Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Նոյեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Չորեքշաբթի, 04 Նոյեմբեր 2015
Չորեքշաբթի, 04 Նոյեմբեր 2015 23:51 Մշակույթ

ՈՐՈՇ ՀԿ-ՆԵՐ ԳՐԱՆՏԱՅԻՆ ՄՈԼՈՒՑՔՈՎ ՏԱՐՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ԿԱՊԻ՞ՄԱՍԻՆ

 

Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ, որոնք մեծամասամբ աչքին են ընկել իրենց գրանտակեր տխրահռչակ գործունեությամբ, միացյալ հայտարարությամբ են հանդես եկել: Արի ու տես, որ վերջիններս հանկարծ վիրավորվել են դեռեւս հոկտեմբերի 7-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի արած հայտարարությունից, ով խորհրդարանում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի հաշվետվությանը ծանոթանալով` նշել էր, որ Հանրային հեռուստառադիոընկերության գործառույթների մեջ պետք է մտնի նախեւառաջ քաղաքացիների հոգեւոր դաստիարակությունը եւ առաջարկել, որ կրոնական հաղորդումներ հեռարձակեն` աղանդների դեմ պայքարելու համատեքստում:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 06 Նոյեմբեր 2015 15:10 )

Չորեքշաբթի, 04 Նոյեմբեր 2015 23:50 Մշակույթ

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՆԱՐՀՎԱԾ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՎ ՄԱՏԹԵՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

 

«Իրավունքն» անդրադարձել էր, որ ռուս ջրասույզները ԵԱՏՄ անդամ Ղրղզստանում գտնվող Իսսիկ-Կուլ լճի հատակում հայտնաբերել են Հիսուսի աշակերտներից մեկի` առաջին Ավետարանի հեղինակ Մատթեոս առաքյալի մասունքները: Նյութն ուշագրավ է հատկապես, որ վարկած կա այն մասին, թե սրբի մասունքները պահպանվում են Իտալիայի Սալերմո քաղաքի Սան Մատթեո տաճարում: Մինչդեռ մեկ այլ վարկածի համաձայն` առաքյալի աճյունը հողին է հանձնվել հայկական մենաստանում, որը գտնվում է հենց Իսսիկ-Կուլ լճի ափին: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 05 Նոյեմբեր 2015 00:48 )

Չորեքշաբթի, 04 Նոյեմբեր 2015 18:04 Թեմա

«ԱՊՐԵՍ, ԱՐԻ` ՔԵԶ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ԵՆՔ ՏԱԼԻՍ»

 

«Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրի հյուրն այս անգամ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ ԱՆԱՀԻՏ ԳԱԼՍՏՅԱՆՆ էր, ով հյուրընկալվել էր մեզ մոտ լավ լուրերով: Պարզվում է, որ եթե մայրության միանվագ նպաստ մինչ այժմ տրամադրվում էր միայն աշխատող մայրիկներին` ելնելով նրանց եկամտի չափից, ապա հետայսու` 2016 թվականի հունվարի մեկից, մայրության նպաստ կստանան նաեւ չաշխատող մայրիկները: Հենց այս թեմայի շրջանակներում էլ մեր ընթերցողների ու ֆեյսբուքյան օգտատերերի կողմից բարձրացվեցին տասնյակ հարցեր, որոնց պատասխանել է մեր հյուրը:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 06 Նոյեմբեր 2015 01:01 )

Չորեքշաբթի, 04 Նոյեմբեր 2015 17:37 Թեմա

«ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՉԱՆՏԵՍԵԼ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ»

 

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը այս կամ այն կերպ Հայաստանի ներքաղաքական հարցերին խառնվելուց հետո, հիմա էլ որոշել է խորապես մտահոգվել Հայաստանում ԼԳՏԲ հանրույթի նկատմամբ սպառնալիքներով եւ հնարավորինս խիստ դատապարտում է նմանատիպ բռնության կոչերը: Այս մասին հոկտեմբերի 29-ին «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» (ՓԻՆՔ) ՀԿ գրասենյակում Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը մասնավորապես նշել է հետեւյալը. «Ես կոչ եմ անում հայերին զերծ մնալ բռնության այդ կոչերից: Նրանք, ովքեր պաշտպանում են նման ուժեղ ատելությունը մարդկանց հանդեպ միայն նրա համար, որ նրանք իրենցից տարբեր են, չեն կարող այն հայկական արժեքների կրողը լինել, որոնց ականատեսը ես եղել եմ»:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 06 Նոյեմբեր 2015 15:46 )

Չորեքշաբթի, 04 Նոյեմբեր 2015 17:32 Թեմա

«ՄԻԱՅՆ ԱՂՈԹԵԼՈՎ ՉԷ, ԱՅԴ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԻ ՆԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»

 

Հոկտեմբերի 17-18-ը Լոռու մարզի «Թեժ լեռ» կոչվող հանգստյան տանը տխրահռչակ «ՓԻՆՔ Արմենիա»-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանում առաջին ԼԳԲՏ խայտառակ ֆորումը, որը միայն իրականացվելուց հետո մեծ աղմուկ բարձրացրեց: Ազգիս ամոթը դարձած այս երեւույթի մասին «Իրավունքը» զրուցեց Լոռու մարզն ընդգրկող Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. ՍԵՊՈՒՀ արքեպիսկոպոս ՉՈՒԼՋՅԱՆԻ հետ.

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 04 Նոյեմբեր 2015 18:17 )

Չորեքշաբթի, 04 Նոյեմբեր 2015 17:15 Թեմա

ԹՈՒՐՔՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԷԼ Է ՄՆԱԼՈՒ ԹՈՒՐՔ

 

Թուրքիայում եւ Ադրբեջանում ավարտվեցին խորհրդարանական ընտրությունները: Դրանց արդյունքում Թուրքիայում նորից Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը միայնակ կառավարություն ձեւավորելու իրավունք ստացավ: Իսկ Ադրբեջանի մասին իմաստ էլ չունի բան ասել. այնտեղ ալիեւների դինաստիան հավերժ է: Ամեն դեպքում, թեեւ իշխանությունները նույնն են, սակայն այդ երկրներում մեկ բան փոխվել է. դուրս են եկել ընտրական փուլից եւ անցնում են օրակարգային հարցերին: Այդ թվում է եւ Հայաստանի հետ հարաբերությունների հարցը, եւ «Իրավունքը» հայաստանյան վերլուծաբաններից փորձեց պարզել, այդ երկու ընտրությունների արդյունքներն ի՞նչ են խոստանում Հայաստանին:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 04 Նոյեմբեր 2015 17:10 Հանդիպում

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ «ՈՉ»-Ի ԶԻՆԱՆՈՑՆ ՈՒՂՂԱԿԻ ՍՆԱՆԿ Է»

 

Որքան մոտենում է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրը, այնքան առավել աբսուրդի հասնող միջոցների են դիմում «ոչ»-ի կողմնակիցները` իրենց քարոզարշավն իրականացնելու համար ընտրելով զարտուղի ճանապարհներ: Իսկ նրանց կողքին ակտիվանում են որոշ գրանտակեր ՀԿ-ներ ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, որոնց էլ միավորում է կրկին աբսուրդի հասնող հայտարարությունները: Հենց այս ամենի շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ հետ:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 04 Նոյեմբեր 2015 18:12 )

Չորեքշաբթի, 04 Նոյեմբեր 2015 17:07 Զարմանք

 

 

Ինչ ուզում եք ասեք, բայց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը քաղաքական առումով կատարյալ Ձախորդ Փանոս է: Այս անգամ էլ նրան դաժան հարված հասցրեց հին ՀՀՇ-ական ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԸ. «Խոստովանում եմ, որ 1993-ից հետեւելով այդ բանսարկու կարիերիստի խարդավանքային գործունեությանը` վստահ էի, որ մի օր կբացվի դրա կեղտոտ երեսը»: Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ կարճ բանաձեւումով ախտորոշեց այդ ձախորդության պատճառը. «Հիմա հասկացա, թե ինչու է ՀԱԿ-ը մինչ օրս անիծված, ոչ մի հաջողության չի հասնում, որովհետեւ 90-ականներին այնքան այլանդակություններ է արել, ընտրակեղծիքներ, որոնք մենք 20 տարի արմատախիլ ենք անում ու չենք կարողանում արդյունքի հասնել: Բայց հասնելու ենք»:  Դե, Բաղդասարյանը լավ գիտի ինչի մասին է խոսում` 1990-ականներին ՀՀՇ-ի իշխանության օրոք Վանաձորում նրա դեմ այքան ընտրակեղծարարություն, շանտաժ եւ այլ անմաքուր հնարքներ են կիրառվել...

Մանրամասն...


Չորեքշաբթի, 04 Նոյեմբեր 2015 16:25 Լուրեր

«ՈՉ»-Ի ՃԱԿԱՏՈՒՄ ՍԱՂ-ՍԱՂ ԻՐԱՐ ՀԵՏ 7-8 ՄԱՐԴ ԵՆ»

 

Երեկ խորհրդարանում «Իրավունքը» հանդիպեց նաեւ Արագածոտնի մարզպետ ՍԱՐԳԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ, ում հետ զրույցը ծավալվեց սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի շուրջ: Ըստ մարզպետի այսօր չէ, որ պետք է գնաս ժողովրդի մոտ նախընտրական քարոզարշավ անես ու ասես այս ծրագրային դրույթը կամ այս հավելվածը լավ է, սա` վատ.

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 04 Նոյեմբեր 2015 17:30 )

Չորեքշաբթի, 04 Նոյեմբեր 2015 16:20 Լուրեր

«ՄԵՐ ՄԱՐԶՆ ԱՌԱՋԻՆՆ Է ԱՄԵՆ ԻՆՉՈՎ... «ՈՉ»-ՈՎ ԷԼ Է ԱՌԱՋԻՆԸ»

 

«Շատ են խոսում, անընդհատ` Շիրակ-Շիրակ, բայց իրականում նորմալ է, ինչպես եւ մյուս տեղերում: Բոլոր մարզերի հետ կապ ունեմ ու ոչ մի տարբերություն չեմ տեսնում»,- անդրադառնալով Շիրակի մարզում սահմանադրական բարեփոխումների շուրջ տիրող տրամադրություններին` մեզ հետ զրույցում ասաց մարզպետը` ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆԸ:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 04 Նոյեմբեր 2015 17:42 )

Չորեքշաբթի, 04 Նոյեմբեր 2015 16:14 Արտաքին Քաղաքականություն

ԼԱՎ ՕՐԻՑ ՉԷ, ՈՐ ԱԼԻԵՎՆ ՕԲԱՄԱՅԻ ԱՉՔԻՆ ԷԼԻ ԴԵՄՈԿՐԱՏ ԴԱՐՁԱՎ

 

ԱՄՆ-ն ու Եվրամիությունը մինչ Թուրքիայի եւ Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները «ժողովրդավարական» թեմաներով դաժան քննադատության էին ենթարկում Անկարային ու մի քանի անգամ շատ՝ Բաքվին: Պատճառների պակաս չէր զգացվում. Ալիեւը ռեալ հակառակորդների մի մասին ամիսներով փակեց բանտերում, մի մասն էլ հասկանալով, որ իրենց էլ է նույնը սպասում, գերադասեցին ամբողջական կուսակցություններով հրաժարվել ընտրապայքարից: Էրդողանն ավելի առաջ գնաց՝ երկու «պատահական» ահաբեկչական հարձակումների պատճառաբանությամբ իսկական պատերազմ սկսեց երկրի ներսում, ուժային մեթոդներով հնարավորինս չեզոքացրեց քրդական եւ ընդդիմադիր զանգվածին:

 

Մանրամասն...

Չորեքշաբթի, 04 Նոյեմբեր 2015 16:10 Քաղաքական

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՐԿԵՍԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐԸ

 

 

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին ընդառաջ ձեւավորվել եւ գործում են «այո»-ի եւ «ոչ»-ի շտաբները: «Այո»-ի շտաբները պատրաստվում են թափով քարոզարշավ ծավալել նոյեմբերի 6-ից, իսկ «ոչ»-ի կողմնակիցները հասցրել են մի քանի, մեղմ ասած, համեստ փողոցային ակցիաներ իրականացնել: Սակայն դատելով այդ ակցիաների մասշտաբից` սահմանադրական փոփոխությունների դեմ տրամադրված քաղաքացիների մեծ մասը պարզապես ընտրատեղամասեր չեն ներկայանալու: Չի աշխատում նաեւ «ոչ»-ի կողմնակիցների իդեա ֆիքսը` յուրաքանչյուր ընտրատեղամասում ունենալ երկուական դիտորդ` թեեւ ամերիկյան հարկատուների հաշվին ուսուցումն ապահովված է, սակայն դիտորդ դառնալու ցանկություն ունեցողները քիչ են:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 10 Նոյեմբեր 2015 16:24 )

Չորեքշաբթի, 04 Նոյեմբեր 2015 16:04 Գլխավոր Էջ

Ի ՎԵՐՋՈ ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Եվս մեկ ողբերգություն՝ հանրային տրանսպորտի «գլխավոր դերակատարմամբ». անցած գիշեր Տուլայի մարզի Ուզլովյան շրջանում, Մոսկվայից 221 կմ հեռավորությամբ վթարի է ենթարկվել Երեւան ուղեւորվող «Higer» ավտոբուսը: 59 ուղեւորներից եւ 2 վարորդներից այս կամ այն չափով տուժել է 48-ը, այդ թվում՝ 17-ամյա մեկ պատանի: Զոհվել է 8 մարդ, որոնցից 5-ը` տեղում, 1-ը` շտապօգնության մեքենայում, 2-ը` Ուզլովի շրջանի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:

Մանրամասն...