Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Չորեքշաբթի, 01 Հուլիս 2015
Չորեքշաբթի, 01 Հուլիս 2015 00:00 Գլխավոր Էջ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵԺ ԱՐԵՎԱԴԱՐՁ. ԱՐՄԱՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ


 

«Ոչ թալանին» նախաձեռնության` Բաղրամյան պողոտայից հեռանալուց եւ Ազատության հրապարակում  նստացույցը դադարեցնելուց հետո «էլեկտրական» հարցում սկսվեց գրասենյակային քննարկումների փուլը: Երիտասարդ ակտիվիստները մտադիր են այդպիսի քննարկումների արդյունքում կոնկրետ առաջարկություններ ներկայացնել, մասնավորապես` աուդիտի վերաբերյալ: Իսկ Բաղրամյան պողոտայում այժմ տիրություն անողները «Հիմնադիր խորհրդարանի» ծայրահեղականներն են, ՀԱԿ-ի ակտիվիստները եւ Արգիշտի Կիվիրյանի տիպի հիսթերիկ սադրիչները:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 02 Հուլիս 2015 13:41 )

Չորեքշաբթի, 01 Հուլիս 2015 00:00 Արտաքին Քաղաքականություն

ԹՈՒՐՔԻԱՆ ՆՈՐԻՑ ՄԱՍՆԱՏՄԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ Է

«Զվարճալի վերջաբան». նույնիսկ նման գնահատականներ տրվեցին Բաքվի եվրոպական խաղերի հետ կապված` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին քայլին: Այն է՝ Իլհամ Ալիեւը սեփական կնոջը՝ Մեհրիբան Ալիեւային պարգեւատրեց հոր՝ Հեյդար Ալիեւի անվան շքանշանով:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 02 Հուլիս 2015 13:49 )

Չորեքշաբթի, 01 Հուլիս 2015 00:00 Զարմանք

Էս Մուրադը ինչո՞ւ կատաղեց` հռչակավոր ֆիլմի հռչակավոր հերոսի խոսքը ակամա հիշեցինք, երբ ընթերցեցինք ՕԵԿ խմբակցության անդամ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հայտարարությունը. «Պետք է հրապարակել քաղաքական սադրիչների, ուղղորդողների անունները: Մեր երիտասարդները լավ գիտեն, թե ովքե՞ր են դրանք: Ժողովուրդը մի լավ խոսք ունի, ասում է` «Աղբի անունը ի՜նչ ուզում ես դիր, միեւնույն է, հոտը հո չի՞ փոխվի, չի վերանա»: Դրանք այն ողորմելիներն են, որոնք ուզում են իրենց նեղ անձնական շահերին ծառայեցնել այս շարժումը: Բայց ո՛չ հայ ազգն է միամիտ, ո՛չ էլ մեր երիտասարդներ են միամիտներ, ամեն ինչ հասկանում են: Կարծում եմ, որ մեր ժողովուրդն այնքան գիտակից է, որ չի գնա ու չի կանգնի նրանց կողքին»: Դե ինչ, պատգամավորը տվյալ դեպքում ամբողջովին իրավացի է, քանզի լուսանցքային որոշ ուժեր զարմանալի համառությամբ փորձում են Բաղրամյան պողոտայում մայդանային իրավիճակ ստեղծել, թեեւ պարզ է, որ կրկին ջրի երես բարձրանալու նրանց շանսերը զրո են, անգամ եթե Հռոմի պապը Հռոմի տատուն ձեռքից բռնած գա եւ փորձի նրանց փրկել:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 03 Հուլիս 2015 15:09 )

Չորեքշաբթի, 01 Հուլիս 2015 00:00 Հանդիպում

«ՊԵՏՔ ՉԷ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՄԵՂՔԸ ԲԱՐԴԵԼ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԿ-ՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԴԵՊԻ ՎՐԱ...»

Երեւանում գտնվող ՌԳԱ Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրության կենտրոնի փորձագետ ԱՆԴՐԵՅ ԱՐԵՇԵՎԻ հետ մեր զրույցը ծավալվեց վերջերս Երեւանի փողոցներն ալեկոծած «էլեկտրական» բողոքի հզոր ալիքի պատճառների եւ հետեւանքների շուրջ:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 01 Հուլիս 2015 00:00 Հանդիպում

«ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻ ԿԱՐԾԻՔԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԵԶ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ»

«Ոչ թալանին» նախաձեռության անդամ Սոֆյա Հովսեփյանը հայտարարեց, որ Բաղրամյան պողոտայում ձեւավորվում են աշխատանքային խմբեր` հոսանքի թանկացման դեմ պայքարելու համար: Աշխատանքային խմբերի մեջ կան, օրինակ, «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամները:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 01 Հուլիս 2015 00:00 Զարկերակ

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՆ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՉԻ ԿԱՐՈՂ ՎԱՏ ԼԻՆԵԼ»

 

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ սկսված բողոքի ակցիան կարծես թե ստանում է իր հանգուցալուծումը: Մեկ շաբաթ տեւած ցույցը տվեց  իր որոշակի արդյունքը. մինչ աուդիտ պետությունն իր վրա է վերցնում ՀԷՑ-ի կուտակած պարտքերը մարելու պարտականությունը: Չնայած՝ այս լուծումը ցուցարարները համարեցին կես քայլ առաջ, բայց նաեւ վերջին օրերին բողոքի ալիքն աստիճանաբար փողոցից դուրս եկավ: Ուրեմն՝ այս ամենից հետո ի՞նչ փոփոխություններ տեղի կունենան եւ ի՞նչ ապագա է սպասում էներգետիկայի ոլորտին: Այս հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան որոշ վերլուծաբանների հետ:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 03 Հուլիս 2015 16:09 )

Չորեքշաբթի, 01 Հուլիս 2015 00:00 Հանդիպում

«10 ՀՈԳՈՎ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԱՆՈՒՄ»

 

Մոտավորապես արդեն 10 օր է, ինչ Բաղրամյան պողոտան փակ է: Սակայն, եթե ընդամենը օրեր առաջ այնտեղ կար հստակ պահանջ` այն է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման կասեցում, ինչին որոշակիորեն հասան «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամներն ու ցուցարարները, ապա այսօր այնտեղ մնացել են մի քանի հոգի եւ ընդ որում` անհայտ պատճառներով: Հենց ստեղծված իրավիճակի, դրա արմատների ու լուծման ուղիների մասին էլ «Իրավունքը» զրուցեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 03 Հուլիս 2015 00:48 )

Չորեքշաբթի, 01 Հուլիս 2015 00:00 Հանրություն

ՀԻՄԱ ԷԼ ԲԵՆԶԻՆԻ՞ՆԸ

Երեկ առավոտվանից երեւանյան բենզալցակայաններում  մոտ 10-20 դրամով անսպասելիորեն թանկացել է բենզինը: Թե ինչը կարող էր այս հերթական թանկացման պատճառը լինել, եւ որքանով է այն օբյեկտիվ, երբ նավթի էժանացման թեման օրակարգից չի իջնում, փորձեցինք հետաքրքրվել տնտեսագետ ՎԻԼԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՑ, ով նկատեց.
- Կարծում եմ՝ օբյեկտիվ որեւէ պատճառ չկար` բենզինի գների բարձրացման համար: Թանկացման վրա կարող էր ազդել նավթի գինը, բայց նավթի գները չեն բարձրացել: Կարծում եմ՝ բենզինի թանկացման վրա  որոշ չափով կարող են ազդել փոխարժեքի տատանումները, թե չէ այլ գործոնների ազդեցություն այս պահին հնարավոր չեմ համարում:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 03 Հուլիս 2015 16:09 )

Չորեքշաբթի, 01 Հուլիս 2015 00:00 Տնտեսություն

ՍԱԿԱԳՆԵՐՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՅՍԲԵՐԳԻ ՎԵՐԻՆ ՀԱՏՎԱԾՆ ԵՆ

 

Թեեւ էլեկտրաէներգիայի սակագնի թեմայի շուրջ դեռ բողոքները շարունակվում են, սակայն այն, որ զուտ սակագնային հարցերից զատ, կան այլ՝ ավելի խորքային խնդիրներ, ընդունում են բոլոր մասնագետները: Այդ թվում, որ սակագնային նման պատմությունը հենց այդ խորքային՝ էներգետիկ համակարգի գլոբալ խնդիրներից առաջ եկող հարց է` այսբերգի վերին մասը:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 03 Հուլիս 2015 16:09 )

Չորեքշաբթի, 01 Հուլիս 2015 00:00 Հանդիպում

«ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱՌԵՎՏՐՈՒՄ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՉԵՆ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ»

 

Սննդային անվտանգությունը հատկապես ամռան տապին ոչ միայն կարեւոր է, այլ նաեւ` կենսական անհրաժեշտություն: Եվ հաշվի առնելով խնդրի լրջությունը` «Իրավունքն» այս անգամ «Ուղիղ կապ» խորագրի ներքո հյուրընկալել էր ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԲԱԲԱՅԱՆԻՆ:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 03 Հուլիս 2015 01:08 )

Չորեքշաբթի, 01 Հուլիս 2015 00:00 Քրեական

ԻՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԾՆՆԴԱՏԱՆԸ

Երեկ առավոտյան Երեւանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում արտակարգ դեպք է գրանցվել: Ամուսինը եկել է հիվանդանոց, կրակել ժամեր առաջ կեսարյան հատմամբ ծննդաբերած կնոջ վրա, ապա՝ ինքնասպան եղել: Ամուսնու՝ Հայկ Վարդանյանի մոտ իրավապահները երկու զենք են հայտնաբերել: Ըստ նախնական վարկածի` կինը նստած է եղել բազմոցին, երբ ամուսինը կրակել է նրա ուղղությամբ: Դեպքի պահին երեխան հիվանդասենյակում չի եղել:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 01 Հուլիս 2015 00:00 Քրեական

«ԷԴ ՄԱՐԴԸ ԻՄ ԸՆՏԱՆԻՔՆ Է ՔԱՅՔԱՅԵԼ»

Նախօրեին  Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում երբեմնի ըներների վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ: Ընկերներից մեկը դանակահարել է ընկերոջը՝ մեղադրելով իր ընտանիքի քայքայման մեջ: Վիճաբանության պատճառների եւ դեպքի մասին առավել մանրամասներ մեզ փոխանցեց դանակահարող Կորյուն Մելոյանը, ով, սակայն, ընկերոջ կողմից ծեծի է ենթարկվել եւ մեզ հետ զրուցելիս` գտնվում էր անկողնային վիճկում: Մելոյանի խոսքով՝ ընկերների միջեւ ծագած վիճաբանության արմատները շատ ավելի խորն են, քան պատկերացնում ենք.

 

Մանրամասն...

Չորեքշաբթի, 01 Հուլիս 2015 00:00 Մշակույթ

ՈՐՔԱՆՈՎ ՏՈՒԺԵՑԻՆ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ «ՕԿՈՒՊԱՑՎԱԾ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՋԱԽՆԵՐԸ

 

Ավելին քան մեկ շաբաթ Երեւանի կենտրոնում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիան ոչ միայն փակել էր Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը, այլեւ հարակից մշակույթի հաստատությունների մուտքն ու ելքը: Մասնավորապես այդ ամենի կիզակետում հայտնվել էր Հայաստանի գրողների միության շենքը` իր նորաբաց գրողների այգիով, Ա. Խաչատրյան եւ Ավ. Իսահակյան տուն-թանգարանները, ինչպես նաեւ Ճարտարապետների միության շենքում տեղավորված «32» թատրոնը, որը կարծես թե հայտնվել է շրջափակման մեջ` արդյունքում գրեթե տասը օր խափանվել է թատրոնի աշխատանքը: Օրերս էլ, ստեղծված իրավիճակի արդյունքում տղաները ստիպված եղան չեղյալ հայտարարել «Պարույր Սեւակ» ներկայացումը:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 04 Հուլիս 2015 19:17 )

Չորեքշաբթի, 01 Հուլիս 2015 00:00 Մշակույթ

ԲՐԻՏԱՆԱՑԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻՆ ԿՐԿԻՆ ԿԲԱՐՁՐԱՑՆԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ ՀԱՐՑԸ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում տեղի ունեցավ եւս մեկ միջոցառում. այս անգամ գրքի շնորհանդես, որի հայերեն տարբերակը նվիրվեց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Բրիտանացի բանաստեղծուհի Ջինի Հենսոնի եւ ամուսնու` շոտլանդացի հանրահայտ դիրիժոր Դեվիդ Դեվիսի ցանկությամբ, գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Երեւանում: Ջ. Հենսոնի խոսքով` Հայաստանում իրեն զգում է ինչպես տանը. «Ճիշտ է, Հայաստանում մի քիչ հուզվում եմ, մանավանդ այսօր, երբ այցելեցի Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր: Հայաստանն ինձ համար հարազատ վայր է, որտեղ ունեմ լավ ընկերներ»,- նշեց տիկին Հենսոնը:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 01 Հուլիս 2015 00:00 Սպորտ

ՀՐԱՉԻԿ ԲԱԲԱՅԱՆ. «ՄԵՐ ՄԱՐԶԱՁԵՎՈՒՄ ՉԷԻՆ ԿԱՐՈՂ ՄԻՋԱՄՏԵԼ»

 


 

Բաքվում անցկացված Եվրոպական առաջին մարզական խաղերը ադրբեջանական գովազդն ապահովելու համար էին նախատեսված, ուստի դրանց մարզական նշանակությունը ի սկզբանե մղված էր երկրորդ պլան: Այս ամենի լավ արտացոլումը երեւաց, երբ ակնհայտ դարձավ, որ անգամ մրցավարական գործողությունները բացարձակ չէին համապատասխանում միջազգային բնույթի մրցաշարերին:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 02 Հուլիս 2015 23:47 )

Չորեքշաբթի, 01 Հուլիս 2015 00:00 Փանջունի

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՀԻՆ ԿԼԻԵՆՏՆԵՐԻՆ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ Է


Ըստ  Րաֆֆի Հովհաննիսյանի` Բաղրամյան պողոտայում իրեն նույնիսկ բարեւ տվող չկար, իսկ Վովա Գասպարյանը նույնիսկ մեկ մոմի չարժանացրեց:

Մանրամասն...