Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 24 25 26 27 28
29 30          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Երեքշաբթի, 23 Հունիս 2015
Երեքշաբթի, 23 Հունիս 2015 00:00 Գլխավոր Էջ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵԺ ԱՐԵՎԱԴԱՐՁ. ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՋՈՐԴԻՎ

Եվ այսպես, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված բողոքի ակցիաները իրենց բարձրակետին հասան ամառային արեւադարձի օրը` հունիսի 22-ին: Դա տարվա ամենաերկար օրն է, իսկ թե ինչ խորհուրդ է դա իր մեջ պարունակում` այս պահին դժվար է ասել: Միգուցե, դա խորհրդանշում է, որ օրերը կարճանալուն զուգընթաց` բողոքի ընդգրկումը կնվազի: Միգուցե ընդհակառակը` հենց այդ օրով երթի մեկնարկը դեպի Բաղրամյան պողոտա նշանակում էր շիկացման սկիզբ:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 24 Հունիս 2015 14:16 )

Երեքշաբթի, 23 Հունիս 2015 00:00 Արտաքին Քաղաքականություն

ԳԵՐՄԱՆԻԱՆ ՍՊԱՆԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԱԶԸ ԵՎՐՈՊԱ ՀԱՍՑՆԵԼՈՒ ԳԱՂԱՓԱՐԸ

 

Հունիսի 20-ին՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ արված հայտարարությամբ կարելի է ասել, որ աշխարհի մասշտաբով աննախադեպ հանցագործության մեջ թեկուզեւ չնչին, բայց մեկ է՝ մասնակցություն ունենալու ինքնախոստովանական ցուցմունքով հանդես եկավ Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչը: Խոսքը տիկին դեսպանի հետեւյալ հայտարարության մասին է. «Այս տարի աշխարհում ավելի շատ փախստական կա, քան երբեւէ նախկինում: Մոտ 60 միլիոն մարդ: Սա հետեւանք է քաղաքացիական պատերազմների, զինված բախումների, սովի, հուսահատության...»:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 24 Հունիս 2015 14:22 )

Երեքշաբթի, 23 Հունիս 2015 00:00 Լուրեր

ԹԵԺ ԱՇՆԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ, ԿԱՄ ԻՆՉՈ՞Ւ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՐԹԱԿՈՒՄ ՉԷՐ

Հունիսի 19-ից Ազատության հրապարակում մեկնարկել է նստացույց ընդդեմ հոսանքի թանկացման: Տարբեր քաղաքական գործիչներ Ազատության հրապարակում էին, սակայն, ինչպես ականատես եղավ «Իրավունքը», քաղաքացիներից մեկը նախատում էր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ, թե ինչու նա եւ քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներ հարթակում չեն, այլ դիտորդի կարգավիճակով են հետեւում ակցիային:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 24 Հունիս 2015 14:27 )

Երեքշաբթի, 23 Հունիս 2015 00:00 Լուրեր

Ս. ՍԱՐՈՅԱՆ. «ՄԵՌՆԵՄ ՕՐԵՆՔԻՆ, ԹՈՂ ՉԱՆԵՆ` ՉԲՌՆՎԵՆ»

«Շատ վատ եմ վերաբերվում էլեկտրաէներգիայի թանկացմանը ու ընդհանրապես բոլոր տեսակի թանկացումներին, բայց ձեռներս ճար չկա` պիտի տանք»,- մեր հարցին ի պատասխան` ասաց գեներալ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 24 Հունիս 2015 14:35 )

Երեքշաբթի, 23 Հունիս 2015 00:00 Զարմանք

Հարազատ կուսակցությունն անխոսնակ թողած եւ եվրոպաներում հարմարավետ եւ հաճելի ուսման մեկնած թեեւ երիտասարդ, բայց վաղուց արդեն ուսանողական տարիքից դուրս եկած «Ժառանգության» խոսնակ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ հանկարծ որոշեց կոչով դիմել բոլորին, ովքեր կարդում են իր ֆեյսբուքյան էջը. «Սիրտս ճաքումա, որ Հայաստանից ահագին հեռու եմ, ու տրաքումա ավելին, որ բնակչության մեծ մասը լրիվ ուրիշ աշխարհում է ապրում... ժողովուրդ, միացեք բոլորիս համար կռիվ տվողներին, իրանք միայն իրանց տան համար չեն պայքարում, իրանք ցույց են տալիս, որ Հայաստանը գոմ չի, որ ով ոնց ուզենա չոբանություն անի մեր նկատմամբ... Խնդրում եմ դուրս էկեք փափուկ տեղերից ու միացեք ժողովրդին, քանի որ ամեն մեկիդ ներկա գտնվելը բացառելու է բռնությունը ու հաղթանակ է բերելու»: Սա այն դեպքն է, երբ ժողովուրդը կասեր` ձայնը տաք տեղից է գալիս: Ախր, երիտասարդ գործիչը չի էլ պատկերացնում, թե զարմանալիորեն ինչքան կեղծ է հնչում իր կոչը: Հակառակ պարագայում այդ կոչը հրապարակելուն զուգահեռ նա արդեն Երեւանի տոմսը ձեռքին կշտապեր օդանավակայան, որպեսզի անպայման անձամբ անի այն, ինչի կոչն անում է ուրիշներին:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 24 Հունիս 2015 15:02 )

Երեքշաբթի, 23 Հունիս 2015 00:00 Հանդիպում

«ՈՐՈՇՆԵՐԸ ՄԱՐԴ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԱՆՄԱՐԴ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ»


Երեկ խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվեց ՀՀ եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ 2015 թվականի ապրիլի 14-ին ստորագրված «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը: Սակայն, մինչ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, թե չկա մի հայ, ով դեմ կլինի «Հյուսիս-Հարավ» ծրագրի իրականացմանը, եւ մի շարք իշխանական եւ ընդդիմադիր թեւի պատգամավորներ համաձայնեցին այս մտքի հետ, այնուամենայնիվ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հանդես եկավ ամեն ինչ սեւացնելու տեսանկյունից: Այս, ինչպես նաեւ էլեկտրաէներգիայի թանկացման աղմկահարույց թեմային ու քաղաքական դաշտում ընդդիմության այսօրվա դերակատարությանը, «Իրավունքն» անդրադարձավ` զրուցելով ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար ԳԱԳԻԿ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 25 Հունիս 2015 02:40 )

Երեքշաբթի, 23 Հունիս 2015 00:00 Լուրեր

ՇԱԲՈՅԱՆՆ  ԸՆԴԴԵՄ «ՄԱՐԱԹՈՒԿԻ» ՄԵՆԱՄԱՐՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

 

 

Երեկ «Մարաթուկ» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, բողոքելով ՏՄՊՊՀ-ի նախագահ Ա. Շաբոյանի` իրենց նկատմամբ կատարած հայտարարության դեմ: Մենք տեւական ժամանակ է, ինչ հետեւում ենք «Մարաթուկի» շուրջ ստեղծված իրավիճակին, ուստի այս անգամ էլ ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 24 Հունիս 2015 15:10 )

Երեքշաբթի, 23 Հունիս 2015 00:00 Տնտեսություն

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ «ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՉԵՆՔ ԱՆՑԵԼ»

Երեկ Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում ձայների 63 կողմ, 32 դեմ եւ 2 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Քննադատները «դեմ» հանդես գալը հիմնավորում էին նրանով, որ օրենսդրական փոփոխությունը հնարավորություն է տալիս Հայաստանին նոր պարտքեր ներգրավել՝ անցնելով ՀՆԱ-ի 60 տոկոս հարաբերության շեմը: Այն առումով, որ կա տեսակետ, թե ներկայիս պարտքերի մակարդակն արդեն իսկ «տրորել է վտանգավորության շեմը»: Իսկ թե այդ տրամաբանությանն ինչով է արձագանքում իշխող ուժը, փորձեցինք պարզել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՑ.

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 24 Հունիս 2015 15:15 )

Երեքշաբթի, 23 Հունիս 2015 00:00 Հանրություն

ՍԱ ԷԼ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ԽԵՐԸ

Այն, որ էլեկտրաէներգիայի թանկացման թեման իր շարունակությունն էր ունենալու հրապարակային բողոքների տեսքով, սպասելի էր: Թե ուր կտանի այդ դժգոհությունը, դա էլ ժամանակը ցույց կտա:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 24 Հունիս 2015 15:21 )

Երեքշաբթի, 23 Հունիս 2015 00:00 Թեմա

«ԷԼԻՏԱՐԱՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ» ՕՁ ՈՒ ԿԱՐԻՃԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՊԱՏՃԱՌ

Վերջին ժամանակներս հատկապես մայրաքաղաքից շատ են ահազանգերը` օձերի տարածման հետ կապված: Բնապահպան Կարինե Դանիելյանը մեզ հետ զրույցում եւս հաստատեց այդ փաստը՝ օձերի տարածումը Երեւանում կապելով հետեւյալ հանգամանքի հետ.

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 24 Հունիս 2015 15:27 )

Երեքշաբթի, 23 Հունիս 2015 00:00 Ձեր իրավունքները

ՎՐԱՑԱԿԱՆ ՋՐՀԵՂԵՂԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

- Օրեր առաջ Վրաստանում ջրհեղեղը տասնյակ մարդկանց կյանք խլեց: Որպեսզի նույնը մեզ մոտ չլինի, անձրեւի ժամանակ բացել եմ հեղեղատար լյուկը, որպեսզի ջուրը լավ քաշի գետնի տակը:
Անձեւի ժամանակ հարեւանիս տուզիկ շունը գալիս ընկնում է այդ լյուկի մեջ ու սատկում, կամ էլ մինչեւ էդ է սատկել, ջուրը քշել, գցել է լյուկի մեջ: Հիմա հարեւանս, սուտի ինտիլիգենտ, ինձ սպառնում է դատարանով, կամ էլ` երկու հարյուր հազար դրամ փող է ուզում` որպես վնաս:
Մելքոնյան
- Բնակարանս 2003թ-ին նվիրել եմ ազգականիս, սակայն շարունակել եմ ապրել այդ տանը: Կարո՞ղ է տասը եւ ավելի տարի տունը տիրապետելու հիմքով ճանաչվի իմ սեփականության իրավունքը դրա նկատմամբ:
Շուշիկ

 

-ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածը կարգավորում է վնասների հատուցման ինստիտուտը: Իրավակիրառ պրակտիկայում նաեւ պարտադիր պայման է դիտվում վնաս պատճառողի մեղքի առկայությունը, որը պետք է ապացուցվի: ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առկա է մի հոդված, որն իմ պրակտիկայում դեռեւս չի հանդիպել. դա անհրաժեշտ պաշտպանության վիճակում վնաս պատճառելն է (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1060 հոդված): Այսինքն՝ անհրաժեշտ պաշտպանության վիճակում պատճառված վնասը ենթակա չէ հատուցման, եթե չի գերազանցվել դրա սահմանները:
Կոնկրետ դեպքում, եթե ապացուցվի, որ Մելքոնյանի` լյուկը բացելու հետ կապված գործողությունները եղել են անհրաժեշտ, որպեսզի անձրեւի պատճառով հեղեղ չառաջանա, ուստի, անգամ պայմանական, նրա պատճառված վնասը ենթակա չէ հատուցման:

-Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 187 հոդվածի իմաստով, հարգելի տիկին Շուշիկ, Ձեր իսկ նախկին տունը, սկսած 2003 թվականից, չի կարող դիտվել Ձեր կողմից բարեխիղճ տիրապետվող, քանի որ Ձեր բնակարանն օրենքով սահմանված կարգով Ձեր ազգականին օտարելուց հետո, այն է՝ երրորդ անձի սեփականությանը հանձնելուց հետո այդ նույն բնակարանում շարունակելով բնակվել, չունեք բավարար հիմքեր` ենթադրելու, որ այդ տունը տիրապետում եք որպես Ձեր սեփականը: Ուստի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի փոխանցումը գտնում եմ ոչ իրավաչափ:

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Լեւ գրուպ» փաստաբանական
գրասենյակի հիմնադիր նախագահ
www.levgroup.am

Հարցեր կարող եք ուղարկել նաեւ
iravunk@iravunk.com հասցեով

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 24 Հունիս 2015 15:40 )

Երեքշաբթի, 23 Հունիս 2015 00:00 Մշակույթ

«ԱՅՍՕՐ ՄԵԿԸ ՄԻ ՏԵՂ ՆԿԱՐԱՀԱՆՎՈՒՄ Է, ՀԵՏՈ ԱՅՆՊԵՍ Է ԲԱՐԵՎՈՒՄ` ԱՄԱՉՈՒՄ ԵՍ, ՈՐ ԻՐ ՉԱՓ ՀԱՅՏՆԻ ՉԵՍ»


Վերջերս «Արտ Ֆեստ» երիտասարդական փառատոնի կողմից Համազգային թատրոնի դերասան ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆՆ արժանացավ մրցանակի` «Ատամնաբույժն արեւելյան» ներկայացման բեմադրության համար: Թեպետ, մրցանակը ստանալիս, Արմանը շեշտեց, որ ինքը բեմադրիչ չէ, մրցանակն էլ իր կուրսի ուսանողներինն է: «Իրավունքի» հետ զրույցում Արմանը շեշտեց, որ գործի բերումով ստիպված է բեմադրել ներկայացումը, բայց խոսելով մրցանակների մասին` կարեւորեց, որ ամենամեծ մրցանակն իր համար թատրոնն է:


 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 24 Հունիս 2015 18:46 )

Երեքշաբթի, 23 Հունիս 2015 00:00 Մշակույթ

ԻՏԱԼԻԱՅՈՒՄ 7-ԱՄՅԱ ՀԱՅ ՋՈՒԹԱԿԱՀԱՐԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՀԱՂԹՈՂ

Հայ շնորհալի փոքրիկը հաղթանակ բերեց Հայաստանին: Իտալիայի Ռիմինի քաղաքում միջազգային ամենամյա VIVA-ITALY-RIMINI 2015 փառատոնի շրջանակներում, 6-8 տարեկանների տարիքային խմբում անցկացվող ջութակահարների մրցույթում հաղթող է ճանաչվել 7-ամյա ջութակահար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցի սան փոքրիկ Ալեքսանդրը ջութակի դասերի է հաճախում Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արտաշես Մկրտչյանի եւ Պետրոս Հայկազյանի մոտ:
«Իրավունքի» հետ զրույցում պրոֆեսոր ԱՐՏԱՇԵՍ ՄԿՐՏՉՅԱՆԸ խոսելով Ալեքսանդրի մասին` նախ շեշտեց. «Յուրահատուկ շնորհով օժտված երեխա է Ալեքսանդրը, նա ինձ մոտ սովորում է արդեն մեկ տարի կամ մի քիչ ավելի: Ինքնատիպ մոտեցում ունի դեպի երաժշտությունը, նոտաները նրա համար կերպարներ են եւ ունեն իրենց պատմությունը»:
Փոքրիկը մրցույթից դեռ չի վերադարձել Հայաստան, ուստի վերադառնալուն պես «Իրավունքը» կզրուցի նրա հետ եւ կներկայացնի ընթերցողներին:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 24 Հունիս 2015 15:49 )

Երեքշաբթի, 23 Հունիս 2015 00:00 Մշակույթ

«ՌԱԲԻՍ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ՆՎԱԳՈՂՆԵՐԸ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ ԵՆ ՄԵԼԻԶՄՆԵՐՆ ՈՒ ԱՂԱՎԱՂՈՒՄ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ»

 

Օրերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ֆլեյտահար ՎԱԶԳԵՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ նշեց իր ծննդյան 75 եւ աշխատանքային գործունեության 55-ամյակները: «Իրավունքի» հետ զրույցում հետադարձ հայացք գցելով անցած տարիներին` նա ասաց. «Հասկանում եմ, որ տարիները շատ արագ են սլացել: Սակայն բոլորն էլ բեղմնավոր են եղել ինձ համար:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 24 Հունիս 2015 19:24 )

Երեքշաբթի, 23 Հունիս 2015 00:00 Փանջունի

ԺԵՆՅԱ. ՁԵՌՔԻ ՃԱՐՊԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՉ ՄԻ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում երկու հոգի գոհ մնացին էլեկտրաէներգիայի թանկացումից` Ռոբերտ Նազարյանն ու Եվգենի Բիբինը:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 24 Հունիս 2015 16:05 )