Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 23 24 25 26
27 28 29 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Չորեքշաբթի, 22 Հուլիս 2015
Չորեքշաբթի, 22 Հուլիս 2015 18:37 Փանջունի

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ

 

ԵԿԱ, ՏԵՍԱ, ԳՆԱՑԻՆՔ
Ըստ Սփյուռքի նախարարության` որքան էլ Հրանուշ Հակոբյանը «Արի տուն» ծրագրով ամեն տարի հազարավոր սփյուռքահայերի Հայաստան բերի, մեկ ա, ոչ ոք չի մնում, մի մասն էլ ամուսնանում է տեղացիների հետ ու նրանց էլ տանում:

% % %

ԼԱՎՐՈՎԸ` ԲԱՅԴԵՆԻՆ
Բա ասում են` շունը շան թաթ չի կծի:

% % %

ՄՈՒՏԻՆ ՎԵՐՋԻՆ ԿԱԹԻԼՆ ԷՐ
(ԵՎԱ ՌԻՎԱՍԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ շոու-բիզնեսի ներկայացուցիչների, եթե Եվա Ռիվասը Քիմ Քարդաշյանի այցից հետո մի կերպ իրեն գտավ, ապա Օռնելա Մուտիից հետո` արտագաղթեց:

% % %
ՓՈՇԵԿՈՒԼԴ ՄԻԱՑՐՈՒ ՖԵՅՍԲՈՒՔԻՆ
Ըստ Վարդան Օսկանյանի` «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի որոշմամբ հավաքարարն ազատվել է աշխատանքից, քանի որ միակն է այդ հիմնադրամում, որ Սահմանադրության նախագիծը չի քննադատել:

ՀՈՒՍԱԽԱԲՎԵՑԻՆ
Ըստ ՀՅԴ Բյուրոյի` ծանոթանալով նոր Սահմանադրության նախագծին, կորցրին հավատը պառլամենտական հանրապետության նկատմամբ:

% % %


ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ
(ՆՈՐ ՍԱՀՄԱՆԴՈՒԹՅԱՄԲ` ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻՑ ՊԻՏԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆԵՆ)

ԱԺ-ի հայերենից բոբիկ երեսփոխանները հայտնում են, որ իրենք արխային են, քանի որ անձի վիճակը վատացնող օրենքներն ըստ Սահմանդրության` հետադարձ ուժ չունեն:

% % %

«ТОЛЬКО ЧЕРЕЗ МОЙ ТРУП!»
(ԻՍՐԱՅԵԼԻ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԱԹԱՆՅԱՀՈՒՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ԻՆՔՆԱՍՊԱՆ
ԼԻՆԵԼ` ԻՐԱՆԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ
ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ)

Ըստ ՄՈՍՍԱԴ-ի` ԱՄՆ Կոնգրեսը որոշել է հանուն Իրանի միջուկային համաձայնագրի` Իսրայելի վարչապետ Նաթանյահուին մատաղ անել:

ԱՄԵՆ ՄԵԿԸ` ԻՐ ԿԱԼԻԲՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ

Ըստ քաղտեխնոլոգների` «Ոչ թալանին» շարժումը հանրահավաք է անում, իսկ Պարույր Հայրիկյանը` մանրահավաք:

Մանրամասն...

Չորեքշաբթի, 22 Հուլիս 2015 18:34 Սպորտ

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ԻՆՉՊԵՍ ԽՈՍՏԱՑԵԼ ԷԻ` ՀԱՂԹԵՑԻ»

 

 

Հուլիսի 18-ին, գերմանական Հալլե քաղաքում կայացել է հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի թվով 4-րդ հանդիպումը: Մենամարտի 6-րդ ռաունդում Արթուր Աբրահամը նոկաուտի ենթարկեց Ռոբերտ Շտիգլիցին` պաշտպանելով սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Այսպիսով, Արթուրը մարզական կարիերայի 47-րդ մենամարտում 43-րդ հաղթանակը տոնեց: Մարզապալատում եւ ռինգում Արթուրի հետ հաղթանակը տոնել է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: «Իրավունքի» հարցերին պատասխանեց Արթուր Աբրահամը:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 24 Հուլիս 2015 17:20 )

Չորեքշաբթի, 22 Հուլիս 2015 18:32 Մշակույտ

ՌԻՎԱՍԻ PR ՔԱՅԼԸ ԱՐՏԱԳԱՂԹ ՉԷ

 

Օրերս իր 28-ամյակը հայաստանյան ընկերների հետ ուրախ տոնած երգչուհի ԵՎԱ ՌԻՎԱՍԸ հեռանում է Հայաստանից: Ողջ հայությունը մտահոգված է երգչուհու սոցցանցում արած գրառման համար, որտեղ Ռիվասը գրել է, թե արդեն ուղեւորվում է օդանավակայան եւ շնորհակալություն է հայտնում բոլորին, ովքեր իր կողքին են եղել Հայաստանում գտնվելու տարիներին: Ըստ երգչուհու` նա արդեն 2 տարի է, ինչ Հայաստանում է, նույնիսկ «տաքացել է», սակայն ստիպված է հեռանալ: Եվան ասել է, թե ցավ է զգում, սիրտը ցավում է, կարոտելու է ու խոստովանել. «Ամենից շատ կարոտելու եմ աշխարհում ամենահամեղ հայկական ուտեստները»,- ասել է Եվան ու խոստացել օգոստոսին վերադառնալ տեղական սրճարաններից մեկում ճաշի եւ իր խոսքը եզրափակել այսպես. «Սիրում եմ քեզ, Հայաստան: Ներիր այն բաների համար, որ սխալ եմ արել, շնորհակալություն, որ ընդունեցիր ինձ հարազատի պես: Իմ սիրտը հավետ այստեղ է»:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 24 Հուլիս 2015 15:12 )

Չորեքշաբթի, 22 Հուլիս 2015 18:27 Մշակույթ

ԿԻՆՍԿԻՆ ՉԿԱՐՈՂԱՑԱՎ ՄԵՐԺԵԼ ԳԱԳԻԿ ՄԱԴՈՅԱՆԻՆ

 

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքներն ու ազդարարեց 12-րդ փառատոնի ավարտը: Մրցանակների հանձնման արարողությունից հատկապես գոհ մնացին ՀՀ-ում Գերմանիայի եւ Ֆրանսիայի դեսպանությունների ներկայացուցիչները, ովքեր եկել էին ստանալու ու փոխանցելու «Ոսկե ծիրանին» մասնակցած իրենց երկրների ներկայացուցիչների մրցանակները: Իհարկե, վերջիններս առավել ուրախ էին ոչ թե մրցանակների, այլեւ մի զամբյուղ ծիրանի համար, որը տրվում էր մրցանակի հետ: Ի դեպ, Գերմանիայի դեսպանության ներկայացուցիչը թեպետ նշեց, որ զամբյուղով ծիրանը կպահեն իրենց, իսկ մրցանակը կփոխանցեն, բայց, այնուամենայնիվ, շռայլ գտնվեց եւ մի ծիրան էլ հյուրասիրեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով չմերժեց օտարազգի դիվանագետին:

Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 22 Հուլիս 2015 18:31 )

Չորեքշաբթի, 22 Հուլիս 2015 18:24 Մշակույթ

ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ՀԱՅ ԵՐԳՉՈՒՀԻՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻ ԵՎ ԳԱՎԱԹԻ

 

Հունիսի 13-16-ը Իտալիայի Քեթի քաղաքում տեղի ունեցած վոկալի ամենամյա միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրած դասական երգերի մենակատար ԼԻԼԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ վերադարձել է կրկնակի մրցանակով: Երգչուհին միջազգային ժյուրիի առջեւ հանդես գալով երկու ժանրերում` ակադեմիական վոկալ եւ հեղինակային կատարում, արժանացել է ոսկե մեդալի եւ գավաթի: «Իրավունքի» հետ զրույցում Լիլիթը պատմեց իր հաղթանակի եւ օտարներին հայկական հոգեւոր երգով հուզելու մասին. «Մրցույթին մասնակցում էին տարբեր երկրների 44 երգիչներ եւ 12 երգչախումբ: Երկու տարբեր ժանրերում օտար հանդիսատեսին ներկայացրի իմ հեղինակային «Հայաստան» եւ կոմպոզիտոր Արթուր Հակոբյանի կողմից հատուկ իմ ձայնի համար գրված «Փառաբանություն» երգերը: Վոկալի առումով ընտրել էի բավականին բարդ ստեղծագործություններ, որոնք հեշտությամբ կարողացա հաղթահարել»:

Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 22 Հուլիս 2015 18:31 )

Չորեքշաբթի, 22 Հուլիս 2015 17:38 Մշակույթ

ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆ.

«ԵՍ ԷԼ ԵՄ ԱՓՍՈՍՈՒՄ, ՈՐ ՉԵՄ ՆԿԱՐՈՒՄ»

 

Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց հայ անվանի կինոռեժիսոր ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆԻ «Մենք» եւ «Բնակիչներ» կինոնկարները` «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում: Ցուցադրմանը ներկա էին նաեւ ԱԺ պատգամավորներ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանն ու «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, ինչպես նաեւ մի շարք այլ անվանի գործիչներ:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 24 Հուլիս 2015 18:29 )

Չորեքշաբթի, 22 Հուլիս 2015 17:35 Քրեական

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՎԵՑԻՆ ՏՈՒՆ

 

Ինչպես գրել էր«Իրավունքը», նախորդ շաբաթ ահազանգ էր ստացել Հանքավանի «Մարմարիկ» հանգստյան տան տնօրինության կողմից, որ հուլիսի 8-ին հանգստյան տուն են դիմել «Հուսո առագաստ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները եւ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ իրենց հիմնադրամի երեխաները, որոնք 89-ն են, 15 օր իրենց հանգիստն անցկացնեն «Մարմարիկում»: Սակայն բարեգործությունը դարձել է իսկական չարագործություն «Մարմարիկի» համար, եւ ոչ միայն:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 22 Հուլիս 2015 17:30 Քրեական

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍՔԱՆ ՇԱՏԱՑԵԼ

 

Այն տպավորությունն է, որ վերջին ժամանակներս գրեթե ամենօրյա են դարձել հարազատների նկատմամբ հանցագործությունները: Առաջներում եթե հանկարծ լսվում էր, թե երեխան ծնողի վրա նույնիսկ ձեռք է բարձրացրել, շաբաթներով դա դառնում էր քննարկման թեմա: Մինչդեռ արդեն ոչ թե ձեռք բարձրացնելը, այլ՝ հարազատին սպանելը, դանակահարելը, մարմնական վնասվածքներ հասցնելն ու բռնության այլ օրինակներն այնքան են հաճախակիացել, որ հազիվ թե որեւէ մեկի մոտ զարմանք, առավել եւս՝ վրդովմունք առաջացնի: Վերջին շաբաթներին մեկ այլ «մոդա» է մեյդան եկել. ամուսիններն են սկսել «գրոհել» սեփական կանանց վրա, նույնիսկ եղել են դեպքեր, երբ անգամ երեխաների ներկայությունը կնոջ վրա զենք «քաշելուն» չի խանգարել...
Թե ինչով են պայմանավորված ընտանեկան հանցագործությունները եւ արմատներն ուր են տանում, փորձեցինք հետաքրքրվել հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻՑ:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 22 Հուլիս 2015 17:26 Քրեական

«ՀՈՐՍ ԳԼԽԻՆ ԱՆՏԵՂԻ ՍԱՐՔԵՑԻՆ»

 

Ինչպես հայտնի է` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ իրականացված մահափորձի գործով մեղադրվող Գարեն Աթաջանյանի որդու` Մհեր Աթաջանյանի խանութի լուսամուտների ուղղությամբ մարզպետի օգնական Զարզանդ Նիկողոսյանը քարեր էր նետել: Դեպքի հաջորդ օրը Աթաջանյանները դիմել էին Ազգային անվտանգություն ծառայությանը` խնդրելով իրենց ընտանիքի անդամներին եւ հարազատներին պաշտպանության միջոցներ տրամադրել: Սակայն ԱԱԾ-ն մերժել էր Աթաջանյանների դիմումը` պատճառաբանելով, որ «երկու դեպքերն իրար հետ կապ չունեն, մասնավոր դեպքեր են»: Եվ դա այն դեպքում, երբ ոչ միայն Գ. Աթաջյանի, այլ նաեւ նույն գործով Կապանի բնակիչ երկրորդ մեղադրյալի՝ Հենրիկ Ավագյանի պաշտպանը եւս քանիցս այտարարել է, թե՝ իրենց պաշտպանյալների այդ քաղաքում բնակվող ընտանիքները լուրջ վտանգի են ենթակա, իսկ խանութի պատուհանների պատմությունը միայն սկիզբն է: Ավելին. մամուլում եւս եղան ոչ քիչ թվով հրապարակումներ, թե՝ Աթաջանյանների վրա ճնշումներ են իրականացվում, նրանք վախի մեջ են: Թե իրականում ինչ վիճակ է տիրում, փորձեցինք պարզել Գ. Աթաջանյանի որդուց` հարձակման ենթարկված խանութի տեր հանդիսացող ՄՀԵՐ ԱԹԱՋԱՆՅԱՆԻՑ, ում խոսքը ներկայացնում ենք աննշան խմբագրումներով:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 22 Հուլիս 2015 17:21 Տնտեսություն

«ՊԱՀՊԱՆԵՆՔ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆՆ ՈՒ ՉԳԵՐԿՈՄԵՐՑԻԱԼԻԶԱՑՎԵՆՔ»

 

Այս օրերին ովքեր հնարավորություն ունեն, շտապում են իրենց հանգիստը կազմակերպել կա՛մ հայրենի երկրում, կա՛մ երկրի սահմաններից դուրս: Այս կապակցությամբ «Իրավունքն» «Ուղիղ կապ» խորագրի ներքո հյուրընկալեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ ՄԵԽԱԿ ԱՊՐԵՍՅԱՆԻՆ: Մեր հյուրին ուղղված ընթերցողների ու ֆեյսբուքյան օգտատերերի հարցերը բազմազան էին` սկսած զբոսաշրջության վրա վերջին դեպքերի թողած ազդեցությունից մինչեւ անդրադարձ` ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումներին:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 22 Հուլիս 2015 21:10 )

Չորեքշաբթի, 22 Հուլիս 2015 17:15 Թեմա

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՀԿ-ՆԵՐԸ

 

«Իրավունքը» եւ մի քանի այլ լրատվամիջոցներ պարբերաբար են անդրադառնում արտերկրից ֆինանսավորող ՀԿ-ների գործունեությանը: Լրագրողների հետ զրույցում «Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակեպություն» ՀԿ-ի ղեկավար Արման Ղուկասյանը ներկայացրեց իր եւ Ծովինար Կոստանյանի փոքրիկ ուսումնասիրությունը արտերկրից ֆինանսավորող ՀԿ-ները եւ նրանց գործունեության մասին:
Նրանց խոսքով` Հայաստանում գործող ՀԿ-ների հիմնականում սնվում են Արեւմուտքից եւ ԱՄՆ-ից: 2010 թվականի դրությամբ Հայաստանում պաշտոնապես գրանցված է 5061 հասարակական կազմակերպություն, սակայն ակտիվ գործում են 200-300-ը: «Այդ ՀԿ-ների նպատակն է Հայաստանում իրականացնել գունավոր հեղափոխություն, բայց առաջին հերթին` քաղաքացուն հեղափոխել, ապա նրան օգտագործել հեղափոխությունն արդեն գործնականում իրականացնելու համար: Հեղափոխություն իրականացնողները հիմնականում երիտասարդներն են, որոնց հետ էլ փորձում են աշխատել»,-մանրամասնեց պրն Ղուկասյանը:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 22 Հուլիս 2015 17:04 Հանդիպում

«ԼՂՀ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆՈՐ ՓՈՒԼ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ»

 

Այն, որ վերջին օրերին ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ հատկապես՝ ամերիկյան համանախագահ Ուորլիքը տեսանելիորեն ակտիվացել է, շատ է խոսվել: Բավականին առեղծվածային այց Մոսկվա, այնուհետեւ՝ արդեն Մինսկի խմբի կազմով տարածաշրջան: Ուորլիքն այս օրերին աչքի ընկավ նաեւ բավականին սկանդալային հայտարարություններով, հետո՝ դրանք մեկնաբանելով եւ սրբագրելով: Ի՞նչ է հուշում այս իրավիճակը: Կա տեսակետ, որ Ուորլիքն այսկերպ փորձում է ինչ-որ լուծումների հասնել: Կա նաեւ կարծիք, որ պարզապես ցույց է տալիս, թե ինչ-որ բան է անում, եւ, վերջապես, որ սա հերթական անպտուղ բանակցային փուլն է: Ուրեմն ո՞ր տարբերակն է առավել հնարավոր, ԼՂՀ բանակցություններում սկսվե՞լ է նոր փուլ: Այս հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան որոշ վերլուծաբանների հետ:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 22 Հուլիս 2015 17:02 Հանդիպում

«ԱՄՆ-Ն ԷԼ ՏԵՂ ՉՈՒՆԻ ԽԱՂԱՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՂԱՆԻՆ»

 

Երբ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երեւանում հերթական ոչինչ չասող հայտարարություններով վերահաստատում են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, հայ-ադրբեջանական սահմանի առաջնագծում կտրուկ ակտիվություն է նկատվում Ադրբեջանի կողմից: Ավելին` ԼՂՀ ՊԲ-ն երեկ տեղեկատվություն էր տարածել, ըստ որի. «Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում այսօր ժամը 14:00-ից սկսած առաջնային գծի արեւելյան (Մարտունու եւ Ասկերանի) ուղղությամբ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 միլիմետրանոց ականանետերից ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից կրակի տակ է առել հայկական դիրքերը»: Թե որքանո՞վ է ադրբեջանական այս լկտիությունը փոխկապակցված  Ջ. Ուորլիքի երեւանյան այցի, ինչպես նաեւ վերջինիս կողմից արված այն հայտարարության հետ, թե ԼՂ տարածքները «օկուպացված են» մեր իսկ կողմից, «Իրավունքը» հետաքրքրվեց քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻՑ.

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 22 Հուլիս 2015 20:03 )

Չորեքշաբթի, 22 Հուլիս 2015 16:53 Հանդիպում

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՆԵՐՍԻՑ «ԿՊԱՅԹԵՑՆԵ՞Ն» ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ

 

«Լուսավորիչ»-ից «Ոտքի՛, Հայաստան» դարձած նախաձեռնությունը, իր պնդմամբ, հուլիսի 27-31-ը փակելու է Երեւանի գլխավոր փողոցները: Նախաձեռնության անդամ, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ, «Ժառանգության» մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը հայտարարեց. «Քրեաօլիգարխիկ համակարգը էլեկտրաէներգիայի մասին հարցը փակված համարելով` անցում է կատարում իբրեւ Սահմանադրության փոփոխություններին: Ամեն քայլափոխի Սահմանադրությունը բռնաբարող իշխանությունն իրավունքի ունի՞ Սահմանադրությունը փոխելու: Ժամանակն է, որ համախմբվենք, որ էներգետիկ համակարգի հոշոտումը կանգնեցնենք այս իշխող իշխանություններից: Եկեք կողք կողքի կանգնենք, մեզ միավորող գաղափարի շուրջ հավաքվենք ու թույլ չտանք էներգետիկ համակարգի ոչնչացումը»: Թե ինչպես են մի քանի տասնյակ հոգով այդքան փողոց փակելու` այլ հարց է, սակայն ինչպիսի՞ դիրքորոշում ունի «Ժառանգությունն» իր մամլո խոսնակի այս քայլի վերաբերյալ, ընդունելի՞ է համարում այն, թե` ոչ, պարզեցինք «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ:

Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 22 Հուլիս 2015 17:01 )

Չորեքշաբթի, 22 Հուլիս 2015 16:49 Զարմանք

 

Ուկրաինայում պաշտոն ստացած Վրաստանի նախկին նախագահ ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ իր զարմանալի ելույթներով ու արարքներով թեեւ զվարճացնում է ամբողջ աշխարհին, սակայն սպասելի է, որ հարազատ երկրից հետո հիմա էլ Ուկրաինայի գլխին փորձանք կբերի: Եվ պատճառը ոչ միայն նրա, մեղմ ասած, անհավասարակշիռ պահվածքն է, այլեւ ապշեցուցիչ պարծենկոտությունը: Բրիտանական թերթերից մեկին տված հարցազրույցում նա գլուխ է գովել, որ քանիցս եղել է ռազմաճակատում (այսինքն` Դոնբասում), որպեսզի խրախուսի այդտեղ կռվող վրացի սպաներին եւ երկար ու բարակ նկարագրել, թե ինչ եզակի խիզախություն ունեն ուկրաինացի զինվորները, ու այդպիսի զինվորներով Ղրիմ գրավելը խաղուպար է լինելու: Մնում է զարմանալ, թե ինչպես է ռազմական սխրանքներից խոսում մեկը, ով ամբողջ աշխարհի աչքի առաջ ռուսների ահից խուճապահար աջ ու ձախ էր վազվզում եւ, ի վերջո, ճաշակում սեփական փողկապը:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 22 Հուլիս 2015 16:01 Թեմա

ՄԱՐԱԶՄԸ ԽՏԱՆՈՒՄ Է Ե՛Վ ԴՐՍՈՒՄ, Ե՛Վ ՆԵՐՍՈՒՄ

 

Սահմանադրական բարեփոխումների փաստացի հանրային քննարկումների սկիզբ, ԵԽ նախագահ Տուսկի այց, ԵԱՀԿ Մինսկի համանախագահների այց` այս ամենը խտացավ իրար գլուխ ուղիղ ամռան կեսին: Սակայն համանախագահներից հատկապես Ուորլիքի ոտքը խերով չէր, քանզի հակառակորդի հետ շփման գծում միանգամից սրվեց իրավիճակը:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 22 Հուլիս 2015 15:56 Գլխավոր Էջ

ԹՈՒՐՔԻԱՆ ՔԱՂՈՒՄ Է ԻՐ ՑԱՆԱԾ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՊՏՈՒՂՆԵՐԸ

 

Թուրքիայի Սուրուչ բնակավայրում (Սիրիային սահմանակից) նախօրեին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, իրոք, այն կարգի ողբերգություն էր, որ նույնիսկ Հայաստանը՝ ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, չհապաղեց իր ցավակցանքը հղել նախագահ Էրդողանին եւ խստորեն դատապարտել ոճրագործներին: 31 զոհ, 103 վիրավոր, ու հիմնականում՝ պատանիներ ու երիտասարդներ, ովքեր պատրաստվում էին հումանիտար առաքելությամբ մեկնել սահմանից այն կողմ գտնվող սիրիական հայտնի քրդաբնակ Քոբանի քաղաքը՝ պատերազմական ավերածությունները գոնե մի փոքր վերականգնելու նպատակով:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 22 Հուլիս 2015 00:00 Թերթի տպագիր տարբերակը (PDF)

Իրավունք թերթ N82 22.07.15թ.

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 30 Հուլիս 2015 09:40 )