Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 25 26 27 28
29 30          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Չորեքշաբթի, 24 Հունիս 2015
Չորեքշաբթի, 24 Հունիս 2015 00:00 Գլխավոր Էջ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵԺ ԱՐԵՎԱԴԱՐՁ. ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

Եվ այսպես, մեր ենթադրությունը, որ ոստիկանությունը անխուսափելիորեն ուժ է կիրառելու` անկախ նրանից, թե ինչքանով է պահպանվում ակցիաների խաղաղ բնույթը, իրականություն դարձավ նույնիսկ ավելի շուտ, քան ենթադրում էինք: Բայց, բնականաբար, դրանից հետո չէր կարող չլինել շարունակություն, եւ երեկ արդեն Ազատության հրապարակում հավաքվածները կրկնապատկվեցին, եթե ոչ ավելին:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 25 Հունիս 2015 15:03 )

Չորեքշաբթի, 24 Հունիս 2015 00:00 Արտաքին Քաղաքականություն

«ՄԱՅԴԱՆՆԵՐԻ» ՇԱՐԱՆՆ ԷԼ ԱՄՆ-ԻՆ ՉԻ ՕԳՆԻ

Այն, որ Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունների միջոցով նախագահ Էրդողանին պատին դեմ տալու միջոցով անգամ Վաշինգտոնին չէր հաջողվելու կասեցնել Սեւ ծովով, Թուրքիայով եւ Հունաստանով դեպի Եվրոպա գնացող ռուսական «Թուրքական հոսք» գազատարի ծրագիրը, սպասելի էր: Այդ ընտրություններից շատ չանցած` առիթ էինք ունեցել ենթադրել, որ Էրդողանը կփորձի հնարավորինս արագացնել` այդ ծրագրի պայմանագրային բազային ավարտուն տեսք տալու ու շինարարական փուլ մտնելու գործընթացը: Եվ ահա նախօրեին հայտնի դարձավ, որ այդ ուղղությամբ արդեն իսկ կան կոնկրետ քայլեր:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 26 Հունիս 2015 17:02 )

Չորեքշաբթի, 24 Հունիս 2015 00:00 Զարմանք

 

Ի՞նչ եք կարծում, որ շինանյութն է ամենասազականը` պատ կառուցելու համար: Աղյո՞ւսը, քա՞րը, երկաթբետո՞նը, նորարական կոմպոզիցիոն նյութե՞րը... Ոչ, չարաչար սխալվում եք, եւ «էլեկտրական» ցույցերի ու հանրահավաքների ընթացքում բացահայտվեց մի նոր, առավել հուսալի շինանյութ: Դա ընդդիմադիր ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԵՆ: Նրանք եկան` կենդանի պատ կազմելու ժողովրդի եւ ոստիկանության միջեւ: Դե ինչ, գոնե այդպես պիտանի եղան բնությանը եւ մարդկությանը: Սակայն մենք շատ զարմացանք, երբ ընդդիմադիրներին միացան ՀՀԿ խմբակցության անդամ Սանվել Ֆարմանյանը եւ նախարար Արմեն Աշոտյանը: Դե ինչ, բոլոր դեպքերում ցանկացած քայլ, որը նպաստում է լարվածության թուլացմանը եւ նվազեցնում բախումների հավանականությունը, պետք է համարել միայն ու միայն ողջունելի:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 27 Հունիս 2015 15:46 )

Չորեքշաբթի, 24 Հունիս 2015 00:00 Հանդիպում

«ԱՅՍ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՄԱՐԴԿԱՆՑ, ՊԱՐԶԱՊԵՍ, ՕԲՅԵԿՏԻՎՈՐԵՆ ԱՆՀՆԱՐ Է ԿԱՌԱՎԱՐԵԼ»


Երեկ ուշ երեկոն կրկին աղմկոտ էր Բաղրամյան փողոցի սկզբնամասում: Եվ եթե մեկ օր առաջ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարները երգում ու ասմունքում էին, ապա այժմ սուլում ու առարկաներ էին նետում ոստիկանության վրա: Հատկանշական էր այն, որ ցուցարարների շարքերում կամաց-կամաց չգիտես էլ թե որտեղից հայտնվում էին եվրապիտակներով մայդանչիներ, որոնք ոչ պակաս ակտիվ էին` հատկապես ոստիկաններին սադրելու գործում: Ի դեպ, թեպետ մի ողջ օր ընդդիմությունը սկսեց հուզառատ ելույթներ ունենալ, սակայն մինչեւ ուշ երեկո այդպես էլ ցուցարարների շարքերում նրանցից ոչ ոք չհայտնվեց: Նրանցից միայն ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էր առաջին շարքերում, վերջին շարքերում էլ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն էր թամաշա անում: Բայց արի ու տես, որ ցույցի վառ կերպարներից ընդդիմության նորաթուխ ներկայացուցիչներից էին` ՀՀ նախագահի նախկին թեկնածու, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը եւ «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը: Ստեղծված իրավիճակի մասին էլ հենց «Իրավունքը» զրուցեց ԱՆԴՐԵԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ հետ:


Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 26 Հունիս 2015 00:26 )

Չորեքշաբթի, 24 Հունիս 2015 00:00 Զարկերակ

Ո՞ՒՐ ԿՏԱՆԻ ԱՅՍ ԱՄԵՆԸ

 

Ինչքանո՞վ էր պատահական, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ հայտնի պայքարն ի վերջո վերածվեց ծեծուջարդի: Սա, թերեւս, երեկ օրակարգ մտած ամենաշատը քննարկվող հարցերից էր, եւ քննարկումները հիմնականում տանում էին մեկ այլ հարցադրման՝ ո՞ւր կտանի այս ամենը: Պատասխանն «Իրավունքը» փորձեց ստանալ հայաստանյան որոշ վերլուծաբաններից:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 26 Հունիս 2015 17:03 )

Չորեքշաբթի, 24 Հունիս 2015 00:00 Զարկերակ

«ԶԵԿՈՒՅՑԸ ԶՈՒՐԿ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱԴԵԿՎԱՏ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԻՑ»

 

Ստրասբուրգում շարունակվում են երեկ մեկնարկած ԵԽԽՎ ամառային նստաշրջանի աշխատանքները: Երեկ` հունիսի 23-ին, ԵԽԽՎ լիագումար նիստում քննարկման է դրվել «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցի նախագիծը, որի վերաբերյալ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատգամավորական պատվիրակության ղեկավար ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ ելույթը փոխանցվել է քարտուղարությանը` շեշտադրելով հայկական պատվիրակության դժգոհությունը զեկույցի առնչությամբ:


Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 26 Հունիս 2015 01:10 )

Չորեքշաբթի, 24 Հունիս 2015 00:00 Հանրություն

ՎՃԱՐՈՎԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԻ՞, ԹԵ ՏՈՒԳԱՆՔԱՅԻՆ ԾՈՒՂԱԿ

Այն փաստը, որ թեեւ Երեւանում արդեն երկու-երեք տարի գործում է այսպես ասած՝ ավտոկայանատեղիների տուրքը, այդ թեման առ այսօր շարունակում է բազում դժգոհությունների տեղիք տալ: Նման բողոքներից մեկն էլ վերջերս տեղի ունեցած պատմությունն է: Քաղաքացին անսպասելիորեն ստանում է կայանատեղիի տուրքը չվճարելու մասին ծանուցող տեղեկանք: Նախնական պատկերացմամբ՝ դա թյուրիմացություն էր, քանի որ տուգանվողը միանգամայն վստահ էր (կա նաեւ համապատասխան ապացույցը), որ տվյալ օրն ու ժամին ճիշտ է՝ կայանել է համապատասխան հատվածում, բայց նաեւ SMS-ի միջոցով վճարել է պահանջվող 100 դրամը:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 25 Հունիս 2015 16:13 )

Չորեքշաբթի, 24 Հունիս 2015 00:00 Առողջապահություն

ՄԻԱՅՆ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ՉԷ, ՈՐ ԿԱՆ ԱՂԻՔԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ ԴԵՊՔԵՐ

Անզեն աչքով էլ է տեսանելի, որ վերջին ժամանակներս նկատելիորեն աճել են աղիքային վարակների դեպքերը: Համաճարակաբանական հետազոտությունները հենց այդ կերպ բացատրեցին Ջրաշենից Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք տեղափոխված 4-ամյա աղջնակի ողբերգական մահվան դեպքը: Գրեթե զուգահեռ՝ Նորապատ համայնքից 5-ամյա տղային, աղիքային գանգատներով եւ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք...
Աղիքային վարակների տարածման պատճառների, կոնկրետ դեպքերի եւ հանրապետությունում այս եղանակին բնորոշ այլ հնարավոր վարակների տարածման մասին զրուցեցինք ՀՀ ԱՆ գլխավոր վարակաբան ԱՐԱ ԱՍՈՅԱՆԻ հետ, ով մեզ հետ զրույցում նախ անդրադառնալով Արմավիրում տարածված աղիքային վարակի աղմկոտ թեմային` ասաց.

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 25 Հունիս 2015 16:20 )

Չորեքշաբթի, 24 Հունիս 2015 00:00 Հանրություն

ԵՊՀ-Ն ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՊԱԿԱՍ ՉՈՒՆԻ

 

Հունիսի 25-ից հուլիսի 2-ը հանրապետությունում կմեկնարկի դիմորդների հայտագրման երկրորդ փուլը: Այդ մասին «Ազդակ» լրագրողական ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Երեւանի պետական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի տեղակալ ԺԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 25 Հունիս 2015 16:25 )

Չորեքշաբթի, 24 Հունիս 2015 00:00 Սպառողի անկյուն

«ՍԱՂ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՆ ԱՌԵԼ ԵՄ»

 

Աայաստանյան դատարանների «արդարադատությունից» հուսահատված` երեկ «Իրավունքի» խմբագրություն էին դիմել Երեւանի Արշակունյաց փողոցում գտնվեղ «Ամրաններ» գործարանի բաժնետերեր: Նրանք արդեն երկար տարիներ պայքարում են օրենքով իրենց հասանելիք գումարների համար, բայց...

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 27 Հունիս 2015 15:44 )

Չորեքշաբթի, 24 Հունիս 2015 00:00 Մշակույթ

«ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ԲՈՅԿՈՏԵԼ ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼՆԵՐԸ»


«Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրի հերթական հյուրը ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆՆ էր: Իսկ նրան ուղղված մեր ընթերցողների եւ ֆեյսբուքյան օգտատերերի հարցերը վերաբերում էին մասնավորապես կինոոլորտի զարգացման հեռանկարներին ու թատերարվեստի ոլորտում պետական քաղաքականության քայլերին:


Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 27 Հունիս 2015 15:45 )

Չորեքշաբթի, 24 Հունիս 2015 00:00 Մշակույթ

«ԱՅՍ ՖԻԼՄԸ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱ»

 

Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ««Արմենիա». Ծովից ծով» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Այն նկարահանվել է արձակագիր Զորի Բալայանի «Ծովից ծով Հայաստան» գրքի հիման վրա, իսկ ռեժիսորն է Վահե Գեւորգյանցը:
Ֆիլմի հիմքում մոտ 2 տարի ու 3 ամիս տեւացած «Արմենիա» առագաստանավի նավարկությունն է` նվիրված հայոց մայրերին: Առագաստանավն անցել է 80 հազար կիլոմետր, 3 օվկիանոսներում եւ 5 մայրցամաքներում է եղել, հանդիպել է տարբեր երկրների հայկական համայնքներին:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 27 Հունիս 2015 15:45 )

Չորեքշաբթի, 24 Հունիս 2015 00:00 Մշակույթ

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՈՒՄ «ՎԱՆԱ ԿԱՏՈՒ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ ԽԱՂԱՑԻՆ ԷՔՍՏՐԵՄԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ


Հաճախ է խոսվում, որ մարզային հանդիսատեսն անտեսված ու հեռու է մայրաքաղաքի մշակութային անցուդարձից, հատկապես սահմանապահ քաղաքներում ու գյուղերում: Հենց այդ կարծրատիպը կոտրելու համար օրերս դերասան, դրամատուրգ եւ բեմադրիչ ԼԻԱՆԱ ԱՆԹԱՌԱՆՅԱՆՆ իր «Վանա կատու»` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված, ներկայացման անձնակազմով ուղեւորվել էր Նոյեմբերյան: Գաղտնիք չէ մարզային թատրոնների ու մշակույթի տների անմխիթար վիճակը, բայց չնայած տեխնիկական անհարմարությանը, պրոֆեսիոնալ դերասանական կազմը, կարելի է ասել, ներկայացումը խաղաց էքստրեմալ պայմաններում, սակայն սիրով ու նվիրումով, քանի որ հյուրախաղերը կրում էին նաեւ բարեգործական բնույթ:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 30 Հունիս 2015 16:17 )

Չորեքշաբթի, 24 Հունիս 2015 00:00 Փանջունի

ՉԱՐՉԱՐԱՆՔԻՆ ԱՊԱՇԽԱՐԱՆՔ
Հանրահավաքի նախաձեռնող խումբը Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին եւ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին պարգեւատրել Է մարտական ջրի պզիկներով:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 27 Հունիս 2015 15:46 )

Չորեքշաբթի, 24 Հունիս 2015 00:00 Փանջունի

ԶՐՈ ՏՈԿՈՍ ԱՊԱՌԻԿՈՎ
Ըստ ԱՄՆ նոտարական ծառայության` Քըրքորյանի կտակում նշված է եղել, որ դեռ իր կենդանության օրոք Ռոբերտ Քոչարյանը Հայաստանին կտակած գումարի կրկնապատիկը խաբել-տարել է:


ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ
Քըրքորյանի կտակի լինսը վերջում է մեռնում:

ՊԼՅՈՒՍ-ՄԻՆՈՒՍ
Ըստ էներգետիկների` Բաղրամյան փողոցում բարձրավոլտին հանդիպած ոստիկանների բախումից կառոտկի զամիկանի տվեց:

ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Ա

Ոստիկանությունից հայտնում են, որ Բաղրամյան պողոտայի ջրոցին Վարդավառի գենեռալնի ռեպետիցիան էր:

ԽԵՂՃ ԳԵՎՈՐԳ
Ըստ ռուսաստանահայ միլիոնատեր Կամո Ավագումյանի` ինքը ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին չի հրավիրել որդու հարսանիքին, որովհետեւ վերջերս ԱԱԾ-ն ձերբակալել է վերջինիս ավագ օգնականին եւ գլխավոր դատախազն առանց նրա` Մոսկվայում շատ անօգնական կլինի:

ԱԲՍՈՒՐԴ
Էս ինչ զուլում երկիր ա, ոստիկանությունն էլ էլեկտրաէներգիայի սակագնին դեմ լինելով` ցուցարարների դեմ բռնություն ու ջրցան մեքենաներ է օգտագործում:

ՊՐԵՄԻԵՐԱ

Հայֆիլմ կինոստուդիայից հայտնում են, որ Բիբինի բարձր բարերարությամբ նկարահանում են` «Հոսանքի բերածները, ջրից քշվածները» ամառային թրիլերը:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 25 Հունիս 2015 16:53 )

Չորեքշաբթի, 24 Հունիս 2015 00:00 Սպորտ

ԱՐՈՆՅԱՆԸ ԴԵՌ «ՔԱՐԱՑԱԾ» ՄԱՐԶԱՎԻՃԱԿՈՒՄ Է

 


Ստավանգերում շարունակվում է Norway Chess 2015 դասական շախմատի սուպերմրցաշարը, եւ այս անգամ եւս Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը դարձյալ աչքի չի ընկնում տպավորիչ ելույթներով: Այժմ Արոնյանի հաղթանակները նույնքան անսպասելի են լինում, որքան նախկինում նրա պարտությունները կամ ոչ-ոքիները:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 26 Հունիս 2015 02:07 )