Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Նոյեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Ուրբաթ, 06 Նոյեմբեր 2015
Ուրբաթ, 06 Նոյեմբեր 2015 16:55 Հանրություն

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՋԱԿՑԻ ՎԹԱՐԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ

 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկությամբ` ՀՀ կառավարության երեկվա նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Մոսկվա-Երեւան երթուղու ավտոբուսի վթարի հետեւանքով զոհված մեր հայրենակիցների հիշատակը: «Երեկ մենք ՀՀ նախագահի հետ քննարկել ենք եւ որոշում ենք կայացրել, որ բոլոր ծախսերը` ե՛ւ բուժման, ե՛ւ հուղարկավորության, կառավարությունն իր վրա է վերցնելու»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Մանրամասն...


Ուրբաթ, 06 Նոյեմբեր 2015 16:48 Հանրություն

«ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ»

 

Մոսկվա-Երեւան երթուղու ավտոբուսի ողբերգությունը դեռ երկար կմնա հանրության ուշադրության կենտրոնում: Եվ եթե այս դեպքի հետ կապված` մնում է միայն ցավակցություններ հայտնել զոհվածների հարազատներին եւ վիրավորներին առողջություն մաղթել, ապա պատկան մարմինները մեկ այլ կարեւորագույն խնդիր էլ ունեն՝ ի՞նչ անել, որ ողբերգությունը չկրկնվի: Այսինքն՝ ո՞րն էր այս դեպքի պատճառը եւ ի՞նչ պետք է շտկել: Այս թեմայի շուրջ էլ զրուցեցինք ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտային տեսչության պետ ԱՐՄԱՆ ՄԻՐԻՋԱՆՅԱՆԻ հետ:

 

Մանրամասն...

Ուրբաթ, 06 Նոյեմբեր 2015 16:41 Թեմա

ՀԿԵ ՓԲԸ-Ն ՄԱՍՆԱԿՑԵՑ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

 

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր ինժեներ Արամ Եդիգարյանը, Գործերի կառավարման ծառայության պետ Կարեն Անտոնյանը եւ Միջազգային կապերի բաժնի պետի տեղակալ Լիանա Մովսիսյանը մասնակցել են «Ռուսաստան. Հայաստան. Եվրասիական տնտեսական միություն. Միջտարածաշրջանային համագործակցության հեռանկարները» IV հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի աշխատանքներին:

Մանրամասն...


Ուրբաթ, 06 Նոյեմբեր 2015 16:36 Թեմա

ԻՆՉ ՏՎԵՑԻՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՏՈ

 

Այս տարի հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանի մի շարք մանկապարտեզներում գրանցվեցին թունավորման դեպքեր: Հատկապես մեծ աղմուկ բարձրացավ Եղվարդի եւ Արմավիրի մարզի որոշ մանկապարտեզներում տեղի ունեցած թունավորումներից: Նախնական տվյլաների համաձայն, երկու դեպքում էլ թունավորման պատճառ հանդիսացել էր սնունդը:

Մանրամասն...


Ուրբաթ, 06 Նոյեմբեր 2015 16:33 Զարկերակ

«ՑԱՎՈՔ, ԱՆԳԱՄ ԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՂ ՉՈՒՆԵՆՔ»

 

Նոյեմբերի 4-ին  Հարավային Սուդանում վթարի է ենթարկվել ԱՆ-12 բեռնատար ինքնաթիռը, որի հետեւանքով զոհվել են անձնակազմի անդամ հինգ հայ օդաչուները: Թե որն էր վթարի պատճառը, դժվար չէ գլխի ընկնել. այդ հնամաշ ինթնաթիռը թռչելու իրավունք չուներ, բայց թռչում էր: Այլ հարց, թե ինչո՞ւ էր հայկական անձնակազմն այնտեղ: Դա էլ դժվար չէ հասկանալ. Հայաստանի անկախացումից հետո հայկական մեծ հեղինակություն ունեցող ավիացիայի հերն էնպես անիծեցին, որ մեր երկրում այլեւս ինքնաթիռ չմնաց: Իսկ հայ ավիատորներին էլ մնում էր մինչեւ իսկ սուդաններում մի կտոր հաց վաստակել՝ շատ հաճախ նման ավերակ ինքնաթիռներով օդ բարձրանալով: Ուրեմն՝ հայ օդաչուներն արդյո՞ք սեփական երկրում պահանջարկ չեն ունենալու. ո՞րն է ելքը: Այս հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց փորձագետի եւ ոլորտի ներկայացուցիչների հետ:

Մանրամասն...


Ուրբաթ, 06 Նոյեմբեր 2015 16:25 Թեմա

ՈՒՐԵՄՆ ՍԱ՞ Է ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՎԵՐԳՎԱԾ ԴԵՄՈԿՐԱՏԻԱՆ

 

Երեկ խիստ վրդովված եւ հուզված «Իրավունք» թերթի խմբագրություն էր եկել Երեւանի բնակչուհի ԳԱՅԱՆԵ ՓԱՐՎԱՆՅԱՆԸ: Պատճառը, որը 57-ամյա կնոջն այդ վիճակին  էր հասցրել, առավել քան մտահոգիչ է: Պարզվում է, որ իր իսկ երկրում տիկին Գայանեին, ինչպես ինքն արտահայտվեց, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը՝ «նվաստացրել, վիրավորել ու բառիս բուն իմաստով ձեռք են առել: Ես երբեք իմ հայրենիքում ինձ այդքան արհամարհված, նվաստացած ու վիրավորված չեմ զգացել, ինչպես որ ինձ հետ վարվեց դեսպանատան ընդունարանում փաստաթղթեր ընդունող աշխատակցուհին, ով առանց չափազանցնելու` ծաղրում էր ինձ իր հարցերով»:

Մանրամասն...


Ուրբաթ, 06 Նոյեմբեր 2015 16:14 Հանդիպում

«Ո՛Չ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ, Ո՛Չ ՀՅՈՒՍԻՍԸ, Ո՛Չ ԷԼ ԱՅԼ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԽԱՌՆՎԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻՆ»

 

Մերժելով ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության`  բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայկական զեկույցի քննարկումը հետաձգելու եւ նոր զեկուցող նշանակելու առաջարկը` նոյեմբերի 4-ին 24 «կողմ» եւ 16 «դեմ» ձայների հարաբերակցությամբ` ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովն այն ընդունեց եւ լիագումար նիստ տեղափոխեց: Այս եւ մի քանի այլ հարցերի շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ԱԺ Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 06 Նոյեմբեր 2015 17:05 )

Ուրբաթ, 06 Նոյեմբեր 2015 16:08 Հանդիպում

ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ. «ՏԵՂՅԱԿ ՉԵՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

 

Երեկ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստից հետո «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ ԿԱՐԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԻ հետ:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երկուշաբաթի, 09 Նոյեմբեր 2015 11:23 )

Ուրբաթ, 06 Նոյեմբեր 2015 15:57 Զարմանք

 

Ինչպես հայտնի է, քանի, որ մեր ընդդիմադիրների իդեա-ֆիքսն է դարձել նույնականացման քարտով քվեարկող ընտրողների մատները թանաքոտելը, ապա ավելորդ չէ այդ հարցը լրացուցիչ ուսումնասիրել: Դրանով զբաղվել է ԿԸՀ-ն, եւ ահա ինչ զարմանալի բաներ է հայտնաբերել այդ հանձնաժողովի նախագահ ՏԻԳՐԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԸ. «Մենք ուսումնասիրել ենք մի շարք երկրների փորձը, նաեւ խնդրեցինք ու Վրաստանից ստացանք թանաքանյութի այն նմուշը, որ կիրառել էին իրենց ընտրությունների ժամանակ. դա տեղական արտադրանք չէր, վրացիները ձեռք էին բերել արտերկրից: Սակայն այդ նյութի կիրառումը պարզեց երկու բան. նախ այն, որ կենցաղային շփման ժամանակ թանաքանյութն անցնում է ձեռքից ձեռք, այսինքն` քվեարկություն կատարած մարդը, երբ հետո բարեւում էր մեկ ուրիշին` դեռ քվեարկությունը չկատարած քաղաքացու, իր թանաքանյութը փոխանցում է նրան: Երկրորդ` համացանցում կարող եք գտնել տեղեկատվություն, թե ինչպես թանաքանյութը հեռացնել ձեռքից. նշվում են կենցաղային տարբեր նյութեր, անգամ սովորական ձեթը»:

Մանրամասն...


Ուրբաթ, 06 Նոյեմբեր 2015 15:54 Լուրեր

«ՊԱՐՏՔԱՅԻՆ ԲԵՌ ՈՒՆԵՆՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՆԳԱՄ ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿՐՆԵՐԸ»

 

Երեկ ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց «ՀՀ եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը, որով Հայաստանի Հանրապետությանը կտրամադրվի 300 միլիոն դոլարի չափով բյուջետային աջակցության վարկ: Գործադիրի նիստից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարար ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆԸ անդրադառնալով վերոնշյալ համաձայնագրին եւ ՀՀ արտաքին պարտքի ավելացմանը` նշեց.

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 11 Նոյեմբեր 2015 00:35 )

Ուրբաթ, 06 Նոյեմբեր 2015 15:41 Արտաքին Քաղաքականություն

ՀԵՐԹԱԿԱՆ ՕԴԱՅԻՆ ԱՂԵՏԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԹԻՐԱԽՈՒՄ

 

Այն, որ Եգիպտոսում՝ Սինայի թերակղզում օրերս ռուսական A-321 ինքնաթիռի կործանման պատմությունն անցած տարի Ուկրաինայում ոչնչացված մալազիական ինքնաթիռի օրինակով պետք է արագորեն տեղափոխվեր աշխարհաքաղաքական շահարկումների հարթություն, իհարկե սպասելի էր: Ընդ որում՝ անկախ ինքնաթիռի կործանման պատճառներից:

Մանրամասն...


Ուրբաթ, 06 Նոյեմբեր 2015 14:56 Գլխավոր Էջ

ԵՎՐԱԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 

Եվ այսպես, բրիտանացի տխրահրչակ պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հակահայկական զեկույցը Արցախի հարցով Փարիզում հաստատվեց ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի կողմից եւ դարձավ ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգի հարց: Ադրբեջանական «խավիարային» դիվանագիտությունը գրանցեց իր հերթական խայտառակ հաջողությունը, եւ բրիտանացի պատգամավորը փաստորեն իր սեւ գործը հասցրեց ավարտին սեփական լիազորությունները սպառվելուց երեք օր առաջ:

Մանրամասն...


Ուրբաթ, 06 Նոյեմբեր 2015 10:35 Լուրեր

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԱՎ ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ` ԼԵՎՈՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ

(ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Կյանքից հեռացավ  «Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցության հիմնադիրներից մեկը` Լեւոն Ղուկասյանը: Կամ ինչպես նրան բարեկամաբար անվանում էին կուսակցական ընկերները` պարոն Լեւոնը:

1988թ. Լեւոն Ղուկասյանը զբաղեցնում էր Կույրերի մշակույթի տան տնօրենի պաշտոնը եւ երբ սկսվեց արցախյան շարժումը ակտիվորեն նրագրավվեց դրա մեջ: Պարոն Լեւոնը  Կույրերի մշակույթի տունը տրաբադրեց ազգային ազատագրական աշխատանքների համար եւ հենց այդ տան դահլիճում  1988թ. հունիսի 15-ին  հիմնադրվեց «26 կոմիսարների» շրջանի Սահմանադրական խումբը, որը իր աշխատանքները կենտրոնացրել էր Կույրերի մշակույթի տանը եւ որի համակարգող խորհրդի անդամ էր նաեւ Լեւոն Ղուկասյանը:

Սահմանադրական խմբի հիմքի վրա 1989թ. ապրիլի 6-ին Կույրերի մշակույթի տան դահլիճում հրավիրվեց «Սահմանադրական Իրավունք Միության» հիմնադիր համագումարը, իսկ Լեւոն Ղուկասյանը ընտրվեց ՍԻՄ կուսակցության առաջին նախագահության կազմում: Այդ օրերից մինչեւ իր մահկանացուն կնքելը Լեւոն Ղուկասյանը անդավաճան մնաց ՍԻՄ կուսակցության շարքերում եւ ծառայեց իր հայրենիքին: Իր կուսակցական ընկերների հիշողության մեջ Լեւոն Ղուկասյանը կմնա որպես սկզբունքային քաղաքացի, մեծ հայրենասեր, բարձր բարոյական արժանիքներով օժտված մտավորական:

Մեր խորհին ցավակցությունն ենք հայտնում Լեւոն Ղուկասյանի հարազատներին:

{youtube}UiOHuQGSizg{/youtube}

ՍԻՄ կուսակցություն

 


 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երկուշաբաթի, 09 Նոյեմբեր 2015 11:30 )

Ուրբաթ, 06 Նոյեմբեր 2015 00:00 Առողջապահություն

ԱՄՈՒՍՆՈՒՍ ՈՏՔԵՐԻՑ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ...

 

- Հարգելի բժիշկ, ամուսինս վարորդ է. նա ստիպված է լինում կրել կաշվե կոշիկներ: Նրա ոտքերը քրտնում են. տհաճ հոտ է գալիս: Ինչի՞ մասին է հուշում դա: Վերջերս ավելացել է քորի զգացողությունը: Ի՞նչ պետք է անել նման տհաճ իրավիճակից ազատվելու համար: Ի՞նչ հետազոտություններ պետք է անցնել, եթե կա սնկային ախտահարման կասկած: Արդյո՞ք կօգնի սոդայաջրով լոգանքները:

Հարցին պատասխանել է մաշկաբան ՎԱՐԴԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ.

 

Մանրամասն...

Ուրբաթ, 06 Նոյեմբեր 2015 00:00 Քրեական

«ՓՈՂԵՐԻԴ ՏԵՂՆ ԱՍԱ, ԹԵ ՉԷ` ԼԱՎ ՉԻ ԼԻՆԻ»

 

Նոյեմբերի 5-ին Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում կրկին ավազակային հարձակում է տեղի ունեցել: Անհայտ անձինք մտել են գյուղի տներից մեկը, ծեծի ենթարկել, կապկպել տան բնակիչներին, թալանել տունը, ապա դիմել փախուստի: Դեպքի մանրամասները մեզ պատմեց հարձակման ենթարկված ընտանիքի մտերիմներից մեկը՝ հասկանալի պատճառներով չցանկանալով, որ ներկայացնենք իր տվյալները:

 

Մանրամասն...

Ուրբաթ, 06 Նոյեմբեր 2015 00:00 Մշակույթ

«ԵՐԵՎԻ «ՏԱՆՆ ԵՆ ՄՆԱՑԵԼ», ՉԱՐԱՑԱԾ ԲԱՄԲԱՍՈՒՄ ԵՆ ԻՄ ՄԱՍԻՆ»

 

Երգչուհի ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆՆ օրերս իր լսարանին ներկայացրեց «Ընտանիք» երգի տեսահոլովակը, որն ըստ երգչուհու` հանդիսանում է նախորդ` «Հարսի շոր» եւ «Նորապսակներ» երգերի տրամաբանական շարունակությունը: «Իրավունքի» հետ զրույցում Սոնան նաեւ անկեղծացավ, որ երեք երգն էլ արտացոլում են իր հոգեվիճակը: Հարսանեկան երգերի, ամուսնական կյանքի ու շոուբիզնեսյան հարաբերական անդորրի մասին էլ ծավալվեց մեր զրույցը Սոնայի հետ:

Մանրամասն...