Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հոկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Ուրբաթ, 16 Հոկտեմբեր 2015
Ուրբաթ, 16 Հոկտեմբեր 2015 18:10 Գլխավոր Էջ

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ԼԻՆԵ՞Լ, ԹԵ ՉԼԻՆԵ՞Լ

 

Եվ այսպես, կայացավ Ալամ աշխարհի եւ Ռուսաստանի հայերի առաջնորդ Արա Աբրահամյանի երկար սպասված ասուլիսը, որի ժամանակ նա հայտարարեց, որ մինչեւ 2016-ի մարտ ամիս կկայացնի իր որոշումը` կուսակցություն բացել-չբացելու վերաբերյալ: Հարկ է նշել, որ պարոն Աբրահամյանի քաղաքական դեբյուտը բավականին սուր ընդունվեց սոցցանցերում` կծու կատակների, ծաղրանկարների, ծաղրական մեկնաբանությունների քանակով «Ֆեյսբուքում» Արա Աբրահամյանը հաստատ կարող է հավակնել Գինեսի ռեկորդների գրքին:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 16 Հոկտեմբեր 2015 18:13 )

Ուրբաթ, 16 Հոկտեմբեր 2015 00:00 Արտաքին Քաղաքականություն

ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԵՐԻՍԼԱՄԱԿԱՆ ԵՐԱՆԳՆԵՐԸ

 

Սիրիական քառամյա պատերազմի այս վերջին՝ ռուսների ներգրավվածությամբ փուլն արդեն իսկ կարելի է ասել, որ ընթանում է կանխատեսելի ուղղությամբ: Տեսանելի է այս պատկերը. ռուսներն օդից ակտիվորեն հարվածում են տարաբնույթ ահաբեկչական իսլամիստական խմբավորումների, որին զուգահեռ էլ սիրիական բանակն արդեն գետնի վրա է ակտիվ հարձակողական մարտեր մղում:

Մանրամասն...


Ուրբաթ, 16 Հոկտեմբեր 2015 00:00 Լուրեր

«Ո՛Չ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ». ԲՌԼԻԱՆՏԻ ԳԱԳՈՆ ՀԻՄԱ ՄԻԱՅՆ ԲԻԶՆԵՍՈՎ Է ԶԲԱՂՎՈՒՄ

 

Ռուսաստանի հայերի միության 15-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը հոկտեմբերի 15-ին ներկա էր նաեւ միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայրը` ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր ԳԱԳԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ, ով առավել լայն շրջանակներին հայտնի է Բռլիանտի Գագո մականունով:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 21 Հոկտեմբեր 2015 00:49 )

Ուրբաթ, 16 Հոկտեմբեր 2015 00:00 Լուրեր

ԴԱՇՆԱԿՆԵՐԸ ԿԾԵԾԵ՞Ն ԻՐԵՆՑ «Չ**ԼԱԽ» ԱՆՎԱՆԱԾ ԱԿՏԻՎԻՍՏԻՆ

 

Մենք արդեն առիթ ունեցել էինք հիշատակել, թե ինչքան ուրախ էր անցկացրել հոկտեմբերի 5-ին ոստիկանություն բերման ենթարկված ՀԱԿ-ի ակտիվիստ ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Պատանի սադրիչը հենց ոստիկանության բաժանմունքից հեռախոսով «Ֆեյսբուքում» գրառումներ էր անում, որոնք հայհոյանքներ էին պարունակում ՀՀ իշխանությունների հասցեին եւ անշուշտ, ոստիկանապետ Վովա Գասպարյանի մեղավորությունը կա, որ այդպիսի տարրերին ոստիկանության ճանապարհին «հրեշտակները» մեկ-երկու դաստիարակչական մահակ չեն հյուրասիրում, որպեսզի վերջիններս հասկանան սեփական կարգավիճակի լրջությունը:

Մանրամասն...


Ուրբաթ, 16 Հոկտեմբեր 2015 00:00 Զարմանք

 

 

Ինչպես հայտնի է, ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆԸ մերժեց Շվեյցարիայի հայցն ընդդեմ Հայոց ցեղասպանությունը ժխտող Փերինչեքի, թույլ չտալով Շվեյցարիային այդ լպիրշ թուրքին ենթարկել քրեական պատասխանատվության: Այստեղ կա զարմանալի մի հանգամանք, որ Եվրադատարանը իրեն դրսեւորեց որպես, բառիս բուն իմաստով, գենդեր, մի կողմից պնդելով, որ հարգվում է հայերի իրավունքը` պնդել Ցեղասպանության փաստը, եւ իրավազոր են դրա ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրենքները, բայց մյուս կողմից` կոնկրետ այս մի թուրքի դեպքում չպետք է կիրառվի քրեական պատասխանատվություն: Զարմանալի է, բայց փաստ է, որ Եվրադատարանի վարքագիծը գործնականում շատ նման է Եվրոպայում այդքան հարգի գեյ-շքերթներին: Ու ընդհանրապես, ինչու պետք է որեւէ մարմին քննի` եղել է Ցեղասպանություն, թե` ոչ: Թերեւս, սա հարմար առիթ է մեկ անգամ եւս մտածել` իսկ արդյոք ժամանակը չէ բերել Ազգային ժողով եւ ապավավերացնել բոլոր այն համաձայնագրերը, որոնցով Հայաստանը ճանաչում է Եվրադատարանի իրավազորությունը: Չէ՞ որ գրեթե ամեն քայլափոխի այդ մարմինը մեզ տհաճ անակնկալներ է մատուցում, մասնավորապես երաշխավորելով Եհովայի վկաների` ե՛ւ զինծառայությունից, ե՛ւ այլընտրանքային ծառայությունից խուսափելու անպատժելիությունը, իսկ հիմա էլ դրան ավելացավ Ցեղասպանություն ժխտողի անպատժելիությունը:

Մանրամասն...


Ուրբաթ, 16 Հոկտեմբեր 2015 00:00 Հանդիպում

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉՀԱՍԿԱՑՎԱԾ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ Ի՞ՆՉ Է ՈՒԶՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻՑ

 

Երկար սպասված ասուլիսի ժամանակ Ռուսաստանի հայերի միության կամ, ինչպես ինքն է սիրում ասել, Համաշխարհային հայերի կոնգրեսի (ՀՀԿ, չշփոթել իշխող կուսակցության հետ) նախագահ Արա Աբրահամյանը ոչ թե առավել շատ հարցերի պատասխաններ տվեց, այլ բազում անպատասխան հարցեր առաջացրեց: Այս ամենից միայն պարզ դարձավ, որ նա պատրաստվում է մասնակցել ՀՀ առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Հենց Ա. Աբրահամյանի արտահայտած քաղաքական մտքի «գոհարների» մասին էլ «Իրավունքը» զրուցեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, Արա Աբրահամյանի տեղակալ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Կիրակի, 18 Հոկտեմբեր 2015 15:58 )

Ուրբաթ, 16 Հոկտեմբեր 2015 00:00 Հանդիպում

ՕԵ՞Կ, ԹԵ՞ ՀԴԿ. ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԻ ԱՌԱՋ Է

 

Հայաստանյան ներքաղաքական դաշտում հայտնվել է բոլորովին նոր, «ռուսական արտադրության» այլընտրանք: Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը մտադիր է մտնել քաղաքականություն ու պատրաստվում է 2017 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Բայց, արի ու տես, որ չի կողմնորոշվել, թե ում հետ եւ ինչպես: Չնայած, որ այսքան ժամանակ մամուլում խոսվում էր այն մասին, թե Ա. Աբրահամյանը ՕԵԿ-ում է տեսնում իր վաղվա քաղաքական գործունեությունը, բայց օրերս կայացած իր ասուլիսի ժամանակ ներկայացավ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, իր փոխնախագահ Արամ Սարգսյանի հետ: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Կիրակի, 18 Հոկտեմբեր 2015 16:04 )

Ուրբաթ, 16 Հոկտեմբեր 2015 00:00 Հանդիպում

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԵԼԸ ՈՉ ԹԵ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է, ԻՆՉՊԵՍ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է, ԱՅԼ «ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ»»

 

Հոկտեմբերի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած Ռուսաստանի հայերի միության 15-ամյակին նվիրված միջոցառումը վերածվեց միության նախագահ, ՀՀ ներքաղաքական դաշտում հայտ ներկայացրած Արա Աբրահամյանի մեծարման երեկոյի: Գրեթե բոլոր ելույթներում շեշտադրվեց, թե Ա. Աբրահամյանն ինչ բարեգործական գործունեություն է ծավալել Հայաստանում եւ Արցախում, իսկ վերջինս հիացած նստած էր ու վայելում էր շնորհակալական խոսքերը եւ համագործակցությունը շարունակելու խնդրանքները: Բայց, արի ու տես, որ պարոն Աբրահամյանն այլեւս չի կարող լինել ռուսաստանցի բարեգործ ձյաձյա շատերի համար, քանի որ մտադիր է այլեւս հայաստանյան քաղաքականությամբ զբաղվել, ինչի մասին օրեր առաջ նշել է իր ասուլիսի ժամանակ:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 17 Հոկտեմբեր 2015 23:47 )

Ուրբաթ, 16 Հոկտեմբեր 2015 00:00 Թեմա

ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹԵՎԱԿՈԽՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՓՈՒԼ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի` Իրան կատարած այցից անցել է շուրջ մեկ տարի: Հոկտեմբերի 14-ին ՀՀ վարչապետի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանեց ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին: Կողմերը պայմանավորվել էին յուրաքանչյուր տարի ե՛ւ Երեւանում, ե՛ւ Թեհրանում հանդիպել` քննարկելու առկա խնդիրներն ու փորձել դրանց լուծումներ տալ:

Մանրամասն...


Ուրբաթ, 16 Հոկտեմբեր 2015 00:00 Հարցազրույցներ

«ԾՊՏՅԱԼ ՀԱՅԵՐԻ ՔՈՂԻ ՏԱԿ ՇԱՏ ՔՐԴԵՐ ԵՎ ԹՈՒՐՔԵՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽԱՂԵՐ ԵՆ ՏԱԼԻՍ»

 

Թուրքիայի համար իսկական պատուհաս են դարձել ոչ միայն քրդերի ապստամբությունները, այլ նաեւ ՌԴ ռազմական ուժերի աջակցությունը Սիրիայի նախագահ Ասադին: Մեր երկրի հարեւանությամբ տեղի ունեցող ռազմաքաղաքական զարգացումների, ինչպես նաեւ այդ գործընթացում Հայաստանի անելիքների մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը թուրք-քրդական հարցերով փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ, ով վերջին շրջանում մեծ աշխատանք է տանում` Թուրքիայի պաշտոնական խեղված տեղեկատվությունը ներկայացնելու փոխարեն, բարձրաձայնելով այնտեղ տիրող իրավիճակի իրական պատկերը:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 17 Հոկտեմբեր 2015 18:13 )

Ուրբաթ, 16 Հոկտեմբեր 2015 00:00 Քաղաքական

ԻՆՉՈՒ ԵՆ «ՆՅԱՐԴԱՆՈՒՄ» ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆՆԵՐԸ

 

Նախորդ համարում մենք հրապարակել էինք լուր, որ Արա Աբրահամյանի` Հայաստանում առաջին անգամ «քաղաքական դեբյուտ» տալու կապակցությամբ նրա գլխավորած «Հայերի համաշխարհային համաժողով» կառույցը անվանվեց «Հայերի համաշխարհային կոնգրես» անունով, եւ տարածված հաղորդագրության մեջն հատուկ շեշտվեց դրա հապավումը` ՀՀԿ: Մենք հարցադրում հնչեցրինք` արդյոք դա պատահականություն է, թե` միտումնավոր շրջանառության մեջ դրվում է «կոոպերատիվ ՀՀԿ-ի» տարբերակը: Ճիշտն ասած, հակված էինք նրան, որ տակը լուրջ ոչինչ չկա, քանզի ծիծաղելի է կարծել, որ կառավարող կուսակցության պարագայում հնարավոր է կիրառել «դուբլիկատ» կառույցի որքան հին, նույնքան էլ կեղտոտ քաղաքական տեխնոլոգիան:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 21 Հոկտեմբեր 2015 16:00 )

Ուրբաթ, 16 Հոկտեմբեր 2015 00:00 Զարկերակ

ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ` ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՑ

 

Այսպիսով՝ պաշտոնապես հաստատվեցին մի քանի ամիս շրջանառվող խոսակցություններն այն մասին, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը պատրաստվում է Հայաստանում զբաղվել քաղաքական գործունեությամբ: Համենայնդեպս՝ Ա. Աբրահամյանն անձամբ խոսեց իր այդ ծրագրերի մասին՝ տեղեկացնելով նաեւ, որ պատրաստվում է մինչեւ իսկ մասնակցություն ունենալ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: Թե կոնկրետ ինչպես՝ պարոն Աբրահամյանն ասում է, որ դեռ վերջնականապես հստակ չէ: Բայց բուն փաստը կա. նա քաղաքականություն է մտնելու եւ մասնակցելու է ընտրություններին: Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակում ի՞նչ քայլերի հնարավորություն, հաջողության ինչպիսի՞ շանսեր ունի Ա. Աբրահամյանը: Ապա՝ նրա գործունեությունն ի՞նչ կտա հայաստանյան քաղաքական դաշտին եւ երկրին: Այս հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

Մանրամասն...


Ուրբաթ, 16 Հոկտեմբեր 2015 00:00 Սպառողի անկյուն

ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՊԱԿԻՆ ՀԱՅՏՆՎԵԼ «ՏԱՇԻՐ ՊԻՑՑԱՅԻ» ՄԵՋ

 

Այն, որ վերջին ժամանակներս սուպերմարկետում, խանութում կամ սննդի կետերում տարաբնույթ խախտումները հասել են աղաղակող ծավալների, հուշում են նաեւ գրեթե ամենօրյա հրապարակումներն ու սոցցանցերում հայտնվող բողոքները: Օրինակ՝ հիշեցնենք այն մեծ աղմուկը, որը բարձրացավ, երբ տորթի, պաղպաղակի եւ մանկական կերի միջից հայտնաբերված սատկած խավարասերներով նկարները հայտնվեցին համացանցում: Այդ աղմուկից որոշ ժամանակ անց Ֆեյսբուքում աչքի ընկավ նաեւ «Տաշիր պիցցայի» արտադրած պիցցան, որը «համեմվել» էր... ապակիով:

Մանրամասն...


Ուրբաթ, 16 Հոկտեմբեր 2015 00:00 Քրեական

ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ ԵՆ ՆԵՐԿԱ ԵՎ ՆԱԽԿԻՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ

 

Վեց տարի առաջ դեռեւս չբացահայտված հանգամանքներում սպանված ՀՀ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի գործով նոր զարգացումներ կան: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Գեւորգ Մհերյանի հայրը` ՊԵՏՐՈՍ ՄՀԵՐՅԱՆԸ՝ հավելելով.

Մանրամասն...


Ուրբաթ, 16 Հոկտեմբեր 2015 00:00 Թեմա

ԲՈՒԼՂԱՐԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 70%-Ը ԽԱՌՆ ԵՆ

 

Բուլղարիայի հայ համայնքի կացության մասին զրուցեցինք Սոֆիայում «Ստեփանոս Հովհակիմյան» հայկական կրթական ընկերության  փոխնախագահ, հայոց լեզվի ուսուցչուհի ԳՈՀԱՐ ԽՆԿԱՆՈՍՅԱՆԻ հետ: Մեր զրուցակցին նախ խնդրեցինք պատմել Բուլղարիայի հայ համայնքի մասին:

Մանրամասն...


Ուրբաթ, 16 Հոկտեմբեր 2015 00:00 Հանրություն

«ՈՉ ՇԵՆՔ ԵՄ ՏԵՍՆՈՒՄ, ՈՉ ԷԼ՝ ԲՆԱԿԱՐԱՆ»

 

«Իրավունք» թերթի խմբագրություն էր դիմել թերթի մշտական ընթերցող, Կապան քաղաքի բնակչուհի, զինվորի մայր ՍՈՒՍԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Տիկին Սուսաննան վրդովված եւ միաժամանակ՝ անհույս վիճակում է, քանի որ ինչպես ինքն է ասում. «Գլենդել Հիլզի» ղեկավարության անպատասխանատու գործողությունների պատճառով ես զրկվել եմ սեփական բնակարան ստանալուց (որի արժեքի կեսից ավելին արդեն մուծված է) եւ արդեն երեք տարի է` ապրում եմ վարձով: Իսկ «Գլենդել Հիլզի» սեփականատերերն իմ ու իմ նմանների վճարած գումարների հաշվին օր օրի հարստանում են, իսկ մեզ` քաղաքացիներիս, վարպետորեն յոթ տարի էսօր-էգուց անելով` խաբում են»: Ապա՝ տիկին Սուսաննան պատմեց, թե ինչից է դժգոհ.

Մանրամասն...


Ուրբաթ, 16 Հոկտեմբեր 2015 00:00 Քրեական

«ԴԱՆԱԿԸ ՊԱՀԵՑ ԿՈԿՈՐԴԻՍ ՈՒ ՊԱՀԱՆՋԵՑ ՄՈՏԻՍ ԵՂԱԾ ԳՈՒՄԱՐԸ»

 

Նախօրեին Արշակունյաց 16 հասցեում գտնվող փաստաբանական գրասենյակի մոտ ավազակային հարձակման է ենթարկվել Փաստաբանների պալատի փաստաբան ԳԵՂԱՄ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ով, հիշեցնենք, վերջերս պաշտպանում էր Աժ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի շահերը: Թե ով եւ ինչ նպատակով էր հարձակվել փաստաբանի վրա՝ փորձեցինք պարզել պարոն Հակոբյանից, ով մեզ հետ զրույցում ասաց.

Մանրամասն...


Ուրբաթ, 16 Հոկտեմբեր 2015 00:00 Մշակույթ

ԿՅՈԿՉՅԱՆԻ ՀԵՏ ԶՈՒԳԵՐԳ ԿԱՏԱՐՈՂ IOWA ԽՄԲԻ ԵՐԳՉՈՒՀԻՆ ԲԵՄ Է ԲԱՐՁՐԱՑԵԼ ՈՉ ՍԹԱՓ ՎԻՃԱԿՈՒՄ

 

Երգիչ ԳՐԻԳՈՐ ԿՅՈԿՉՅԱՆՆ օրերս է վերադարձել «Նոր ալիք» ամենամյա երաժշտական մրցույթից եւ չնայած փոքրիկ սկանդալին` ուրախ է, որ հնարավորություն է ունեցել մասնակցելու մի մրցույթի, որը մեր տարածաշրջանում «Եվրատեսիլից» հետո համարվում է 2-րդ հզոր մրցույթը. «Այս մրցույթից շատ բան ես սովորում, մեզ մոտ դաշտը սահմանափակ է, այնտեղ լայն հնարավորություններ կան, եւ հետո այդ բեմում ու այդ տեխնիկայով մեկ անգամ ելույթ ունենալու համար արժե մասնակցել»,- այս մասին երեկ «Ազդակ» լրագրողական ակումբում ասաց երգիչը:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 17 Հոկտեմբեր 2015 16:58 )

Ուրբաթ, 16 Հոկտեմբեր 2015 00:00 Սպորտ

ՍԱՄԲԻՍՏՆԵՐԸ ՄԵԴԱԼՆԵՐ ԵՆ ՆՎԱՃՈՒՄ, ԻՍԿ ՄԱՐԶԱՁԵՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ԱՆԼՈՒԾԵԼԻ

 

Օրեր առաջ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ավարտվեցին սամբոյի 2015թ. աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությունները: Հայաստանի պատվիարկության կազմում մրցահարթակ էին մեկնել 13 մարզիկ: Մեդալների 40 հավաքածուի համար պայքարում էին շուրջ 4 տասնյակ պետության մարզիկներ, այնուամենայնիվ՝ Հայաստանի պատվիրակությունը մրցահարթակից վերադարձավ 5 մեդալով:

Մանրամասն...


Ուրբաթ, 16 Հոկտեմբեր 2015 00:00 Փանջունի

ПОЛИТИЧЕСКИЙ ТРОФЕЙ

 

Ըստ Որսորդմիության` Քոչարյանի սաֆարիի առյուծային ժամանակները վաղուց անցել են:

Մանրամասն...