Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Ուրբաթ, 10 Հուլիս 2015
Ուրբաթ, 10 Հուլիս 2015 18:19 Փանջունի

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ


ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ԿՈՐԾԱՆՎԻ
Ըստ պատմաբանների` Ցիպրասի կառավարությունը Եվրամիության նկատմամբ կիրառում է 600 սպարտացիների ռազմավարությունը:

% % %
ՉԷ, ՍԱ ՌԻՈ ԴԵ ԺԱՆԵՅՐՈՆ ՉԷ...
(ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻՆ, ՀԱՎԱՔՎԵԼՈՒ ԵՎ ԿՐԿԻՆ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՆ ՎԵՐԱԳՐԱՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՑԱԴՈՒԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Քեզնից Սանասար, Բաղդասար դուրս չեկավ…

% % %

ՈՐԱԿԱՊԵՍ ՓՈԽԵՑԻՆ(ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ ԲՌՆԻ ՈՒԺՈՎ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻՑ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ոստիկանները ցուցարարներին իրենց կամքին հակառակ փողոցային գործիչներից վերածեցին հրապարակայինի:

ՈՉ ՄԻ ԾԱՂԻԿ ՔՈ ԲՈՒՐՄՈՒՆՔԸ ՉՈՒՆԻ
Ըստ Քաղաքագետների միության` Բաղրամյան պողոտայի ասֆալտին  Սանիտեկի աղբամանների բուրմունքից ոգեշնչված` նոր քաղաքական լիդեր է ի հայտ եկել` Վաղինակ Շուշանյանը:

% % %
ԴԺԲԱԽՏ ՏՂԱՆ
Ըստ ԱԱԾ-ի` նախագահական ընտրություններին մահափորձի ժամանակ կրակեցին Հայրիկյանի ձեռքին, իսկ վերջին ցույցերի ժամանակ` թՀձ-ն կպավ նրա հոգու թելերին:

% % %
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Արցախ բանկից» հայտնում են, որ ռուս գործարար Գերման Ստերլիգովի` Արցախում վերաբնակվելուց հետո, Արցախի դրամական միավորը վերանվանվելու է լոխ ստերլիգ:

% % %
ԳԵՐՄԱՆ ՍՏԵՐԼԻԳՈՎԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ
Լոխ մունք ենք:

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻՆ(ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԹԵՐԹԻՆ ՏՎԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՈՒՄ` «ԵԹԵ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԵՆՔ ԿԻՐԱՌԻ, ՄԵՆՔ ԷԼ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
ԶԵՆՔ ԿԿԻՐԱՌԵՆՔ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Զենք բարձրացնողը զենքից էլ ընկնում է:

Մանրամասն...

Ուրբաթ, 10 Հուլիս 2015 18:15 Սպորտ

ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՆՈՐ ՄՐՑԱԿԻՑ ԳՏԱՎ

 

 

 

Բարդ մրցաշրջանից հետո Յուրա Մովսիսյանը փորձում է ուշքի գալ եւ վերականգնվել նոր մրցաշրջանից առաջ: Եվ երբ թվում էր, թե մոսկովյան ակումբից հայ ֆուտբոլիստի հեռանալու միակ հիմնավոր պատճառը` Մուրատ Յակինը, այլեւս իրենից սպառնալիք չի ներկայացնում, «Սպարտակը» իրականացնում է տրանսֆեր, որը դարձյալ Մովսիսյանին կարող է նստեցնել պահեստայինների նստարանին:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 10 Հուլիս 2015 23:31 )

Ուրբաթ, 10 Հուլիս 2015 18:10 Թեմա

ԵՐԵՎԱՆՅԱՆ ԹԱՏՐՈՆՆԵՐՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Չնայած որ վերջին տարիներին Երեւանի թատրոնների շենքերն աստիճանաբար վերանորոգվեցին եւ ստացան նոր տեսք, այնուամենայնիվ, դեռ կան թատրոններ, որոնք ունեն բազմաթիվ խնդիրներ` տեխնիկականից մինչեւ շենքային: Էլ չենք խոսում  մարզային թատրոնների մասին, որոնց մեծ մասի անմխիթար լինելը գաղտնիք չէ շատերիս համար: Ինչեւէ, տարբեր ծրագրերով, երեւանյան որոշ թատրոններում արդեն իսկ սկսվել են վերանորոգման աշխատանքներ, այդ թվում առաջինը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն է:
Իսկ թե երեւանյան մյուս թատրոններն ի՞նչ խնդիրներով են գնում արձակուրդ եւ առաջիկայում, ե՞րբ իրենց բախտ կվիճակվի վերազինվել նոր տեխնիկայով ու շենքային նորացված պայմաններով, «Իրավունքը» պարզեց հենց թատրոնների տնօրեններից:

 

Մանրամասն...

Ուրբաթ, 10 Հուլիս 2015 18:06 Մշակույթ

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐՆ ԱՍՏԱՆԱՅԻ ՄՐՑՈՒՅԹԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ 4 ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿՈՎ

Հուլիսի 3-7-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած ամենամյա «Շատտիկ» միջազգային մրցույթ-փառատոնից Երեւանի մշակույթի պետական քոլեջի ուսանողները վերադարձել են գլխավոր մրցանակներով: Ի դեպ, անցյալ տարի այս մրցույթից նույն քոլեջի ուսանող, երգիչ Կարեն Օհանյանը Հայաստան վերադարձավ Գրան պրի մրցանակով: Նշենք, որ  այս տարի մրցույթին մասնակցում էին նաեւ Ռուսաստանը, Բուլղարիան, Մոլդովան, Բելառուսը, Ուզբեկստանը, Լատվիան, Լիտվան, Ղազախստանը:

Մանրամասն...


Ուրբաթ, 10 Հուլիս 2015 18:01 Մշակույթ

ՄԱՐԻԱ ԴԻՎԱՆՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱԼԵՏԻ ԴԵՐԱՍԱՆԻ ԿՅԱՆՔԸ ՇԱՏ ԿԱՐՃ Է»

Օրերս Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ երիտասարդ բեմադրիչ Ռիմա Պիպոյանի «Մեղապարտ կրքեր» ժամանակակից բալետային ներկայացման առաջնախաղը, որտեղ գլխավոր հերոսուհուն մարմնավորում էր ՀՀ Վաստակավոր արտիստ ՄԱՐԻԱ ԴԻՎԱՆՅԱՆԸ: «Իրավունքի» հետ զրույցում արտիստուհին հույս հայտնեց, որ գուցե ներկայացումը մտնի խաղացանկ, եւ հավելեց, որ ներկայացման իրականացման հարցում աջակցություն ցուցաբերել է թատրոնի տնօրինությունը` բեմ տրամադրելով: Ըստ մեր զրուցակցի` այս ընթացքում չի կարելի անտեսել նաեւ թատրոնի այս տարվա առատ պրեմիերաներն ու ներկայացումների վերականգնումը:

Մանրամասն...


Ուրբաթ, 10 Հուլիս 2015 17:57 Առողջապահություն

ԱՐԵՎԱՅԻՆ ԼՈԳԱՆՔՆԵՐԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ՄԱՇԿԻ ՔԱՂՑԿԵՂԻ ՌԻՍԿԸ


- Հարգելի բժիշկ, արդյո՞ք օգտակար են արեւային լոգանքները: Արեւի ճառագայթներից հնարավո՞ր է առաջանա մաստոպաթիա:


- Հարցին պատասխանել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ, տնօրենի տեղակալ, ուռուցքաբան, մամոլոգ, բ.գ.թ. ԱՐԹՈՒՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ.

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 11 Հուլիս 2015 19:34 )

Ուրբաթ, 10 Հուլիս 2015 17:48 Առողջապահություն

«ՄԻ ՄԱՏ ԷՐԵԽՈՒՍ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌ ԴԱՐՁԱԾ ԲԺՇԿՈՒՀԻՆ ԱՆՊԱՏԻԺ ՉՊԵՏՔ Է ՄՆԱ»

«Արմավիր» բժշկական կենտրոնում հունիսի 16-ին ջրաշենցի 4-ամյա Կարինե Հովհաննիսյանը, ըստ դատաբժշական փորձաքննության, մահացել է ոչ թե բժշկական սխալի, այլ՝ ինֆեկցիոն տոքսիկ շոկի հետեւանքով: Սակայն փոքրիկի ծնողները ոչ մի կերպ չեն հաշտվում իրենց միակ դստեր մահվան հետ եւ, չնայած փորձաքննության արդյունքներին, փոքրիկ Կարինեի հարազատները համոզված են, որ երեխայի մահվան պատճառը հենց բուժող բժիշկն է: Այդ մասին երեխայի հայրը մեզ հետ զրույցում ասաց.
- Ես այս պահին չեմ կարող շատ բացել փակագծերը, բայց դատական քննության ընթացքում բոլորն էլ փաստերով կհամոզվեն, որ իմ բալին մահվան դուռը հասցրեց բժիշկը: Մի բան միայն կարող եմ ասել. ես խորհրդակցել եմ լավագույն բժիշկների հետ եւ ինձ ասել են, որ այդ տոքսիկ շոկ կոչեցյալը չէր կարող երեք ժամվա մեջ մարդու կյանք խլել: Դա արդեն իսկ նշանակում է, որ բժշկական սխալ է եղել: Եթե իսկապես բալիս մոտ տոքսիկ շոկ կոչվածն էր, ինչի՞ բժիշկը մեզ մի բերան չասեց, որ երեխան իսկապես ծանր վճակում է, եթե նա ի սկզբանե գիտեր, թող մեզ զգուշացներ, ասեր, որ երեխուս ուրիշ հիվանդանոց տեղափոխեինք, որ երեխաս փրկվեր:

Մանրամասն...


Ուրբաթ, 10 Հուլիս 2015 17:43 Թեմա

ՊԱՐԶՎՈՒՄ Է` ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԻՎԱՆԴ ԾԱՌԵՐ ՉԿԱՆ

 

Վերջերս Երեւանի քաղաքապետարանը հայտարարեց, որ մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքների շրջանակում վարչական բոլոր շրջաններում մայիսից մեկնարկած ծառերի բուժման աշխատանքները մոտենում են ավարտին: Այդ հայտարարությունն առնվազն տարօրինակ էր նրանով, որ այս օրերին կան բազում բողոքներ` բառացիորեն` որդերի մեջ կորած ծառերի մասին: Պարզաբանման համար մի քանի գրավոր հարց ուղղեցինք Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությանը.

Մանրամասն...


Ուրբաթ, 10 Հուլիս 2015 17:39 Տնտեսություն

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԸ ՄՇԱԿՎՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆՈ՞ՒՄ

Այն, որ Հայաստանում հանքարդյունաբերությունը եւ հատկապես՝ մետաղական հանքարդյունաբերությունը եղել եւ մնում է տնտեսության ամենամութ կողմերից մեկը, նոր բան չէ: Եթե ասենք, որ վիճակը հատկապես ծանր է ոսկու արդյունահանման ոլորտում, հաստատ չենք սխալվի:

Մանրամասն...


Ուրբաթ, 10 Հուլիս 2015 17:35 Տնտեսություն

ՀԷՑ-ՈՒՄ ԱՈՒԴԻՏԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է


Այս օրերին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում աուդիտ անցկացնելու վերաբերյալ Մոսկվայում քննարկումներ են ընթանում ՀՀ եւ ՌԴ էներգետիկայի նախարարների մակարդակով: Մասնավորապես` քննարկվում են այն հարցերը, որոնք պետք է դրվեն համատեղ աուդիտի հիմքում: Այս մասին տեղեկացանք ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը մոտ կանգնած աղբյուրից: Նույն աղբյուրի փոխանցմամբ` առաջիկա օրերին կավարտվեն եւ վերջնական տեսքի կբերվեն աուդիտի հարցաշարի քննարկման հարցերը:

 

Մանրամասն...

Ուրբաթ, 10 Հուլիս 2015 17:26 Սպառողի անկյուն

ՍԱՏԿԱԾ ՃԱՆՃԸ` «ՎԻՆԻ» ՄԱՆԿԱԿԱՆ ԿԵՐԻ ՄԵՋ

 

Հայաստան ներկրվող մանկական կերերը բազմազան են, իսկ թե դրանցից որն է ավելի որակյալ, դժվար է ասել, քանի որ ժամանակ առ ժամանակ սպառողները բողոքում են այս կամ այն մանկական կերի որակից: Օրերս նման բողոք եղավ «Վինի» մանկական կերի հետ կապված, երբ սպառողներից մեկը դրա մեջը հայտնաբերեց սատկած ճանճ:

 

Մանրամասն...

Ուրբաթ, 10 Հուլիս 2015 17:07 Զարկերակ

«ԱՅՍ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԻՈՎԻՆ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՆ»

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնեց Ռուսաստանի Դաշնություն` Ուֆայում մասնակցելով ԲՐԻԿՍ, ԵՏՄ եւ «Շանհայյան համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովին: Նույն օրը ՀՀ վարչապետը նույնպես աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Թե ինչո՞վ է բացատրվում երկրի երկու ղեկավարների միաժամանակյա այցը ՌԴ, «Իրավունքը» փորձեց ճշտել հայաստանյան վերլուծաբաններից:

Մանրամասն...


Ուրբաթ, 10 Հուլիս 2015 16:26 Թեմա

ԳՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂ ԱԿՏԻՎԻՍՏԸ ՆԱԵՎ ԿՈՆՉԻՏԱՅԻ ՊԱՇՏՊԱՆ Է

 

Բաղրամյան պողոտայում հուլիսի 6-ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ նստացույցի ընթացքում բերման ենթարկված 50 անձանցից մեկը` ԱՐՍԵՆ ՕՀԱՆՅԱՆԸ,  ինչպես ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում նշել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ, գնդապետ Աշոտ Ահարոնյանը, Ռուսաստանի կողմից գողության համար հետախուզման մեջ գտնվող կասկածյալ է եղել:
Իսկ, թե կոնկրետ ինչ գողության համար էր հետախուզվում` փորձեցինք պարզել ոստիկանության լրատվական ծառայությունից, որտեղից մեզ հայտնեցին.
- Բերման ենթարկված Արսեն Օհանյանը մեղադրվում է Ռուսաստանի քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի հատկանիշներով: Նրա վերաբերյալ ոստիկանությունը տեղեկացրել ՌԴ իրավապահներին, այժմ քննարկվում է հետագա գործողությունների հարցը:
Նշենք, որ ըստ ֆեյսբուքում շրջանառվող լուրերի` քաղաքացիական ակտիվիստ Արսեն Օհանյանը գողություն էր կատարել էլեկտրոնիկայի խանութից. գողացել էր պլանշետ:
Հատկանշական է նաեւ, որ նույն Արսեն Օհանյանը պատկանում է այն խմբին, ովքեր անցյալ տարվա գարնանը ջանք ու եռանդ չէին խնայում Ինգա եւ Անուշ Արշակյաններին քարկոծելու եւ Կոնչիտային պաշտպանելու համար:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Մանրամասն...

Ուրբաթ, 10 Հուլիս 2015 16:22 Թեմա

«ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԵՎ ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԿՈՆՖԼԻԿՏԸ ԽՈՐՔԱՅԻՆ Է»

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խիստ վրդովված անդրադարձավ «քաղաքագետ» Իգոր Մուրադյանի` «Հայաստանը պետություն չէ» հոդվածին: Նրա խոսքով` ինքն արտահայտում է ոչ միայն իր, այլեւ շատ քաղաքացիների վրդովմունքը: Հայաստանը պետություն է: «Չի կարելի կպնել պետությանը, ազգին, կրոնին: Չի կարելի իշխանությանը նույնացնել պետության հետ: Քննադատությունը պետք է լինի հասցեական: Միայն այդպես կարելի է առաջ գնալ»,– ասաց ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ:

Մանրամասն...

Ուրբաթ, 10 Հուլիս 2015 16:18 Հանդիպում

ՀԻՆԳ ՀՈԳՈՎ ՎԵՑ ԵՐԳ ԵՆ ԵՐԳՈՒՄ

 

Ազատության հրապարակը կրկին վերածվեց թատերաբեմի, որտեղ բոլորովին նոր «դերասանական» կազմ էր ընտրվել: «Ոչ թալանին» նախաձեռնության արած գործն իրենց վերագրելով ինչ-որ նոր դեմքեր «Լուսավորիչ» անունը որդեգրած` մի նոր շարժում են սկսել ու երեկ հայտնվեցին բարձրախոսների առաջ: Ի դեպ, նրանց թվում էր նաեւ մինչեւ երեկ ուշ երեկո հացադուլի նստած «Ժառանգություն» կուսակցության խոսնակ, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը, ով հրաժարվեց խոսել մեզ հետ` պատճառաբանելով, որ ի վիճակի չէ: Սակայն պարզվեց, որ համակարգող խմբի մյուս անդամներն էլ «ի վիճակի չեն» պատասխանել լրագրողական հարցերին: «Իրավունքը» փորձեց զրուցել Ազատության հրապարակից կոչեր հղող, շարժման համակարգող խմբի անդամ ներկայացող ՀՐԱՅՐ ԳԻՇՅԱՆԻ հետ:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 11 Հուլիս 2015 00:51 )

Ուրբաթ, 10 Հուլիս 2015 16:12 Հանդիպում

«ԵԹԵ ՏԵՔՍՏԸ ՉԵՆ ՏԵՍԵԼ, ԻՆՉԻ՞Ն ԵՆ ԴԵՄ»

 

Օրերս մինչ ՍԴ նախագահ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Հարությունյանի ղեկավարած պատվիրակությունը հանդիպում էր Վենետիկի մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ ու քննարկում սահմանադրական փոփոխությունների մի քանի կարեւորագույն կետեր, ժամանակ չկորցնելով` խորհրդարանական ընդդիմությունը շարունակում էր մերժել սահմանադրական բարեփոխումների գաղափարն ամբողջովին: Բացառությամբ ՀՅԴ-ի, ընդդիմության կողմից ակտիվ գրոհ է սկսվել: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն անգամ առաջարկել է միասնական ճակատ ձեւավորել` ընդդեմ սահմանադրական բարեփոխումների: Իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին` նշել է, որ չի ցանկանում խոսել մի գործընթացի մասին, որի շուրջ նույն հանձնաժողովում չկա միակարծություն եւ միատեսակ դիրքորոշում: Ընդդիմախոսների հայտարարությունների, ինչպես նաեւ Վենետիկի հանձնաժողովի մասնագետների հետ հանդիպման մանրամասների մասին «Իրավունքը» զրուցեց ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր ԳԱԳԻԿ ՂԱԶԻՆՅԱՆԻ հետ:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 10 Հուլիս 2015 18:22 )

Ուրբաթ, 10 Հուլիս 2015 16:09 Զարմանք

 

Ժամանակին, երբ Մահաթմա Գանդիին լրագրողը հարցրել էր, թե ի՞նչ կարծիքի է արեւմտյան քաղաքակրթության մասին, նա պատասխանել էր. «Կարծում եմ` լավ գաղափար կլիներ»: Գանդին միանգամայն իրավացի է նաեւ այսօր, քանզի ԱՄՆ նախագահ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ զարմանալիորեն հաստատեց, որ արեւմտյան քաղաքակրթություն գոյություն չունի: Նրա հերթական ասուլիսին անհարմար բան ստացվեց, քանզի ԱՄՆ նախագահը բերնից թռցրեց. «Հաշվի առնելով լրացուցիչ միջոցառումների սահմանումը, որոնք անցյալ ամիս հաստատվել են իմ կարգադրությամբ, մենք սկսում են «Իսլամական պետության» ուժերի արագացված վարժությունները` նրանց կազմում ընդգրկելով կամավորներին Անբար գավառի սյունիներից»: Ճիշտ է, Սպիտակ տան կայքը սղագրության մեջ փակագծերում նշել է, որ նախագահը նկատի ուներ Իրաքի զինված ուժերը, բայց, ինչպես ասվում է, ուշ է խմել «Բորժոմի», երբ երիկամներդ պոկվել ընկել են: Դե, արդեն խոստովանել է, թե ովքեր են վարժեցնում իսլամական վայրենիներին:

Մանրամասն...


Ուրբաթ, 10 Հուլիս 2015 15:38 Արտաքին Քաղաքականություն

«ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ» ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ ՏԱՆԵԼՈՒ ԹԵՄԱՆ ՄՆՈՒՄ Է ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

 

Ինչպես եւ սպասվում էր, այս օրերին ՌԴ-ում՝ Ուֆայում կայանալիք ԲՐԻԿՍ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան եւ Հվ. Աֆրիկա) եւ «Շանհայան համագործակցության կազմակերպության» (ՇՀԿ) զուգահեռ անցկացվող գագաթաժողովներում ընդունվեցին եւ ընդունվում են որոշումներ, որոնք ոչ միայն համաշխարհային, այլեւ՝ պատմական նշանակություն կարող են ունենալ: Առավել եւս, որ դրանց զուգահեռ՝ Ուֆայում երեկ իր աշխատանքն սկսեց նաեւ Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովը՝ ԵՏՄ անդամ երկրների նախագահների մասնակցությամբ:

Մանրամասն...


Ուրբաթ, 10 Հուլիս 2015 15:27 Գլխավոր Էջ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այն գագաթնաժողովները, որոնք այժմ տեղի են ունենում Ուֆա քաղաքում, ուր մասնակցում է եւ մեր երկրի նախագահը, ժամանակի ընթացքում անվանվելու են պատմական: Քանզի այդտեղ դրվում է ո՛չ ամերիկակենտրոն եւ ոչ՛ դոլարակենտրոն աշխարհակարգի հիմքը: Այնպես որ, ամառը հագեցած է, քանզի Ուֆայի գագաթնաժողովները չեն կարող չազդել եւ հաշվի չառնվել նաեւ ներքին քաղաքական հաշվարկներում եւ գործընթացներում:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 10 Հուլիս 2015 15:37 )

Ուրբաթ, 10 Հուլիս 2015 00:00 Թերթի տպագիր տարբերակը (PDF)

Իրավունք թերթ N77 10.07.15թ.

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 16 Հուլիս 2015 17:05 )