պողոսյան, Խաչատուր Քոքոբելյան` կարճ ասած բոլոր արեւմտամետ «վերջին մոհիկանները» անցան գործի: Դե, նրանց գործ ասածն էլ խոսելն է:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 16 Հունիս 2015 16:37 )

Երեքշաբթի, 16 Հունիս 2015 16:21 Գլխավոր Էջ

ԲԱՔՎԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ ՀԱՂԹՈՂԸ... ՊՈՒՏԻՆՆ ԷՐ

 

Ինչ խոսք՝ Բաքվում Եվրոպական առաջին խաղերի բացման արարողությունը փայլուն էր: Զգացվում էր՝ ծախսվել են մեծ փողեր (պաշտոնական տվյալներով՝ 100 մլն դոլար): Հսկայական ծախսեր են արված նաեւ նախապատրաստական փուլում (խոսվում է 8 միլիարդի մասին): Բայց նաեւ՝ կան նախնական գնահատականներ, որ մեկ միլիարդից ավելի եկամուտ սպասելը ռեալ չէ: Այսինքն՝ ինչքան էլ շքեղ, բայց որպես բիզնես` Բաքվի խաղերն իրենից միայն մեծ վնասաբերություն են ներկայացնում:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 16 Հունիս 2015 16:26 )