Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հոկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
27 28 29 30 31  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Երկուշաբաթի, 26 Հոկտեմբեր 2015
Երկուշաբաթի, 26 Հոկտեմբեր 2015 18:30 Լուրեր

ԳՅՈՒՂԱԲՆԱԿ ԵՐԵԽԱՅԻ ԿՐԹԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԶԻՋՈՒՄ Է


ՔԱՂԱՔԱԲՆԱԿ


ԵՐԵԽԱՅԻ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ. ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

 

 

- Ելույթս ուզում եմ սկսել հատուկ շնորհակալություն հայտնելով պարոն Անդրեասյանին ինձ ուղղված նամակում կրթության ոլորտում իմ գործունեությունը շատ բարձր գնահատելու համար: Շնորհակալ եմ, և միայն այդ նկատառումից է, որ ինձ մոտ առաջացան այն հարցերը, որոնք ես փորձեցի բարձրացնել նախորդ նիստի ժամանակ, և դուք էլ տվեցիք պարզաբանում: Մասնավորապես, որպեսզի խոսքս ավելի հստակ և պարզ լինի նաև այն մարդկանց համար, ովքեր ներկա չեն գտնվել, կամ ընդհանրապես ավելի ամփոփ լինի այն, ինչի մասին ուզում եմ խոսել, պիտի փորձեմ դարձյալ այն հարցադրումներից, որոնք ես բարձրացրեցի նախորդ նիստի ընթացքում:Ասեմ, որ իրականում դուք ձեր առաքելությունը շատ լավ կատարեցիք, քանի որ, ինչպես նշեցիք, ձեր առաքելությունն է բարձրացնել խնդիրները Ազգային ժողովում, որպեսզի պատգամավորները դրանց տան համապատասխան լուծումներ:Ձեր իսկ բարձրացրած խնդրի հետքերով ես հարց ուղղեցի ՀՀ ԿԳ նախարար պարոն Ա.Աշոտյանին, որտեղ մասնավորապես նշել էի հետևյալ հարցերը:

1.Երբվանի՞ց է ՀՀ ավագ դպրոցներում գործում կրեդիտային համակարգը, ի՞նչ փուլում է գտնվում գործընթացը ներկայումս և ինչ հեռանկարներ ունի, և երկրորդ հարցն ուղղված էր միջնակարգ կրթության որակին, քանի որ իրականում ձեր բարձրացրած հարցը և զեկույցում առկա «միջնակարգ կրթության որակը անբավարար է» ձևակերպումը շատ մտահոգիչ էր ինձ համար՝ որպես կրության ոլորտի ներկայացուցիչ:Ես փորձեցի համապատասխան տեղեկատվություն պահանջել  ՀՀ ԿԳ նախարարությունից, թե կա՞ն արդյոք որակի գնահատման ցուցանիշներ, և իրականում ինչպիսի՞ն է այսօր կրթության որակը ՀՀ-ում:Ստացա ամփոփ տեղեկատվություն, որը, կարծում եմ, որոշ առումով կպարզաբանի շատ կնճռոտ հարցեր, բայց համոզված եմ նաև, որ համապատասխան տեղեկատվություն պահանջելու դեպքում նմանատիպ նամակ դուք էլ կստանայիք, և միգուցե այդ բացթողումները, տեխնիկական սխալները և վրիպակները, որոնք իրականում մեր երկրի կրթական համակարգը ճիշտ չեն գնահատում, տեղ չգտնեին ձեր զեկույցում:Մասնավորապես, կարծում եմ, առաջին թերության հետ դուք էլ եք համաձայն, որը նշված է նաև ձեր նամակում, այն է. «Գյուղաբնակ երեխայի կրթական մակարդակը զիջում է քաղաքաբնակ երեխայի մակարդակին, քանի որ տարբեր առարկաներ ավագ դպրոցներում դասավանդվում են ավելի խորացված: Արդյունքում, գյուղական համայնքների աշակերտները չեն կարողացել կառավարության ծրագրին համապատասխան ավագ դպրոցում անցում կատարել կրեդիտային համակարգին: Վերոնշյալով նկատի ենք ունեցել ոչ թե ՀՀ կառավարության արդեն իսկ մեկնարկած ծրագիրը, այլ նախատեսված ծրագրին անցում կատարելու և այդ գործընթացի խոչընդոտները»,-մեկնաբանում եք դուք ինձ ուղղված նամակում:

- Իհարկե, ես էլ էի  դա ասում, որ իմ իմանալով կառավարության այդ ծրագիրը դեռ չի մեկնարկել, ուստի ինչ արդյունքների կամ արդյունքների հիման վրա գյուղաբնակ վայրերի երեխաների կրթական մակարդակի կամ որակի մասին է խոսքը:Դուք նշեցիք, որ փաստորեն, վրիպակ է եղել, և ես նույնպես ուսումնասիրել եմ Համաշխարհային Բանկի այդ զեկույցը, որ ընդամենը անգլերենից հայերեն թարգմանության անցյալ և ապառնի ժամանակաձևերի  տեխնիկական սխալի արդյունքում է կատարվել այդ վրիպակը:Անշուշտ, հասկանալի է, հինգ հարյուր էջանոց զեկույցի ծավալուն աշխատանք, առանձին վերլուծված յուրաքանչյուր ոլորտ, աշխատանք, որը գնահատվում է բոլորիս կողմից, սակայն աշխատանքի մեջ առկա է թերություն, և այդ թերությունները մենք էլ ենք կոչված մատնանշելու: Ասեմ նաև, որ այս թերության մասին ես խոսել եմ հինգ ամիս առաջ, երբ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով կազմակերպել էր զեկույցի քննարկումը կրթության ոլորտի մասնագետների հետ, մասնակցում էր ՀՀ ԿԳՆ ներկայացուցիչը ևս, և ես քննարկման ընթացքում  ձեր գրասենյակի մասնագետի ուշադությունը հրավիրեցի այդ սխալի վրա, որպեսզի այդ տողը հանվի, քանի որ  մենք դեռևս չենք անցել կրեդիտային համակարգին:Համոզված էի, որ այն արդեն փոփոխության կենթարկվի, բայց որքանով տեսնում ենք այն առկա է, միգուցե նաև զեկույցը կազմելու տրամաբանությունից ելնելով՝ արդեն հրապարակած զեկույցը այլևս փոխել հնարավոր չէր: Հետևաբար, դուք այդ տվյալները վերցրել եք ինչ-որ աղբյուրից և նախորդ նիստում էլ նշեցիք, որ զեկույցում տեղ գտած յուրաքանչյուր տառ և բառ ճշտված է ՀՀ ԿԳՆ-ի հետ, ուրեմն մինչ այդ պիտի որ ճշտած լինեիք նաև այդ տեսեկատվությունը:Հիմա այստեղ պարզ չէ, թե խնդիրը որտեղ է, արդյո՞ք այն ձեր դաշտում է, ձեր աշխատակազմի թերացու՞մն է, թե՞ Կրթության և գիտության նախարարությանը:Սա մի հարց է, որը հուզում է մեզ, ուստի և փորձում ենք պարզաբանել:Այսինքն, հասկանալի դարձավ, որ մենք դեռևս չենք անցել կրեդիտային համակարգին, և այս տեղեկատվությունը ՀՀ ԿԳ նախարարության հետ չի ճշտվել ժամանակին կամ վերջինս ժամանակին չի տրամադրել պատշաճ տեղեկատվություն:Իհարկե, կարծում եմ, որ պահանջելու դեպքում այսպիսի ամփոփ նամակ, ինչպիսին այժմ իմ ձեռքի տակ է, դուք էլ կունենայիք:Ուղղակի ապագայի համար ասեմ, որ կրեդիտային համակարգը ներդրվելու է 2015-2016 ուստարվա երկրորդ կիսամյակից, ներդրվելու է միայն այն ավագ դպրոցներում, որոնք ԲՈՒՀ-երի հենակետային ավագ դպրոցներ են, իսկ 2020-2021 թթ.-ին ներդրվելու է մնացած ավագ դպրոցներում, և 2022թ-ից հետո նոր մենք կարող ենք խոսել գյուղաբնակ կամ քաղաքային համայնքների վրա նրա ունեցած ազդեցության և արդյունքների մասին:Այսինքն, կարելի կարծել, որ զեկույցը 2024թ.-ի զեկույց էր այդ մասով:Դա համարենք տեխնիկական սխալ:Հիմա անցնեմ մյուս ձևակերպմանը, որտեղ մասնավորապես ասվում է. «Միջնակարգ կրթության որակն անբավարար է»:Իրականում, անդրադառնալով միջնակարգ կրթության որակին, շատ խնդիրներ կարող ենք մատնանշել, սակայն «միջնակարգ կրթության որակ» հասկացությունն առայժմ դեռ օրենքով էլ սահմանված չէ, թե ինչ ենք հասկանում «կրթության որակ» ասելով:Ներկայումս շրջանառության մեջ է դրվել մի նոր նախագիծ կրթության որակի վերաբերյալ, որի հեղինակը նաև ես եմ, որպեսզի կարողանք Կրթության մասին ՀՀ օրենքում սահմանել, թե ի՞նչ ասել է կրթության որակ, քանի որ կրթության որակի մասին պատկերացումները շատ բազմազան են, և կրթական բարեփոխումների այս անընդհատ փոփոխվող ժամանակաշրջանում հենց այնպես, միանշանակ գնահատել կրթության որակը և դրոշմել կրթության ճակատին, կարծում եմ, որ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է, և այստեղ դարձյալ ես տեսնում եմ ՀՀ ԿԳՆ-ի և ձեր կառույցի  ոչ արդյունավետ համագործակցություն, քանի որ, եթե նախապես ձեր կողմից նման հարցում կատարվեր, ձեզ նույնպես կներկայացնեին այն որակի ցուցանիշները, որն այս պահին իմ ձեռքում է և սիրով կտրամադրեմ նաև ձեզ: Կրթության որակը չի սահմանվում միայն աշակերտների փաստացի գիտելիքներով, այլ սահմանվում է նաև միջավայրով, կադրերով, կրթության բովանդակությամբ և շատ այլ բաղադրիչներով:Եվ այդ ամբողջի արդյունքում, եթե մենք համեմատենք, թե գյուղաբնակ վայրերի աշակերտները որքանով են ավելի որակյալ կրթություն ստանում, ապա կտեսնենք, որ շատ միջազգային ծրագրերում, որոնց մասին տեղեկատվություն է ներկայացված ՀՀ ԿԳՆ-ի կողմից տրամադրված փաստաթղթում,  մասնակցում են տարբեր մարզերի երեխաներ: Հետևաբար, կարելի է ամբողջ համակարգի ընդհանուր պատկերը ունենալ, հետո նոր տալ գնահատականներ:

Ի վերջո, ես ուղղակի չեմ կարող չընթերցել ՀՀ ԿԳ նախարարի նամակը՝ ի պատասխան  «միջնակարգ կրթության որակն անբավարար է» հարցադրմանը, որտեղ նաև լրացուցիչ հարցեր եմ ուղղել, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ ՀՀ ԿԳ նախարարությունը, ինչպե՞ս է  գնահատվում իրավիճակը, արդյո՞ք իրականացվել է հետազոտություն վերոնշյալ իրավիճակը գնահատելու և թերությունները բացահայտելու ուղղությամբ:

Նամակում մասնավորապես ասվում է. «Երբ տրվում է գնահատական բազմաշերտ, շարունակական ու անընդհատ զարգացող մի ոլորտի, որտեղ մարտահրավերներն անընդհատ և արագ քայլերով ավելանում են, որտեղ յուրաքանչյուր իրականացված բարեփոխման իրական արդյունքներին հարկավոր է սպասել բավականին երկար, բայց դրա հետ միաժամանակ անել ամեն հնարավորը մրցունակ լինելու համար, անհրաժեշտ են խորը վերլուծություններ, հիմնավորված մեկնաբանություններ: Կառույցը, որը <<անբավարար>> է  գնահատել մշտապես  բարեփոխումների փուլում, այդ թվում` մարդու իրավունքների պաշտպանման տեսանկյունից, գտնվող համակարգի որակը, կարո՞ղ է արձանագրել արդյոք, որ իր գործառույթների շրջանակներում հասել է բացարձակ արդյունքի և Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու իրավունքներն իր կողմից պաշտպանված են: Իհարկե` ոչ: Նույն տրամաբանությամբ` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքը պետք է որակվի <<անբավարար>>:

Իհարկե, այս վերջին գնահատականի հետ ես այդքան էլ համաձայն չեմ, որովհետև ձեր կատարած հսկական աշխատանքի մեջ ես որակյալ աշխատանք տեսնում եմ և տեսնում եմ դրական գնահատականի արժանի զարգացումներ: Եվ ընթերցելով ՀՀ ԿԳՆ-ի կողմից ինձ տրամադրված նամակը՝ այնուամենայնիվ, ինձ մի հարց դարձյալ մտատանջում է, և ես կուզեի, որ դուք ձեր ամփոփիչ ելույթում անդրադառնայիք, թե ինչպե՞ս է կազմվում տարեկան զեկույցը, ե՞րբ է հարցում արվում որևէ գերատեսչության, ուղարկու՞մ են նրանք արդյոք ձեզ համապատասխան տեղեկատվություն, թե՞ դուք օգտվում եք ինչ-որ կամայական աղբյուրներից, թեպետ նկատել եմ, որ հղումները կատարում եք զեկույցում, բայց նաև կան նմանատիպ զեկույցների համար կրթության ոլորտի հետազոտություններ, որ շատ լավ կլիներ, որ դրանցից նույնպես օգտվեիք, որովհետև երբ նայում ես Գլոբալ մրցունակության զեկույցը, այնտեղ բոլորովին էլ ասված չէ, որ մեր մանկավարժները դիտավորյալ վատ են պարապում իրենց դասը, որպեսզի երեխաները գնան կրկնուսույցների մոտ, և որքան էլ դուք ինձ համոզեք, որ «առհասարակ» բառը դա «հատուկենտ» բառն է, ես ձեր հետ համաձայն չեմ, և «առհասարակ վատ են պարապում», «դիտավորյալ վատ են պարապում» արտահայտությունները մանկավարժներին հարիր չէ:

Շնորհակալություն եմ հայտնում այն բոլոր գործընկերներին, ովքեր փորձեցին իրենց խորհուրդներով լրացնել իմ ասելիքի այն պակասը, որը կուզենայի ասել, բայց ժամանակը չբավարարեց:

Շնորհակալություն նաև ձեր աշխատանքի համար, պարո′ն Անդրեասյան, ես պատրաստ եմ շարունակելու համագործակցությունը ՄԻՊ-ի գրասենյակի հետ»:

 

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ.

 

{youtube}Vor-kDbGJXo|350|350 {/youtube}

 


Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 28 Հոկտեմբեր 2015 13:28 )