Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 22 23 24 25 26
27 28 29 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Երեքշաբթի, 21 Հուլիս 2015
Երեքշաբթի, 21 Հուլիս 2015 17:58 Փանջունի

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ

 

ԳՈՒԴ ԲԱՅ, ԱՄԵՐԻԿԱ
(ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐ ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ`
ԱՄՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Գյուղնախարարությունից հայտնում են, որ Սերգո Կարապետյանին հայրենի կառավարությունն Ամերիկայում դեսանտ է իջեցրել, որ Ամերիկայի գյուղատնտեսությունը հասցնի Հայաստանի գյուղատնտեսության մակարդակին:

% % %
ՀԱԿԱՓԱՍՏԱՐԿ
(ՍՏԵՌԼԻԳՈՎԻ` «ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՑ  
ԱՐՑԱԽՆ ԻՆՔՆ Է ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏԱՐԿՆԵՐ
ՊԱՀԱՆՋԵԼՈՒ» ՊՆԴՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ադրբեջանի գյուղնախարարությունից հայտնում են, որ փաստարկների անհրաժեշտությունը չկա, քանի որ իրենց նախնիները անհիշելի ժամանակներից արածել են հայկական լեռնաշխարհում:
ԴԻԼԵՄԱ
ՀՅԴ-ից հայտնում են, որ չնայած իշխանություններն իրենց 12 առաջարկություններն ամբողջովին ներառել են սահմանադրական բարեփոխումների մեջ, այնուամենայնիվ նրանք չեն հասկանում, թե որն է Սահմանադրությունը եւ որը` ՀՅԴ-ի դրությունը:

% % %
ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ, ԿԱՄ ՏՐՈՐՎԱԾ ԱՐԱՀԵՏՆԵՐ
(ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԵԼՈՒ ԿԱՄ ՕԵԿ-Ի ԲԱԶԱՅԻ ՎՐԱ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ՕԵԿ-ն էլ հո խելք չի, փողով կառնեմ…

 

 

Էրդողանը հայտնել է, որ թուրքերը Լուսնի վրա վայրեջք են կատարել դեռ XVII դարում

Մանրամասն...

Երեքշաբթի, 21 Հուլիս 2015 17:54 Մշակույտ

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻ» «ՉԻՐ» ԴԱՐՁԱԾ ԱՍՏՂԻ ԲԱՐԴՈՒՅԹՆԵՐՆ ՈՒ ՀԻՍՏԵՐԻԱՆ

 

Թեպետ բազմիցս նշվեց, որ «Ոսկե ծիրան» 12-րդ կինոփառատոնն իր ներկայությամբ զարդարելու է աշխարհահռչակ կինոաստղ Նաստասյա Կինսկին, սակայն ստացվեց ճիշտ հակառակը: Նախկին սեքս-սիմվոլը, ով առավել հայտնի է իր էրոտիկ լուսանկարներով, հետո ֆիլմերով, հանկարծ որոշել էր հայ հանրությանը ներկայանալ խիստ բարդույթավորված կերպարով: Ողջ փառատոնի ընթացքում, ասուլիսի կամ տարբեր հանդիպումների ժամանակ մարած աստղը կա՛մ մազերի հետ էր խաղում, կա՛մ բջջային հեռախոսն էր «բզբզում», իսկ եթե արդեն իսկ արել էր այս երկու «կարեւոր» գործը, ապա «մաժմժում» էր ոտքերը: Մինչդեռ հայ հանդիսատեսը ցանկանում էր տեսնել գերաստղին, լուսանկարվել կամ գոնե ստորագրություն վերցնել: Բայց Ն. Կինսկին յուրաքանչյուր նման իրավիճակում պահում էր իրեն էժանագին հիստերիկի պես` չէր տալիս ստորագրություն, ատում էր իր հետ սելֆի անել ցանկացողներին, իսկ հարցերից հոգնում էր: Ինչեւէ, ասենք, հազար ողորմի, Ն. Կինսկու հորը` հայտնի դերասան Կլաուս Կինսկուն, ով հավանաբար բոլորովին էլ պատահական չէ իր դստեր անունը դրել Դոստոեւսկու «Ապուշը» վեպի հերոսուհու անունով: Ամեն դեպքում, կարելի է հասկանալ ժամանակին փայլող, այսօր արդեն խամրած աստղի հոգեբանական վիճակը, միայն թե, անհասկանալի է, թե ինչու որոշվեց «Ոսկե ծիրան» փառատոնում շեշտը դնել ոչ թե բովանդակության ու ձեռքբերումների վրա, այլ ծիրանի չիր դարձած գերաստղի ներկայության:

Կույտը մշակեց
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 24 Հուլիս 2015 15:12 )

Երեքշաբթի, 21 Հուլիս 2015 17:52 Մշակույթ

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆՈՒՄ» ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՏՐՎԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ՖԻԼՄԵՐԻՆ

 

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի կողմից միաժամանակ 2` Ֆիպրեսի եւ Էկումենիկ մրցույթներում մրցանակի արժանացավ Հայաստան-Ֆրանսիա-Ռուսաստան համատեղ արտադրության, կինոռեժիսոր ԱՐԱՄ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը: Տարօրինակ է, որ փառատոնի շրջանակներում այդքան կարեւորություն չտրվեց այս տարվա` հայերիս համար կարեւոր տարելիցին, որը խորհրդանշում էր 100 տարի առաջ հայերի հետ տեղի ունեցած Ցեղասպանությունը: Ինչեւէ, նույնքան զարմանալի էր, որ նույն կինոռեժիսորի նկարահանած «Փրկության քարտեզ» խաղարկային-փաստավավերագրական լիամետրաժ ֆիլմը փառատոնի շրջանակներում ցուցադրվեց մեկ անգամ , այն էլ` արտամրցութային ծրագրում:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 22 Հուլիս 2015 13:31 )

Երեքշաբթի, 21 Հուլիս 2015 17:49 Մշակույթ

ԼԵՎՈՆ ՇԱՐԱՖՅԱՆ. «ԱՐԴԵՆ Ո՛Չ ՏԱՐԻՔ ԿԱ, Ո՛Չ ՈՒԺ ԿԱ ԵՎ Ո՛Չ ԷԼ ՀԱՎԵՍ»

 

«Հայեր. հայացք ներսից եւ դրսից» ծրագրի շրջանակներում «Ոսկե ծիրանը»  ցուցադրեց ամերիկացի ռեժիսոր Քրիստոֆեր Չեմբերսի «Արամ, Արամ» ֆիլմը: Հատկանշական է, որ այն ամերիկացի ռեժիսորի նկարահանած առաջին հայկական ֆիլմն է եւ այն էլ ո՛չ ավելի, ո՛չ պակաս` հայ միգրանտի մասին: Ընդգծենք, որ ֆիլմի սյուժեի համաձայն, ըստ ամերիկացի ռեժիսորի, պարզվում է, որ ազգի տականքը հենց մեր մեջ է, քանի որ հայի խանութը հենց հայն է թալանում: Ի դեպ, ֆիլմը Հայաստան էին բերել ռեժիսորն ու փոքրիկ հերոսը, իսկ գլխավոր հերոս, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ ԼԵՎՈՆ ՇԱՐԱՖՅԱՆԸ, ով 15 տարի է, ինչ ապրում է Լոս Անջելեսում, ներկա չէր: Այնուամենայնիվ, «Իրավունքին» հաջողվեց կապ հաստատել Լ. Շարաֆյանի հետ ու խոսել ֆիլմի, ինչպես նաեւ ԱՄՆ-ում հայ իրականության մասին:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 22 Հուլիս 2015 00:06 )

Երեքշաբթի, 21 Հուլիս 2015 17:43 Ձեր իրավունքները

ՈՉ ՕՐԻՆԱԿԱՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

 

- Փաստացի ամուսնական կապի մեջ եմ եղել, սակայն օրենքով գրանցում չի եղել (զագս-ի թուղթ չունենք): Ունեցել ենք մեկ երեխա, ամուսինս ընդունել է երեխայի հայրությունը: Այժմ իրար հետ չենք ապրում: Ամուսինս գրավոր պարտավորություն է ստանձնել, որ ամսական երեխայի ապրուստի համար պետք է վճարի 90.000 դրամ: Արդյոք այն ենթակա՞ է նոտարական վավերացման, թե` ոչ:
Սեդա

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 21 Հուլիս 2015 17:48 )

Երեքշաբթի, 21 Հուլիս 2015 17:34 Քրեական

«ԷՐԵԽԵՔԻ, ԿՆԿԱ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԿՐԱԿԵՑ ՎՐԱՍ»

 

Այն, որ գնալով շատանում են սպանությունները, մարմնական վնասվածք հասցնելու դեպքերը, նույնիսկ անզեն աչքով է տեսանելի, անկախ նրանից, թե ոստիկանական կամ «չոր» վիճակագրական աղբյուրներն ինչ կասեն: Բայց ամենասոսկալին այն է, որ աղաղակող չափերի են հասնում նման դրվագները հարազատների, ընկեր-բարեկամների մեջ: Իսկ երբ պարզվում է, թե ինչն էր պատճառը, այդ դեպքերի հետ կապված պարզապես ապշում ես:

Մանրամասն...


Երեքշաբթի, 21 Հուլիս 2015 17:29 Քրեական

6 ԱՆԳԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾԸ ԿԱԶՄԱԿԵՊՈՒՄ Է ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՆԳԻՍՏԸ

 

Օրերս «Իրավունքը» ահազանգ ստացավ Հանքավանի «Մարմարիկ» հանգստյան տան տնօրինության կողմից, ըստ որի՝ հուլիսի 8-ին հանգստյան տուն են դիմել «Հուսո առագաստ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները եւ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ իրենց հիմնադրամի 89 երեխաները 15 օր իրենց հանգիստն անցկացնեն «Մարմարիկում»: Ամեն ինչ միանգամայն նորմալ կլիներ, եթե հաշվի չառնենք, որ հիմնադրամի տնօրենն է նախկին դատապարտյալ ԳԵՎՈՐԳ ԿՈՇԿԵՐՅԱՆԸ, ով վերջին բանտարկությունից դուրս գալուց հետո` 2005 թվականին որոշում է ստեղծել կալանավայրերից վերադարձածների եւ նրանց ընտանիքների օգնության «Հուսո առագաստ» հասարակական կազմակերպությունը:

 

Մանրամասն...

Երեքշաբթի, 21 Հուլիս 2015 17:05 Թեմա

 

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ. «ԿԵՂԾ ԼՈՒՐԵՐ ՏԱՐԱԾՈՂՆԵՐԸ ԿԿԱՆԳՆԵՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ»

 

Օրերս մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ հուլիսի 13-ին Ուկրաինայի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Նատալյա Գալիբարենկոյի եւ այդ երկրում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի հանդիպման ժամանակ Գալիբարենկոն լուրջ մտահոգություն է հայտնել Ուկրաինայում ՀՀ դեսպանատան կողմից տարիներ շարունակ տրամադրվող կեղծ պետհամարանիշերի առնչությամբ: Ըստ նույն լուրերի. «Պարզվում է` դեսպանի պաշտոնում Ա. Մանուկյանի նշանակվելուց ի վեր դեսպանատունը կեղծ դիվանագիտական համարանիշեր է տրամադրել քրեական հեղինակությունների, որոնք դիվանագիտական անձեռնմխելիությունից օգտվելով` տարբեր ապօրինություններ են թաքցրել, կասկածելի բեռներ են տեղափոխել եւ գործարքներ ձեւակերպել»:

Մանրամասն...


Երեքշաբթի, 21 Հուլիս 2015 16:53 Թեմա

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

 

Համակ ուշադրությամբ ծանոթացա տարբեր հեղինակների, քաղաքական գործիչների հրապարակումներին ՀՀ Սահմանադրության նոր խմբագրության առաջին 7 գլուխների վերաբերյալ: Դրանցում գտա ինչպես հետաքրքիր շատ մտքեր` ի պաշտպանություն առաջարկվող սահմանադրական փոփոխությունների, այնպես էլ դրանց անհրաժեշտությունը վիճարկող մոտեցումներ: Կային նաեւ հրապարակումներ, որոնք ընդհանուր ոչինչ չունեին առաջարկվող փոփոխությունների բովանդակության հետ եւ կրում էին լոկ ցածրահարգ անձնավորված հայհոյախոսության ու այն հսկայական աշխատանքի վատաբանման լիցք, որը կատարվել է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից: Նշեմ, որ նման հրապարակումները, որոնց հետեւից ցցված են հասարակության մեջ քաղաքական նեցուկ չունեցող հավակնոտ քաղաքական գործիչների ականջները, նույնպես հարկավոր էին, քանի որ դրանցում հստակ երեւում էր դրանց հեղինակների մտավոր սնանկությունը: Բայց խոսակցությունը, բնականաբար, վերաբերելու է ոչ թե նրանց, այլ առաջարկվող բարեփոխումների էությանը եւ դրանց անհրաժեշտության աստիճանին:

 

Մանրամասն...

Երեքշաբթի, 21 Հուլիս 2015 16:47 Հանդիպում

«ԱՐՑԱԽՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾՎԵԼՈՒ Է ՄԵԿ ԱՅԼ ՁԵՎԱՉԱՓՈՎ, ՔԱՆ ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ԲՈԼՈՐԸ ԵՆԹԱԴՐՈՒՄ ԵՆ»

 

Դեռ նոր էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ռուսական «Վեդոմոստի» թերթին տվել իր խայտառակ, հակահայկական հարցազրույցը, բայց հիմա կրկին Հայաստանում է, ու դեռ ոչ ոք նրան լխկած պոմիդորներով չի դիմավորել: Հիշեցնենք, որ վերջինս հայտարարել էր, որ արցախյան հակամարտության կարգավորման համար պետք է միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայվեն տարածաշրջանում, եւ նշել, որ «օկուպացված տարածքները» պետք է վերադարձվեն Ադրբեջանին` համալիր կարգավորման շրջանակներում: Իսկ մինչ մեր իսկ հողում Ուորլիքը օկուպացված տարածք է փնտրում, այս օրերին Երեւանում է գտնվում նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, ով ժամանել է մեր հայրենիք, կարծես թե, սահմանադրական բարեփոխումներում մի վրիպակ գտնելու հույսով: Արտասահմանյան այս երկու գործիչների ամառային այցի մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:


Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 22 Հուլիս 2015 00:32 )

Երեքշաբթի, 21 Հուլիս 2015 16:44 Զարմանք

Ինչպես հայտնի է, «Ֆեյսբուքը» խոշորագույն սոցիալական ցանց է, քանզի ընդգրկում է գործնականում ամբողջ աշխարհը: Սակայն զարմանալիորեն պարզվում է, որ այդ հսկայի սեփականատերերն այնքան մանրախնդիր են, որ նույնիսկ մեր ամենավերջին չարչին նրանց ի վիճակի չէ գերազանցել: Այսպես, հայտնի սկանդալային հեռուստալրագրող ԴՄԻՏՐԻ ԿԻՍԵԼՅՈՎԸ հենց որ փորձեց «Ֆեյսբուքում» էջ ունենալ, նրա էջն ապրեց ընդամենը 3-4 ժամ: Հասկանալի է, որ Կիսելյովն Արեւմուտքի աչքի գրողն է, բայց զարմանալի է, մի՞թե մարդկանց շփման համար նախատեսված սոցցանցը սեփական իսկ կանոններին հակառակ` քաղաքական դրդապատճառներով պետք է որեւէ մեկին թույլ տա կամ չտա էջ ունենալ: Չնայած, ինչու ենք զարմանում` ավելի վաղ Պուշկինի ստեղծագործությունների սիրահարները հայտնաբերեցին, որ իրենց էջերը շատ արագ արգելափակվում են, քանզի Պուշկինի ստեղծագործություններում օգտագործվում է... «խախոլ» բառը:

Մանրամասն...


Երեքշաբթի, 21 Հուլիս 2015 15:50 Արտաքին Քաղաքականություն

ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱԶԻՎ ԹԵ ԱԶԴԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎՐԱ

 

Եվ այսպես՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ հայտնի համաձայնագիրը, ինչպես որ նախատեսված էր, ներկայացվեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հաստատմանը: Այսինքն՝ այդ փաստաթուղթն ստանում է միջազգային իրավանորմի կարգավիճակ: Դա էլ իր հերթին է հուշում, որ գլոբալ պայքարն իրանական շուկայի եւ առաջին հերթին՝ այդ երկրի էներգետիկ ռեսուրսների համար կատաղի տեմպ է ստանալու: Ընդ որում՝ արդեն այս պահից սկսած, հաշվի առնելով, որ հաշված ամիսներ անց, երբ հիշատակված համաձայնագրով նախատեսվածի պես իրանական նավթագազային ոլորտի նկատմամբ միջազգային պատժամիջոցները չեղյալ կհամարվեն, այնտեղ հաստատվելու առավել մեծ շանսեր կունենան դրսի այն ընկերություններն ու պետությունները, որոնք այս պահին կհասցնեն մյուսներին ճնշելով՝ առաջ ընկնել:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 22 Հուլիս 2015 18:23 )

Երեքշաբթի, 21 Հուլիս 2015 15:45 Գլխավոր Էջ

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՍԽԱԼ. ՔԱՂԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՉԵ՞Ն ՈՒԶՈՒՄ ՓՈԽՎԵԼ

 

Ամառը մի տեսակ շատ ակտիվ եւ դինամիկ է արձակուրդային սեզոնի համար: Պակաս չկա ո՛չ ներքաղաքական, ո՛չ արտաքին քաղաքական իրադարձությունների: Բայց, խոշոր հաշվով, «դուրսը» եւ «ներսը» նաեւ կապակցված են: Ի վերջո, Երեւան ժամանած ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը հանդիպեց վաղուց արդեն «աշխարհի հզորի» երես չտեսած մեր ընդդիմադիրների հետ:

Մանրամասն...


Երեքշաբթի, 21 Հուլիս 2015 00:00 Թերթի տպագիր տարբերակը (PDF)

Իրավունք թերթ N81 21.07.15թ.

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 30 Հուլիս 2015 09:39 )