Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Երեքշաբթի, 14 Հուլիս 2015
Երեքշաբթի, 14 Հուլիս 2015 17:11 Փանջունի

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ


ՌԵԻՆԿԱՐՆԱՑԻԱ
Ըստ պատմաբանների` Հունաստանի եւ Եվրամիության միջեւ ծավալված ճգնաժամի ժանամակ Հունաստանի շահեկան դիրքը ցույց տվեց, որ Աքիլլեսից հետո Ցիպրասը Հունաստանի նոր Աքիլլեսն է:

% % %
ՊԱՐԱԿԱՆՈՆ ԱՎԵՏԱՐԱՆ(ՎԱՂԻՆԱԿ ՇՈՒՇԱՆՅԱՆԻՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԱՎԵՏԱՐԱՆ ՆՎԻՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Մայր աթոռից հայտնում են, որ վերջերս շրջանառության մեջ հայտնված «Ավետարան ըստ Վովայի» աշխատությունը պլագիատ չէ…

ՊՈՐՈՇԵՆԿՈՅԻ ՏՐՏՈՒՆՋԸ
Էս ինչ զուլում աշխարհա ա, Ռուսաստանը Ղրիմը վերցրեց, ԱՄՆ-ն` Օդեսան:

ԹԵ Ի՞ՆՉ ԵՂԱՎ, ԵՐԲ ՀԾԿՀ-Ն 60 ՄԼՆ ԴՐԱՄ ՏՈՒԳԱՆԵՑ ՀԷՑ-ԻՆ
(ԲԻԲԻՆԻ` ՀԾԿ-Ի ՆԻՍՏԻՑ ՀԵՏՈ ՌՈԲԵՐՏ  ՆԱԶԱՐՅԱՆԻՆ ԱՊՏԱԿԵԼՈՒ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ի՞նչ եմ արել որ, մի մուշտի եմ տվել:

% % %
ԱՆԱՊԱՏԱՅԻՆ ԷՖԵԿՏ, ԿԱՄ
ՄՈԼԱԽՈՏԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Ըստ բնապահպանների` չնայած ինչքան էլ փորձեցին նոր շարժմանը շուշանյանական էֆեկտ տալ, այնուամենայնիվ, այն վերափոխվեց դիետիկ դանդուռի…

% % %
ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ
(ՍՏԵՐԼԻԳՈՎԻ` «ԵՍ ԻՄ ՀԱՄԱՐ ՀԱՆԳԻՍՏ ԳԱՌՆԵՐ ԷԻ ԲՈՒԾՈՒՄ ԵՎ ԱՋԱԿՑՈՒՄ ՊՈՒՏԻՆԻՆ,
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ»
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Ռուս ուղղափառ եկեղեցու` Ստերլիգովի բուծածները իրականում գայլեր են եղել` գառան դիմակով:

 

 

ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ` ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ

Ջրում է նա, ով վերջինն է ջրում:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 14 Հուլիս 2015 17:19 )

Երեքշաբթի, 14 Հուլիս 2015 17:03 Քրեական

4-ԱՄՅԱ ԷՐԻԿԻ ՄԱՀՎԱՆ ՄԵՋ ՀԱՅՐԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է «ԱՐՄԱՎԻՐԻ ԲԺՇԿԻՆ»

Արմավիրից Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն հունիսի 16-ին տեղափոխված եւ մոտ 2 շաբաթ անց մահացած 4-ամյա Էրիկը «մեկ ամիս անց կդառնար հինգ տարեկան: Բայց իր ոտքով` վազելով հիվանդանոցի աստիճանները բարձրացող երեխաս նախ` Արմավիրի բժշկի պատճառով ընկավ ցնցումների մեջ, ապա՝ կոմայի, ու ընենց կոմայի, որ Երեւանի բժիշկները, որոնցից շատ շնորհակալ եմ, էլ ոչինչ անել չկարողացան»,- մեզ հետ զրույցում բավական վրդովված եւ հուզված ասաց իր արու զավակին կորցրած հայրը` Սերգեյը, ով ՌԴ արտագնա աշխատանքի էր, բայց երեխային հիվանդանոց տեղափոխելուց հետո անմիջապես վերադարձել է: Փոքրիկ Էրիկի հայրը մեզ հետ զրույցում մասնավորապես նկատեց.

Մանրամասն...


Երեքշաբթի, 14 Հուլիս 2015 16:54 Սպորտ

ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՎԱՃԵՑ ՄԵԿ ՄԵԴԱԼ

 


 

Հարավային Կորեայի Կվանջու քաղաքում ավարտվեցին Համաշխարհային ուսանողական խաղերը: Մեր պատվիրակությունը մրցահարթակ էր մեկնել 12 մարզիկներով, որոնք հանդես են եկել սուսերամարտում, ձյուդոյում, թաեքվոնդոյում, լողում, թենիսում եւ մարմնամարզությունում:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 15 Հուլիս 2015 20:13 )

Երեքշաբթի, 14 Հուլիս 2015 16:51 Մշակույտ

ՀԱՄԱՍՅԱՆԻ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԱՎԹԱԾՆԵՐԻ ՍՐՏՈՎ ՉԷ


Վերջերս ավարտվեց հայազգի հայտնի դաշնակահար ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆԻ «Լույսի լուսո» խորագիրը կրող համերգային շրջագայությունը, որը մեկնակրել էր Զվարթնոց տաճարից, ընթացավ ու եզրափակվեց Արեւմտյան Հայաստանում, չէր կարող անհետեւանք մնալ, քանի որ թուրք ժողովրդի` Արեւմտյան Հայաստանի այժմյան տերերի սրտով չէ, որ հայկական երաժշտություն հնչի հենց իրենց տիրապետության տակ գտնվող հայկական եկեղեցում: Դա հատկապես հունից հանել էր Կարսի ազգայնամոլներն, որոնք բացահայտ սպառնացել են, որ ստիպված են հայի որս սկսել Կարսում. «Այսուհետ բոլորն իմանալու են իրենց չափն ու սահմանը: Փորձում են մեր համբերությո՞ւնը չափել: Կարո՞ղ է` մենք էլ Կարսի փողոցներում հայերի որսի դուրս գանք»:

Մանրամասն...


Երեքշաբթի, 14 Հուլիս 2015 16:48 Մշակույթ

ՇՆՈՐՀԱԼՈՒ ԱՂՈԹՔՆԵՐԻ ՇԱՐՔԸ ՄԱԵՍՏՐՈՆ ԿԴԱՐՁՆԻ ԵՐԳԱՇԱՐ

 

Օրերս «Իրավունք» թերթի խմբագրության «Ուղիղ կապ» խորագրի հյուրն էր ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ, ով մեկ ժամվա ընթացքում պատասխանեց ընթերցողների մի քանի տասնյակ հեռախոսազանգերին եւ ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 15 Հուլիս 2015 01:00 )

Երեքշաբթի, 14 Հուլիս 2015 16:41 Մշակույթ

ՕՌՆԵԼԱ ՄՈՒՏԻ. «ԶԳՈՒՄ ԵՄ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՄ ԾԵՐԱՆՈՒՄ»


Իտալացի կինոդերասանուհի ՕՌՆԵԼԱ ՄՈՒՏԻՆ Հայաստանում է: Նա արդեն հասցրել է շփվել հայ լրագրողների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին, լուսանկարվել, ինչու ոչ, ընդունել ջերմ սիրո խոստովանություններն ու մի փոքր էլ զարմանալ` ինչո՞ւ են Հայաստանում իր հետ իտալերեն խոսում: Նա հավանաբար անտեղյակ էր. հայերը իտալական կինոյի հանդեպ հատուկ թուլություն ունեն: Այդ մասին նրան տեղեկացրեց, «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը: Մուտին էլ ասաց, որ հաջորդ անգամ հաշվի կառնի:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 18 Հուլիս 2015 02:06 )

Երեքշաբթի, 14 Հուլիս 2015 16:33 Ձեր իրավունքները

ՊԱՐՏՔԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ

- Մի անձի կողմից ահաբեկվելու փաստով ոստիկանության կողմից նյութեր նախապատրաստվեցին, այնուհետեւ հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժվեց: Ոստիկանությունում ես բացատրություն տվեցի, որ ժամանակին մեր միջեւ գումարային փոխհարաբերություններ են եղել, պարտավորվել եմ վճարել, գումար չեմ ունեցել, չեմ վճարել: Այժմ իմ այդ բացատրությունը փորձում են օգտագործել որպես ապացույց դատարանում եւ իմ դեմ մտել են գումարի բռնագանձման պահանջի մասով: Արդյո՞ք դատարանը կարող է այն դիտել որպես ապացույց, եթե երբեւիցե ոչ փոխառության պայմանագիր եմ ունեցել, ոչ էլ ստացական եմ տվել:
Սարգիս

Մանրամասն...

Երեքշաբթի, 14 Հուլիս 2015 16:23 Հանրություն

«ԵԹԵ ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ԵԶԴԻ ՄԱՐԴՈՒՆ ԱՍԵՆՔ` ԵԶԴԻ, ՎԻՐԱՎՈՐԱԿԱ՞Ն Է, ՆՈՒՅՆՆ Է, ՈՐ ՄԵԶ ՀԱՅ ԱՍԵՆ` ՎԻՐԱՎՈՐՎԵՆՔ»

 

Վերջին շրջանում մամուլում ակտիվորեն հրապարակում ու տարածում են դեռեւս 2014 թվականի նոյեմբերին տեղի ունեցած մի միջադեպ, որով փորձում են սեպ խրել հայ եւ եզդի բարեկամ ժողովուրդների միջեւ: Մինչդեռ կատարվածը մասնավորապես վերաբերում է ազգությամբ եզդի Ամարյանների ընտանիքի ու ԴԱՀԿ աշխատակիցների միջեւ տեղի ունեցած վիճաբանությանը, որի առնչությամբ սկսվել է դատական գործընթաց: Իսկ այս ընթացքում Ամարյանների ընտանիքի մայրը` Նազիկ Ամարյանը, լրատվամիջոցներով գրոհ է սկսել` հայտարարելով, թե ԴԱՀԿ աշխատակիցները հայհոյում են եզդիներին:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 14 Հուլիս 2015 17:24 )

Երեքշաբթի, 14 Հուլիս 2015 16:19 Թեմա

Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆ. «ՃԻՇՏ ՉԷ ՀԻՄԱ ԻՄ ԿՈՂՄԻՑ ՈՐԵՎԷ ՏԵՍԱԿԵՏ ՀԱՅՏՆԵԼԸ»

Ինչպես հայտնի է, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով կալանավորվել են Կապանի բնակիչներ Գարեն Աթաջանյանը, Հենրիկ Ավագյանը եւ Գորիս քաղաքի բնակիչներ` Վիտալի Մինասյանը եւ Արա Բուդաղյանը: Առանցքային ֆիգուրը, հասկանալի է, Ա. Բուդաղյանն է, ում փաստաբանը մեզ հետ զրույցում հերքում է իր պաշտպանյալի մասնակցությունն այդ պատմությանը:

Մանրամասն...


Երեքշաբթի, 14 Հուլիս 2015 16:15 Թեմա

ՈՐՈՆՔ Ե՞Ն ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ

Հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական եւ փոխադարձաբար կարեւոր լինելը զուտ խոսքեր չեն, անկախ նրանից, որ երկու երկրների ռազմավարական դաշնակցությունը փորձում են նսեմացնել տնաբույծ «քաղաքագետներն» ու անձնական շահի պրիզմայով վերլուծություններ անողները:

Մանրամասն...


Երեքշաբթի, 14 Հուլիս 2015 15:33 Հանդիպում

ԱՐՑԱԽԸ ՈՍԿԵԴՐԱՄ ԿՈՒՆԵՆԱ՞, ԹԵ՞ ՈՉ

 

Ինչպես արդեն նշել է «Իրավունքը», ռուս հայտնի գործարար Գերման Ստերլիգովը գտնվում է Արցախում եւ արդեն իսկ ԼՂՀ զարգացման պլան է մշակել: Իսկ թե որքանո՞վ են դրանք համահունչ ԼՂՀ իշխանությունների տեսակետի հետ, «Իրավունքը» պարզեց ԼՂՀ նախագահի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻՑ:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 15 Հուլիս 2015 01:15 )

Երեքշաբթի, 14 Հուլիս 2015 15:27 Հանդիպում

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԲՅՈՒՐԵՂԱՑՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՆ Է»

 

Ամառը թեպետ կես դարձավ, սակայն մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչներ այդպես էլ դեռ չեն թեւակոխել արձակուրդային շրջան: Նրանցից ոմանք նոր կուսակցություն ստեղծելու գաղափարով են տարված, որոշները սեփական կաշին առաջիկա քաղաքական գործընթացներին փրկելու մասին են մտորում, մյուսներն էլ սահմանադրական բարեփոխումներին «ձեռնոց են նետել» ու «ճակատամարտում» են դեռեւս չեղած փաստաթղթի դեմ: Հենց այս քաղաքական վայրիվերումների մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԱԿ համահիմնադիր ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 14 Հուլիս 2015 17:35 )

Երեքշաբթի, 14 Հուլիս 2015 15:24 Զարմանք

Հիշում եք խորհրդային ժամանակների անեկդոտը «ցեխավիկի» լկստված լակոտի մասին, ով երկնքում ինքնաթիռ տեսնելով` սկսում է ոտքերը գետնով զարկել եւ բղավել. «Սամալյոտի միս եմ ուզում»: Ճիշտն ասած, մտքներովս չէր անցնի, որ բառացիորեն դա կարող է իրականություն դառնալ: Եվ ահա զարմանքով հայտնաբերեցինք, որ հայկական ծագում ունեցող մեծահարուստ ամերիկացի ԴԵՆ ԲԵԼԶԻՐՅԱՆԸ այս  կիրակի կազմակերպել էր ինքնաթիռների որս: Նա գնել էր բազում անօդաչու ինքնաթիռներ, եւ սպառազինված լինելով ինքնաձիգով, սեքսուալ արտաքինով ընկերուհու ուղեկցությամբ զբաղված էր ինքնաթիռի որսով: Դե ինչ, հերթական անեկդոտի վրա ծիծաղելիս միշտ հիշեք, որ կյանքը կարող է մատուցել դրա բառացի իրագործումը:

Մանրամասն...


Երեքշաբթի, 14 Հուլիս 2015 14:47 Արտաքին Քաղաքականություն

ՈՒՈՐԼԻՔՆ ԻՆՉ Է ԿՈՐՑՐԵԼ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ


Ուֆայում թեեւ արդեն ավարտվել է ԲՐԻԿՍ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան եւ Հվ. Աֆրիկա) եւ «Շանհայյան համագործակցության կազմակերպության» (ՇՀԿ) զուգահեռ անցկացվող գագաթաժողովները, սակայն դրանց հետ կապված մասնագիտական մեկնաբանությունները ոչ միայն չեն դադարում, այլ գնալով միայն նոր խորություն են ստանում: Ընդ որում՝ նաեւ ընթացիկ համաշխարհային առանցքային խնդիրներն են սկսել դիտարկվել այդ գագաթաժողովների հիմնական տրամաբանության համատեքստում:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 14 Հուլիս 2015 14:53 )

Երեքշաբթի, 14 Հուլիս 2015 14:41 Գլխավոր Էջ

ՄԵԿՆ ԱՐԴԵՆ ԳՆՈՒՄ Է, ՄՅՈՒՍԸ ՆՈՐ Է ԳԱԼԻՍ

 

Հայաստանի ներքաղաքական կյանքն այժմ արտաքնապես աղքատ է իրադարձություններով, փոխարենը իրադարձությունները կապված են մեր երկիր ժամանած 2 հռչակավոր այլազգիների հետ, ովքեր առաջին հայացքից քաղաքականության հետ կապ չունեն: Խոսքը ռուս մեծահարուստ Գերման Ստերլիգովի եւ իտալացի կինոաստղ Օրնելա Մուտիի մասին է: Բնականաբար, իրար բոլորովին նման չեն, մեկը` Ստերլիգովը, պատրաստվում է ժամանակավորապես մեկնել Ռուսաստան, մյուսը` Մուտին, նոր է ժամանել: Բայց երկուսն էլ շեշտեցին մեր երկրի այն առանձնահատկությունը, որը հայերից շատերը չեն նկատում:

Մանրամասն...


Երեքշաբթի, 14 Հուլիս 2015 00:00 Թերթի տպագիր տարբերակը (PDF)

Իրավունք թերթ N78 14.07.15թ.

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 16 Հուլիս 2015 17:06 )