Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հոկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Երեքշաբթի, 06 Հոկտեմբեր 2015
Երեքշաբթի, 06 Հոկտեմբեր 2015 17:56 Փանջունի

 

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 06 Հոկտեմբեր 2015 17:59 )

Երեքշաբթի, 06 Հոկտեմբեր 2015 17:53 Սպորտ

ՀՖՖ-Ն ԿԴԻՏԱՐԿԻ՞ ՅՈՒՐԻ ՋՈՐԿԱԵՖԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ

 

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պատրաստվում է Եվրո-2016-ի ընտրական փուլի վերջին` Ալբանիայի դեմ խաղին, որից առաջ ընկերական հանդիպում կանցկացնի Ֆրանսիայի ընտրանու դեմ: Սպասվելիք հանդիպման համար ալբանացիների հայտացուցակն արդեն ներկայացվել է, միայն թե որեւէ եզրակացության գալու եւ հատկապես կանխատեսումներ անելու համար հարկավոր է հասկանալ, թե ի՞նչ է մրցակցի համար նախապատրաստել այս անգամ Սարգիս Հովսեփյանը կամ առհասարակ որեւէ բան նախապատրաստել է, թե` ոչ:

Մանրամասն...


Երեքշաբթի, 06 Հոկտեմբեր 2015 17:51 Մշակույտ

ԵՐԲ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎՈՒՄ ԵՎ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է ՀԱՄԱԿԱՐԳՉԻ ԱՌՋԵՎ

 

Մեր օրերում հայրենասիրությունը կարծես թե դարձել է ձեւական ու նորաձեւ` զուտ համացանցային բնույթ կրող: Հայրենասիրությունը որոշ մարդիկ ապացուցում են ոչ թե գործով, այլ տանը` համակարգչի առջեւ նստած, մեկ-երկու տող գրելով: Վերջին շաբաթների ընթացքում հայ-ադրբեջանական սահմանը կրկին լարված էր, բոլորի ուշադրությունը սեւեռված էր դեպի այնտեղ` սահմանին կանգնած հայոց բանակի զինվորը, որը զենքը ձեռքին օր ու գիշեր կռվում էր եւ պաշտպանում հայրենի սահմանները: Այդ օրերին ոչ բոլորը կարողացան տանը նստել եւ սպասել իրադարձությունների զարգացմանը: Սրտացավ եւ իրական հայրենասերները գնացին դեպի սահման` կանգնեցին հայ զինվորի կողքին: Իսկ հայրենասեր խաղացողները հեռվից հեռու չտիրապետելով իրավիճակին եւ չհասկանալով, որ առանց իրենց խորհուրդների էլ, հայ զինվորը լավ գիտի իր անելիքը` սկսեցին համացանցը լցնել իրենց գրառումներով, նույնիսկ որակումներ տվեցին զինվորների գործողություններին:

Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 06 Հոկտեմբեր 2015 17:59 )

Երեքշաբթի, 06 Հոկտեմբեր 2015 17:47 Մշակույթ

«ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԼԻՆՈՒՄ, ՔԱՆ` ԵՐԵԽԱՆԵՐԻ»

 

Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում հայ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ մեկ տոմսով դիտելու` «Հավես չկա» եւ «Թափթփված Թագուհին» երկու նոր մանկապատանեկան կինոկատակերգությունները: Հեքիաթ ֆիլմերն ունեն դաստիարակչական ուղղվածություն: «Թափթփված Թագուհին» անչափ փնթի մի աղջկա մասին է, ով իր ընկերուհիների շնորհիվ վերափոխվում է` դառնալով կոկիկ աղջիկ: Իսկ «Հավես չկա» ֆիլմն էլ պատմում է ալարկոտ տղաների մասին, որոնք ամեն կերպ փորձելով սիրաշահել աղջկա վստահությունը`  վերափոխվում են:

Մանրամասն...


Երեքշաբթի, 06 Հոկտեմբեր 2015 17:44 Մշակույթ

«ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ» ԶԶՎԱՆՔԻՑ ՄԻՆՉԵՎ ՍԵՐ ՄԵԿ ՍՐԱՀ Է ԲԱԺԱՆՈՒՄ

 

«Հայ Ֆեստ» ամենամյա 13-րդ փառատոնի մեկնարկը տրվեց Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում` Վահան Բադալյանի «Զգացողությունների թանգարան» ինտերակտիվ ներկայացումով: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված` բեմադրիչի յուրահատուկ անդրադարձը թերեւս առանձնանում է իր ոճով ու ասելիքով, որն իսկապես թանգարանային համակարգով, մի քանի սենյակներում շրջելով, հանդիսատեսին 15 րոպեում ապրեցնում է մի քանի իրարամերժ զգացողություններ` զզվանք, ատելություն, ամոթ, սեր ու նույնիսկ ուրախություն: Փառատոնի շրջանակներում «Զգացողությունների թանգարանը» հայաստանյան հանդիսատեսին հասանելի կլինի մինչեւ հոկտեմբերի 7-ը: Իսկ մինչ այդ, շեշտենք, որ հայաստանյան թատերական կյանքում, հատկապես վերջին շրջանում, նման աժիոտաժ որեւէ տեղական ներկայացում չէր գրանցել: «Իրավունքը» փորձեց հենց բեմադրության հեղինակ, Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար ՎԱՀԱՆ ԲԱԴԱԼՅԱՆԻՑ պարզել ներկայացման հաջողությունների գաղտնիքը:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երկուշաբաթի, 12 Հոկտեմբեր 2015 12:51 )

Երեքշաբթի, 06 Հոկտեմբեր 2015 17:39 Հանրություն

«ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆ ՄՂՈՒՄ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՄԻ ՔԱՆԻ ՊԱՏՃԱՌՆԵՐ»

 

Վերջին ժամանակներս գրեթե ամեն օր լսում ենք ինքնասպանության դեպքերի կամ ինքնասպանության փորձ կատարած անձանց մասին: Տպավորությունն այն է, որ նման քայլի դիմում են անկախ տարիքային կամ սեռային պատկանելիությունից, ամենատարբեր պատճառներով: Այսինքն՝ չկա որեւէ կոնկրետ գործոն, որով հնարավոր կլիներ բացատրել ինքնասպանությունների նման աճը: Ուրեմն՝ ո՞րն է պատճառը, ինչ գործոններ են այդպես սրվել, որ առանց ինքնասպանության կամ դրա փորձի մասին լսելու՝ երկու-երեք օր անգամ չենք անցկացնում: Պարզաբանում փորձեցինք ստանալ հայտնի քրեական հոգեբան ԷԼԴԱ ԳՐԻՆԻՑ:

 

Մանրամասն...

Երեքշաբթի, 06 Հոկտեմբեր 2015 17:36 Հանրություն

«ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ «ԲԵՆԶԻՆԻՍՏՆԵՐԻ» ԱՃ Է ՆԿԱՏՎԵԼ»

 

Այն, որ թմրամոլությունը մեր երկրում ունի մտահոգիչ ծավալներ, եւ այդ պատկերը թուլանալու նշաններ չի ցուցաբերում, հայտնի բան է: Դա դեռ քիչ էր՝ վերջին ժամանակներս էլ «մոդայի» մեջ մտավ այսպես ասած՝ սփայսը՝ սկսելով արագորեն դիրքեր զբաղեցնել մեզ մոտ եւս: Մինչդեռ այդ վտանգավոր թմրամիջոցի հետ կապված մեզ մոտ էլ կա այն խնդիրը, որ սփայսը պաշտոնապես թմրամիջոցներ շարքում դասելու հարցում կան բավականին լուրջ խնդիրներ: Թե Հայաստանում որտե՞ղ եւ ո՞ր թմրամիջոցներն են առավել տարածված, թմրամոլների տարիքային ի՞նչ միտում է նկատվում, ի՞նչ թիվ են կազմում Հայաստանում կին թմրամոլները, փորձեցինք պարզել  ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկատվության բաժանմունքի պետ, Ոստիկանության փոխգնդապետ ՎԱՉԵ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՑ:

Մանրամասն...


Երեքշաբթի, 06 Հոկտեմբեր 2015 17:32 Տնտեսություն

ՀԷՑ-Ի ՎԱՃԱՌՔԸ ԿԱՐՈՂ Է ՕԳՈՒՏ ՏԱԼ, ԵԹԵ...

 

Այսպիսով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վաճառքի աղմկոտ պատմությունը հասավ իր հանգուցալուծմանը: Ինչպես արդեն պաշտոնապես էլ է հայտարարվել՝ ռուսական «ՌԱՕ ԵԷՍ»-ի փոխարեն ՀԷՑ-ի նոր սեփականատերն է դառնալու Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների  խումբը՝ «Կասկադ-Էներգո» ընկերության միջոցով: Ընդ որում, ըստ եղած լուրերի, ի սկզբանե նախատեսված էր, որ առաջին պլանում երեւար միայն «Կասկադ-Էներգոն», սակայն դա ընդամենն ավելորդ ինտրիգ էր ստեղծելու նոր սեփականատիրոջ շուրջ, առավել եւս, որ գործարքն իրականացվում է օֆշորային ընկերության միջոցով: Արդյունքում՝ ինչքան էլ որ մինչ վերջին պահը Ս. Կարապետյանի մերձավորները հերքում էին, թե «Տաշիրն» է դառնում ցանցերի իրական սեփականատերը, այնուամենայնիվ այդ ընկերության անունը նաեւ պաշտոնապես դուրս եկավ առաջին պլան:

Մանրամասն...


Երեքշաբթի, 06 Հոկտեմբեր 2015 17:28 Թեմա

ԳՅԱ՛, ՔԵԶ ՈՒՂԱՐԿԵԼ ԷԻՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՆԵՐ ՈՒՍՈ՞ՒՄ ՍՏԱՆԱԼՈ՞Ւ, ԹԵ ՇՊԻՈՆՈՒԹՅՈՒՆ ՍՈՎՈՐԵԼՈՒ

 

Երեկ Ազգային ժողովը ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Նախագիծ, որն ի հեճուկս սակավաթիվ ընդդիմադիրների, ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահների սազանդարների` արժանացել է բազմաթիվ հեղինակավոր միջազգային կառույցների դրվատանքին ու հավանությանը: Բայց ավելի էականն այն է, որ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, նախաձեռնելով այս գործընթացը, ի սկզբանե առաջարկ էր արել ժողովրդական, հասարակական ու քաղաքական լայն քննարկումներ ծավալել առաջարկվող սահմանադրական փոփոխություններն էլ ավելի հարստացնելու, ինչո՞ւ ոչ` բյուրեղացնելու նպատակով: Այլ կերպ ասած` ձեռք մեկնել քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը, ակնկալելով կառուցողական քննարկումների եւ առաջարկների ազատ դաշտ ձեւավորել:

Մանրամասն...


Երեքշաբթի, 06 Հոկտեմբեր 2015 16:45 Թեմա

ԽՂՃՈՒԿ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Նախորդ ուրբաթ Ազատության հրապարակում «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպել էր խղճուկ հանրահավաք` ընդդեմ սահմանադրական բարեփոխումների: Այդ «նվազ» «ՈՉ»-ի միտինգին հավաքվել էր ավելի քիչ մարդ, քան ամենավատ վիճակում գտնվող կինոդահլիճում: Ոմն «լպստած» երիտասարդ Արմեն Գրիգորյանը, իրեն տրամադրված տեքստն ընթերցելիս արտասանել է ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի, «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի եւ ՀՅԴ-ի անունները` բարբաջելով հայտնի քաղաքական գործիչների եւ ուժերի մասին:

Մանրամասն...


Երեքշաբթի, 06 Հոկտեմբեր 2015 16:41 Հանդիպում

«ՄԵԶ ԷԼ Է ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԹԵ ԱՄԵՆ ՄԵԿՆ ԻՆՉՊԵՍ ԿՄԵԿՆԱԲԱՆԻ ԻՐ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ»

 

Թեպետ «Բարգավաճ Հայաստանը» հայտարարել էր, որ կողմ է քվեարկելու սահմանադրական բարեփոխումներին, եւ այս որոշումը պարտադիր է թե՛ կուսակցության, թե՛ խմբակցության անդամների համար, բայց ԲՀԿ-ական որոշ պատգամավորներ, այնուամենայնիվ, երեկ չմասնակցեցին «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» ԱԺ որոշման քվեարկությանը: Այս, ինչպես նաեւ մի քանի այլ քաղաքական հարցերի շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ, ով ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում օրերս գտնվում էր Ստրասբուրգում:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 06 Հոկտեմբեր 2015 23:57 )

Երեքշաբթի, 06 Հոկտեմբեր 2015 16:37 Հանդիպում

«ՈՒԶՈՒՄ ԵՆ ԱՌԱՎՈՏՅԱՆ ԱՐԹՆԱՆԱԼ ՈՒ ԼԻՆԵԼ ԱՅՍ ԵՐԿՐԻ ԹԱԳԱՎՈՐԸ»

 

Շիկացած քննարկումները, բանավեճերը, ելույթներն այլեւս անցյալում են, խորհրդարանում տեւական անդորր է տիրում: Ամիսներ շարունակ կետ առ կետ քննարկված, ուսումնասիրված թեման դարձավ օրենսդրական փաստաթուղթ («կողմ» է քվեարկել 104 պատգամավոր): Եվ թեպետ շատ էին քաղաքական ջղաձգումները, բայց քվեարկության արդյունքում պարզվեց, որ ընդամենը 10 պատգամավոր է դեմ «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» ԱԺ որոշմանը: Հենց այս մասին էլ «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 07 Հոկտեմբեր 2015 00:31 )

Երեքշաբթի, 06 Հոկտեմբեր 2015 16:34 Զարմանք

 

 

Չէ, հաստատ մեր ժողովրդի ուրախությունն ու զվարճանքը ԼՅՈՎԻԿ ԶՈՒՐԱԲՅԱՆՆ է: ԵԽԽՎ-ում ադրբեջանցիների ծափահարությանն արժանանալուց հետո սույն քաղաքական ձախողակն իր «գաստրոլները» շարունակեց ԱԺ-ում` արտահայտելով զարմանալի մտքեր: Ի՞նչ ասած լինի, որ լավ լինի` թե ԱԺ-ի ներսում ընդդիմադիրներին ճնշել է Գալուստ Սահակյանը, իսկ ԱԺ-ից դուրս` Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը. «Բայց ես ոչ մի բան չեմ կարող սպասել մի մարդուց, որը ԱԺ շենքի ներսում նույնքան ապօրինություններ կատարեց, որքան ոստիկանությունը` դրսում: Բանն այն է, որ ՀՀԿ-ականները հասկանում էին, որ կարեւոր օր է, որովհետեւ դրսում ցուցարար ժողովուրդ կա, իսկ ներսում` լինելու են ընդդիմադիր ելույթներ: Քվեարկությունից առաջ յուրաքանչյուր ոք իրավունք ունի խոսելու գոնե մեկ րոպե` հայտնելու իր վերջնական դիրքորոշումը: Նրանք հասկացան, որ ԱԺ նիստի այդ հատվածը վերածվելու է լուրջ քաղաքական գործընթացի: Դրա համար էլ քվեարկությունից առաջ Գալուստ Սահակյանը որեւէ պատգամավորի ձայն չտվեց»: Իսկ թե դրսում ի՞նչ աստիճանի հուժկու ցույց էր` նույն Զուրաբյանի խոստովանությամբ, հետագա քայլերի մասին իրազեկումը տապալվեց հենց որ ոստիկանները բերման ենթարկեցին 17 ակտիվիստների:

Մանրամասն...


Երեքշաբթի, 06 Հոկտեմբեր 2015 16:29 Լուրեր

ԻՄ ՍՐՏԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՆ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ՍԻՐՏԸ ՉԴԻՄԱՑԱՎ

 

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը երեկ օրենսդիր մարմնին ներկայացրեց ՀՀ-ի եւ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջեւ 2015 թ. մայիսի 11-ին ստորագրված «Երեւանի քաղաքային լուսավորության ծրագիր» վարկային համաձայնագիրը: Համաձայնագիրը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կողմից եւս արժանացավ դրական եզրակացության, ինչի մասին բարձրաձայնեց  հանձնաժողովի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԸ եւ խոսեց նաեւ Երեւանի բարեկարգման կարեւորության մասին` շեշտելով քաղաքապետարանի կարգախոսներից մեկը. «Իմ սրտի մայրաքաղաք»: Հենց այստեղ էր, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Ազատություն» կուսակցության ղեկավար ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ սիրտը չդիմացավ ու տեղից սկսեց ռեպլիկներ բաց թողնել: Պարոն Թորոսյանը ընդհատեց ելույթը ու հետաքրքրվեց «հուզված» պատգամավորի որպիսությամբ: Նա էլ սկսեց արդարանալ, թե դրական է արտահայտվում: Ինչեւէ, ծագած բանավեճին միջամտեց ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը: Եվ վերջում, իհարկե, happy end-ն ապահովեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ` հարց տալու փոխարեն, շնորհավորելով Շ. Թորոսյանին` գիտությունների թեկնածուի աստիճան ստանալու առթիվ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 07 Հոկտեմբեր 2015 00:22 )

Երեքշաբթի, 06 Հոկտեմբեր 2015 16:13 Քաղաքական

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՌԱՎ, ԿԵՑՑԵ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ

 

«Ոչ»-ի ճակատի փողոցային գործողությունները ցույց տվեցին իրենց կատարյալ սնանկությունը: Արդեն մարդու լեզուն էլ չի պտտում դրանք հանրահավաք անվանել, եւ ինչպես դիպուկ արտահայտվել էր ֆեյսբուքյան մի օգտատեր. «Լավագույնը, ինչ սրանք կարող են անել ի նպաստ իշխանափոխության գործի` դա ընդհանրապես ոչինչ չանել»: Ինչեւէ, նույն «Ոչ»-ի կողմնակիցների գործունեությունը նաեւ համացանցային տիրույթում, թեեւ շատ աղմկարար է, ճղճղան ու առաջին հայացքից զանգվածայնության տպավորություն է թողնում, սակայն ավելի շուտ դա քաղաքական օնանիզմ է, քան` քաղաքական գործունեություն:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 07 Հոկտեմբեր 2015 18:10 )

Երեքշաբթի, 06 Հոկտեմբեր 2015 16:05 Արտաքին Քաղաքականություն

ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՀԻՄԱ ԷԼ ՄՈՍԿՎԱՅԻ՞Ն Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ՝ «ԱՇԽԱՐՀԸ ԿԻՍԵԼ»

 

Այն, որ հենց Սիրիայում է ձեւավորվում այն հարցի պատասխանը, թե ինչ տեսք է ունենալու աշխարհն առաջիկայում, ենթադրելի էր դեռ մինչ Նյու Յորքում տեղի ունեցած Վլադիմիր Պուտինի եւ Բարաք Օբամայի առանց չափազանցության՝ պատմական նշանակության հանդիպումը: Մինչ այդ հանդիպումը ենթադրելի էր նաեւ, որ Մերձավոր Արեւելքում քաղաքական փակուղում հայտնված ԱՄՆ-ը ստիպված էր արտաքուստ ընդունել ռուսների ակտիվությունը, բայց նաեւ, որ «տակից» փորձելու է բոլոր ջանքերով խանգարել կամ գոնե՝ հնարավորինս դանդաղեցնել ռուսական ռազմական գործողությունները:

Մանրամասն...