Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Ուրբաթ, 17 Հուլիս 2015
Ուրբաթ, 17 Հուլիս 2015 17:02 Փանջունի

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԷՐՈՏԻԿԱ
ՀՅԴ-ականները ամեն անգամ նախարարի հրաժարականից հետո երազախաբություն են ապրում:

% % %
ՄԵՐԺԵՑԻՆ
(ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
ՊԱՇՏՈՆԸ ՀՅԴ-ԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ
ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Վենետիկի հանձնաժողովի, արդադատությունը Հայաստանում էն օրն ա ընկել, որ տվին ՀՅԴ-ին` չվերցրեց:

% % %

ԻՐ ՍԵՎ ԳՈՐԾՆ ԱՐԵՑ
Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովը որոշեց, որ նոր Սահմանադրությամբ նախագահը կընտրվի ոչ թե 7, այլ 6,93 տարով:

% % %
ՆԱԻՐԻՏՑԻՆԵՐԸ`
ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԻՆ
(ՆԱԻՐԻՏՑԻՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ
ՄԱՍ-ՄԱՍ ՀԻՄԱ, ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՎԵԼԻ ՈՒՇ ՏԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ,
ՕՍՏԱՊ ԲԵՆԴԵՐԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ)

Մենք մաս-մաս էլ կվերցնեինք, բայց ամբողջն է պետք ու հիմա:

ՍԱԼՅՈՒՏԸ ՆԵՐՍԻ՞Ց Ա
Ոստիկանությունից հայտնում են, որ իրենք հանցավոր աշխարհի ռազբորկաներին չեն խառնվում, քանի որ ցեցը ընկել ա, իրանք իրար կուտեն:

% % %
ՋԵՆՏԼՄԵՆՆԵՐԸ
Ըստ «Ոսկե ծիրանի» կազմկոմիտեի` Հայաստանի իշխանական եւ բիզնես աշխարհի որոշ ներկայացուցիչները այնքան ջենտլմեն են, որ ցանկանում են լուսանկարվել Օրնելա Մուտիի հետ: Միայն այդքանը:

 

 


% % %
СВОДКА
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ քանաքեռցի Տույի ձերբակալությունից հետո մնացել է վնասազերծեն Սարի թաղի Վային և Երրորդմասցի Վույին:

 

% % %
ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ
(ՄՈՍԿՎԱՆ` ԳԵՐՄԱՆ ՍՏԵՌԼԻԳՈՎԻ` ՄՈՍԿՎԱ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Москва слезам не верит…

 

 

 

ԱԽՄԱԽՍՏԱՆ

Զոոտեխնոլոգները հայտնում են, որ եթե ամբողջ աշխարհում ոչխարներին առաջնորդում է այծը` կազյոլը, ապա Ադրբեջանի հոտին առաջնորդում է ավանակը, այսինքն իշակը:

Մանրամասն...

Ուրբաթ, 17 Հուլիս 2015 16:57 Սպորտ

ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼԸ ԳՐԵԹԵ ԶԱՐՄԱՑՆՈՒՄ ԷՐ

 


 

Եվրագավաթների մրցաշարերում առաջին անգամ միանգամից 3 հայկական ակումբներ հաղթահարեցին առաջին փուլի արգելքը եւ հնարավորություն ունեցան պայքարել հաջորդ փուլի ուղեգրի համար: Քիչ էր մնում հայկական ակումբային ֆուտբոլը հրաշք գործեր, բայց ինչպես երեւում է, այս անգամ էլ ուրախությունը կարճ տեւեց:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 17 Հուլիս 2015 20:57 )

Ուրբաթ, 17 Հուլիս 2015 16:48 Մշակույթ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԼԱՏՖՈՐՄ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆՈՒՄ»

 

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում 2008-ից իրականացվում է Հայ-թուրքական կինոպլատֆորմ նախագիծ` փառատոնի եւ թուրքական «Անադոլու Քյուլթուր» կազմակերպության նախաձեռնությամբ: Բազմաթիվ են դեպքերը, երբ թուրք գրողներն ու ռեժիսորներն իրենց աշխատանքներում անդրադարձել են Հայոց ցեղասպանությանը` զուտ այն պատճառով, որ խեղաթյուրեն Ցեղասպանության հետ կապված փաստերը եւ տարածեն ապատեղեկատվություն:
Թե որքանով է նպատակահարմար Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին էլ իրականացնել այդ կինոպլատֆորմը, կարծում ենք, փառատոնի ղեկավարները լրջորեն չեն մոտեցել հարցին: Կամ էլ` առաջնորդվել են զուտ ամերիկյան մտածելակերպով, անտեսել 100 տարի առաջ կատարվածն ու եղբայրաբար ձեռք սեղմել թուրքի հետ` խաչ քաշելով աղաղակող փաստերի վրա:
Ամեն դեպքում կինոոլորտի գիտակների կարծիքներն այս թեմայի շուրջ տարբեր են ու վիճելի.

Մանրամասն...


Ուրբաթ, 17 Հուլիս 2015 16:43 Մշակույթ

«ՄԱՐԴԻԿ ՇԱՏ ԵՆ «ՄԽՏՌՎԵԼ», ՊԵՏՔ Է ՄԻ ՔԻՉ ՄԱՔՐՎԵՆ»

 

«Ելք չկա» ֆիլմը Հայաստանի բոլոր մարզերում ու երկրի սահմաններից դուրս ցուցադրվելուց, բազմաթիվ մրցանակների արժանանալուց հետո այժմ կինոսերների դատին հանձնվեց խտասկավառակի տեսքով:

Մանրամասն...


Ուրբաթ, 17 Հուլիս 2015 16:39 Մշակույթ

ԲԱՐԵՐԱՐԸ ՀԵՐՔՈՒՄ Է, ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ` ՊՆԴՈՒՄ

 

«Իրավունքը» նախորդ համարում անդրադարձել էր, որ դեռեւս 5 տարի առաջ Օձունի Սբ. Աստվածածին VI դարի եկեղեցին` գմբեթից մինչեւ հիմք, 5 ճաքով փլուզման առջեւ էր կանգնած: 2011-ին, Մոսկվայում ապրող գործարար, բարերար Մովսես Ձավարյանը, 750 հազար ԱՄՆ դոլարով ֆինանսավորել է Օձունի Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնումը, որը սակայն տեւել է 4 տարի: Օրերս բարերարը խոսելով «Օձունի նոր կյանքը» ծրագրի իրականացման մասին` ասել է, որ այսօր Օձունին արդեն վտանգ չի սպառնում, բայց ծրագիրն ամբողջությամբ չի արդարացրել իր սպասումները, ավելին` Հայաստանում պետության եւ բարեգործների համագործակցությունը չափազանց անարդյունավետ է, իսկ տեղական էլիտան անտարբեր է հուշարձանների ճակատագրի հանդեպ:

Մանրամասն...


Ուրբաթ, 17 Հուլիս 2015 16:26 Առողջապահություն


«ՇԱՔԱՐԱԽՏՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ ՁՄԵՐՈՒԿԸ ԽՈՐՀՈՒՐԴ ՉԻ ՏՐՎՈՒՄ»

 

- Հարգելի բժիշկ, կարելի է արդյոք ձմերուկով բեռնաթափման օր կազմակերպել: Ո՞ր հիվանդությունների դեպքում չի թույլատրվում այս գործընթացը:


Հարցին պատասխանել է ՀՀ ԱՆ Ֆիզիկական բժշկության եւ
կուրորտաբանության ԳՀԻ սննդաբան, գաստրոէնտերոլոգ ՎԱՐԴԱՆՈՒՇ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ.

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 18 Հուլիս 2015 01:57 )

Ուրբաթ, 17 Հուլիս 2015 16:22 Քրեական

ԱՅՍ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԿԱՐՈՂ Է ՔՐԵԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ

 

Վերջերս տեղի ունեցած աղմկոտ հանցագործություններից մեկն էլ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Օհանովի փողոցում գտնվող բնակարանում ռուսաստանաբնակ 46-ամյա գործարար Համլետ Ասատրյանի (Ազովի Համո) սպանությունն էր:
Դեպքն իր վրա ուշադրություն հրավիրեց այն առումով, որ մեծահարուստ գործարարի համարում ունեցող Հ. Ասատրյանը միաժամանակ ուներ բավականին ծանրակշիռ կապեր ոչ միայն ռուսաստանյան եւ հայաստանյան իշխանական եւ օլիգարխիկ շրջանակների հետ, այլ նաեւ համարվում էր, որ քրեական աշխարհում եւս «յուրային» է՝ հեղինակություն ունեցող անձնավորություն: Գումարած դրան՝ Հ. Ասատրյանը նաեւ Հայաստանում որոշակի բիզնեսներ ուներ, սեփականություններ: Մի խոսքով, թեեւ այս պահին վարկածների եւ մեղադրվողների պակաս չկա, սակայն այս սպանության հետքերը, ըստ քաջատեղյակ աղբյուրների, դեռ իրենց զգացնել կտան: Համենայնդեպս, որ անկախ եղած բոլոր վարկած-մեղադրյալներից, քրեական հետքն ամենեւին էլ չպետք է բացառել: Ամեն դեպքում՝ այն փաստը, որ սպանվածի մարմնում հայտնաբերվել է երկու գնդակ (5.45 եւ 9 մմ տրամաչափի), նշանակում է, որ օգտագործվել է երկու զենք՝ ինքնաձիգ եւ ատրճանակ: Իսկ դա էլ հուշում է, որ սպանությունն իրականացվել է երկու, այն էլ՝ փորձառու անձանց կողմից:

Մանրամասն...


Ուրբաթ, 17 Հուլիս 2015 16:18 Քրեական

ԱԲՐԱՀԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ. «ԱՐԹՈՒՐԸ ԻՄ ՄԵԾ ՏՂԱՅԻ ՍԱՆԻԿՆ ԷՐ»

 

Oրերս  իր շենքի բակում քրեական աշխարհում հայտնի Չուգուն մականունով 35-ամյա Արթուր Հովհաննիսյանի սպանությունը հրապարակային վարկածներից մեկով կապվում է ԱԺ պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդու` Արթուր Մանուկյանի անվան հետ: Այն բացատրությամբ, թե երիտասարդներն օրեր առաջ կոնֆլիկտ են ունեցել:

Մանրամասն...


Ուրբաթ, 17 Հուլիս 2015 16:14 Տնտեսություն

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԸ ՄՇԱԿՎՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆՈ՞ՒՄ

Թեմայի սկիզբը՝ թիվ 77 եւ 79-ում

Վրացական աղբյուրները միաբերան պնդում են, որ 2005թ.-ից՝ մասնավորեցումից հետո, Մադնեուլի լեռնահարստացուցիչ կոմբինատը էապես ավելացրել է իր ոսկու արտադրությունը՝ տարեկան կտրվածքով գերազանցելով 1-1,2 տոննան: Ընդ որում, Վրաստանում համապատասխան արդյունաբերական պաշարներ չկան: Ուստիեւ, առաջ է քաշվում այն վարկածը, որ Մադնեուլի կոմբինատում մշակվում է հայկական ոսկու հանքաքարը կամ խտանյութը:

Մանրամասն...


Ուրբաթ, 17 Հուլիս 2015 16:11 Հանրություն

ԷՍ ՇՈԳ ՈՒ ԿՐԱԿԻՆ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌԱՆՑ ՋՐԻ ԵՆ ԹՈՂԵԼ


Վերջերս առիթ էինք ունեցել անդրադառնալ Արարատի մարզի մի շարք համայնքների բնակիչների դժգոհություններին, որ այս շոգ օրերին զրկված են խմլու ջրից: «Ոնց որ անապատում լինենք, մի բաժակ ջուր ավել խմելու համար տնեցիներով կռիվ ենք տալիս. դե պատկերացրեք` ինչ վիճակում ենք: Դիմել ենք գյուղապետին, ինքն էլ պատասխանում է, որ իրեն էլ ասել են, որ էդպես պետք է լինի, պետք է հարմարվենք, որ չորս օրը մեկ էլ տալիս են, պետք է գոհ ու երջանիկ լինենք: Ջրի եղածն ինչ է, որ էդ էլ են կտրում ամբողջ օրը արեւի տակ համբալություն անող գյուղացուց»,- մեզ հետ զրույցում բավական վրդովված ասել էր Փոքր Վեդու բնակչուհի տիկին Ռոզան:

Մանրամասն...


Ուրբաթ, 17 Հուլիս 2015 16:07 Սպառողի անկյուն

Ո՞ՐՆ Է ԵՐԱՇԽԻՔԸ, ՈՐ ԱՊՐԱՆՔԸ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՉԷ

 

ՀՀ օրենքով սահմանված է, որ Հայաստանում արտադրվող յուրաքանչյուր ապրանքի վրա պետք է լինի մակնշում` արտադրության եւ պահպանման ժամկետ, սակայն օրենքի ոչ բոլոր կետերն են պահպանվում: Բազմաթիվ են դեպքերը, երբ ապրանքի վրա նշված է միայն պահպանման ժամկետը, իսկ արտադրության ժամկետի մասին՝ ոչ մի նշում: Պատճառն էլ դժվար չէ հասկանալ. նման ապրանքները միշտ «ժամկետի մեջ» են, անկախ նրանից, որ կարող են մեկ-երկու տարի առաջ արտադրված լինել:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 22 Հուլիս 2015 18:23 )

Ուրբաթ, 17 Հուլիս 2015 16:04 Զարկերակ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԿԱՐՃ ՍԱՀՄԱՆԸ ՇԱՀԵԿԱՆ Է ԻՐԱՆԻՆ


Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանաձեւը ներկայացվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քննարկմանը: Տնտեսական տեսանկյունից` այդ համաձայնագիրը նախատեսում է Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների վերացում, եւ դա, հասկանալի է, որ կբացի իրանական շուկան եւ հատկապես՝ Իրանի ածխաջրածնային հարուստ պաշարների ոլորտը: Իսկ դա մեկ բան է հուշում՝ ոչ միայն Իրանում, այլ նրա հարեւան ողջ տարածաշրջանում էապես կսրվի ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական մրցակցությունը: Իսկ թե դա ինչ ազդեցություն կունենա այս ամենը Հարավային Կովկասի եւ Ղարաբաղի վրա, «Իրավունքը» փորձեց ճշտել հայաստանյան վերլուծաբաններից:

Մանրամասն...


Ուրբաթ, 17 Հուլիս 2015 15:58 Թեմա

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՄՆԱ ՔՈՌՈՒՓՈՇՄԱՆ

 

Լոնդոնասեր քաղաքագետ ՍՏՅՈՊԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԸ մռայլ ապագա է կանխատեսում ընդդիմությանը: «Ոչ դեժավյուին» շարժում» ստորագրած իր ֆեյսբուքյան գրառման մեջ նա պնդում է.
– Սահմանադրական փոփոխությունների տարբերակին զրո մասնակցությունից հետո հայոց ընդդիմությանը նորից կմնա ծնկներին տալը, թե ինչքան վատ սահմանադրություն է ներկայացել Սերժ Սարգսյանը, եւ ինչքան գարշելի է ռեժիմը... Երկրորդ արարում, ինչպես 2005թ., կբոյկոտեն հանրաքվեն «ռեժիմը խուճապի մեջ է» պաթոսի ծիրին մեջ: Այնուհետեւ բոյկոտը չեն կարողանա  ամրագրել, ինչպես 2005թ.: Իսկ հետո մի քանի տարի մազփետոցի-լեզվակռիվ կտան իշխանության հետ` կեղծվել է, թե չի կեղծվել հանրաքվեն թեմայով: Դրանից հետո էլ էժանագին մուննաթ կգան արեւմտյան ու միջազգային կառույցների վրա, որ նա ընդդիմության օգտին հայտարարություններ չարեց, ինչպես օրինակ «Էլեկտրիկ Երեւանի» շարժման օգտին: Իսկ 2018-ից հետո էլ ծնկներին կտան` նոր դրամայի թեմատիկայով:

Մանրամասն...

Ուրբաթ, 17 Հուլիս 2015 15:55 Թեմա

ԸՆԴԴԻՄԱՄՈԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ

 

Նորմալ է ու նույնիսկ լավ է, որ շատերը դեմ են սահմանադրական բարեփոխումներին: Բայց հարցը նրանում է, որ դեմ լինողներից շատերն էլ դեմ են ոչ թե գաղափարապես, այլ ընդամենը նրա համար, որ փոփոխություններ առաջարկողը Սերժ Սարգսյանն է, իսկ Սահմանադրությունը ոմանց միգուցե այդքան էլ չի հետաքրքրում: Օրինակ` եթե նույն բարեփոխումները առաջարկեր ասենք ԼՏՊ-ն կամ Րաֆֆի Հովհաննիսյանը կամ Նիկոլ Փաշինյանը, կամ ԲՀԿ-ն կամ մեկ այլ քաղաքական ուժ, չի բացառվում, որ նույն դեմ լինողների մի մասը, որոնք վերոհիշյալ անձանց երկրպագուներից են, լավ էլ կողմ լիներ: Այսինքն, խնդիրը այստեղ ուղղակի ընդդիմանալու մոլուցքի մեջ է, ինչը ընդդիմամոլության դրսեւորում է, ու այդպիսի դրսեւորման մեջ գաղափար փնտրելն անիմաստ է:

Մանրամասն...


Ուրբաթ, 17 Հուլիս 2015 15:52 Թեմա

ՕԵԿ-Ը ԿԱՐԺԱՆԱՆԱ ԲՀԿ-Ի ՃԱԿԱՏԱԳՐԻ՞Ն

 

Վերջին շրջանում ՕԵԿ-ի ձեռնարկած քայլերից կարելի է հանգել այն եզրակացության, որ կուսակցությունը քաղաքական դաշտում նոր բրենդի ներքո «նորովի»  ներկայանալու փորձ է կատարում, որն անշուշտ չի կարող ինքնանպատակ լինել: Տեսակետ կա, որ Քոչարյանի` «ԲՀԿ» կոչվող պրոյեկտի տապալումից հետո կյանքի է կոչվել քոչարյանական մեկ այլ նախագիծ, որն այս անգամ արդեն իրականացվելու է ՕԵԿ-ի «ձեռքերով»: Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆՆ «Իրավունքի» այն հարցին, թե արդյո՞ք քաղաքական դաշտում ՕԵԿ-ի ակտիվացումը քոչարյանական նոր նախագիծ չէ, որը փաստորեն ներդրվում է ԲՀԿ-ի վերաֆորմատավորումից հետո, պատասխանեց, որ  ինքը լինելով կուսակցության ղեկավար` այլ կուսակցությունների գործունեությունը չի մեկնաբանում, բայց եթե ուզում են նույն նախագիծն իրականացնել, ապա ի՞նչ տարբերություն,  նույն վախճանը կլինի:

Մանրամասն...


Ուրբաթ, 17 Հուլիս 2015 15:45 Հանդիպում

Ո՞Ր ՈՒԺԵՐԻՆ Է ՄԻԱՎՈՐՄԱՆ ԿՈՉ ԱՆՈՒՄ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ

 

«Ընտրությունների ժամանակ լուրջ միավորումներ գրեթե չեն լինում, եւ ազդեցիկ քաղաքական ուժերը դրանց առանձին են մասնակցում: Պատկերացրեք` ինչպիսի արդյունք կարձանագրվեր, եթե ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» մյուս ոչ իշխանական ուժերի հետ միասնաբար մասնակցեին 2012-ի խորհրդարանական ընտրություններին: Իսկապես, արդյունքը կարող էր լինել բացարձակապես այլ` դրանից բխող հետագա հետեւանքներով հանդերձ», - ահա այսպիսի միտք է արտահայտել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը` օրերս հրապարակված իր հոդվածում: Թե արդյո՞ք այս համատեքստում կարելի է ասել, որ «Ալյանս» կուսակցությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին պատրաստ է, օրինակ, «Ժառանգություն» կուսակցության հետ միասնաբար հանդես գալ, «Իրավունքը» պարզեց հենց Տ. ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻՑ.

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 17 Հուլիս 2015 15:58 )

Ուրբաթ, 17 Հուլիս 2015 15:43 Հանդիպում

ԵԶԴԻՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ,ԱՆԳԱՄ ԱՌԱՆՑ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ, ՆԵՐԳՐԱՎՎԵԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԵՋ

 

Սահմանադրական բարեփոխումների նախագծի նախնական տարբերակի  գլուխ 4-ի հոդված 89-ի 2-րդ կետում ասված է. «Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների համար»: Այս մասին «Իրավունքը» պարզեց Եզդիների միության նախագահ, միջազգային ակադեմիայի ակադեմիկոս ԱԶԻԶ ԹԱՄՈՅԱՆԻ տեսակետը.

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 17 Հուլիս 2015 15:54 )

Ուրբաթ, 17 Հուլիս 2015 15:39 Հանդիպում

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄԱ ԷԼ ԴԵՄ Է, ՈՐ ԻՐԵՆՑ ԾՐԱԳՐԵ՞ՐՆ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՆՈՒՄ

 

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղարությունը հրապարակել է Սահմանադրության 1-7 գլուխների նախագծի նախնական տարբերակը: Գլուխներում եւ հոդվածներում առկա փոփոխությունները հատ-հատ չնշելով` միայն ընդգծենք, որ հրապարակված տարբերակի համաձայն, ՀՀ նախագահը կընտրվի 7 տարի ժամկետով եւ կունենա սահմանափակ հնարավորություններ, իսկ ԱԺ-ն կձեւավորվի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով:
Արդեն իսկ հայտնի տարբերակի վերաբերյալ ունեցած առարկությունների մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 17 Հուլիս 2015 16:02 )

Ուրբաթ, 17 Հուլիս 2015 15:36 Զարմանք

 

Ցանկացած ոք, ով փորձում է վերհիշել վաղ մանկությունը, անպայման կհիշի դրվագներ, թե ինչպես մանկապարտեզում սովորեցնում են, որ սուտ ասել չի կարելի: Սակայն զարմանալիորեն պարզվում է, որ, երեւի թե, ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ բաժին էր հասել վատ մանկապարտեզ, կամ միգուցե ծանր մանկություն: Ահա թե ինչ է խոսում Սիվիլիթասիչը Սահմանադրության նոր նախագծի մասին. «Ցանկացած ժողովրդավարության եւ պառլամենտարիզմի գրավականը կոալիցիոն կառավարություն ստեղծելու հնարավորությունն է: Նոր Սահմանադրության նախագիծն իսպառ բացառում է այդ հնարավորությունը եւ սահմանադրորեն ամրագրում քաղաքական մենաշնորհը: Սա ինքնին բավարար է, որ մենք ազգովի դեմ լինենք ներկայացված Սահմանադրության նախագծին»: Զարմանալի է, թե ինչպես հարգարժան պարոնը չտեսնելու է տալիս, որ նոր նախագծով կոալիցիաների հարցը լուծվում է ինքնաբերաբար եւ նույնիսկ պարտադիր` ԱԺ ընտրությունների երկրորդ փուլի միջոցով: Դե ինչ, եթե շատ պետք է մի բանը «քըխ» անվանել, ապա հանգիստ կարելի է սպիտակը սեւ անվանել, նայելով ուղիղ զրուցակցի աչքերին:

Մանրամասն...


Ուրբաթ, 17 Հուլիս 2015 14:36 Արտաքին Քաղաքականություն

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԹԵՄԱՆ ԹԵԺԱՆՈՒՄ Է

 

Աշխարհում կյանքը վերջին օրերին բավականին ռոմանտիկ, ջերմ երանգներ է սկսել ստանալ: Օրինակ՝ հռչակավոր Պամելա Անդերսոնը, որ վերջերս նամակագրություն էր սկսել ՌԴ նախագահի հետ, հիմա էլ ժամադրություն է խնդրում՝ ակնարկելով, որ եթե Պուտինը ընթրիքի հրավիրի, հաստատ, թեեւ մի քիչ տարիքն առած, սակայն դեռ դիրքերը պահպանող գեղեցկուհուց մերժում չի ստանա:

Մանրամասն...


Ուրբաթ, 17 Հուլիս 2015 14:30 Գլխավոր Էջ

ԵՐԲ ԹԱՔՑՎՈՒՄ Է ԴԵՄ ԼԻՆԵԼՈՒ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ

 

Ժամանակին մենք ենթադրում էինք, որ սահմանադրական բարեփոխումների քննարկումը մեկնարկելու է «երկաթը տաք-տաք ծեծելու» սկզբունքով, եւ այդպես էլ եղավ: Առաջին յոթ գլուխները արդեն հրապարակված են, մնացյալ գլուխները հրապարակվելու են մինչեւ ամսվա վերջ: Ինտրիգ մնալու են միայն անցումային դրույթները, որոնք առայժմ չեն ներկայացվելու:

Մանրամասն...


Ուրբաթ, 17 Հուլիս 2015 00:00 Թերթի տպագիր տարբերակը (PDF)

Իրավունք թերթ N80 17.07.15թ.

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 30 Հուլիս 2015 09:38 )