Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Չորեքշաբթի, 08 Հուլիս 2015
Չորեքշաբթի, 08 Հուլիս 2015 17:42 Գլխավոր Էջ

ԻՆՉ ԽՆԴԻՐ ԿԱՐՈՂ Է ԼՈՒԾԵԼ «ԻՍԿԱՆԴԵՐ-Մ»-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

 

Երեկ ՌԴ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը տեղեկացրեց. «Հարավային ռազմական շրջանի հանձնաժողովը՝ շրջանի զորքերի հրամանատարի տեղակալ Իգոր Տուրչենյուկի ղեկավարությամբ, Հայաստանի Հանրապետությունում տեղակայված ռուսական ռազմաբազայի մարտական պատրաստվածության անսպասելի ստուգում է սկսել»: Կստուգվի ինչպես Էրեբունու ավիացիոն զորամասի, այնպես էլ Գյումրիում ռազմաբազայի մարտական պատրաստվածության վիճակը:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 08 Հուլիս 2015 18:05 )

Չորեքշաբթի, 08 Հուլիս 2015 00:00 Քաղաքական

ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ «ՄԱՏՐԻՑԱՆ» «ՌԵՍՏԱՐՏԻ՞», ԹԵ՞ «ՖՈՐՄԱՏԻ» ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

 

Եվ այսպես, արեւադարձի օրը մեկնարկած եւ Հայաստանը ցնցած զանգվածային շարժումն ավարտվել է: Այսինքն` ավելի շուտ անցել է մեկ այլ, ոչ փողոցային փուլի` փողոցը թողնելով խղճուկ տպավորություն գործող մարգինալներին: Միաժամանակ արդեն Վենետիկից տեղ են հասել սահմանադրական բարեփոխումների մասին եզրակացությունները, ու սկզբունքորեն ամեն ինչ պատրաստ է սեպտեմբերին լայնածավալ հրապարակային քննարկումների փուլի համար:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 10 Հուլիս 2015 16:16 )

Չորեքշաբթի, 08 Հուլիս 2015 00:00 Թեմա

«ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ՊԵՏԱԿԱՆ»

 

Էլեկտրաէներգիայի սակագնի հարցը, որի շուրջ այս օրերին տեղի ունեցան բարդ խմորումներ, պարզվում է` բոլորովին էլ այսօր ծագած խնդիր չէ: Այն, ըստ էության, ունի իր պատմական հիմքը: 2002 թվականին ՀՀ Ազգային ժողովը օրենք ընդունեց, որով մասնավորեցվեց «Երեւանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» եւ «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունները: Արդյունքում՝ ռազմավարական նշանակություն ունեցող վերոհիշյալ ընկերությունները միասնաբար եւ ակնհայտորեն էժան գնով վաճառվեցին «Միդլենդ ռեսուրսիզ հոլդինգ» ընկերությանը: Իսկ Հայաստանի բաշխիչ էլեկտրական ցանցերը միավորվեցին մեկ ընկերության մեջ եւ կոչվեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 11 Հուլիս 2015 00:38 )

Չորեքշաբթի, 08 Հուլիս 2015 00:00 Արտաքին Քաղաքականություն

«ՍԻՐԻԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԶԻՎ ԳՈՅԱՏԵՎՄԱՆ ՊԱՅՔԱՐ Է ՏԱԼԻՍ»

 

Չնայած Սիրիայում խաղաղություն եւ կայունություն հաստատելու այսպես ասած՝ միջազգային հանրության ջանքերին եւ «Իսլամական պետությանը» պատերազմ «հայտարարած» ամերիկյան կոալիցիայի «կռիվ-կռիվ խաղալուն», արաբական այդ երկրում ռազմական իրավիճակը վերջին ժամանակներս գնալով միայն թեժանում է: Մեզ համար ամենամտահոգիչն այն է, որ բախումները նոր թափ են ստացել հատկապես Հալեպում: Իսկ դա նշանակում է, որ երբեմնի այդքան հզոր հալեպյան հայ համայնքը կանգնած է վերջնական ոչնչացման եզրին: Ինչեւէ՝ իրավիճակի գնահատման խնդրանքով դիմեցինք Սիրիայում ՀՀ դեսպան ԱՐՇԱԿ ՓՈԼԱԴՅԱՆԻՆ:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 08 Հուլիս 2015 00:00 Հանրություն

ԱՀՌԵԼԻ ՋՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ԷԼ Է ՍԱԿԱԳԻՆԸ ԳԵՐՈՒՌՃԱՑՎԱԾ

Դեռեւս 2006 թվականին, երբ Երեւանի ջրամատակարարումը հանձնվեց հավատարմագրային կառավարման, բազմիցս պաշտոնապես հայտարարվել է, որ ջրի սակագնի հիմնական բաղադրիչը էլեկտրաէներգիան է: Եվ այսօր էլ «Երեւան ջուրը» պաշտոնապես հայտարարում է, որ էլեկտրաէներգիայի օգտագործումը 81 տոկոսով նվազել է:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 08 Հուլիս 2015 00:00 Հանրություն

«ԱԽ, ԱՅԴ ԿԻՆ ՎԱՐՈՐԴՆԵՐԸ. ԻՆՉ ԱՆՈՒՄ-ՉԵՆ ԱՆՈՒՄ, ԿԱՆԱՅՔ ԵՆ ԱՆՈՒՄ»

 

«Իրավունքի» զրուցակիցն է «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ ԷԴՈՒԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, ումից փորձեցինք հետաքրքրվել, թե վերջին շրջանում, որոնք են վարորդների  հիմնական խնդիրները, ի՞նչ ընթացքի մեջ են վարորդների կողմից դատարանում շահարկվող մի շարք դատական գործեր, հիմնականում ի՞նչ վիճահարույց խնդիրներով են վարորդները դիմում դատարանի օգնությանը:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 08 Հուլիս 2015 00:00 Մշակույթ

«ՎՏԱՆԳՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԹԻՎԸ, ՑԱՎՈՔ,

ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ՄԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

ՀՀ տարածքում այսօր հաշվառված եւ պետական ցուցակում ընդգրկված կա 24 հազար 224 հուշարձան` իր 7304 տարածքային միավորումներով: Համեմատական կարգով Խորհրդային Միության տարիներին արված վերջին հաշվառման ժամանակ` 1988 թվականին, պետական ցուցակում ընդգրկված էր 15000 հուշարձան: Այսօր հարեւան Վրաստանում հաշվառված է 7000 հայկական հուշարձան: Սակայն գաղտնիք չէ, որ այսօր ոչ բոլոր հուշարձաններն ունեն բարվոք տեսք: ՀՀ մշակույթի փոխնախարար ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻ հավաստմամբ` հուշարձանների պահպանման հարցում հանրային պատասխանատվության բարձրացումն իսկապես շատ կարեւոր է.

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 10 Հուլիս 2015 17:59 )

Չորեքշաբթի, 08 Հուլիս 2015 00:00 Մշակույտ

ՇՊՌՕՏՆ ԷԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՀԵՌՈՒ Է ԿԵՆԴԱՆԻ ՊԱՏ ԿԱԶՄՈՒՄ, ԲԱՅՑ...

Վերջերս լրատվամիջոցներին տված հարցազրույցներից մեկում վերջին 5 տարին Հայաստանը լքած ու ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Շպռօտը` Անի Թովմասյանը, բացահայտ հայտատարել է, որ սատարում է ու միշտ էլ սատարել է համասեռամոլներին, նույնիսկ` Հայաստանում բնակվելու տարիներին: Պաշտպանելուց բացի, մի բան էլ խորհուրդ տվել, որ ատեն իրեն` իր այդ արարքի համար: Թեման այսօր դարձել է բոլորի ակտիվ բամբասանքի առիթը: Ինչ կա որ, Շպռօտի երեւանաբնակ նմանները հայաստանյան հանդիսատեսին իրենց մասին հիշեցնելու համար ունեն մի քանի մեծ հնարավորություն: Մասնավորապես` նրանց համար մեծ պատառ էր Բաղրամյան պողոտայում կենդանի պատ կազմելը: Այս տողերի համար թող չնեղանան այն հայտնի անձնավորությունները, ովքեր իրոք այնտեղ էին` սատարելու եւ ոչ թե PR-վելու համար: Շպռօտն էլ Հայաստանից հեռու է կենդանի պատ կազմում` համասեռամոլների համար ու թեւերը փռելով` պաշտպան կանգնում նրանց:
Հետեւելով երգչուհու` օտար ափերում ապրած տարիներին, նկատած կլինեք, որ նա ժամանակ առ ժամանակ սոցցանցի իր անձնական էջերով ու տարբեր հարցազրույցներով փորձում է «արթնացնել» հայաստանյան իր երկրպագուների հիշողություններն ու ասելով, որ մի՛ մոռացեք իմ մասին, ես այստեղ եմ, գուցե մի օր էլ անառակ դստեր նման ես էլ վերադառնամ հայրենիք:
Կույտը մշակեց
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մանրամասն...

Չորեքշաբթի, 08 Հուլիս 2015 00:00 Մշակույթ

ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԼՔԵՑ ՑԱՆԿԱԼԻ ՓԵՍԱՑՈՒՆԵՐԻ ՇԱՐՔԸ

 

Հուլիսի 5-ն այսուհետ կրկնակի տոն է լինելու լուսանկարիչ, երգահան ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ համար, քանի որ հենց այդ` ՀՀ Սահմանադրության խորհրդանշական օրը, Կ. Գրիգորյանը լքեց ցանկալի փեսացուների շարքը: Այդ օրը տեղի է ունեցել նրա նշանադրության արարողությունը:
Նշենք, որ երգահանի ընտրյալը նկարչուհի ԱՐԵՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ է: Ի դեպ, վերջին շրջանում Կարենը հաճախ էր Արեւիկի հետ հայտնվում այս կամ այն միջոցառմանը: Մեր ունեցած հավաստի տեղեկություններով` նշանադրության արարողությունը կայացել է Երեւանում` Արեւիկ Գրիգորյանի հայրական տանը, մտերիմների շրջապատում:
«Իրավունքը» միանում է բոլոր շնորհավորանքներին` զույգերին մաղթելով անսպառ սեր եւ երջանկություն:

Մանրամասն...

Չորեքշաբթի, 08 Հուլիս 2015 00:00 Մշակույթ

ՍԵՐԲԻԱՅԻ ՓԱՌԱՏՈՆԻՑ ՄՆՋԱԽԱՂԻ ԹԱՏՐՈՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ

 

Մնջախաղի պետական թատրոնը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած «Միմոդրամայի եւ մնջախաղի միջազգային փառատոնից» վերադարձել է ոսկե մեդալով: Հունիսի 25-28-ը կայացած փառատոնին մասնակցել են արտիստներ Կանադայից, Բոսնիա եւ Հերցեգովինայից, Իսրայելից, Բուլղարիայից, Խորվաթիայից եւ Սերբիայից: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Մնջախաղի պետական թատրոնը փառատոնին հանդես է եկել «Աթոռի ոգին» մոնոներկայացումով:
Թատրոնի տնօրեն, ներկայացման ռեժիսոր եւ հեղինակ Յուրի Կոստանյանի  «Աթոռի ոգին» ներկայացումը հանդիսատեսի կողմից արժանացել է ջերմ ընդունելության եւ պրոֆեսիոնալ ժյուրիի ամենաբարձր գնահատանքին:
Իսկ հունիսի 28-ին` փառատոնի փակման հանդիսավոր արարողության ժամանակ, Մնջախաղի պետական թատրոնը` «Մնջախաղ» անվանակարգում արժանացել է ոսկե մեդալի:

Մանրամասն...

Չորեքշաբթի, 08 Հուլիս 2015 00:00 Մշակույթ

«ԱՅՍՕՐՎԱ ԼՍԱՐԱՆԸ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՈՒԶՈՒՄ»

 

«Հայաստանի գուսանական եւ ժողովրդական երգի պետական անսամբլի» մեներգչուհի ԵՎԱ ԵԳԱՆՅԱՆՆ այժմ աշխատում է իր առաջին ձայնասկավառակի վրա, որն ըստ երգչուհու, հանդիսատեսի դատին կհանձնվի աշնանը: Դրան զուգահեռ` օրերս կայացավ նրա «Ասա ինչու» երգի տեսահոլովակի պրեմիերան: Այն երգչուհու երրորդ տեսահոլովակն է: «Իրավունքի» հետ զրույցում Եվան պատմեց. «Քանի որ երգի առաջին կատարողը ես էի, ցանկացա, որպեսզի տեսահոլովակի միջոցով երգն ունենա պատմություն եւ ապրի շատ երկար: Երգը ժողովրդական է, որի հեղինակը Գրիգոր Բանանցն է: Իսկ տեսահոլովակի ռեժիսորը` Վասիլ Շահբազյանը: Կարծում եմ` տեսահոլովակն իր ոճում յուրահատուկ է: Աշխատել եմ պրոֆեսիոնալ թիմի հետ»:
Աշնանը թողարկվելիք իր առաջին ձայնասկավառակի մասին խոսելիս` երգչուհին շեշտեց, որ այնտեղ զետեղված կլինեն միայն ժողովրդական ժանրի երգեր: «Հետագայում կթողարկվի ձայնասկավառակ նաեւ էստրադային ժանրի երգերով: Նախատեսվում են նոր տեսահոլովակների նկարահանումեր: Կփորձեմ հանդես գալ միշտ նորություններով»,- ասաց երգչուհին եւ շեշտեց. «Իմ երգացանկը բազմաոճ է եւ բազմաժանր, ունեմ ժողովրդական ուրախ եւ արագ երգեր, որոնց ներքո կարելի է պարել եւ ուրախանալ: Այսօրվա լսարանը նորություն է ուզում: Կան երգեր, որոնք պետք է ուղղորդվեն միայն ժողնվագարանների ուղեկցությամբ: Բայց նաեւ կան երգեր, որոնք հնարավորություն են տալիս գործիքավորել նոր` ժամանակակից մոտեցմամբ` չդիպչելով, չաղավաղելով երգի բուն մեղեդին»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մանրամասն...

Չորեքշաբթի, 08 Հուլիս 2015 00:00 Սպորտ

ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԽԱՂԱԴԱՇՏ

 

 


 

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը այս օրերին Մոսկվայի «Սպարտակի» կազմում Շվեյցարիայում մասնակցում է ուսումնամարզական հավաքի: Վնասվածքից հետո հայ ֆուտբոլիստը դեռ վերականգնողական փուլում է եւ մարզվում է անհատական ծրագրով:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 10 Հուլիս 2015 23:40 )

Չորեքշաբթի, 08 Հուլիս 2015 00:00 Փանջունի

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ


ՀԻՄԱ ԷԼ ՍԱ՞
(ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ
ԺՈՂՈՎՐԴԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՎԱՔՎԵԼՈՒ
ՊԱՀԱՆՋՈՎ ՀԱՑԱԴՈՒԼ ՍԿՍԵԼՈՒ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Մեր սոված հալը, սրա Եվրոպայից  կուշտ գալը…

% % %
ԴԵՖՈԼՏ
Ըստ Ավիացիայի գլխավոր վարչության` Հունաստանը Միշա Բաղդասարովի օրն է ընկել: Տարբերությունն այն է, որ Բաղդասարովը կերավ օդի փողերը, իսկ Հունաստանի վերցրած վարկերը հօդս ցնդեցին:

% % %
ՐԱՖՖՈՒ ՍՊԱՍՈՒՄՆԵՐԸ
ՋՈՒՐ ԴԱՐՁԱՆ

Ըստ «Ժառանգության» մամուլի հաղորդագրության` Րաֆֆի Հովհաննիսյանին  Վլադիմիր Գասպարյանը Բաղրամյան պողոտայում  հանդիպելիս նույնիսկ բժշկական մոմիկի չարժանացրեց:
ԲՈՆՈՒՍ
ՌԴ արտգործնախարարությունից հայտնում են, որ Պարույր Հայրիկյանին Բաղրամյան պողոտայում եվրադրոշով ցույց անելու համար Սիբիր սանատորիայի անվճար ուղեգիր են հատկացրել, որ օր ծերության ջահելությունը կրկին «վայելի»:

% % %
ԼԻԿՎԻԴԻՍՏԸ
Եվրամայդանիստների համաշխարհային կրթական կենտրոնից հայտնում են, որ Դավիթ Սանասարյանը Երեւանի ցույցը պռավալ տալով` լիկվիդ է մնացել եւ հացադուլով փորձում է վերաքննություն հանձնել:

% % %
ՊՈԵՏԱԿԱՆ ԶԵՂՈՒՄ
(ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ` ԲԱՂՐԱՄՅԱՆ
ՊՈՂՈՏԱՅԻ ԻՐ ՑՈՒՑԱՐԱՐ ՔՈՒՅՐԻԿՆԵՐԻ ՑՈՒՅՑԸ ՑՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ)

– Ինչ էլ լինի, քո՛ւյր, իմ քո՛ւյր, հեռանալիս չանիծեք…

ԱՉՔԸ ՏԵՍԱԾԻՑ Ա ՎԱԽԵՆՈՒՄ
Ոստիկանները Բաղրամյան պողոտայի ցուցարարներին հիմնականում ոտքերն առաջ էին բերման ենթարկում, որ գնալնները լիներ, գալները` ոչ:

Մանրամասն...

Չորեքշաբթի, 08 Հուլիս 2015 00:00 Թերթի տպագիր տարբերակը (PDF)

Իրավունք թերթ N76 08.07.15թ.

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 16 Հուլիս 2015 17:04 )