Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հոկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 28 29 30 31  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Երեքշաբթի, 27 Հոկտեմբեր 2015
Երեքշաբթի, 27 Հոկտեմբեր 2015 16:21 Փանջունի

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԲՍՈՒՐԴ

 


Ըստ գինեկոլոգների` Օսկանյանի ՍԴ բարեփոխումների ֆեյսբուքյան գրառումը կարդալուց հետո եզրահանգում են, որ նա իր պաշտոնավարման ընթացքում դալայ-լամայի պես կույս է մնացել, բայց Քոչարյանն իրենից հաճույք չի ստացել:

Մանրամասն...

Երեքշաբթի, 27 Հոկտեմբեր 2015 16:17 Սպորտ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎ. «ԾԱՆՐ ՄԵՆԱՄԱՐՏԵՐ ԱՆՑԿԱՑՐԻ»

 

Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից ամենաերկար ճանապարհն անցավ 64 քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Բաչկովը: Նա պայքարի մեջ մտավ 1/4 եզրափակչից վստահ հաղթանակով՝հարավկորեացի Հյունչուլ Լիմի նկատմամբ առավելության հասնելով 3:0 հաշվով: 1/8 եզրափակչում հայ բռնցքամարտիկը նույնքան վստահ հաղթանակ տարավ Թուրքմենստանը ներկայացնող Ազիզ Բեբիտովի նկատմամբ՝ դարձյալ 3:0: Իսկ ահա քառորդ եզրափակչում Հովհաննես Բաչկովի մրցակիցը Կուբան ներկայացնող Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, փորձառու Տոլեդո Լոպեսն էր, որի հետ հայ բռնցքամարտիկը տարավ հավասար պայքար եւ միայն մրցավարական «բարեհաճությամբ» չնչին տարբերությամբ պարտվեց կուբացուն (30:27, 29:28, 29:28): Այդ վերջին մրցամարտի շուրջ էլ սկսեցինք մեր փոքրիկ զրույցը ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎԻ հետ:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 27 Հոկտեմբեր 2015 23:01 )

Երեքշաբթի, 27 Հոկտեմբեր 2015 16:14 Մշակույտ

ՍՐՃԱՐԱՆՆԵՐԻ ՈՒ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔ ՄԻՇՏ ԿԱ, ԻՍԿ ԳԵՂԱՍԱՀՔԻ` ՈՉ

 

Նոյեմբերի 20-ին սառցե բեմի արքա, գեղասահքի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն հայ հանդիսատեսի համար հանդես կգա շոու ծրագրով: Այս առիթով Պլյուշչենկոն օրերս Հայաստանում էր եւ անձամբ ներկայացրեց առաջիկա շոու ծրագիրն ու հորդորեց շոուին այցելել ընտանիքներով, քանի որ չմուշկներով սահելը հետաքրքիր է հատկապես երեխաների համար: Նա մեկ անգամ եւս բարձրաձայնեց, որ Հայաստանում կան բազմաթիվ տաղանդավոր երեխաներ, որոնք չունեն գեղասահքով զբաղվելու հնարավորություն` չկա սահադաշտ, չկան նաեւ համապատասխան մարմինների կողմից գործողություններ` սահադաշտ ստեղծելու համար:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 27 Հոկտեմբեր 2015 16:16 )

Երեքշաբթի, 27 Հոկտեմբեր 2015 16:10 Մշակույթ

ԻՆՉՊԵՍ ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ ԹՈՒՐՔ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԿՈՂՄԻՑ

 

Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ օրերս է վերադարձել Ստամբուլից, ուր երկու օր հայ, թուրք եւ ֆրանսիացի հանդիսականին ներկայացել է «Մարսել» մոնոներկայացմամբ:

 

Մանրամասն...

Երեքշաբթի, 27 Հոկտեմբեր 2015 16:07 Մշակույթ

«ՇԱՏԵՐԸ ԳՆԱՑԻՆ ԵՎ ԵՍ ԳՏԱ, ՈՐ ՊԻՏԻ ՀԵՌԱՆԱՄ ՈՒ ՀԵՌԱՑԱ...»

 

Օրերս ԽՍՀՄ եւ ՀՀ ժողովրդական արտիստ, Համազգային պետական թատրոնի հիմնադիր ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ծննդյան օրն էր, ինչի կապակցությամբ Տերյան 65 հասցեում բացվեց Վարպետի հուշատախտակը: Հատկանշական է, որ տարեդարձից երկու օր առաջ ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց «Համազգային թատրոն» ՊՈԱԿ-ը վերանվանել «ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ» պետական ոչ առեւտրային կազմակերպության: Իհարկե, թերեւս հետմահու ամենամեծ նվերը մեծ հայի համար կլիներ այն, որ այսօր թատրոնը գործեր նոր շենքում, որը վաղուց նախագծված է, սակայն իրագործման համար անհրաժեշտ միջոցների կարիք ունի:

Մանրամասն...


Երեքշաբթի, 27 Հոկտեմբեր 2015 16:02 Թեմա

ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ՋԵՐՄԱՔԱՐՇԸ ԿԱՏԱՐԵՑ ԻՐ ԱՆԴՐԱՆԻԿ ՈՒՂԻՆ

 

Երեկ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երեւանի լոկոմոտիվային դեպոյում տոնական տրամադրություն էր: Իսկ առիթն այն էր, որ շահագործման հանձնվեց առաջին վերանորոգված ջերմաքարշը: Երկաթգծի, կարելի է ասել, պատմական այս իրադարձությանը ներկա էին ԱԺ պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը եւ այլք: Անդրադառնալով ջերմաքարշի վերագործարկմանը` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրեն ՍԵՐԳԵՅ ՎԱԼԿՈՆ ընդգծեց, որ բավական մեծ գումար է ծախսվել, որպեսզի այն իրականություն դառնա. «Այսպիսի վերանորոգում առաջին անգամ է կատարվում Հայաստանի տարածքում: Ի պատիվ մեր ինժեներների, պետք է ասեմ, որ կՀ3 ծավալով վերանորոգման համար գրեթե գործարանային աշխատանք է կատարվել: Այնպես որ, համոզված եմ, որ ապագայում էլ մեր աշխատակիցները նոր հաջողությունների կհասնեն»:

Մանրամասն...


Երեքշաբթի, 27 Հոկտեմբեր 2015 15:57 Տնտեսություն

ՏՆՏԵՍԱԳԵՏ. ՏԱՐԻՆ 3-4 ՏՈԿՈՍԱՆՈՑ ԱՃՈՎ ԿՓԱԿԵՆՔ

 


2015-ի 2-րդ եռամսյակում բավականին բարձր տնտեսական աճ էր արձանագրվել` 5.1 տոկոս եւ արդյունքում 2015-ի առաջին կիսամյակի համար ունեինք 4 տոկոսանոց տնտեսական աճ: ԱՎԾ-ի հրապարակած վերջին տվյալների համաձայն 2015թ. ինը ամիսների համար տնտեսական աճի ցուցանիշը մի փոքր նվազել է` կազմելով 3.7 տոկոս:
Փաստացի ստացվում է, որ 3-րդ եռամսյակում տնտեսական աճի ցուցանիշը 2-րդ եռամսյակի համեմատ անկում է ապրել: Պետք է միաժամանակ հաշվի առնել, որ 2-րդ եռամսյակում  արձանագրված տնտեսական բարձր աճը արդյունք էր գյուղատնտեսական համախառն արտադրանքի աննախադեպ աճի, ինչպես նաեւ հանքահումքային արդյունաբերության էական աճի` հիմնականում պայմանավորված պղնձի նոր հանքավայրի շահագործմամբ:
Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը կարծում է, որ չնայած 3-րդ եռամսյակում տնտեսական աճի դանդաղմանը` տարին դրական ցուցանիշով է փակվելու:
«Ակնհայտ է, որ եթե տարեսկզբին խիստ վատատեսական սցենար էինք կանխատեսում ՀՀ տնտեսության համար եւ բոլոր փորձագետները, այդ թվում միջազգային, պնդում էին տնտեսական անկման մասին, ապա տարվա ընթացքում մեր երկրի տնտեսությունը սկսեց դրական ազդակներ ստանալ եւ առկա մարտահրավերների նկատմամբ որոշակի տոկունություն ցուցաբերեց»,- ասաց տնտեսագետը:
Նրա խոսքերով, արդյունքում` այսօր արդեն տարվա կտրվածքով 3-4 տոկոսանոց աճ է կանխատեսվում:

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

Մանրամասն...

Երեքշաբթի, 27 Հոկտեմբեր 2015 15:18 Տնտեսություն

ԴԵՊԻ Ո՞ՒՐ ԿՇԱՐԺՎԻ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ

 

imagԱՄՆ դոլարի փոխարժեքը դրամի նմատմամբ, որ մեկ-երկու շաբաթ առաջ դանդաղ վեր էր սողում եւ անցավ 1 դոլարը 480 դրամ սահմանագծից, անցած շաբաթ էլ սկսեց աստիճանաբար նվազել՝ մոտենալով 465 դրամին: Դրանից հետո նորից դինամիկան փոխվեց, եւ երեկ դոլարը կրկին մի փոքր անցավ 470 դրամի սահմանագծից:

Մանրամասն...


Երեքշաբթի, 27 Հոկտեմբեր 2015 15:03 Թեմա

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆ–2015. ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ԿԱՄ ԱՆԱՆՈՒՆ ՊԱՏԵՐԱԶՄ, ԿԱՄ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ

 

Օրերս կարդացի Իզբորսկյան ակումբում ներկայացված մի զեկուցում` «Նոր 1968 թվական. 2.0 հեղափոխությունների աշխարհայացքային բովանդակությունը եւ մեխանիզմները» վերնագրով (հեղինակներ` Կոնստանտին Չերեմնիխ, Մարինե Ոսկանյան): Խորանալով այս լուրջ, հրատապ հետազոտության հեղինակների բավական համոզիչ եզրահանգումներում` ակամա ինձ բռնեցի այն մտքի վրա, որ այն ամենը, ինչ գրված է այնտեղ (այսուհետ` Զեկուցում), ինձ շատ ծանոթ է: Եվ դա ամենեւին էլ մոլորություն չէ: Այսօր Հայաստանում ակնհայտ է հայկական պետականության հանդեպ կիրառվող փլուզման արդի տեխնոլոգիաների իրագործման փորձ, ընդ որում` արդեն նկատվում են կործանման ճարտարապետների գլխավոր խնդրի ընձյուղները, եւ դա հայ ժողովրդի քրիստոնեական քաղաքակրթական հարացույցի փոփոխումն է: Ի պաշտպանություն այս թեզի` կարելի է ներկայացնել բազմաթիվ փաստեր մեր առօրյայից: Սահմանափակվեմ լոկ դրանցից մի քանիսը ներկայացնելով:

Մանրամասն...


Երեքշաբթի, 27 Հոկտեմբեր 2015 14:59 Հանդիպում

«ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ «ԿՈՂՄ» ԼԻՆԵԼԸ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ԼԱՎՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ ՉԷ, ՈՉ ԷԼ «ԴԵՄ» ԼԻՆԵԼԸ` ՎԱՏՈՒԹՅՈՒՆ»

 

Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի մեկնարկից անցել է ուղիղ 17 օր, իսկ թե ինչպիսի պատկեր ունենք այսօր «այո»-ի եւ «ոչ»-ի ճամբարներում, «Իրավունքն» ամփոփեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հետ` անդրադառնալով նաեւ մի քանի այլ քաղաքական հարցերի.

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 28 Հոկտեմբեր 2015 01:17 )

Երեքշաբթի, 27 Հոկտեմբեր 2015 14:56 Զարմանք

 

Ալամ աշխարհի ու Ռուսաստանի հայերի նախագահ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ շարունակում է մեզ զարմացնել արդեն նաեւ Մոսկվայից: Այնտեղ նա հարցազրույց տալով «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը` զարմանալիորեն հաթաթա տվեց իրեն քննադատած եւ ծաղրած լրատվամիջոցներին ու ու լրագրողներին, ասելով, որ նրանց թիկունքում կանգնածները վախենում են կորցնել ամեն ինչ: Կուլակաթափության, ռեպրեսիաների եւ հալածանքի այլ միջոցների այդ նորահայտ կողմնակցին եթե հանկարծ տեսած լիներ Մեծն Թումանյանը, ապա հաստատ Գիքորի պատմությունն այլ տեսք կստանար` թե ինչպես խեղճուկրակ տղան ճարպկորեն ամուսնացավ հայտնի ազգության ներկայացուցչի հետ, դարձավ միլիարդատեր, սակայն 25 տարում այդպես էլ չկարողացավ սովորել իր ապրած երկրի` Ռուսաստանի պետական լեզուն, ու վերադարձավ մեծ-մեծ հավակնություններով: Սակայն այստեղ զարմանալին ոչ թե այն է, որ նա 21-րդ դարի Գիքոր է, այլ այն հանգամանքը, որ ազատ խոսքի հանդեպ իր ատելությամբ գերազանցեց անգամ այնպիսի հիշաչար եւ քինախնդիր մեկին, ինչպիսին է Ռոբերտ Քոչարյանը, որն, ի տարբերություն Արայի, հրապարակավ լրագրողներին չէր սպառնում, թեեւ ինչ փորձանք ասես գլխներին բերում էր: Բայց, խոշոր հաշվով, Արա Արշավիրիչը, զարմանալիորեն հաստատեց այն օրինաչափությունը, որ ինչքան ցածր է մարդու ինտելեկտը, այնքան ավելի մեծ է նրա ատելությունն ազատ խոսքի նկատմամբ:

Մանրամասն...


Երեքշաբթի, 27 Հոկտեմբեր 2015 14:36 Լուրեր

ԱՐՏԱԳԱՂԹԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ՆԻԿՈԼՆ ԱՐՏԱԳԱ՞ՂԹ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

Ինչպես հայտնի է, վերջերս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի մի քանի այլ անդամների հետ իրենց կուսակցության գործունեության շրջանակներում մի քանի օրով մեկնել էր ԱՄՆ: Դե իհարկե նորմալ է, որ մարդիկ մեկնում են արտերկիր կուսակցական գործերով, իրենց գործերն անում են ու հետ են վերադառնում, բայց Փաշինյանի դեպքը այլ է. բանն այն է, որ այս դեպքում հետ են վերադարձել ոչ բոլորը, այսինքն պատվիրականությունը վերադառնալիս մեկ անձով պակասել է, եւ այդ մեկ անձը Նիկոլ Փաշինյանի նախկին վարորդ, ապա ՔՊ-ի անդամ Հակոբ Սիմիդյանն է, ում երեւի շատերն են տեսել Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ նա Փաշինյանի հետ ամենուր էր, նույնիսկ հանրահավաքների ժամանակ, փողոցներում քայլելիս մշտապես սուսուփուս հետեւից գնում էր:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 30 Հոկտեմբեր 2015 16:16 )

Երեքշաբթի, 27 Հոկտեմբեր 2015 14:28 Արտաքին Քաղաքականություն

ՈՒՈՐԼԻՔՆ ԱՐԴԵՆ ԽՈՍՈՒՄ Է «ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴԳՐԿՈՒՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻՑ»

 

Հանգստյան օրերին Ադրբեջանի հետ շփման գծում կրկին լարվածության աճ նկատվեց: Չնայած՝ դա արդեն «ստանդարտ միջոցառման» է սկսում նմանվել. հենց ղարաբաղյան բանակցային գործընթացի հետ կապված` ինչ-որ տեղաշարժ է սպասվում, անմիջապես էլ սահմանային իրավիճակը սրվում է: Երեկ սկսվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական տարածաշրջանային այցը, եւ դրա շեմին սահմաններին լարվածության աճ, իհարկե, պետք էր սպասել:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 27 Հոկտեմբեր 2015 14:34 )

Երեքշաբթի, 27 Հոկտեմբեր 2015 14:20 Գլխավոր Էջ

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԸ ԵՎ «27-Ի» ԴԱՍԵՐԸ

 

16 տարի առաջ`  1999-ի հոկտեմբերի 27-ին մեր երկիրը ցնցվեց Ազգային ժողովի տարածքում իրականացրած մասշտաբային ահաբեկչությունից: Սակայն այժմ չենք անդրադառնա ո՛չ վարկածներին, ո՛չ էլ այն հարցին, թե ում էր ձեռնտու: Այլ 16-ամյա վաղեմության ողբերգությունը կդիտարկենք քաղաքական համակարգի կայունության դիտակետից:

Մանրամասն...


Երեքշաբթի, 27 Հոկտեմբեր 2015 00:00 Մշակույթ

ՍԱՍՈՒՆ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆԸ ԿՈՐՑՐԵՑ ԸՆԿԵՐՈՋԸ, ՄԵՆՔ` ՏԱՂԱՆԴԱՇԱՏ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ

 

Երեկ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ երաժիշտ ՖԵԼԻՔՍ ԱՐԱՄՅԱՆԻ` մշակույթի վաստակավոր գործիչ, Կրթության միջազգային ակադեմիայի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, սիրված դերասանուհի, հաղորդավարուհի Զառա Արամյանի հոր վերջին հրաժեշտի արարողությունը:
80 տարին չբոլորած սիրված արվեստագետը, ով եղել է հարյուրից ավելի բեմադրությունների, ինչպես նաեւ մի քանի տարի «Ոսկե աշուն» եւ «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների երաժշտական ձեւավորման հեղինակը, երկար եւ ծանր հիվանդության պատճառով այլեւս մեզ հետ չէ` թողնելով վառ հուշեր, ստեղծագործական մեծ ուղի ու անսահման կարոտ: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 28 Հոկտեմբեր 2015 15:09 )