Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Չորեքշաբթի, 29 Հուլիս 2015
Չորեքշաբթի, 29 Հուլիս 2015 17:32 Փանջունի

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ

 

ՏԱՌԱՊԱՆՔԸ ՓՈՐՁ ՈՒՆԻ
(ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ` ՈՐԴՈՒՆ
ՍԵՎ ԴԻՄԱԿՈՎ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ
ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒՑ ՀԵՏՈ)

– Ոնց սեւերես տարաք, այդպես էլ սպիտակերես բաց եք թողնելու…

% % %
ԴՐԱՆՔ ԴԵՌ ԿՊԱՌԿԵՆ
Ըստ Վարդգես Գասպարիի,  «Ոտքի, Հայաստան» խմբակի անդամները նստացույց անելով` խախտում են իր հեղինակային իրավունքը, քանի որ նստելուց պառկել` մեկ քայլ է:

% % %
ՍԱՔՈՒՆՑԻ ՏՐՏՈՒՆՋԸ
(USAID-Ի  ԿՈՂՄԻՑ ՆՐԱ  ՆԿԱՏՄԱՄԲ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Էս ինչ զուլում երկիր ա, դրսում գրանտ տվողներն են դժգոհում, ներսում ժողովուրդը գոհ չի:
ԼԻՍԿԱՅԻ ԳԻՏԱԿԱՆ
ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԽԵՐԸ

Ինչո՞ւ է լռում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, երբ այլախոհության համար ապօրինի կերպով ձերբակալել են գիտնականի որդի Տիգրան Խաչատրյանին:

% % %
ԱՆՀԱՐՄԱՐ ԲԱՆ ՍՏԱՑՎԵՑ
Հայաստանում ընդդիմադիր գործիչները անընդհատ ձգտում են երկիրը տանել սրացումների, բայց այնպես ստացվեց, որ շոգի պատճառով տարան բթացման:

% % %
ՇԱԲԱԹՎԱ ՀԱՐՑԸ
(ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՇՈՒՐՋ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՐԴԱՐԱԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Էս Լիսկան որ չլիներ, տեսնես մեր տված հարկերը արդարադատությունը ո՞ւմ վրա էր ծախսելու…

 

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Ոստիկանությունից հայտնում են, որ իրենք Հանրապետության հրապարակից ցուցարարներին բերման չեն ենթարկել, այլ ընդամենը ալաբալանիցա են խաղացել:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 31 Հուլիս 2015 18:47 )

Չորեքշաբթի, 29 Հուլիս 2015 17:29 Սպորտ

ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԽԱՂԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈ՞ՒՆԴԸ

 

Դեռ օրեր առաջ ռուսական մամուլը եւ ֆուտբոլային մասնագետները քննադատում էին Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանին՝ մոսկովյան ակումբի նոր ֆուտբոլիստ Զե Լուիշի հետ ներքին մրցակցությունում հայ ֆուտբոլիստին անհույս պարտվողի պիտակ տալով: Սակայն բավական էր մեկ գնդակ, որ իրավիճակը ամբողջովին փոխվեր հօգուտ Մովսիսյանի:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 31 Հուլիս 2015 18:40 )

Չորեքշաբթի, 29 Հուլիս 2015 17:21 Մշակույտ

ԿԱՐԵՎՈՐԸ` ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԿԱ, ԲԱՅՑ ՖԻՆԱՆՍ ՉԿԱ


«Մոսկվա» կինոթատրոնի Ամառային վթարային համարվող դահլիճը ժամանակ առ ժամանակ հայտնվում է բոլորի ուշադրության կիզակետում, սակայն ամեն ինչ սահմանափակվում է դրանով, ու ոչինչ տեղի չի ունենում: Այս անգամ դրա «մեղավորը» Ճարտարապետների միության նախագահ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆՆ էր, ով լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ «Մոսկվա» կինոթատրոնի Ամառային դահլիճը վտանգի մեջ է, իսկ մենք անփույթ ենք մեր ունեցած հարստության հանդեպ ու առաջարկեց. ««Ոսկե ծիրան» միջոցառման ժամանակ կարելի էր այդ դահլիճը փայլուն օգտագործել: Եթե ««Ոսկե ծիրանն» ամեն տարի օգտագործում է 300-350.000 դոլար, 50.000 դոլարով կարելի է այդ դահլիճը  վերականգնել»:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 29 Հուլիս 2015 17:18 Մշակույթ

ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ՄԻ ՈՐԴՈՒՆ ԴԻՄԱՎՈՐԵՑ, ՄՅՈՒՍԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ

 

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի ԶԱՐՈՒՀԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ հպարտանալու կրկնակի առիթ ունի: Նախ ավագ որդին` Վարդանը, տուն է վերադարձել Եղնիկներում բարեհաջող ծառայությունից, միեւնույն ժամանակ, Հայաստանի սահմաններն անառիկ պահելու համար ծառայության ուղարկեց կրտսեր որդուն` Գրիգորին: Դերասանուհին իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Իմ հպարտություններ` Վարդանս վերադարձավ, Գրիգորս մեկնում է, Աստված պահապան քեզ, զավակս, իմ զինվոր տղա»:
Իսկ «Իրավունքի» հետ զրույցում Զ. Խաչատրյանն ասաց. «Չեք պատկերացնի, թե ինչ հպարտությամբ ես լցված, երբ քո 18-ամյա որդին սահմանին իրեն իսկական տղամարդու նման է պահում, դրանից մեծ վայելք, մեծ բերկրանք չգիտեմ` կա՞, թե ոչ: Թող Աստված իրենց պահապան լինի, ու ամեն փորձության պահին իրենք կարողանան ճիշտ կողմնորոշվել: Անփորձանք ու բարի վերադարձ մեր որդիներին: Ինչպես յուրաքանչյուր զինվորի մայր, մաղթում եմ, որ առաջին հերթին` մեր երկրին խաղաղություն լինի, բոլոր զինվորները առողջ ու անփորձանք վերադառնան տուն: Երբեք որեւէ հայ զինվորի սրտում թող ահ չլինի, եթե լինի, ապա միայն թշնամու համար»,- հպարտությամբ ասաց դերասանուհին ու շարունակեց. «Սուտ կլինի, եթե ասեմ անհանգիստ չեմ, այդպիսի զինվորի մայր չկա, որ անհանգիստ չլինի: Միեւնույն ժամանակ, առավոտից երեկո ոչինչ չեմ կարող անել, բացի աղոթելուց: Զօրուգիշեր աղոթում եմ ու հավատում` Տերը պահապան է մեր զավակներին»:
Որդիներից մեկի անփորձանք տուն վերադարձի ու մյուսին բարի ծառայության ուղարկելու մասին Զ. Խաչատրյանը նշեց. «Հպարտանում եմ այդ փաստով, թող իմ զավակներն իսկապես լինեն անփորձանք եւ ծառայեն հենց Հայոց բանակում: Ցավում եմ, որ մարդիկ փորձում են իրենց երեխաներին բանակից հետ պահել, ի վերջո, եթե իմ որդին չէ, ապա ո՞ւմ որդին պիտի անառիկ պահի մեր սահմանները»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մանրամասն...

Չորեքշաբթի, 29 Հուլիս 2015 17:16 Մշակույթ

«ՆՈՒՅՆԻՍԿ ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՍԱՄԲԼՆ ԱՅՍՕՐ ԱՌԱՋՎԱՆԸ ՉԷ»

 

ՀՀ ժողովրդական արտիստ, Պարի պետական անսամբլի հիմնադիր, մենակատար, հետո նաեւ գեղարվեստական ղեկավար, «ԳԵՂԱՐԴ» պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար, Երեւանի «Մշակույթի համալսարանի» պարարվեստի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր ԱԼԲԵՐՏ ԿԻԶԻՐՅԱՆԸ դեմ չէ դպրոցներում  պարի դասավանդմանը, սակայն պետք է ուշադրություն դարձնել, թե ովքեր են դասավանդելու եւ ինչ են սովորեցնելու. «Այս պարագայում միայն մանկավարժական գիտելիքները շատ քիչ են, պետք է հասկանալ պարի լեզուն, ճանապարհ անցած լինել, «ճանաչել» բեմը, այլապես ամբողջը շիլափլավի կվերածվի: Դպրոցին նվիրյալներ են պետք, ովքեր պարարվեստում խոսուն ճանապարհ են անցել, գիտեն` ինչ բան է կարգուկանոնը, այս պարագայում միայն գովելի կլինի պարն իբրեւ պարտադիր դասավանդվող առարկա դարձնելը»:
Ըստ վարպետի` ցավալի հարց է, որ դաշտում հայտնվում են ինքնագործներ ու խմբակներ բացելով` պար են սովորեցնում. «Իսկապես շատ կիսամասնագետներ կան, ովքեր հազարավոր երեխաներ են հավաքում ու համույթներ հիմնում, բայց ախր դրանով արվեստ չի պահպանվում, արժեքներ չեն ծնվում: Ինձ հիմա դժվար է պարով հագեցնել, երբ տեսնում եմ, որ մարդիկ անպատրաստ մտնում են դպրոց, բարձրանում բեմ, համույթ ղեկավարում, ցավ եմ ապրում: Վերջին տարիներին պարարվեստի խնդիրներից մեկն էլ այն է, որ հայկականը խառնվում է հարեւան երկրների պարերին, բայց պետք է հայկականը միշտ վերին տեղում դասել, նրա կողքին այլազգի պարն այնպես ներկայացնել, որ դիտողը հասկանա դրանց բաժանագիծը, թեմատիկան, ասելիքն ու նպատակը: Այսօր պարի վարպետի պետք ունենք. առաջատարն է, որ պետք է օրինակ լինի: Նույնիսկ Պարի պետական անսամբլն այսօր առաջվանը չէ, երբ թնդում էր ամբողջ աշխարհում. այսօր նվազ են նաեւ միջոցները, կորել է պարի նախկին համն ու հոտը: Պետք է գտնել նոր կադրեր, մանրամասն զննել երիտասարդների շարքերը, տաղանդներ հայտնաբերել, ովքեր ամուր կկրեն պարի վաղվա օրը»:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Մանրամասն...

Չորեքշաբթի, 29 Հուլիս 2015 16:44 Մշակույթ

«ԻՆՉՈ՞Ւ ՊԻՏԻ ԳԱՆՁԱՆ ՈՒՆԵՆԱ ՏԵՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ, ՄԵՆՔ ՋԻՎԱՆՈՒՆԸ ՉՈՒՆԵՆԱՆՔ»

 

 

Օրերս Ջավախքի Կարզախ գյուղում կատարվեց մեծանուն աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հիմնարկեքի արարողությունը: Իսկ աշուղական երգարվեստի վարպետի 170-ամյակին` մյուս տարի, տուն-թանգարանն արդեն իսկ իր հյուրընկալ դռները կբացի: Նշենք, որ թանգարանի հիմնումը նախաձեռնել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամն ու աշուղի ծոռը` ՍՊԱՐՏԱԿ ԲԱՆԳՈՅԱՆԸ, իսկ ճարտարապետական եւ շինարարական նախագծերը մշակվել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանի գլխավորությամբ: Իսկ թե ինչու էր անհրաժեշտ սպասել մինչեւ անվանի աշուղի 170-ամյակին, որպեսզի ստեղծվեր տուն-թանգարանը, «Իրավունքը» լինելով Ջիվանու հայրենի գյուղում` պարզեց հենց Ս. Բանգոյանից ու նրա տիկնոջից:


Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 31 Հուլիս 2015 02:14 )

Չորեքշաբթի, 29 Հուլիս 2015 16:40 Քրեական

«ՍՏԵԿԼՈՎԱՏԻ» ՄԱՆՐԱՊԱԿԵ ՓՈՇԻՆ ՇՆՉԵԼՆ ԷՐ ՊԱԿԱՍ ՄՆԱՑԵԼ

 

«Հաղթանակի զբոսայգում»՝ Ազատության պողոտայի հենց հարեւանությամբ, այգու մի պատկառելի մասը զբաղեցրած «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրից մի փոքր հեռու օրերս արձանագրեցինք շինարարական աղբի լեռներ: Ենթադրելի է, որ աղբի տերը հենց «Գոլդեն Փելեսն» է, որտեղ ընթանում է ակտիվ շինարարություն:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 29 Հուլիս 2015 16:36 Քրեական

«ՏՂԱՍ ՈՉ ՄԻ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՄԱՀԱՓՈՐՁԻ ՀԵՏ»

 

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վրա իրականացված մահափորձի գործով մեղադրյալներից միայն մեկը` Հենրիկ Ավագյանը (ում տանը հայտնաբերվել էր զենքը, որով կրակել էին Ս. Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ), իրեն առաջադրված մեղադրանքի մասով դիրքորոշում չէր հայտնել, մնացած երեքը իրենց մեղավոր չեն ճանաչում: Գործով հիմնական մեղադրյալներից Արա Բուդաղյանը եւս, ով ըստ նախաքննական մարմնի՝ մահափորձն իրականացնելու մեջ մյուս երեքին շահագրգռողն է, իրեն մեղավոր չի համարում: Համենայնդեպս նրա հոր` ԷՄԻԼ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ համոզմամբ.

Մանրամասն...


Չորեքշաբթի, 29 Հուլիս 2015 16:32 Հանրություն

ՋԵՐՄԱՅԻՆ ԴԵՊՐԵՍԻԱՅԻ ՆԵՐՔՈ

 

Առաջիկայում անձրեւային եղանակներ չեն սպասվում: Ավելին, ջերմաստիճանի նվազում եւս չի լինելու: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ ԶԱՐՈՒՀԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ.

-Համենայնդեպս առաջիկա հինգ օրերին շոգ եղանակը կպահպանվի: Բնականաբար՝ հրդեհավտանգությունը եւս կպահպանվի` տարածվելով դեպի ավելի բարձրադիր գոտիներ: Այսինքն եթե հիմա հրդեհները հիմնականում հովտային շրջաններում են, ապա վաղվանից նախալեռնային եւ լեռնային գոտիներում նույնպես կստեղծվի հրդեհավտանգ իրավիճակ:
- Իսկ նմանատիպ շոգ տարիներ էլի եղե՞լ են:
- Իհարկե, նմանատիպ շոգեր եղել են`  2011, 2010, 2006, 1998, 1978 թվականներին:
- Իսկ ինչո՞վ է պայմանավորված շոգ եղանակները:
- Հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ: Ընդհանրապես՝ մեր ամառները շոգ են լինում, բայց այս ժամանակահատվածում մեր երկիրը գտնվում է հարավային տաք հոսանքների ներքո, որը այլ կերպ կոչվում է ջերմային դեպրեսիա:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մանրամասն...

Չորեքշաբթի, 29 Հուլիս 2015 16:29 Թեմա

ՀՐԴԵՀԸ ԿՍՏԻՊԻ՞ ՏԵՂՆԵՐԻՑ ՇԱՐԺՎԵԼ

 

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն իր հարցազրույցներից մեկում խոսելով օրերս մայրաքաղաքի Բուսաբանական այգում տեղի ունեցած խոշոր հրդեհի մասին, մեկ բավականին ուշագրավ միտք էր ներկայացրել: Պաշտոնապես հայտարարվել է, որ այգում հրդեհվել է մոտ 15 հեկտար տարածք: Եվ ահա պարոն Մարտիրոսյանը տեղեկացնում է. «Այդ տարածքը այգու այն մասն է, որտեղ հիմնականում բուսականություն չկա, խոտ է, ամռան ընթացքում այդ խոտն աճում է, հետո՝ չորանում ու բռնկվում...»:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 29 Հուլիս 2015 16:25 Հանրություն

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՐԵԼՈՎ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՍԱՀՄԱՆԻՆ` ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ Է ԴՆՈՒՄ ԻՐ ԱՊԱԳԱՆ»

 

Արդեն օրինաչափություն է դարձել, որ երբ արցախյան հիմնախնդրի լուծման հարցում նկատվում է ամերիկյան ու եվրոպական ակտիվություն, անմիջապես սրվում է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմաններին: Ասվածի վառ օրինակն էլ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի այցերն էին Հայաստան եւ Ադրբեջան, որին հաջորդեց ադրբեջանական հերթական սադրանքները սահմանին, այս անգամ արդեն նորմա դարձնելով զինադադարն ականանետային կրակով խախտելը: Իսկ դրանից այն կողմ՝ արդեն ծանր հրետանին, տանկերն ու հրթիռներն են: Այս համատեքստում, թե ինչ է սպասվում առաջիկա ամիսներին սահմանում, ինչպես նաեւ՝ վերոնշյալ արտասահմանյան պաշտոնյանների վերջին, մեղմ ասած, հակահայկական հայտարարություններն ի՞նչ ազդեցություն կունենան արցախյան գործընթացների վրա, «Իրավունքը» պարզեց խնդրից քաջատեղյակ այրերից, որը ներկայացնում ենք «Կլոր սեղան» ձեւաչափով:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Կիրակի, 02 Օգոստոս 2015 23:27 )

Չորեքշաբթի, 29 Հուլիս 2015 16:19 Թեմա

«ՆԱԻՐԻՏԻ» ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ «ՀԲ-Ի ՀԱՄԱՐ ՑԱՆԿԱԼԻ ՉԷ»

 

Համաշխարհային բանկը ¥ՀԲ¤ «Նաիրիտ» ՓԲԸ-ի հետագա շահագործման վերաբերյալ պատվիրել է ուսումնասիրություններ եւ կարծիք հայտնել, որ գործարանը պետք է փակվի: Սակայն երեկ ՀՀ ԱԺ-ում փորձագետները ուսումնասիրության արդյունքները լրատվամիջոցների ներկայությամբ չբարձրաձայնեցին: Արդյունքում՝ ձախողվեցին երկար սպասված լսումները, ինչն առնվազն կասկածի ստվեր է գցում ՀԲ-ի պատվերով անցկացված ուսումնասիրությունների վրա, ինչքան էլ, որ դրա արդյունքները մոտ մեկ ամիս առաջ հրապարակվել էին: Առավել եւս, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն անգամ նշեց, որ ՀԲ-ի կարծիքը չի կարող կառավարության որոշման համար հիմք հանդիսանալ: Արդյունքում՝ միանգամից շրջանառության մեջ մտան խոսակցություններ, թե կատարված ուսումնասիրությունները մինչեւ իսկ տնտեսական դիվերսիայի շրջանակներում են, այսինքն, որ «Նաիրիտի» վերագործարկման հեռանկարները ո՛չ այդ ոլորտում ծանրակշիռ մրցակիցներին եւ ո՛չ էլ ՀԲ-ին ձեռնտու չեն: Ուրեմն՝ ՀԲ-ի այս գործողություններից չի՞ սկսում քաղաքական հոտ փչել: Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան որոշ տնտեսագետների հետ:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 29 Հուլիս 2015 16:16 Հանդիպում

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՁԳՏԵԼ Է ՀԱՎԱՏԱՐԻՄ ՄՆԱԼ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ

 

Սահմանադրական բարեփոխումների նախագծային տարբերակում բավական ընդարձակվել է Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներին եւ ազատություններին վերաբերող գլուխը, ինչը տարաբնույթ կարծիքների տեղիք է տվել: Այս եւ վերոնշյալ գլխում առկա մի քանի հոդվածների մասին «Իրավունքը» զրուցեց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, ՍԴ խորհրդական, արդարադատության նախկին նախարար, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 30 Հուլիս 2015 00:34 )

Չորեքշաբթի, 29 Հուլիս 2015 16:13 Զարմանք

 

Հարգելի ընթերցող, իսկ տեղյա՞կ ես, որ այսօր տոն է: Զարմացա՞ծ ես, մենք էլ ենք զարմացած: Այսօր` հուլիսի 29-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես ՎԱԳՐԻ միջազգային օր (International Tiger Day): Տոնը սահմանվել է 2010թ. Սանկտ Պետերբուրգում կայացած համաժողովի ժամանակ, որի շրջանակներում քննարկվել են գիշատիչների այս տեսակի պահպանման հետ կապված հարցեր: Սակայն այս տոնը միանգամից 2 զարմանալի բան է հիշեցնում: Մեկը` այն պատմությունը,  թե ինչպես Քաջ Նազարը հայտնվեց վագրի վրա նստած վիճակում, իսկ երկրորդը` թե ինչպես Քոչարյանի վարչակարգի օրոք Վարդան Օսկանյանը պարծենկոտ ձեւով խոսում էր Հայաստանը «Կովկասյան վագրի» վերածելու մասին: Ինչեւէ, հաշվի առնելով, որ մեր երկրի վայրի բնությունում 2-3 վագր պահպանվել են, մաղթենք այդ ազնվացեղ կենդանիներին երբեւէ գործ չունենալ քաջնազարների հետ:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 31 Հուլիս 2015 19:05 )

Չորեքշաբթի, 29 Հուլիս 2015 16:10 Լուրեր

«ՈՎ ՈՒՆԵՐ ԽՆԴԻՐ ԻՆՔՆԱԳՈՎԱԶԴՎԵԼՈՒ, ԳԱԼԻՍ ԷՐ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱ»

 

Ինչպես արդեն նշել է «Իրավունքը», ՀՔԱ Վանաձորի գրասենյակը (ղեկավար` իրավապաշտպան Արթուր Սաքունց) հանցագործության մասին հաղորդում է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն` Բաղրամյան պողոտայի ցույցերի ժամանակ ակտիվիստ ներկայացող Ելենա Օվսյաննիկովայի հանդեպ ՀՀ ոստիկանության աշխատակիցների գործողությունների հիման վրա քրեական գործ հարուցելու պահանջով: Խոսքը ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների` փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի` վերոնշյալ տիկնոջը վատ պահվածքի համար ցուցարարների շարքից հեռացնելու պահանջի եւ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառման մասին է: Ի դեպ, ուշագրավ է, որ վերջին շրջանում Ն. Մալյանի ֆեյսբուքյան գրառումների հանդեպ բացահայտ անհանդուրժողականություն են դրսեւորում մեր օրերի վայ-իրավապաշտպանները: Այս ամենի շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ոստիկանապետի խորհրդական ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆԻ հետ:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 31 Հուլիս 2015 23:54 )

Չորեքշաբթի, 29 Հուլիս 2015 15:04 Լուրեր

«ՄԵՆՔ ԹՇՆԱՄԻՆԵՐ ՉԵՆՔ ԵՎ ՊԵՏՔ Է ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԵՆՔ»

 

Երեկ կառավարությունում տեղի ունեցավ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստը: Թեպետ նախատեսված էր, որ խորհրդում պետք է մաս կազմեին խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, սակայն ներկա էր միայն ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամուլի պատասխանատու ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ, այն էլ` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի փոխարեն: Նիստից հետո խորհրդում ԲՀԿ-ի մաս կազմելու մասին հետաքրքրվեցինք հենց Վ. Բաբայանից.

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 31 Հուլիս 2015 16:07 )

Չորեքշաբթի, 29 Հուլիս 2015 15:03 Լուրեր

ԽԵԼԱՊԱԿԱՍԻՑ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԱՀԱՏԱ՞Կ» ԵՆ ՍԱՐՔՈՒՄ

Տարիներ շարունակ հայտնի է ոմն Արմեն Ղազարյան, որը վիրտուալ տարածքում ստեղծել է, այսպես կոչված, «Հայաստանցի» շարժումը: Նրա ստեղծած էջերում բացի ամենակեղտոտ հայհոյանքներից ՀՀ իշխանությունների հասցեին, նաեւ «օրիգինալ» գաղափարներ էին երեւում` որ պետք է Արցախը հանձնել Ադրբեջանին, եւ Ղազարյանն անձամբ պատրաստ է գլխավորել ադրբեջանական բանակը, եւ որ Աստված պատժում է հայերին` Ղարաբաղը «օրինական տերերից»` ադրբեջանցիներից խլելու համար: Երեւանում նրան ժամանակ առ ժամանակ հարկադիր տանում էին բուժման` հոգեբույժների մոտ, մի որոշ ժամանակով հանգստանում էր, հետո նորից վերսկսում «շարժումը»: Այնուհետ նա մշտական բնակություն հաստատեց Թբիլիսիում, իսկ այս տարվա մայիսից գտնվում է Երեւանում: Մինչեւ վերջերս «տազ արած» վիճակում էր, սակայն մի քանի օր առաջ կտրուկ «ակտիվացավ» «Ֆեյսբուքում», նաեւ ինտենսիվորեն վիրավորելով քաղաքացիներին ու դրդելով անձամբ հանդիպելու եւ հարցերը լուծելու:
Ըստ քաջատեղյակ աղբյուրի` նրա վերադարձը Երեւան կազմակերպել են բրիտանական դեսպանատնից սնվող որոշ ՀԿ-ներ, նրանք են հոգում Ա. Ղազարյանի ծախսերը եւ հրահանգավորում, թե ինչպես պետք է իրեն պահի` «Սերժի աչքը հանելու համար»: Նաեւ նրանք են վճարել, որպեսզի «Ֆեյսբուքում» գովազդային էջ վարձի եւ ավելի լայնորեն տարածի մարդկանց հունից հանող իր ցնդաբանությունները: Մեր աղբյուրի վկայությամբ` հոգեկան խնդիրներ ունեցող այդ դժբախտին օգտագործողները թերեւս ցանկություն ունեն վերջիվերջո «սրբազան զոհ» դարձնել այդ խելապակասին, որպեսզի հետո արդեն աղաղակ սարքվի, թե «ղարաբաղյան կլանը» ոչնչացրել է կլանի դեմ անվախորեն պայքարող քաղաքական շարժման առաջնորդին: Սակայն նրանից «ընդդիմադիր գործչի» կերպար կերտելուն խանգարում է մի հանգամանք` նրա համացանցային վարքագծում ակնհայտորեն երեւում են խելապակասության նշանները...
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Մանրամասն...

Չորեքշաբթի, 29 Հուլիս 2015 14:56 Քաղաքական

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԺԱՆՈՑԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Օդերեւութաբանները խոստանում են օդի շատ բարձր ջերմաստիճան` 40 եւ նույնիսկ 41 աստիճան: Այդպիսի պայմաններում բոլոր նորմալ մարդիկ հանգստանում են, եթե իհարկե չկա անհետաձգելի աշխատանք: Այդպես էին վարվում եւ մեր սիրասուն ինչպես ընդդիմադիրները, այնպես էլ իշխանավորները, սակայն այս ամառը բացառություն է դառնում: Եվ երկու կողմերին էլ անհետաձգելի աշխատանքով են ապահովել նոր Սահմանադրության նախագիծը:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 31 Հուլիս 2015 16:06 )

Չորեքշաբթի, 29 Հուլիս 2015 14:48 Գլխավոր Էջ

ԾՈՒՂԱԿ՝ ԷՐԴՈՂԱՆԻ ՀԱՄԱ՞Ր, ԹԵ ՍԻՐԻԱ ՆԵՐԽՈՒԺԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ

 

Եվ այսպես՝ Թուրքիան գնալով ավելի ու ավելի է նմանվում եռացող կաթսայի: Այն տպավորությունն է, որ իրավիճակը թեւակոխում է բոլորը բոլորի դեմ պատերազմի փուլ՝ իշխանությունները՝ «Իսլամական պետության» եւ քրդերի դեմ, այս երկու ուժերը, որ Սիրիայում եւ Իրաքում իրար են մորթում, հաջողացրել են Թուրքիայում եթե ոչ միասին, ապա առնվազն միասնական կռիվ տալ Էրդողանի դեմ: Նույն կռվին լծվել են ամեն տիպի փոքրամասնություններ ու տարաբնույթ այլ «քաղաքացիական հասարակություններ»՝ թուրքական տարբեր քաղաքներում «հեղափոխական» դրոշ բարձրացնելով: Իշխանություններն էլ, ի պետասխան, ջրցաններից անցել են շատ ավելի կոշտ պատժամիջոցների, եւ արդեն մոտ 1500 ձերբակալությունների փաստը հուշում է, որ Էրդողանը պատրաստ է մինչեւ վերջ գնալ:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 01 Օգոստոս 2015 00:54 )

Չորեքշաբթի, 29 Հուլիս 2015 13:27 Լուրեր
ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՀԱՄԱ ԹԵ ՁԵՎԻՍՏ Է



ՀԺԿ նախագահ  երբեմնի ՀՀ նախագահի անհաջողակ թեկնածու Ստեփան Դեմիրճյանը  երեկ ցնցող կարծիք է հայտնել Սահմանադրության բարեփոխումների վերաբերյալ:

Նա ասաց, որ իմաստ չի տեսնում բովանդակային քննարկումների մեջ: Պետք է ենթադրել, որ պարոն Դեմիրճյանը իմաստ է տեսնում զուտ ձեւի քննարկումների մեջ: Օրինակ` Սահմանադրության ձեւի քննարկումները կարելի է սկսել նրանից, թե ի՞նչ թղթի վրա է տպագրված Սահմանադրության նախագիծը, ի՞նչ գույնի եւ չափի տառերով  է տպագրված եւ վերջացնել սահմանադրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանի սանրվածքի կամ  քթի ձեւի քննարկումներով:

Մնում է զարմանալ ու զարմանալ, որ Ստեփան Դեմիրճյանը, որը քաղաքական ասպարեզ գալուց ի վեր անդադար խոսում է խորհրդարանական հանրապետության առավելությունների եւ  ամբողջովին համամասնական ընտրակարգով խորհրդարան ձեւավորելու խիստ անհրաժեշտության մասին, այսօր, երբ իր երազած ու պահանջած այդ փոփոխությունները դարձել են  Սահմանադրության բարեփոխումների առանցքը հանկարծ ասում է, որ «Սահմանադրական փոփոխությունների հասարակական պահանջ եւ անհրաժեշտություն չկա»: Բա այդ դեպքում, եթե դրա ահնրաժեշտությունը չկար ինչո՞ւ էր Ստեփան Դեմիրճյանը եւ իր  ՀՀՇ-ական գործընկերները  տխրահռչակ 12 կետանոց պահանջներում պահանջում, որ  «Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները անցկացվեն 100 տոկոս համամասնական ընտրակարգով»:


Սահմանադրության նախագծում ընդդիմությանը տրվում են նոր պաշտոններ, լիազորություններ եւ վերահսկողության գործառույթներ: Դա ճիշտ եւ ճիշտ համընկնում է տխրահռչակ եռյակի 12 պահանջներից 11-րդ կետին, որտեղ բառացի ասվում էր.

«ապահովել ընդդիմության մասին օրենսդրական փաթեթի ընդունումը, ընդդիմությանը օժտելով վերահսկողության գործառույթներով»:

Այժմ այդ դրույթը ամբողջության ներառվել է Սահմանադրության նախագծի մեջ, սակայն այն նույնպես ըստ Ստեփան Դեմիրճյանի «պահանջված եւ անհրաժեշտ չէ»: Ստացվում է, որ տխրահռչակ եռյակի 12 պահանջները  դատարկ եւ անբովանդակ  դրսեւորում էր: Դա միայն ձեւ էր քաղաքական բարեփոխումներ առաջարկելու մասին, սակայն իրականում այդ ամենը օգտագործվում էր ներքաղաքական ապակայունություն առաաջացնելու համար:

Սակայն ամենազարմանալին այն է, որ Ստեփան Դեմիրճյանը խոսում է ըտրությունների կեղծիքներից, սակայն  չէ՞ որ նա հանդիսանում է մի խմբակցության անդամ, որի հիմնադիրները  ՀՀ վաստակավոր ընտրակեղծարարներ են: Նրա կողքին է նույն խմբակցության անդամ «ընտրակեղծիքների կնքամայր» տիտղոսը կրող Գագիկ Ջահանգիրյանը, որը ժամանակին Կենտրոնական ընտրական հանձնողովի փոխնագահն էր, իոկ իրականում առաջին դեմքը, եւ իրականացրել է այնպիսի ընտրակեղծիքներ, որոնց մասին  իր հետնորդ ընտրակեղծարարները չէին էլ կարող երազել: Ի դեպ, ըտրակեղծիքների կնքահայրն էլ Ստեփան Դեմիրճյանի խմբակցության «պապա» հանդիսացող Լեւոն Տեր Պետրոսյանն է: Ու այսքանից հետո Ստեփան Դեմիրճյանը չի էլ ամաչում ու խոսում է կեղծված ընտրությունների մասին: Իսկապես իր համար բովանդակությունը նշանակություն չունի` համա թե ձեւիստն է:


Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 30 Հուլիս 2015 16:16 )

Չորեքշաբթի, 29 Հուլիս 2015 00:00 Լուրեր

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԻՆՈԿՈՄԵԴԻԱ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, ըստ որի, բավարար փաստերի հիման վրա, մեղադրանք է ներկայացված ռուս գործարար Գերման Ստերլիգովին, ինչի պատճառով էլ իրենք միջազգային հետախուզական աշխատանքներ են սկսել, որպեսզի վերջինիս կալանավորեն եւ կանգնեցնեն դատարանի առաջ: Հիշեցնենք, որ Գ. Ստերլիգովը ընդամենը մի քանի շաբաթ առաջ արդեն գտնվում էր Արցախում, եւ այս մասին տեղյակ էին ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Ադրբեջանում: Այնուամենայնիվ, վերոնշյալ հայտարարության մասին «Իրավունքը» պարզեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար, քաղաքագետ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ տեսակետը. «Կարծում եմ` սա ուղղակի քաղաքական կինոկատակերգություն է, ուրիշ ոչ մի բան: Նման երեւույթները եւս մեկ անգամ ցույց են տալիս Ադրբեջանի իրական դեմքը: Մարդիկ ուղղակի ծիծաղում են նման պահվածքի վրա»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 01 Օգոստոս 2015 03:03 )

Չորեքշաբթի, 29 Հուլիս 2015 00:00 Լուրեր

ՍԱՔՈՒՆՑԸ ՀԻԱՍԹԱՓԵՑՐԵՑ ԱՆԳԱՄ ՀԱՐԱԶԱՏ USAID-Ի՞Ն

 

Լրատվական կայքերում է հայտնվել USAID-ի հայաստանյան առաքելության ղեկավար Կարեն Հիլլիարդի նամակն ուղղված տխրահռչակ իրավապաշտպան Արթուր Սաքունցին: Նամակում մասնավորապես ասված է, որ վերջիններս հիասթափված են Սաքունցից, քանի որ Երեւանում քաղաքացիական ակտիվիստների ցույցերը վերջին շրջանում նվազել են: Մինչդեռ Սաքունցը ամերիկյան կառույցին վստահեցրել էր այլ բան: Ավելին` USAID-ի ղեկավարությունը նաեւ սրտնեղել է, որ քաղաքացիական ակտիվիստները դաժանության կոչերի փոխարեն, անցել են երկխոսության իշխանությունների հետ ու հրաժարվում են քաղաքական հարցադրումներից: Ընդգծենք նաեւ, որ վերոնշյալ նամակում կոչ է արվում Ա. Սաքունցին ներդնել ողջ ուժն ու եռանդը ժողովրդական բողոքի ալիքի բարձրացման համար, որովհետեւ հակառակ դեպքում այն կխոչընդոտի Ադրբեջանում նախատեսված միջոցառումներին:
Թե ինչ գաղտնի ու մութ համաձայնության են եկել Սաքունցն ու USAID-ը, «Իրավունքը» նախ փորձեց պարզել ամերիկյան կառույցից, սակայն մեզ խնդրեցին զանգահարել վաղն առավոտյան: Իսկ սկանդալի կիզակետում հայտնված Սաքունցի հետ ընդհանրապես կապ հաստատել չհաջողվեց: Ինչեւէ, հատկանշական է այն, որ թեպետ «Ֆեյսբուք» սոցցանցում որոշ օգտատերեր կասկած են հայտնում, որ այս նամակը իրական չէ, բայց ո՛չ USAID-ը, ո՛չ Սաքունցը այս նամակին չեն անդրադարձել ու չեն հերքել տեղեկատվությունը: Ավելին` անդրադառնալով նրան, որ USAID-ը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՀՀ կառավարությանը, իր ֆեյսբուքյան էջում Սաքունցը նշել է. «Մնացինք անգործ»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 31 Հուլիս 2015 00:41 )