Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հոկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբեր 2015
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբեր 2015 17:54 Փանջունի

ԿՈՒԼԻՆԱՐԸ

 

Ըստ Խոհարարների միության նախագահ Սեդրակ Մամուլյանի` ՕԵԿ-ի  ԱԺ-ում եփած կաշան իշխանության սրտով չէր, ընդդիմությունն էլ սրտխառնոց զգաց:

Մանրամասն...

Չորեքշաբթի, 14 Հոկտեմբեր 2015 17:48 Սպորտ

ԱՄԵՆ ԻՆՉ «ՓԱՅԼՈՒՆ ԷՐ», ԽԱՂ ԾԱԽԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՆ ԷԼ ԳՈՒՄԱՐՎԵՑ

 

Արդեն անգամ բարոյական հաղթանակների համը մոռացած ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հայտնվել է «հակամարզական» տհաճ իրավիճակում: Բանն այն է, որ Հայաստան-Ալբանիա Եվրո-2016-ի ընտրական փուլի վերջին հանդիպումից հետո ոչ միայն Հայաստանում կրքերը չեն հանդարտվում, այլեւ, ինչպես պարզվում է, նաեւ Սերբիայում, որի հավաքականը Հայաստան-Ալբանիա խաղից հետո փաստի առաջ կանգնեց:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 14 Հոկտեմբեր 2015 17:40 Մշակույթ

ՀԱՅ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԵՐԳԸ` ԱՌԱՆՑ ԿԼԿԼՈՑՆԵՐԻ ՈՒ ՔՐԴԱԿԱՆ ՄՈՏԻՎՆԵՐԻ

 

Ազգագրական երգիչ ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆՆ ու ամերիկաբնակ հայ երգիչ ՎԱՀԵ ՏԵՐ-ՆԵՐՍԻՍՅԱՆՆ ունկնդրին ներկայացրին իրենց առաջին համագործակցության արդյունքում ծնված` «Կարոտի կանչով» զուգերգի տեսահոլովակը, որի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Մուրադ Մշեցին է, ռեժիսորը` Քոնրի Դավուդյանը: Տեսահոլովակում երգիչներին միավորել է Էրգրի` թեւեր առած կարոտի կանչը: «Իրավունքի» հետ զրույցում Դ. Հակոբյանը նշեց, որ այս համագործակցությունն ունի մեկ նպատակ` Հայաստանի եւ աշխարհասփյուռ հայությանը ներկայացնել հայ ազգագրական երգը` առանց կլկլոցների ու քրդական մոտիվների. «Վահեի հետ առաջիկայում եւս կհամագործակցենք, որի արդյունքում կլինեն նոր երգեր եւ տեսահոլովակներ: Կարծում եմ, այս համագործակցությունը եւս կստացվի, քանի որ Վահեն տաղանդավոր երգիչ է, ով Ամերիկայում, մասնավորապես` Լոս Անջելեսում ունեցել է բազմաթիվ համերգներ, ունի հանդիսատեսի մեծ բանակ եւ սիրված է նրա կողմից»:

 

Մանրամասն...

Չորեքշաբթի, 14 Հոկտեմբեր 2015 17:26 Մշակույթ

«ԻՆՉ ԵԿԵԼ ԵՆՔ, ԼՍՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒ ԻՆՉ-ՈՐ ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ»

 

«Հայ Ֆեստ» ամենամյա 13-րդ թատերական փառատոնի շրջանակներում Հայաստան ժամանած «Արարատ համույթ» նվագախումբն իր «Երեւանյան սյուիտ» ծրագրով ներկայացավ հայ հանդիսականին: Գրեթե մեկ ժամ տեւած համերգային ծրագրի ընթացքում, բացի իրենց հիմնական ծրագրից, երաժիշտները հանդես եկան հատուկ «Հայ Ֆեստի» համար գրված 4 ստեղծագործություններով` նվիրված Արարատին, Խոր Վիրապին, Գեղարդին եւ Զվարթնոցի տաճարին:

«Իրավունքի» հետ զրույցում երաժիշտները անկեղծացան, որ շատ են սիրել Հայաստանը, հատկապես Երեւանը եւ հայերին: Իսկ չլինելով հայ` ինչո՞ւ են որոշել խումբն անվանել «Արարատ», «Իրավունքը» պարզեց համույթի ղեկավար ՆԻԿՈԼԱ ԱՐԱՏԱՅԻՑ:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 17 Հոկտեմբեր 2015 17:29 )

Չորեքշաբթի, 14 Հոկտեմբեր 2015 17:04 Քրեական

ՊԵՐՄՅԱԿՈՎԸ ՀԱՍՏԱՏ ԽԵԼԱԳԱՐ ՉԷ

 

Հունվարի 12-ին Գյումրիում  Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների դաժան սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի համալիր դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննության պաշտոնական եզրակացությունը ստացվել է: Այդ փաստաթղթով՝ Պերմյակովը մեղսունակ է ճանաչվել: Սակայն: Ըստ դրա հետ կապված շրջանառվող լուրերի՝ փորձագետները Պերմյակովի հոգեբանական բնութագիրը նկարագրելով` նշել են, թե նա պրիմիտիվ է, ագրեսիվ եւ դաժան:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 14 Հոկտեմբեր 2015 16:59 Հանրություն

ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՎԵԼՑՈՒԿԸ ՀԿԵ-Ն ԿՈՒՂՂԻ ՇՐՋԱՆԻ ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ

 

Երեկ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Փամբակ» կայարանում վերակառուցումից հետո շահագործման հանձնվեց քարշային ենթակայանը:
Պաշտոնական արարողությունից հետո «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր նորանշանակ տնօրեն ՍԵՐԳԵՅ ՎԱԼԿՈՆ լրագրողներիս հետ զրույցում խոսեց այս ենթակայանի շահագործման կարեւորության մասին.
«Վերակառուցված ենթակայանը կդառնա այս համայնքում մեր ենթակառուցվածքի էներգետիկ անվտանգության երաշխավորը: Այն չէր աշխատում` սկսած 1989 թվականից, եւ մենք 26 տարի անց այն կարողացանք վերագործարկել` կատարելով այստեղ 30 միլիոն դրամի ներդրում: Ի դեպ, բոլոր աշխատանքներն իրականացվել են մեր աշխատակիցների ձեռքերով` կառուցվել է 2 կմ էլեկտրագիծ, վերականգնվել են ուժային եւ քարշային տրանսֆորմատորների տեխնիկական չափանիշները, տեղադրվել են անհրաժեշտ սարքավորումները:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 15 Հոկտեմբեր 2015 02:31 )

Չորեքշաբթի, 14 Հոկտեմբեր 2015 16:51 Հանրություն

«ԱՄԵՆ ՕՐ ՀԱՐՑՆՈՒՄ Է` ԱՐԵՎԻ ԼՈՒՅՍ ԿՏԵՍՆԵ՞Մ»

 

Հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում ցմահ ազատազրկման դատապարտված մարդկանց թիվը հասնում 101-ի: Այս մասին տեղեկացանք ՀՀ ԱՆ ՔԿՀՎ լրատվության վարչության պետ Գոռ Ղլեչյանից: Ցմահ դատապարտվածներին անդրադառնալու պատճառ հանդիսացավ 20 տարի բանտում գտնվող ու գրեթե ողջ ընտանիքը կորցրած նախկին հետախույզ Սողոմոն Քոչարյանի առողջական վիճակը, որը օր օրի էլ ավելի է վատանում: Ս. Քոչարյանը, ինչպես հայտնի դարձավ, կարող է մոտ ժամանակներս հայտնվել ազատության մեջ, ինչը կարծես թե իր նախադեպը չունի:

 

Մանրամասն...

Չորեքշաբթի, 14 Հոկտեմբեր 2015 16:48 Արտաքին Քաղաքականություն

ԻՐԱՆԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԻՑ ԻՆՉ ՍՊԱՍԵՆՔ

 

Երկօրյա այցով Հայաստան է գալիս Իրանի առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին: Այցը սպասված էր, այս մասին խոսվում էր գրեթե այն պահից, երբ հայտարարվեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ հայտնի պայմանավորվածությունների մասին: Այնուամենայնիվ՝ գործնական ի՞նչ սպասելիքներ կան Ջահանգիրիի այցից:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 14 Հոկտեմբեր 2015 16:45 Թեմա

«ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼՈՒՐՋ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՎՐԱ»

 

Չորս օր առաջ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մահապարտ ահաբեկչի կողմից ռումբ պայթեցվեց, ինչի հետեւանքով 100-ից ավելի մարդ զոհվեց: Սակայն, սա ոչ թե սթափեցրեց թուրք-քրդական հակամարտ ուժերին, այլ ավելի սրեց ներքաղաքական իրավիճակը: Ավելին` Թուրքիայում որքան մոտենում են խորհրդարանական ընտրությունները, այնքան ռազմական առճակատման հետեւանքներն առավել ողբերգական են դառնում հենց այս պետության համար: Ի վերջո, ուզենք, թե չուզենք, Թուրքիան մեր հարեւանն է, ու նրանից կոնկրետ պահանջներ ունենք, ուստի` այնտեղ տիրող իրավիճակին ուշիուշով հետեւել է պետք: Իսկ թե ինչի կհանգեցնի այս ամենը, «Իրավունքը» «կլոր սեղան» ձեւաչափով հետաքրքրվեց խնդրին քաջածանոթ գործիչներից:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 14 Հոկտեմբեր 2015 20:59 )

Չորեքշաբթի, 14 Հոկտեմբեր 2015 16:40 Հանրություն

«ԳՈՒՄԱՐԵԼԻՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐԴՅՈՒՆՔԸ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ»

 

Սահմանադրական բարեփոխումներին ոչ ասելու, միգուցե՝ հեռվից նաեւ խորհրդարանական ընտրությունների մասին մտածելով՝ «Ժառանգությունը», «Հիմնադիր Խորհրդարանը» եւ «Ժողովրդավարական հայրենիքը» որոշ շարժումների հետ միասին «վերափոխվելով»՝ դարձան «Նոր Հայաստան»: Եվ սա առաջին դեպքը չէ, երբ տարբեր ուժեր, փոխելով իրենց հին անունները, «նորովի» են մտնում քաղաքական դաշտ: Այդ գործելաոճը նախ որդեգրեց ՀԱԿ վերանվանված ՀՀՇ-ն, ՕԵԿ-ը դարձավ «Հայկական վերածնունդ», եւ պնդում են, որ ոչ թե մենակ, այլ՝ մի 140-140 այլ կազմակերպությունների հետ: Թե որն է նման «եվրառեմոնտի» իմաստը, դժվար չէ կռահել: Բայց արդյոք հին ուժերն իրենց անունները փոխելով՝ կարո՞ղ են հաջողություններ գրանցել: Այս հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց քաղաքական որոշ գործիչների հետ:

 

Մանրամասն...

Չորեքշաբթի, 14 Հոկտեմբեր 2015 16:36 Լուրեր

ՕԵԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ՀՈԳՆԵ՞Լ ԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ՏԱԼՈՒՑ

 


«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ում այդպես էլ չհաջողվեց աչքի ընկնել որպես ընդդիմադիր քաղաքական ուժի ղեկավար, հիմա էլ հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել որդու հետ կապված միջադեպով: Արդեն մի քանի օր է, ինչ մամուլում շրջանառվում է տեղեկատվություն, որ Ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ է տարվել ՕԵԿ առաջնորդի որդուն պատկանող Range Rover մակնիշի ավտոմեքենան` կեղծ համարանիշ (դիվանագիտական կառույցի պատկանող) օգտագործելու համար: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 14 Հոկտեմբեր 2015 20:33 )

Չորեքշաբթի, 14 Հոկտեմբեր 2015 16:27 Թեմա

«ԲՈՒՐԺՈՒԱԴԵՄՈԿՐԱՏ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԸ» ՆԱԵՎ ՇՔԵՂ ՀԱՐՍԱՆԻՔՆԵՐ ԵՆ ՍԻՐՈՒՄ

 

ԱԺ շենքի ցանկապատների վրա բարձրանալն ու այնտեղից գոռգոռալը հեշտ բան չէ, դրա համար շատ էներգիա ու եռանդ է պետք ունենալ, այսինքն` լավ ու ճոխ սնվել, եւ ընդհանրապես` ճոխ ապրել: Իսկ ճոխ ապրելը ՀԱԿ-ի ղեկավարության մոտ միշտ լավ է ստացվել: Դեռ թարմ են հիշողություններն այն մասին, թե ինչպես էր այս ամռանը Լեւոն Զուրաբյանն իր ընտանիքով մեկնել Թուրքիա հանգստանալու, իսկ Արամ Մանուկյանն իր հանգիստը անց էր կացնում Սոչիում: Հեղափոխական լիցքեր էին ստանում պարոնները: Ստացան, եկան ու նորից սկսեցին ռեժիմին «խուճապահար» անել: Զուրաբյանի ելույթները էլ ավելի էմոցիոնալ դարձան` հիշեցնելով կանացի կենցաղային հիստերիաներ, իսկ Արամ Մանուկյանը հավանաբար հաշվի առնելով, որ Սոչին սպորտային քաղաք է, Սոչիում հանգստանալուց հետո որոշեց զարգացնել իր մարզական ունակությունները, մասնավորապես ցանկապատի վրա մագլցելու արվեստը: Նա բարձրացավ ԱԺ ցանկապատների վրա` պատգամավորից վերածվելով շարքային ակտիվիստի եւ սկսեց աղաղակել անարդարության մասին:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 14 Հոկտեմբեր 2015 16:23 Հանդիպում

«ԻՄ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԿՏԱՅԻ ԽՈՍԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՄՏԱԾԵԼ»

 

Որքան մոտենում է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրը, այնքան զավեշտալի է դառնում այս նախագծին դեմ արտահայտվող քաղաքական գործիչների անզոր ու անհույս ելույթներն ու տարբեր նախաձեռնությունները: Իսկ մյուս կողմից` որոշ քաղաքական գործիչներ լրջորեն պատրաստվում են նոր, փոփոխված սահմանադրության հոդվածների տողատակերով սողոսկել հայաստանյան քաղաքական դաշտ: Մեկը փափագում է վարչապետի պաշտոն ստանալ, մյուսն էլ իր առավել խայտառակ հայտարարություններով փորձում գոնե մտնել ինչ-որ օտարերկյա ուժերի աչքը: Մերօրյա ներքաղաքական պատկերի մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 14 Հոկտեմբեր 2015 16:51 )

Չորեքշաբթի, 14 Հոկտեմբեր 2015 16:17 Զարմանք

 

 

Ինչպես հայտնի է, հոկտեմբերին մեկնարկել է «Գրին քարտի» վիճակախաղի հերթական խաղարկությունը, եւ բավականին շատերը փորձում են մասնակցել դրան: Բնականաբար, ցանկացած «քուչում» պպզած Վալոդ Անբանյան երազում է` այ հիմա վիճակախաղով «Գրին քարտ» կշահեմ, կգնամ ԱՄն ու շատ լավ կապրեմ: Սակայն սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ զարմանալի, նույնիսկ ահավոր դաժանությամբ պատմում է ճշմարտությունը եւ կոտրում այդ մարդկանց երազանքը. «Ճիշտ է, վիճակախաղին կարող է մասնակցել ցանկացած անձ, որը բավարարում է դրա պահանջներին: Այդուհանդերձ, վերջնական ընտրություն կատարվում է ոչ պատահական ընտրության սկզբունքով, ինչպես վիճակախաղում է, այլ լուրջ սելեկտիվ տարբերակով: Այսինքն` ԱՄՆ դեսպանատանը «Գրին քարտի» հավակնորդների հետ հարցազրույցի ժամանակ որոշակի սկզբունքներ է կիրառվում: Այն քաղաքացիները, ովքեր կարող են «Գրին քարտ» շահել, անպայման պետք է մի շարք չափորոշիչների բավարարեն...

Մանրամասն...


Չորեքշաբթի, 14 Հոկտեմբեր 2015 16:13 Լուրեր

ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀՆ ԷԼ ՍԻՐՏ ՈՒ ՀԱՎԵՍ ՉՈՒՆԻ

 

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վերջին շրջանում չի փայլում իր խաղով եւ պարտություններ է կրում, վառ օրինակներից են Ֆրանսիայի հետ ընկերական խաղում 4:0 հաշվով պարտությունը, եւ ընդամենը երեկ կայացած Ալբանիայի հետ խաղում 3:0 հաշվով պարտությունը: Հավաքականի վերոհիշյալ անհաջողությունները հանրությունը կապում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ այդ կառույցի ղեկավար Ռուբեն Հայրապետյանի եւ հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանի հետ: Հավաքականի այս վիճակի պատճառների մասին փորձեցինք պարզաբանումներ ստանալ ՀՖՖ նախագահ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՑ, ով սակայն, համենայնդեպս այս պահին, չցանկացավ որեւէ ստույգ մեկնաբանություն անել՝ նշելով միայն.
- Հիմա ես սիրտ ու հավես չունեմ խոսելու, թողեք հասկանամ ինչ է կատարվում, հետո նոր կխոսեմ:
- Բայց գլխավոր մարզիչին փոխելու մտադրություն չունե՞ք:
- Ասեցի՝ թողեք հանգիստ, ինչ կլինի:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 23 Հոկտեմբեր 2015 17:57 )

Չորեքշաբթի, 14 Հոկտեմբեր 2015 16:06 Արտաքին Քաղաքականություն

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՅՍ ՎԻՃԱԿՆ ԱՄԵՆԱՇԱՏԸ ՁԵՌՆՏՈՒ Է ԱՄՆ-ԻՆ

 

Թուրքական իշխանությունները դեռ պաշտոնական վարկած չեն ներկայացնում, թե ում են մեղադրում Անկարայի` հոկտեմբերի 10-ի աննախադեպ ահաբեկչական հարձակման մեջ: Եթե միայն պաշտոնական վարկած չհամարենք վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը, թե՝ մեղավորը «կարող է լինել» «Իսլամական պետություն» ¥ԻՊ¤ խմբավորումը, եւ որ դա դիտարկվում է որպես հիմնական վարկած:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 14 Հոկտեմբեր 2015 16:00 Գլխավոր Էջ

ՈՎՔԵՐ ԵՆ ԹԱՔՆՎԱԾ «ՓՐԿԻՉՆԵՐԻ» ԵՎ «ԳԱՍՏՐԱԼՅՈՐՆԵՐԻ» ԹԻԿՈՒՆՔՈՒՄ

 

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը չբավարարվեց իր «բլթոցով»` իբր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հանձնաժողովին: Երեւակայությանը զոռ տալով` նա զարգացրեց թեման` իբր դրա դիմաց Գագիկ Հարությունյանին խոստացվել է ոչ ավել-ոչ պակաս ՀՀ նախագահի պաշտոնը: Բնականաբար, բացի ժպիտից, այդպիսի «բլթոցները»  այլ բան չեն առաջացնում, սակայն ՀՀ իրավապահները որոշել են ուսումնասիրություն կատարել Լյովիկ Զուրաբյանի հայտարարությունների հիման վրա: Ի վերջո, ֆորմալ առումով, նա ոչ միայն պատգամավոր է, այլեւ` խորհրդարանական խմբակցության ղեկավար, ինչքան էլ քաղաքական ծաղրածու լինի եւ խղճահարություն առաջացնի:

Մանրամասն...