Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հոկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Չորեքշաբթի, 07 Հոկտեմբեր 2015
Չորեքշաբթի, 07 Հոկտեմբեր 2015 18:08 Փանջունի

 

 

ԽՑԿՈՑԻ
ԱԱԾ լրատվականից հայտնում են, որ կարմիրբերետավորներն այնպիսի եռանդով եւ ոգեւորված էին ցուցարարներին բերման ենթարկում, որ եթե Վալերի Օսիպյանը ոստիկանական համազգեստով չլիներ, նրան էլ կխցկեին ոստիկանական մեքենայի մեջ:

Մանրամասն...

Չորեքշաբթի, 07 Հոկտեմբեր 2015 18:02 Սպորտ

ԻՆՉ ՍՏԱՑԱՆՔ ԿԻՍԱՄԱՐԱԹՈՆԱՅԻՆ ԽԱՌՆԱՇՓՈԹԻՑ

 

Օրերս ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ անցկացվեց առաջին «Երեւան ՌԱՆԱՐՄ-2015» վազքի միջազգային կիսամարաթոնը, որը կազմակերպվել էր նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի կողմից՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի աջակցությամբ: Մեկ օրվա տարբերությամբ «Էրեբունի-Երեւան 2797» տոնակատարության միջոցառումների շրջանակում Երեւանի քաղաքապետարանը եւս կազմակերպեց կիսամարաթոն:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 07 Հոկտեմբեր 2015 17:58 Մշակույթ

ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ

Ամերիկաբնակ երգիչ ՀԱՐՈՒԹ ԲԱԼՅԱՆԸ վերջին հարցազրույցներում հաճախ է կրկնում, որ կարոտել է իր հայ հանդիսատեսին եւ չի բացառել` առաջիկայում հայաստանյան մենահամերգ ունենալը: Հատկապես ամիսներ առաջ, նախ ԱՄՆ-ի, ապա` Ռուսաստանի հանդիսատեսի հետ հանդիպումից` համերգներից հետո, երգչի Հայաստան այցելելու ցանկությունը կրկնապատկվել է: «Իրավունքի» հետ զրույցներից մեկում Հարութը ժամկետներ չնշելով` խոստացել էր. «Դեռեւս ժամկետներ նշել չեմ կարող, բայց Երեւանում մենահամերգ նախատեսված է: Մինչ այդ պատրաստ կլինի ԱՄՆ-ի DOLBY-ի կինոթատրոնում կայացած մենահամերգի տեսասկավառակը: Կարոտել եմ երեւանյան հանդիսատեսին, երկրպագուներիս, ուրախ կլինեմ մեր հանդիպման համար»:

Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 08 Հոկտեմբեր 2015 12:47 )

Չորեքշաբթի, 07 Հոկտեմբեր 2015 17:55 Մշակույթ

«ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԷՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԹԱՏՐՈՆԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼԸ»

 

1963 թվականին հիմնադրված Աբովյան քաղաքի տոնը, որը 2000 թվականից նշվում է հոկտեմբերի կեսերին, այս տարի մեկնարկեց թատերական փառատոնով, որի շրջանակներում կցուցադրվեն տասը ներկայացում` Երեւանի եւ Աբովյանի թատրոնների մասնակցությամբ:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 07 Հոկտեմբեր 2015 17:52 Մշակույթ

«ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՄԵԿ ՄԱՐԴՈՒ ԽՆԴԻՐ ՉԷ»

 

Մեծամորի պատմահնագիտական արգելոց-թանգարանում օրերս բացվեց համալրված նոր ցուցադրություն, որը նվիրված է արգելոց-թանգարանի հիմնադրման 45-ամյակին: Այս տարիների ընթացքում թանգարանը հարստացել է տարբեր ցուցանմուշներով, որոնք իրենց եզակիությամբ մեծ հետաքրքրություն են առաջացնում ինչպես տեղի, այնպես էլ արտասահմանցի այցելուների համար: Այսօր թանգարանում պահվում է մոտ 28 հազար ցուցանմուշ, որից միայն 18 հազարն է ներառված ցուցադրության մեջ: Թանգարանում բացառապես ցուցադրվում են այն գտածոները, որոնք պեղումների արդյունքում հայտնաբերվել են Մեծամորի հնավայրից:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 07 Հոկտեմբեր 2015 17:47 Հանրություն

Ուղիղ կապ. «ԹՈՒՐՔԸ ՄԻ ԼԵԶՈՒ Է ՀԱՍԿԱՆՈՒՄ` ՃԻՊՈՏԻ ԼԵԶՈՒՆ»

 

Ադրբեջանական սադրանքները սահմանին չեն մարում, թեպետ ամեն անգամ արժանանում են հայ զինվորի հուժկու ապտակին: Սակայն սահմանից այս կողմ էլ օր օրի ավելանում են սոցցանցերի դիմաց նստած «հրապարակախոսները», ովքեր կա՛մ մեր բանակին են փորձում նսեմացնել, կա՛մ էլ՝ բանակի կողքին կանգնած հայրենասերներին: Սահմանային իրավիճակի ու բանակի թիկունքի ամրությանն էլ մեծամասամբ վերաբերում էին մեր ընթերցողների հարցերն ուղղված «Հայոց ազգային գվարդիա» քաղաքացիական նախաձեռնության հեղինակ, կինոռեժիսոր ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 08 Հոկտեմբեր 2015 03:14 )

Չորեքշաբթի, 07 Հոկտեմբեր 2015 17:39 Տնտեսություն

ԻՆՉ ՍՊԱՍԵՆՔ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՏԵՄՊԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ՆՎԱԶՈՒՄԻՑ

 

Ինչպես հայտնի է` կառավարության վերջին նիստում  հաստատվեց 2016թ. պետական բյուջեի նախագիծը, որը նախատեսում է ՀՆԱ-ի 2,2% աճ: Դա այն դեպքում, երբ այս տարվա բյուջեում նախատեսված էր 4,2 տոկոս աճ: Ընդ որում, պաշտոնական տվյալներով՝ այդ ցուցանիշը կապահովվի, բայց դրանով հանդերձ էլ՝ այս տարվա տնտեսական իրավիճակից դժգոհում են բոլորը, այդ թվում՝ պատկան պաշտոնական ատյանները: Իհարկե՝ տրվում են նաեւ բացատրություններ, թե ինչու է վիճակը վատ, բայց դրանից իրականությունը չի փոխվում: Եվ ահա, երբ գալիք տարվա համար կանխատեսվում է նկատելիորեն փոքր աճ, դա հուշում է, որ 2016-ին եւս այս ծանր տնտեսական իրողությունները կպահպանվեն ու մի բան էլ՝ կխորանա՞ն: Պարզաբանում փորձեցինք ստանալ ՀՀ ֆինանսների փոխնախարար ՊԱՎԵԼ ՍԱՖԱՐՅԱՆԻՑ, ով նկատեց.

Մանրամասն...


Չորեքշաբթի, 07 Հոկտեմբեր 2015 17:37 Տնտեսություն

ՈՒՐԵՄՆ ԿԲ-Ն «ՎԱՐԿԱՅԻՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ» ՏԵՂՅԱԿ ՉԷ՞

 

Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության ժամանակ Հայկ Բաբուխանյանը ելույթում բարձրացված որոշ խնդիրների շուրջ փորձեցինք պարզապանումներ ստանալ ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆԻՑ: Մասնավորապես՝ կապված Հ.Բաբուխանյանի այն մտքի հետ, թե. «Տալիս են «Նուռ» քարտ եւ առանց քաղաքացու իմացության` գումար են փոխանցում դրա վրա: Մարդիկ ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում վերջին մուծումը կատարել, ու մի երկու տարուց թուղթ է գալիս, որտեղ նշված է, որ 50 հազար դրամը դառել է 500 հազար դրամ: Մինչդեռ այդ ընթացքում բանկը նույնիսկ բանակցությունների մեջ չի մտնում քաղաքացու հետ: Եթե դա չի կարողանում լուծել Կենտրոնական բանկը, պետք է անել օրենքով»: Պակաս էական չէ նաեւ դոլարային տեսք ունեցող գյուղացիական վարկերի հարցը: Եվ ահա ՀՀ ԿԲ նախագահի տեղակալը, նախ անդրադառնալով քաղաքացիների հաշիվներին առանց զգուշացնելու գումաներ փոխանցելուն, այսպես ասած, բանից բեխաբար պատասխան տվեց.

Մանրամասն...


Չորեքշաբթի, 07 Հոկտեմբեր 2015 17:34 Տնտեսություն

ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ. «ԱՌԱՆՑ ԺՈՂՈՎՐԴԻ, ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՈՉ ՄԵԿԻՆ ՊԵՏՔ ՉԷ»

 

 

«Իսկապես, նախորդ տարվա ընթացքում Կենտրոնական բանկի կատարած աշխատանքը արժանի է դրվատանքի, եւ մենք տեսնում ենք հաջողության ապացույցներ` մասնավորապես ֆինանսական կայունության ապահովման շրջանակում»,- իր ելույթը` Կենտրոնական բանկի 2014 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության մասին, այս նախադասությամբ սկսեց ՍԻՄ նախագահ, պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ: Շարունակելով խոսքը` ասաց, որ նա չի խոսելու զուտ թվերից, տեսություններից, մակրոտնտեսական ցուցանիշներից, այլ՝ ժողովրդի համար հասկանալի խնդիրներից.

Մանրամասն...


Չորեքշաբթի, 07 Հոկտեմբեր 2015 17:30 Թեմա

ՕՏԱՐԻ ՇԱՀԵՐ ՍՊԱՍԱՐԿՈՂՆԵՐԸ` ԸՆԴԴԵՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ

 

Այն, որ սահմանադրական փոփոխությունների դեմ քարոզչություն անողների ու գործունեություն ծավալողների մեծ մասի մոտ դրդապատճառը գաղափարական չէ, այլ դա արվում է զուտ գործող իշխանություններին հակառակվելու նպատակով, արդեն հստակ է: Դա են ցույց տալիս «Ոչ»-ի ճամբարի գործունեությունն ու նրանց քայլերը, նրանց խոսքում շատ դեպքերում փաստարկների ու տրամաբանության բացակայությունը: Սակայն կան նաեւ սահմանադրական փոփոխությունների դեմ գործող մարդիկ եւ կառույցներ, որոնց դեպքում դրդապատճառն արդեն այնքան էլ պարզունակ չէ, որքան զուտ իշխանություններին հակառակվելը: Վերջիններիս դեպքում սպասարկվում են օտար պետությունների շահերը եւ դրսի ուժերի պատվեր է կատարվում:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 07 Հոկտեմբեր 2015 16:47 Քաղաքական

«ԲԱՎԱԿԱՆԻՆ ՇՈՒՏ Է ՆՈՐ ԴԱՇԻՆՔՆԵՐԻՑ ԽՈՍԵԼԸ»

 

Նախօրեին ԱԺ քառօրյա նիստում 104 կողմ, 10 դեմ եւ 3 ձեռնպահ ձայներով ընդունվեց որոշում` Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ: Այս քվեարկությունը շատերը համարում են նաեւ ներհայաստանյան քաղաքական ապագա պատկերի նախնական արտացոլում: Այսինքն՝ հանրաքվեի շուրջ քվեարկության միջոցով դիրքորոշումների վերջնական հստակեցումը կարող է էլ ավելի զարգանալ՝ մինչեւ իսկ դառնալով 2017թ.  խորհրդարանական ընտրությունների ուղղությամբ դաշինքների ձեւավորման նախնական փուլ: Այս թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

Մանրամասն...

Չորեքշաբթի, 07 Հոկտեմբեր 2015 16:43 Հանդիպում

ԼՅՈՎԻԿ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ ՈՂԲԸ ԵՎ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻ «ԿԱՅՖԵՐԸ»

 

Բոլորը, ովքեր հետեւում էին Սահմանադրության քվեարկությանն ԱԺ-ում, ականատես եղան թե ինչպես է Լյովիկ Զուրաբյանը բարձրաձայն ողբում, թե ընդդիմության դեմ ներսում Գալուստ Սահակյանն է «վայրագություն» անում, իսկ դրսում` Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Անգամ Օսիպյանի «վայրագությունների» մասին ՀԱԿ-ը հատուկ հայտարարությամբ հանդես եկավ:
Իսկ թե իրականում ինչպիսին էր ոստիկանների «վայրագությունը»` իմանում ենք «Ոչ»-ի ճակատի «քաղաքացիական» հատվածի համակարգող Հրայր Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումից. «Մենք Արաբկիրի ոստիկանության բաժնում ենք, ամեն ինչ լավա: Պահանջում էին անջատել հեռախոսներս` ե՛ւ մեքենայի մեջ, ե՛ւ ոստիկանության բաժնում: Մենք չենք ենթարկվում: ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները այստեղ են: Բայց ամենակարեւորը այն է, որ այս ամենը մանր բաներ են, մենք մեր հստակ ծրագիրն ունենք եւ հասնելու ենք մեր ուզածին»: Իսկ նույն ոստիկանության բաժանմունքից ակտիվիստ Վարդան Հարությունյանը «Ֆեյսբուքում» գրում է. «Ոչ մի անգամ` Ոստիկանություն բերման ենթարկվելուց այսքան չեմ ոգեւորվել, որքան այսօր` ինձ ոգեւորել էր այն սենյակի պատը որտեղ տարել էին ինձ արձանագրություն կազմելու, այդ պատին փակցված էր` ոչ այս կողմ, ոչ այն կողմ` Չե Գեւարայի նկարը` կեցցե մեր հեղափոխական ոստիկանությունը...»: Ի դեպ, նույն ոստիկանության բակում եւ շենքի ներսում այդ ակտիվիստները կեցվածք ընդունած լուսանկարվում էին, եւ իրենց հեռախոսներից գրառումներ էին անում «Ֆեյսբուքում», այդ թվում եւ շաղ տալով հայհոյանքներ իշխանությանն ու մասնավորապես ԱԺ-ի հասցեին: Այսինքն` հենց ակտիվիստների հրապարակային գրառումները հերքում են Լյովիկ Զուրաբյանի «բայաթին» ոստիկանության «վայրագությունների» մասին: Կարող ենք արձանագրել, որ ոստիկանները հետները մեղմ էին վարվել, նույնիսկ ամեն չափ ու սահմանն անցնող մեղմությամբ...

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Մանրամասն...

Չորեքշաբթի, 07 Հոկտեմբեր 2015 16:38 Հանդիպում

«ԵՐԲ ԵՐԿԻՐԸ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ Է, «ԱՅՈ» ԵՎ «ՈՉ» ՃԱՄԲԱՐՆԵՐՆ ԱՄԵՆԱՍԱՐՍԱՓԵԼԻՆ Է»

 

Մինչ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ապա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ահ ու սարսափ են տարածում, թե սահմանադրական բարեփոխումներով վտանգ է սպառնում մեր երկրին, իրական վտանգավոր վիճակ է շարունակում մնալ հայ-ադրբեջանական սահմանում:
Հոկտեմբերի 5-ին եւ լույս 6-ի գիշերը հայ-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մի քանի տասնյակ անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 82 միլիմետրանոց ականանետից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2000 կրակոց: Սահմանային լարվածության ու այդ համատեքստում ներքաղաքական իրավիճակի մասին էլ «Իրավունքը» զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Երդվյալ ազատամարտիկների միության նախագահ ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 07 Հոկտեմբեր 2015 23:04 )

Չորեքշաբթի, 07 Հոկտեմբեր 2015 16:36 Զարմանք

 

Բոլորը հասցրել էին իրենց կարծիքը հայտնել նոր Սահմանադրության մասին, մնում էր ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑԸ: Սույն վարկաբեկված կերպարանքը` ներկայացնելով իր արտերկրյա տերերին մի հսկայական «լավաշ» զեկույց Սահմանադրության մասին, չբավարարվեց դրանով ու որոշեց հրապարակավ մի բան էլ անձնական կարծիք հայտնել. «Այսինքն` հիմա դուրս է գալիս, որ իրենք նույնիսկ ամենալավ փոփոխություններն առաջարկեն, մենք «ոչ» ենք ասելու: Այո: Պետք է ասենք` ոչ, որովհետեւ իրենք այսօրվա գործող Սահմանադրության հիմնարար սկզբունքները ոտնահարել են, եւ չենք կարող իրենց վստահել»: Դե ինչ ասես, եթե Սաքունցը դեմ է այդ նախագծին, ապա անգամ նախագծից ոչ մի տող չկարդացած լինելու դեպքում արժե կողմ քվեարկել: Սաքունց լինեմ, թե սուտ եմ ասում:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 07 Հոկտեմբեր 2015 16:33 Լուրեր

ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱԶԳԱՆՈՒՆԸ ԼՍԵԼՈՎ` ՍԿՍԵՑ ԲՂԱՎԵԼ

 

Ճակատագրի հեգնանքով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտնվել են նույն ճամբարում: Երկուսն էլ դեմ են սահմանադրական բարեփոխումներին, բայց երկուսից գոնե մեկը` Ս. Դեմիրճյանը չի մոռացել արյունոտ Հոկտեմբերի 27-ն ու այդ շրջանում գործող նախագահ Ռ. Քոչարյանի վարքագիծը: Ինչեւէ, Ազգային ժողովում փորձեցինք պարզել ԴԵՄԻՐՃՅԱՆ ԿՐՏՍԵՐԻ կարծիքը Ռ. Քոչարյանի` ընդդեմ սահմանադրական փոփոխությունների հնչեցրած տեսակետի վերաբերյալ, սակայն. Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 07 Հոկտեմբեր 2015 23:11 )

Չորեքշաբթի, 07 Հոկտեմբեր 2015 16:16 Լուրեր

«ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉՀԱՄԲԵՐԵՑ ԵՎ ՊՈՌԹԿԱՑ»

 

Եվ այսպես, երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կարելի է ասել, պաշտոնապես հայտարարեց, որ անդամագրվում է «Ոչ»-ի ճամբարին: Իհարկե, դա սպասելի էր, բայց երբ այդ մասին բարձրաձայնվեց, ապա արդեն կարելի է ասել, որ հայաստանյան ներքաղաքական պայքարը տեղափոխվում է նոր հարթություն: Այս, ինչպես նաեւ կամաց-կամաց մարող սահմանադրական բարեփոխումների «Ոչ»-ի ճամբարի մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 10 Հոկտեմբեր 2015 15:22 )

Չորեքշաբթի, 07 Հոկտեմբեր 2015 15:09 Արտաքին Քաղաքականություն

ՍԻՐԻԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՆ ՍԿՍԵԼ Է ԾԱՅՐԱՀԵՂՈՐԵՆ ՆՅԱՐԴԱՅՆԱՑՆԵԼ ԱՄՆ-ԻՆ

 

Այն, որ Սիրիայում ռուսական ավիահարվածները գնալով ավելի ու ավելի են նյարդայնացնելու ԱՄՆ-ին, սպասելի էր: Ամեն դեպքում՝ բավականին կոշտ հայտարարություններ ամերիկյան տարբեր կառույցներից, ՆԱՏՕ-ից, արեւմտյան քարոզչական համակարգից հնչում են մեկը մյուսի ետեւից: Իսկ դա հուշում է, որ մի փոքր ուշքի գալով Նյու Յորքի ՄԱԿ-ի գագաթաժողովի շոկից՝ Վաշինգտոնը փորձում է վերականգնել դիրքերը՝ գոնե քարոզչական մակարդակով:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 07 Հոկտեմբեր 2015 15:02 Գլխավոր Էջ

ՔՈՉԱՐՅԱՆԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐԱՀԵ՞Տ

 

Մինչ ԲՀԿ խմբակցության այն պատգամավորները, ովքեր օսկանյանական, ասել է թե` քոչարյանական թեւի ներկայացուցիչ են, Սահմանադրությանը դեմ լինելը արտահայտել են «Ֆեյսբուքում» ու քոչարյանական կայքերում, սակայն իրենք Սահմանադրության քվեարկությանը բացակայել էին, հանկարծակի ամենաբացասական կարծիքը Սահմանադրության մասին հրապարակեց անձամբ Ռոբերտ Սեդրակիչը:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 07 Հոկտեմբեր 2015 15:08 )