Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Չորեքշաբթի, 17 Հունիս 2015
Չորեքշաբթի, 17 Հունիս 2015 15:10 Լուրեր

«ՄԵՂԱԴՐԵՑ, ԹԵ ՍՈՎՈՐԵՑՐԵԼ ԵՄ ՏՂԱՆԵՐԻՆ` ԿԱՆԳՆԵՆ ԻՐ ՈՏՔԻՆ»

 

ՀՀ Կոմկուսի բյուրոյի որոշմամբ` օրերս կուսակցությունից հեռացվել է Սոցիալիստական շարժման ղեկավար ՌՈԲԵՐՏ ԱՀԱՐՈՆՅԱՆԸ: Իհարկե, տեղի ունեցածը կարող էր դիտվել` որպես ներկուսակցական խնդիր ու դուրս մնար հանրության ուշադրությունից, եթե հեռացնելու հանգամանքներն այդքան, մեղմ ասած, զավեշտալի ու, միեւնույն ժամանակ, «ողբերգական» չլինեին: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 17 Հունիս 2015 22:54 )

Չորեքշաբթի, 17 Հունիս 2015 15:00 Զարկերակ

ԵՐԲ ՍԱՏԱՆԻ ՊԱՐԸ ԲՌՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՐՋԻ ՎՐԱ

 

Մեր երկրի շուրջը ինչ-որ բան է կատարվում: Դե, արդեն սովոր ենք, որ ամերիկացիների բուծած «իսլամական պետության» զինյալները մեր երկրից մի քանի 100 կմ հեռավորության վրա իսկական բարբարոս միջնադար են հաստատում, սակայն այժմ հարեւան երկրներում է հետաքրքիր բան կատարվում: Էրդողանը կանգնած է կառավարություն կազմելու լուրջ պրոբլեմի առաջ, քանզի չունի խորհրդարանական մեծամասնություն: Ալիեւն էլ հսկայական փողեր թափեց` Բաքվում Համաեվրոպական խաղեր կազմակերպելու վրա, սակայն որեւէ եվրոպական առաջնորդ այդ «Համաեվրոպական խաղերին» ոտք չդրեց, եւ Վլադիմիր Պուտինը հեգնանքով արձանագրեց, որ միակ «եվրոպացի» հյուրը Էրդողանն է:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 17 Հունիս 2015 15:04 )

Չորեքշաբթի, 17 Հունիս 2015 14:53 Արտաքին Քաղաքականություն

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ԱՄՆ-ը, կարծես թե, աշխարհի ամենադեմոկրատ երկիրը հանդիսանալու հերթական փայլուն «ապացույցն» է ներկայացնում: Այսպես. նախօրեին պաշտոնապես հանրապետականների կողմից նախագահական ընտրությունների մասնակցության հայտ ներկայացրեց ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագի որդին, ԱՄՆ 43-րդ նախագահի` Ջորջ Բուշ կրտսերի եղբայր Ջեբ Բուշը: Այս հերթական Բուշի հետ մրցակցելու է ավագ եւ կրտսեր Ջորջ Բուշերի արանքում նախագահական աթոռը զբաղեցրած Բիլ Քլինթոնի կինը՝ Հիլարի Քլինթոնը, եւ հասկանալի է, որ նրանցից մեկը դառնալու է ԱՄՆ 45-րդ նախագահը:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 17 Հունիս 2015 14:57 )

Չորեքշաբթի, 17 Հունիս 2015 14:48 Գլխավոր Էջ

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 17 Հունիս 2015 14:51 )

Չորեքշաբթի, 17 Հունիս 2015 00:00 Զարմանք

Զարմանալի, նույնիսկ մազալու անձնավորություն է ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին զինդատախազ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ: Ոչ, այս անգամ չենք հիշատակելու նրա` 1995-ին կազմակերպած ահավոր ընտրակեղծիքները, ոչ էլ զինդատախազ եղած ժամանակվա հանցավոր դրվագները, այլ ընդամենը կանդրադառնանք զուտ պատգամավորական գործունեությանը: Զարմանալի է, բայց փաստ` այս ամռան շոգին Ջհանգիրյանի սիրտը արտահերթ նոր նստաշրջան է ուզում: Նա առաջարկում է ընթացիկ նստաշրջանում օրենքներն ընդունել առաջին ընթերցմամբ, իսկ 2-րդ եւ 3-րդ ընթերցումների համար մինչեւ արձակուրդները նոր արտահերթ հրավիրել, եւ ավելին. «Կարծում եմ, որ ճիշտ կլիներ, որ [արտահերթ նիստերում] առնվազն փոքր օրակարգում ընդգրկված օրինագծերը ներառվեին, ինչը ենթադրում է, որ դրանք հանձնաժողովներում գոնե քննարկված կլինեին»:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 18 Հունիս 2015 14:32 )

Չորեքշաբթի, 17 Հունիս 2015 00:00 Հանդիպում

«ՈՉ ՈՔ ԼՂՀ-Ն ՉԻ ԴՐԵԼ ԱՓՍԵԻ ՎՐԱ, ՈՐ ԱՅՆ ՄԱՏՈՒՑՎԻ...»

Օրերս խորհրդարանը վավերացրեց Ղրղզստանի անդամագրությունը ԵՏՄ-ին հարցը: Բաքվում ընթանում են Եվրոպական խաղերը, որին ներկա է գտնվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ում հետ հանդիպման ժամանակ անխուսափելի է եղել քննարկել ԼՂՀ կարգավորման հարցը: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 18 Հունիս 2015 14:36 )

Չորեքշաբթի, 17 Հունիս 2015 00:00 Թեմա

«ԱՍԵԼ ՈՒ ԿՐԿՆՈՒՄ ԵՄ` ՊԱՏԵՐԱԶՄ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ»

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրի համաձայն՝ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: Այդ պաշտոնից ազատված գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը Մ. Հակոբյանի փոխարեն կդառնա ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար: Հասարակության շրջանում այս նշանակումները լայն արձագանք գտան, եղան տարբեր կարծիքներ ու մեկնաբանություններ: Իսկ թե իրականում ի՞նչ է նշանակում փոխատեղումը՝ «Իրավունքը» փորձեց ճշտել ռազմական գործից քաջատեղյակ անձանցից:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 18 Հունիս 2015 14:44 )

Չորեքշաբթի, 17 Հունիս 2015 00:00 Լուրեր

«ԳՅՈՒՄՐԻՆ ԸՆԿՆՈՒՄ Է ԱՆԻԻ ՕՐԸ»

Էլեկտրաէներգիայի թանկացման թեման, ինչպես հայտնի է,  շիկացրել է կրքերը նաեւ Գյումրիում: Առաջիկայում նախատեսված է բողոքի զանգվածային ակցիա, եւ այդ հարցով էլ դիմեցինք Գյումրու նախկին քաղաքապետ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ:Մասնակցելո՞ւ է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հունիսի 19-ին սպասվող հանրահավաքին, որը տեղի կունենա նաեւ Գյումրիում:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 18 Հունիս 2015 14:49 )

Չորեքշաբթի, 17 Հունիս 2015 00:00 Նորություններ

«ՀԱՐԿԱՎՈՐ Է ԼՈՒՐՋ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆ ՀԱՍՏԱՏԵԼ ՌԱԶՄԱԲԱԶԱՅՈՒՄ»

Օրերս Գյումրու ռուսական ռազմակայանի հետ կապված նոր աղմկոտ փաստ արձանագրվեց: Զորամասի հետնամասում, «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ, նախօրեին հայտնաբերվել էր ռուս զինծառայող Իվան Նովիկովի դանակահարված դին: Ըստ նախնական տվյալների՝ ռազմաբազայի երեք ռուս զինծառայողների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, ու վիճաբանողներից մեկն էլ 19-ամյա Իվան Նովիկովն է եղել: Վիճաբանության մասնակիցներից երկրորդի վիճակը ծանր է. նա գտնվում է հիվանդանոցում, իսկ երրորդ մասնակցին` 19-ամյա Իվան Բոսխոմջիեւին հանձնել են իրավապահներին: Նա խոստովանել է իր մեղքը՝ հանցանքը բացատրելով անձնական հակակրանքով:
Սպանության մասին մեզ պարզաբանումներ տվեց ԱԺ գյումրեցի պատգամավոր ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ.

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 18 Հունիս 2015 14:54 )

Չորեքշաբթի, 17 Հունիս 2015 00:00 Հանդիպում

«ՊԱՀԱՆՋԵ՛Ք ՀԱՎԱՍՏԱԳԻՐ, ՈՐ ԳԱԶԻ ԲԱԼՈՆԸ ՊԻՏԱՆԻ Է ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ»

 

Այս անգամ «Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրի հյուրը ՀՀ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ ՍԵՐԳԵՅ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ էր: Պարոն Հայրապետյանին ուղղված մեր ընթերցողների եւ ֆեյսբուքյան օգտատերերի հարցերը հիմնականում վերաբերում էին գազալցակայաններում նախարարության կողմից իրականացվող ստուգումներին, ինչպես նաեւ հրդեհային եւ տեխնիկական անվտանգությանն առնչվող դեպքերին ու դրանց վիճակագրությանը:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 19 Հունիս 2015 00:31 )

Չորեքշաբթի, 17 Հունիս 2015 00:00 Քրեական

ԱՇՏԱՐԱԿՈՒՄ ՀՆՉԱԾ ԿՐԱԿՈՑՆԵՐԸ «ԼԱՎ ՏՂԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ Է»

«Աշտարակում հնչած կրակոցները, փողոցային վեճի արդյունք են եղել, լրիվ անլուրջ բանից նման աղմուկ, կրակոցներ սարքեցին: Վեճի պատճառն էլ մի կաթիլ մեղրի պատմությունն է, տղայական ռազբորկայի, լավ տղայության արդյունք»,- մեզ հետ զրույցում անդրադառնալով օրերս Աշտարակ քաղաքի կենտրոնում հնչած կրակոցներին, որին մասնակից է եղել նաեւ Փարպի գյուղի բնակիչներից մեկը, ասաց հիշատակված գյուղի գյուղապետ Իշխան Առաքելյանը:
Մասնավորապես, թե ինչն է եղել կրակոցների պատճառը, գյուղապետը նկատեց.
- Մեքենայի ճանապարհը զիջելու հարց է եղել, էդքան բան:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 18 Հունիս 2015 15:03 )

Չորեքշաբթի, 17 Հունիս 2015 00:00 Հանրություն

«ԱՆԱՍՈՒՆՆԵՐԸ ՄՈՐԹԵԼՈՒ ԵՆ, ՈՐ ՎԱՐԿԵՐԻ ՏԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԳԱՆ»

 

«Օրերս տեղեցած կարկուտն ամբողջությամբ հողին է հավասարեցրել Տավուշի մարզի Զորական գյուղի բնակիչների ապրուստի մի մասը: Կարկուտը ոչնչացրել է Զորականի բերքի շուրջ 40 տոկոսը` 25 հա այգի եւ շուրջ 70 հա գարու եւ ցորենի ցանքատարածություններ»,- մեզ հետ զրույցում ասաց Զորականի համայնքապետ Սուրեն Մարտիրոսյանը: Գյուղապետի խոսքով.
- Գյուղացիները վարկեր էին վերցրել, որ հետո բերքը ծախեն վարկերի տոկոսները մարեն, բայց էսօր առանց բերքի մնացած գյուղացիները շատ դժվարությամբ են մարելու պարտքերը: Անասուններին մորթելու են, որ վարկերի տակից դուրս գան, էն էլ հլը դուրս կգան, թե չէ` հայտնի չէ: Գյուղացիների միակ հույսն այգեգործությունն է եւ անասնապահությունը, էն էլ տեսաք` մի տեղից` կարկուտը, մյուս տեղից էլ` կաթի գների նվազումը գյուղացիներին հասցրել են ճարահատ եւ անօգնական վիճակի:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 18 Հունիս 2015 15:05 )

Չորեքշաբթի, 17 Հունիս 2015 00:00 Մշակույթ

Ի՞ՆՉ ԱՆԵԼ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԿՈՐԾԱՆՈՒՄԻՑ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ


«Թատրոն X» 8-րդ թատերական բաց փառատոնն այս տարի մեկնարկեց այլ ձեւաչափով` հավատարիմ մնալով իր սկզբունքներին` քննադատական խոսքին, փառատոնը մեկնարկեց ոչ թե ներկայացումների քնարկումներով, այլ ոլորտի խնդիրների բարձրաձայնմամբ: Այն ընթացավ երեւանյան տապից հեռու` Բյուրականի նորաբաց Արվեստի ակադեմիայում: «Մասնագիտական խոսքի սպասումով» խորագրով քննարկումն իր մեջ ընդգրկել էր մի քանի ոլորտներ` թատերագիտություն, երաժշտություն եւ գրականություն:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 20 Հունիս 2015 13:13 )

Չորեքշաբթի, 17 Հունիս 2015 00:00 Մշակույթ

ԹՈՒՐՔ ԳՐՈՂ. «100 ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿ ԹՈՒՐՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՐԱԿՐՎԵԼ Է ՍՏԵՐՈՎ»

 

Թուրքիայում լույս է տեսել թուրք գրող, հրապարակախոս ՔԱԴԻՐ ԱՔԸՆԻԻ «Հայ հեղափոխական Փարամազ. Աբդուլ Համիդից մինչեւ երիտթուրքերի ժամանակներում ընկերավարական հայերն ու Հայոց ցեղասպանությունը» գիրքը: Գրքով հեղինակը թուրք ժողովրդին եւ աշխարհի հանրությանը ցույց է տալիս, որ 1915 թվականին թուրքերը Արեւմտյան Հայաստանում իրականացրել են հայերի Ցեղասպանություն: Այս փաստը վաղուց արդեն ընդունել է Ք. Աքընին: Գիրքը հրատարակվել է երկու անգամ` 1350-ական օրինակով եւ այսօր վաճառվում է Թուրքիայի բոլոր գրախանութներում: Երեկ «Իրավունքի» հետ զրույցում թուրք գրողը անկեղծացավ եւ պարզ ճակատով նայեց իր պապերի կեղտոտ անցյալին, որի վառ ապացույցն էլ հենց հեղինակի հրատարակած գիրքն է.

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 18 Հունիս 2015 15:12 )

Չորեքշաբթի, 17 Հունիս 2015 00:00 Մշակույթ

ՕՐՎԱ ՄԵԾ ՄԱՍՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ Է ՁԱՅՆԱԳՐՄԱՆ ՍՏՈՒԴԻԱՅՈՒՄ

ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐՄԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ «Աննման փերի» նոր ձայնագրված երգը չնայած դեռ չունի տեսահոլովակ, երգչի յութուբյան պաշտոնական էջում դիտումների թիվը գերազանցել է ավելի քան 9000-ը:
Երգի խոսքերի հեղինակը Գեւորգ Եղիազարյանն է, երաժշտությունը գրել է Ռիչարդ Մադլենյանը, իսկ գործիքավորումն արել է Karen/Sevak Production-ը:
Երգչի PR մենեջեր ԼՈՒՍԻՆԵ ԱՐՇԱԿՅԱՆՆ «Իրավունքին» տեղեկացրեց, որ երգը գրվել է իրական սիրո պատմության հիման վրա. «Գեղեցիկ սիրո պատմություն է, որը թիմային աշխատանքի շնորհիվ վերածվեց գեղեցիկ երգի: Առաջիկայում Արմանի կողմից նորություններ կլինեն` նոր երգերի ու տեսահոլովակների տեսքով, քանի որ օրվա հիմնական մասն Արմանն անցկացնում ձայնագրման ստուդիայում: Եվ շուտով կսկսվի նոր երգի տեսահոլովակի նկարահանման աշխատանքները, իսկ թե որ երգի հիման վրա, դա էլ թող անակնկալ լինի»,- հավելեց երգչի PR մենեջերը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 18 Հունիս 2015 15:15 )

Չորեքշաբթի, 17 Հունիս 2015 00:00 Փանջունի

ՄԵՐՈՆՔ ԲԱՔՎՈՒՄ

Եկանք, տեսանք, հաղթեցինք…

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 18 Հունիս 2015 15:22 )

Չորեքշաբթի, 17 Հունիս 2015 00:00 Փանջունի


ԽՄԱԾ ԱՐՅՈՒՆԸ ՔԹՆԵՐԻՑ ԲԵՐԵՑԻՆ
Ըստ միջատաբանների համաշխարհային կազմակերպության` Գյուղնախարարության արածը Ջերմուկի մոծակների դեմ ցեղասպանություն է` պետական ֆինանսավորմամբ:


ԳՈՂԸ  ԳՈՂԻՑ  ԳՈՂԱՑԱՎ,  
ՍԱԴՈՅԱՆԸ  ԶԱՐՄԱՑԱՎ
(ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ `
ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԻՆ.-  «ԵԹԵ  ՀԷՑ-ԵՐԸ
ԳՈՂԱՆՈՒՄ ԵՆ, ՄԻԳՈՒՑԵ ՄԵՆՔ ԷԼ
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԳՈՂԱՆԱՆՔ»
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Միայն կողոպուտ, Արշակ, միայն կողոպուտ…


ПОДКЫДИШ
Ըստ անտրոպոլոգների, ուսումնասիրելով Սահակաշվիլու քաղաքական տոհմածառը` հայտնաբերել են, որ նա ոչ հայ է, ոչ վրացի, ոչ էլ մանավանդ խախոլ, այլ ներկայիս իր բոսի` լեյտենանտ Օբամայի որդիներից է:

 

ՊՈԵՏԱԿԱՆ ԶԵՂՈՒՄ
Հուշիկ քայլերով, աննշմար,
որպես քնքուշ մութի թեւ,
Դուրս եկան պատգամավորները ԱԺ-ից`
Ինձնից մանթո մի թեթեւ…
ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ


ԹՇՆԱՄԻՆ ՏՆԻՑ Ա...
(ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ  ՍՈՑԱՊ  
ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒՆ ՀՅԴ-ՈՒՄ ԴԵՄ ԼԻԵԼՈԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Օլիմպիական կոմիտեից հայտնում են, որ Արծվիկ Մինասյանի դեմ ծավալված ՀԱԿ-ի «բոչկա  բրդողների»  առաջնությանը միացել է նաեւ ՀՅԴ-ն:


ՆՈՐՕՐՅԱ ԷՊՈՍ
Ըստ գրականագետների` եթե «Սասունցի Դավիթ» էպոսում քեռի Թորոսն աջակցում էր Դավթի ազգապահպան գործունեությանը, ապա մերօրյա էպոսում քեռի Սորոսն աջակցում է համասեռամոլներին ու գրանտակերներին:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 18 Հունիս 2015 15:27 )

Չորեքշաբթի, 17 Հունիս 2015 00:00 Սպորտ

ՀԱՅԱԶԳԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ ԲԱՔՎՈՒՄ

 


Թեեւ Բաքվում ընթացող Եվրոպական առաջին ամառային խաղերում Հայաստանի պատվիրակությունը դեռ մեկ արծաթե մեդալ է նվաճել, բայց այլ դրոշների տակ հանդես եկող հայազգի մարզիկներից շատերը ստիպեցին խոսել իրենց մասին:

Հայազգի մարզիկներից Ռուսաստանի առաջին ոսկե մեդալը նվաճեց հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարի 59 կգ քաշային կարգում հանդես եկած Ստեփան Մարյանյանը: Հայ ըմբիշը եզրափակչում գոտեմարտեց բելառուս Սոսլան Դաուրովի հետ եւ առավելության հասավ 3:0 հաշվով: Կիսաեզրափակչում Ստեփան Մարյանյանը 4:1 հաշվով պարտության էր մատնել ադրբեջանցի Էլմար Մուխտարովին, դրանից առաջ էլ ուժեղ էր Հայաստանի ներկայացուցիչ Ռոման Ամոյանից: Հայազգի ըմբիշը հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով. «Ուրախ եմ, որ այս խաղերում նվաճեցի Ռուսաստանի առաջին ոսկե մեդալը: Հաջողությանս միակ գաղտնիքը համառ աշխատանքն է: Շնորհակալություն բոլորին, ովքեր աջակցում են ինձ: Սա առայժմ իմ ամենախոշոր նվաճումն է»,- Ստեփան Մարյանյանի խոսքը մեջբերում է Rsport-ը:
Բայց փաստն այն է, որ ռուսական դրոշի տակ հանդես գալու հանգամանքն անգամ չխանգարեց ադրբեջանցի երկրպագուներին՝ «հավուր պատշաճի» մոտենալ հայազգի մարզիկի ելույթներին: Մարյանյանի արձագանքը հետեւյալն էր. «Ոչ մի խնդիր դա ինձ համար չհարուցեց, միայն ավելի կենտրոնացրեց: Ես խղճում եմ այդ մարդկանց, որոնք այդպես անշնորհք ձեւով են հյուրերին ընդունում: Սա ընդամենը սպորտ է, պայքար, որը ազգերին ոչ թե պետք է բաժանի, այլ միավորի: Ինչ արած, դա նրանց ընտրությունն է: Ես գործով եմ պատասխանել. կիսաեզրափակիչում խոշոր հաշվով հաղթել եմ ադրբեջանցի մրցակցին»:
Իսկ ահա Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող մեր գյումրեցի հայրենակցուհին՝ մարմնամարզուհի Սեդա Թութխալյանը եւս իր մասնակցությունն անկատ չթողեց՝ սպորտային մարմնամարզության կանանց Ռուսաստանի հավաքականի թիմային մրցելույթներում Վիկտորիա Կոմովայի եւ Ալիյա Մուստաֆինայի հետ դառնալով ոսկե մեդալակիր: Ռուսաստանի եռյակը հավաքել է 116,897 միավոր՝ առաջ անցնելով Գերմանիայի (110,397) եւ Հոլանդիայի (110,099) թիմերից:
Նշենք նաեւ, որ խաղերին մասնակցող Հայաստանի ուժեղագույն մարզիկները դեռ պայքարի մեջ չեն մտել: Այսօր մրցահարթակը կտրամադրվի բռնցքամարտիկներին եւ ազատ ոճի ըմբշամարտի ներկայացուցիչներին: Հայ բռնցքամարտիկներից պայքարի մեջ կմտնեն Արամ Ավագյանը (56 կգ), Սամվել Բարսեղյանը (60 կգ) եւ Հովհաննես Բաչկովը (64 կգ), իսկ ըմբշամարտի ազատ ոճայիններից՝ Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ) եւ Գիրգոր Գրիգորյանը (74 կգ):

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 19 Հունիս 2015 02:37 )