Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Ուրբաթ, 19 Հունիս 2015
Ուրբաթ, 19 Հունիս 2015 16:34 STOP անառակությանը

«Ի՞ՆՉ ԳԵՆԴԵՐ». ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ «ԳԵՆԴԵՐ ԿԱՊՈՒՏ» ՀՌՉԱԿԵՑ


Արտաքին գործերի նախարարի տեղակալ ՍԵՐԳԵՅ ՄԱՆԱՍԱՐՅԱՆԸ երեկ` ՀՀ կառավարության նիստի ժամանակ, գործադիրին ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում էր հաստատել «Դասընթացավարների վերապատրաստում. գենդերային հավասարություն երիտասարդների աշխատանքում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015 թ.-ի նախահաշիվը: Ըստ փոխնախարարի` ծրագիրը ներկայացված է ԿԳՆ-ի կողմից եւ ընդգրկված է կարեւորագույն նշանակություն ունեցող ծրագրերի շրջանակում, հավանության է արժանացել UNESCO-ի կողմից, իսկ ֆինանսավորումն արդեն հատկացված է, ծավալը կազմում է ո՛չ ավել, ո՛չ պակաս 24 հազար ԱՄՆ դոլար:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 20 Հունիս 2015 02:24 )

Ուրբաթ, 19 Հունիս 2015 16:31 STOP անառակությանը

ԼՅՈՎԻԿ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԵՎ «ԼԳԲՏ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ»

 

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լ. Զուրաբյանը կայքերից մեկին տված հարցազրույցում անդրադառնալով համասեռամոլների, այսպես կոչված, իրավունքներին` ասաց, որ այդ հարցում իր համար «առաջնորդող են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան...», եւ «Մինչեւ Հայաստանը չունենա լիարժեք ընտրովի իշխանություն, որն առանց խտրականության, կհարգի բոլոր փոքրամասնությունների, խմբերի ու անհատների ազատությունները, մենք որեւէ բնագավառում հաջողության չենք հասնի: Չի կարող լինել այնպես, որ ԼԳԲՏ անձանց իրավունքները պաշտպանված լինեն, եթե Հայաստանում չլինի դեմոկրատիա»:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 19 Հունիս 2015 16:33 )

Ուրբաթ, 19 Հունիս 2015 16:27 Լուրեր

ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ. «ՈՉ ՈՔԻ ՉԵՄ ԿԱՍԿԱԾՈՒՄ»

Մայիսի 20-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի փաստով հարուցված քրեական գործն ըստ Քննչական կոմիտեի նախագահի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանի՝ հետեւյալ վիճակում է. «Այս պահին ակտիվ քննության փուլում է, կատարվում են ակտիվ քննչական եւ դատավարական գործողություններ: Նշեմ նաեւ, որ տարբեր փորձաքննություններ են նշանակվել, սակայն եզրակացությունները դեռեւս չեն ստացվել»:
Ուրեմն՝ այսքան օր անց էլ դեռ որեւէ հետք չի հայտնաբերվել, մասնավորապես՝ գործում ներգրավված կասկածյալ դեռեւս չկա՞: ՔԿ մամլո խոսնակը մեր այդ հարցին այսպես պատասխանեց. «Ձեր հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ նախաքննության այս փուլում քննության շահերից ելնելով` այլ մանրամասներ հրապարակել չենք կարող»:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 19 Հունիս 2015 16:29 )

Ուրբաթ, 19 Հունիս 2015 16:21 Հրապարակախոսություններ

ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ  ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Երեկ մեկնարկել է ԵԽԽՎ-ի հերթական նստաշրջանը, որտեղ այդ բավականին ոչ հեղինակավոր կազմակերպության պատգամավորները պատրաստվում են քննարկել երկու հակահայկական բանաձեւ, որոնք անթաքույց պատվիրված են եվրոպացիների թուրք-ադրբեջանական  գործընկերների կողմից:Թուրքերի եւ ադրբեջանցիների դիրիժորության տակ  երգելու պատրաստ եվրոպական երգչախումբն այնքան խայտառակ վիճակում է, որ չի էլ նկատում, որ ամբողջ աշխարհը տեսնում է, թե ինչպես է աշխատում այն հայտնի բանաձեւը, որ, ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը: Ասել, որ թուրք-ադրբեջանցիների կողմից ԵԽԽՎ օրակարգ խցկած հարցերն այսօր աշխարհի ամենահրատապ խնդիրներն են, կնշանակի` չտեսնել աշխարհով մեկ տասնյակ միլիոնավոր մարդկանց  հենց այսօր ծայրահեղության հասցրած վիճակը:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 30 Հունվար 2016 13:35 )

Ուրբաթ, 19 Հունիս 2015 16:17 Հանդիպում

«ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՔՐԴԵՐԻ ՁԵՌՔՈՒՄ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼ-ՉՍՏԵՂԾԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ»


Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխող էրդողանական «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը կորցրեց պատգամավորական տեղերի մեծամասնությունը եւ միակուսակցական կառավարություն կազմելու թերեւս վերջին հնարավորությունը: Ավելին` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կառավարության հրաժարականը ու հանձնարարել նոր կոաիլիցիոն կառավարություն ձեւավորել: Սակայն Մեջլիսի օպոզիցիոն ուժերը` գերազանցելով էրդողանական ուժերին, բոլորովին էլ չեն պատրաստվում վերջիններիս հետ կոալիցիա կազմել, ինչը կառավարական ճգնաժամի առաջ է կանգնեցրել երկիրը: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ, պրոֆեսոր ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ հետ:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 19 Հունիս 2015 19:08 )

Ուրբաթ, 19 Հունիս 2015 14:41 Հանդիպում

ԱՐԴՅՈ՞Ք ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՄՏՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏ

 

Ինչպես հայտնի է, օրերս կարճ` մեկօրյա այցով Հայաստան այցելեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով ի դեպ վերջերս Ռուսաստանում անցավ պետական բարձր պաշտոնի: Թեեւ Աբրահամյանի այցը կապում են իր սանիկի հարսանիքի հետ, այնուամենայնիվ, անկասկած, ամենակարեւորը նրա հանդիպումն էր ՀՀ նախագահի հետ:
Հանդիպումից հետո սկսվել են տարածվել բազմաթիվ լուրեր, թե Ա. Աբրահամյանի վերջին ակտիվությունը պատահական չէ, եւ այն նպատակ ունի ակտիվորեն դերակատարություն ունենալ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Բնական է, որ Աբրահամյանի քաղաքական ակտիվությունը Հայաստանում կապվում է ՀԴԿ կուսակցության հետ, որի նախագահ Արամ Սարգսյանը միաժամանակ պարոն Աբրահամյանի տեղակալն է հայերի համաշխարային կոնգրեսի գծով: Մյուս կողմից, շրջանառվող լուրերում տրվում է ՀԺԿ-ի անունը, որի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը խնամիասանիկական կապեր ունի Արա Աբրահամյանի հետ: Նշենք նաեւ, որ Ս. Դեմիրճյանը իրեն ոչ այդքան հարմարավետ է զգում ՀԱԿ դաշինքում եւ քիչ հավանական է, որ ՀԺԿ-ն քաղաքական ապագան 2017-ին կապի ՀԱԿ-ի հետ: Այս կապակցությամբ մենք դիմեցինք ՀԴԿ կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ով հարցին պատասխանեց հարցով.

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 19 Հունիս 2015 14:44 )

Ուրբաթ, 19 Հունիս 2015 14:39 Զարմանք

Ամառները եռում է ոչ միայն ջուրը` ավտոմեքենայի շարժիչի հովացման համակարգում, այլեւ ոմանց ուղեղը: Այսպես, ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԻ ֆեյսբուքյան էջում հայտնաբերեցինք հետեւյալ «դավադրության տեսությունը». «Իմ Հայ ժողովուրդ, եղեք խելացի եւ իմաստուն, օլիգարխները պառլամենտը ամեն քայլին գնացին որ ազգին ոտքի հանի, ու Վովայի միջոցով ձեզ մահակների տակով անցկացնի, մի խոսքով մայդան կամ մարտի մեկ անի, զգոն եղեք, մի՛ տրվեք որոշ սադրիչ` իբր կազմակերպիչներին, որ չհասնեն Վովայի նպատակներին,.այս շինցու սրանց կողմից արհեստական թանկությունը սպանդ անելու համար է»:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 19 Հունիս 2015 14:40 )

Ուրբաթ, 19 Հունիս 2015 14:34 Լուրեր

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԴԵՌ ՉԵՆՔ ՀԱՍԵԼ 1980-ԱԿԱՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ

Ժամանակին, ավելի ստույգ 1950-ականների վերջում, Հայաստանում մեծ ուշադրություն էր դարձվում թափոնների երկրորդային վերամշակմանը եւ այդ ուղղությամբ նոր տեխնոլոգիաների ստեղծմանը: Այդպիսի աշխատանքներ էին տարվում «Քար եւ սիլիկատ» ինստիտուտում, Պոլիտեխնիկում: Արդյո՞ք կա որեւէ մարմին, որը զբաղվում է թափոնների երկրորդային վերամշակման կազմակերպման հարցերով, խթանում է այդ ուղղությամբ նոր տեխնոլոգիաների ստեղծումը` ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հարցին, բնապահպանության 1-ին փոխնախարար Սիմոն Պապյանն ասաց.

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 19 Հունիս 2015 14:38 )

Ուրբաթ, 19 Հունիս 2015 14:21 Լուրեր

ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌՆԵՐԸ ՉԵՆ ԱՌՆՉՎՈՒՄ ԼՂՀ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՆ

ՄԻԵԴ-ի Մեծ պալատն օրեր առաջ հրապարակել է «Չիրագովը եւ մյուսները ընդդեմ Հայաստանի» եւ «Սարգսյանը ընդդեմ Ադրբեջանի» երկու գործերով վճիռները, համապատասխանաբար, Լեռնային Ղարաբաղի Բերձորի (Լաչին) շրջանից ազգությամբ քուրդ Չիրագովների ընտանիքի եւ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից Սարգսյանների ընտանիքի` իրենց տները վերադառնալու եւ ունեցվածքի նկատմամբ իրավունքները վերականգնելու կամ արդար փոխհատուցում ստանալու վերաբերյալ: ՄԻԵԴ-ի վերոնշյալ վճիռների մասին «Իրավունքը» զրուցեց ՀՀԿ պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի, ԵԽԽՎ-ի անդամ ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ: «ՄԻԵԴ-ի կայացրած վերոնշյալ վճիռները չեն առնչվում ԼՂ-ի կարգավիճակին: Խոսքը վերաբերում է քաղաքացիների սեփականության իրավունքին եւ եվրոպական կոնվենցիայով նախատեսված այլ իրավունքներին»,- ասաց պատգամավորը:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 19 Հունիս 2015 14:23 )

Ուրբաթ, 19 Հունիս 2015 14:13 Արտաքին Քաղաքականություն

ՊԵՏՔ Է ՍՊԱՍԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԵՐԱԿՏԻՎԱՑՄԱՆ


Նախօրեին ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը եւս հաստատեց, որ անցած շաբաթ Բաքվում տեղի ունեցած ՌԴ եւ Թուրքիայի նախագահների հանդիպման առանքային հարցերից մեկը եղել է Սեւ ծովով եւ Թուրքիայով Եվրոպա գազի տարանցման «Թուրքական հոսք» գազատարի թեման, որը տապալելու համար այդքան ծավալուն ջանքեր է գործադրում Միացյալ Նահանգները: Ավելին. Նովակը հաստատում է, որ կան կոնկրետ պայմանավորվածություններ:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 19 Հունիս 2015 14:17 )

Ուրբաթ, 19 Հունիս 2015 13:55 Գլխավոր Էջ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ԵՎ «ԷԼԵԿՏՐԱԿԱՆ»
ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Եվ այսպես, հանրային դժգոհությունը շարժող եւ բավականին անկանխատեսելի  հետեւանքներով հղի սակագնային բարձրացումը տեղի ունեցավ: Ամբողջ տարածաշրջանում կայունության կղզյակ Հայաստանում աստիճանաբար կրքեր են թեժանում: Սակայն տվյալ դեպքում մեր խնդիրը ոչ թե սակագնի փոփոխության հիմնավոր կամ անհիմն լինելուն է վերաբերում, այլ առավել խորքային հիմնահարցին` երկրի ինքնիշխանությանը:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 19 Հունիս 2015 14:11 )

Ուրբաթ, 19 Հունիս 2015 00:00 Լուրեր

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԱՂՄԿՈՒՄ ՈՍԿԵԳՈՐԾՆԵՐԸ

Փաստաթղթավորման սահմանափակ հնարավորության եւ ոսկու վաճառքի ու ոսկեգործության առանձնահատկությունները հաշվի առնելով` կառավարությունը որոշեց ընդառաջ գնալ եւ շրջանառության հարկի փոխարեն այս ոլորտում կիրառել արտոնագրային վճար` 0,7 մետր սեղանի համար 35 հազար դրամ` Երեւանում, 25 հազար` մարզերում, իսկ սահմանամերձ համայնքներում` 0 դրամ:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 20 Հունիս 2015 14:18 )

Ուրբաթ, 19 Հունիս 2015 00:00 Առողջապահություն

ԳԱՆԳԱՏՎՈՒՄ Է ՏՂԱՄԱՐԴԸ ...


- Հարգելի բժիշկ, ուժեղ ցավ կա ամորձիներում, սակայն, մասնագետի դիմել, մի տեսակ, ամաչում եմ: Ի՞նչ է հարկավոր անել:

Հարցին պատասխանել է բ.գ.թ., ուրոլոգ
ՌԱՖԱՅԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԸ.

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 20 Հունիս 2015 17:18 )

Ուրբաթ, 19 Հունիս 2015 00:00 Մշակույթ

«ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆՔԱՆ ՇԱՏ Է, ՈՐ ԱՐՏԻՍՏՆԵՐՆ ԻՆՏՐԻԳՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԵՆ»

 

Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի գրական-թատերական կոմպոզիցիան օրերս ներկայացվել է հանրապետության մարզերում եւ Արցախում: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հիշյալ նախագիծը շարունակական է լինելու, այդ մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց թատրոնի տնօրեն ԱՆԴՐԱՆԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆՆ ու տեղեկացրեց, որ նպատակ ունեն Հայաստանի մարզերում եւ Արցախում հանրահռչակելու օպերային արվեստը:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 20 Հունիս 2015 16:53 )

Ուրբաթ, 19 Հունիս 2015 00:00 Մշակույթ

«ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ՄՈԴԵԼՆԵՐԸ ՔԻՉ ԵՆ, ՈՎՔԵՐ ԷԼ ԿԱՆ, ԳՐԵԹԵ ԻՄ ՍԵՐՆԴԱԿԻՑՆԵՐՆ ԵՆ»

 

Օրերս կայացավ «Թոփ մոդել Երեւան 2015» եւ «Թոփ մոդել Չարենցավան 2015» մանկական մրցույթների եզրափակիչ փուլը: Պրոֆեսիոնալ ժյուրին ընտրեց լավագույններին, որոնցից հատուկ անվանակարգերում հաղթողներին իրավունք կընձեռվի մասնակցելու աշնանը կայանալիք «Little Miss World» հանրահայտ մրցույթին: Այս մասին «Իրավունքին» տեղեկացրեց «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի հիմնադիր ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆՆ ու հավելեց. ««Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիան հետայսու դառնում է «Little Miss World»-ի ազգային տնօրենը Հայաստանում, որն ամեն տարի կներկայացնի հայաստանյան մասնակցին կամ մասնակիցներին այդ մրցույթում»: Ի դեպ, կայացած մրցույթի, ինչպես նաեւ հայաստանյան մոդելային արվեստի զարգացման տենդենցների մասին զրուցեցինք նաեւ ժյուրիի անդամ, heqiat.am կայքէջի հիմնադիր տնօրեն, «Միսս Հայաստան 2001» ԻՐԻՆԱ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ հետ.

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 20 Հունիս 2015 19:20 )

Ուրբաթ, 19 Հունիս 2015 00:00 Թեմա

ԱՐՎԵՍՏԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՎՆԱՍԵԼՈՎ` ՓՈՂ ՉԵՆ ՎԱՍՏԱԿՈՒՄ

 

Այն, որ ադրբեջանցիների եւ թուրքերի կողմից հայկական մշակութային կոթողները  ենթարկվում են բարբարոսության, ինչ-որ տեղ հասկանալի է, քանի որ երկու ազգերից վայրագություններից բացի, այլ բան հնարավոր չէ սպասել: Բայց երբ Հայաստանում ու հայերի կողմից են աղավաղվում որոշ արձաններ, սա արդեն լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Հասարակության մեջ ձեւավորված քանդակները ոչնչացնելու եւ կոտրելու սովորությունը կարծես թե վերածվել է ավանդույթի:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 20 Հունիս 2015 15:09 )

Ուրբաթ, 19 Հունիս 2015 00:00 Փանջունի

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՆԵԾՔ
- Ձեր սահմանած սակագնի տակ մնաք:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 20 Հունիս 2015 15:15 )