Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Երեքշաբթի, 30 Հունիս 2015
Երեքշաբթի, 30 Հունիս 2015 18:06 Հանդիպում

«ՍԱ ՀԱՂԹԱՆԱԿ ՉԷՐ, ԲԱՅՑ ԿԵՍ ՔԱՅԼ ԱՌԱՋ ԷՐ»

 

էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ 8-9 օր շարունակվող պայքարը Բաղրամյան փողոցում վերածվեց դիմակահանդեսի: Կիրակի օրը բարիկադների վրա հայտնվեցին ողջ ցույցի ընթացքում չտեսնված ու չլսված նախախորհրդարանական դեմքերը, բաժանեցին կազմակերպիչներին երկու մասի ու ցուցարարներին կանգնեցրին երկընտրանքի առաջ: Մնալ Բաղրամյան փողոցում, թե՞ գնալ Ազատության հրապարակ, սա էր մերօրյա համլետների խնդիրը: Ինչեւէ, ակնհայտ է, որ Բաղրամյան փողոցում փոխվել են ոչ միայն կազմակերպիչները, այլ տրամադրություններն ու անտիսանիտարական մթնոլորտը: Իսկ Ազատության հրապարակում, որտեղ մասնավորապես «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն են հավաքվում, մոտեցումները կարծես թե նույնն են մնացել: Եվ նրանց շուրջ հավաքվածներն էլ, համենայնդեպս, շատ ավելի բարեկիրթ ու ադեկվատ զանգվածն էր: Տեղի ունեցած բաժանումների եւ պայքարի հետագա մարտավարության մասին «Իրավունքը» զրուցեց «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ եւ Բաղրամյան փողոցում մինչեւ երեկ շարունակվող ցույցի հիմնական կազմակերպիչներից ՄԱՔՍԻՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:


Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 01 Հուլիս 2015 01:02 )

Երեքշաբթի, 30 Հունիս 2015 18:02 Զարմանք

Եվ այսպես, քաղաքացիական հայտնի ակտիվիստ ԵՂԻԱ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ այլեւս «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության անդամ չէ: Հեռացրել են այն բանից հետո, երբ ցույցերի ընթացքում նա դեմ է հանդես եկել իրավիճակը սրելուն եւ բախումների գնալուն: Բայց քանի որ չէին կարող նշել, որ հեռացնում են գաղափարական պատճառով` պարկեշտ եւ պատասխանատու հայ մարդ լինելու համար, մոգոնեցին մի ձեւակերպում, որը հիշեցնում է ԽՍՀՄ տարիների կոմունիստական ժողովների թունդ որոշումները` այսպես կոչված «անբարո նկրտումների» համար իգական սեռի երիտասարդ ներկայացուցիչների նկատմամբ, այն էլ` քարտուղարության անդամի դիրքն ու լիազորություններոն օգտագործելով: Եթե սովորական լեզվով դա ասենք, կստացվի, որ ժողովրդի խոսքով ասած, հեռացրել են` աղջիկներին ձեռ գցելու կամ սիրահետելու համար: Այդ ամենը ոչ միայն զարմանալի է, այլեւ ծիծաղելի` «Հիմնադիր խորհրդարանը» խորհրդային ժամանակների մեթոդների մասին արտահայտվում է բացառապես վատ, սակայն զարմանալիորեն ընդօրինակում է դրանց ամենահոռի հատվածը: Դե ինչ ասես, հաշվի առնելով «Հիմնադիր խորհրդարանի» ներկայիս պահվածքը, մնում է արձանագրել, որ այդտեղից հեռացվելը ինքնաբերաբար նշանակում է, որ կարգին մարդ ես: Համ էլ, մի հռետորական հարցադրում` օրինակ, այդ հիմնարկությունից կարո՞ղ են որեւէ մեկին հեռացնել արական սեռի երիտասարդ ներկայացուցչի նկատմամբ ոտնձգությունների համար, թե ամերիկյան թրենդին համապատասխան դա նորմալ կհամարեն:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 02 Հուլիս 2015 13:51 )

Երեքշաբթի, 30 Հունիս 2015 17:41 Արտաքին Քաղաքականություն

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՑՆՑՈՒՄՆԵՐԻՑ ԶԵՐԾ ՉԻ ՄՆԱ

Եվ այսպես՝ անցած շաբաթվա վերջին ԱՄՆ գերագույն դատարանը ողջ երկրի տարածքում օրինականացրեց միասեռականների ամուսնությունների գրանցումը: Նկատենք՝ սույն «սուպերդեմոկրատական» որոշման օգտին քվեարկել է գերագույն դատարանի հինգ անդամ՝ ընդդեմ չորսի, այսինքն՝ անգամ ԱՄՆ-ում միասեռականների ամուսնության թեման ընդունվում է ոչ միանշանակ եւ հաստատ այս պատմությունը դեռ իրեն զգացնել կտա:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 30 Հունիս 2015 17:45 )

Երեքշաբթի, 30 Հունիս 2015 16:41 Հանրություն

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵԺ ԱՐԵՎԱԴԱՐՁ. ՀՍՏԱԿԵՑՎԵՑ` ՈՎՔԵՐ ԵՆ ՀԱՅ, ԻՍԿ ՈՎՔԵՐ` ՄԱՅԴԱՆՉԻ

Եվ այսպես, ՀՀ նախագահը հստակություն մտցրեց «էլեկտրական» պատմությունների մեջ: Սակագինը չի բարձրանա մինչեւ չլինեն աուդիտի արդյունքները: Գումարած դրան` հաճելի «բոնուսներ». Պերմյակովը հանձնվեց ՀՀ-ին, վարորդ Հրաչյա Հարությունյանն արտահանձնվում է մեր երկրին, 200 մլն դոլարի զենքի վարկ է հատկացվում, հատկացվում են անհրաժեշտ գումարները` մեր ատոմակայանը արդիականացնելու:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 02 Հուլիս 2015 13:50 )

Երեքշաբթի, 30 Հունիս 2015 14:34 Տնտեսություն

ՍԱԿԱԳՆԻՆ ՊԵՏՔ Է ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄ

Թեեւ հոսանքի նոր սակագնի թեման դեռ գտնվում է հանրային բողոքների կիզակետում, այնուամենայնիվ խնդրի զուտ տնտեսական կողմը եւս օրակարգային է: Համենայնդեպս այն, որ նախատեսվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աուդիտ, այդ թվում՝ ռուսական կողմի մասնակցությամբ, արդեն իսկ ակնարկ է, որ տնտեսական հարթակում համակարգի հետ կապված պարզելու դեռ շատ հարցեր կան: Մի խոսքով՝ ինչո՞վ է այս իրավիճակը պայմանավորված, եւ դեպի ո՞ւր է գնում այս խորքային պատմությունը, փորձեցինք պարզել ՀՀ վերահսկիչ պալատի հիմնադիր նախագահ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻՑ:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 02 Հուլիս 2015 13:51 )

Երեքշաբթի, 30 Հունիս 2015 00:00 Հանդիպում

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԿՍՊԱՍԻ ՀԱՐՄԱՐ ԱՌԻԹԻ ՈՒ ԿՀԱՅՏՆՎԻ ԲԱՐԻԿԱԴՆԵՐԻ ԹԱՏԵՐԱԲԵՄՈ՞ՒՄ

 

Երեկ, մեղմ ասած, տարօրինակ իրավիճակ էր ստեղծվել Բաղրամյան պողոտայում: 8-9 օր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող երիտասարդ ցուցարարներին փոխարինել էին տարեցները, այն էլ` բավական սակավաթիվ: Իսկ նրանց շարքերում կարելի էր տեսնել ՀԱԿ-ի ու Հիմնադիր խորհրդարանի երիտթեւերին, որոնք այս օրերին բոլորովին էլ աչքի չէին ընկնում: Ավելին` բարձրախոսը հայտնվել էր այնպիսի դեմքերի ձեռքում, ովքեր ո՛չ ՀԵՑ-ից էին տեղյակ, ո՛չ էլ իրենց պահանջն էին կարողանում ձեւակերպել: Եվ այս մարդկանց թվում, որքան էլ անհավատալի էր, հանդիպեցինք «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ:


Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 02 Հուլիս 2015 00:56 )

Երեքշաբթի, 30 Հունիս 2015 00:00 Հանրություն

«ԲԱՎԱՐԱՐՎԵՑ ԻՆՉՊԵՍ ՏՈՒԺՈՂՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ՝ ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԸ»

Օրերս հայտնի դարձավ, որ հունվարին Գյումրիում կատարված դաժան հանցագործության դատավարությունն ու մարդասպան Պերմյակովը հանձնվելու են հայաստանյան արդարադատությանը: Այս պահանջը թեեւ ժամանակին մեծ ռեզոնանս էր ստացել, սակայն առնվազն «տարօրինակ» է, որ ամիսներ առաջ այդ մասին ամեն անկյունից գոռացողներից շատերը ոչ միայն ոգեւորված չեն, այլ նույնիսկ կարծես այդ փաստը չեն էլ նկատել: Թե ինչու, կարելի է կռահել: Սակայն շատ ավելի կարեւոր է ոչ թե ռեակցիան, այլ թե այս փաստից ինչ ակնկալիքներ ունեն տուժողները: Ավետիսյանների ընտանիքի փաստաբան ԵՐԵՄ ՍԱՐԳՍՅԱՆՆ այս մասին մեզ հետ զրույցում նկատեց.

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 02 Հուլիս 2015 15:20 )

Երեքշաբթի, 30 Հունիս 2015 00:00 Քրեական

«ԱՐԱՅԻ» ԶՈՀՎԱԾ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ԴՍՏԵՐ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՔԱՇՔՇՈՒԿՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է

«Արայ» ընկերության նախկին սեփականատեր, 2011թ.-ին իր մեքենայում սպանված Արմեն Պետրոսյանի 6-ամյա դուստրը շարունակում է մնալ մոր` Տատյանա Չադենկովայի մոտ, չնայած որ երեխայի տատիկը երկու տարի առաջ դիմել էր դատարան` թոռան խնամակալությունը վերցնելու համար: Եվ ահա երկու տարուց ավել ընթացող դատական նիստը, ինչպես մեզ  հետ զրույցում ասաց Տատյանա Չադենկովայի փաստաբան ՆԱՐԻՆԵ ՌՇՏՈՒՆԻՆ, կարծես թե հասնում է իր հանգուցալուծմանը.

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 01 Հուլիս 2015 15:03 )

Երեքշաբթի, 30 Հունիս 2015 00:00 Ձեր իրավունքները

ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ՀԱՆՑԱՆՔԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է

- Մասնագիտությամբ բժիշկ եմ: Տարիներ առաջ իմ ծանոթին պարտքով 5.000 դոլարի չափով գումար տվեցի: Երբ ծանոթս չվերադարձրեց տվածս գումարը, դիմեցի դատարան, եւ մինչեւ վճիռ կայացնելը դատարանն արգելանք դրեց նրա սեփական տան վրա: Դատարանի վճռից հետո պարզվում է, որ ծանոթս դատապրոցեսի ընթացքում արդեն վաճառել է իր տունը: Դիմեցի ոստիկանություն, պարզվեց, որ ԴԱՀԿ ծառայության աշխատակցի մեղքով է, որ արգելանք չի դրվել տան վրա: Հարուցվում է քրեական գործ, հետո էլ վաղեմությունն անցնելու հիմքով գործը կարճվում է: Ո՞րն է լինելու իմ հետագա քայլը:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 01 Հուլիս 2015 15:14 )

Երեքշաբթի, 30 Հունիս 2015 00:00 Մշակույթ

«ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԱԳՐԵՍԻՎՈՒԹՅՈՒՆԸ»

Օրերս մի քանի օր շարունակ Բաղրամյան պողոտայում ստեղծված իրավիճակի մասին Երեւանի պատվավոր քաղաքացի, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, ջազմեն ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻ արտահայտած կարծիքը բուռն ընդունվեց հանրության կողմից, նույնիսկ բանը հասավ հայհոյանքների: «Իրավունքի» հետ զրույցում կոմպոզիտորն ասաց, որ այստեղ դեր խաղաց կրթության եւ դաստիարակության փոփոխությունը:


Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 04 Հուլիս 2015 19:36 )

Երեքշաբթի, 30 Հունիս 2015 00:00 Մշակույթ

«ՀՈՒԶՎԱԾ ԷԻ, ԹԵ ՉԷ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԿԵՐԳԵԻ, ԵՍ ԴԵՌ ՁԱՅՆ ՈՒՆԵՄ»

Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմաիակն թատրոնում կայացավ ՀՀ ժողովրդական արտիստ ՕՖԵԼՅԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ 90-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն: Ողջ երեկոյի ընթացքում պարբերաբար բեմի մեծ էկրանից երգչուհու սերնդակից հայտնի դեմքերն իրենց լավագույն հիշողություններով ու պատմություններով, առանձնակի ջերմությամբ խոսում էին երգչուհու անզուգական լինելու մասին: Իսկ դրանք պարբերաբար ընդմիջվում էին լավագույն երգիչ-երգչուհիների, երգի ու պարի պետական կոլեկտիվների կատարումներով:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 01 Հուլիս 2015 15:29 )

Երեքշաբթի, 30 Հունիս 2015 00:00 Մշակույթ

ԱՍՏՂԱՅԻՆ ՊԱՏԸ «ԾԼԿՈՒՄ» ԷՐ ՎՏԱՆԳԻ ԺԱՄԱՆԱԿ



Վերջին մեկ շաբաթվա երեւանյան լարված իրադարձությունները դեռեւս շարունակում են լինել ոչ միայն հայաստանյան, այլ նաեւ գրեթե ողջ աշխարհի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Այս ընթացքում հայտնի ու անհայտ մշակույթի գործիչներն իրենց ներկայությամբ կենդանի պատ էին կազմում ոստիկանների ու ցուցարարների միջեւ: Հատկանշական է, որ այդ օրերին Բաղրամյան պողոտայում ժամանակ առ ժամանակ հայտնվում էին նաեւ PR-ի կարիք ունեցող ինքնակոչ «աստղեր», որոնք, կարծես թե, իրենց պարտքն էին համարում մի քանի հաջողված սելֆիից կես ժամ անց հեռանալ Բաղրամյան պողոտայից ու ճանապարհին ճարպկորեն լուսանկարները տեղադրել համացանցում, թե իրենք էլ ետ չեն մնացել այդ «պայքարից»:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 03 Հուլիս 2015 18:55 )

Երեքշաբթի, 30 Հունիս 2015 00:00 Սպորտ

ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ՝ 36-37-ՐԴ ՏԵՂԵՐՈՒՄ, ՀԱՅԱԶԳԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ...

 


 

Բաքվում ավարտվեցին առաջին Եվրոպական մարզական խաղերը, թիմային հաշվարկում Հայաստանը մեկ արծաթե մեդալով Կիպրոսի հետ բաժանեց 36-37-րդ տեղերը: Հայաստանի թիմը Ադրբեջան էր մեկնել 25 մարզիկներով, ովքեր հանդես եկան 6 մարզաձեւերում՝ բռնցքամարտ, սամբո, ձյուդո, հրաձգություն, թաեքվոնդո եւ ըմբշամարտ (հունահռոմեական ու ազատ ոճի):

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 02 Հուլիս 2015 23:53 )

Երեքշաբթի, 30 Հունիս 2015 00:00 Փանջունի

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 01 Հուլիս 2015 15:46 )

Երեքշաբթի, 30 Հունիս 2015 00:00 Փանջունի
НЕЧИСТАЯ!
Ըստ գողական աշխարհի` Բաղրամյան պողոտայում ոստիկանությանը եւ ցուցարարներին բաժանում է «Սանիտեկի» աղբամաններից սարքած мусоропровод-ը:

% % %
ԺԻՐԻԿԻ ԱՆԵԼԻՔԸ ՎԵՐՋՈՒՄ Է
Ըստ քաղտեխնոլոգների` «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները Բաղրամյան պողոտայում սկզբից ջրվեցին, այնուհետ հաղթանակով հեռացան, իսկ Ժիրայր Սէֆիլյանն իր սովորության համաձայն` վերջում եկավ, որ ծեծվի ու գնա:

% % %
ՁԵՌՆԱԼՎԱ
Մայր աթոռից հայտնում են, որ ոստիկանապետը ցուցարարներից եւ լրագրողներից ներում հայցելով, ըստ էության, ձեռքերը լվաց:
ԿԼԻՄԱՅԱՓՈԽ ԵՂԱՆ
Ըստ «Արմենիա TV-ի» հայտնի հաղորդավար Լիլի Հովերի` սաստիկ շոգի արդյունքում դարձել է Լիլի Շոգեր:

% % %
ՋԵՆՏԼՄԵՆՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ
Ըստ էթիկայի հանձնաժողովի` ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Բաղրամյան պողոտայում իգական սեռի ոստիկաններ է կանգնեցրել, որ ցուցարարները իրենց տեղը խաղաղ զիջեն կանանց:

% % %
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՓՈԽԱՏԵՂՈՒՄ
Կառավարությունից հայտնում են, որ բողոքի ակցիան սոցիալականից վերափոխվելով քաղաքականի, Սոցապ նախարարության հաշվեկշռից տեղափոխվել է  քաղաքաշինության բալանսին:
Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 01 Հուլիս 2015 15:54 )