Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հոկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Երեքշաբթի, 20 Հոկտեմբեր 2015
Երեքշաբթի, 20 Հոկտեմբեր 2015 17:58 Մշակույտ

ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ԻԳԴԻՐԻ ՀԱՅԱՏԱՌ ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐԻՆ

 

Օրերս Թուրքիայում հայկական մշակույթի եւ ընդհանրապես հայկականության դեմ դրսեւորվեց հերթական թշնամությունը: Այս անգամ հերթը Էրգրի քաղաքների հայատառ ցուցանակներինն էր:

Մանրամասն...


Երեքշաբթի, 20 Հոկտեմբեր 2015 17:54 Մշակույթ

«ՉԵՍ ԿԱՐՈՂ ԱՆՑՅԱԼԸ ՌԵՏԻՆՈՎ ՋՆՋԵԼ ՈՒ ԱՍԵԼ` ՆՄԱՆ ԲԱՆ ՉԻ ԵՂԵԼ»

 

Երգիչ, երգահան ԱՐՏԱՎԱԶԴ ԲԱՅԱԹՅԱՆԸ նոյեմբերի 23-ին իր հանդիսականի համար այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ կներկայանա մենահամերգով: Ինչպես «Իրավունքին» տեղեկացրեց երգիչը, մենահամերգի ընթացքում հին ու սիրված երգերի հետ կլինեն նաեւ պրեմիերաներ:

Մանրամասն...


Երեքշաբթի, 20 Հոկտեմբեր 2015 17:51 Հանրություն

Ո՞Ր ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ԱՆՎՃԱՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Մեր վերջին համարներից մեկում անդրադարձել էինք քաղաքացիներից մեկի դիմումին: Նախ խնդրել էր պարզաբանել, թե ինչ բժշկական արտոնություններից կարող են օգտվել պարտադիր ժամկետային զինծառայողների  ծնողներն ու հարազատները: Առողջապահության նախարարությունից պարզաբանել էին՝ «Ժամկետային զինծառայողների հարազատները, ընտանիքի անդամները կարող են օգտվել ուղղակի հիվանդանոցային բուժօգնությունից: Որը ներառում է առանց դժվարամատչելի, առանց նորագույն ու թանկարժեք տեխնոլոգիանների կիրառվող բժշկական օգնություն»:

Մանրամասն...


Երեքշաբթի, 20 Հոկտեմբեր 2015 17:47 Թեմա

ՊԱՎԵԼ ՊԵՐՄՅԱԿՈՎ. «ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ ՆԱՅԵՄ ՎԱԼԵՐԻԻ ԱՉՔԵՐԻ ՄԵՋ ՈՒ ՀԱՍԿԱՆԱՄ, ՈՐ ՀԵՆՑ ՆԱ Է»

 

Օրերս Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով նախաքննությունը ավարտվել է: Վալերի Պերմյակովին նոր մեղադրանքներ են առաջադրվել. «Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը զուգորդվել է ավազակությամբ, բացի այդ, բնակարան ապօրինի մուտք գործելով եւ զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով` հափշտակվել է գույք, որից հետո փորձ է արվել ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը»:

Մանրամասն...


Երեքշաբթի, 20 Հոկտեմբեր 2015 17:43 Հանրություն

«ԲԱՆԿԵՐԻ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է 921 ԲՈՂՈՔ»

 

Վերջերս Ազգային ժողովում Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը անդրադառնալով բանկային համակարգի վերաբերյալ քաղաքացիների բողոքներին` մասնավորապես նշել է. «Կա նաեւ ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտ, որն անվճար է մեր քաղաքացիների համար: Այն ֆինանսավորվում է բանկային համակարգի կողմից եւ անվճար ծառայություն է մատուցում քաղաքացիներին: Այդ առումով ունենք բավականին տպավորիչ արդյունքներ: Կան մոտ 70-80 հազար բողոքներ, որոնք հօգուտ քաղաքացիների են լուծվել: Գնալով ծավալներն ավելանում են»:

Մանրամասն...


Երեքշաբթի, 20 Հոկտեմբեր 2015 17:37 Տնտեսություն

ԲԱՅՑ ԵՄ-Ի ԻՆՉԻ՞Ն Է ՊԵՏՔ ԵՏՄ ԱՆԴԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

 

Եվ այսպես՝ կրկին գործնական օրակարգում է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ քաղաքական ու առեւտրատնտեսական համաձայնագրի թեման: Ու չնայած Հայաստանը տեւական ժամանակ է, որ ԵՏՄ կազմում է, ԵՄ չինովնիկներից էլ դեռ ոչ մեկը չի հայտարարել, թե իրենց երբեմնի հայտնի «կա՛մ-կա՛մ» պահանջը սխալ էր, այնուամենայնիվ օրերս  ԵՄ-ն իր բանակցային խմբին նման փաստաթուղթ կազմելու համար համապատասխան մանդատ տվեց՝ ըստ էության ընդունելով դեռ այն օրերին Հայաստանի առաջարկած «ե՛ւ-եւ» տարբերակը: Ուրեմն՝ ի՞նչ պետք է սպասել...

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 20 Հոկտեմբեր 2015 17:39 )

Երեքշաբթի, 20 Հոկտեմբեր 2015 17:34 Թեմա

«ԱՇԽԱՐՀԸ ԿԵՆՏՐՈՆԱՑԱԾ Է ՍԻՐԻԱՅԻ ԴԵՊՔԵՐՈՎ, ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ` ՇԱՆԳԱԼԻ ՀԱՐՑԸ ԱՆՈՐՈՇ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ Է»

 

Ստանալով նաեւ Իրանի եւ Իրաքի համաձայնությունը` ՌԴ ռազմական ուժերը վերջին օրերին կատարեցին լայնամասշտաբ գործողություններ Սիրիայում ու այսօր էլ աջակցություն են ցուցաբերում Սիրիայի նախագահ Ասադին` ԻՊ ահաբեկիչների դեմ պայքարում: Իսկ թե ինչպիսի՞ն է իրավիճակը Իրաքի հյուսիսում գտնվող եզդիաբնակ Շանգալի մարզում, որտեղ ավելի քան մեկ տարի առաջ ԻՊ բարբարոսները սկսցեցին բնաջնջել եզդիներին, կտտանքների ենթարկել կամ վաճառել, «Իրավունքը» պարզեց «Միդիա-Շանգալ եզդիների ազգային միավորում» ՀԿ նախագահի օգնական, «Եզդի ազգի ցեղասպանությունը կամ Շանգալի մղձավանջը» գրքի հեղինակ ՌՈՄԱՆ ԱՎԴՈՅԱՆԻՑ.

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 21 Հոկտեմբեր 2015 01:15 )

Երեքշաբթի, 20 Հոկտեմբեր 2015 17:31 Թեմա

«ՀԱԿԱՄԱՅԴԱՆԸ» ԿՈՂՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ

 

Համացանցում գործող եւ առավել քան 12 հազար հայեր ընդգրկող «Հակամայդան-Հայկական ժողովրդական Հանրապետություն» ռուսալեզու խումբը արդեն մի քանի օր է, ինչ զետեղել է «Միասնությունը ուժ է, իսկ ուժն է ծնում իրավունք» վերնագրով առաջնորդող, ուր կոչ է անում կողմ քվեարկել սահմանադրական բարեփոխումներին:

Մանրամասն...


Երեքշաբթի, 20 Հոկտեմբեր 2015 17:28 Հանդիպում

«ԴԱՀԼԻՃՈՒՄ ԲՈԼՈՐ ՏԵՂԵՐԸ ԶԲԱՂՎԱԾ ԵՆ, ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՈՐՏԵ՞Ղ Է ՏԵՂԱՎՈՐՎԵԼՈՒ, ՉԳԻՏԵՄ»

 

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հայտարարությունն առ այն, որ պատրաստվում է մտնել հայաստանյան քաղաքական դաշտ, մինչ այսօր լրատվամիջոցների թիվ մեկ քննարկման թեման է դարձել: Իսկ թե որպես քաղաքական գործիչ` ի՞նչ վարկանիշ ձեռք բերեց Արա Աբրահամյանը` սկսած իր «ինտելեկտուալ» ասուլիսից մինչեւ իր դստեր պիկանտ լուսանկարների տարածվելը համացանցում, «Իրավունքը» հետաքրքրվեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՑ.

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 21 Հոկտեմբեր 2015 00:45 )

Երեքշաբթի, 20 Հոկտեմբեր 2015 17:22 Հանդիպում

«ԽՈՐՀՈՒՐԴ ԿՏԱՅԻ «ՄԱԽԱԹԸ ՇԱՏ ՍՈՒՐ ՉՍՐԵԼ...»

 

Թեպետ փոփոխված Սահմանադրության հանրաքվեի քարոզարշավի մեկնարկից արդեն անցել է ուղիղ 10 օր, սակայն այդպես էլ որոշ քաղաքական ուժերի չհաջողվեց միավորվել եւ ձեւավորել «ոչ»-ի ճակատ ու հակաքարոզչությամբ զբաղվել, ինչի մասին աղաղակում ու սպառնում էին ընդամենը շաբաթներ առաջ: Ավելին` այսօր արդեն պարզ երեւում է, թե ինչպես են այս կամ այն քաղաքական գործիչները համակերպվելով սահմանադրության բարեփոխումների հետ` փորձում, նոր սահմանադրության համաձայն, տեղավորվել հայաստանյան քաղաքական դաշտում: Հենց այս ամենի շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար ԳԱԳԻԿ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 21 Հոկտեմբեր 2015 00:28 )

Երեքշաբթի, 20 Հոկտեմբեր 2015 17:17 Զարմանք

 

Աչքներս լույս` արդեն գոյություն ունի «Ոչ»-ի միասնական շտաբ, եւ այն գլխավորում է այնպիսի հզորագույն ֆիգուր, ինչպիսին է ԼՅՈՎԻԿ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ: Եթե լինեի «Ոչ»-ի կողմնակիցների տեղը, ապա հաստատ ձենով լացելու էի, բայց քանի որ «այո»-ի համոզված կողմնակից եմ, ապա մնում է միայն քմծիծաղ տալ: Եվ ումի՞ց է բաղկացած այդ «միասնականը»` ՀԱԿ-ի եւ ՀԺԿ-ի ներկայացուցիչներից, ու երբ կարդում ես կազմը, ապա այդտեղ բավականին քիչ են հանրությանը ծանոթ քաղաքական ֆիգուրներ: Բայց բոլոր դեպքերում, թեեւ զարմանալի է, «Ոչ»-ի կողմնակիցներին մի փոքրիկ մխիթարական լուր կա հաղորդելու` Ստեփան Դեմիրճյանը շտաբի կազմում ընդգրկված չէ: Այնպես որ, նրանք փրկվեցին վատագույնից` որ չկա այն գործիչը, ով խասյաթ ունի ամենավճռական պահին գնալ տուն` «չայ խմելու»:

Մանրամասն...


Երեքշաբթի, 20 Հոկտեմբեր 2015 17:13 Լուրեր

ՆԱՏՕ-Ի ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՆ

 

Հոկտեմբերի 9-12-ը Ստավանգերում (Նորվեգիայի Թագավորություն) կայացել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 61-րդ տարեկան նստաշրջանը, որտեղ անդրադարձ է եղել Սիրիայի ճգնաժամի, Աֆղանստանում անվտանգության պահպանման եւ այլ հարցերին: Սակայն, առավել ուշագրավ է այն, որ ՆԱՏՕ-ում ջանք ու եռանդ չի խնայվել հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը բարդելու Ռուսաստանի Դաշնության վրա, ինչին անդրադարձել է «Ռուսաստանը եւ Եվրատլանտյան անվտանգությունը» զեկույցի հեղինակ Օյարս Կալնինշը: Այս մասին երեկ կայացած ասուլիսի ժամանակ ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԿՈՐՅՈՒՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ մասնավորապես ասաց. «Խնդիրն այն է, որ ԼՂ-ի մասով կային որոշ ձեւակերպումներ, որոնք չեն համապատասխանում իրական վիճակին: Այդ կապակցությամբ մենք բարձրաձայնել ենք մեր մտահոգությունը, գրավոր առաջարկներ ներկայացրել: Զեկույցում Ռուսաստանի հետ կապված որոշ ձեւակերպումներ են ներկայացվել, որոնք առնչվում են նաեւ ԼՂ հակամարտությանը. մասնավորապես հակամարտության ծագման եւ ներկա փուլում Ռուսաստանի ունեցած ազդեցությանը, ինչպես նաեւ ռուս-ուկրաինական հարաբերությունների համատեքստում ներկայացված կոնֆլիկտին:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 22 Հոկտեմբեր 2015 15:34 )

Երեքշաբթի, 20 Հոկտեմբեր 2015 17:06 Արտաքին Քաղաքականություն

ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՓՈԽԵՑ ԱՇԽԱՐՀԻ ԴԵՄՔԸ

 

Նախօրեին ակցիա էին կազմակերպել Հայաստանում հանգրվանած սիրիահայերը: Բայց ի տարբերություն այդքան հաճախակի դարձած երեւանյան զանգվածային ակցիաների` սիրիահայերի միջոցառման նպատակը ոչ թե բողոքելն էր, այլ, չզարմանաք, շնորհակալություն հայտնելը: Համենայնդեպս՝ այս կերպ նրանք բացատրեցին Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց հավաքվելու իմաստը. «Եկած ենք շնորհակալություն հայտնելու, որ Ռուսիան այսօր Սուրիո կողքը կեցած է, եւ  պաշտպան կհանդիսանա մեր ժողովրդին»:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 20 Հոկտեմբեր 2015 17:10 )

Երեքշաբթի, 20 Հոկտեմբեր 2015 16:59 Գլխավոր Էջ

ՀԵՔԻԱԹ ԿԱՌԼՍՈՆԻ ՄԱՍԻՆ. «ՀԱՅԱՖԻԿԱՑՎԱԾ» ՏԱՐԲԵՐԱԿ

 

Լինում է չի լինում... Այս քաղաքական հեքիաթում կանդրադառնանք բազմիցս հիշատակված Ռոբերտ Քոչարյան-Արա Աբրահամյան-Արթուր Բաղդասարյան եռյակի թեմային: Իսկ ինչու Կառլսոն` որովհետեւ Արա Աբրահամյանը պետք է որ ապահովեր քաղաքական թռիչք կամ իր, կամ որեւէ այլ քաղաքական ուժի համար, որը 2017-ի ընտրություններից հետո պետք է խորհրդարանում դառնար ՀՀ երկրորդ նախագահի հենարաններից մեկը:
Սակայն հեքիաթի «հայաֆիկացված» տարբերակում ամեն ինչ կարծես թե հայավարի է ստացվում:

Մանրամասն...


Երեքշաբթի, 20 Հոկտեմբեր 2015 00:00 Մշակույթ

ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԸՆԴԳՐԿՈՒՄՈՎ ՀԵՏԱԶՈՏՎԵԼ Է ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Վերջերս լույս է տեսել Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի դոցենտ, ՀԱՊ գիտաշխատող, արվեստաբան Քնարիկ Ավետիսյանի «Աստվածածնի պատկերագրությունը հայ միջնադարյան արվեստում» գիրքը: «Իրավունքի» հետ զրույցում հեղինակը պատմեց, որ ծավալուն մենագրությունը երկարատեւ, մանրակրկիտ աշխատանքի արդյունք է, որի գաղափարը ծագել է ուսումնասիրությունների ընթացքում:

Մանրամասն...


Երեքշաբթի, 20 Հոկտեմբեր 2015 00:00 Սպորտ

ՌԱՖԱՅԵԼ ՎԱՀԱՆՅԱՆ. «ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐՆ ԷԼ ՄԵԾ ՎՆԱՍ ՀԱՍՑՐԻՆ ՇԱԽՄԱՏԻՆ»

 

 

ԽՍՀՄ չեմպիոն, ԽՍՀՄ հավաքականի կազմում աշխարհի կրկնակի չեմպիոն, գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը հոկտեմբերի 15-ին տոնում էր իր 64-ամյակը: Այդ կապակցությամբ նույն օրը Երեւանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցում տեղի ունեցավ հանդիպում լեգենդար գրոսմայստերի հետ: «Շատ հետաքրքիր հանդիպում ստացվեց: Կան շատ տաղանդավոր ու խելացի երեխաներ, որոնց ուղղակի պետք է ճիշտ ուղու վրա դնել»,- «Իրավունքի» հետ զրույցում նշեց ՌԱՖԱՅԵԼ ՎԱՀԱՆՅԱՆԸ:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 21 Հոկտեմբեր 2015 21:18 )