Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հոկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 24 25
26 27 28 29 30 31  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Ուրբաթ, 23 Հոկտեմբեր 2015
Ուրբաթ, 23 Հոկտեմբեր 2015 17:54 Մշակույթ

«ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ, ՑԱՎՈՔ ՍՐՏԻ, ՕՐ ՕՐԻ ԱԶԴՈՒՄ ԵՆ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՆԻՍՏՈՒԿԱՑԻ ՎՐԱ»

 

Վերջերս կրկին Հայաստանում էր Նիդերլանդներում բնակվող հայ երգիչ ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, ով ապրելով Եվրոպայում` երգում է ժողովրդական, իսկ իր նոր տեսահոլովակը` «Ջեյրան աղջիկը», նկարահանել է ոչ թե եվրոպական տեսարժան, այլ հայաստանյան գեղատեսիլ վայրերում: Իր ստեղծագործական ուղու, ինչպես նաեւ Հայաստանի ու Նիդերլանդների մասին «Իրավունքը» զրուցեց նրա հետ:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 23 Հոկտեմբեր 2015 22:26 )

Ուրբաթ, 23 Հոկտեմբեր 2015 16:21 Մշակույթ

«ՍԻՐՈ ԳՈՐԾԱԿԻՑԸ» ԱՊՏԱԿ ՀԱՍՑՐԵՑ ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԻՆ ՈՒ ԳԵՆԴԵՐՆԵՐԻՆ

 

 

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ռեժիսորներ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ եւ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ «Սիրո գործակից» ռոմանտիկ կատակերգության առաջին ցուցադրությունը: Պրեմիերային նախորդող օրն արդեն իսկ կայացել էր ֆիլմի փակ դիտումը, որի ժամանակ ծիծաղեցին, ծափահարեցին ու կարծիքներ փոխանակեցին մշակույթի գործիչները, շոու-բիզնեսի եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչները:

Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 28 Հոկտեմբեր 2015 17:30 )

Ուրբաթ, 23 Հոկտեմբեր 2015 16:10 Սպառողի անկյուն

ԳԱԶ ՍՊԱՌՈՂՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱՎ ՀԱՇՎԻՉԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՈՒՄԸ ՊԱՏՎԻՐԵԼ ԻՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 16.09.2015թ. N324Ն որոշմամբ փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել Բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոններում (ԳՄՕԿ): Մեր խնդրանքով մեկնաբանում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲ Ընկերությունից:

Մանրամասն...


Ուրբաթ, 23 Հոկտեմբեր 2015 16:05 Հանրություն

ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. «Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԵԼԻՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՈՉ ՄԻ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՄ»

 

Խոսակցություններ են պտտվում այն մասին, որ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ քաղաքականություն մտնելու հայտ է ներկայացնում: Համենայնդեպս՝ նման տպավորություն էր առաջացել օրերս, երբ տեղի ունեցած Արա Աբրահամյանի հայտնի ասուլիսի ժամանակ նրա կողքին էր նաեւ պարոն Մարտիրոսյանը: Բայց մինչ պարզելը, թե դա ինչ նպատակ էր հետապնդում, Ռ. Մարտիրոսյանի հետ նախ զրուցեցինք հայաստանյան գիտության ներկայիս վիճակի շուրջ:

Մանրամասն...


Ուրբաթ, 23 Հոկտեմբեր 2015 16:02 Թեմա

ՄԵԼԻՆԵ ԴԱԼՈՒԶՅԱՆ. «ԼԳԲՏ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԵՆՑ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆ Է»

 

Օրերս Լոռու մարզում «ՓԻՆՔ Արմենիայի» նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանում առաջին ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) ֆորումը, որը կրում էր «Ծիածան» անվանումը եւ որի նպատակն է` Հայաստանում ԼԳԲՏ շարժման ձեւավորումը: Եվ պատահական չէր, որ մասնակիցներից շատերը հայտնեցին, որ ֆորումը Հայաստանում ԼԳԲՏ շարժման նկատմամբ հույսով լցրեց, որ նոր դեմքեր են միացել, ու շատերը պատրաստ են հրապարակայնորեն ներկայանալ:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 23 Հոկտեմբեր 2015 16:04 )

Ուրբաթ, 23 Հոկտեմբեր 2015 15:59 Թեմա

ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՄՈԹԱՆՔ Է ՏԱԼԻՍ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶԻՉՆԵՐԻՆ

 

iՀոկտեմբերի 17-18-ին Լոռու մարզի «Թեժ լեռ» հանգստյան տանը «ՓԻՆՔ Արմենիա»-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանում առաջին ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) ֆորումը: «Իրավունքը» «Թեժ լեռ»-ից հետաքրքրվեց` մինչ տարածք տրամադրելը տեղյա՞կ են եղել, որ համաժողովի կազմակերպիչները համասեռամոլների քարոզչությամբ են զբաղվում: Եթե այո, ինչո՞ւ են նրանց տարածք տրամադրել: Հանգստյան տան ներկայացուցիչ ԷԼԼԱ ՂԱՄԲԱՐՅԱՆԸ մեզ տեղեկացրեց, որ նախապես տեղյակ չեն եղել եւ այդ մասին տեղեկացել են համաժողովի ավարտից հետո` երեկ: «Ճիշտն ասած, նրանք համաժողովի դահլիճն ու սենյակները վարձակալել են` «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» ՀԿ-ի անվան տակ»,- ասաց տիկին Ղամբարյանը:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 23 Հոկտեմբեր 2015 16:01 )

Ուրբաթ, 23 Հոկտեմբեր 2015 15:05 Թեմա

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԳԼՈԲԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՇՏԿՈՒՄ. ՏԱԳՆԱՊԻ ԵՎ ՀՈՒՅՍԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

 

Իր «Տասն օր, որ ցնցեցին աշխարհը» հիանալի գրքի նախաբանում ամերիկացի փայլուն լրագրող Ջոն Ռիդը գրել է. «Այս գիրքը պատմության թանձրուկն է, պատմությունն այնպիսին, ինչպիսին ես այն տեսել եմ»: Երբ իր աշխատանքն սկսեց ՄԱԿ գլխավոր վեհաժողովի հոբելյանական` 70-րդ նստաշրջանը, այդ գրքի հրապարակման պահից անցել էր 96 տարի: Կարծում եմ, որ լրագրողական օժտվածություն ունեցող տաղանդավոր քաղաքական գործիչների մտքում ենթագիտակցաբար հասունանում է նոր պատմական էսսե գրելու գաղափարը` «Վեց օր, որ ցնցեցին աշխարհը» վերնագրով: Խոսքն աշխարհի առաջատար երկրների` իրենց նշանակալիությամբ եզակի բանակռիվների մասին է, որոնք ծավալվեցին Գլխավոր վեհաժողովի աշխատանքի առաջին օրերին` վեցօրյա համաքաղաքական բանավեճի ընթացքում: ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Չինաստանի, Հայաստանի, Իրանի ղեկավարների տպավորիչ ելույթները եւ, իհարկե, Վատիկանի հովվապետ, Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ինի սրտահույզ խոսքը (որը ցնցեց ոչ միայն կաթոլիկ, այլեւ մնացյալ ողջ աշխարհը) աշխարհին ավետեցին գլոբալ փոփոխությունների սկսվելու մասին: Ուզում եմ ընդգծել, որ քաղաքավարությունից դրդված չէ, որ հիշատակեցի Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի ելույթի մասին: Դա ղեկավարի խոսքն էր 11 միլիոնանոց հայ ժողովրդի, ժողովուրդ, որի նախնիները 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկվեցին, ինչի հետեւանքով սփռվեցին աշխարհի տարբեր անկյուններում եւ ներկայում ապրում են Եվրոպայի, Ասիայի, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների, Աֆրիկայի երկրներում, Ավստրալիայում: Ողջ աշխարհի հայերին, հրաշքով Ցեղասպանությունից փրկված մեր մեծ նախնիների ժառանգներին միավորում է ոչ միայն առանձնահատուկ սերն առ պատմական Հայրենիքը` Հայաստանի Հանրապետությունը, այլեւ գիտակցված եւ հավատարիմ ծառայությունն իրենց նոր Հայրենիքին` լինի դա Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Արգենտինան, Սիրիան, Լիբանանը, Ուկրաինան, Իրանը... Հենց դրա համար էլ հայ ժողովուրդն առանձնակի սրտահույզ վերաբերմունք ունի ողջ աշխարհում խաղաղության պահպանման ճակատագրի հանդեպ: Մեր ժողովուրդը, ինչպես գուցեեւ Երկիր մոլորակի ուրիշ ոչ մի ժողովուրդ, խորապես շահագրգռված է Երկրագնդի բոլոր մարդկանց խաղաղ գոյակցությամբ, ինչի մասին ամենայն համոզչությամբ եւ մեր ընդհանուր ապագայի համար տագնապով հայտարարեց Հայաստանի նախագահը ՄԱԿ գլխավոր վեհաժողովի բարձր ամբիոնից:

 

Մանրամասն...

Ուրբաթ, 23 Հոկտեմբեր 2015 15:01 Հանդիպում

«ՈՐԵՒԷ ՄԵԿԸ ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԿԱԽԱՂԱՆ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԻ ՀԱՄԱՐ»

 

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը օրեր առաջ հայտարարել է, որ ԲՀԿ-ն ինքնուրույն կանցկացնի իր քարոզարշավը` սահմանադրական բարեփոխումների համար:
Հիշեցնենք` ԲՀԿ-ն այն կուսակցությունն է, որն ԱԺ-ում հոկտեմբերի 5-ին կողմ քվեարկեց նոր Սահմանադրության օգտին:
Ո՞վ է ղեկավարելու ԲՀԿ-ի շտաբը, ԲՀԿ ո՞ր պատգամավորներն են լինելու ակտիվ` նոր Սահմանադրությունը քարոզելու համար, «Իրավունքը» պարզեց ԲՀԿ առաջորդ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՑ:

Մանրամասն...


Ուրբաթ, 23 Հոկտեմբեր 2015 14:56 Զարմանք

 

Օրերս տեղի է ունեցել մի զարմանալի իրադարձություն, այն էլ` Երուսաղեմում: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ելույթ ունենալով սիոնիստական ֆորումում` ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց, որ ԱԴՈԼՖ ՀԻՏԼԵՐԸ չէր ցանկանում կոտորել հրեաներին, այլ ուզում էր ընդամենը արտաքսել Եվրոպայից, սակայն 1941-ին երուսաղեմցի ոմն մահմեդական հոգեւորական նրան համոզել է, որ պետք է կոտորել: Պատկերացնո՞ւմ եք, այդպիսի հայտարարություն անում է ոչ թե ինչ-որ սափրագլուխ նեոֆաշիստ, կամ Հոլոքոստը ժխտող որեւէ պատմաբան, այլ հրեական պետության վարչապետը: Երեւի թե, իսլամի նկատմամբ ատելությունն այնքան է մթագնել նրա ուղեղը, որ ծերուկը լրիվ անտանելի է դարձել:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 23 Հոկտեմբեր 2015 14:58 )

Ուրբաթ, 23 Հոկտեմբեր 2015 14:50 Լուրեր

«ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԱՍԵԼ, ՈՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՐՁԱԿ ԵՆ, ԲԱՅՑ...»

 

 

Օրերս ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը հայտարարել է, որ որոշել է սահմանադրական փոփոխությունները նախապատրաստած հանձնաժողովին դատի տալ: Սրա հետ կապված` վերջինիս փաստաբան «Լեվ գրուպ» իրավաբանական ընկերության նախագահ ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ մեզ փոխանցեց հետեւյալը.

Մանրամասն...


Ուրբաթ, 23 Հոկտեմբեր 2015 14:26 Լուրեր

Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՍԵՎԱՆԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՆՎԱԶՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Ինչպես հայտնում է «ԷկոԼուրը». «Սույն թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում Սեւանա լճի մակարդակն իջել է 10 սանտիմետրով»: Նրանք ահազանգ էին ստացել ականատեսներից, որ հոկտեմբերին`  2 օրվա ընթացքում, իրենց աչքի առաջ լիճն իջել է: Թե ինչով է պայմանավորված լճի ջրի մակարդակի նվազումը` այն էլ տասը օրվա ընթացքում, փորձեցինք պարզել ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեից, որտեղից մեզ պատասխանեց մի տղամարդ, ով պետական հիմնարկությանը ոչ հատուկ ձեւով չցանկացավ ներկայանալ` նշելով. «Աշխատակից եմ եւ պատասխանատու` նման հարցերով, ասեք խնդրեմ»: Բայց լսելով հարցը` միայն պատասխանեց.

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 28 Հոկտեմբեր 2015 15:04 )

Ուրբաթ, 23 Հոկտեմբեր 2015 14:20 Արտաքին Քաղաքականություն

ԱՍԱԴԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԸ ՇԱՏ ՉԱԿԵՐՏՆԵՐ ԲԱՑԵՑ

 

 

Համաշխարհային վերլուծական եւ լրատվական դաշտը շարունակում է առաջին պլանում պահել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի Մոսկվա կատարած այցի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման սենսացիոն թեման: Այդ համընդհանուր եւ ծայրահեղ ուշադրության պատճառները դժվար չէ հասկանալ, այլ բան է, թե այդ այցելությունը գործնական ինչ հետեւանքներ է խոստանում:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 23 Հոկտեմբեր 2015 14:24 )

Ուրբաթ, 23 Հոկտեմբեր 2015 13:55 Գլխավոր Էջ

«ԱԽՊԱՐԱԿԱՆ» ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 

Չորեքշաբթի Ազատություն ռադիոկայանի ուղիղ եթերում հայ հանրությունը առիթ ուներ միանգամից մեկտեղված տեսնել բոլոր նրանց, ովքեր  պատրաստվում են բազմաչարչար հայ ժողովրդին փրկել նոր Սահմանադրությունից: Ճիշտն ասած, երբ տեսնում ես այդ «փրկիչներին» իրար գլուխ հավաքված, առաջին հարցը, որ ուզում ես տաս` եթե ինքներդ ձեզ փրկելու պիտանի չեք, ապա ինչպե՞ս եք պատրաստվում փրկել մեզ բոլորիս, այն էլ` առանց հարցնելու, թե արդյո՞ք փրկվելու ցանկություն ունենք: Ու երեւի թե դժվար է պատկերացնել «այո»-ի ավելի լավ քարոզչություն, քան «ոչ»-իստների բոլոր սֆաթները մեկտեղ ցույց տալը: Ակամա ուզում ես հենց այն, ինչից քեզ ձգտում են «փրկել»:

Մանրամասն...