Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Երեքշաբթի, 07 Հուլիս 2015
Երեքշաբթի, 07 Հուլիս 2015 16:46 Փանջունի

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ


«БОЛЬШАЯ СТИРКА»
Ըստ Լեւոն Զուրաբյանի` ոստիկանները Բաղրամյան պողոտայից հանեցին ոչ միայն ցուցարարներին, այլեւ` նրանց կեղտոտ սպիտակեղենը:

% % %
ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻ
ՆՈՐ ԱՍԱՑՎԱԾՔԸ

Անհնազանդ ցուցարարին ոստիկանն ա քարշ տալիս:

% % %
ԱՄՍՎԱ ՀԱՐՑԸ
Հիմա ՀԷՑ-ը տնտեսվարո՞ղ սուբյեկտ է, թե տնտեսվառող:

ՇԱՏ ԱՇԽԱՏՈՂԻՆ` ՇԱԼԵ ՇԱՊԻԿ
Ըստ շրջանառվող լուրերի, նախագահը թույլատրել է ԱԺ-ին հանգստանալ մինչեւ սեպտեմբեր, կառավարությանը` երկու շաբաթ, այ` իսկ ոստիկանապետին անվճար պուտյովկա է տրամադրել ամբողջ ամառը Բաղրամյան պողոտայում հանգստանալու:

% % %
ԵՎՐԱՄԱՅԴԱՆԻՍՏԸ
Ասում են` Բաղրամյան պողոտայում «անկախության խորհրդանիշ» Պարույր Հայրիկյանը Եվրամիության դրոշակը ձեռքին պոչը խուզել էր, խառնվել երիտասարդ ցուցարարներին:

% % %
ՀԱՅԿԱԿԱՆ
ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
(ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՏԱՐԵՑՆԵՐԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ)

Ըստ հայագետների` Բաղրամյան պողոտայում երիտասարդների գնալուց հետո սերնդափոխություն տեղի ունեցավ:

% % %
ՊԱՅՔԱՐ ՍՏՎԵՐԻ ԴԵՄ
Ոստիկանությունից հայտնում են, որ Վլադիմիր Գասպարյանի` ցուցարարաներին ջրելուց հետո ցուցարարների լույսը գնաց, բայց ստվերը մնաց ու դրա համար էլ ջրցան չի օգտագործում, քանի որ հասկացել ա. ստվերին ջրով չես քշի, մնում ա թուղթ ու գիրը:

 

 

КОНСЕРВАЦИЯ

ԱԺ էթիկայի հանձնաժողովից հայտնում են, որ Խոսրով Հարությունյանի պահանջով առաջիկայում քննարկվելու է Զարուհի Փոստանջյանի պահածոյացման հարցը:

Մանրամասն...

Երեքշաբթի, 07 Հուլիս 2015 16:27 Սպորտ

ԵՐԲ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ Է, ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՎԱԾ Է

ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, վաստակավոր մարզիչ Հովիկ Խալիկյանը հուլիսի 6-ին նշեց ծննդյան 60-րդ տարեդարձը: Մեծ է նրա ներդրումը ինչպես հայկական շախմատային միջավայրի կազմակերպչական ոլորտում, այնպես էլ հայ լավագույն շախմատիստների պատրաստման գործում: Հայ ամենահայտնի ու հաջողակ շախմատիստների մեծ մասն անցել է Հովիկ Խալիկյանի դպրոցը. նա` որպես մարզիչ կամ խորհրդատու, մնայուն տեղ է զբաղեցնում նրանցից շատերի կենսագրություններում: Լավագույն ընկերոջ եւ ուսուցչի մասին, ծննդյան տարեդարձի կապակցությամբ, զրուցեցինք հայ նշանավոր շախմատիստներից մի քանիսի հետ:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 07 Հուլիս 2015 16:44 )

Երեքշաբթի, 07 Հուլիս 2015 16:21 Մշակույտ

ՈՒՇԱՑԱԾ, ԲԱՅՑ ԻՆՔՆ ԷԼ ՈՐՈՇԵՑ PR-ՎԵԼ ԲԱՂՐԱՄՅԱՆՈՒՄ

 

Վաղուց արդեն իր բուն առաքելության մասին մոռացել է նաեւ ժամանակին իր համբավը բարձր պահած, բոլորի կողմից երբեմնի սիրելի երգիչ-երգահան ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ: Վերջին մի քանի ընտրություններում բոլոր կուսակցությունների «առուներից» ջուր խմած ու «դավաճանած» Հախվերդյանն այս անգամ որոշեց իր ժողովրդի «կողքին» լինել` Բաղրամյան գալ ու ինքն էլ ուշացած PR-վել: Բերանն իրեն բնորոշ «ափռ-ցփռ» այս ու այն կողմ շաղ տալուց հետո խոստացավ, որ համերգով հանդես կգա Բաղրամյան պողոտայում մնացած մոտ 50 ցուցարարների համար: Իսկ հետաքրքիր է, որտե՞ղ էր այն օրերին Հախվերդյանը, երբ իրոք իր կարիքը կար Բաղրամյանում: Ինչեւէ, հաջորդ առավոտյան` ալկոհոլի ազդեցությունը թողնելուց ու սթափվելուց հետո Հախվերդյանը որոշեց 2 օրով հետաձգել համերգը, որը 2 օր անց էլ չկայացավ Բաղրամյանում, քանի որ ինչպես հայտարարել էր նույն Խզմալյանը` համերգը հետաձգվում է Հախվերդյանի վատառողջ լինելու պատճառով: Սակայն մեկ օր անց, Հախվերդյանը «առողջացավ» ու հեղինակային համերգ ունեցավ երեւանյան ակումբներից մեկում: Լուրեր են շրջանառվում, թե իրականում Հախվերդյանը չի ցանկացել թեժացնել քաղաքական իրավիճակը եւ այդ պատճառով է հրաժարվել Բաղրամյան պողոտայում համերգ ունենալուց:
Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մանրամասն...

Երեքշաբթի, 07 Հուլիս 2015 16:17 Մշակույտ

ԽԶՄԱԼՅԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԱՎԹԱՀՈՏ ՖԻ՞ԼՄՆ Է ՆԿԱՐՈՒՄ


Բաղրամյան պողոտան այլեւս ,ազատագրվածե է աղբամաններից, այո, աղբամաններից, որովհետեւ շաբաթներ առաջ պայքարի դուրս եկած հազարավոր ցուցարարներին, վերջին մեկ շաբաթում, կարծես փոխարինել էին լավ էլ ամուր աղբամանները:
,Իրավունքնե արդեն անդրադարձել է, որ այդ օրերին կենդանի պատ կազմած մշակույթի, քաղաքական ու հասարակական հայտնի ու անհայտ գործիչների շարքերում մեկ օրով ու մի քանի ժամով ներկա է եղել նաեւ վաղուց ազգի դավաճանի պիտակը ճակատին փակցրած կինոռեժիսոր ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԸ, ով տարածքից հեռանալուն պես, որոշեց եւս մեկ անգամ թարմացնել դավաճանի պիտակը ու երկրորդ անգամ հարցազրույց տվեց ադրբեջանական լրատվամիջոցին... Դրանից հետո ցուցարարները մասնավոր զրույցների, ապա նաեւ համացանցի միջոցով հայտարարեցին, որ եթե հաջորդ անգամ Խզմալյանին տեսնեն Բաղրամյան պողոտայում, ապա այդ հանդիպումը կլինի ոչ կոնվենցիոնալ բառապաշարով: Խզմալյանը վերադարձավ Բաղրամյան սակայն, մի քանի օր անց, նա հո չէր կորել, մի քանի օրով իջել էր ջրի հատակը, մինչեւ անցավ վտանգը: Նա Բաղրամյան պողոտայում հայտնվեց այն ժամանակ, երբ ցուցարարների մոտ ,իշխանափոխությունե եղավ. ,Դե, Բաղրամյան պողոտայում արդեն մերոնք են, տղերքն ինձ չեն ,թքի-մրիե...ե: Այս անգամ Խզմալյանը դատարկաձեռն չէր եկել` Բաղրամյան պողոտա մտավ Հայրիկյանի հետ` Եվրամիության դրոշներն ամուր բռնած: Բայց ցուցարարների նյարդերը տեղի տվեցին ու դրոշները քաշքշելով տապալեցին գետին: Չի բացառվում, որ սա Խզմալյանի կողմից բեմադրված հերթական կինոսցենար էր, որը շուտով կնկարահանվի ամերիկյան կամ էլ ադրբեջանական նավթադոլարներով: Զարմանալի ոչինչ չկա, հեռու չէ Խզմալյանից, ով վաղուց մոռացել է իր առաքելության մասին ու ֆիլմ նկարահանելուց բացի, զբաղվում է ամեն ինչով

Մանրամասն...

Երեքշաբթի, 07 Հուլիս 2015 16:13 Մշակույթ

ՇՈՏԼԱՆԴԱՑԻ ԴԻՐԻԺՈՐԸ ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ


 

Օրերս Հայաստան էին ժամանել շոտլանդացի ամուսիներ` աշխարհահռչակ դիրիժոր ԴԵՎԻԴ ԴԵՎԻՍԸ եւ բանաստեղծուհի Ջինի Հենսոնը: Հայաստանի եւ հայերի հետ նրանք ունեն սերտ կապեր, քանի որ առաջին այցելությունից հետո Հայաստանը համարել են իրենց համար հարազատ վայր, իսկ հայերին` ջերմ բարեկամներ:

 

Մանրամասն...

Երեքշաբթի, 07 Հուլիս 2015 16:01 Մշակույթ

«ՆԱԽԱԳԾՈՎ ԲՈՒԺՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԱՄՆԵԶԻԱՅԻՑ»

 

Գրեթե երկու տարի «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից իրականացվում է «Հայկական ազգային երաժշտական գանձարան» մշակութային նախագիծը, որի շրջանակներում առաջին անգամ ստեղծվել է հայի ինքնությունն արտահայտող ավանդական երգերի ոսկե հավաքածու: «Իրավունքի» հետ զրույցում նախագծի երաժշտական պրոդյուսեր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ ասաց, որ նախագծի շրջանակներում վերծանվել, վերաձայնագրվել է հայ ազգային ժողովրդական եւ հոգեւոր երաժշտությունը, մասնագետների կողմից իրականացվել է նախապես ընտրված ավանդական երգերի նոտագրում եւ ձայնագրում, ինչպես նաեւ հայկական ազգային երաժշտությանը վերաբերող նոտային գրականության հավաքագրում, դասակարգում եւ հրատարակում:


Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 08 Հուլիս 2015 16:54 )

Երեքշաբթի, 07 Հուլիս 2015 15:47 Ձեր իրավունքները

ՏԱՔՍՈՒ ՇՈՖԵՐՆ ԻՐ ՄԱՇԿԸ ՉԻ ՓՈԽԻ

- Տաքսի նստելիս` նստատեղի վրա գտա տոպրակ՝ մեջը մրգեր: Քանի որ առաջինը ես էի հայտնաբերել, որոշեցի սեփականաշնորհեմ, էս տաքսու վարորդը կպել է, թե իմ մեքենայի մեջ է հայտնաբերվել, ուրեմն` տերը ես եմ: Վերջում էդ միրգը իրար մեջ արինք:

Մանրամասն...


Երեքշաբթի, 07 Հուլիս 2015 15:40 Թեմա

«ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՏԱՐԱԾՔԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ ՈՉԻՆՉ ՉԵՆ ԱՐԵԼ»

Ինչպես հայտնի է, հուլիսի 5-ին Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության թանգարանի հարեւանությամբ գտնվող անտառում ծավալուն հրդեհ էր բռնկվել: Կրակն արագորեն տարածվում էր, ու թեեւ ժամանել էին 80-ից ավելի հրշեջներ, 10-ից ավելի մարտական հաշվարկ, սակայն հրշեջներն ու քաղաքացիները մեծ դժվարությամբ էին կարողանում կրակի դեմն առնել: Արդյունքում՝ այրվեց մոտ 15 հա բուսածածկ տարածք:

Մանրամասն...


Երեքշաբթի, 07 Հուլիս 2015 15:34 Տնտեսություն

ԲԱՅՑ ԻՆՉՈ՞Ւ ՀԵՆՑ ՀԻՄԱ ՀԻՇԵՑԻՆ ՀԷՑ-Ի ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Օրերս հայտնի դարձավ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) պատրաստվում է մոտ 1,5 տասնյակ զանցանքների համար` ընդհանուր առմամբ 75 մլն դրամի տուգանքի ենթարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությանը: Ու միանգամից էլ հարց է առաջանում. այդ ինչպե՞ս է պատահում, որ ՀԾԿՀ-ն մի կողմից դառը ողբ է ասում ՀԷՑ-ի ծանր ֆինանսական վիճակի մասին ու դա կարգավորելու համար հոսանքն է թանկացնում, իսկ մյուս կողմից նման կլորիկ տուգանքներ է սահմանում ՀԷՑ-ի նկատմամբ` էլ ավելի խորացնելով ֆինանսական ճեղքվածքը:

Մանրամասն...


Երեքշաբթի, 07 Հուլիս 2015 15:27 Հանրություն

ՌՈՒՍ ԳՈՐԾԱՐԱՐ ՍՏԵՐԼԻԳՈՎԸ ԼՂՀ ԱՊԱԳԱ ՔԱՂԱՔԱՑԻ՞

 

Հայտնի ռուս գործարար, մեկենաս, նշանավոր ֆերմեր Գերման Ստերլիգովը, ով եղել է «Ալիսա» բորսայի հիմնադիրը, եւ ում անվան շուրջ պտտվում են միլիարդավոր դոլարների խոսակցություններ, ըստ ռուսական լրատվամիջոցների տեղեկությունների, հուլիսի 4-ին մեկնել է Արցախ: Ի դեպ, նույն աղբյուրների հավաստմամբ` նա փակել է իր` Սլոբոդայում գտնվող տան դռներն ու սկսել վաճառել գույքը, ինչը պատճառ է դարձել, որ մամուլում շրջանառվի, թե Գ. Ստերլիգովը ոչ թե հյուրի, այլ մշտական բնակության համար է տեղափոխվել Արցախ: Այս մասին «Իրավունքը» փորձեց մանրամասներ ճշտել ԼՂ նախագահի մամուլի քարտուղար, քաղաքագետ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻՑ, ով նախ հաստատեց լուրը, որ Ստերլիգովը եղել է Արցախում. «Նա չի հայտարարել, որ տեղափոխվում է ԼՂ կամ չի տեղափոխվում, բայց շատ է սիրել մեր երկիրը:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 08 Հուլիս 2015 00:48 )

Երեքշաբթի, 07 Հուլիս 2015 15:25 Հանրություն

«ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՄԵԾ ԵՆ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԸ»

 

Տնտեսագիտության դոկտոր ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ անտրամաբանական է համարում այն, որ եթե ՀԷՑ-ի աշխատանքն անարդյունավետ է եղել, եւ պարտքեր են գոյացել, ապա ինչպե՞ս է կազմակերպությունը ճոխ բարեգործական ծրագրեր իրականացրել եւ գումարներ ծախսել:

Մանրամասն...


Երեքշաբթի, 07 Հուլիս 2015 15:21 Հանրություն

ՈՐՏԵՂ ՓՆՏՐԵԼ ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՆԵՐՈՒԺԸ

Հայ-ֆրանսիական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել իրենց առանձնահատկությամբ, ինչը պատմական ակունքներ ունի: Հայաստանի անկախացումից ի վեր, մեր ժողովուրդների փոխադարձ ջերմությունը վերածվեց միջպետական ջերմ եւ բարեկամական հարաբերությունների: Հայոց ցեղասպանության հարցում Ֆրանսիայի հստակ դիրքորոշումը մեծ դերակատարում ունի մեր ողբերգության միջազգային ճանաչման եւ դատապարտման համար:

Մանրամասն...


Երեքշաբթի, 07 Հուլիս 2015 15:16 Հանդիպում

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԷՖԵԿՏԻՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ

 

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ցուցարարները երկու շաբաթ մնալով Բաղրամյան պողոտայում` ոստիկանության թեթեւ ձեռքով կրկին հայտնվեցին Ազատության հրապարակում: Այս անգամ ՀՀ ոստիկանությունը գործի դրեց ոչ թե ջրցան մեքենաները, այլ «ջան ու ջիգյարով» վերջիններիս հեռացրեց փողոցից: Մինչդեռ այս ցույցի հետ կապված` հայտնվել էին մարդիկ, որոնք ունեին որոշակի կիսատ թողած քաղաքական ծրագրեր` մայդանային տեխնոլոգիաների գիտակ, «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանի «ականջն էլ կանչի»: Ինչեւէ, Բաղրամյան պողոտայում տիրող երկշաբաթյա իրադարձությունների ու դրանց հետագա զարգացումների մասին էլ «Իրավունքը» զրուցեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 08 Հուլիս 2015 00:29 )

Երեքշաբթի, 07 Հուլիս 2015 15:13 Զարմանք

Մինչ հայ հանրությունը եւ ոստիկանությունը զբաղված են հանրահավաքով, զարմանալիորեն շատերի ուշադրությունից վրիպեց այն, ինչն ասել է ՀՀ արտգործնախարար ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ բրազիլական «Էստադաո» թերթին տված հարցազրույցում. «Հայաստանը երբեք հարցականի տակ չի դնի Հայոց ցեղասպանության փաստը, դրա միջազգային ճանաչման կարեւորությունը»: Մինչդեռ արտգործնախարարի ասածը ֆունդամենտալ հիմնադրույթ է: Երբ ԼՏՊ-ն էր նախագահ, բոլոր նորմալ հայերը երազում էին այն ժամանակների մասին, երբ ՀՀ արտգործնախարարն այդպես է արտահայտվելու: Իսկ հիմա դա մեզ համար նույնքան սովորական է, ինչքան այն, որ օդը շնչելու համար է նախատեսված:
Այն, որ մեր ոստիկանությունը ցուցարարներին շատ կիրթ ձեւով տեղահանեց Բաղրամյան պողոտայից, բոլորս տեսանք ուղիղ հեռարձակմամբ:

Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 07 Հուլիս 2015 15:20 )

Երեքշաբթի, 07 Հուլիս 2015 14:43 Արտաքին Քաղաքականություն

ՀՈՒՆԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՄԻԱՅՆ ԵՄ-Ն ՉԷ, ՈՐ ԿԱՐՈՂ Է ՊԱՅԹԵՑՆԵԼ

Այն, որ այս շաբաթն իր ուրույն տեղը կունենա համաշխարհային պատմության մեջ, շատ փորձագետներ են վստահեցնում: Եվ դա շնորհիվ երկու կարեւորագույն իրադարձությունների շուրջ սպասվող զարգացումների: Խոսքը Հունաստանի հանրաքվեի եւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի մասին է:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 10 Հուլիս 2015 18:31 )

Երեքշաբթի, 07 Հուլիս 2015 14:35 Գլխավոր Էջ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵԺ ԱՐԵՎԱԴԱՐՁ. ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «ՄԱՅԴԱՆԻ» ԱՆԱՂՄՈՒԿ ՄԱՀԸ

 

Մնացինք չինացու անեծքի տակ` շարունակում ենք ապրել փոփոխությունների ժամանակաշրջանում: Հիմա էլ Հունաստանն աննախադեպ քայլ արեց` իր հանրաքվեով հայտնի ռուսական հասցեով ուղարկելով ե՛ւ Եվրամիությանը, ե՛ւ եվրոպական վարկերը: Իսկ ԱՄՆ-ում էլ այդ երկրի Գերագույն դատարանի գոմիկական որոշման դեմ ընդվզեց Տեխաս նահանգն ամբողջովին` նահանգապետով հանդերձ: Նահանգապետ Գրեգ Էբբոտը բացեիբաց հայտարարեց, որ Գերագույն դատարանի որոշումը «ոճրագործություն է ողջամտության դեմ»:

Մանրամասն...


Երեքշաբթի, 07 Հուլիս 2015 00:00 Թերթի տպագիր տարբերակը (PDF)

Իրավունք թերթ N75 07.07.15թ.

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 07 Հուլիս 2015 10:28 )

Երեքշաբթի, 07 Հուլիս 2015 00:00 Զարմանք

Ընդունված է, որ պատերազմը կին արմատի գործ չէ, սակայն Կանադայի Վանկուվեր քաղաքում ապրող ֆոտոմոդել, բայքեր եւ լուսանկարիչ ԹԱՅԳՐ ՍԱՆԸ զարմանալիորեն որոշեց ապացուցել, որ պատերազմը կարող է լինել ոչ միայն կնոջ, այլ մոդելային կնոջ զբաղմունք: Նա 3 ամիս մասնակցել է «Իսլամական պետության» դեմ մարտերին, եղել է Իրաքում եւ հասել է Քոբանի` մարտնչելով քրդական ջոկատի կազմում: Իսկ նրա տպավորությունը «Իսլամական պետության» բարբարոսների վերաբերյալ, «Զիլ խոսք» կայքի փոխանցմամբ, հետեւյալն է. «Անոնք սովորական կռուողներ են, որոնք գործի կը մղեն սարսափ տարածելու հրէշաւոր մթնոլորտ մը, սակայն խորքին մէջ ISIS-էն այդքան վախնալու կարիք չկայ ու կարելի է անոնց դէմ դնել»: Դե ինչ, 46-ամյա մոդելը հաստատում է աշխարհի պես հին ճշմարտությունը, որ սատանան այնքան սարսափելի չէ, ինչքան նրան նկարագրում են:
Սակայն վերադառնանք փոշուց եւ 42 աստիճան շոգից տառապող քաղաքամայր Երեւան, ուր ոմանց ուղեղների վրա այդ շոգն ազդել է ճիշտ այնպես, ինչպես ազդում է փաթեթավորված կարագի վրա: Ահավասիկ առասպելական ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ` ի դեմս իր բերած Եվրամիության դրոշները պատռող հուշարարների, տեսավ «ԿԳԲ-ի գործակալների», բայց այնուհետ իր կարծիքը փոխեց. «Եվրոպական դրոշը` այ, դա արդեն սիմվոլ է եւ խորհրդանշում է քաղաքակրթության, մարդկության մեծագույն ձեռքբերումների, միջպետական հարաբերությունների նոր մակարդակի, հանուն մարդու իրավունքների եւ պետությունների միավորման... Իսկ ցուցարարների վերաբերմունքը` դա խուլիգանություն էր»:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 10 Հուլիս 2015 16:09 )

Երեքշաբթի, 07 Հուլիս 2015 00:00 Հանդիպում

«ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐ ԿՈՉՎԱԾԸ ԴԱՐՁԵԼ Է «ՍԵՎ ԱՐԿՂ»»

 

Բաղրամյան պողոտայից Ազատության հրապարակ տեղափոխված նստացույցը որքան շարունակվում, այնքան ստվերում է ընդամենը 14-15 օր առաջ սկսված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարը: Եթե առաջ բացառվում էր այս ցույցերի ընթացքում քաղաքական որեւէ միջամտություն, ապա այսօր հենց նույն հարթակից քաղաքական ելույթներ ու մեղադրանքներ են հնչում ժողովրդի հասցեին, ովքեր երեկ դեռ չհիասթափված մասնակիցն էին այս նույն ցույցերի: Երիտասարդ ցուցարարների հաջողությունների ու ձախողումների, ինչպես նաեւ ստեղծված իրավիճակի պատճառների մասին, «Իրավունքը» զրուցեց ՀՀ հանրային խորհրդի նախագահ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 10 Հուլիս 2015 16:12 )

Երեքշաբթի, 07 Հուլիս 2015 00:00 Հանդիպում

«ՑԱՆԿԱՑԱԾ ԿԱՐԾԻՔ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՎԱԾ ՏԵՍՔ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ»

 

Հուլիսի 1-2-ին ՍԴ նախագահ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Հարությունյանը հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի հետ: Ըստ մամուլում շրջանառվող տեսակետների` հենց այս քննարկումներից էր կախված, թե Հայաստանը ինչ սահմանադրական փոփոխություններ է անելու: Մասնավորապես` այս հանդիպումով հստակություն կմտցվի համամասնական ընտրակարգին անցնելու, կառավարման խորհրդարանական մոդելը կիրառելու, ինչպես նաեւ դատական իշխանության կարգավիճակի հարցերում: Հանդիպման մանրամասները պարզելու համար «Իրավունքը» դիմեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղար, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ ՍԻՐԱՆՈՒՇ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ.

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 10 Հուլիս 2015 16:12 )

Երեքշաբթի, 07 Հուլիս 2015 00:00 Զարկերակ

«ԻՐԱՆԸ ՈՐՔԱՆ ԿԱՅՈՒՆ ԼԻՆԻ, ԱՅՆՔԱՆ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ ՁԵՌՆՏՈՒ Է»

 

Թեհրանի Միջուկային ծրագրի շուրջ միջազգային միջնորդների «վեցյակի» եւ Իրանի բանակցությունները գտնվում են վճռորոշ փուլում: Կողմերը երեկվա դրությամբ համաձայնության են եկել միջուկային ծրագրով համաձայնագրի հիմնական մասի, ինչպես նաեւ հինգ հավելվածներից` չորսի վերաբերյալ: Ավելին. բանակցային գործընթացի վերաբերյալ արեւմտյան բարձրաստիճան անանուն դիվանագետը հայտնել է, որ այսօր` հուլիսի 8-ին, կողմերը կհասնեն համաձայնության: Իրանը մեր անմիջական հարեւանն է, եւ համաձայնագրի ստորագրումը պետք է, որ իր անմիջական ազդեցությունն ունենա նաեւ Հայաստանի վրա: Թե ինչ ակնկալիքներ կան, փորձեցինք պարզել հայաստանյան վերլուծաբաններից:

Մանրամասն...