Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 25 26
27 28 29 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Ուրբաթ, 24 Հուլիս 2015
Ուրբաթ, 24 Հուլիս 2015 17:23 Փանջունի

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ

 

ՆԱԵՎ ՀԱՑԻՎ
Ըստ Սոցապնախարարության` Նոր-Հաճնի եկեղեցու բացման ներկաների մեծ մասին հոգեւոր սնունդը չէր հետաքրքրում, այլ այնտեղ բաժանվող հանապազօրյա հացը:

% % %
ՎԻՐՏՈՒԱԼ ՓՈՂ
Գործարարների միությունից հայտնում են, որ Գարեգին Բ-ի օրհնությամբ պատրաստվում են հարկերը վճարել հոգեւորով:

% % %
ԽԱՐԱԿԻՐԻ
Պենտագոնից հայտնում են, որ սեփական դաշնակիցների ռազմաբազան ռմբակոծելիս գործել են «бей своих, чтоб чужие боялись» սկզբունքով:
ԱՐԺԱՆԻՆ ԿԳՆԱՀԱՏՎԻ
Ի պատասխան գոմիկների բողոքի, որ պարգեւներ են տրվում գոմիկներին չսիրողներին, սահմանվել է «Լավագույն հետույք» մրցանակը, որը պետք է հաղթողը կրի մարմնի համապատասխան մասում:

% % %
ՊԱՏԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ
Ըստ ոստիկանության, նորաթուխ ընդդիմության բոլոր ճանապարհները տանում են տուպիկ:

% % %
ԴՈՆ ԿԻԽՈՏ, ԹԵ ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎ
Ըստ Արցախպրեսի` Ստերլիգովին Արցախում սպասվում է Ալրաղացի Լյովի բիզնեսի ճակատագիրը, կամ ադրբեջանական հողմաղացների դեմ` Դոն Կիխոտինը:

 

 

ՄԵՆՔ ՏԵՐՆ ԵՆՔ ՄԵՐ ՊՐՈՍՊԵԿՏԻ
(ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԵՐԵՎԱՆԻ ԲԱԶՄԱԹԻՎ ՊՈՂՈՏԱՆԵՐ
ՓԱԿԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ «Ոչ թալանին» շարժման` Դավիթ Սանասարյանը նույնիսկ այնքան կողմնակիցներ չունի, որ իր նշված փողոցներում մեկական մարդ կանգնեցնի:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 24 Հուլիս 2015 17:28 )

Ուրբաթ, 24 Հուլիս 2015 17:21 Սպորտ

ՀԱՅ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐՆԵՐԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ


 

Գրոսմայստերներ Զավեն Անդրեասյանը եւ Էլինա Դանիելյանը «Շենժեն» թիմի կազմում մասնակցեցին Չինաստանի ակումբային առաջնության B դիվիզիոնի մրցաշարին: Հայ գրոսմայստերներին հաջողվել է ոչ միայն թիմին օգնել՝ գրավել առաջին տեղը, այլեւ գրանցել լավագույն արդյունքը նաեւ իրենց անհատական խաղատախտակների վրա: Մրցաշարի մասին «Իրավունքին» ավելի մանրամասն պատմեց գրոսմայստեր ԶԱՎԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ.

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 28 Հուլիս 2015 21:31 )

Ուրբաթ, 24 Հուլիս 2015 17:15 Մշակույտ

ՈՐՏԵ՞Ղ ՀԱՆԳՍՏԱՆԱԼ ԷԺԱՆ ՈՒ ՉՀԱՐՍՏԱՑՆԵԼ ԹՇՆԱՄՈՒՆ

 

Ամառն արդեն կես է դարձել, բայց շատերը դեռ չեն կողմնորոշվել` որտեղ իրենց ու ընտանիքի հանգիստը կազմակերպեն: Որոշները գրպանին համապատասխան հանգստյան վայր չեն գտնում, մյուսները հայրենիքի սահմաններում հանգստանալը «քթներին չեն դնում», ոմանք էլ` մի ողջ երկրագնդի տեսարժան վայրերը թողած` էլի գնում են Անթալիա` հարստացնելով հայ ժողովրդին ցեղասպանած ազգին: Ի վերջո, որտե՞ղ են նախընտրում հանգստանալ արվեստագետները, կամ ի՞նչն է խանգարում կազմակերպել այդ հանգիստը հենց հարենի տեսարժան վայրերում, պարզեցինք հենց նրանցից: Միեւնույն ժամանակ, դիմեցինք նաեւ համապատասխան պետական գերատեսչությանը` բարձրացված հարցերի պատասխանները գտնելու համար:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 24 Հուլիս 2015 19:14 )

Ուրբաթ, 24 Հուլիս 2015 17:09 Մշակույթ

«ԿԱՐԵՆ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ-ԼԻԱՆԱ ԱՆԹԱՌԱՆՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԵՍ ԿԱՄ»

 

Ամիսներ առաջ ՀՀ Ժողովրդական արտիստ ԿԱՐԵՆ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԻ մահվանից հետո նրա այրին` դրամատուրգ, բեմադրիչ ԼԻԱՆԱ ԱՆԹԱՌԱՆՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ նոր-նոր է իրեն վերագտնում: Ավելին` նախաձեռնել ու շարունակում է ամուսնու կիսատ թողած գործերը, ինչպես ինքն ասաց` Կարենի տված հրամաններն եմ ի կատար ածում:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երկուշաբաթի, 27 Հուլիս 2015 14:00 )

Ուրբաթ, 24 Հուլիս 2015 17:05 Առողջապահություն

ԻՆՉՊԵՍ ՊԱՅՔԱՐԵԼ ՔՐՏԻՆՔԻ ԴԵՄ

 

- Հարգելի բժիշկ, ամուսինս շատ է քրտնում: Տհաճ հոտից (հատկապես թեւատակերը) ձերբազատվելու համար տարբեր դեզոդորանտներ է օգտագործում, բայց անօգուտ: Ասում են` կան հատուկ միջոցներ, որոնք խոչընդոտում են քրտնարտադրությանը: Արդյո՞ք դրանք անվնաս են:


Հարցին պատասխանել է թիվ 2 բուժմիավորման մաշկաբան ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ.

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 25 Հուլիս 2015 00:42 )

Ուրբաթ, 24 Հուլիս 2015 17:03 Թեմա

ԻՐԱՆԻ ԹԵՄԱՆ ՀԱՅ ՕԼԻԳԱՐԽԻԱՅԻ ՀԱՄԱՐԳԼԽԱՑԱՎԱՆՔ Է ԴԱՐՁԵԼ

 

Այն, որ Իրանի միջուկային համաձայնագիրը տնտեսական առումով որոշակի հույսեր է առաջ բերել հայաստանյան գրեթե բոլոր շրջանակներում, սպասելի էր: Իսկ թե կոնկրետ ինչի՞ կարելի է սպասել, այստեղ արդեն կարծիքների բազմազանության պակաս չի զգացվում:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը Իրանից սպասելիքների առումով կարծես թե ամենալավատեսներից է. ըստ նրա` Իրանի հետ կարելի է համագործակցել, առանց բացառության, բոլոր ուղղություններում: Մի խոսքով՝ 37 տարի պատժամիջոցների տակ գտնվող իրանական բազմամիլիոնանոց շուկան մեծ ներուժ է կուտակել, եւ՝ «այդ ներուժի որոշակի օգտագործումը շատ կարեւոր է եւ հեռանկարային Հայաստանի համար»:
Բայց ահա ըստ մեր տվյալների` իրանական թեման մեր գործարար շրջանակների համար իսկական գլխացավանք է դարձել: Մի կողմից` որոշ օլիգարխիկ համակարգեր հնարավոր լավ բիզնեսի հոտ են առել: Մյուս կողմից՝ մոլորվել են, թե հատկապես ինչի վրա կանգ առնեն: Օրինակ՝ գյուղատնտեսությունը Հայաստանի առանցքային ուղղություններից է, սակայն բացի մեկ-երկու նեղ ճյուղերից ¥ոչխարաբուծություն եւ այլն¤, մեր հիշատակված շրջանակները չեն էլ պատկերացնում, թե ինչ կարող են առաջարկել իրանական շուկային, որ ավելի էժան եւ որակով լինի, այսինքն՝ վաճառվի: Միակ խելքին մոտ գաղափարը խմելու ջուրն է, որի վրա մեր որոշակի շրջանակներ մտածում են կենտրոնանալ, բայց էլի առանց լուրջ հեռանկարի: Իսկ արդյունաբերությունից՝ հիմնականում մտածում են տարբեր հանքանյութերի մասին, բայց այստեղ էլ առանձնակի ընտրություն չեն տեսնում: Եվ արդյունքում՝ հիմնականում մտածում են դեռ ոտները կախ գցել, թե ինչ կլինի, նոր որոշեն՝ արժե՞ Իրանի հետ կապված հույսեր փայփայել:
Ք. ՍԱՐԳՍՅԱՆ
Թեմայի մանրամասները՝ մեր հաջորդ համարում:

Մանրամասն...

Ուրբաթ, 24 Հուլիս 2015 16:59 Քրեական

ՊԵՐՄՅԱԿՈՎԻ ԳՈՐԾՈՎ ՎԱՐԿԱԾՆԵՐԻ ՊԱԿԱՍ ՄԻՆՉ ՕՐՍ ԷԼ ՉԻ ԶԳԱՑՎՈՒՄ

 

Գյումրիում Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի դաժան սպանությունից ամիսներ անց դեռ առաջ են գալիս ողբերգության պատճառների հետ կապված վարկածներ, որոնք, ըստ Ավետիսյանների հարազատների, նպատակ ունեն ոչ միայն խճճելու ամեն ինչ, այլեւ հանրության ուշադրությունը սեւեռելու մի այնպիսի վարկածի, որը հանցագործության պատվիրատու է ուզում տեսնել հայերի, գյումրեցիների: Այս օրերին էլ սկսել է շրջանառվել վարկած, ըստ որի՝ բարձրաստիճան մի զինվորական պատմել է, որ երբ Երազգավորս գյուղի մոտակայքում հայտնաբերել են դեպի Թուրքիա գնացող Վալերի Պերմյակովին, նա ասել է. «Ես որեւէ մեկին չեմ սպանել: Ինձ տվել են երկու պեպսիկոլա եւ երկու շաուրմա»: Ապա այդ զինվորականը շարունակել է. «Բայց հետաքրքիր է, որ կոլայի եւ շաուրմայի եւ «չեմ սպանել»-ու մասին այս ցուցմունքը, չգիտես ինչու, անհետացել է հարցաքննության արձանագրությունից»:

Մանրամասն...


Ուրբաթ, 24 Հուլիս 2015 16:46 Հանրություն

ԴԻԼԻՋԱՆՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

 

«Իրավունքը» առիթ ունեցել է անդրադառնալ 2013 թվականի դեկտեմբերի լույս 25-ի գիշերը Դիլիջանում հնչած կրակոցների հետեւանքով մահացած Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի 34-ամյա որդու` Արտավազդ Թամրազյանի եւ մարզում հեղինակություն համարվող Նավոյի՝ դիլիջանցի մեծահարուստ, «Հաղարծին» ռեստորանային համալիրի սեփականատեր Արմեն Աբգարյանի եղբորորդու սպանությունների պատմությանը: Անդրադարձել ենք նաեւ, որ այս հանցագործությունից որոշ ժամանակ հետո հարուցված քրեական գործի շրջանակներում հետախուզում էր հայտարարվել նաեւ Թեղուտի գյուղապետի մյուս որդու՝ Արագած (Արգո) Թամրազյանի նկատմամբ: Մասնավորապես, որ. «Հետախուզման մեջ գտնվող Արագած Թամրազյանը կարողանում է ճարպկորեն թաքնվել իրավապահներից... իր համար հանգիստ, անվախ, անկաշկանդ Դիլիջանում ման գալով: Ավելին՝ նաեւ «զենքը վրան խփած»»:

Մանրամասն...


Ուրբաթ, 24 Հուլիս 2015 16:42 Սպառողի անկյուն

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԸ ՍՊԱՍՎԱԾԻՑ ԱՎԵԼԻ Է

 

Ինչպիսի՞ն կլինի այս տարի Հայաստանի տնտեսական աճը հարցի պատասխանը երբեք կանխատեսումների նման լայն բացվածք չէր ունեցել` 1 տոկոս անկումից մինչեւ 4,1 տոկոս տնտեսական աճ: Մասնավորապես, միջազգային ֆինանսական կառույցներն ավելի հոռետեսական կանխատեսումներով են հանդես գալիս, դա պայմանավորելով տարածաշրջանային գործոններով եւ Ռուսաստանի տնտեսական կացությամբ: Ելնելով դրանից, Համաշխարհային բանկը 2015-ին Հայաստանի համար կանխատեսել է 0,8 տոկոս աճ, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը` 1 տոկոս անկում:

Մանրամասն...


Ուրբաթ, 24 Հուլիս 2015 16:39 Սպառողի անկյուն

ԻՆՉՊԵՍ Է ԱԶԴՈՒՄ ԱՐԵՎԻ ՏԱԿ ՎԱՃԱՌՎՈՂ ՁՄԵՐՈՒԿՆ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՎՐԱ

 

Հայտնի ճշմարտություն է, որ ամառային շոգերին շատանում են սննդային թունավորման դեպքերը: Փաստ է նաեւ, որ թունավորումների մի զգալի մասը սպառողների մեղքով է, երբ սնունդը պահում են ոչ սառնարանային պայմաններում: Բայց նաեւ քիչ չեն դեպքերը, երբ սննդամթերքն արդեն փչացած է հասնում սպառողին:

Մանրամասն...


Ուրբաթ, 24 Հուլիս 2015 16:36 Զարկերակ

«ԵՄ-Ն ԽՐԱԽՈՒՍՈՒՄ Է ՖԱՇԻԶՄԻՆ, ՊԱՆԹՈՒՐՔԻԶՄԻՆ, ՑԵՂԱՍՊԱՆԻՆ»

 

Տարածաշրջանային այցով օրերս Հայաստան, այնուհետեւ Բաքու այցելած Եվրամիության նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Բաքուն Եվրամիության ամենահուսալի գործընկերն է, ԵՄ-ն ճանաչում է Ադրբեջանի ամբողջականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը եւ հավելել, որ ԵՄ անդամ պետությունները չեն ճանաչում Արցախի կարգավիճակը: Իսկ ո՞ւր մնաց ինքնորոշման իրավունքը, դա դեռ մի կողմ: Շատ ավելի կարեւոր է, թե ինչու է Տուսկը նման հայտարարություններ անում, առավել եւս, որ դրանից ոգեւորված` ազերիները սկսել են շատ ավելի ակտիվորեն խախտել հրադադարի ռեժիմը: Եվ դա այն դեպքում, երբ  օրեր առաջ Երեւանում նույն Տուսկը նշել էր, որ բանակցային գործընթացում երկու կողմերը պետք է ձեռնպահ մնան ագրեսիվ խոսքերից եւ հռետորաբանությունից: Թե այս ինչ է կատարվում, փորձեցինք պարզել հայաստանյան որոշ վերլուծաբաններից:

Մանրամասն...


Ուրբաթ, 24 Հուլիս 2015 16:32 Թեմա

ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ԿՆՎԱԶԵՑՎԵՆ` ԸՍՏ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

Երեկ գործադիրի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մինչեւ օրակարգին անդրադառնալը, ընդգծեց. «Մենք պարտավոր ենք ականջալուր լինել տնտեսվարող սուբյեկտների դժգոհություններին, եւ այս իրավիճակում ամեն ինչ պետք է անենք` բացառելու անհարկի միջամտությունները եւ նվազագույնի հասցնելու բոլոր կարգի ստուգումները»: Կառավարության նիստից հետո լրագրողներիս հետ ճեպազրույցում այս մասին որոշակի պարզաբանում տվեց նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆԸ, ով նախեւառաջ շեշտեց, որ տեսչական ստուգումների նվազումը կլինի` ըստ անհրաժեշտության.

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 24 Հուլիս 2015 18:28 )

Ուրբաթ, 24 Հուլիս 2015 16:29 Թեմա

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵՑ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻՆ

 

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը երեկ գործադիրի հաստատմանը ներկայացրեց ՀՀ կառավարության եզրակացությունը ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի կողմից ներկայացված ՀՀ օրենքի նախագծի մասին, ըստ որի` առաջարկվում էր փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում:


Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 24 Հուլիս 2015 18:42 )

Ուրբաթ, 24 Հուլիս 2015 16:22 Թեմա

«ՄԻ ՕՐՎԱ ՄԵՋ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, ԵԹԵ ՉԵՄ ՍԽԱԼՎՈՒՄ, 4-5 ԱՆԳԱՄ ՄՏՔԱՓՈԽՎԵՑ»

 

2015 թվականի հուլիսի 1-ին «Իրավունք» թերթը հանդես եկավ  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ «ԳՈՐԾ ՏՎԵՑԻՆ»» հրապարակմամբ, որտեղ խոսվում էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից ՄԻԵԴ ներկայացված  հայցի մասին:  
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, արձագանքելով մեր հրապարակմանը,   գրավոր պարզաբանում է ուղարկել խմբագրություն, որտեղ ասվում է` վերոնշյալ հոդվածում ներկայացված փաստերի մի էական մասը չի համապատասխանում իրականությանը: «Մասնավորապես, հրապարակման մեջ նշվում են Դանիել Իոաննիսյանին եւ «Իրազեկ քաղաքացիների միավորմանը» անմիջականորեն վերաբերող թվով երեք փաստեր, որոնք չեն համապատասխանում իրականությանը:

Մանրամասն...


Ուրբաթ, 24 Հուլիս 2015 16:19 Հանդիպում

ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՅԼԵՎՍ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՉԷ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ

 

Հուլիսի 14-ին Վիեննայում Իրանի եւ «վեցյակի» միջեւ կնքված համաձայնագիրը նոր ջղաձգումներ առաջացրեց Թուրքիայի եւ իր փոքր եղբոր` Ադրբեջանի մոտ: Սա բնական է, քանի որ միջազգային արենայում Իրանի ակտվացումը ոչ միայն նոր վերադասավորումների պատճառ կդառնա, այլեւ կփոխի նախկին «հակակշիռների» դիրքավորումները Մերձավոր Արեւելքում եւ Անդրկովկասում: Այս ֆոնին միանգամայն հասկանալի է Ադրբեջանի կողմից հնչեցվող հերթական բայաթիների ենթատեքստը, քանի որ կարելի է ասել, որ միջազգային մակարդակով ջրվեցին նաեւ թուրք-ազերիական հակահայկական, այսպես ասած, «հավակնոտ» ծրագրերը:

Մանրամասն...


Ուրբաթ, 24 Հուլիս 2015 15:28 Հանդիպում

«ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ, ԱՊԱ ԴՐԱ ՀԻՄՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՈՒՄ ԵՆ ՆԵՐԴՐՎԱԾ»

 

Երեկ ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ  իր ասուլիսին հիմնականում խոսեց սահմանադրական բարեփոխումների թեմայով եւ նշեց, որ այս գործընթացը այս պահի ամենակարեւոր խնդիրն է: Մինչ բուն թեմային անցնելը, պատգամավորը ամփոփելով գարնանային նստաշրջանը` նշեց, որ լինելով մի շարք օրենքների եւ օրենքների նախագծերի հեղինակ` իր աշխատանքը բավարար է գնահատում:

Մանրամասն...


Ուրբաթ, 24 Հուլիս 2015 15:25 Զարմանք

 

ՀՀ նախագահի աշխատակազմը եւ նախարարությունները պատասխանել են այն գրավոր հարցումներին, որոնք համասեռամոլների լոբբիստներն իրենց էին ուղղել դեռ մայիսի 17-ին: Նախագահի աշխատակազմի պատասխանն ընդամենը բարձրաստիճան չինովնիկների քաղաքավարի բառապաշարով կազմված բավականին երկարաշունչ միտք է, որը, պատկերավոր ասած, ցույց էր տալիս հանրահայտ ռուսական հասցեի ուղղությունը: Սակայն զարմանալի է Առողջապահության նախարարության պատասխանը, ուր նշվել էր, որ նախարարությունը գոմիկների զբաղվելու գործառույթ չունի: Զարմանալի է, մի՞թե այդ նախարարությունում մոռացել են, որ գոմիկները հիվանդ, հոգեկան շեղումներ ունեցող մարդիկ են, հետեւաբար առողջապահության համակարգի պարտքն է զբաղվել նրանց բուժմամբ: Բայց երեւի թե նախարար ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ լուրջ է ընդունել Առողջապահության համաշխարհային կազմակերպության 1991-ին կայացրած քաղաքական որոշումը` համասեռամոլությունը հիվանդությունների ցանկից հանելու վերաբերյալ: Դե, վաղն էլ այդ միջազգային կառույցը շիզոֆրենիան կհանի հիվանդությունների ցանկից, ուրեմն ինչ` պետք է խելապակասներին գժանոցներից բաց թողնենք ժողովրդի վրա՞:

Մանրամասն...


Ուրբաթ, 24 Հուլիս 2015 15:13 Արտաքին Քաղաքականություն

ԵՄ-Ը ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՇՎԻՆ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ ԼԵԶՈՒ Է ԳՏԵԼ

 

Մեր նախորդ համարում, ելնելով Սիրիայի վարչապետ Ուաիլ ալ-Հալքիի այն խոսքից, թե՝ «բանակցություններ են տարվում ռուսական կողմի հետ՝ ԵՏՄ-ին եւ ազատ մաքսային գոտուն միանալու վերաբերյալ», առիթ էինք ունեցել ենթադրություն հայտնել, որ այդ հայտարարությունը նշանակում է, որ այդ ուղղությամբ բանակցային գործընթացն ամենեւին էլ նոր չէ, հաջող ընթացք ունի: Այսինքն, որ մոտ ապագայում Սիրիան կարող է այս կամ այն ձեւաչափով ներգրավվել ԵՏՄ-ի մեջ, ինչը բոլորովին այլ ընթացք է խոստանում ինչպես սիրիական պատերազմին, այնպես էլ՝ Մերձավոր Արեւելքի ներկայիս պայթող ընդհանուր մթնոլորտին: Եվ ահա դրանից հետո Սիրիայից հնչեց եւս մեկ հայտարարություն, որն ուղղակիորեն խոսում է մեր այդ ենթադրության օգտին:

Մանրամասն...


Ուրբաթ, 24 Հուլիս 2015 15:05 Գլխավոր Էջ

ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՃԱԿԱՏ` ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԻՐԻԺՈՐՈՒԹՅԱՄԲ

 

22 տարի առաջ մեր զորքերը մտան Աղդամ` վնասազերծելով հակառակորդի հարձակման կարեւորագույն հենակետը եւ կանխորոշելով պատերազմի ելքը: Դա առավել քան կարեւոր է հիշեցնել այսօր, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքի «բզբզալուց» հետո հակառակորդը անմիջապես ակտիվացավ: Դե ինչ, այն, ինչ եղել է Աղդամի հետ 22 տարի առաջ, կենդանի հիշեցում է մազութային սուլթանատին, թե ինչ է պատահում ադրբեջանական քաղաքների հետ` ի պատասխան ռազմական ագրեսիայի: Հա, ի դեպ, կարծես թե, արդեն նաեւ սպառվելուն են մոտ Արցախում լայնորեն կիրառվող «Աղդամի կուբիկներ» կոչվող շինանյութի պաշարները...

Մանրամասն...


Ուրբաթ, 24 Հուլիս 2015 00:00 Թերթի տպագիր տարբերակը (PDF)

Իրավունք թերթ N83 24.07.15թ.

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 30 Հուլիս 2015 09:41 )