Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Նոյեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Երեքշաբթի, 10 Նոյեմբեր 2015
Երեքշաբթի, 10 Նոյեմբեր 2015 17:42 Փանջունի

БЕЛАЯ ГОРЯЧКА

 

Ըստ Ալիկ Արզումանյանի` Րաֆֆի Հովհաննիսյանի` ալկոհոլից կախվածությունն սկսվել է նախագահական ընտրություններից առաջ Մոսկվայում «դաբրոյի» համար գտնվելիս` խմած մի բաժակ արաղից, որից հետո մինչեւ հիմա «պախմելից» դուրս չի կարողանում գալ:

Մանրամասն...

Երեքշաբթի, 10 Նոյեմբեր 2015 17:30 Սպորտ

«ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԳՆՈՒՄ ԵՆՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՀԱՄԱՐ»

 

 

 

 

Բռնցքաամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը նոյեմբերի 19-29-ը մասնակցելու է Լեհաստանի Կոլոբժեկ քաղաքում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 2-ը հայ բռնցքամարտիկներն ուսումնամարզական հավաք անցկացրին Ծաղկաձորում: Ապա թիմը Եվրոպայի առաջնությանը կշարունակի պատրաստվել Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում: Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն յոթ բռնցքամարտիկներ՝ Ալեն Դանիելյանը (49 կգ), Վահե Բադալյանը (52 կգ), Հրայր Շահվերդյանը (56կգ), Սպարտակ Թամարյանը (60 կգ), Գառնիկ Պապիկյանը (64 կգ), Սոս Քոչարյանը (81 կգ), Դավիթ Չալոյանը (91կգ): Ակնկալիքների, թիմի մարզավիճակի եւ այլնի մասին «Իրավունքը» զրուցեց բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ ԿԱՐԵՆ ԱՂԱՄԱԼՅԱՆԻ հետ:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 10 Նոյեմբեր 2015 22:59 )

Երեքշաբթի, 10 Նոյեմբեր 2015 17:17 Մշակույթ

«ԵԹԵ ՋԻՆՍՈՎ ԵՆ ԽԱՂՈՒՄ, ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՆՈՐ Է»

 

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական թատրոնը նոր  խաղաշրջանը բացեց Հ. Պարոնյանի «Ատամնաբույժն արեւելյան» կատակերգության նոր բեմադրությամբ` դերասան Արման Նավասարդյանի ռեժիսուրայով:

 

Մանրամասն...

Երեքշաբթի, 10 Նոյեմբեր 2015 17:14 Մշակույթ

«ՄԵՐԸ ԹՈՂԱԾ` ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՆ ԵՆՔ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ»

 

«Սասնա Ծռեր» ազգագրական երգի-պարի համույթը գրեթե երկու տարի նախաձեռնել է ու չի կարողանում կյանքի կոչել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ-ներկայացումը: Պատճառը ֆինանսն է: Խմբի գեղարվեստական ղեկավար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉՅԱՆԻ խոսքերով հուսով են, որ այն իրականություն կդարձնեն հաջորդ տարի: Իսկ մինչ այդ, խմբի անդամները հայ ազգային երգն ու պարը սերնդեսերունդ փոխանցելու առաքելությունը ստանձնած ելույթներով հանդես են գալիս նախ որոշ սահմանամերձ գյուղերում ու Ռուսաստանի մի քանի հայ համայնքներում: Ըստ մեր զրուցակցի` հայ ազգային երգն ու պարը արդիական դարձնելն ու սերնդեսերունդ փոխանցելու առաքելությունը լավ իրականացվում է «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնի միջոցով:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 11 Նոյեմբեր 2015 16:41 )

Երեքշաբթի, 10 Նոյեմբեր 2015 17:08 Քրեական

«ԿԱՐՈՂ Է ՄԻ ՕՐ ԷԼ ԳԱՆ ՄԵԶ ՄՈՐԹԵՆ ՈՒ ԳՆԱՆ»

 

Երեկ գիշեր Արարատի մարզի Գետազատ գյուղում միանգամից եզդի երկու գյուղացիների տներում գողություն է տեղի ունեցել: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Գետազատ գյուղի գյուղապետ ԳԱՐԵԳԻՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Ավելին. գյուղապետը տեղեկացրեց նաեւ. «Մեկուկես ամսում գյուղում 3-րդ եզդի բնակչի տունն են թալանում: Երեք դեպքերում էլ տանը մարդ չի եղել, իսկ հանցագործները տուն են մտել դուռ ու լուսամուտ ջարդելով: Ամբողջ գյուղը սարսափի մեջ է, հանգիստ քնել չեն կարողանում, որովհետեւ ապահովագրված չեն, որ վաղը-մյուս օրը իրենց տուն ավազակները չեն մտնի»:

Մանրամասն...


Երեքշաբթի, 10 Նոյեմբեր 2015 16:59 Տնտեսություն

«ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐ, ՑԱՎՈՔ, ՇԱՏ ԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՎՈՒՄ»

 

Ապօրինի անտառահատումներն ակնհայտորեն գնալով միայն մտահոգիչ չափերի են հասնում: Ընդ որում, եթե ինչ-որ տեղ կարելի է հասկանալ նրանց, ովքեր շարքից դուրս եկած ծառեր են գողանում վառելափայտի համար, ապա միանգամայն անտանելի է, երբ այդքանից հետո ծառերը հատում են որպես զուտ հումք` հետագա վերամշակման համար: Առավել եւս, որ այս երկրորդ դեպքում հատվում են հիմնականում թանկարժեք փայտանյութ ունեցող ծառատեսակները:

Մանրամասն...


Երեքշաբթի, 10 Նոյեմբեր 2015 16:38 Զարմանք

 

ՀԱԿ-ում գնալով զարմանալիորեն ավելի ու ավելի են հակվում փիլիսոփայելուն: Այդ հակումը չշրջանցեց եւ ամենաօգտապաշտ եւ պրագմատիկ ՀԱԿ-իստներից մեկին` նախկին զինդատախազ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ. «Հայերը միշտ, ամեն տեղ ավելի կաթոլիկ են, քան Հռոմի պապը: Մի բան որ լսում են, ուզում են առաջինն իրենք լինեն»: Այ, դա այն դեպքն է, երբ ասվածը կտրականապես սխալ է: Օրինակ, նրա հարազատ կուսակցությունում` ՀԱԿ-ում, եթե ավելի կաթոլիկ լինեին, քան իրենց առաջնորդ Տեր-Պետրոսյանը, այնպիսի գործում, ինչպիսին է հեղափոխական ճանապարհով «ավազակապետության կազմաքաանդումը», ապա փողոցային անկարգությունների հետեւանքով ՀԱԿ խմբակցությունից բան մնացած չէր լինի, քանզի գլխավոր դատախազը վաղուց եկած կլիներ ԱԺ ՀԱԿ-ի «հեղափոխական» պատգամավորների ետեւից: Բայց, ինչպես կյանքը ցույց է տալիս, ամենեւին էլ այդպես չէ:

Մանրամասն...


Երեքշաբթի, 10 Նոյեմբեր 2015 16:32 Լուրեր

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ ԼՍԵԼԻՍ Խ. ՔՈՔՈԲԵԼՅԱՆԻ ՆՅԱՐԴԵՐԸ ՏԵՂԻ՞ ԵՆ ՏԱԼԻՍ

 

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում երեկ առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվեց ԱԺ ՕԵԿ-ական պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, Հեղինե Բիշարյանի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հեղինակած «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ նշեց, որ օրենքի նախագիծը միտված է տեխնիկական զննության կտրոններն ավտոմեքենաների դիմապակուց հանելուն, ինչպես դա արվել է ԱՊՊԱ կտրոնների դեպքում: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 11 Նոյեմբեր 2015 00:53 )

Երեքշաբթի, 10 Նոյեմբեր 2015 16:27 Լուրեր

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ՎԵՐԱԾԵԼ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ

 

«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շտաբը իր գործողությունները համակարգում է Հանրապետական կուսակցության «Այո»-ի շտաբի հետ: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ:
«Մենք քարոզելու ենք, որ մեր բնակչությունը դեկտեմբերի 6-ին «այո» ասի Սահմանադրական փոփոխություններին: ՍԻՄ կուսակցության Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի շտաբը, որը ղեկավարում է կուսակցության փոխնախագահ Արտակ Գրիգորյանը, Հայաստանի բոլոր մարզերում ունի իր բաժանմունքները»,- նշեց նա:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 20 Նոյեմբեր 2015 15:16 )

Երեքշաբթի, 10 Նոյեմբեր 2015 16:17 Արտաքին Քաղաքականություն

ԴԻՐՔԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ՝ ՊՈՒՏԻՆ-ՕԲԱՄԱ «ՄԵՆԱՄԱՐՏԻ» ՇԵՄԻՆ

 

Եգիպտական Սինայի թերակղզում ռուսական A-321 ինքնաթիռի կործանման պատմությունը շարունակում է ակտիվորեն քաղաքական կրքեր բորբոքել: Ինքնաթիռի կործանումից շատ չանցած` ռուսական կողմը փորձում էր հնարավորինս հետաձգել այն պահը, երբ նախ հրապարակային քննարկումների տեսքով, ապա՝ պաշտոնապես կընդուներ, որ տեղի է ունեցել ահաբեկչություն: Պարզ զգացվում էր նաեւ, որ ԱՄՆ-ն է փորձում օր առաջ ահաբեկչության վարկածը դարձնել միակ ընդունելին: Թեեւ առաջին հայացքից հակառակը պետք է լիներ՝ ռուսները պետք է փորձեին աղետը կապել ահաբեկչության հետ եւ ամերիկացիները՝ հակառակը:

Մանրամասն...


Երեքշաբթի, 10 Նոյեմբեր 2015 15:55 Գլխավոր Էջ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ «ԵՌԱՆԿՅՈՒՆԻ» ԿԱՄ ԿԱՏԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

 

Մեր երկրում քաղաքականացված մարդիկ կատակով ասում են, որ Սահմանադրության նոր նախագծի հանդեպ վերաբերմունքի տեսակետից կարծիքները կարելի է բաժանել 3 մասի` «Այո», «Ոչ» եւ «Եսի՞մ»: Դե, երրորդ տարբերակը, որ վերաբերում է չկողմանորոշվածներին, հանրային կարծիքի վրա ազդեցության տեսակետից նշանակություն չունի: Ինչ վերաբերում է «Ոչ»-ին, ապա դրա կողմնակիցները այնքան ջանք են գործադրել` սեփական դիրքորոշումն արժեզրկելու համար, որ եթե լինեինք կոնսպիրոլոգիայի կողմնակից, ապա կասեինք, որ նրանք գաղտնաբար ծառայում են իշխանությանը:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երկուշաբաթի, 16 Նոյեմբեր 2015 14:55 )