Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հոկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Ուրբաթ, 02 Հոկտեմբեր 2015
Ուրբաթ, 02 Հոկտեմբեր 2015 17:10 Փանջունի

 

 

ԵՎԳԵՆԻ ԲԻԲԻՆԸ` ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ
Ծախեցի՛ր Ռոբերտ:

Մանրամասն...

Ուրբաթ, 02 Հոկտեմբեր 2015 17:05 Սպորտ

ԿԱՐԵՆ ԱՂԱՄԱԼՅԱՆ. ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

 

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 2-ին մարզիչներ Կարեն Աղամալյանի եւ Մեխակ Ղազարյանի գլխավորությամբ կմեկնի Քաթարի մայրաքաղաք Դոհա` մասնակցելու հոկտեմբերի 5-ից 15-ը կայանալիք Աշխարհի առաջնությանը, որին մասնակցելու իրավունք են ստացել Բաքվի Եվրոպական խաղերի մեդալակիրներն ու Բուլղարիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում 1-6-րդ տեղերը գրաված մարզիկները:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 03 Հոկտեմբեր 2015 22:08 )

Ուրբաթ, 02 Հոկտեմբեր 2015 16:58 Թեմա

ՆՇԵ՞Լ, ԹԵ՞ ՉՆՇԵԼ ԵՐԵՎԱՆԻ ՏՈՆԸ` ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ

 

Վերջին օրերին ֆեյսբուքահայությունն ակտիվ քննարկում է «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների անցկացնել-չանցկացնելու հարցը: Նրանց մի մասը դեմ է Երեւանի 2797-ամյակը տոնելուն` փոխարենը առաջարկում են տոնի ամբողջ բյուջեն ուղղել սահմանամերձ բնակավայրերին: Իսկ ահա մյուս մասը կողմ է, ավելին` երկրորդ կողմը առաջարկում է տոնկատարությունն իրականացնել, իսկ մասնակցած արտիստներն իրենց ստացած հոնորարները փոխանցեն սահմանամերձ գոտի: Այս քննարկումները համացանցից տեղափոխվեցին իրական կյանք, որին վերջ չտվեց նույնիսկ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական հայտարարությունը` Երեւանի 2797-ամյակը կնշվի բարձր մակարդակով:

Մանրամասն...


Ուրբաթ, 02 Հոկտեմբեր 2015 16:54 Մշակույթ

«ԿԻՆՈԱՇՈՒՆԸ» ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՐԵՑ ԿԻՆՈ ՆԱՅԵԼՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԸ»

 

«Կինոաշուն» ազգային կինոյի ամիս ծրագիրն արդեն մեկնարկել է իր միամսյակը: Այս անգամ «Կինոաշուն» ծրագիրը սկիզբ է առել Լոռվա մարզի Ստեփանավան քաղաքից` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Ռոբեր Գեդիկյանի «Մի խելագարի պատմություն» ֆիլմով:  «Իրավունքի» հետ զրույցում Ազգային կինոկենտրոնի նախագահ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ հետադարձ հայացք գցելով` ասաց, որ այսօր ծրագիրը ծառայում է իր նպատակին. եթե ծրագրի առաջին տարիներին ծրագրի հիմնադիրներն էին  խնդրում կինոթատրոններին, ուսումնական հաստատություններին կամ մշակույթի կենտրոններին մասնակից դառնալու ազգային կինոյի ամիս ծրագրին, այսօր արդեն իրենք են խնդրում միանալ:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 03 Հոկտեմբեր 2015 17:38 )

Ուրբաթ, 02 Հոկտեմբեր 2015 16:45 Առողջապահություն

ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆ. «ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵ՛Ք ԱԼԿՈՀՈԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ»

 


- Հարգելի բժիշկ, կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման ի՞նչ միջոցներ կան: Ինչպե՞ս նվազեցնել հավանականությունը: Կարո՞ղ է արդյոք առողջ սննդակարգը կանխարգելել կրծքագեղձի քաղցկեղը:


Հարցին պատասխանել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ, տնօրենի տեղակալ, ուռուցքաբան, մամոլոգ,
բ.գ.թ. ԱՐԹՈՒՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ.


Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 03 Հոկտեմբեր 2015 01:01 )

Ուրբաթ, 02 Հոկտեմբեր 2015 16:40 Առողջապահություն

ԱՂԻՔԱՅԻՆ ՎԱՐԱԿՆԵՐԻ ԱՃ Է ԳՐԱՆՑՎԵԼ, ԲԱՅՑ «ԱՆՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ՈՐԵՎԷ ԽՆԴԻՐ ՉԿԱ»

 

«Վերջին երկու տարիների ընթացքում սուր աղիքային ինֆեկցիաների աճ է գրանցվել, որոնք բազմագործոն են` պայմանավորված ե՛ւ սննդային, ե՛ւ ջրային գործոնով»,- մեզ հետ զրույցում ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն ԼԻԱՆԱ ԹՈՐՈՍՅԱՆԸ.

Մանրամասն...


Ուրբաթ, 02 Հոկտեմբեր 2015 16:33 Հանրություն

«ԱԴՐԲԵՋԱՆՆ ԻՐ ԱՌՋԵՎ ՈՒՆԵՆԱԼՈՎ 1990-ԱԿԱՆԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ, ԱՅՍՊԵՍ ԱՍԱԾ, ԴԱՍԸ...»

 

Սեպտեմբերի 30-ին եւ հոկտեմբերի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց: Վերոնշված զինատեսակներից բացի, հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաեւ TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք (6 արկ):
Թե ինչով է պայմանավորված սահմանային լարվածությունը, այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք ԼՂՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ  խմբակցության ղեկավար ԴԱՎԻԹ ԻՇԽԱՆՅԱՆԻ հետ, ով նախ ցանկացավ անդրադառնալ մամուլում հնչող այն տեսակետներին, թե  ամեն անգամ սահմանային լարվածությունից հետո հանրության մեջ իբր խուճապ է առաջանում` նշելով.

Մանրամասն...


Ուրբաթ, 02 Հոկտեմբեր 2015 16:22 Տնտեսություն

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ` ԱՌԱՆՑ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄՈՒՏՔԵՐԻ ԱՃԻ. Ո՞ՐՆ Է ՊԱՏՃԱՌԸ

 

Աշխարհաքաղաքական բարդություններով եւ տնտեսական ցնցումներով հագեցած այս տարին չէր կարող լուրջ տնտեսական զարգացում խոստանալ ոչ համաշխարհային տնտեսության, ոչ էլ Հայաստանի տնտեսության համար:

Մանրամասն...


Ուրբաթ, 02 Հոկտեմբեր 2015 16:19 Սպառողի անկյուն

«ԲՐԵՆԴԱՅԻՆ» ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԽԱԽՏԵԼ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Սպառողները շարունակում են դժգոհել «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցից: Բացի այն, որ սուպերմարկետում սպառողներից ավելի գումար են գանձում, վաճառում են նաեւ առանց մակնշման ապրանքներ: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է թթվասերին, որի վրա խոշոր տառերով գրված է պիտանելիության ժամկետը, սակայն ոչ մի տեղ նշված չէ, թե երբ է արտադրվել` գուցե 1, 5, 7 ամիս առաջ, կամ գուցե 2 տարի առաջ... Դե սպառող, արի ու գուշակիր, թե գնած թթվասերը, երբ է արտադրվել:

Մանրամասն...


Ուրբաթ, 02 Հոկտեմբեր 2015 16:13 Զարկերակ

ՀՅԴ-Ի ԻՇԽԱՆԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՆ ԱԹՈՌԱԽԱ՞Ղ Է

 

Վերջին մի քանի օրերին ակտիվ քննարկվում է, որ սահմանադրական բարեփոխումներից հետո ՀՅԴ-ն կվերադառնա իշխանական կոալիցիա, որը տեղի կունենա հաջորդ տարվա սկզբին: Այսինքն` դեկտեմբերին սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ անցկացվող քվերակությունից հետո պարզ կդառնա ՀՅԴ-ի ճակատագիրը: Նշենք, որ Դաշնակցությունը կողմ է արտահայտվել սահմանադրական բարեփոխումներին:
Ինչ փոփոխություններ տեղի կունենան քաղաքական դաշտում, եթե ՀՅԴ-ն վերադառնա իշխանական կոալիցիա: Այս թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

Մանրամասն...


Ուրբաթ, 02 Հոկտեմբեր 2015 16:06 Հանդիպում

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԿԱ Է ԼՈՒՐՋ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿՈՆՍՈԼԻԴԱՑԻԱ»

 

Սահմանադրական բարեփոխումների նախագծին «ոչ» ասող ճամբարը հայրաքաղաք Գյումրիում կայացած հանրահավաքից ոգեւորված` այսօր պատրաստվում է նմանատիպ ելույթներով ներկայանալ մայրաքաղաքում` Ազատության հրապարակում: Ի վերջո, թե ինչի կհանգեցնի վերջիններիս նախաձեռնությունը, եւ որքանով են ուշադրության արժանի հնչած հակափաստարկներն ընդդեմ սահմանադրական բարեփոխումների նախագծի, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԻՑ:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 02 Հոկտեմբեր 2015 16:18 )

Ուրբաթ, 02 Հոկտեմբեր 2015 16:02 Հանդիպում

«ԱԴՐԲԵՋԱՆԸ, ՓԱՍՏԱՑԻ, ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷԼ ՄԱՀՎԱՆ ԴԱՏԱՎՃԻՌ ԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ԻՍԿ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

 

Սեպտեմբերի 30-ին մեկնարկեց ԼՂՀ Ազգային ժողովի 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանը: Եվ մինչ օրենսդրական աշխատանքներին անցնելը` արցախյան պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին վերջին օրերին ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ Տավուշի մարզի գյուղերի հրետակոծման եւ ԼՂՀ ՊԲ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի հրթիռահրետակոծման հետեւանքով զոհված քաղաքացիական անձանց եւ զինվորների հիշատակը: Թեպետ գերծանրաբեռնված շրջան է ԼՂՀ խորհրդարանում, սակայն «Իրավունքին» հաջողվեց կապ հաստատել ԼՂՀ ԱԺ նախագահ ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆԻ հետ ու զրուցել ինչպես հրադադարի ռեժիմը խախտելու եւ հակամարտության գոտում իրադրությունը սրելու Ադրբեջանի վերջին օրերի աննախադեպ լկտիության, այնպես էլ սրա շուրջ միջազգային արձագանքի մասին:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 02 Հոկտեմբեր 2015 22:56 )

Ուրբաթ, 02 Հոկտեմբեր 2015 15:57 Զարմանք

 

 

Այժմ ամբողջ աշխարհում նշվում է արգելված գրքերի շաբաթը: Եվ ինչ կարծիքի եք, գրքեր արգելելու համաշխարհային ռեկորդակիրը ո՞ր երկիրն է: Եթե ասեք, թե ԽՍՀՄ-ը, ապա չարաչար կսխալվեք: Ինչքան էլ զարմանալի լինի, բոլոր ժամանակների համաշխարհային ռեկորդը պատկանում է ազատության պատվար ԱՄԵՐԻԿԱՅԻՆ: Ժամանակին ոմն Էնթոնի Քոմսթոքը ստեղծեց «Արատի դեմ պայքարի ընկերությունը», որի կարգախոսն էր «Գրքեր պետք են միայն անառականոցներին»: Եվ ինչպիսի պատկառելի հեղինակների ցուցակ էր հայտնվել արգելքի տակ, ըստ «Քոմսթոքի օրենքի». Արիստոֆանես, Չոսեր, Բոկաչչո, Բալզակ, Հյուգո, Ուայլդ, Հեմինգուեյ, Ջոյս, Ֆիցջերալդ, Ֆոլքներ, Մարքս, Լենին, Տրոցկի... Եվ դա դեռ քիչ է` շուրջ 20 նահանգներում Հին կտակարանը հանված է դպրոցական գրադարաններից` «սեքսուալ եւ դաժան տեսարանների» պատրվակով, մի շարք դպրոցներում արգելվել են Շառլ Պերրոյի եւ Գրիմ եղբայրների հեքիաթները, Բարոն Մյունհաուզենը, Ռոմեո եւ Ջուլիետը... Իսկ ամենացնցողը` նահանգները  մեկը մյուսի հետեւից արգելում են Մարկ Տվենի ստեղծագործությունները, հատկապես Թոմ Սոյերին եւ Հեքլբերի Ֆիննին` որպես ռասիստական գրականություն: Ուստի չզարմանանք, որ ֆանտաստ գրող Ռեյ Բրեդբերիի «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» գիրքը, ուր նկարագրվում է գրքերի կատարյալ արգելքը, ծնվել է հենց ԱՄՆ-ում: Մարդն ինչ տեսել է, այն էլ նկարագրել է:

Մանրամասն...


Ուրբաթ, 02 Հոկտեմբեր 2015 15:02 Լուրեր

«ԱԶԳԱԼԴՅԱՆՆ ԱՍՈՒՄ էՐ` ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԵՎ ՎԵՐՋ»

 

Սեպտեմբերի 29-ին Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում ելույթ ունեցավ եւ անդրադարձավ Ադրբեջանի սանձազերծած ագրեսային: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, սակայն, ՄԱԿ-ի ասամբլեայում չէր: «Իրավունքը» մարդու իրավունքների առաջին պաշտպան, քաղաքագետ ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՑ պարզեց` Ադրբեջանի նախագահի ներկա չլինելն ինչո՞վ էր պայմանավորված, արդյո՞ք Ալիեւի չմասնակցությունը պայմանավորված է ռուս-ադրբեջական մերձեցմամբ, որի մասին գրում են արեւմտամետ որոշ լրավամիջոցներ: «Ներքին պայմանավորվածություններ գուցե կան, որոնց մասին չգիտենք: Ալիեւի ներկա չլինելը մտածված եւ տակտիկական քայլ է: Երկրորդ` Ադրբեջանի նախագահի բացակայությունը պայմանավորված էր նաեւ նրանով, որ ՄԱԿ-ում, ըստ էության, չէր քննարկվելու Արցախի խնդիրը: Բաքուն ցույց տվեց, որ ինչ էլ ասի Սերժ Սարգսյանը, իրենց համար նշանակություն չունի»,- կարծում է քաղաքագետը: Տիկին Ալավերդյանի խոսքով` չի բացառվում, որ ապագայում մի անտաշ զեկույց պատրաստվի Հայաստանի դեմ որեւէ միջազգային ատյանի` անգամ ՄԱԿ-ի կողմից:
Մեր մյուս հարցը վերաբերում էր Սերժ Սարգսյանի ելույթի այն հատվածին, որտեղ ասվում է` ԼՂ-ն Հայաստանի անբաժանելի մասն է: Որոշ վայ-փորձագետների կարծիքով` Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը կարծես հակասում է Արցախի անկախության ճանաչման գործընթացին, որի առաջին ջատագովը Հայաստանն է: Իրավապաշտպանը հիշեց Լեոնիդ Ազգալդյանի խոսքը` Արցախը Հայաստան է եւ վերջ: Այնպես որ, Սերժ Սարգսյանի հայտարարության այդ հատվածում չկա այն, ինչ ուզում են տեսնել: Կարծում եմ` երկար ժամանակ ՀՀ-ի շահից է բխում Արցախի անկախության գոյությունը եւ դեռ ժամանակը չէ խոսել մեկ պետության մասին:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 06 Հոկտեմբեր 2015 16:27 )

Ուրբաթ, 02 Հոկտեմբեր 2015 14:57 Լուրեր

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՈՏԱԿԱ ԺԱՄԱՆԱԿ ԽԵԼՔԸ ԳԼՈՒԽԸ ԿՀԱՎԱՔԻ»

 

Երեկ կառավարության նիստից հետո լրագրողներիս հետ ճեպազրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆՆ անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 07 Հոկտեմբեր 2015 14:41 )

Ուրբաթ, 02 Հոկտեմբեր 2015 14:44 Հարցազրույցներ

ԱՇԽԱՐՀԸ ՊԵՏՔ Է ՄՈՌԱՆԱ ՄԻԱԲԵՎԵՌ ՀԱՄԱԿԱՐԳԻ

ՄԱՍԻՆ. ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ



Մեր հարցերին պատասխանում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ

-ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի ունեցած ռուս-ամերիկյան շփումների վերաբերյալ մեկնաբանությունները տարբեր են, սկսած նրանից, որ Օբամա-Պուտին հանդիպումը կարող է փոխել պատմության ընթացքը, վերջացրած նրանով, որ Ռուսաստանն ընդամենը մեղմեց միջազգային մեկուսացման օղակը, որի մեջ հայտնվել էր ուկրաինական ճգնաժամի պատճառով։ Ձեր կարծիքը։


-Ռուսաստանը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ աշխարհը պետք է մոռանա միաբեւեռ համակարգի մասին եւ վերադառնա բազմաբեւեռ աշխարհակարգին, որի բեւեռներից մեկը Ռուսաստանն է։ Եվ այդ բեւեռի կարծիքը պետք է հաշվի առնեն մյուս բեւեռները, այդ թվում՝ նաեւ Միացյալ Նահանգները։


- Ըստ էության, եվրոպական համայնքը, ի դեմս Գերմանիայի կանցլեր Ա.Մերկելի, ընդունեց այդ իրողությունը՝ ասելով, որ անհնար է լուծել գլոբալ խնդիրները՝ շրջանցելով Ռուսաստանը։


- Ոչ միայն եվրոպական համայնքը, եւ ոչ միայն ի դեմս Մերկելի։ Նույն Միացյալ Նահանգների ղեկավարությունը շաբաթներ առաջ հրաժարվում էր նախագահ Պուտինի հետ հանդիպումից, բայց, ինչպես տեսնում եք, հանդիպեց, եւ հանդիպումն էլ նախատեսվածից կրկնակի երկար տեւեց։ Ավելին՝ եթե ԱՄՆ-ը տարիներ շարունակ փորձում էր Սիրիայում «անհապաղ իշխանափոխություն» անել, հիմա ստիպված է Սիրիայի օրինական իշխանություններից ազատվելու խնդիրը հետաձգել ավելի լավ ժամանակների։ Այսինքն՝ Միացյալ Նահանգները, ըստ էության, նահանջել է իր դիրքերից։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի միջազգային մեկուսացմանը, դա միֆ է՝ բլեֆ։ Ռուսաստանը վերջին շրջանում կտրուկ ավելացրել է իր միջազգային կապերը տարբեր կազմակերպություններում. դա առաջին հերթին ԲՐԻԿՍ-ն է, Շանհայյան համագործակցության կազմակերպությունը, չխոսելով արդեն Եվրասիական տնտեսական միության մասին, որն ընդլայնվում է։


- Այնուամենայնիվ Օբաման հայտարարեց, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները պետք է շարունակվեն։ Սա դեմքը փրկելու համար արված հայտարարությո՞ւն է, թե՞ Արեւմուտքն իրոք հետեւողական կլինի Ռուսաստանին «պատժելու» հարցում, անգամ այն պարագայում, երբ Եվրոպան ակնհայտորեն հիացած չէ այդ հեռանկարով։


- Պատժամիջոցների լեզվով միմյանց հետ խոսելը լավագույն պրակտիկան չէ միջազգային հարաբերություններում։ Իմ կարծիքով, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն ամենամեծ հարվածը հասցրին հենց Եվրամիության երկրներին, ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանի պրակտիկան՝ ինչ-որ սեւ ցուցակներ կազմելու, խոչընդոտելու մարդկանց մուտքը այդ երկիր, ի վերջո հարվածում է նույն Ադրբեջանին։ Դա տոտալիտար երկրներին բնորոշ մոտեցում է, որն ապացուցել է իր անարդյունավետությունը. դրա ժամանակը վաղուց անցել է՝ հատկապես այսօր, երբ աշխարհը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ, սկսած Մերձավոր Արեւելքում ծնունդ առած ահաբեկչական շարժումներից եւ իսլամական ծայրահեղականության դրսեւորումներից, վերջացրած համաշխարհային տնտեսական ճգնաժամով։ Վերադառնալով պատժամիջոցներին՝ այս պահին դժվար է միանշանակ ասել, դրանք կվերանայվե՞ն, թե՞ ոչ, բայց որքան էլ կարող է պարադոքսալ թվալ, այս ընթացքում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն ավելացել է, փոխարենը կրճատվել է Եվրոպա-Ռուսաստան առեւտրի ծավալը։ Այսինքն՝ Եվրոպային, որ ԱՄՆ-ի հիմնական մրցակիցն է տնտեսական դաշտում, շարունակաբար հարվածներ են հասցնում, որպեսզի նա չկարողանա մրցել, առավել եւս՝ առաջ անցնել նույն ԱՄՆ-ից։


- Ռուսաստանը չի շտապում իրերն իրենց անուններով կոչել՝ դատապարտել Ադրբեջանի նախահարձակ գործղությունները։ Անգամ այն բանից հետո, երբ նախագահ Սերժ Սարգսյանը Դուշանբեի գագաթաժողովում իր մտահոգությունը հայտնեց հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ լկտի դրսեւորումների վերաբերյալ, ՀԱՊԿ-ը նույնիսկ հայտարարությամբ չփորձեց զսպել չափն անցած մեր հակառակորդին։ Սա նորմա՞լ է, ձեր կարծիքով։


- Գիտեք, մեզանում զարմանալի մարդիկ կան. մեկ ասում են՝ ռուսները «ոտնահարում» են մեր անկախությունը, մեկ էլ հենց սահմանում մի կրակոց է հնչում, ասում են՝ Ռուսաստանը մեր պապան է, ինչի՞ չի միջամտում։ Եթե ՀԱՊԿ-ը անկախ պետությունների դաշինք է, պետք է հասկանալ, որ ամեն կրակոցից հետո դաշնակիցը չի վերցնելու իր տանկերը, հրթիռները ու վազի սահման։ Դրա կարիքն էլ չկա։ Ինչ վերաբերում է դաշնակցային պարտավորություններին, ապա Ռուսաստանն ամբողջ ծավալով կատարում է իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։ Այն, որ Հայաստանը, ունենալով տնտեսական լուրջ խնդիրներ եւ Ադրբեջանի հետ անհամեմատելի ռազմական բյուջե, կարողանում է պահպանել ռազմատեխնիկական փխրուն հավասարակշռությունը տարածաշրջանում, եւ մեր բանակն ավելի պատրաստված է ու ավելի մարտունակ, քան ադրբեջանական զինուժը, դրանում անգնահատելի է Ռուսաստանի դերը։ Ով չի տեսնում այս պարզ ճշմարտությունը, կարծում եմ, մեր երկրի բարեկամը չէ։ Իսկ ՀԱՊԿ-ի դերակատարությունը սկսվում է այն պահին, երբ լինում է ագրեսիա անդամ պետության դեմ։ Երբ ինքներս որոշենք, որ Ադրբեջանը ագրեսիա է սանձազերծել մեր դեմ, այդ պահից սկսած՝ ՀԱՊԿ-ը ունի անելիք՝ միջամտելու առումով։ Այսինքն՝ մենք այս պահի դրությամբ չենք փորձում ՀԱՊԿ-ի ռազմական, ռազմատեխնիկական հնարավորությունները փոխարինել ռազմաքաղաքականով։


- Նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ եթե Ադրբեջանը շարունակի ոտնձգությունները մեր սահմանների նկատմամբ, ապա Հայաստանը կձեռնարկի իրավական եւ քաղաքական բոլոր միջոցները հայկական երկու պետությունների անվտանգությունն ապահովելու համար։ Դրա տակ ի՞նչ հասկանալ։


- Ադրբեջանը եւ նրա թիկունքում կանգնած ուժերը, Թուրքիան պետք է իմանան, որ Հայաստանը չի պատրաստվում դիտորդի կեցվածք ընդունել եւ հանգիստ հետեւել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի սադրիչ գործողություններին։ Աշխարհը պիտի հասկանա, որ Ադրբեջանը գնում է նույն ճանապարհով, ինչ ժամանակին ֆաշիստական Գերմանիան, ու կարող է դառնալ համաշխարհային նոր պատերազմի սանձազերծողը մեր տարածաշրջանում։ Եվ շատ հնարավոր է, որ ոչ ոք չկարողանա կանգնեցնել ֆաշիստական Ադրբեջանի սադրանքները, որպեսզի դա չվերածվի համաշխարհային հրդեհի։ Նախագահի խոսքը ուղղված էր հենց դրան՝ որ աշխարհը գիտակցի այդ վտանգը։


- ՊՆ-ին կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը հայտարարել է, որ հրադադարի ռեժիմ, որպես այդպիսին, այլեւս գոյություն չունի։ Կարծում եք՝ այսօր ավելի մո՞տ ենք պատերազմին՝ ռազմական գործողությունների վերսկսման իրական սպառնալիք տեսնո՞ւմ եք։


- Չեմ կարծում, թե Ադրբեջանը չի գիտակցում, որ պատերազմի վերսկսման դեպքում կկրի շատ ծանր պարտություն։ Մենք ստիպված կլինենք ասիմետրիկ հարվածներ հասցնել հակառակորդին, ազատագրել Նախիջեւանը եւ լուծել մեր տնտեսական կոմունիկացիաների հարցը։ Բացի դրանից, Լեռնային Ղարաբաղի որոշ շրջաններ շարունակում են օկուպացված մնալ Ադրբեջանի կողմից, Դաշտային Ղարաբաղում եւս ունենք նման տարածքներ։ Ռազմական արկածախնդրության գնալու դեպքում Ադրբեջանի նավթամուղները, գազամուղները մի րոպեում հօդս կցնդեն, եւ նավթադոլարները չեն հոսի Ադրբեջան։ Կարծում եմ՝ Ադրբեջանը չի դիմի այդ քայլին, բայց ֆաշիստական պետությունը չի ենթարկվում տրամաբանության կանոններին՝ ապրում է իր «օրենքներով», եւ մենք պետք է պատրաստ լինենք բոլոր սցենարներին։ Մեր բանակը, գերագույն գլխավոր հրամանատարը բազմիցս հայտարարել են այդ մասին եւ ապացուցել են իրենց քայլերով:

Մանրամասն...

Ուրբաթ, 02 Հոկտեմբեր 2015 14:35 Արտաքին Քաղաքականություն

ՌԴ-Ն ՍՏԻՊՎԱԾ Է ՍԻՐԻԱՅՈՒՄ ԱՐԱԳ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՍՆԵԼ

 

Այսպիսով` նախօրեին ԱՄՆ-ը կտրուկ փոխեց իր դիրքորոշումը Սիրիայի, ավելի կոնկրետ` նախագահ Ասադի հարցով: Նոր դիրքորոշումը, ինչպես ըստ պետքարտուղար Քերիի, այնպես էլ նախագահ Օբամայի` հետեւյալն է. առանց Ասադի` հնարավոր չէ Մերձավոր Արեւելքի ներկայիս իրողություններին լուծում տալ:

Մանրամասն...


Ուրբաթ, 02 Հոկտեմբեր 2015 14:10 Գլխավոր Էջ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԼՈԲԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ

 

 

Այժմ մեր հանրությունը ներքաղաքական թեմաներ գրեթե չի քննարկում: Բոլորի ուշադրությունը սեւեռված է երկու ուղղությամբ` Արցախ եւ Մերձավոր Արեւելք: Խոսքը հատկապես Սիրիայի մասին է, ուր մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը գործողություններ է իրականացնում ընդդեմ «Իսլամական պետության», եւ այդ գործողությունների հաջողությունն ուղղակիորեն առնչվում է Սիրիայի հայության ճակատագրին:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 02 Հոկտեմբեր 2015 14:30 )