Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 27 28
29 30          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Ուրբաթ, 26 Հունիս 2015
Ուրբաթ, 26 Հունիս 2015 18:35 Հանրություն

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԴՐԱՄԱՀԱՎԱՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՄՌԱՆՆ ԷԼ ՊՐԾՈՒՄ ՉԿԱ

Այն, որ սեպտեմբերի 1-ի՝ ամեն նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ տրվում է նաեւ դպրոցական դրամահավաքությունների մեկնարկը, նոր բան չէ եւ, ճիշտն ասած, նույնիսկ հասցրել ենք հաշտվել: Տարօրինակ է, որ այս անգամ դրամահավաքությունների մասին ենք խոսում նաեւ թեժ ամառային սեզոնին, բայց պարզվում է, մի շարք դպրոցներում գլխի են ընկել դրամահավաքությունները նաեւ ամառ տեղափոխելու մասին: Ամեն դեպքում՝ նման ահազանգեր այս օրերին շատերից ենք ստացել: Պատճառաբանությունն է՝ փող է պետք` վերանորոգման համար: Լավ, ինչքա՞ն կարելի է ծնողների գրպաններից դուրս չգալ: Դա էլ մի կողմ. դպրոցը պետական շինություն է, եւ պատկան մարմիններն էլ քանիցս հավաստիացրել են, թե վերանորոգումների հարցում խնդիրներ չունեն: Ուրեմն, ստացվում է, որ դա արդեն ծնողների հո՞գսն է, երբ ամեն տարի կրթության համակարգին տրվող բյուջետային փողերը միայն ավելանում են: Դե, մնում էր Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ ԳԱՅԱՆԵ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՑ ճշտել, թե այս ինչ է կատարվում իր ղեկավարած համակարգում: Ու պարզվում է.

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 26 Հունիս 2015 18:39 )

Ուրբաթ, 26 Հունիս 2015 18:29 Տնտեսություն

ՀՈՍԱՆՔԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ

Անկախ այն բանից, որ էլեկտրաէներգիայի սակագնի թեման տեղափոխվել է քաղաքական, ավելի կոնկրետ` հանրահավաքային հարթություն, մեկ է, խնդիրն ունի նաեւ իր տնտեսական կողմը, որը ցանկացած դեպքում պետք է իր լուծումն ստանա: Ընդ որում, եթե քաղաքական հարթակում լուծումը, համենայնդեպս` պահանջը շատ պարզ է` չեղյալ համարել թանկացումը եւ վերջ, տնտեսական հարթությունում ամեն ինչ շատ ավելի բարդ է:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 26 Հունիս 2015 18:34 )

Ուրբաթ, 26 Հունիս 2015 18:24 Սպառողի անկյուն

«ՄԻ ԲԱԺԱԿ ՋՈՒՐ ԱՎԵԼ ԽՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՆԵՑԻՆԵՐՈՎ ԿՌԻՎ ԵՆՔ ՏԱԼԻՍ»

Նախորդ համարում անդրադարձել էինք Արարատի մարզի Ոսկետափ գյուղի գյուղապետի անհանգստությանը: Նա ահազանգում էր, որ այս «շոգին եւ տապին» զրկված են խմելու ջրից: Հրապարկումից անմիջապես հետո խմբագրությունը նույն մարզի տարբեր համայնքներից մոտավորապես նույն ահազանգերը ստացավ: Ավելին. եթե Ոսկետափի գյուղապետն ասում է, թե իրենց գոնե մի քանի ժամով ջուր տալիս են, ապա օրինակ՝ Փոքր Վեդիում, Խաչպհար, Գետափնյա համայնքներից այս բողոքներն են լսվում. «Ոնց որ անապատում լինենք, մի բաժակ ջուր ավել խմելու համար տնեցիներով կռիվ ենք տալիս. դե պատկերացրեք` ինչ վիճակում ենք:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 01 Հուլիս 2015 15:47 )

Ուրբաթ, 26 Հունիս 2015 18:18 Զարկերակ

«ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՄԱՅԴԱՆ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ»

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բողոքի ակցիայի մասնակիցներն արդեն մի քանի օր է, ինչ լուսացնում են Բաղրամյան պողոտայում: Եվ այս օրերին գնալով թեժանում է հետեւյալ հարցադրումը՝ սա իրականում միայն հոսանքի գների հետ կապված պայքա՞ր է, թե դրա խորքում հասունանում է մայդան: Առավել եւս, որ նկատվում են նաեւ մայդանային ատրիբուտներ՝ դիմակավորված դեմքեր, Եվրամիության դրոշ եւ այլն: Այսպիսով՝ այս ամենը կվերածի՞ մայդանի: Հարցի պատասխանն «Իրավունքը» փորձեց ստանալ հայաստանյան քաղաքագետներից:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 01 Հուլիս 2015 15:47 )

Ուրբաթ, 26 Հունիս 2015 17:58 Սպառողի անկյուն

ԱՐԱԳ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏԸ՝ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ

Ամռան սեզոնի հետ միասին ազգաբնակչության մեծ մասը սկսում է օգտվել  արագ սննդից, որի առանց այն էլ՝ կասկածելի որակը շոգերի պատճառով դառնում է շատ ավելի վտանգավոր: Վերջին ժամանակներս փողոցային արագ սննդի որակի հետ կապված բողոքներում առանձնացվում են հետեւյալ ընդհանրական փաստարկները:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 01 Հուլիս 2015 15:42 )

Ուրբաթ, 26 Հունիս 2015 17:52 Տնտեսություն

ՆԱԶԱՐՅԱՆԻ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ  Վ. ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԼՈԼՈՆԵՐ ԵՆ

Տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի կարծիքով` ե՛ւ գազամատակարարման, ե՛ւ էլեկտրաէներգայի մատակարարման թափանցիկ գործունեություն, ըստ էության, գոյություն չունի: Այդ պատճառով հասարակությունը չի կարողանում իմանալ, թե տվյալ համակարգերն արդյունավե՞տ են աշխատում, թե` ոչ, արդիական են, թե արդիական չեն եւ եթե այդպիսին չեն, ապա ի՞նչ է արվում դրանք արդիականացնելու համար: Տնտեսագետի կարծիքով` անհայտ են նաեւ, թե  ինչքա՞ն են այն վարկային ռեսուրսները, որոնք ուղղվել են այդ համակարգերի բարելավման, կատարելագործման եւ արդիականացման համար:
«Որեւէ մեկը տեղյակ չէ, թե այդ գումարները ծախսվել են ըստ նպատակի՞, թե` ոչ եւ այսօր առաջացել է այն, ինչին մենք ականատես ենք լինում»,- ասում է Վ. Բոստանջյանը:
Փաստորեն, ստացվում է մի քանի անհայտով հավասարում, որն ըստ էության լուծել հնարավոր չէ: Այդ դեպքում ինչո՞ւ է Նազարյանն ասում, որ իրենք երկու կողմերի համար էլ  «հասկացված» չեն, բայց դա իրենց «խաչն է եւ պարտավոր են տանել»: Իրականում ինչո՞ւ Նազարյանին չեն հասկանում, եւ ինչո՞ւ է նրանց «խաչն» այդքան ծանր թվում իրենց: Այլ կերպ ասած` Նազարյանի խոսքն իրականում ինչի՞ մասին է` «Իրավունք»-ի հարցին  ի պատասխան` Վ. Բոստանջյանը նշեց, որ նեղ վիճակում հայտնվածները, առավել եւս երբ կատարում են սուբյեկտիվ գործառույթներ եւ ցուցաբերում են սուբյեկտիվ մոտեցումներ, բնականաբար ցանկացած պարագայում  փնտրում են արդարացման միջոցներ:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 26 Հունիս 2015 17:55 )

Ուրբաթ, 26 Հունիս 2015 17:08 Հանրություն

400.000 ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքը կառավարության նիստի սկզբում

Ուզում եմ մեր նիստն սկսել էլեկտրաէներգիայի սակագների շուրջ ստեղծված իրավիճակի քննարկմամբ եւ դրանից ելնելով, լրացուցիչ հարց մտցնել օրակարգ: Ի սկզբանե ուզում եմ ասել, որ որեւէ կառավարություն, այդ թվում` Հայաստանի կառավարությունը, չի ցանկանում որեւէ սակագնի բարձրացում: Սակայն կառավարությունը պարտավոր է հաշվի նստել օբյեկտիվ իրողությունների հետ, որոնք հաճախ էապես տարբերվում են դրանց մասին հասարակական ընկալումներից: Հասարակությունում տարածված է այն մտայնությունը, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը պայմանավորված է բաշխիչ ցանցերում առկա չարաշահումներով, ժողովրդական լեզվով ասած` թալանով: Չեմ բացառում, որ չարաշահումներ եղել են: Բայց ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ անկախ նրանից, թե ինչպիսի եւ ինչ չափերի չարաշահումներ կարող էին լինել ընկերությունում, դրանցից ոչ մի լումա չի հաշվարկվել սակագնի մեջ:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 26 Հունիս 2015 17:20 )

Ուրբաթ, 26 Հունիս 2015 16:53 Հանդիպում

«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ»


Արդեն մի քանի օր է, ինչ Բաղրամյան փողոցի սկզբնամասում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարների 24 ժամյա ակցիան, եւ ինչպես իմաստուն ժողովուրդը կասեր. ,Եզը, որ ընկնում է, դանակավորները շատանում ենե: Ստեղծված իրավիճակից փորձում են օգտվել արեւմտյան ուժերն ու Հայաստանում մայդանի նախապատրաստություններ են տեսնում, սակայն դեռեւս միայն մի քանի սադրիչների փորձելով տեղավորել ցուցարարների շարքերում:

Ներքաղաքական եւ աշխարհաքաղաքական առումով այս ամենը, թե ինչպիսի զարգացումներ կունենա, «Իրավունքը» հետաքրքրվեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԻՑ:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 01 Հուլիս 2015 15:36 )

Ուրբաթ, 26 Հունիս 2015 16:48 Զարմանք

Բավականին զարմանալի հայտարարություն է արել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, հայտնի ընդդիմադիր ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ. «Այս շարժումն անպայման հաղթելու է, քանի որ քաղաքական առաջնորդ չկա»: Դե ինչ, ուշագրավ խոստովանություն է, որը բխում է մեր վայ-ընդդիմադիրների վերջին տարիների տխուր փորձից: Պարզապես զարմանալի է, որ դա ասում է մի այնպիսի միավորի ներկայացուցիչ, որը քաղաքական առաջնորդ ունի` ի դեմս Նիկոլ Փաշինյանի: Երեւի թե, Սասուն Միքայելյանը մի պահ մոռացել է, որ ինքն այլեւս անկուսակցական չէ, իր կուսակցությունն էլ ունի առաջնորդ:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 26 Հունիս 2015 16:51 )

Ուրբաթ, 26 Հունիս 2015 16:02 Արտաքին Քաղաքականություն

ԱՄՆ-Ը ՄԱՅԴԱՆ ՍԱՐՔԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

Եվ այսպես` ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում: Այս հարցադրումն այս օրերին նաեւ աշխարհի շատ ու շատ լրատվամիջոցների էջերից է հնչում: Արեւմտյան քարոզչամեքենան համեմատաբար դեռ մեղմ է իր գնահատականներում, միայն արձանագրելով, թե քաղաքացիները բողոքում են եւ անթույլատրելի են ոստիկանական ճնշումները: Ռուսականները միանգամայն  այլ պատկեր են նկարագրում, թե տեղի է ունենում հայկական մայդան` նաեւ մատնանշելով, որ ինչպես արեւմտյան քարոզչամեքենան, այնպես էլ` ԱՄՆ-ի եւ Եվրամիության ներկայացուցիչները հենց նման քարոզչական քաղաքականություն էին որդեգրել ուկրաինական մայդանի օրերին եւ ոչ միայն:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 30 Հունիս 2015 17:58 )

Ուրբաթ, 26 Հունիս 2015 00:00 Առողջապահություն

ԴՈՒՍՏՐՍ ՈՒԶՈՒՄ Է ՆՄԱՆՎԵԼ ԱՄՍԱԳՐՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ՄՈԴԵԼՆԵՐԻՆ


- Դուստրս խիստ սննդակարգ է պահպանում, չնայած չափազանց նիհար է: Շարունակ կալորիաներ է հաշվում. ուզում է նմանվել ամսագրում հայտնված մոդելներին: Ի՞նչ վտանգներով է հղի այս անիրական թվացող ցանկությունը:

 

Հարցին պատասխանել է ՀՀ ԱՆ Ֆիզիկական բժշկության եւ կուրորտաբանության ԳՀԻ սննդաբան, գաստրոէնտերոլոգ ՎԱՐԴԱՆՈՒՇ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ.

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 02 Հուլիս 2015 00:51 )

Ուրբաթ, 26 Հունիս 2015 00:00 Մշակույթ

ԻՆՉՈՒ «ԱՐԵՎԻԿԻՑ» ԲԱԺԱՆՎԵՑԻՆ «ԱՐԵՎՆԵՐԸ»

Օրերս կայացավ ,Արեւներե երգի փառատոնը, որը վերանվանվել է լուսահոգի Արմեն Դիվանյանի անվամբ: ,Իրավունքիե հետ զրույցում ,Արեւներե անսամբլի գեղարվեստական ղեկավար ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ կարեւորեց երգի փառատոնը, քանի որ այն հնարավորություն է ընձեռում մանկագիրներին ու կոմպոզիտորներին նոր մանկական երգեր ստեղծելու, ինչի կարիքն ըստ զրուցակցի, այսօր շատ ունենք: Բայց համույթի համար սա միակ` դեռեւս հաղթահարած խնդիրը չէ, քանի որ որոշ ժամանակ առաջ մարդիկ չէին տարբերում ,Արեւներինե ,Արեւիկե համույթից: Իսկ քչերը գիտեն` ,Արեւներե անսամբլը նույն ,Արեւիկըե չէ:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 27 Հունիս 2015 13:08 )