Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Ուրբաթ, 03 Հուլիս 2015
Ուրբաթ, 03 Հուլիս 2015 17:22 Փանջունի

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ

 

ՆՍՏԱՑՈՒՅՑԻ ՊՏՈՒՂՆԵՐԸ
Ծննդատնից հայտնում են, որ Բաղրամյան պողոտայի նստացույցի արդյունքում ծնված երեխաների քավորը պետք է լինի Վովա Գասպարյանը:

%%%
ՏՐՈՐՎԱԾ ԱՐԱՀԵՏՆԵՐՈՎ
Ոստիկանությունից հայտնում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը 2013թ. հետո կրկին հայտնվելով Բաղրամյան պողոտայում, եւս մեկ անգամ հաստատեց, որ հանցագործները վաղ, թե ուշ` վերադառնում են հանցագործության վայր:

% % %
ՇՈՔՈԹԵՐԱՊԻԱ
Ըստ Ճանապարհային ոստիկանության` ոստիկանապետը ցուցարարներին ջրեց, իսկ ճանապարհային ոստիկանապետին` «ֆուկ» արեց:

% % %
ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հիմնադիր խորհրդարանից հայտնում են, որ Եղիա Ներսիսյանին ՀԽ-ից հեռացրել են, քանի որ նա իգական սեռի ներկայացուցիչների է սիրում, այլ ոչ թե` արական:

ՄԵՂԱ-ՄԵՂԱ...
Ըստ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի` Րաֆֆի Հովհաննիսյանը Բաղրամյան պողոտայում երբ ոստիկանապետին տեսնում է` խաչակնքում է:

% % %
ԻՆՑԵՍՏ
Գենետիկները հայտնում են, որ Մեհրիբան Ալիեւան Հեյդար Ալիեւի անվան մեդալը համաձայնել է ստանալ այն բանից հետո, երբ գենետիկական անալիզը ցույց ա տվել , որ ինքը Հեյդարին ավելի հարազատ ա, քան Իլհամը:

% % %
ԵՐԿԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԿԱՆԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ
(ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ` ՀԱՅԱՍՏԱՆ
ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԵՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ քաղտեխնոլոգների` Արա Աբրահամյանի Հայաստան գալով` Հայաստանը կթեւակոխի ԱՄՆ-ի մոդելով երկկուսակցական համակարգ: Վերջինս կուժեղացնի Դեմոկրատական կուսակցությունը եւ փաստացի քաղաքական դաշտում կմնան Հանրապետականն ու Դեմոկրատները:

Մանրամասն...

Ուրբաթ, 03 Հուլիս 2015 17:16 Սպորտ

ԱՐՈՆՅԱՆԸ` ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿԻ ՎԵՐՋԱՊԱՀ

Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը շարունակում է անհաջող հանդես գալ միջազգային մրցաշարերում եւ ցուցադրել խաղ, որը համապատասխան չէ բարձրակարգ գրոսմայստերին: Համենայնդեպս՝ Շախմատի միջազգային ֆեդերացիայի հրապարակած դասակարգման թարմացված աղյուսակում Արոնյանը նահանջել է 2 աստիճան եւ զբաղեցնում է 10-րդ տեղը: Հայ գրոսմայստերի վարկանիշը նվազել է՝ 2776-ից հասելով 2765-ի:

Մանրամասն...


Ուրբաթ, 03 Հուլիս 2015 17:11 Թեմա

ՎԵՐՋԻՆ 25 ՏԱՐԻՆԵՐԻՆ ՉԵՆ ԷԿՐԱՆԱՎՈՐՎՈՒՄ ՀԱՅ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՆԿԱԳԻՐՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԸ

 

Վերջին շրջանում Հայաստանում ակտիվորեն էկրանավորվում եւ բեմադրվում են բազմաթիվ մանկական ստեղծագործություններ, սակայն դրանք չեն վերաբերում վերջին 20-25 տարիներին ստեղծված մանկական գրականությանը: Սրա վերաբերյալ հասարակության մեջ տարածված է երկու կարծիք` կամ ժամանակակից մանկագիրների ստեղծագործությունները չեն հետաքրքրում բեմադրիչներին ու ռեժիսորներին, կամ էլ` դրանք շատ թույլ գործեր են: Չնայած` մանկական շատ ստեղծագործություններ ծանոթ չեն  հանրությանը, քանի որ ինչպես հրատարակվում են, այնպես էլ` մնում են գրապահարաններում: Ինչն էլ առիթ է տալիս ենթադրելու, որ այսօր մանկական գրականություն գրեթե չի ստեղծվում: Անդրադառնալով այս հրատապ խնդրին` «Իրավունքը» թեմայի շուրջ զրուցեց ոլորտի ներկայացուցիչների հետ, թե ինչո՞ւ այսօր չեն էկրանավորվում եւ բեմադրում ժամանակակից մանկագիրների ստեղծագործությունները:

 

Մանրամասն...

Ուրբաթ, 03 Հուլիս 2015 16:48 Մշակույթ

«ԵՐԲ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՌՆՎՈՒՄ Է ՄՇԱԿՈՒՅԹԻՆ, ԱՅՍՊԻՍԻ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՏՆՎՈՒՄ»

Այն, որ մարզերում թատերական ու մշակութային կյանքը չի եռում, ինչպես 25 տարի առաջ, գիտենք բոլորս: Վիճակն առավել անհույս է հատկապես սահմանամերձ քաղաքներում ու գյուղերում: Երբեմնի աշխույժ մշակույթի տների մի մասն արդեն 20 տարուց ավելի վերածվել են անասնագոմերի, մյուս կեսը` սովետական կողպեքով փակված, բացվում է միայն 5 տարին մեկ` ընտրությունից ընտրություն: Իսկ մի մասն էլ, արդեն անհույս վիճակում է ու գյուղացիների աչքի առաջ մնում է որպես մասունքի նման մի բան: Այդ իրավիճակն է տիրում նաեւ Տավուշի մարզի որոշ քաղաքներում ու գյուղերում:

Մանրամասն...


Ուրբաթ, 03 Հուլիս 2015 16:44 Մշակույթ

«ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵԾ ԱՊԱԳԱՅԻ ԵՐԿԻՐ Է, ԵՎ ԵՍ ՍԻՐԵՑԻ ԱՅՆ» (Տեսանյութ)

 

Այս օրերին Երեւանում է Իսպանիայից ժամանած աշխարհահռչակ սոպրանո, Իսպանիայի օպերային թատրոնի մեներգչուհի ԿԱՐՄԵՆ ԱԿՈՍՏԱՆ, ով հանդես է եկել Վերդիի, Պուչինիի, Մոցարտի, Մասնեի եւ այլ կոմպոզիտորների օպերաներում: Հայ հանդիսատեսն արդեն իսկ առիթ է ունեցել վայելել անվանի օպերային երգչուհու բացառիկ կատարումները: Հուլիսի 1-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճը լեփ-լեցուն էր, իսկ առիթը Կ. Ակոստայի եւ նույնպես Իսպանիայից ժամանած հայազգի օպերային երգիչ, տենոր ԴԱՎԻԴԻ (Հովհաննիսյան) համերգն էր, որն ընդունվեց ավելի քան ջերմ: Հայ-իսպանական ջերմ մթնոլորտից, իտալական դասականների երգերի կատարումից ու չդադարող ծափահարություններից հետո, «Իրավունքն» առիթ ունեցավ նախ զրուցել հայ հանդիսատեսի կողմից հարազատ դարձած Կ. Ակոստայի հետ:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 03 Հուլիս 2015 20:36 )

Ուրբաթ, 03 Հուլիս 2015 16:38 Առողջապահություն

ՊԱՏԱՀԱԿԱՆ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է


- Հարգելի բժիշկ, մի քանի օր է, ինչ ծով եմ մեկնել, այս անգամ` մենակ: Խնդրում եմ` ասեք, ի՞նչ անել, եթե տեղի է ունեցել պատահական սեռական հարաբերություն, ի՞նչ վտանգներով է այն հղի:

Հարցին պատասխանել է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ. ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ.


Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 03 Հուլիս 2015 21:49 )

Ուրբաթ, 03 Հուլիս 2015 16:34 Առողջապահություն

ՀԻՄԱ ԷԼ ԼԵՅՇՄԱՆԻՈԶ

Երեկ հանրապետությունում տեղեկություն տարածվեց վարակի տարածման հերթական փաստի մասին: Այս անգամ արդեն ինչ-որ լեյշմանիոզ անունով վարակ է նկատվել Սյունիքի մարզում: Կան խոսակցություններ, որ այն տարածվում է մլակների խայթոցից: Թե որքանով է վերոնշյալ լուրը համապատասխանում իրականությանը, ինչ վտանգ է իրենից ներկայացնում եւ ինչ ախտանիշներով է ի հայտ գալիս, պարզեցինք Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ ԼՈՒՍԻՆԵ ՊԱՐՈՆՅԱՆԻՑ, ով մասնավորապես ասաց.

Մանրամասն...


Ուրբաթ, 03 Հուլիս 2015 16:29 Հանրություն

ԻՆՉՊԵՍ ԵՆ ԲԱՆԿԵՐՆ ԻՐԵՆՑՈՎ ԱՆՈՒՄ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ

 

Այն, որ «Հայբիզնեսբանկը» պարբերաբար հայտնվում է տարաբնույթ տհաճ եւ մինչեւ իսկ՝ քրեական բնույթի իրադարձությունների կենտրոնում, նոր բան չէ: Իսկ թե ժամանակի ընթացթում ինչքան ավելի «անմեղ» բողոքներ եւ տրտնջոցներ են լսվել այս բանկի առօրյա գործունեության հետ կապված, դժվարանում ենք ասել: Եվ ահա «Հայբիզնեսբանկից» հերթական դժգոհողն է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, աղմկահարույց բանդայի գործով տուժող Նապոլեոն Ազիզյանը, թե բանկն ապօրինի քայլերի եւ իրավական նորմերի  բազմաթիվ խախտումներով խլել է գրավադրված գույքը` էլիտար շենքի տարածքները:
Ընդ որում՝ պարոն Ազիզյանի փաստաբանի կողմից մեզ տրամադրված փաստաթղթերից պարզվում է, որ այդ իրավիճակը ծավալվել է բանկ-ԴԱՀԿ-կադաստր օղակով: Մի խոսքով՝ փաստաբան ԼԵՌՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ներկայացրեց հետեւյալ պատմությունը.

 

Մանրամասն...

Ուրբաթ, 03 Հուլիս 2015 16:22 Տնտեսություն

ՍԱԿԱԳՆԵՐՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՅՍԲԵՐԳԻ ՎԵՐԻՆ ՀԱՏՎԱԾՆ ԵՆ

Թեմայի սկիզբը՝ նախորդ համարում
Հայաստանյան էներգետիկ համակարգի հետ կապված` մեկ գործոն կարծես թե սկսում է գերիշխող դառնալ: Համակարգում պետք է ձեւավորել ոչ թե էժան ու թանկ, բարձր ու ցածր, այլ՝ օբյեկտիվ սակագին (ընդ որում, նաեւ հասարակության կողմից ըմբռնելի), անկախ նրանից, թե 1 կՎտ/ժ-ի համար ինչ վերջնական գին կլինի:

Մանրամասն...


Ուրբաթ, 03 Հուլիս 2015 16:10 Սպառողի անկյուն

ԽՈՒՍԱՓԵ՛Ք ԼՑՆՈՎԻ ԵՎ ՀԱՄ ՏՎԱԾ ՊԱՂՊԱՂԱԿՆԵՐԻՑ

 

Հատկապես ամառն իր հետ բերում է բազմաթիվ խնդիրներ` սննդի որակի եւ պահպանման հետ կապված, քանի որ մի կողմից տնտեսվարողներն են հաճախ արտադրում անորակ սնունդ, իսկ մյուս կողմից էլ՝ վաճառակետերում տվյալ սննդի պահպանման պայմաններն են միանգամից սրվում: Բայց եթե ասենք՝ մսային ծագման սննդամթերքի հետ կապված նման խնդիրները «հասկանալի են», ապա միշտ էլ միանգամայն տարօրինակ է փչացած պաղպաղակի հարցը:

Մանրամասն...


Ուրբաթ, 03 Հուլիս 2015 16:05 Զարկերակ

ՈՒՐ ԿՀԱՍՆԻ ՀԾԿՀ-Ի ԵՎ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-Ի ԼԵԶՎԱԿՌԻՎԸ

Այն բանից հետո, երբ ՀԷՑ-ում աուդիտի հեռանկարը մտավ օրակարգ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ¥ՀԾԿՀ¤ եւ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը սկսել են իրար հետ բավականին կոշտ, մեղադրանքների լեզվով խոսել: Նախ՝ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի կառավարման խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը գրոհի անցավ, թե ՀԷՑ-ի վնասները ոլորտի կանոնակարգման համակարգի արդյունք են, պարզ ասած՝ ՀԾԿՀ-ի մեղքով է: ՀԾԿՀ-ն էլ հակադարձեց, թե՝ լավ է` ձեր Բիբինի վատ աշխատանքին նայեք: Թե ուր կտանի այս լեզվակռիվը՝ կարելի է ենթադրել: Համենայնդեպս՝ հայաստանյան որոշ վերլուծաբաններից փորձեցինք պարզել, թե այս ամենը չի՞ սկսում նմանվել աուդիտի արդյունքում չարաշահումներ հայտնաբերելու դեպքում պատասխանատվությունն իրար վրա գցելու փորձի:

Մանրամասն...


Ուրբաթ, 03 Հուլիս 2015 15:32 Նորություններ

ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԵԿ ԼՈԲԲԻՍՏԻ ՀԱՅՑԸ

Հուլիսի 1-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանը մերժել է համասեռամոլության լոբբիստներից  եւս մեկի` Իրանի քաղաքացի Ռոմիկ Վանիկի Դանիալի հայցն ընդդեմ «Իրավունքի»:

Մանրամասն...


Ուրբաթ, 03 Հուլիս 2015 15:23 Հանդիպում

«ԴԵՌԵՎՍ ԱՄԲՈՂՋ ԾԱՎԱԼՈՎ ՉԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ ՄԵՐ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ...»


Ստորեւ ներկայացնում ենք ՌԳԱ Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրության կենտրոնի փորձագետ ԱՆԴՐԵՅ ԱՐԵՇԵՎԻ հետ մեր զրույցի շարունակությունը` վերջերս Երեւանի փողոցներն ալեկոծած «էլեկտրական» բողոքի հզոր ալիքի պատճառների եւ հետեւանքների շուրջ: Զրույցի սկիզբը` «Իրավունք»-ի հուլիսի 1-ի համարում:

Մանրամասն...


Ուրբաթ, 03 Հուլիս 2015 15:19 Հանդիպում

«ԵՐԿԱՐ «ՊԱՐԱԼԻԶԱՑՎԱԾ» ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՆ ՈՒՆԵՆՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ»

 

ՀՀ խորհրդարանի քվեարկությամբ երեկ վավերացվեց ՀՀ եւ ՌԴ կառավարության միջեւ 2015 թվականի հունիսի 26-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը: Այն ժամանակ, երբ ԱԺ ամբիոնից հնչում էին տեսակետներ, որ այս շահավետ համաձայնագիրը չվավերացնելը ձեռնտու է միայն Ադրբեջանին, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դարձավ այն միակ պատգամավորը, ով դեմ քվեարկեց համաձայնագրին: Այս, ինչպես նաեւ Բաղրամյան պողոտայում վերջին երկու շաբաթում տիրող իրավիճակի ու Արա Աբրահամյան-ՕԵԿ բարեկամության մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻ հետ:


Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 07 Հուլիս 2015 14:53 )

Ուրբաթ, 03 Հուլիս 2015 15:09 Զարմանք

 

Սեւին սապոնն ի՞նչ անի, իսկ խեւին` խրատը... Ուրիշ բան մարդու մտքով չի անցնում, երբ մտաբերում ես ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ հերթական արարքը: Նա այդքան առնչվել է հայ ցուցարարների բացասական վերաբերմունքի հետ` Եվրամիության դրոշի հանդեպ, տեսել է, որ այդ կապույտ լաթերից ժողովուրդը գազազում է անգամ, եթե հարթակին Րաֆֆի Հովհաննիսյանը կանգնած լինի, բայց միեւնույնն է` հերթական անգամ նա երեկ այդ դրոշը շալակած եկավ Բաղրամյան պողոտա: Ցուցարարները վանկարկեցին` հեռացի՛ր, նրան սադրիչ անվանեցին, թուքումուր տվին, նույնիսկ քաշքշոց եղավ... Իսկ «Ֆեյսբուքում» նույնիսկ շրջանառվեց հետեւյալ բանաձեւը` «Հիմա ո՞վ է ԿԳԲ-ի ագենտ, պարոն Հայրիկյան»:  
Չէ, մենք միայն մեր մեռնելու օրը չգիտենք: Ընդամենը 2 ժամ առաջ ենթադրեցինք, որ Բաղրամյան պողոտայում  հարթակին կանգնած երիտասարդ «ժառանգականներն» ու «ազատ դեմոկրատները» անպայման կմատնեն սեփական լիբերաստ եւ արեւմտամետ էությունը...

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 07 Հուլիս 2015 16:55 )

Ուրբաթ, 03 Հուլիս 2015 14:39 Արտաքին Քաղաքականություն

ԵՎՐՈՊԱԿԱՆ Ա՞ՅՍ «ՊԱՅԾԱՌ» ԱՊԱԳԱՆ ԷԻՆ ՄԵԶ ԽՈՍՏԱՆՈՒՄ

Թեեւ հաշված օրեր են անցել, ինչ ԱՄՆ-ում լեգալիզացվեց միասեռական ամուսնությունները, նախագահ Օբաման արդեն հասցրել է ամուսնական առաջարկ ստանալ: Այսպես՝ Օբամայի առաջ իր «սիրտն է բացել» Զիմբաբվեի 91-ամյա առաջնորդ Ռոբերտ Մուգաբեն. «Քանի որ նախագահ Օբաման աջակցում է միասեռական ամուսնություններին եւ աջակցում է հոմոսեքսուալիստներին, եւ բացի այդ` հաճելի արտաքին ունի, ես պատրաստ եմ, եթե անհրաժեշտություն լինի, տեղափոխվել Վաշինգտոն, ծնկի իջնել եւ խնդրել նրա ձեռքը»:

Մանրամասն...


Ուրբաթ, 03 Հուլիս 2015 14:34 Գլխավոր Էջ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵԺ ԱՐԵՎԱԴԱՐՁ. ԱՂԲԱՄԱՆՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻՆ

 

 

ԱԺ արտահերթ նիստը ընդամենը մեկ` Զարուհի Փոստանջյանի դեմ քվեով վավերացրեց «էլեկտրական» բողոքների հաճելի եւ օգտակար «հավելվածներից» մեկը` սպառազինություն ձեռք բերելու համար նախատեսված ռուսական վարկը: Ճիշտ է, ելույթները շատ էին, սակայն միակ ապակառուցողականը Զարուհի Փոստանջյանինն էր: Մյուսները կա՛մ դրական կարծիք էին հայտնում այդ ծրագրի վերաբերյալ, կա՛մ օգտվում թեմայից` ի ցույց հանելու սեփական «ինտելեկտի զորությունը», կամ էլ` հերթական պոպուլիստական կարգախոսները հնչեցնելու:

Մանրամասն...