Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 29 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Երեքշաբթի, 28 Հուլիս 2015
Երեքշաբթի, 28 Հուլիս 2015 18:02 Փանջունի

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ

 

ԱՇՈՏ ԵՐԿԱԹԻ ՀԵՏՆՈՐԴՆԵՐԸ
Ըստ հանքարդյունաբերողների` Հայաստանում ալյուրին երկաթ են խառնում, որովհետեւ երկրին պինդ տղերք են պետք:

% % %
ԱՍՏԾՈՒՆԸ` ԱՍՏԾՈՒՆ,
ՍԱՏԱՆԱՅԻՆԸ` ՍԱՏԱՆԱՅԻՆ
(ԱՄՆ-ՈՒՄ ՍԱՏԱՆԱՅԻ ԱՐՁԱՆԸ
ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԱՄՆ Պետդեպից հայտնում են, որ ի հեճուկս Ռուսաստանի հին հիմնի`  «Боже, царя храни», իրենց նոր հիմնը կոչվելու է  «Чёрт побери»:

% % %
ՏՐՈՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
Ըստ Ժողովրդական կուսակցության լրատվականի` Հ3 հեռուստաընկերությունն այսպես որ շարունակի, Արթուր Բաղդասարյանը նոր Տիգրան Կարապետիչ դառնալու լուրջ հեռանկարներ կունենա:
ԱՄԵՆԱԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ
ԵՐԿՐԻ ՄՈԴԵԼԸ

Ըստ «Սորոս» հիմնադրամի` ԱՄՆ-ը Ուկրաինային այնպիսի հզոր դեմոկրատական երկիր սարքեց, որ այլ երկրի նախագահը սիրով գալիս է այնտեղ եւ գուբերնատոր է աշխատում:

% % %
USAID-ը` ՍԱՔՈՒՆՑԻՆ
(ՍԱՔՈՒՆՑԻՆ ՆԱՄԱԿՈՎ USAID-Ի
ՆԱԽԱՏԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Քեզ որ կանչում են, ինչո՞ւ չես բարեհաճում ժամանակին ներկայանալ:

% % %
ՄԵՏԱՄՈՐՖՈԶ
Ըստ քաղվերլուծաբանների` Խաչատուր Սուքիասյանը նախագահին հրավիրելով  «Ռոսիա մոլի» բացմանը, փաստորեն եվրոպամետից ռուսամոլ ա դարձել:

 

ԴժԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐ


(ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼԻ` ԱԹՈՌԻՑ ԸՆԿՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Բունդեստագից հայտնում են, որ Անգելա Մերկելը աթոռից վայր չի ընկել, այլ կատապուլտը չի բացվել:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 28 Հուլիս 2015 18:08 )

Երեքշաբթի, 28 Հուլիս 2015 17:59 Սպորտ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐԱՆԻՆ ԿՕԳՏՎԻ՞ ԱՅՍ ՓԱՅԼՈՒՆ ՇԱՆՍԻՑ

 

Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի ձախողման հետ համակերպվելուց հետո, Հայաստանի ֆուտբոլի հավաքականին նոր փորձություն է սպասվում` Ռուսաստանում 2018 թվականին կայանալիք աշխարհի առաջնությունը: Արդեն պարզ են դարձել աշխարհի առաջնության ընտրական փուլում մեր հավաքականի մրցակիցները, եւ կարելի է ասել, որ ոչ մի փորձություն էլ չկա: Այսինքն՝ իր հնարավորությունների սահմաններում խաղալով՝ Հայաստանի հավաքականը Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու բոլոր հնարավորություններն ունի:

Մանրամասն...


Երեքշաբթի, 28 Հուլիս 2015 17:57 Մշակույտ

ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՄԻԱԿ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ ՓԼՈՒԶՄԱՆ ԵԶՐԻՆ Է

 

Թբիլիսիում գործող Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի շենքը արդեն 5 տարի վթարային է, այդ իսկ պատճառով` ներկայացումները բեմադրվում են շենքում, իսկ խաղացվում` այլ թատրոնների բեմերում. վթարային շենքում հանդիսատես հրավիրել չի թույլատրվում: Հայաստանից դուրս միակ պետական հայկական թատրոնն արդեն 5 տարի աջակցություն ստանում է միայն խոստումների ձեւաչափով. ո՛չ հայկական, ո՛չ վրացական կողմը խնդրին հետամուտ չեն, բայց սա չի խանգարում թբիլիսահայ դերասաններին` պահպանել թատրոնը` որպես ուրույն ձեռագիրն ունեցող մշակութային կենտրոն:
Այս մասին «Իրավունքը» տեղեկացավ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական  թատրոնի դերասան Սերգո Սաֆարյանից, ով Գյումրի է ժամանել` հայ-վրացական թատերական բարեկամության արդյունքում ծնված «Գամարջոբա մամա» ներկայացման համար: Հանդիպման ժամանակ Ս. Սաֆարյանն անդրադառնալով հարազատ թատրոնի վթարային շենքի վիճակին, տեղեկացրեց. «Շենքը գտնվում է անմխիթար վիճակում, բեմը պիտանի չէ շահագործման` հատակի պատճառով: Ինչպես նաեւ վնասված է ամբողջ կտուրը, անձրեւոտ եղանակներին հնարավոր չէ աշխատել` կաթոցների պատճառով»:
Այնուամենայնիվ, վերջին տարիներին Վրաստանի եւ ՀՀ մշակույթի նախարարների` թե՛ հեռախոսազրույցների, թե՛ հանդիպումների  ժամանակ այս թատրոնի թեման եղել է առաջնային, բացառություն չէր նաեւ Վրաստանի նախարարի հայաստանյան վերջին այցը: Նույնիսկ, 2011 թվականին Վրաստանի կառավարությունը 2 միլիոն լարի (1մլն 215 հազար դոլար) է հատկացրել` վերանորոգման համար:
Ինչեւէ, «Իրավունքն» այս խառը պատմությունը պարզաբանելու համար դիմել է ՀՀ մշակույթի նախարարություն:
Կույտը մշակեց ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆԸ

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 31 Հուլիս 2015 18:13 )

Երեքշաբթի, 28 Հուլիս 2015 17:49 Մշակույթ

ՋԻՎԱՆՈՒ ԱԶԳԱԿԱՆՆԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԷԻՆ 2000 ԴՈԼԱՐՈՎ ՎԱՃԱՌԵԼ ՆՐԱ ՏՈՒՆԸ

 

Հուլիսի 25-ին աշուղ Ջիվանու ծննդավայրում` Կարզախում, մեծ հանդիսավորությամբ նշվեց «Ջիվանական օրեր» ամենամյա տոնակատարությունը, որի ընթացքում Հայաստանից եւ Ախալքալաքի տարբեր շրջաններից ժամանած հյուրերը Կարզախը վերածեցին մեծ բեմի, որտեղ հնչեց միայն Ջիվանու ստեղծագործությունները: Այդ գեղեցիկ հնչյունների ներքո էլ «Աջակցություն Ջավախքին» հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի ունեցավ մեծն աշուղի տուն-թանգարանի հիմնարկեքի արարողությունը: Հայաստանից եւ Թբիլիսիից ժամանած բարձրաստիճան հյուրերի ներկայությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը օրհնանքով հիշատակի գլանակը տեղադրեց պատի մեջ եւ հայտարարեց շինարարական աշխատանքների մեկնարկը: Թանգարանի նախագծի հեղինակը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանն է: Թանգարանը, որը բաղկացած կլինի մի քանի ցուցասրահներից` իր դռները այցելուների առջեւ կբացի 2016 թվականի ամռանը` Ջիվանու ծննդյան 170-ամյակին ընդառաջ: Ցուցասրահներն անհրաժեշտ ցուցանմուշներով համալրելու համար առաջիկայում կիրականացվի աշուղին պատկանող իրերի, գրքերի, լուսանկարների, երաժշտական գործիքների հավաքագրման աշխատանքներ:
Աշուղ Ջիվանու մահից հետո նրա տանը բնակվել են ազգականները, ովքեր 15 տարի առաջ 2 հազար դոլարով որոշել էին վաճառել այն: Սակայն աշուղի ծոռները տուն-թանգարանի վերածելու նպատակով գնել են հոգեւոր առումով մեծ արժեք ներկայացնող տունը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ.Գ. Թե ինչու մինչեւ հիմա աշուղ Ջիվանին չուներ տուն-թանգարան, եւ ինչ քարքարոտ ճանապարհներով միայն աշուղի ծոռներին հաջողվեց կյանքի կոչել այդ վաղեմի երազանքը, կարդացե՛ք «Իրավունքի» վաղվա համարում:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 31 Հուլիս 2015 02:07 )

Երեքշաբթի, 28 Հուլիս 2015 17:47 Մշակույթ

ՍԲ ԳՐԻԳՈՐ ՎԱՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԸ ԳՏՆՎՈՒՄ Է ԽԻՍՏ ՎԹԱՐԱՅԻՆ ՎԻՃԱԿՈՒՄ

 

Օրերս «Իրավունք» թերթի ընթերցողներից տիկին Ռոզան դիմել էր թերթին` հետեւյալ հարցադրմամբ.

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 31 Հուլիս 2015 17:49 )

Երեքշաբթի, 28 Հուլիս 2015 17:44 Մշակույթ

«ՉԿԱՐՈՂԱՑԱ ԱՐՏԻՍՏՆԵՐԻ ՄԻՋԻՑ ԿՈՏՐԵԼ

ԱՅԴ ԱԽՊԵՐԱԿԱՆ ՎԱԽԵՐԸ...»

 

Ամիսներ առաջ սկիզբ առած «Բալետ 2021» նախագիծը ապացուցեց, որ կարելի է համադրել Հիփ-հոփը, ժամանակակիցն ու դասական բալետը: ՀՀ ժողովրդական արտիստ, բալետմեյստեր, «Բալետ 2021» նախագծի գեղարվեստական ղեկավար ՌՈՒԴՈԼՖ ԽԱՌԱՏՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում խոսեց ոչ միայն ժամանակակից բալետի, հայ արտիստների հետ ունեցած խնդիրների մասին, այլ նաեւ շեշտեց, որ այսօր ամեն ինչ կարելի է անել, սակայն շատ նրբորեն ու գիտակից, այսինքն` ամեն հարցում պետք է պրոֆեսիոնալիզմ ցուցաբերել:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 31 Հուլիս 2015 18:23 )

Երեքշաբթի, 28 Հուլիս 2015 17:36 Քրեական

«ՍՏԻՊԵՑԻՆ ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵՐԵՔ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՀԵՏ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱՄ»

 

Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում քննվում է հերթական սեռական շահագործման (թրաֆիքինգ) գործը: Հայտնի թարֆիքյոր Հերիքնազ Խաչատրյանը, բնակվելով Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում, Հայաստանում բնակվող ավագ քրոջ` Բավական Խաչատրյանի օգնությամբ թե քանի կին է հավաքագրել եւ մարմնավաճառության համար հասցրել Դուբայ, հազիվ թե այս դատական քննության ընթացքում պարզվի:

Մանրամասն...


Երեքշաբթի, 28 Հուլիս 2015 17:32 Քրեական

«ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐԸ ԽԱՌՆՎԵԼ Է ԿՈՅՈՒՂԱՋՐԻ ՀԵՏ»

 

Թե այս տարի աղիքային վարակի որերորդ մասսայական դեպքն է արձանագրվում, արդեն նույնիսկ դժվար է թվարկել: Եվ հերթական նման փաստն էլ արձանագրվեց շաբաթ օրը՝  Նորագավիթում. միանգամից տասնյակ վարակվածներ:  Բոլորի մոտ դիտվել են նույն ախտանշանները` սրտխառնոց, փսխում, ոչ բարձր ջերմություն, ջրային բնույթի լուծ: Բոլորի վիճակը թեթեւ է, ներկայումս հոսպիտալացվածներ չկան:

Մանրամասն...


Երեքշաբթի, 28 Հուլիս 2015 17:11 Թեմա

ՀԱՅԱՍՏԱՆ, ԱՅՆՈՒՀԵՏ ԱՐՑԱԽ ԵԿՈՂ ՌՈՒՍԱԿԱՆ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԳԱՅԼԵՐԸ» ԱՅՆՔԱՆ ԷԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԳԱՅԼ» ՉԵՆ

 

Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Սերգեյ Սաժումյանը հայտնել է, որ «Մենք նախատեսում ենք, որ «Գիշերային գայլեր» մոտոակումբի ներկայացուցիչները Բագրատաշենի սահմանային անցակետում կլինեն հուլիսի 31-ին, սակայն չենք բացառում, որ նրանք կարող են ժամանել նաեւ հաջորդ օրը` օգոստոսի 1-ին. Ռուսաստանի Դաշնությունում եղանակային պայմանները այնքան էլ հաջող չեն»:

Մանրամասն...


Երեքշաբթի, 28 Հուլիս 2015 17:08 Հանդիպում

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՂԲՈՐ ԴՈՒՍՏՐՆ ԻՐԱԿԱՆ ՆՈՐ ԼԻԴԵՐՆԵՐ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ

 

Սահմանադրական բարեփոխումների ֆոնին մամուլում եւ վերլուծաբանների կողմից տարբեր տեսակետներ են շրջանառվում: Մի մասը կարծում է, թե սա հող է նախապատրաստում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու համար, իսկ մյուս մասը գտնում է, թե ճիշտ հակառակը` նոր Սահմանադրությամբ այն ամբողջովին բացառվում է: Ավելին` որոշ շրջանակներում խոսակցություններ են պտտվում, որ Ռ. Քոչարյանն ակտիվորեն փորձում է քաղաքական դաշտի գործընթացներին ներգրավել իր մերձավոր շրջապատին ու զբաղվել սահմանադրական բարեփոխումների հակաքարոզով: Ի դեպ, հիշեցնենք, որ վերջին շրջանում խոսվում էր այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահի եղբոր դուստրն էլ կդառնա պատգամավոր: Այս, ինչպես նաեւ Քոչարյան ընտանիքին վերաբերող մի շարք հարցերի ու «Բարգավաճ Հայաստանի» անցումային շրջանի մասին «Իրավունքը» զրուցեց հենց ՀՀ երկրորդ նախագահի եղբոր դստեր` Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ ԻՐԻՆԱ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ:


Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 29 Հուլիս 2015 01:14 )

Երեքշաբթի, 28 Հուլիս 2015 17:05 Հանդիպում

«ԱՅՆՊԵՍ ՉԷ, ՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՎԱՏԱԳՈՒՅՆՆ ԵՆ»

 

Հուլիսի 26-ին ջավախահայությունը նշեց ավանդական դարձած Տերյանական օր տոնակատարությունը մեծ բանաստեղծի հայրենի գյուղում` Գանձայում: Այս տարի Հայաստանից Ջավախք ժամանած պատվավոր հյուրերի թվում էր նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայ-վրացական խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ, ով մեզ հետ զրույցում նախ նշեց, որ Ջավախք աշխարհ իրեն բերել է առաջին հերթին քարից հաց քամող եւ դարերով այդ քարերի վրա ապրող, հայ մնացած ու հայությունը պահպանած ժողովրդի հանդեպ սերը: Այն ժողովրդի, որը ծնել է Վահան Տերյան, Ջիվանի...
Իհարկե, չէինք կարող առիթը բաց թողնել ու տիկին Նաղդալյանին չուղղել մի քանի հայ-վրացական քաղաքական ու տնտեսական հարցեր:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 29 Հուլիս 2015 01:05 )

Երեքշաբթի, 28 Հուլիս 2015 17:02 Զարմանք

 

Աշխարհը լրիվ խելագարվել է: Օրինակ, ամերիկացիները հուլիսի 25-ին հաջողացրին պղծել այն, ինչը սկզբունքորեն պետք է որ անպղծելի լիներ` սատանիզմը, քանզի հանդիսավորապես բացված սատանայի արձանը իսկական գենդեր էր, եւ դժոխքի տիրակալը պետք է որ նեղանար... Լավ, ամերիկացիներին իրենց սատանիզմով թողնենք սատանի բաժին եւ դիտարկենք, թե մեր երկրում ում ուղեղի վրա ինչպես են ազդում շոգերը: Ահավասիկ, ամենահետաքրքականը սահմանադրական բարեփոխումների հակառակորդների մտքի գոհարները: Այսպես, մեկ հեծանիվի վրա տեղավորվող «Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ մի զարմանալի դարակազմիկ քաղաքագիտական գյուտ արեց. «Սահմանադրության ներկայացված նախագիծը ոչ միայն խնդիրները չի լուծում, այլեւ խճճում է ամեն ինչ: Այս նախագծով իշխանությունն ուղղակի խլվում է ժողովրդից. դա պետական հանցագործություն է»: Բայց ինչ անհարմար բան է ստացվում` ախր, մեր ընդդիմադիրները տասը տարի շարունակ պնդում էին, թե իշխանությունները ոչ լեգիտիմ են, որ իշխանությունը խլել են ժողովրդից, իսկ հիմա... Ախր, ինչպես կարելի է խլել մի բան, որը, ըստ Իսագուլյանի զինակիցների` վաղուց խլված է:

Մանրամասն...


Երեքշաբթի, 28 Հուլիս 2015 15:56 Արտաքին Քաղաքականություն

ԱԼԻԵՎԸ ՆՈՐԻՑ ԿՌՎԵԼ-ՉԿՌՎԵԼՈՒ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԻ ԱՌԱՋ

 

Եվ այսպես` Ղարաբաղի շուրջ ռազմական իրավիճակը նորից տեսանելիորեն սրվել է: Ճիշտ է, հայկական ստորաբաժանումները հաջողությամբ, առանց ավելորդ լարվածության կանխում են ազերիների նույնիսկ բավականին մասշտաբային դիվերսիոն փորձերը, սակայն միայն այն փաստը, որ արդեն ըստ էության սովորական պրակտիկայի է վերածվել ականանետերի եւ նռնականետերի միջոցով հրադադարի ռեժիմի խախտումները, արդեն իսկ մտահոգությունների տեղիք տալիս է:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 29 Հուլիս 2015 15:01 )

Երեքշաբթի, 28 Հուլիս 2015 15:42 Քաղաքական

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՉԱՐՁԱԿՈՒՐԴ ԿԱՄ ԱԿԱՄԱ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ

 

32 տարի առաջ` 1983-ի հուլիսի 27-ին 5 խիզախ հայ երիտասարդներ ցնցեցին աշխարհը` ինքնազոհության գնով օդ բարձրացնելով Լիսաբոնի թուրքական դեսպանատունը, որպեսզի խուլ ու կույր ձեւացող աշխարհին հիշեցնեն Հայոց ցեղասպանության մասին: 32 տարի անց` 2015-ի հուլիսի 27-ին կալանավորվեց մեկ այլ երիտասարդ` Սյունիքի մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանը, եւ մարդիկ թերահավատորեն քննարկում են, թե երբ հերթական անգամ կջրեն նրա հերթական քրեական գործը:

Մանրամասն...


Երեքշաբթի, 28 Հուլիս 2015 15:37 Գլխավոր Էջ

ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐԴԻՆ ԻՐԵՆ ՄԵՂԱՎՈՐ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ

 

Ինչպես հայտնի է, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, մայիսի 2-ին Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով վկայի կարգավիճակից դարձավ մեղադրյալ: Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով` դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելը:

Մանրամասն...


Երեքշաբթի, 28 Հուլիս 2015 00:00 Թերթի տպագիր տարբերակը (PDF)

Իրավունք թերթ N84 28.07.15թ.

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 30 Հուլիս 2015 09:42 )