Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Նոյեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Երեքշաբթի, 03 Նոյեմբեր 2015
Երեքշաբթի, 03 Նոյեմբեր 2015 18:04 Սպորտ

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՊԱՀՈՒՄ Է ԽԵԼԱՀԵՂ ՏԵՄՊԸ

 

Մինչ Յուրա Մովսիսյանը վերականգնվում է հերթական վնասվածքից, Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողական գծի ֆուտբոլիստներից Հենրիխ Մխիթարյանը շարունակում մնալ միակը, ով լիովին «խաղի մեջ է»: Հաճախակի վնասվածքների պատճառով Մովսիսյանն ակնհայտորեն կորցրել է մարզավիճակը: Թեեւ արդեն մեկ շաբաթից հայ հարձակվողը կմիանա ընդհանուր խմբին, սակայն վնասվածքից ապաքինվելը ընդամենը գործի կեսը կլինի. դարձյալ լավ մարզավիճակ ձեռք բերելը շատ ջանք ու եռանդ կպահանջվի: Եվ հաշվի առնելով, որ հայ հարձակվողն ունի արժանի մրցակիցներ՝ հիմնական կազմում իր տեղ վերագտնելը այնքան էլ հեշտ չի լինելու:

Մանրամասն...


Երեքշաբթի, 03 Նոյեմբեր 2015 17:59 Մշակույթ

«ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ԹԱՏՐՈՆՈՒՄ ՃԻՇՏ ԿԱՏԱՐՎԵՑ»

 

Հոկտեմբերի 31-ին 1935 թվականին հիմնադրված Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնը նշեց 80-ամյա հոբելյանը: Թատերական այս վառ իրադարձությանը ներկա էին մեծանուն արտիստներ, թատերական գործիչներ, պետական եւ զինվորական այրեր, Սյունիքի մտավորականության ընտրանին:
Թատերական գործիչների միության նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ շնորհավորելով ներկաներին` նշեց, որ ինքն անբաժան է այս քաղաքից ու թատրոնից: ՀԹԳՄ նախագահը կարեւորեց նաեւ տեղական իշխանությունների դերը մարզային թատրոնների գոյատեւման հարցում:

Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 05 Նոյեմբեր 2015 12:01 )

Երեքշաբթի, 03 Նոյեմբեր 2015 17:55 Մշակույտ

«ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԸ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՎԱՅՐ ՉԷ»

 

«Մինչ շատերը քնած են իրենց տաքուկ անկողիններում, մինչ անտարբեր մարդիկ զբաղված են իրենց առօրյա հացը վաստակելու կենցաղային մարգինալ առեւտրով, Եհովայի վկաներն արթուն են, ավելին` անգամ հորդառատ անձրեւին  չեն զլանում իրենց ուսմունքը տարածել: Արդեն մի քանի տարի է, ինչ նրանք իրենց ներկայությունն օրնիբուն ապահովում են Ծիծեռնակաբերդում: Իսկ ինչո՞ւ հենց Ծիծեռնակաբերդում: Եկե՛ք մտածենք...»,- այսպիսի ահազանգող նախաբանով հայտարարություն է տարածել «Դիալոգ» ՀԿ-ն, ապա մասնավորապես նշել. «Ծիծեռնակաբերդն այն վայրն է, որտեղ ամեն օր այցելում են առնվազն մի քանի հարյուրներով մարդիկ` թե՛ հայ, թե՛ արտասահմանցի: Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ եղող կամ, առավել եւս, Հայոց ցեղասպանության թանգարան այցելած մարդը, եթե ծայրահեղ սառնասիրտ չէ, ապա նրա հուզականությունը բարձրանում է, նա սկսում է մտածել մարդկային տառապանքի, հոգսերի, մարդկանց միջեւ ծագած թշնամության, թանգարանի նկարները տեսնելուց հետո` նաեւ երեխաների ու կանանց կրած դաժան, սրտակեղեք տառապանքների մասին եւ այլն: Այս էմոցիոնալ ծաղկեփունջը հոգում, տխրությունը բարության հետ խառնած` թանգարանից դուրս եկած մարդը հիանալի թիրախ է Եհովայի վկաների քարոզչության եւ «ոսկե նպատակի»` հոգեորսության համար:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 04 Նոյեմբեր 2015 01:20 )

Երեքշաբթի, 03 Նոյեմբեր 2015 17:51 Մշակույթ

«ՈՒՆԵԻՆՔ ՀԻՆ ՀԱԼԵՊ, ՈՐՆ ԱՅԼԵՎՍ ԱՆՃԱՆԱՉԵԼԻ Է»

 

Սիրիահայ հայտնի լուսանկարիչ, լրագրող, հասարակական գործիչ ՔԱՌԼՈՍ ԽՈՍԵ ԲՈՒՐԴՋՅԱՆԸ վերջին անգամ Հայաստան եկել է 2013-ին, ինչից հետո Հալեպ-Երեւան թռիչքը դադարեցվել է` ահաբեկչական ու պատերազմական իրավիճակում օդանավակայանն այդ ժամանակվանից մինչեւ օրս չի գործում: Այդ եւ Սիրիայում հայերի իրավիճակի ու հայկական հուշարձանների ոչնչացման մասին ծավալվեց «Իրավունքի» զրույցը սիրիահայ հայտնի լուսանկարչի հետ, ով այս անգամ Հայաստան է եկել երկու պատճառով:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 05 Նոյեմբեր 2015 12:23 )

Երեքշաբթի, 03 Նոյեմբեր 2015 17:48 Թեմա

ՊԱՐԶՎՈՒՄ Է՝ ՄԵՐ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՆՈՍՐԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՏԵՐԵՎԱԹԱՓՆ Է

 

Հայաստանյան անտառային գոտիներից եւ հատկապես Լոռու եւ Տավուշի մարզերից ապօրինի անտառահատումների մասին լուրերի պակաս երբեք էլ չի զգացվել: Բայց ամեն անգամ, երբ թվում է, թե էլ կտրելու ծառ չի մնացել, ու նման ապօրինությունների մասին խոսակցություններն էլ կամաց-կամաց պետք է մարեն, կարծես թե, ահազանգերը նոր թափ են ստանում:

Մանրամասն...


Երեքշաբթի, 03 Նոյեմբեր 2015 17:44 Թեմա

ԵՏՄ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԸ ԿԱԶԱՏՎԵՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

 

Կառավարությունը հավանություն է տվել հարկային ոլորտը կարգավորող երկու օրինագծերի: Դրանք են` «Ավելացված արժեքի հարկի մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջեւ անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնություններին:

Մանրամասն...


Երեքշաբթի, 03 Նոյեմբեր 2015 17:40 Թեմա

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՈՒԺԸ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է,ՀԱՅԱՍՏԱՆԻՆԸ` ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ

 

Եվ այսպես, 2015թ. հոկտեմբերի 28-ին Վեսթմինսթերյան աբբայությունում տեղի ունեցավ հիշատակի արարողություն` նվիրված 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին: Էկումենիկ արարողությունն անցկացրեց Լոնդոնի եպիսկոպոս, լորդ Ռիչարդ Շարթրը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ միասին: Արարողությանը ներկա էին նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը եւ Նորին Արքայական մեծություն Ուելսի արքայազն Չարլզը: Էկումենիկ աղոթքն անմեղ նահատակների անմահ հոգիների համար, աշխարհի բարի կամքի տեր բոլոր մարդկանց, բոլոր ազգերին եւ ժողովուրդներին ուղղված քրիստոնեական այդ կոչը` միավորվել ցեղասպանության հանցագործությունների դեմ պայքարում, դուրս է գալիս Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ու Հայաստանի Հանրապետության միջեւ, Անգլիական եւ Հայ առաքելական եկեղեցիների, անգլոսաքսոնական եւ հայկական աշխարհների միջեւ հարաբերությունների շրջանակից: Հանուն արդարության հաստատման եւ ողջ աշխարհում խաղաղության պահպանման այս հիշատակի արարողության բոլոր սահմաններն ինքնըստինքյան բացառիկ նշանակալի են, բայց սա առանձին իմաստավորելու թեմա է: Նշենք միայն, որ 2015թ. ապրիլի 23-ին, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով տեղի ունեցած Միջեկեղեցական կոնգրեսում Լոնդոնի եպիսկոպոսն ասաց. «Այսօրվա դրությամբ միջազգային օրենքները չեն նախատեսում համարժեք պատիժ նրանց համար, ովքեր կատարում են ցեղասպանածին գործողություններ: Հարց է ծագում. ինչպե՞ս պետք է պատժվեն հանցագործները: Անհրաժեշտ է մշակել միջազգային պատասխանատվություն նախատեսող նոր փաստաթղթեր եւ, հաշվի առնելով այն, որ Արեւմուտքի հեգեմոնիան թուլանում է, իսկ աշխարհը դառնում է բազմաբեւեռ, հարկավոր է ներգրավել նոր մասնակիցների նոր օրենքների մշակման գործին»:

Մանրամասն...


Երեքշաբթի, 03 Նոյեմբեր 2015 17:34 Հանդիպում

«ՄԵՆՔ, ԻՀԱՐԿԵ, ԱՅԴ ՊՐՈՎՈԿԱՑԻԱՆԵՐԻՆ ՉԵՆՔ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ»

 

Հոկտեմբերի 31-ի լույս առավոտյան «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի 37 երիտասարդ` ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ Նախախորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանի գլխավորությամբ ուխտագնացության անվան տակ դավադրություն էին կազմակերպել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Վերջիններս նախ մեկնել էին Խոջիվանք, այցելել Րաֆֆու եւ Հ. Թումանյանի գերեզմաններին, այնուհետեւ շարժվել դեպի Թբիլիսիի Նոր Էջմիածին եկեղեցի, սակայն, հանկարծ «ուխտավորները» վերածվել էին ազգուրաց ակտիվիստների ու որոշել ի տես վրացիների խայտառակել սեփական երկիրը: Տեղեկանալով, որ նույն օրը Թբիլիսիի Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցու վերաօծման արարողությունն է, եւ որին ներկա է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, շտապել էին այնտեղ ու բողոքի ակցիա իրականացնել` ոչ կոռեկտ վանկարկումներով: Թե ինչու հանկարծ Սահմանադրական հանրաքվեի «ոչ»-ի ճակատի մասնակիցներն իրենց քարոզարշավը որոշեցին իրականացնել հարեւան երկրում, «Իրավունքը» պարզեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ, ով նաեւ Սահմանադրական հանրաքվեի «այո»-ի շտաբի պետի տեղակալներից մեկն է:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 04 Նոյեմբեր 2015 00:43 )

Երեքշաբթի, 03 Նոյեմբեր 2015 17:31 Զարմանք

 

Ինչ ուզում եք ասեք, բայց զարմանալիորեն ԼՅՈՎԻԿ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ եւ ձախորդությունը իրարից անպակաս են: Այսպես, Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ պատգամավորների հանդիպման ժամանակ Լ. Զուրաբյանը նրան կոչ արեց հորդորել ՀՀ իշխանություններին չանցկացնել սահմանադրական փոփոխություններ: Ի պատասխան դրա` Մատվիենկոն շատ դաժան «պորտատեղադրում» կատարեց. «Որեւէ երկիր իրավունք չունի միջամտելու այլ երկրի ներքին գործերին: Դա բացառապես, սուվերեն, ինքնիշխան Հայաստանի ներքին գործն է, եւ Ձեր քաղաքացիներն են որոշելու` ընդունել այդ փոփոխությունները, թե` ոչ»: Սակայն Լյովիկը զարմանալիորեն շարունակեց թեման եւ զարմանալիորեն մեջբերում արեց Պուտինի մի քանի տարվա վաղեմության հայտարարությունից: Ի պատասխան դրա` Վալենտինա Մատվիենկոն նշեց, որ Պուտինը դա ասել է Ռուսաստանի Սահմանադրության համար եւ վերահաստատեց, որ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում` անել սահմանադրական փոփոխություններ, թե` ոչ, իսկ վերջին խոսքը պատկանում է ժողովրդին: Դե արի ու այդ Ձախորդ Փանոսին բացատրիր, որ օտարերկրյա պաշտոնյայից սեփական երկրի գործերին միջամտել խնդրելը վերին աստիճանի ամոթալի արարք է, որից մինչև դավաճանություն կես քայլ է:

Մանրամասն...


Երեքշաբթի, 03 Նոյեմբեր 2015 17:27 Լուրեր

«ՄԵՐ ԿՈՂՄԻՑ ՃԻՇՏ ՉԻ ԼԻՆԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ՈՒՂՂՈՐԴԵԼ ԻՆՉ-ՈՐ ՄԻ ԿԵՏԻ»

 

Այս օրերին Հայաստանում գտնվող ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակության կազմում է նաեւ խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԿՈՍԱՉԵՎԸ, ում հետ «Իրավունքը» զրուցեց Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների եւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 04 Նոյեմբեր 2015 17:14 )

Երեքշաբթի, 03 Նոյեմբեր 2015 17:22 Արտաքին Քաղաքականություն

ԳԵՐԻՇԽՈՂ Է ԴԱՌՆՈՒՄ ԻՆՔՆԱԹԻՌԸ ՊԱՅԹԵՑՆԵԼՈՒ ՎԱՐԿԱԾԸ

 

Սպասվում էր, որ անցած կիրակի Թուրքիայում ¥նաեւ՝ Ադրբեջանում¤ տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները կդառնան անցած շաբաթն ամփոփող հիմնական իրադարձությունը: Բայց ահա դրա նախորդ օրը Եգիպտոսի՝ Սինայի թերակղզու երկնքում Շարմ-Էլ-Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթի ռուսական Airbus 321 ինքնաթիռի կործանման պատմությունն ստվերեց մյուս բոլոր իրադարձությունները: Եվ ոչ միայն այն պատճառով, որ պատահարը ողբերգական էր բառիս բուն իմաստով եւ խլեց 214 մարդու, այդ թվում՝ մոտ երկու տասնյակ երեխաների կյանք: Դրանից զատ՝ կա նաեւ մեկ այլ պատճառ, որն այդ ողբերգությունն էլ ավելի ցցուն է դարձնում: Խոսքը աղետի, գոնե նախնական տվյալներով` միանգամայն տարօրինակ պատճառների մասին է:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 04 Նոյեմբեր 2015 16:09 )

Երեքշաբթի, 03 Նոյեմբեր 2015 17:03 Գլխավոր Էջ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՏԱԿ

 

Երբ Սերժ Սարգսյանը Թբիլիսիում մասնակցում էր նոր վերականգնված Սուրբ Գեւորգ եկեղեցու բացման արարողությանը, հանկարծ իրենց ոչուփուչ կոչերով հայտնվեցին «Նոր Հայաստանի» 37 ակտիվիստներ` ճղճղան Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ: Արարողության մասնակիցները անկոչ «հյուրերին»  հորդորում էին հարամություն չանել, իրենց «ակցիայի» համար ընտրել այլ տեղ եւ ժամանակ, մասնավորապես Բաղրամյան պողոտան: Բայց ինչ նրանց ասես, ինչ` պատին...

Մանրամասն...