Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
21 22 23 24 25 26
27 28 29 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Երկուշաբաթի, 20 Հուլիս 2015
Երկուշաբաթի, 20 Հուլիս 2015 07:10 Թեմա

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՎԿԱՅՈՂ ԴՐՎԱԳՆԵՐ` ԲԱՇԳՅԱՌՆԵՑԻ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀՈՒՇԵՐՈՒՄ

Սկիզբը` այստեղ

Արևելյան Հայաստանը 1828 թվականից ազատագրվելով պարսկական լծից, այնուհետև դարձավ ռուսական կայսրության անբաժանելի մասը` անդրկովկասում, իսկ դրան հակառակ, արևմտյան Հայաստանը` 1828-29 թթ. ռուս-թուրքական պատերազմից ոչինչ չշահեց, և մնաց օսմանյան թուրքիայի հետամնաց-բռնակալական իշխանությունների ճիրաններում: Նշված ժամանակներից սկսած, արևելյան Հայաստանը սկսեց զարգանալ` կյանքի բավականին նշանակալից բնագավառներում և ամենակարևորը, հաստատվեց ռազմատնտեսական կայուն կապեր` հանձինս Ռուսաստանի հետ կապող երկաթգծի: Որպես Երևանի նահանգի, Կոտայքի շրջանի հին և կարևոր բնակավայրի` Բաշգյառնին չէր կարող անտարբեր մնալ արևմտահայության ճակատագրի հանդեպ, քանի որ, 20-րդ դարասկզբին` արևմտյան Հայաստանի 7-ը վիլաեթներում կատարվող բռնությունների և կոտորածների մասին, Սասունում, Զեյթունում, Վանում, Շապինգարահիսարում բռնկվող, և արյան ծովում թուրք դահիճների կողմից խեղդամահ արվող ժողովրդական-ազատագրական ապստամբությունների մասին լուրերը` հասնում էին Երևանի ՀՅԴ-ի կոմիտե, իսկ մինչև Բաշգյառնի` մնում էր ընդամենը 30 կմ: Ուստի, շատ օրինաչափ էր այդ պայմաններում` արևելյան Հայաստանի համապատասխան շրջաններում ու քաղաքներում, կամավորական-վրիժառու հայդուկային ջոկատների կազմակերպումն ու զինումը, և նրանց նախապատրաստելը` արևմտյան Հայաստանի ազատագրական պայքարի համար:

Դրոն և Գառնիի կամավորները

Ահա, այսպիսի արդար պայքարի համար կազմավորվեցին Բաշգյառնիի կամավորական հեծյալ-հետևակային չորս-հինգ վաշտերը` բաշգյառնեցի խմբապետեր Մարտիրոս Աբրահամյանի, Ղազար Քոչարյանի, Մակեդոն Հակոբջանյանի, Խնկո Ասատրյանի և Արտուշ Քոչարյանի գլխավորությամբ, որոնք իրենց մարտական սխրանքներով փայլեցին` 1915-17 թթ. Դիլմանի, Վանի, Բիթլիսի ճակատամարտերում, Մշո դաշտի, Սասնա Նախալեռների հայկական բնակավայրերի ազատագրական մարտերում, ինչպես նաև` 1918թ. Մայիսի 20-28-ին` Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատներում ու 1921 թ. փետերվարյան ապստամբության օրերին:
Նախորդ հոդվածում, բավականին մանրամասներ ներկայացրեցի բաշգյառնեցի կամավորների հուշերից, որոնք ես լսել էի իմ մանկության և պատանեկության տարիներին, երբ գտնվել էի արդեն ծերացող` բաշգյառնեցի կամավորների շրջապատում, կամ նրանց հետ աշխատել էի Գառնիի կոլտնտեսությունում ու սովխոզում` 1961-1966 թթ., ընթացքում: Արդեն, հասունության շրջանում, 1970-80 ական թվականներին, երբ ինքնուրույն «խորացա» Հայժողպատմության արահետներում, զգացի, որ բաշգյառնեցի կամավորների հուշերում կան անճշտություններ` կապված տեղանքի աշխարհագրական դիրքի, բնակավայրերի անվանումների և ռազմաճակատների, նրանց հրամանատար գեներալների ու գնդապետների անվան և ազգանվան հետ, սակայն դա այնքան էլ մեծ «ողբերգություն» չէր, քանի որ Հայաստան էր ներթափանցելու գիրք, որը նոր լույս էր սփռելու ոչ միայն բաշգյառնեցի կամավորների հերոսական սխրանքների մասին` հուշերի վրա, այլ նաև, լայն լուսաբանում էր տալու` լեգենդար զորավար Դրոյի հրամանատարությամբ, 1914 թ. Հոկտեմբերից, մինչև 1921թ. փետրվարյան ապստամբությունը` փառավոր-ազատագրական մարտական ուղի անցած` հայկական կամավորական 2-րդ, գնդի մասին: Խոսքը` Հայ ազատագրական պայքրի անվեհեր մարտիկ, բաշգյառնեցի ճանաչված խմբապետ Մարտիրոս Աբրահամյանի հեղինակած գրքի մասին է` «Իմ հիշելի հուշերը» վերնագրով երկհատորյակի, որը 1968 թվականին Հայաստան էր բերել խմբապետ Մարտիրոսի որդին` Դերիկ Աբրահամյանը, երբ որպես զբոսաշրջիկ` այցելել էր Թեհրանից Հայաստան, իսկ այնուհետև, հայրենի Գառնի` հարազատներին տեսակցելու նպատակով:

Խնկո

Պատմում է` 1904-21թթ. Արևմտյան Հայաստանի ազատագրական պատերազմի, Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատների մարտական փորձություններով անցած, Դրոյի հավատարիմ զինակից, իսկ Հայաստանի առաջին հանրապետության տարիներին` Դրոյի տեղակալ փետրվարյան ապստամբության ղեկավար Բաշգյառնեցի խմբապետ Մարտիրոս Աբրահամյանը.
– 1904 թ. հուլիսին, Երևանի ՀՅԴ շտաբի հրահանգով, նույն կոմիտեի անդամ Ղազար Քոչարյանի գլխավորությամբ, բաշգյառնեցի ութ կամավորական հայդուկներ ներկայացանք Կոտայքի շրջանի Բաշգյուղ (Ակունք), որտեղ կազմավորվում էր զինյալ-կամավորների հարվածային հարյուրյակը:
– Մեր խմբի տարեցը 32-ամյա Ղազարն էր` (հետագայում ճանաչված Մեծ Ղազար բաղգյառնեցի խմբապետ), իսկ ամենափոքրերը` ես և Խնկո Ասատրյանն էինք, հազիվ 18 տարեկան:
Այնուհետև,նկարագրելով կամավորական հարյուրյակի անցած մարտական ուղին, խմբապետ Մարտիրոսը գրում է.
– Մեր մարտական հարյուրյակի արշավանքը երկրորդն էր` 1896թ. հուլիսին տեղի ունեցած հայտնի Խանասորա արշավանքից հետո, որի ընթացքում մեր կամավորական ջոկատը Արևմտյան Հայաստանի Մուսուն-Զորի շրջակա լեռներում, արժանի դաս տվեց թուրք ու քուրդ միացյալ զորքերին, որոնք կեղեքում ու թալանում էին հայ բնակչությանը: Նշված արշավանքից վերադառնալուց քիչ անց, 1905թ. սկզբին, Բաշգյառնի է ներկայանում 20-ամյա Դրոն, որը Նիկոլ Դումանի հրամանով նշանակվել էր Կոտայքի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար: Դրոն զրույցի է հրավիրում Մուսուն-Զորի արշավանքին մասնակցած և մյուս կամավորներին ու Ղազարի, Մարտիրոսի և Խնկոյի գլխավորությամբ ձևավորում է բաշգյառնեցի կամավորների ջոկատ` 15-20 հոգի, աչքի ընկնող, համարձակ ու մարտունակ երիտասարդների ընդգրկելով Կոտայքի ինքնապաշտպանական ուժերի կազմում: 1905-1907թթ. ընթացքում, Կոտայքի ինքնապաշտպանական ուժերը, երիտասարդ հրամանատար Դրոյի գլխավորությամբ, կարողանում են արագ վերականգնել Կոտայքի ավազանի հայկական գյուղերի մշտական կապը` շրջանի ամենամեծ և կարևոր գյուղի` Բաշգյառնիի հետ, միաժամանակ կարգի են հրավիրում տեղաբնակ թաթարներին, Կոտայքի լեռներից քշում և հեռացնում են թալանչի քուրդ եկվոր ավազակախմբերին, ապահովում` հարևան Ղամառլուի (Արտաշատ), Վեդիի, Մասիսի և Դարալագյազի` Եղեգնաձորի շրջանների անվտանգությունը նաև: Ապագա խմբապետներ Ղազար Քոչարյանն ու Մարտիրոս Աբրահամյանը, կարճ ժամանակահատվածում դառնում են համարձակ ու անվեհեր կռվողներ, մասնակցելով` Նախիջևանի հայ-թաթարական բախումներին, իսկ 1908 թվականին, արդեն, ինտերնացիոնալ 200-յակի կազմում` մասնակցում են պարսկական հեղափոխությանը, մարտնչելով Իբրահիմ-խանի զորքերի դեմ:

Մակեդոն

Դժբախտաբար, տուն վերադառնալիս, Նախիջևանի սահմանին` Ղազարն ու Մարտիրոսը ձերբակալվում են ցարական ժանդարմների կողմից, և դատապարտվում երեք տարվա ազատազրկման, որից` 1 տարի ու կեսը անցկացնում են Նախիջևանի բանտում, իսկ մնացած մասը` Դոնի Ռոստովի Նովոչերկասկի բանտում: Այդ ժամանակահատվածում, նրանք ժամանակավորապես բաժանվում են իրենց սիրելի հրամանատար Դրոյից, սակայն բանտում եղած երեք տարիներին` սերտ-մտերմական կապեր են հաստատում հեղափոխական գաղափարների համար դատապարտված` ԼեռնաՀայաստանի ապագա սպարապետ Գարեգին Նժդեհի հետ: 1911 թվականին, նրանք երեքն էլ ազատվում են բանտից, սակայն Նժդեհին ցարական իշխանությունները արգելում են Հայաստան վերադառնալ, իսկ Ղազարն ու Մարտիրոսը վերադառնում են Բաշգյառնի, որտեղ գյուղի անվտանգությունը, շրջակա Միլլիդարայի թուրքական 42 գյուղերի ավազակախմբերի թալանից` պաշտպանում էին ապագա խմբապետներ Մակեդոնը, Խնկոն և Արտուշը` իրենց կամավորական զինված փոքրիկ խմբերով: Անհրաժեշտ եմ համարում նշել, որ արևելյան Հայաստանի երիտասարդությունը ծառայելով ցարական-ռուսական բանակում, ձեռք էին բերում մասնագիտական հմտություններ, տիրապետում էին ռուսաց լեզվին և դառնում էին հասարակության համար առաջավոր դեմքեր: Այսպես, ռուսական բանակի շարքերում էին կռվել` ապագա խմբապետ Մակեդոն Հակոբջանյանը, որը 1904-5թթ. ռուս-ճապոնական պատերազմի մասնակից հեծելազորային էր`(կավալերիստ), խիզախ ու առաջադեմ երիտասարդ հրամանատարներ էին` Մարտիրոսի հարյուրյակի երկու բաշգյառնեցի 50-ապետերը` Գևոյի Ռուշանը, որը զոհվեց 1918թ. մայիսի 28-ին, Բաշապարանի ճակատում` իր հիսունյակը` թուրքերի դեմ սվինամարտի տանելիս և Բաբոյենց Ծերունը, որը զոհվեց 1920թ. հունիսին, Իլանդաղի սարի կռվին` պաշարված Մեծ Վեդին ազատագրելիս, ինչպես նաև խիզախ հեծելազորայիններ-բաշգյառնեցի Կոգայենց Հուսեփը և մի քանի հարյուր այլ բաշգյառնեցի զինվորներ, որոնք ծառայլ էին ռուսական բանակի շարքերում: Կարծում եմ այսքանն էլ բավարար է, որպեսզի մեր հետաքրքրասեր ընթերցողը պատկերացում կազմի, թե ինչպես և ինչ պայմաններում էին Բաշգյառնիում կազմավորվում կամավորական վաշտերը, որոնք ամեն րոպե պատրաստ էին անցնելու արևմտյան Հայաստան` մասնակցելու մեր ժողավրդի փրկության մարտական գործողություններին: Եվ ահա մոտեցավ այդ օրհասական ժամանակը` 1914թ. օգոստոսի 1-ին սկսվեց առաջին աշխարհամարտը, իսկ սեպտեմբերի երկրորդ շաբաթվա սկզբին, երբ բաշգյառնեցի կամավորական երիտասարդները վերադառնում էին գերեզմանոցից` սուրբ խաչից, լուր ստացան, որ շտապ նամակ է եկել Երևանի ՀՅԴ-ի շտաբից, շարունակում է խմբապետ Մարտիրոսը.
– Նամակը` հրամանատար Դրոյից էր և շատ շտապ տեղեկացնում էր Ղազարին ու ինձ, որ կամավորականների համապատասխան անձնակազմով ներկայանանք Երևան, ռուսական զորքերի առաջապահում կամավորական հայկական ջոկատներն էլ են գնալու` արևմտյան Հայաստանը ազատագրելու: Հաջորդ օրը, բաշգյառնեցի կամավորների 1-ին խումբը` թվով 35 կամավորներ, Ղազարը, ես, Խնկոն և Մակեդոնը Երևանում ներկայացանք պարոն Դրաստամատ Կանայանին, այսինքն` 1905 թվականից` մեր երիտասարդ հրամանատար Դրոյին, գրում է խմբապետը Մարտիրոսը: Մի 3 օրից արդեն, Դրոյի կամավորական 2-րդ. գումարտակը Սուրմալուի դաշտավայրում էր, և գեներալ Նիկոլաևի դիվիզիայի առաջապահ զորամասերի կազմում` սկսվում են ազատագրական մարտական գործողությունները:
Մեր նախորդ հոդվածներում, բավականին մանրամասներ ենք նկարագրել` Դրոյի 2-րդ կամավորական զորամասի անցած մարտական գործողությունների մասին, որտեղ քիչ չեն նաև` բաշգյառնեցի կամավորների կատարած սխրագործությունների մասին պատմությունները, ուստի, սկսած այս պահից, կնկարագրենք այն պատմական դրվագները, որոնցում` բաշգյառնեցի կամավորները ազատագրում, փրկում են` մեր արևմտահայությանը` հատկապես կանանց, երեխաներին և ծերերին: Մեկ անգամ ևս` հիշենք Դրոյի արծիվներին, որոնց հավատարմությամբ ու քաջությամբ էին պայմանավորված հրամանատար Դրոյի հաջողություննրն ու հաղթանակները: Եվ այսպես` 1914թ. հոկտեմբերից մինչև 1918թ. մայիսի սկիզբը` Դրոյի կողքին էին նրա հավատարիմ զինակից` տեղակալ Արմեն Գարոն, օգնական Ռիժա Վարդանը, երեք հարյուրապետեր` Կարպեցի Օնեն, Բաշգյառնեցի Մարտիրոս Աբրահամյանը և Դավալեցի Խոսրով Եղիազարյանը, հեծյալ-հիսունապետեր` Դարալագյազցի Յապոնը, Գանձակեցի Զեմլյակը` Հարություն Նարումյանը, որը զոհվեց Բաշ-Ապարանի ճակատում` 1918թ. Մայիսի 28-ին, իսկ Խոսրով Եղիազարյանը զոհվեց նույն թվականի մայիսի սկզբին` Արարատ լեռան դիմացի հայկական գյուղերի բնակչության փրկության համար բռնկված մարտերում: Դրոյի ողջ մնացած զինակիցները` մինչև 1921թ. Հունվարը, այսինքն` Դրոյի արտասահման մեկնելը` նրա կողքին էին և մարտնչում էին Հայաստանի առաջին հանրապետության ներքին և արտաքին թշնամիների դեմ:

Վասպուրականի բնակչության փրկությունը

Դրո

Անցնենք պատմական կարևոր նշանակություն ունեցող հետաքրքրական դրվագներին, այսինքն` մեր նպատակային բուն նյութին, որի նկարագրությունը` ցեղասպանության ապացույցներ ու տվյալներ է պարունակում: Նկատենք, որ մահմեդական քրդերը ոչ թե հավատարիմ էին ծառայում սուլթան Համիդին, և դրա համար էր քրդական 7 հազար հեծելազորը կոչվում «Համիդեա», այլ այն պատճառով, որ թուրքական իշխանությունները կաշառում էին քրդական ավազակախմբերին, որպեսզի հայերի կոտորածն ու թալանը քրդերի ձեռքով կատարեին, և անհրաժեշտության դեպքում մեղքը բարդեին քուրդ ոհմակների վրա:
Եվ ահա, 1914թ. նոյեմբերին, դեպի Ալաշկերտ ու Վան մարտերով առաջացող ռուսական զորամասերին, և Դրոյի 2-րդ. կամավորական գումարտակին կատաղի դիմադրություն են ցույց տալիս միացյալ թուրքական ու քրդական զորքերը, և նրանց մեջ` աչքի են ընկնում քուրդ հեծյալ ավազակախմբերը: Կատաղի մարտեր են բռնկվում ընթացքից` քրդական Կավրե Շամե գյուղի գրավման համար:
Այդ մարտում շատ անհանգիստ է եղել հրամանատար Դրոն, միայն մի քանի րոպե է շունչ առել, կամ ծխել, և իր նժույգին ապավինած, կարծես թշնամու կողմից աննկատ մնալու համար, ամուր տեղավորվել է թամբի և ձիու պարանոցի միջև` սուրացել է դեպի մարտական դիրքերը և ապա վերադառնալով հրամանատարական կետ, ներկաներին ասել է, որ խիզախորեն, հերոսաբար են կռվում իր կամավորները: Եղել են պահեր, երբ մարտական դիրքեր են գնացել, տեղակալներից որևէ մեկը և հաղթական ողջյուններ են բերել հրամանատար Դրոյին: Այդպիսի փաստերից մեկն է` Բաշգյառնեցի Մակեդոնի հաղորդած երկտողը.
– Դրոյին ասեք, որ եթե մենակ էլ մնամ, միևնույն է` թուրքերը Կարմիր սարի երեսը չեն տեսնելու:
Հետաքրքիր և մտահոգ խոսակցություն է եղել Դրոյի և հարյուրապետ Մարտիրոսի միջև, որը ներկայացնում ենք նույնությամբ,ինչպես որ եղել է իրականում: Խմբապետ Մարտիրոսը անկեղծ հավատարմությամբ ու հոգատարությամբ դիմում է իր հրամանատարին.
– Պարոն Դրո, քիչ հանգստացեք, այս անգամ էլ ես գնամ մարտական դիրքեր…:
Հետևում է Դրոյի հետևյալ պատասխանը.
– Մարտիրոս, իսկ ինչո՞ւ ես մտածում, որ դու ավելի շատ արյուն ունես մեր Հայրենիքին տալու համար, և նույն պահին` նժույգով սուրում է դեպի մարտական դիրքերը, որտեղ` Մակեդոնի, կարպեցի Օնեի և Յապոնի կամավորները խիզախ սվինամարտով հետ էին մղում թուրք ու քուրդ միացյալ ոհմակներին: Հետվերադարձի ճանապարհին, թշնամու արձակած տեղատարափ գնդակներից վիրավորվում է Դրոն, և մի կերպ իրեն պահում է նժույգի վրա` հասնելով հրամանատարական կետ, որտեղ զինակիցները զգալով նրա ծանր վիճակը` արագ կերպով նժույգի վրայից իջեցնում են հրամանատարին: Այնուհետև, Դրոյի արագ տեղափոխման հարցը կազմակերպում են` Մարտիրոսի հարյուրյակի բաշգյառնեցի կամավորները, որոնք մի քանի տասնյակ կիլոմետր, իրենց ուսերի վրա պահած, հրամանատարին հասցնում են Սուրմալուի Իգդիր քաղաք` Դրոյենց տուն, որտեղից, Դրոյի հայրը` Մարտիրոս-աղան, իր որդուն գնացքով տեղափոխում է Թբիլիսի` Արամյան հիվանդանոց, ուր ճանաչված պրոֆեսոր Միրզախանյանը առանց վիրահատական միջամտության` փրկում է Դրոյի կյանքը: Նշենք նաև, որ կրծքավանդակում ստացած ծանր վերքից`հրաշքով է փրկվել լեգենդար հրամանատար Դրոն, և այնուհետև, թշնամու հրացանային գնդակը` թոքից 1-2 սմ. հեռավորության վրա, որպես փակ վերք կրելով, մարտնչել է մինչև 1921թ. հունվարը, և ապրել մինչև 1956 թվականի մարտի 8-ը:
Վերադառնանք Արևմտյան Հայաստանի ազատագրության համար ծավալված մարտական գործողություններին: 1915թ. մարտին, հրամանատար Դրոն ապաքինված` վերադարձավ ռազմաճակատ, որտեղ ստանձնեց իր 2-րդ. գումարտակի հրամանատարությունը, սակայն պարզվեց, որ Ալաշկերտից-դեպի Վան, ազատագրական երթով գնացող` գեներալ Նիկոլաևի դիվիզիայի հարձակումը անորոշ ժամանակով դադարեցվել է, իսկ դրա հետ մեկտեղ, պարզ էր, որ կամավորական 2-րդ. գումարտակն էր անգործության մատնվում, քանի որ, այն գործում էր նշված դիվիզիայի առաջապահ զորամասերի կազմում: Այդ ծանր օրերին, հակասական լուրեր էին ստացվում ապստամբած և պաշարման մեջ գտնվող Վան-քաղաքից, պարզ էր, որ օսմանյան դահիճները ցանկանում էին արյան ծովում խեղդամահ անել` ըմբոստ ու ազատատենչ Վասպուրականի հայ ազգաբնակչությանը: Այդ նպատակով էլ` Վանը պաշարել էին Դիլմանի ճակատում պարտություն կրած և վերջնական ջախջախումից փրկված` Խալիլ-բեյ-փաշայի դիվիզիայի ոհմակների մնացորդները, և միջագետքում հայտնի` արյունարբու Յաղուբ Շևքյաթ-փաշայի զորքերը: Մոտենում էր ապրիլ ամսվա վերջը, սակայն ռազմաճակատում հարձակման ոչ մի նշաններ չէին երևում, որպիսի փաստերը խիստ անհանգստացնում էին Դրոյին ու նրա նվիրյալ շատ զինակիցների: Մի պահ, հասունացավ այսպիսի միտք, հատկապես Դրոյի և Նժդեհի մոտ, որ խիզախ հրամանատարներից և կամավորական- զինվորներից` կազմել առանձին նշանակության մարտական հարյուրյակ, և սարերով ու ձորերով, հնարավորինս կարճ ճանապարհներով` հասնել պաշարված Վանին օգնության…: Այս նախաձեռնությանը շտապում են միանալ բաշգյառնեցի խմբապետներ Մարտիրոսը, Խնկոն ու Մակեդոնը` իրենց կամավորների հետ միասին, սակայն բարեբախտաբար, այդ օրերին, ռուսական նշված դիվիզիան վերսկսում է իր հարձակողական գործողություններըև առաջանում դեպի պաշարված Վան: Դրոյի կամավորական 2-րդ. գումարտակը, մայիսի 2-ին, Վանը ազատագրող ռուսական զորամասերի առաջապահի կազմում` գրոհում էր Վանը թալանող և հայ բնակչությանը սրի քաշող` օսմանյան դահիճներին ու մահմեդական քրդերին:
Զորավար Անդրանիկի 1-ին, Համազասպի 3-րդ, Քեռու 4-րդ. և մյուս կամավորական ջոկատներնու հեծյալ խմբերը` Վան հասան մայիսի 3-ին և 4-ին` Վանա ծովի հարավային ափով գրոհող ռուսական Կովկասյան 2-րդ. հետևակային, կամ Սալմաստյան դիվիզիայի կազմում` գեներալներ Չերնոզուբովի և Թովմաս Նազարբեկովի հրամանատարությամբ: Նախորդ հոդվածներում, բավականին մանրամասներ ենք նկարագրել, Վանի ազատագրումից հետո, մինչև նույն թվականի օգոստոս ամիսը, այսինքն` մինչև ռուսական զորքերի անսպասելի նահանջը, թե ինչպիսի կառավարման կարգ է հաստատվել Վանի նահանգում` Արամ Մանուկանի և նրա համախոհների կողմից, և ինչպիսի բարեփոխման ծրագրեր է կազմվել, որոնք դժբախտաբար չիրականացվեցին, քանի որ, նշված նահանջը նոր ողբերգություն բերեց Վանի Վիլայեթի և Ալաշկերտի հայ ազգաբնակչության համար:
Դրոյի 2-րդ, գումարտակի, և նրա շարքերում մարտնչող բաշգյառնեցի կամավորականների դերակատարությունը մեծ է, Վանի նահանգի բնակավայրերից հատկապես` Արճեշի, Բերկրիի, Շատախի, Մոքսի և մյուսների ազատագրման գործում, - գրում է խմբապետ Մարտիրոսը, սակայն նշված տարածքների հայ ազգաբնակչության հույսերն ու ազատագրական իղձերը չիրականացան, քանի որ, նշված տարվա օգոստոսից սկսված` ռուսական զորքերի նահանջը` սկիզբ դրեց գաղթի ու տեղահանության համար: Այնուհետև, աշնան ամիսներին, հայկական կամավորական ստորաբաժանումները, հատկապես` Անդրանիկի 1-ին և Դրոյի 2-րդ գումարտակները ստանձնեցին` Վանի նահանգից, և Ալաշկերտի տարածաշրջաններից տեղահանված գաղթականների քարավանների զինված ուղեկցումը, պաշտպանելով նրանց, հատկապես` քրդական զինված ու թալանչի ավազակախմբերի հարձակումներից:
Բաշգյառնեցի կամավորները բավականին մեծ քաջագործություններ են կատարել նշված տեղահանված գաղթականության քարվանների երթը` անվտանգ տեղ հասցնելու ճանապարհին, սակայն այդ մասին առավել կարևոր` է 100, (հարյուր) հայ երեխաների փրկության դրվագը, որի մասին խմբապետ Մարտիրոսը առանձնակի հետաքրքրությամբ է նկարագրում իր հուշերի գրքում:
Այդ մասին, հնարավոր չէ առանց հուզմունքի կարդալ, քանի որ Մարտիրոսը կենդանի խոսքով, այնքան բնական, պատկերավոր է ներկայացնում կատարվածը, որ մարդ մտովի վերադառնում է` 100 տարի առաջ կատարված այդ անմարդկային գազանությունների աշխարհը, և անսահման ատելությամբ է լցվում այդ թուրք կոչեցյալ կենդանու նկատմամբ, որն ավելի շատ նման է օձի ու գայլի, քան թե` սովորական մարդու: Եվ դիպուկ է նկարագրել մեծն Հ. Թումանյանը, որ Էվոլուցիան թուրքերի կյանքում, ընդամենը մարդակերից-մարդասպան դառնալու մեջ է կայանում: Նշենք, թե Մարտիրոսը ինչպես է նկարագրում հարյուր հայ երեխաների փրկության դրվագը` չմոռանալով պատշաճը մատուցել իր մարտական ընկերոջը` խմբապետ-առյուծասիրտ Մակեդոնին, գովաբանելով նրա հնարամտությունն ու քաջությունը, խիղճն ու հայրենասիրությունը և վերջապես մարդկային բանականությունը:
Մեջբերում ենք հեղինակի բուն նկարագիրը` այդ մասին.
– 1915թ, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, մեր նահանջող կամավորական զորամասը` աշխատում էր ապահովել Վանից, Ալաշկերտից և մյուս հայկական տարածքներից տեղահանված հայ գաղթականության երթը, որոնց մենք ապահովում էինք զինված պահակախմբերի ուղեկցությամբ, սակայն ահավոր ծանր դժվարություն էր ներկայացնում` համատարած ձյունածածկ լեռնային ճանապարհներով` երեխաների տեղափոխման հարցը: Այստեղ էր, որ փայլեց Մակեդոնի հնարամտությունը:
Նա իր վաշտի մարտիկների ուժերով` շինանյութ ձեռք բերեց և պատրաստեց 1 տասնյակ մեծ սահնակներ ու թաղիքապատեց-տաքացրեց դրանք, տեղավորեց յուրաքանչյուրի մեջ տասական երեխա` փրկելով հարյուր հայ երեխաների կյանք: Երբ բավականին ճանապարհ անցնելուց հետո, սահնակներին լծած եզները ձյան ու բուքի մեջ սատկեցին, Մակեդոնը անձամբ, իր զինվորների հետ` մի քանի տասնյակ կիլոմետր ճանապարհ, ձյան ու բքի մեջով քաշեցին սահնակները` հասցնելով Սուրմալուի կենտրոն-Իգդիր, որտեղ փրկված երեխաներին հանձնեցին համապատասխան բժշկական ու մյուս փրկարար ծառայություններին: Կարդալով, հարյուր տարվա վաղեմությամբ` այս հետաքրքրական դրվագի մասին, ոչ միայն որպես ազգությամբ հայ մարդը, այլ ընդհանրապես` խիղճ ու բանականություն ունեցող մարդը, լավ պետք է զգա, որ 100 անմեղ հայ երեխաներ ազատվել են թուրք դահիճների ձեռքից, այսինքն, փրկվել են` Հայոց եղեռնի ճիրաններից…:

ԲԱԲԿԵՆ ԲԱԲԱՅԱՆ
Արցախյան պատերազմի մասնակից,
Կազակական զորքերի գնդապետ

Մանրամասն...