Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Չորեքշաբթի, 15 Հուլիս 2015
Չորեքշաբթի, 15 Հուլիս 2015 17:52 Մշակույթ

ՆԱՍՏԱՍՅԱ ԿԻՆՍԿԻ. «ԵՐԲ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՔԵԶ ՄՈՏ Է ԳԱԼԻՍ, ՊԵՏՔ Է ԵՐԿՈՒ ՁԵՌՔՈՎ ԸՆԴՈՒՆԵՍ ԱՅՆ»


ՆԱՍՏԱՍՅԱ ԿԻՆՍԿԻՆ առաջին անգամ է գտնվում Հայաստանում: Այդ մասին կինոդերասանուհին հայտնեց նորաբաց «Հայաստան» կինոթատրոնում, որտեղ նրան ընդունեցին ջերմ ծափերով, ծաղկեփնջերով ու կարմիր գորգով: «Այս ամենը պարզապես հիանալի է: Ինձ շատ հաճելի է գտնվել այստեղ: Շնորհակալ եմ շատ ջերմ ընդունելության համար: Ձեզանից շատ բան ունեմ սովորելու»,- իր խոսքում ասաց Ն. Կինսկին` հավելելով, որ յուրահատուկ է գտնվել մեկ վայրում Օռնելա Մուտիի հետ:

Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 16 Հուլիս 2015 03:00 )

Չորեքշաբթի, 15 Հուլիս 2015 17:48 Մշակույթ

ՀԱՐՈՒԹ ԲԱԼՅԱՆԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ  ՄԵՆԱՀԱՄԵՐԳ է ԽՈՍՏԱՆՈՒՄ

 

Օրերս Սոչի քաղաքում կայացած  «ՏԱՐՎԱ ԵՐԳ» ամենամյա փառատոնից հետո, մի խումբ հայ երգիչներ ուղեւորվել են Անապա` համերգային ծրագրով: Իսկ մինչ այդ, «ՏԱՐՎԱ ԵՐԳ» փառատոնին մասնակցելու համար ԱՄՆ-ից ՌԴ էին մեկնել Արմենչիկը, Նորոն, Հարութ Բալյանը… «Իրավունքի» հետ զրույցում Հարութ Բալյանն  ասաց, որ ինքն ու ՌԴ մեկնած գործընկերները դրական լիցքերով են վերադարձել:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 15 Հուլիս 2015 17:46 Մշակույթ

«ՔՆՆԱԴԱՏ ՉԿԱ, ՔՆՆԱԴԱՏՆԵՐԻՆ ՎԱՂՈՒՑ «ՍԱՏԿԱՑՐԵԼ» ԵՆ»

 

Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, ՀՀ Վաստակավոր արտիստ ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ անհանգստացնում է մշակույթում տիրող անհասկանալի իրավիճակը` հատկապես հեռուստաեթերից հնչող երաժշտությունը: Արտիստը «Իրավունքին» պատմեց, որ նույնիսկ եթերից հնչող ոչ դուրեկան երաժշտության համար մի անգամ ստիպված է եղել իր արտասահմանցի հյուրերին ստել, որ դա ոչ թե հայկական, այլ` հնդկական հեռուստաալիք է, չնայած` հետո նրանք հասկացել են, որ դա հայկական ալիք է:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երկուշաբաթի, 27 Հուլիս 2015 13:37 )

Չորեքշաբթի, 15 Հուլիս 2015 17:42 Հանրություն

ՔԱՂՇԻՆՆ ԷԼ Է ԱՏԱՄՆԵՐԸ ՍՐԵԼ

Վերջերս բավականին տարօրինակ բողոքներ ենք ստանում մարզերի բնակիչներից: Օրինակ՝ գյուղական տան, ասենք՝ պատշգամբը, ինչ-որ կից շինություն, նույնիսկ՝ ցանկապատը կառուցելու համար Քաղաքաշինության նախարարության կողմից տուգանվում են: Թե ինչով է բացատրում վերը նշվածը ՀՀ քաղաքաշինության նախարարությունը, փորձեցինք պարզել Ճարտարապետության վարչության պետ Ն. Մարտիրոսյանից, ով մեր հարցին գրավոր պատասխանեց ընդամենը հետեւյալը.

Մանրամասն...


Չորեքշաբթի, 15 Հուլիս 2015 17:37 Հանրություն

ՀԻՄԱ ԷԼ՝ ՇԱՏ ԲԵՐՔԻ ՁԵ՞ՌՔՆ ԵՆ «ԿՐԱԿՆ ԸՆԿԵԼ»

Չնայած այս տարի բերքը բավական առատ է, եւ գյուղացիները «հակառակ կողմից» են բողոքում, որ մթերողները չնչին գներ են առաջարկում: Հաշվի առնելով, որ ցածր գներից ինչ-որ չափով օգտվում են քաղաքի բնակիչները, շրջանցենք այդ դժգոհությունները: Չնայած՝ այս կարգի տրտնջոցները դեռ կշարունակվեն, հաշվի առնելով, որ մթերման գների հետ կապված լուրջ մտահոգություն ունեն նաեւ խաղողագործները. նրանք եւս փաստում են, որ առատ բերք է սպասվում, բայց թե ով կմթերի եւ ինչ գներով, հայտնի չէ: Այս իրավիճակի շուրջ փորձեցինք զրուցել ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ ՌՈԲԵՐՏ ՄԱԿԱՐՅԱՆԻ հետ:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 15 Հուլիս 2015 17:28 Տնտեսություն

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԸ ՄՇԱԿՎՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆՈ՞ՒՄ

Թեմայի սկիզբը՝ թիվ 77-ում
Եվ այսպես՝ վրացական աղբյուրները պարբերաբար պնդում են, թե՝ Հայաստանից ոսկու հանքանյութը «մեծ մասամբ դուրս է հանվում արտասահման եւ մասնավորապես՝ Վրաստան եւ այնտեղ մշակվում է Մադնեուլի լեռնահարստացման կոմբինատում»: Խոսքը առաջին հերթին հայաստանյան առանցքային՝ Սոթքի հանքավայրի պաշարների մասին է: Իսկ Մադնեուլի լեռնահարստացման կոմբինատի հետ Սոթքի կապերի մասին նույն աղբյուրները բավականին հետաքրքիր մեկնաբանություն են տալիս:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 15 Հուլիս 2015 17:24 Քրեական

ԽԱՂԱՄՈԼՈՒԹՅՈ՞ՒՆԸ ՀԱՍՑՐԵՑ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ, ԹԵ՝ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԸ

Օրերս Արարատի մարզի գազալցակայաններից մեկում տղամարդու՝ նույն գազալցակայանի աշխատակցի կախված դի էին հայտնաբերել: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ 40-ամյա տղամարդը խնդիրներ է ունեցել գազալցակայանի տնօրենի հետ: Վերջերս էլ գազալցակայանի մոտ շահումով խաղերի ապարատներ են տեղադրվել, ինչը դարձել է ոչ միայն ամբողջ գյուղի ու անցորդների, այլեւ լցակայանի աշխատակիցների, գլխավորապես` Յուրայի սիրելի զբաղմունքը: Նա օրեր շարունակ մեծ գումարներ է տարվել, վիճակն այնքան է վատացել, որ վերադասը հրահանգել է այլեւս աշխատանքի չգալ:
Այս ամենը կապ ունի՞ ինքնասպանության հետ՝ փորձեցինք պարզել նախ Հայանիստ գյուղի գյուղապետ ԲԱԼԱԲԵԿ ՍԱՐԿԻՍՅԱՆԻՑ: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ չնայած մտերիմ հարաբերություն չի ունեցել հանգուցյալի հետ, սակայն գիտի, թե «ինչը հասցրեց նրան ինքնասպանության. գլխից դուրս պարտքերը»:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 15 Հուլիս 2015 17:20 Քրեական

«ՔՐԵԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԹԵԺ Է»

Վերջին ժամանակներս հայաստանյան քրեական հեղինակությունները կամ սպանվում են կամ` հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում: Դա խոսում է մեկ բանի մասին, որ քրեական աշխարհում խորքային հակամարտություն է ծավալվում: Վերջին թարմ դեպքերից մեկը քանքեռցի հայտնի մականունով Տույի ձերբակալումն է, իսկ երեկ հրազենային վնասվածքով թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Չուգուն մականվամբ Արթուր Հովհաննիսյանը, որտեղ էլ նա մահացել է:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 15 Հուլիս 2015 17:23 )

Չորեքշաբթի, 15 Հուլիս 2015 17:02 Թեմա

«ԵՎՐՈՊԱՅԻ, ԱՄՆ-Ի ԵՎ ՌԴ-Ի ՇԱՀԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՄՆՈՒՄ ԵՆ ԱՆՓՈՓՈԽ»

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախօրեին Վաշինգտոնում մասնակցեցին բարձր մակարդակի հանդիպումների, նրանք հանդիպումներ ունեցան Պետդեպարտամենտում, Պենտագոնում եւ Ազգային անվտանգության խորհրդում: Ահա այս հանդիպումներից հետո Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը երեկ` հուլիսի 14-ին մեկնեց Մոսկվա՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ խորհրդակցությունների համար: Նախատեսված է, որ այս այցելություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի վերջին կայցելեն նաեւ տարածաշրջան:
«Իրավունքը» զրուցեց հայաստանյան որոշ վերլուծաբանների հետ եւ փորձեց պարզել, թե ինչ է նշանակում Ջ. Ուորլիքի հերթական ակտիվությունը, եւ արդյոք այս հանդիպումներով պայմանավորված` ԼՂՀ հակամարտության կարգավորման շուրջ տեղի կունենա՞ն որոշակի զարգացումներ:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 15 Հուլիս 2015 16:58 Հանդիպում

«ԱՅԴ ՀԵՐՅՈՒՐԱՆՔՆԵՐԸ ՏԱՐԱԾՈՒՄ ԵՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՆԿԼԱՎԻԿՆԵՐԸ»

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) լրատվական ծառայությունից հայտնեցին, որ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ վեհաժողովի միակ պատգամավորն է, ով դեմ է քվեարկել Հելսինկիում ընդունված եւ Ռուսաստանը սուր քննադատության ենթարկած հռչակագրին: Ա. Գեղամյանի այս քայլից հետո որոշ լրատվամիջոցներ սուր քննադատության ենթարկեցին պատվիրակության ղեկավարին` իբր ՌԴ-ի շահը պաշտպանելու եւ Ռուսաստանին հաճոյանալու համար: Թեմայի շուրջ զրուցեցինք պարոն Գեղամյանի հետ:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 16 Հուլիս 2015 12:14 )

Չորեքշաբթի, 15 Հուլիս 2015 15:36 Զարմանք

Չէ, աշխարհն ակնհայտորեն շուռ է եկել: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է հայտարարել լոնդոնասեր ՍՏՅՈՊԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԸ հեռուստաեթերում. «Կոնչիտան էլ, կոնչիտայատերն էլ, ես Կոնչիտայի մասնագետը չեմ»: Հետաքրքիր է, Բրիտանական դեսպանատնից թույլտվություն վերցրե՞լ է այդպիսի բան ասելու, որպեսզի շահի հանրության սիրտը, թե ինքնագլուխ է արել, եւ վաղը նրանից պատասխան կուզեն, թե ինչպես է համարձակվել այդպես անպատվել եվրոպական հիմնական արժեքին: Բայց Ստյոպիկը Ստյոպիկ չէր լինի, եթե այդ առաջին դրական տպավորությունը տեղում չփչացներ. «Ազգովի դատապարտեցինք Զվարթնոցում փարթիների անցկացումը: Իսկ Գառնիում Վարդավառ փարթի կարելի՞ է»: Դե ինչ, միանգամից զարմանքով եւս արձանագրում ես, որ եթե մեկը էությամբ չհայ է, թեկուզ աշխարհը շուռ տա, այդպիսին էլ կմնա: Եթե Սաֆարյանի համար Վարդավառը «փարթի» է, էլ ինչ ասես... Ո՛չ բնությանն է պիտանի, ո՛չ մարդկությանը:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 15 Հուլիս 2015 15:02 Արտաքին Քաղաքականություն

ԻՆՉ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԻՐԱՆԻ ՀԵՏ ՎԵՑՅԱԿԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

 

Եվ այսպես՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ վեցյակի (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ անդամները եւ Գերմանիան) հետ համաձայնագիրը ստորագրված է: Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի համոզմամբ՝ դա պատմական նշանակություն ունեցող երեւույթ է, ու նրա հետ չհամաձայնելը դժվար է: Ամեն դեպքում՝ այս իրադարձությունը ոչ միայն Մերձավոր Արեւելքի եւ դրան հարեւան տարածաշրջանների, այլ համաշխարհային քաղաքականության մեջ միանշանակ իր որոշակի եւ էական շտկումները կմտցնի:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 15 Հուլիս 2015 15:08 )

Չորեքշաբթի, 15 Հուլիս 2015 14:52 Գլխավոր Էջ

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՈՒՈՐԼԻՔԻ ԵՎ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ

 

Արեգակնային ակտիվության բազում բռնկումները, որոնցով հարուստ էր այս տարին, աշխարհով մեկ բազում մարդկանց, այդ թվում եւ որոշում ընդունող քաղաքական այրերի ուղեղները վերածել են ցեխանման մի զանգվածի: ԱՄՆ-ում միասեռական ամուսնությունների օրինականացմանը եւ այդ զիբիլն աշխարհով մեկ տարածելու` պետքարտուղար Քերիի արտահայտած վճռականությանը հետեւել է ոչ պակաս անընդունելի մի որոշում` չնայած բողոքի ցույցերին, հուլիսի 25-ին Դետրոյտ քաղաքում բացվելու է սատանայի 3 մետրանոց արձանը: Ու  որ նայում ես արձանի մակետին` տեղով հակագեղագիտական է, նույնիսկ դժոխքի տիրակալի սեռի հարցում կողմնորոշվել չի լինում: Կարճ ասած, իսկական գենդեր է:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 15 Հուլիս 2015 00:00 Մշակույտ

ԿՐԿԻՆ ԻՆՏՐԻԳ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՇՈՒՐՋ

 

Դեռեւս 5 տարի առաջ Օձունի Սբ. Աստվածածին VI դարի եկեղեցին` գմբեթից մինչեւ հիմք, 5 ճաքով փլուզման առջեւ էր կանգնած:  2011 թվականին, Մոսկվայում ապրող գործարար, բարերար Մովսես Ձավարյանը, 750 հազար ԱՄՆ դոլարով ֆինանսավորել է Օձունի Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնումը, որը սակայն տեւեց 4 տարի: Օրերս բարերարը խոսելով «Օձունի նոր կյանքը» ծրագրի իրականացման մասին` ասել է, որ այսօր Օձունին արդեն վտանգ չի սպառնում, բայց ծրագիրն ամբողջությամբ չի արդարացրել իր սպասումները, ավելին` Հայաստանում պետության եւ բարեգործների համագործակցությունը չափազանց անարդյունավետ է, իսկ տեղական էլիտան անտարբեր է հուշարձանների ճակատագրի հանդեպ: Ըստ Ձավարյանի.

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 17 Հուլիս 2015 15:50 )

Չորեքշաբթի, 15 Հուլիս 2015 00:00 Սպորտ

ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՆՈՐ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ

 


 

Ամառային տրանսֆերային պատուհանը դեռ բաց է, ինչն ամեն պահ հանարավոր է դարձնում ֆուտբոլիստների տեղափոխություննները այս կամ այն ակումբ: Մինչ տրանսֆերային շուկայի բացվելը, շատ էին քննարկումները հայ ֆուտբոլիստների հնարավոր տրանսֆերների մասին, մինչդեռ այս պահին արդիական է միայն Արաս Օզբիլիսի տեղափոխությունը, միայն թե որ ուղղությամբ` հստակ ասել չի կարելի:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 17 Հուլիս 2015 17:09 )

Չորեքշաբթի, 15 Հուլիս 2015 00:00 Փանջունի

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ

 

ՉԷ ՄԻ ՉԷ ՑՈԳՈԼ
Ըստ Գյուղնախարարության` այս տարի «Ոսկե ծիրան» փառատոնի հայտնիներին տարիքային առումով նայելիս` գալիս ես եզրակացության, որ ավելի ճիշտ կլիներ փառատոնը վերանվանվեր «ոսկեծիրանաչիր»:

% % %
ԿԱՄԱԿՈՐ ՇՈՈՒԲԻԶՆԵՍԻ
ՍԱՆՁԱՀԱՐՈՒՄԸ

Ըստ Մշակույթի նախարարության` ՀՀ-ում  շոուբիզնեսի ներկայացուցիչների մի մասն այնքան գորշ են, որ 60-ն անց Օրնելա Մուտինն էլ է մի քանի օրում ֆուրոր արել:

% % %
«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻ» «ՄՈՒՏԻՏԸ», ԿԱՄ ՄԵՐ ՍԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԾԵՐԱՆՈՒՄ
Ըստ «Ոսկե ծիրան» փառատոնի կազմակերպիչների` հայերի կինոճաշակը Օռնելա Մուտիի պես է` չի ծերացել:
ԳՈԼՈԴՈՄՈՐԻ ԶՈՀԸ
Ըստ բախտագուշակների ասոցիացիայի` ԱԺ նախկին խոսնակ Արմեն Խաչատրյանը դեռեւս մի 5 տարի առաջ էր կանխատեսել Ուկրաինայի այսօրվա սննդի պակասը, դրա համար գնաց կերառատ Բելառուս:

% % %
ՃՇՏՈՒՄ
Ըստ «Հայոց աշխարհ» օրաթերթի խորագրի «հերոս» Ժուլվեռն Չիբուխչյանի` ինքը ազգակցական որեւէ կապ չունի «Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվիստ Արթուր Չիբուխչյանի հետ:

% % %
ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ
(ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ ԲՈՂՈՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ասա` ով է գլխավոր դատախազդ, ասեմ` ով է ընդդիմությունդ…

ՄԱՆՈՒՄԵՆՏՑԻՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՈՒԹՅՈՒՆԸ
(ԼԻՍԿԱՅԻ 5 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԱՆՈՑ ՏՈՒՆԸ ՄԱՆՈՒՄԵՆՏԻ ԲԱՐՁՈՒՆՔՈՒՄ
ՈՒՂՂԱԹԻՌՈՎ ՆԿԱՐԱՀԱՆՎԱԾ ՏԵՍՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ)

Ո՞վ է տվել Լիսկային սար, սարն ամենքիս է հավասար…

Մանրամասն...

Չորեքշաբթի, 15 Հուլիս 2015 00:00 Թերթի տպագիր տարբերակը (PDF)

Իրավունք թերթ N79 15.07.15թ.

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 16 Հուլիս 2015 17:07 )