Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հոկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 22 23 24 25
26 27 28 29 30 31  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Չորեքշաբթի, 21 Հոկտեմբեր 2015
Չորեքշաբթի, 21 Հոկտեմբեր 2015 17:34 Մշակույթ

ՀԱՅ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ

 

Ստամբուլի Շիշլիի մշակութային կենտրոնի դահլիճում Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ երկու օր` 680 տեղանոց լեփ-լեցուն հանդիսասրահում ներկայացրել է «Մարսել» մոնոներկայացումը: Ինչպես «Իրավունքին» փոխանցեց դերասանուհին, հանդիսատեսը ջերմ է ընդունել իր խաղը, հատկապես բարձր են գնահատել հոր` ներկայացման բեմադրիչ Հակոբ Ղազանչյանի ռեժիսորական մտահղացումը: Դերասանուհին նաեւ փոխանցեց, որ հյուրախաղերի հրավերն ստացել են Ստամբուլի Բոյալի Կուշ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժալե Կարեբեկերիից:


«Իրավունքն» առաջիկայում կներկայացնի դերասանուհու հետ զրույցը, որտեղ նա կմանրամասնի Ստամբուլի հյուրախաղերի դժվարությունների, ձեռքբերումների եւ առաջիկա ծրագրերի մասին:


Իսկ մինչ այդ նշենք, որ «Մարսել» մոնոներկայացման երեւանյան առաջնախաղը կայացել է 2011-ին: Այն ցուցադրվել է ՊՀԹ-ի բեմում` «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի շրջանակում: Մինչ օրս ներկայացումը մասնակցել է տարբեր միջազգային թատերական փառատոների:

«Մարսել» մոնոներկայացման հիմքում լեգենդար ֆրանսիացի երգչուհի Էդիտ Պիաֆի դառը ապրումներն են իր սիրեցյալ Մարսել Սերդանի ողբերգական մահից հետո: Հերոսուհին փորձում է կապ հաստատել հանդերձյալ աշխարհի հետ և ոգեհմայության միջոցով ետ կանչել Նրան: Նա աղոթում է և իրեն թվում է, թե խոսում է Մարսելի հետ: Նրա աղոթքը երգն է: Ներկայացման մեջ դերասանուհի Մարիամ Ղազանչյանը երգերը կատարում է դրամատիկ խաղի միջոցով (ներկայացման ընթացքում հնչում են 12 երգ Է. Պիաֆի երգացանկից): Ներկայացման մեջ հերուսուհու շուրթերից հնչում է միայն մեկ բառ` Մարսել…


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 21 Հոկտեմբեր 2015 18:31 )

Չորեքշաբթի, 21 Հոկտեմբեր 2015 17:30 Մշակույթ

ՓԱՐԱՋԱՆՈՎԻ «ՄՈՌԱՑՎԱԾ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՍՏՎԵՐՆԵՐԸ» 50 ՏԱՐԵԿԱՆ Է

 

1965 թվականի սեպտեբերի 4-ին Կիեւի «Ուկրաինա» կինոթատրոնում կայացավ Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի պրեմիերան: Չնայած ուկրաինական ծագմանը` ֆիլմը 50 տարի անց էլ սիրված է հայ հասարակության կողմից:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 21 Հոկտեմբեր 2015 17:27 Հանրություն

«ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԸ» ԽԱԲԵԲԱ՞ Է

 

Օրերս խմբագրություն էր դիմել Երեւան քաղաքի բնակչուհի 80-ամյա Ն. Վարդանյանը, ով վրդովված ու հուզված էր, քանի որ ստորաբար խաբվել է, ինչպես ինքն է ասում` «Լիվաման» միջազգային իրավաբանական գրասենյակի ղեկավար, «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի փորձագետ Լիլիթ Մանասերյանի կողմից: Տիկին Նվարդն անդրադառնալով իր պատմությանը` մասանավորապես նշեց.

Մանրամասն...


Չորեքշաբթի, 21 Հոկտեմբեր 2015 17:23 Հանրություն

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԹՈՇԱԿԻ ՎՐԱ ԷԼ ԵՆ ԱՉՔ ՏՆԿՈՒՄ

 

Այն, որ մեր օրերում ողջ Հայաստանը ճռռում է վարկերի տակ, նոր բան չէ: Գաղտնիք չէ նաեւ, որ հանուն այդ գերթանկարժեք վարկերի` բանկերում գրավ է դրվում ամեն ինչ՝ սկսած տուն-տեղից, վերջացրած բիզնեսներով: Եվ ահա պարզվում է, որ վարկառուները բացի այդ ամենը կորցնելու միանգամայն ռեալ հեռանկարից, վարկի պատճառով կարող են զրկվել նաեւ թոշակից, այն էլ՝ հաշմանդամության: Իսկ թե տուբերկուլոզով տառապող հաշմանդամի մեղմ ասած՝ ոչ բարեկեցիկ կյանքով ապրող ընտանիքի համար ինչ է այդ թոշակը... Բայց այս ամենի մասին հերթով:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 21 Հոկտեմբեր 2015 17:25 )

Չորեքշաբթի, 21 Հոկտեմբեր 2015 17:14 Թեմա

ԻՐԱՏԵՍԱԿԱ՞Ն ԵՆ ԻՐԱՆԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԵՐ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ

 

Ինչպես Սիրիայում, այնպես էլ Իրաքում եւ Իրանում ակտիվանում է Ռուսաստանի դերակատարությունը: Դրան զուգահեռ՝ ավելի ու ավելի համառ են դառնում Եվրասիական միության ուղղությամբ վերոնշյալ պետությունների ծրագրերի մասին խոսակցությունները: Իսկ այս համատեքստում ինչպիսի՞ զարգացումներ են սպասվում օր օրի ավելի մերձեցող հայ-իրանական հարաբերություններում, հատկապես՝ Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի օրերս Հայաստան կատարած այցից  հետո: Այս հարցի պատասխանը «Իրավունքը» «Կլոր սեղան» ձեւաչափով պարզեց թեմային քաջատեղյակ գործիչներից:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 21 Հոկտեմբեր 2015 17:09 Թեմա

ԻՆՉՈ՞Ւ ՀԵՆՑ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ...

 

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում` փոխարինելով  Վիկտոր Խրիստենկոյին:
Ինչով է պայմանավորված ավելի շատ իր արեւմտյան ու լիբերալ հայացքներով աչքի ընկած Տ. Սարգսյանի նշանակումը ԵՏՄ-ի նման բարձր պաշտոնին, եւ դրանից ինչ ակնկալիքներ կարող է ունենալ Հայաստանը: Այս հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 21 Հոկտեմբեր 2015 17:05 Հանդիպում

«ՄԻԵԴ-Ը ՉԷ, ՈՐ ՊԵՏՔ Է ՈՐՈՇԻ` 1915Թ. ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ, ԹԵ` ՈՉ»

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում օրեր առաջ ավարտվեց թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործով` «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» աղմկահարույց գործով վերջնական լսումը: Դատարանը որոշեց, որ Շվեյցարիան խախտել է Փերինչեքի ազատ խոսքի իրավունքը: Դատավորները որոշել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրի 10-րդ հոդվածի խախտում: Այսինքն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռեց, որ Շվեյցարիան խախտել է Դողու Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը: Հայաստանն այս գործով հանդես էր գալիս որպես երրորդ կողմ:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 21 Հոկտեմբեր 2015 17:03 Հանդիպում

«ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾԻՉԸ ՉԷ, ՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ԹԵ ՎԱՅԵԼՈՒՄ Է ՄՈՍԿՎԱՅԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ»

 

 

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավը թեւակոխեց առավել ակտիվ փուլ: Արդեն իսկ «այո»-ի կողմնակիցները` շտաբի պետ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, աշխատանքներ են տանում շտաբների ձեւավորման եւ հրապարակային քարոզարշավների իրականացման ուղղությամբ: Իսկ «ոչ»-ի ճակատում ամեն ինչ նույնն է, եւ դեռ խնդիր կա` տարբեր «ոչ»-երի ու «չեմուչումերի» միավորման: Այս, ինչպես նաեւ ներքաղաքական մի քանի հարցերի շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 22 Հոկտեմբեր 2015 00:41 )

Չորեքշաբթի, 21 Հոկտեմբեր 2015 17:00 Զարմանք

 

 

Մեր ԱԱԾ-ի գլխին գալովի է: Շուրջ մեկ շաբաթ ամբողջ երկիրը փորը բռնած ծիծաղում էր, թե ինչպես մազութային սուլթանատի Ազգային անվտանգության նախարարությունը բացառիկ անգրագիտությամբ թխել էր Գորիկ Հակոբյանի կեղծ նամակը` իր ստեփանակերտյան գործընկերոջը: Չգիտենք` դրա հետեւանքն էր, թե` ոչ, այն, որ կոյունլուների նախարարի գլուխը թռավ, սակայն զարմանալիորեն պարզվեց, որ մեզանում էլ կան ԱԱԾ-ի կեղծ աշխատակիցներ, սակայն մեր հայրենակիցները նրանց հալած յուղի տեղ են դնում: ԱԱԾ-ն կալանավորել է քաջարանցի ԼԵՎՈՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ, ով ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակից, երեք գորիսցիներից` «գործեր դասավորելու» պատրվակով, ընդհանուր առմամբ հաջողացրել էր շորթել 35 հազար դոլար: Ինչեւէ, ամենազարմանալին այստեղ մեր հայրենակիցների դյուրահավատությունն է, ինչպես նաեւ «շուստրի ձեւով» ապօրինի ճանապարհով ուրիշներից առաջ ընկնելու անհագ ձգտումը, որն այնքան է կուրացնում մարդկանց, որ հեշտությամբ հավատում են առաջին պատահած ստախոսին: Եվ քանզի այդ դյուրահավատները հաստատ ավելի շատ են, ԱԱԾ-ն հատուկ շեշտել է. «Նրա գործողությունների հետեւանքով տուժած քաղաքացիները կարող են դիմել ԱԱԾ քննչական վարչությանը`  57-93-16 եւ  56-35-15 հեռախոսահամարներով»:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 21 Հոկտեմբեր 2015 16:56 Լուրեր

«ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՊԱՏՄԱԿԱՆ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ ԲԱԶԱ»

 

Ինչպես արդեն նշել է «Իրավունքը», Հարավային Օսեթիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է իր որոշման մասին առ այն, որ պատրաստվում է հանրաքվե անցկացնել` Հարավային Օսեթիան Ռուսաստանի Դաշնության հետ վերամիավորվելու համար: Թե որքանո՞վ մեզնից ոչ շատ հեռու գտնվող Հարավային Օսեթիայի օրինակը կարող է նախադեպ լինել, որպեսզի իրավաբանորեն կյանքի կոչվի Արցախի վերամիավորումը Հայաստանի Հանրապետության հետ, «Իրավունքը» պարզեց քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՑ.

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 22 Հոկտեմբեր 2015 00:30 )

Չորեքշաբթի, 21 Հոկտեմբեր 2015 16:14 Լուրեր

ԱՐԵՎՄՏԱՄԵՏ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅՏՆՎԵՑ ԱՐԵՎՄՏԱՄԵՏ ԱԿՏԻՎԻՍՏԻ ՁԵՌՔՈՎ

 

Բաղրամյան պողոտայի ցույցերի ժամանակ ակտիվիստ ներկայացող ու երեւանյան մայդան փնտրող Ելենա Օվսյաննիկովան դատական հայց է ներկայացրել` ընդդեմ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների ու ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի, մասնավորապես` փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին մեղադրելով ցուցարարների շարքից իրեն հեռացնելու համար, ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառման, ինչպես նաեւ Է. Մարուքյանի` իր հասցեին արված մեկնաբանության համար: Թե ի՞նչ է տեղի ունեցել դատական նիստում, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ պատգամավոր ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻՑ.

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 23 Հոկտեմբեր 2015 22:01 )

Չորեքշաբթի, 21 Հոկտեմբեր 2015 16:08 Արտաքին Քաղաքականություն

ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԱՐՈՂ Է ՆԱԵՎ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ՀԻՄՔԻՑ ՓՈԽԵԼ

 

Հետաքրքիր հայտարարությամբ հանդես եկավ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն: Ըստ նրա՝ նոյեմբերի 3-ին ամերիկյան պետական գանձարանը գրեթե կդատարկվի, իսկ նոյեմբերի 10-19-ը կարող է եւ առհասարակ վճարումներ չլինեն: Կմնա ընդամենը 30 միլիարդ դոլար եւ ընթացիկ մուտքերի հետ միասին հազիվ կբավականացնի սոցիալական ամենահրատապ վճարումների եւ պետական պարտքի տոկոսների սպասարկման համար: «Միայն պատկերացրեք,- իրավիճակը նկարագրում է նախարարը,- Միացյալ Նահանգների կառավարությունն ունի տարեկան 4 տրիլիոն դոլար բյուջե, եւ հիմա նրա վճարունակության ճակատագիրը ինչ-որ մի քանի միլիարդն է որոշում»:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 21 Հոկտեմբեր 2015 16:04 Գլխավոր Էջ

ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ «ԱՆՈՆԻՄՈՒՍՆԵՐԸ»

 

 

Հայաստանի քաղաքական կյանքի ընդդիմադիր հատվածը գնալով ավելի ու ավելի է  վերածվում կատարյալ աբսուրդի: Ու խոսքը ոչ միայն Զուրաբյան Լյովիկի շտաբի եւ Ժիրայր Սէֆիլյանի «փրկիչների» մասին է, խոսքը վերաբերում է եւ միլիարդատեր Արա Աբրահամյանին: Օրինակ, աչքերիս չէի ուզում հավատալ, որ որոշ կայքեր, որոնց ֆինանսավորման մասին ստույգ հայտնի է, որ ադրբեջանական նավթադոլարներով է, հանկարծ սկսեցին «փորձագիտական» կարծիքներ ներկայացնել, իբր Մոսկվայի համար 100 տոկոս վստահելի են Արա Աբրահամյանն ու Արթուր Բաղդասարյանը, եւ Կրեմլում ստույգ որոշել են իշխանությունը Սերժ Սարգսյանից փոխանցել այդ դուետին: Դա դեռ քիչ էր, մեկ էլ հայտնաբերեցի, որ մեր ընդդիմադիրները աշխարհով մեկ կառավարությունների եւ հատուկ ծառայությունների կայքեր կոտրող Անոնիմուսների շարժումը պիտակեցին ոչ ավել, ոչ պակաս... «հանցավոր ռեժիմի» ձեռքից սնվող սադրիչներ:

 

Մանրամասն...

Չորեքշաբթի, 21 Հոկտեմբեր 2015 15:57 Փանջունի

 

 

Մանրամասն...

Չորեքշաբթի, 21 Հոկտեմբեր 2015 00:00 Սպորտ

ԱՐԱՄ ԱՎԱԳՅԱՆ. «ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ՊԱՏՃԱՌԸ ԻՄ ՀՈԳՆԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ»

 

 

 

Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի պատվիրակությունը մեկնել էր հետեւյալ կազմով՝ Կորյուն Սողոմոնյան (52 կգ), Արամ Ավագյան (56 կգ) եւ Հովհաննես Բաչկով (64 կգ): Մեր մարզիկներին մեդալներ նվաճել չհաջողվեց: Մինչդեռ առաջնությունը վարկանիշային էր. առաջին կամ երկրորդ արդյունքը օլիմպիական ուղեգիր էր ապահովում:
Այսպիսով՝ մեր բռնցքամարտիկներին մնում է 2016 թվականին օլիմպիական ուղեգրի համար պայքարը շարունակել Ադրբեջանում եւ Թուրքիայում կայանալիք մրցաշարերի ժամանակ: Չնայած՝  Բաքվի Եվրոպական խաղերի փորձը հաշվի առնելով՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ադրբեջանական մրցաշարը ամենայն հավանականությամբ բաց կթողնի:
«Իրավունքը» պարզեց, թե ինչպես է պատրաստվում օլիմպիական ուղեգրի համար պայքարել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր ԱՐԱՄ ԱՎԱԳՅԱՆԸ:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 22 Հոկտեմբեր 2015 18:56 )