Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հոկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 7 8 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Ուրբաթ, 09 Հոկտեմբեր 2015
Ուրբաթ, 09 Հոկտեմբեր 2015 17:46 Հանրություն

«ԲԱՔՎՈՒՄ ՀԵՐԹԱԿԱՆ ՖԻԱՍԿՈՆ ԱՊՐԵՑԻՆ»

 

ԼՂՀ Պաշտպանության բանակից տեղեկացնում են, որ վերջին օրերին սահմանին նկատվել է հրադադարի խախտման ռեժիմի դեպքերի նվազում: Իսկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայիս վիճակը ներկայացրեց այս կերպ. «Սահմանային իրավիճակն այսօր շարունակում է մնալ կայուն-լարված: Բայց եթե համեմատում ենք նախորդ օրերի հետ, մի քիչ ավելի հանգիստ է եղել իրավիճակը, խոշոր տրամաչափի զենքերից, ականանետերից չեն կրակել: Իրավիճակը մեր զորքերի կողմից վերահսկվում է: Մեր ժողովուրդը կարող է հանգիստ լինել, առաջին գծում կանգնած զինվորը իր պարտականությունները կատարում է պատշաճ մակարդակի»:
Այս ամենի՝ սահմանին տիրող իրավիճակի մեղմացման պատճառների, հակառակորդի հետ շպրտվելու, ինչպես նաեւ Հայաստանում անցկացվող ՀԱՊԿ զորավարժությունների վերաբերյալ զրուցեցինք ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԻ հետ:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 09 Հոկտեմբեր 2015 18:16 )

Ուրբաթ, 09 Հոկտեմբեր 2015 16:50 Սպառողի անկյուն

«ԱՊԱԳԱՅԻ» ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԴԵՌ ՇԱՏ ԵՆՔ ԲԱԽՎԵԼՈՒ

 

Հայաստանի սպառողական շուկայում իսկական սոդոմ-գոմոր է: Բացի այն, որ վաճառվում են բազմաթիվ ժամկետանց ապրանքներ, նաեւ հանդիպում են այնպիսի ապրանքներ, որոնք վաճառվում են, սակայն դեռեւս «չեն արտադրվել»:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 09 Հոկտեմբեր 2015 17:43 )

Ուրբաթ, 09 Հոկտեմբեր 2015 16:46 Զարկերակ

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ-ՔՈՉԱՐՅԱՆ-ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԴԱՇԻՆՔ ԿՍՏԵՂԾՎԻ՞

 

 

Վերջին շրջանում շատ է քննարկվում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի՝ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու մասին խոսակցությունները: Ավելին` շարունակվում են այն համառ լուրերը, որ քաղաքականությամբ զբաղվելու եւ, մասնավորապես, առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար Ա. Աբրահամյանը համագործակցելու է Ռոբերտ Քոչարյանի եւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ: Հնարավո՞ր է նման դաշինքի ձեւավորումը՝ հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 10 Հոկտեմբեր 2015 12:58 )

Ուրբաթ, 09 Հոկտեմբեր 2015 16:30 Հանդիպում

ՌՈՒԲԼՈՎ ԳԱԶԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԵԼԸ ԲԽՈՒՄ Է ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՑ

 

Թեպետ կառավարության Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի ընդամենը մեկ նիստ է տեղի ունեցել, սակայն ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այս շաբաթ ԱԺ-ում` կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, սկսեց քննադատությունների մի երկար շարան այս խորհրդի գործունեության մասին, որին ժամանակին չցանկացան մասնակցել ՀԱԿ-իստները: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ հետ` մասնավորապես պարզելով, թե որքանո՞վ է արդյունավետ այս խորհրդի գործունեությունը, որին մասնակցում է ընդդիմությունից միայն ԲՀԿ-ն.

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 09 Հոկտեմբեր 2015 19:45 )

Ուրբաթ, 09 Հոկտեմբեր 2015 16:24 Թեմա

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՐԱԿԱՆ ՏՈՒՆԸ ԳՐԱՎԻ ՏԱԿ Է

 

Ինչպես ԼՏՊ-ն, այնպես էլ իր ազգականները չեն դադարում մեզ իրենցով եւ իրենց «սխրագործություններով» «հիացնել», նույնիսկ հիմա, երբ նրանց գերդաստանը վաղուց արդեն իշխանության գլխին չէ: Բայց կարեւորը, որ նախկինում եղել է իշխանության գլխին եւ այնքան է թալանել երկիրը, այնքան է դիզել, որ մինչ օրս այդ գերդաստանի ներկայացուցիչները դեռ կարողանում են կազինոներում եւ բուքմեյքերական գրասենյակներում մսխել թալանած գումարները: Սակայն այստեղ էլ հաշվարկներում սխալվում են, եւ արդյունքում գրավի տակ է հայտնվում ոչ միայն նախկինում թալանածի հաշվին ձեռք բերված գույքը, այլ նաեւ իրենց պապական տունը` ԼՏՊ-ի հայրական տունը:

Մանրամասն...


Ուրբաթ, 09 Հոկտեմբեր 2015 16:19 Հանդիպում

«2,2 ՏՈԿՈՍ ԱՃԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆ ԱՄԵՆԱԶԳՈՒՇԱՎՈՐ ՍՑԵՆԱՐՆ Է»

 

 

«2016թ. համար կանխատեսվող 2.2 տոկոս աճը պայմանավորված է այն արտաքին գործոններով, որոնք կարող են ազդեցություն ունենալ»,- այս մասին մեզ հետ զրույցում անդրադառնալով 2016թ. բյուջեի կանխատեսումներին` ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆԸ:

Մանրամասն...


Ուրբաթ, 09 Հոկտեմբեր 2015 16:13 Հանդիպում

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ «ՈՉ»-Ի ՃԱՄԲԱՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ «ԱՅՈ»-Ի ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ ՔԱՆԱԿՆ Է ԱՎԵԼԱՆՈՒՄ

 

Ավարտվեց հերթական ԱԺ քառօրյան, որը լի էր պատգամավորական դիմակազերծումներով, օրենսդրական կարեւորագույն որոշումներով ու քաղաքական լարվածությամբ: Ամփոփելով շաբաթվա կարեւորագույն քաղաքական իրադարձությունները` «Իրավունքը» զրուցեց ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ հետ:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 09 Հոկտեմբեր 2015 19:34 )

Ուրբաթ, 09 Հոկտեմբեր 2015 16:10 Զարմանք

 

 

Սահմանադրությանը «ոչ» ասողների ճամբարում զարմանալի, ապշեցուցիչ զավեշտ է տիրում: Բանը հասել է նրան, որ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ վերջնագիր-ուղերձ է ուղարկել Սերժ Սարգսյանին` պահանջելով հանրաքվեի չդնել ԱԺ-ի կողմից հաստատված նախագիծը. «Նախագահը պիտի հասկանա, որ ինքը պատմական պատասխանատվություն է կրում, եւ իրեն ուղի եմ ցույց տալիս, թե ինչպես կարող է ինքը խուսափել իր իսկ սկսած սխալ գործընթացից: Ինքը դեռ կարող է կասեցնել հակասահմանադրական ապօրինի գործընթացը»,- հայտարարել է նա: Իր պահանջը չկատարելու դեպքում Հայրիկյանն իրավապահներին է դիմելու` Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով:

Մանրամասն...


Ուրբաթ, 09 Հոկտեմբեր 2015 16:07 Լուրեր

«ՈՉ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՎԵԼԻ ԵՆ ՀՐԱՀՐՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍԱԴՐԻՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

 

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսն եւ կոնգրեսական Էլիոթ Ինգըլը հորդորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին` միջոցներ ձեռնարկել, որոնք կօգնեն դադարեցնել հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի խախտման դեպքերի աճը: Ավելին` վերջիններս ստորագրահավաք են սկսել` ուղղված Ջ. Ուորլիքին, որը բաղկացած է երեք կետից. դիպուկահարների հեռացում շփման գծից, ԵԱՀԿ մշտադիտարկման, կրակոցների վայրի գրանցման համակարգերի տեղակայում` հարձակման աղբյուրները պարզելու համար, ԵԱՀԿ լրացուցիչ դիտորդների տեղակայում շփման գծի երկայնքով: Ի վերջո, կոնգրեսականների ուշացած ջանքերը որքանո՞վ կարող են սթափեցնել իր հակահայկական հայտարարություններով հայտնի Ջ. Ուորլիքին, «Իրավունքը» պարզեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ.

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 13 Հոկտեմբեր 2015 16:38 )

Ուրբաթ, 09 Հոկտեմբեր 2015 15:58 Արտաքին Քաղաքականություն

ԷՐԴՈՂԱՆԻ ՆՅԱՐԴԵՐԸ ՏԵՂԻ ԵՆ ՏԱԼԻՍ

 

Ռեջեփ Թայիբ Էրդողանը շարունակում է աղմկել Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնող ինքնաթիռների կողմից Թուրքիայի սահմանը երկու անգամ հատելու պատմության շուրջ: Բրյուսել կատարած իր այցի ժամանակ Էրդողանը նույնիսկ սպառնալիքների անցավ, թե՝ Ռուսաստանը կարող է Թուրքիային կորցնել որպես բարեկամական երկիր. «Ռուսաստանի հետ մեր լավ հարաբերությունների մասին բոլորը տեղյակ են: Բայց եթե Ռուսաստանը կորցնի այնպիսի բարեկամի, ինչպիսին Թուրքիան է, եւ որի հետ շատ ոլորտներում է համագործակցում, ապա շատ բան կկորցնի»:

Մանրամասն...


Ուրբաթ, 09 Հոկտեմբեր 2015 15:42 Գլխավոր Էջ

ԵՐԲ ՀՐԹԻՌՆԵՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ, ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՈՒՍԱՆԵՐԸ ԼՌՈ՞ՒՄ ԵՆ

 

Աշխարհն ականատես եղավ ռուսների համարձակ եւ միաժամանակ գեղեցիկ քայլին` որպես Վլադիմիր Պուտինի ծննդյան օրվա «նվեր» Կասպից նավատորմը 26 հրթիռներով Սիրիայում խոցեց «Իսլամական պետության» 11 թիրախներ: Աշխարհի մակարդակով դա առաջացրեց որոշակի շփոթություն, իսկ մեր երկրում բերեց նրան, որ արեւմտամետներն սկսեցին սսկվել:

 

Մանրամասն...

Ուրբաթ, 09 Հոկտեմբեր 2015 00:00 Հանրություն

«ՏԱՐԵՑՏԱՐԻ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ»

 

Շատերի հիշողության մեջ դեռ թարմ է այն մեծ սկանդալը, որը տարիներ առաջ պայթեց կենսաթոշակային համակարգի շուրջ եւ հանգեցրեց համակարգի ղեկավարի՝ Խաչիկյանի ու մի շարք այլ անձանց ազատազրկման: Այդ խոշոր ճգնաժամն ինչ ազդեցություն ունեցավ համակարգի վրա, ինչքանով է հաջողվել վերականգնել տասնյակ միլիարդների հասնող պետական կորուստները, եւ ինչ ակնկալիքներ կարող են ունենալ հայաստանյան հարյուր հազարավոր կենսաթոշակառուները: Այս հարցերի շրջանակներում էլ ծավալվեց մեր զրույցը Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ ԱՐՄԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ:

Մանրամասն...


Ուրբաթ, 09 Հոկտեմբեր 2015 00:00 Առողջապահություն

ՀՂԻՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՆԸ ԱՎԵԼՈՐԴ ՔԱՇ Է ԿՈՒՏԱԿՈՒՄ


- Ինչպե՞ս ազատվել ավելորդ քաշից: Կարող է այն ազդել կաթնարտադրության վրա:

Հարցին պատասխանել է ՀՀ ԱՆ Ֆիզիկական բժշկության եւ կուրորտաբանության ԳՀԻ սննդաբան, գաստրոէնտերոլոգ  
ՎԱՐԴԱՆՈՒՇ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ.

Մանրամասն...


Ուրբաթ, 09 Հոկտեմբեր 2015 00:00 Մշակույթ

«ՆՈՒՅՆԻՍԿ, ԵՐԲ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ, ԱՍԵԼ ԵՆ` ԳՐԱԴԱՐԱՆԸ ՉԱՅՐԵ՛Ք»

 

2004 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ` Հայաստանում հոկտեմբերի 7-ը պաշտոնապես նշվում է որպես Գրադարանավարի օր: Գեղարքունիքի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանի մանկական բաժնի վարիչ ԱԼԻՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում նշեց, որ յուրաքանչյուր գրադարան` անկախ ընթերցողների քանակից, պետք է գործի:

Մանրամասն...


Ուրբաթ, 09 Հոկտեմբեր 2015 00:00 Մշակույթ

ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐՆ ԻՐ ՏՈՆԸ ՆՇԵՑ ԿՐԿԻՆ ՑԱԾՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՈՎ

 

Հայաստանում հոկտեմբերի 7-ը նշվում է որպես գրադարանավարների օր:  Հատկապես վերջին տարիներին տոնը ստացել է մեծ հնչեղություն, քանի որ հենց այդ օրը համայնքներում եւ մայրաքաղաքում պարգեւատրվում են այն գրադարանավարները, որոնք մեծ ներդրում են ունեցել գրադարանային գործի զարգացման համար: Կրթության հարցում նրանք մանկավարժին հավասար աշխատանք են կատարում: Նույնիսկ 90-ական թվականներին, երբ հայաստանյան գրադարանները չունեին տարրական պայմաններ եւ ջեռուցում, գրադարանավարները չտրտնջացին եւ սպասարկեցին հազարավոր ընթերցողների: Այսօր էլ նրանք նվիրյալների նման կատարում են իրենց աշխատանքը, չնայած ստանում են չնչին աշխատավարձ:
Անդրադառնալով օրվան` «Իրավունքը» զրուցեց որոշ գրադարանների տնօրենների հետ, պարզելու, թե այսօր ինչ խնդիր ունեն գրադարանները եւ գրադարանավարը:

Մանրամասն...


Ուրբաթ, 09 Հոկտեմբեր 2015 00:00 Սպորտ

ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

Լիտվայի Կլայպեդա քաղաքում շարունակում են ընթանալ մինչեւ 20 եւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունները, որտեղ Հայաստանն ունի 10 ներկայացուցիչ: Հայ ծանրորդները արդեն իսկ սպասվածին համապատասխան` գրանցել են ուշագրավ արդյունքներ:

Մանրամասն...


Ուրբաթ, 09 Հոկտեմբեր 2015 00:00 Փանջունի

 

ЗАСОРЕНИЕ

(ՍԴ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱԺ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՉՄԱՍՆԱԿՑԵԼԸ ՎԱՐԴԱՆ
ԱՅՎԱԶՅԱՆԻ ԽՑԱՆՄԱՆ ՄԵՋ ՄՆԱԼՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԱԺ-ի ճամփան դժվար է, երկար, Վարդան համար:

Մանրամասն...