Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Ուրբաթ, 31 Հուլիս 2015
Ուրբաթ, 31 Հուլիս 2015 19:00 Փանջունի

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ

 

NO PARKING
«Պարկինգ սիթի» ընկերությունից հայտնում են, որ ցուցարարներին բերման են ենթարկել հրապարակում սխալ պառկովկի համար:

% % %
ՐԱՖՖՈՒ ԽԵՆԹԸ
Ըստ ոստիկանության` Դավիթ Սանասարյանը, տեսնելով, որ իր ակցիային ընդամենը երկու հոգի են մասնակցում, խենթացել է եւ ընկել փողոցները:

% % %
ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ՔՑՈՑԻ
Այն Սաքունցը, ով ուրացավ հայրենի հողը, կուրանա նաեւ USAID-ի փողը:

% % %
ՍԵԼԵԿՑԻՈՆ ՇԵՂՈՒՄ ԿԱՄ ՄՈՒՏԱՑԻԱ
Իշխան Զաքարյանի` Ախթամար կղզի այցելելուց հետո, ասում են, Վանա լճի տառեխները վերափոխվել են ոչ թե իշխանի, այլ շերեփուկի:
ԱՆԱՌԱԿ ՈՐԴԻ
Եռյակից հայտնում են, որ եթե Նիկոլը իր քաղաքական հորը` ԼՏՊ-ին պղծեց, ապա իրենց կպղծի ու կպղծի:

% % %
ԲԱՄԲԱՍԱՆՔ
Ասում են, թե ամենաբարձր ատյաններում որոշել են անոմալ շոգերի կապակցությամբ «Ոտքի Հայաստան» խմբակին այնուամենայնիվ թողնել Հանրապետության հրապարակում նստացույց անել, որպեսզի իրենք իրենց յուղով տապակվեն…

% % %
ՀԱՅ ԳՅՈՒՂԱՑՈՒ ՏՐՏՈՒՆՋԸ
(ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԲԱՅՔԵՐ
«ԳԻՇԵՐԱՅԻՆ ԳԱՅԼԵՐԻ»
ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Իբր մեր գայլերը մեզ քիչ էին, ռուսականներն էլ մոտոյով եկան:

 

 

ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԸ ԵՎ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ` ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ
(ԵՐԵՔՈՎ ՄԻԱՍԻՆ ԱԽԹԱՄԱՐ ԿՂԶՈՒՑ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՋԱՀԻ ՀԱՄԱՐ ԿՐԱԿ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Իշխան մի ասա, Աստծո կրակ ասա…

Մանրամասն...

Ուրբաթ, 31 Հուլիս 2015 18:55 Սպորտ

6-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ ԵՆ ԳՐԱՆՑԵԼ

 

Օգոստոսի 2-ին կմեկնարկեն Համահայկական ամառային 6-րդ խաղերը, որոնք նվիրված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Մանրամասն...


Ուրբաթ, 31 Հուլիս 2015 18:48 Մշակույտ

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ԿԱՆԳՆԵԼ Է ԼՈՒՐՋ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ

 

Օրերս «Իրավունքը» Տերյանական օրեր ավանդական տոնախմբության շրջանակներում եղավ մեծ գրողի գյուղում` Գանձայում: Մեր աչքից չվրիպեց այն, որ Վահան Տերյանի տուն-թանգարանը, մեղմ ասած, վատթար վիճակում էր, ու տերյանական մթնոլորտին խառնվել էր խոնավության գաղջահոտը: Բարձրացնելով վերոնշյալ խնդիրը` պարզեցինք հարցին քաջածանոթ աշխատակցի ու իրավասու պաշտոնյաների տեսակետները:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 15 Օգոստոս 2015 18:42 )

Ուրբաթ, 31 Հուլիս 2015 18:45 Մշակույթ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԳՐՈՀ ԵՆ ՍԿՍԵԼ ԸՆԴԴԵՄ ԼԵՊՍԻ

 

Արդեն մի քանի օր է ռուսական, հայկական ու հատկապես ադրբեջանական կայքերը ակտիվորեն կա՛մ քննադատում, կա՛մ էլ պաշտպանում են ռուսաստանյան հայտնի երգիչ ԳՐԻԳՈՐԻ ԼԵՊՍԻ` ադրբեջանական հարսանիքի ժամանակ նյարդային պահվածքը: Հիշեցնենք, որ երգիչը Մոսկվայում ապրող մի ադրբեջանցու հարսանիքի ժամանակ, ամենաթեժ պահին` հարս ու փեսայի պարի ժամանակ, հանկարծ դադարեցնում է երգելը, միկրոֆոնը գետին է նետում եւ լքում հարսանեկան հանդիսությունների սրահը: Բաքվի լրատվամիջոցները Լեպսի նման անսանձ ջղայնության պատճառ համարում են անսարք միկրոֆոնը, իսկ մեկ այլ լրատվամիջոցի համաձայն` երգչին նյարդայնացրել է հարսանեկան խնջույքի ժամանակ ադրբեջանցիների լկտի պահվածքը:
Ի դեպ, ընդամենն ամիսներ առաջ Ադրբեջանի համերգասրահներում Լեպսը համերգներ էր ունենում ու դարձել էր վերջիններիս կուռքն ու սիրելի երգիչը, սակայն հիմա` այս դեպքից հետո, ադրբեջանցիների հիսթերիան անցնում է բոլոր սահմաններն, ու յուրաքանչյուր ադրբեջանցի իր պարտքն է համարում վերջին խոսքերով հայհոյել, նրան մառազմատիկ ծերուկ անվանել` նրա վարքագիծը ոչ պրոֆեսիոնալ արարք գնահատելով:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 31 Հուլիս 2015 18:55 )

Ուրբաթ, 31 Հուլիս 2015 18:41 Մշակույթ

«ՀՈՎԻԿ ՍՏՈՒԴԻՈՅԻ» ԱՎԱՆԴՈՒՅԹԸ ԽԱԽՏՎԵՑ «ԿՈՐՑՐԱԾ ԵՐԱԶԱՆՔԻ ՀԵՏՔԵՐՈՎ»

 

Ռուսաստանի եւ Եվրոպայի ամենամեծ հայկական ազգային պարի ակադեմիա «Հովիկ ստուդիոն» ամեն տարի երեւանյան այցի շրջանակներում հուլիսի 28-ին հանդես է գալիս մեծ համերգային ծրագրով, որն ըստ ավանդույթի` նվիրվում է անսամբլի հիմնադրման գաղափարը կրող Հովհաննես Գասպարյանի ծննդյան տարեդարձին: Այս անգամ կարծես ընդունված ավանդույթը խախտվեց` հանդես եկան ոչ թե համերգային ծրագրով, այլ «Կորցրած երազանքի հետքերով» վերնագիրը կրող պարային ներկայացումով` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Հովիկ ստուդիո» ազգային պարի ակադեմիայի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար ԻՇԽԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում ընդունված ավանդույթը խախտելու պատճառների մասին խոսելով` ասաց.

Մանրամասն...


Ուրբաթ, 31 Հուլիս 2015 18:36 Առողջապահություն

ՀՂԻ ԿՆՈՋ ՀԱՄԱՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԸ ԳՆԱՑՔՆ Է

 

- Հարգելի բժիշկ, ի՞նչ պետք է հաշվի առնի հղին` հանգստյան գոտի մեկնելիս: Ո՞ր տրանսպորտային միջոցը կարող է լինել առավել անվտանգ` ինքնաթիռ, գնացք, նավ, ավտոմեքենա:


Հարցին պատասխանել է բ.գ.թ., գինեկոլոգ ԼԻԼԻԹ ԿՈՒՋՈՅԱՆԸ.


Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 01 Օգոստոս 2015 01:16 )

Ուրբաթ, 31 Հուլիս 2015 18:27 Առողջապահություն

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾՈՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՍԵՌՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՈՒՄԸ

 

Հղիության արհեստական եւ սեռով պայմանավորված ընդհատումները Հայաստանի ժողովրդագրական զարգացման հիմնախնդիրներից են: Առողջապահության նախարարության մասնագետների վկայմամբ, սեռով պայմանավորված հղիության ընդհատման միտումը քիչ է արտահայտված առաջին երեխայի դեպքում, ի տարբերություն երկրորդ եւ երրորդ հղիությունների, երբ արդեն ընտանիքներում պարտադիր է դառնում տղա երեխա ունենալու գաղափարը:

Մանրամասն...


Ուրբաթ, 31 Հուլիս 2015 18:24 Տնտեսություն

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԱՏՈՄԱԿԱՅԱՆՈՒՄ

 

Երեկ ՀՀ կառավարությունը մեկ բավականին ուշագրավ որոշում կայացրեց: Դրանով թույլատրվում է հայկական ատոմակայանին՝ իրեն անհրաժեշտ սարքերը, սարքավորումները, պահեստամասերն ու նյութերը ձեռքբերել առանց մրցույթի՝ «անմիջապես արտադրողներից կամ նրանց միակ ներկայացուցիչ հանդիսացող անձանցից»:

Մանրամասն...


Ուրբաթ, 31 Հուլիս 2015 18:23 Քրեական

ԶԱՏԻԿՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱՉԱՐՉԱՐ ԳՈՐԾԻ «ԵՐԿՐՈՐԴ ՇՈՒՆՉԸ»

 

Մալաթիայի նախկին թաղապետ, վաղամեռիկ Վահան Զատիկյանի որդու՝ 26-ամյա  Սեդրակ Զատիկյանի սպանության գործով հետախուզման մեջ գտնվող եւ վերջերս հայտնաբերված Նարեկ Խաչատրյանի, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) մասով նշանակել են դատահոգեբուժական փորձաքնություն: Այս մասին մեզ  հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, Զատիկյանների փաստաբան ՎԱՂԻՆԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ: Փաստաբանի խոսքով.

Մանրամասն...


Ուրբաթ, 31 Հուլիս 2015 18:20 Քրեական

«ՍՈՒՐԻԿԸ ԱԽՊԵՐՍ Է»

 

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործով կալանավորված Վիտալի Մինասյանը մահափորձի օրը գտնվել է տանը եւ սոցցանցերից է տեղեկացել մարզպետի վրա իրականացված մահափորձի մասին եւ զարմացել: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց նրա մայրը` տիկին Սեդան, նկատելով.

Մանրամասն...


Ուրբաթ, 31 Հուլիս 2015 18:17 Քրեական

ՈՐՆ ԷՐ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ

 

Օրերս Վրաստանի Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղում սպանվել է Ռուսաստանում հայտնի քրեական հեղինակություն Սարգիս Հակոբյանը, փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Հարձակվողները քրեական հեղինակությանը  դարանակալել են Խանդո գյուղի ճանապարհին` անտառում, եւ ինքնաձիգից կրակ բացել նրա ավտոմեքենայի վրա: Արդյունքում՝ մեքենան դուրս է եկել ճանապարհից եւ հայտնվել առվի մեջ: Թե ինչն էր քրեական հեղինակության սպանության պատճառը, ինչ գործունեություն էր ծավալում, մեզ որոշ մանրամասներ ներկայացրեց Սարգիս Հակոբյանի մտերիմ ընկեր Աշոտը:

Մանրամասն...


Ուրբաթ, 31 Հուլիս 2015 18:14 Զարկերակ

«ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԻՄ ՓՈՂԵՐՈՎ ՀԱՐՍՏԱՑՆԵԼ ՎՐԱՑԻՆԵՐԻՆ»

 

Ամբողջ տարվա ընթացքում հայաստանյան քաղաքագետները հետեւել են Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող կարեւոր իրադարձություններին՝ մասնավորապես մեր էջերում ներկայացնելով իրենց մեկնաբանություններն ու տեսակետները: Բայց քաղաքագետն էլ է մարդ, եւ ահա նրանցից շատերը մեկնում են կարճատեւ արձակուրդ, չնայած խոստովանում են, որ մասնագիտության բերումով` նույնիսկ հանգստանալիս, հետեւելու են քաղաքական անցուդարձին: «Իրավունքը» կրկին զրուցեց  քաղաքագետների հետ, այս անգամ ոչ թե որեւէ հարցի շուրջ մեկնաբանություններ ստանալու համար, այլ պարզելու, թե նրանցից ովքեր են մեկնելու արձակուրդ եւ որտեղ են անցկացնելու իրենց հանգիստը:

Մանրամասն...


Ուրբաթ, 31 Հուլիս 2015 18:11 Թեմա

ԼՈՏՈՒՍ ԾԱՂԻԿԸ` ՇԱՆԳԱԼՈՒՄ ԵԶԴԻ ԱԶԳԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

 

Ընդամենը օրեր անց` օգոստոսի 3-ին, կլրանա եզդի ազգի նկատմամբ Շանգալում տեղի ունեցած ոճրագործության առաջին տարելիցը, որը որակվեց ցեղասպանություն: Թե ինչպիսի իրավիճակ է այսօր այնտեղ, ու որքանով են սպիացել մարդկանց մտքի եւ սրտի վերքերը, «Իրավունքը» պարզեց «Միդիա-Շանգալ եզդիների ազգային միավորում» ՀԿ նախագահի օգնական ՌՈՄԱՆ ԱՎԴՈՅԱՆԻՑ, ով նաեւ «Եզդի ազգի ցեղասպանությունը կամ Շանգալի մղձավանջը» ռուսալեզու պատմական, փաստավավերագրական գրքի հեղինակն է.

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 31 Հուլիս 2015 19:49 )

Ուրբաթ, 31 Հուլիս 2015 18:03 Թեմա

«ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ ԿՈՒԼ ՉԳՆԱԼ ՍԱԴՐԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»

 

Այցելելով Ջավախք` «Իրավունքը» աշուղ Ջիվանու հայրենի գյուղում` Կարզախում, հանդիպեց Վրաստանի խորհրդարանի մեծամասնական կարգով ընտրված պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ, ումից հետաքրքվեցինք նախ` Ջավախքում առկա խնդիրների մասին, ապա` անդրադարձանք նաեւ հայ-վրացական, ռուս-վրացական խնդիրներին ու Հայաստան-Վրաստան սոցիալ-տնտեսական իրավիճակին:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 01 Օգոստոս 2015 00:30 )

Ուրբաթ, 31 Հուլիս 2015 18:00 Թեմա

ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԵՎ ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏԵՐՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԸ ՎՐԱՍՏԱՆ

 

Վերջին 7-8 ամիսների ընթացքում Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը երրորդ անգամ է այցելում հարեւան Վրաստան: Նախորդ տարվա դեկտեմբերին եւ այս տարվա գարնանը Հայաստանի կառավարության ղեկավարը երկու անգամ հանդիպել է հարեւան երկրի իր գործընկերոջ հետ` քննարկելով երկու երկրների տնտեսական համագործակցությանն առնչվող բոլոր հարցերը:

Մանրամասն...


Ուրբաթ, 31 Հուլիս 2015 17:51 Թեմա

Ն. Մալյան. «ՍԱ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՄԻՏԱՑԻԱ Է»

 

Նախորդ համարում «Իրավունքը» ներկայացրել էր ՀՀ ոստիկանապետի խորհրդական ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆԻ հետ հարցազրույցը, որով հետաքրքրվել էինք նրանից, թե ինչպես է վերաբերվում, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը (ղեկավար` իրավապաշտպան Արթուր Սաքունց) հանցագործության մասին հաղորդում է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն` Բաղրամյան պողոտայի ցույցերի ժամանակ ակտիվիստ ներկայացող Ելենա Օվսյաննիկովայի հանդեպ ՀՀ ոստիկանության աշխատակիցների գործողությունների հիման վրա քրեական գործ հարուցելու պահանջով: Խոսքը ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների` փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի` վերոնշյալ տիկնոջը վատ պահվածքի համար ցուցարարների շարքից հեռացնելու պահանջի եւ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառման մասին է: Բացի այդ, Ն. Մալյանը նաեւ մեկ ուրիշ գրառմամբ անդրադարձել էր իրավապաշտպան Արման Ղարիբյանին, ում կարծիքով Բաղրամյան պողոտայում հաղթած երիտասարդների մեջ բազմաթիվ ԼԳԲՏ անձինք կային, ինչը եւս լայն արձագանք էր գտել: Շարունակելով մեր զրույցը պարոն Մալյանի հետ` փորձեցինք պարզել, թե, ի վերջո, համասեռամոլների լոբբինգով զբաղվելը կամ խայտառակ պահվածքով ցույցերին իրեն դրսեւորած Օվսիաննիկովային սատարելը, արդյո՞ք կարելի է համարել իրավապաշտպանի առաքելություն.

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 31 Հուլիս 2015 23:50 )

Ուրբաթ, 31 Հուլիս 2015 17:48 Հանդիպում

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱԽՄԲՈՂ ՄԻԱԿ ՁՈՂԸ ԴԱՐՁԵԼ Է ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Երեկ ՀՀ կառավարության նիստից հետո մեզ հաջողվեց զրուցել արտաքին գործերի նախարարի տեղակալ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ` անդրադառնալով ինչպես սահմանում տիրող իրավիճակին, այնպես էլ Մոլդովայում հայկական գերեզմանատան շուրջ ծագած խնդիրներին, ԵՏՄ անդամակցման արդյունքներին ու արտասահմանյան պաշտոնյաների` Հայաստան այցին:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 31 Հուլիս 2015 19:54 )

Ուրբաթ, 31 Հուլիս 2015 17:45 Զարմանք

 

Հիշո՞ւմ եք, թե ինչպես ամբողջ ընդդիմությունով եւ գրանտակեր «քաղաքացիական հասարակությունով» ոստիկան ծեծելու համար ազատազրկման դատապարտված ՀԱԿ սկանդալային ակտիվիստ, պրոֆեսիոնալ սադրիչի հմտություններով օժտված ՏԻԳՐԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ հռչակվել էր քաղբանտարկյալ: Եվ ահա, ինչքան էլ զարմանալի լինի, այժմ նա հայտնվել է ԱԱԾ մեկուսարանում, քանզի կալանավորվել է շորթում կատարելու մեղադրանքով: Մամուլում արդեն տեղեկություններ են տարածվել, որ նա փորձել է փող շորթել երկու պատգամավորից, սպառնալով համացանց գցել պոռնոտեսանյութեր նրանց մասնակցությամբ: Ինչեւէ, տեսնենք հիմա՞ էլ հասարակ զուտ քրեական, քաղաքականության հետ որեւէ առնչություն չունեցող արարքի համար կալանավորվելու առնչությամբ նրան կհռչակեն քաղբանտարկյալ: Թե չէ, ամեն տեսակի քաղբանտարկյալ տեսել ենք, բայց շանտաժիստ-դրամաշորթ քաղբանտարկյալը հաստատ նորություն կլինի:

Մանրամասն...


Ուրբաթ, 31 Հուլիս 2015 17:41 Լուրեր

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԿԱՄ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽՈՒՄ

 

Թեպետ քաղաքական գործընթացները շարունակում են իրենց բնականոն աշխատանքը, սակայն ամռան ավարտին մնաց ընդամենը մեկ ամիս, ու ճիշտ ժամանակն է մտածել նաեւ հանգիստը կազմակերպելու մասին: Իսկ թե խորհրդարանականները որտեղ են անցկացրել արձակուրդը կամ որտեղ են պատրաստվում այն կազմակերպել, «Իրավունքը» պարզեց փոքրիկ հետաքննության միջոցով:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երկուշաբաթի, 24 Օգոստոս 2015 15:26 )

Ուրբաթ, 31 Հուլիս 2015 17:38 Լուրեր

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԻՊ-Ի ԱՆԺԱՄԿԵՏ «ԽՈՍԱԴՈՒԼԸ»

Մարդու իրավունքների պաշտպան ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ երեկ հանդիպելով ՀՀ կառավարությունում` հետաքրքրվեցինք, թե ինչպիսի՞ տեսակետ ունի սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Հատկապես, որ սահմանադրական բարեփոխումների նախագծային տարբերակում բավական ընդարձակվել է Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներին եւ ազատություններին վերաբերող գլուխը: Ի պատասխան, ՄԻՊ-ը նշեց.
– Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չեմ անելու: Ավելին` զերծ եմ մնալու որեւէ մեկնաբանություն տալուց այնքան ժամանակ, որքան նպատակահարմար կտեսնեմ գործընթացի եւ բովանդակային տեսանկյունից:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 31 Հուլիս 2015 19:38 )

Ուրբաթ, 31 Հուլիս 2015 17:27 Լուրեր

ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՀԱՄԱ ԹԵ ՁԵՎԻՍՏՆ Է

 

ՀԺԿ նախագահ, ՀՀ նախագահի երբեմնի անհաջողակ թեկնածու Ստեփան Դեմիրճյանը  երեկ ցնցող կարծիք է հայտնել Սահմանադրության բարեփոխումների վերաբերյալ:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երկուշաբաթի, 24 Օգոստոս 2015 18:04 )

Ուրբաթ, 31 Հուլիս 2015 16:14 Լուրեր

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ, ՈՐ ԼՂ-Ն ԻՐ ՏԱՐԱԾՔԸ ՉԷ


 

Ինչպես արդեն նշել է «Իրավունքը», Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի, բավարար փաստերի հիման վրա, մեղադրանք է ներկայացված ռուս գործարար ԳԵՐՄԱՆ ՍՏԵՐԼԻԳՈՎԻՆ, ինչի պատճառով էլ իրենք միջազգային հետախուզական աշխատանքներ են սկսել, որպեսզի վերջինիս կալանավորեն եւ կանգնեցնեն դատարանի առաջ: Վերոնշյալ հայտարարությանն իր սոցիալական պաշտոնական էջում արձագանքել է միջազգային հանրությանն ի տես  վերջերս Արցախում գտնվող Գ. Ստերլիգովը. «Ադրբեջանի օրենսդրությամբ քայլեր է ձեռնարկվում իրականացնել միջազգային եւ «ինտերպոլի» միջոցով որոնում Ադրբեջանի տարածքում հանցագործություն կատարած անձի հանդեպ միայն այն դեպքում, եթե հանցագործը գտնվում է Ադրբեջանի տարածքից դուրս: Այսպիսով` Ադրբեջանը հրապարակայնորեն միջազգային մակարդակով խոստովանեց, որ Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական տարածք չէ»:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 01 Օգոստոս 2015 13:11 )

Page 1 of 2
<< Սկիզբ < Նախորդ 1 2 Հաջորդ > Վերջ >>