Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Նոյեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Չորեքշաբթի, 11 Նոյեմբեր 2015
Չորեքշաբթի, 11 Նոյեմբեր 2015 17:28 Գլխավոր Էջ

ԱՆՑՅԱԼԻ ՍՏՎԵՐՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ

 

Շուրջ 18 տարի առաջ այս կոլաժը հրապարակվել էր «Իրավունքի» առաջին էջում: Եվ դա նորից ենք հրապարակում, քանզի Ազգային ժողովում ID քարտերի հետ կապված օրենսդրական փոփոխության քննարկման ժամանակ քանիցս հիշատակվել է 1990-ականների մասին, այսինքն` այն ժամանակների, երբ  իշխանության գլուխ էր ՀԱԿ դարձած ՀՀՇ-ն: Ու քանզի ներկայիս ընդդիմադիրները, ովքեր իշխող կուսակցություն էին այն տարիներին, այժմ ամեն քայլափոխի խոսում են ապագա հանրաքվեն կեղծելու մասին, ապա ավելորդ չհամարեցինք հանրությանը հիշեցնել նրանց գործած այլանդակությունների ամբողջ «բուկետը»:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երկուշաբաթի, 16 Նոյեմբեր 2015 15:02 )

Չորեքշաբթի, 11 Նոյեմբեր 2015 00:00 Մշակույթ

ԻՆՉՆ Է ՄԻԱՎՈՐՈՒՄ ՄԻՔԱՅԵԼ ՇԱՐԱՖՅԱՆԻՆ ԵՎ ՕՍԿԱՐԱԿԻՐ ՇԵՐԼԻ ՄԱՔԼԵՅՆԻՆ

 

Այս օրերին Հայաստանում է հայտնի ամերիկաբնակ զգեստների ձեւավորող ՄԻՔԱՅԵԼ ՇԱՐԱՖՅԱՆԸ` ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Լեւոն Շարաֆյանի որդին: Երեւանյան նորաձեւության ցուցադրություններից մեկի ժամանակ «Իրավունքն» առիթ ունեցավ հանդիպելու ու զրուցելու դիզայների հետ, ով պատմեց իր ստեղծագործական նորությունների մասին. Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 13 Նոյեմբեր 2015 00:32 )

Չորեքշաբթի, 11 Նոյեմբեր 2015 00:00 Մշակույտ

ՏԱՐՈՍԸ ՄԵՐ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ


Պարզվում է, որ արեւմտյան ուղղություն որդեգրած հարեւան Վրաստանին էլ է հոգնեցրել իրենց երկրում ԱՄՆ դեսպանի քիթը մտցնելն իրենց երկրի ներքին գործերին, ինչի մասին բազմիցս նշել ենք` նաեւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանին անդրադառնալով: Այս դեպքում իմաստուն ժողովուրդը կասեր` մի պետությունից չենք, բայց մի օրի ենք: Օրերս վրաց հանրահայտ ռեժիսոր ՌՈԲԵՐՏ ՍՏՈՒՐՈՒԱՆ բաց նամակ է հղել Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Կելիին ու նշել.

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 13 Նոյեմբեր 2015 00:38 )

Չորեքշաբթի, 11 Նոյեմբեր 2015 00:00 Թեմա

ԼԱՎՐՈՎԻ ԱՅՑԸ ԼՂՀ-Ի ՎՐԱ ՉԻ ԱԶԴԻ

 

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը` նոյեմբերի 9-ին Հայաստան կատարած այցը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց: Մասնավորապես, որ այն կարող է լուրջ ազդեցություն ունենալ Ղարաբաղի հարցով: Ինչքանո՞վ է դա ռեալ. հարցի պատասխանը փորձեցինք ստանալ հայաստանյան քաղաքագետներց:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 11 Նոյեմբեր 2015 00:00 Հանրություն

ԳՈՆԵ ՀԻՄԱ ԱՊՕՐԻՆԻ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ՞

 

Տուլայի մարզում 9 մարդու կյանք խլած տրանսպորտային աղետի պատմությունը վերջին օրերին սկսել է անսպասելի զարգացումներ ստանալ: Խոսքը դեպի Երեւան ուղեւորվող այլ ավտոբուսների գործունեության կասեցման եւ նույնիսկ՝ հատուկ պահպանվող տարածքներ տեղափոխելու մասին է, ինչի հետ կապված ՌԴ «Փոխադրումների կազմակերպիչ» պետական կառույցը, մասնավորապես «Վագտրանս» ՓԲԸ-ին պատկանող ավտոբուսի կասեցման հետ կապված, տվել է մեկնաբանություն, թե՝ տվյալ ընկերությունը «ներառված չէ ՌԴ տրանսպորտի նախարարության միջազգային ավտոբուսային երթուղիների ռեեստրում եւ Ռուսաստանում  ուղեւորափոխադրում իրականացնելու իրավունք չունի»: Ավելին՝ «Փոխադրումների կազմակերպիչը» ընդգծում է նաեւ, որ գործնականում դեպի Երեւան ուղեւորներ տեղափոխող մյուս ավտոբուսները եւս ¥միգուցե՝ չնչին բացառություններով», ապօրինի գործունեություն են ծավալել:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 11 Նոյեմբեր 2015 00:00 Լուրեր

«ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է ՎԵՐԱՑՐԵԼ «ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՅ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ»


Հոկտեմբերի 10-ին կայացած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը եւ կարգավիճակը միջազգային նախադեպերի համատեքստում» թեմայով Կլոր սեղան-քննարկման ժամանակ, զարմանալիորեն, հանիրավի մեղադրանքներ հնչեցին, թե քաղաքագետներն ու փորձագետները չեն խոսել Ադրբեջանի հայ փախստականների մասին, եւ այս հարցում մեծ բաց ունենք, ինչից բորբոքված` հենց Ադրբեջանի հայ փախստական, քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑՆ ընդգծեց.

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 17 Նոյեմբեր 2015 16:03 )

Չորեքշաբթի, 11 Նոյեմբեր 2015 00:00 Թեմա

«ՄԵՐ ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԻ ՍԽԱԼՆ Է, ՈՐ ՉԵՆ

ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄ ԻՐԵՆՑ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

 

«Իրավունքն» «Ուղիղ կապ» խորագրի ներքո այս անգամ հյուրընկալել էր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար ԳԱԲՐԻԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ: Թեեւ ընթերցողների տասնյակ հարցերն ամենատարբեր մարզաձեւերի եւ համակարգային խնդիրների մասին էին, սակայն ֆուտբոլային թեման եւ հավաքականի խաղը այս անգամ էլ կենտրոնական դիրքերում էին:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 13 Նոյեմբեր 2015 14:08 )

Չորեքշաբթի, 11 Նոյեմբեր 2015 00:00 Արտաքին Քաղաքականություն

ԼԱՎՐՈՎԻ ԱՅՑԻ ԱՌԱՆՑՔԸ ՀԱԶԻՎ ԹԵ ՂԱՐԱԲԱՂԸ ԼԻՆԵՐ

 

Սերգեյ Լավրովի հայաստանյան այցը, ինչպես եւ սպասվում էր, այս անգամ էլ տեղը տեղին ոգեւորեց մեր տեղական արեւմտամետներին: Այդ ոգեւորված քարոզչության ուղղվածությունն էլ նույնն է՝ Լավրովը եկել էր Ղարաբաղը ծախելու:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 12 Նոյեմբեր 2015 16:09 )

Չորեքշաբթի, 11 Նոյեմբեր 2015 00:00 Սպորտ

ՀՖՖ-Ի «ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ» ՎԻՃԱԿԻ ՊԱՏՃԱՌՈ՞Վ Ռ.ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՆՅԱՐԴԵՐԸ ՉԴԻՄԱՑԱՆ

 

Եվրո-2016-ի ընտրական փուլի վերջին խաղից մոտ մեկ ամիս անց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, ավելի կոնկրետ՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի լռությունը վերջապես խախտվեց: Բայց ո՛չ մարզասերներին բացատրելու համար, թե ինչն էր հավաքականի այդքան վատ արդյունքների պատճառը, եւ ո՛չ էլ եղած խնդիրների լուծման տարբերակները քննարկելու: Պարզապես, Ռ.Հայրապետյանը հիշեցրեց, որ ՀՖՖ-ն ոչ մեկի առաջ հաշվետու չէ իր գործողությունների համար:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 11 Նոյեմբեր 2015 00:00 Մշակույթ

«ԴԱՐԱՍԿԶԲԻՆ ԿՆՈՋ ԴԵՐՆ ԱՅԼ ԷՐ»

 

Նոյեմբերի 3-7-ը կայացած «Կին» միջազգային 12-րդ կինոփառատոնի նպատակն է` վերաիմաստավորել կնոջ տեղը եւ դերը հասարակության մեջ: «Իրավունքի» հետ զրույցում փառատոնի տնօրեն ՄԱՐԻԱՄ ՕՀԱՆՅԱՆՆ ասաց, որ կինոյի միջոցով ցանկանում են լուսաբանել նրա խնդիրները, ձեւավորել մի նոր հենակետ, որը կնպաստի Հայաստանում կանանց կողմից ստեղծված ֆիլմերի խթանմանը, նոր անունների բացահայտմանը, ինչպես նաեւ` տարբեր ազգերի մշակույթների փոխընկալմանը:


Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 19 Նոյեմբեր 2015 21:42 )

Չորեքշաբթի, 11 Նոյեմբեր 2015 00:00 Զարմանք

 

 

Ի՞նչ եք կարծում, մեր երկրում ո՞ւմ կարելի է պայմանականորեն կոչել «գլխավոր ղրղզ»: Չզարմանաք` ազգիս լուսավորելու ձգտող ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻՆ, ով առաջարկում է 2017-ի ընտրությունների համար ամբողջովին կրկնօրինակել քվեարկության կազմակերպման ղրղզական փորձը: Եթե կարճ նկարագրենք, ապա յուրաքանչյուր ընտրող ստանում է բիոմետրիկ քարտ, ընտրատեղամասում նրա մատնահետքը հատուկ սարքով համեմատում են այդ քարտի տվյալների հետ, տալիս քվեարկության կտրոն, իսկ քվեաթերթիկը նա գցում է հատուկ ավտոմատացված քվեատուփի մեջ, որն ինքն իրեն կազմում է քվեարկության արձանագրությունը: Մարուքյանը զարմանալիորեն համոզված է, որ այդ համակարգը ներդնելու դեպքում այլեւս ոչ ոք կասկածներ չի ունենա, թե ընտրությունները կեղծվել են: Միամիտ մարդ, ախր, անպայման հայտարարողներ կլինեն, որ համակարգչային տարբերակով կազմված ավտոմատ արձանագրությունները իշխանության կողմից գլխանց դզած-փչած են:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 12 Նոյեմբեր 2015 16:09 )

Չորեքշաբթի, 11 Նոյեմբեր 2015 00:00 Հանդիպում

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ, ԲԱՅՑ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՉԵՆ ՎԱԽԵՆՈՒՄ»

 

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը եւ կարգավիճակը, միջազգային նախադեպերի համատեքստում» թեմայով երեկ տեղի ունեցած Կլոր սեղան-քննարկումը բուռն ընթացք ունեցավ: Եղան իրարամերժ կարծիքներ, ազգային գաղափարների եւ եվրոպական մտքի ուղղվածության բախումներ, հիմնախնդրի վերաբերյալ ընդունելի ու անընդունելի տեսակետներ: Հենց այս ամենի շուրջ էլ քննարկումից հետո ծավալվեց «Իրավունքի» զրույցը Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ուսումնասիրության կենտրոնի փորձագետ ԱՆԴՐԵՅ ԱՐԵՇԵՎԻ հետ:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 13 Նոյեմբեր 2015 15:14 )

Չորեքշաբթի, 11 Նոյեմբեր 2015 00:00 Տնտեսություն

«ԵՐԵՎԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍՆ ԱՆՊԻՏԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ Է»

 

ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ընթացքում Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների ¥ՏԿԱԻ¤ նախարար Արմեն Երիցյանը նման միտք հնչեցրեց. «Հայաստանի տարածքում գործում է մոտավորապես 5 հազար վերելակ: Դրանց 80 տոկոսն անմխիթար վիճակում է եւ մեծ մասը հիմնականում հին շենքերում է գտնվում: Մենք գնացել, նայել ենք բոլոր այդ վերելակները»:

 

Մանրամասն...