Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Նոյեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Ուրբաթ, 13 Նոյեմբեր 2015
Ուրբաթ, 13 Նոյեմբեր 2015 18:04 Հանրություն

ԴԱՀԿ-Ի ՄԵԴԱԼԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

 

Գաղտնիք չէ, որ մեզ մոտ վատ սովորություն է դարձել տեսնել այսբերգի միայն բարձունքը ու հենց այն դարձնել օրվա բամբասանքի ու տարբեր խոսակցությունների թեման: Սա իսկ եւ իսկ ասված է ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարման ծառայության մասին, որին հարմար առիթի դեպքում մեղադրում են չաշխատելու ու պետական բյուջեից գումար ծախսելու մեջ, կամ առնվազն անարգանքի սյունին գամում, թե անարդար են: Չէ, հենց այստեղ է, որ պետք է «ծուռ նստենք, շիտակ դատենք»:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 13 Նոյեմբեր 2015 18:50 )

Ուրբաթ, 13 Նոյեմբեր 2015 17:55 Լուրեր

ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԲԼԵՖՆԵՐԻ ՎԵՐՋԸ ԳԱԼԻՍ Է

 

 

Մինչ «Ոչ»-ի ճամբարն իրեն պատռում էր` նոր Սահմանադրության հանրաքվեի վերահսկողության թեմայով եւ թատերականացված տեսարաններ սարքում ID քարտերով քվեարկող քաղաքացիների թեմայով, ԿԸՀ-ն ամփոփեց խորհրդարանական կուսակցությունների կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովներում նշանակումների հարցը: ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը անդամներ են նշանակել բոլոր 1997 տեղամասային հանձնաժողովներում: Իսկ «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը «պակասորդ» են տվել` համապատասխանաբար 118 եւ 245 տեղամասային հանձնաժողովներում մարդ չնշանակելով:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 17 Նոյեմբեր 2015 15:56 )

Ուրբաթ, 13 Նոյեմբեր 2015 14:47 Փանջունի

 

 

ՈՏՔԻՑ ԿԱԽՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
(ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ)
Ոտքդ ո՞նց ա, ոտքդ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մանրամասն...

Ուրբաթ, 13 Նոյեմբեր 2015 00:00 Արտաքին Քաղաքականություն

ԱՄՆ-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՆՈՐ ԲԱՆ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՄՈԳՈՆԵԼ

 

Վերջին ժամանակներս քանիցս առիթ ենք ունեցել անդրադառնալ այն հանգամանքին, որ ռուս-ամերիկյան գլոբալ հակամարտությունն այս փուլում հարավկովկասյան տարածաշրջանում կիզակետվելու ակտիվ հակում է ցուցաբերում: Հիմնական սրացումները, թերեւս, կընթանան Վրաստանի շուրջ, սակայն մեզ համար առաջնայինն այն է, որ Հայաստանի ներքաղաքական ֆոնի եւ Ղարաբաղի շուրջ լարվածության նոր ալիքի վտանգը եւս կա:

Մանրամասն...


Ուրբաթ, 13 Նոյեմբեր 2015 00:00 Հանդիպում

ՍՊԱՐՏԱԿ ՄԵԼԻՔՅԱՆ. «ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵՋ ՉԿԱ ԱՅԴՔԱՆ ԴԵՄ, ՈՐ ԳՆԱՆ ՈՒ ԴԵՄ ՔՎԵԱՐԿԵՆ»

 

«Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցության ղեկավար, ՀՀԿ պատգամավոր Սպարտակ Մելիքյանը վերջերս հաճախ է լինում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Բանն այն է, որ ըստ լուրերի` Սպարտակ Մելիքյանի ֆինանսական գործերը բարվոք չեն: «Իրավունքն» այս եւ այլ հարցերի մասին խոսեց օրենսդիր մարմնի ներկայացուցչի հետ:

Մանրամասն...


Ուրբաթ, 13 Նոյեմբեր 2015 00:00 Լուրեր

ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻՆ ԿՈՌԵԿՏՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

 

Հայաստանում օտարերկրյա դեսպանները պետք է մնան կոռեկտության շրջանակներում: Անթույլատրելի է, որ նրանք միջամտեն Հայաստանի ներքին գործերին: NewsBook-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը` անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հնչեցրած այն տեսակետին, որ կոռուպցիան մեր երկրում խաթարում է ոչ միայն տնտեսության զարգացումը, այլ ժողովրդավարությունն ու իրավունքի գերակայությունը:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 18 Նոյեմբեր 2015 15:31 )

Ուրբաթ, 13 Նոյեմբեր 2015 00:00 Լուրեր

«ԳԵՐՄԱՆԻԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼՈՒ Է ՈՉ ԹԵ ԻՐ, ԱՅԼ ԵԱՀԿ-Ի ՇԱՀԵՐՈՎ»

 

Գերմանիան 2016 թվականին նախագահելու է ԵԱՀԿ-ում ու, ըստ էության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով խորհրդակցելու են այդ երկրի հետ: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում նշել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Վերոնշյալի մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ.

Մանրամասն...


Ուրբաթ, 13 Նոյեմբեր 2015 00:00 Լուրեր

«ԼԻՆԵԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՀԱՅՀՈՅԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի ներկայացուցիչների հետ, ովքեր նախագահին են ներկայացրել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ ՀԿԿ-ի մոտեցումները: Ինչպես նաեւ հանդիպման ժամանակ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ Ռուսաստանի Կոմկուսի Կենտկոմի քարտուղար Գ. Զյուգանովի խնդրանքով` ՀՀ նախագահին է փոխանցել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձի կապակցությամբ կուսակցության հուշամեդալը: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում նշեց Տ. Սարգսյանն ու մանրամասներ հաղորդեց մոտ մեկ ժամ տեւած հանդիպումից.

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 14 Նոյեմբեր 2015 21:48 )

Ուրբաթ, 13 Նոյեմբեր 2015 00:00 Հանրություն

ՎԹԱՐԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԸ ԿՍՏԱՆԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

 

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Գործադիրի որոշմամբ` կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը կհատկացվի 50 մլն դրամ` նոյեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում տեղի ունեցած Մոսկվա-Երեւան երթուղու ավտոբուսի վթարի հետեւանքով տուժած անձանց պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին կտրամադրվի 1,5 մլն դրամ, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բուժումը շարունակող 14 վիրավորներին` 700 հազարական դրամ, ավտոբուսի մյուս բոլոր ուղեւորներին` 500 հազարական դրամ, անհրաժեշտության դեպքում հուղարկավորության համար կտրամադրվեն սգո պարագաներ եւ տրանսպորտային միջոցներ: Ըստ պահանջի` կապահովվի ՌԴ հիվանդանոցներում բուժումը շարունակող անձանց վերադարձը ՀՀ` հոգալով տեղափոխման ծախսերը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ կառավարության ղեկավարին, տրանսպորտի նախարարին, Տուլայի նահանգապետին եւ առողջապահության ոլորտի բոլոր աշխատակիցներին: Վարչապետը գոհունակությամբ է փաստել ստեղծված հանձնաժողովի կատարած աշխատանքը եւ նշել, որ դժբախտ պատահարի ընթացքում աշխատել են օպերատիվ եւ աջակցել մեր քաղաքացիներին:

Մանրամասն...


Ուրբաթ, 13 Նոյեմբեր 2015 00:00 Սպառողի անկյուն

ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է ՈՉ ԹԵ ՈՐԱԿԻ, ԱՅԼ ՌՈՒԲԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ

 

Վերջին շրջանում հաճախակի են շրջանառվում լուրեր այն մասին, որ ռուսական շուկայում հայկական ձկնամթերքի արտահանման ծավալները կրճատվել են: Բացատրություններից մեկն այն է, որ կան որակական խնդիրներ, այլ վարկածով՝ փաստաթղթավորման՝ թե ԵՏՄ-ի հետ կապված դեռ փաստաթղթաշրջանառության առումով ընթացակարգային հարցեր կան:

Մանրամասն...


Ուրբաթ, 13 Նոյեմբեր 2015 00:00 Զարկերակ

ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՈՒՄՆ Ի՞ՆՉ ԿՏԱ ՄԵԶ

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս հրահանգեց՝ Հայաստանի հետ ստորագրել տարածաշրջանային միասնական հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու վերաբերյալ փաստաթուղթ: Այն մշակվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն եւ բավականին ժամանակ քննարկվել է Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների փորձագետների կողմից: Ինչու որոշվեց հենց այս պահին ստորագրել փաստաթուղթը, եւ ինչ կտա այն Հայաստանին: Այս հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:
Քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ փաստեց.

Մանրամասն...


Ուրբաթ, 13 Նոյեմբեր 2015 00:00 Զարմանք

 

 

Ինչպես հայտնի է, «Նոր Հայաստանի» ինքնահռչակ «փրկիչները» հավակնում են դեկտեմբերին ոտքի հանել տասնյակ հազարավոր մարդկանց եւ տապալել «ռեժիմը»: Իսկ թե իրենց հավակնությունների իսկական գինն ինչքան է, զարմանալիորեն երեւում է նրանց ուղեւորությունից Արմավիրի մարզ` ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ գլխավորությամբ: Հենց Փոստանջյանի վկայությամբ. «Միայն Քարակերտում հնարավոր եղավ խոսել հասարակության հետ: Արմավիրում երթի ընթացքում  միայն մարդիկ մոտեցան մեզ»: Իսկ Էջմիածնում Զարուհի Փոստանջյանին լսելու եկել էին ընդամենը 15 հոգի: Դե ինչ, դա զարմանալիորեն ցույց է տալիս, որ մարդիկ վաղուց եւ հիմնավորապես հոգնել են բոլոր տեսակի փրկիչներից:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 14 Նոյեմբեր 2015 12:32 )

Ուրբաթ, 13 Նոյեմբեր 2015 00:00 Մշակույթ

ՌՈՒՍ ՋԱԶՄԵՆԸ ԿԻՍԱԴԱՏԱՐԿ ԴԱՀԼԻՃԻՑ ԶԱՐՄԱՑԱԾ` ԱՆԵԿԴՈՏ ՀԻՇԵՑ

 

 

Սեպտեմբերին Մոսկվայի միջազգային երաժշտության տանը տեղի ունեցավ «Հայաստանի ջազային երաժշտության արտիստների երեկո» խորագրով համերգ` նպատակ ունենալով ռուս հանդիսատեսին ներկայացնել ջազի հայ երիտասարդ կատարողների` «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» ջազ-բենդի երաժշտարվեստը: Որպես պատասխան` հայկական կողմը` ի դեմս ՀՀ մշակույթի նախարարության եւ Ջազի հայկական ասոցիացիայի, օրերս Երեւանում հյուրընկալեց ռուս ճանաչված շեփորահար, ջազմեն ՎԱԴԻՄ ԷՅԼԵՆԿՐԻԳԻՆ եւ իր բենդին: Մանրամասն...


Ուրբաթ, 13 Նոյեմբեր 2015 00:00 Մշակույթ

«ՀԻՄԱ ԱՐԴԵՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԶԲԱՂՎԵԼ ԹԱՏՐՈՆՈՎ»

 

Երկարատեւ պայքարից հետո Աբովյանի քաղաքային թատրոնը ամիսներ առաջ կարգավիճակ ստանալուց հետո այժմ աշխատում է իսկական թատրոնի նման: Աբովյանցիներին ու թատրոնին այժմ միակ խանգարող հանգամանքը հանդիսանում է ցուրտ եղանակը, բայց ըստ թատրոնի գեղարվեստական ղեկավար ԱՇՈՏ ՉՏՉՅԱՆԻ դա էլ ժամանակավոր հանգամանք է, սակայն` լուծելի:

Մանրամասն...


Ուրբաթ, 13 Նոյեմբեր 2015 00:00 Թեմա

«ԼԵՎՈՆԻ ՄԱՀԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԽՈՐՀՐԴԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ»

 

Նոյեմբերի 11-ին ,Աստորիաե հյուրանոցի լողասենյակում հայտնաբերվել է թատերագետ Լեւոն Մութաֆյանի դին: Դեպքից ժամեր անց շրջանառվեց թատերագետի սպանության վարկածը, սակայն ավելի ուշ դատաբժշկական եզրակացության արդյունքներով պարզվեց, որ վերջինիս մահվան պատճառը ինֆարկտն է:

 

Մանրամասն...

Ուրբաթ, 13 Նոյեմբեր 2015 00:00 Առողջապահություն

ՈՐԴԻՍ ՄՌԱՅԼ Է, ԱՄՓՈՓՎԱԾ...

 

- Ի՞նչ է աշնանային դեպրեսիա ասվածը: Որդիս մռայլ է, ամփոփված... Կարելի է արդյո՞ք հակադեպրեսանտներ ընդունել: Հոգեբանի դիմել չի ցանկանում` հրաժարվում է:

 

Հարցին պատասխանել է ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս, հ.գ.թ., հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան ՍՈՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ.


Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Կիրակի, 15 Նոյեմբեր 2015 01:29 )

Ուրբաթ, 13 Նոյեմբեր 2015 00:00 Թեմա

«ԳԻՏԱԿՑԱԲԱՐ ԵՄ ԻՆՁ ՎՐԱ ԲԵՆԶԻՆ ԼՑՐԵԼ` ՓՈՐՁԵԼՈՎ ԿՅԱՆՔԻՍ ՎԵՐՋ ՏԱԼ»

 

Վերջին օրերի աղմկոտ պատմություններից մեկն էլ նոյեմբերի 10-ին Երեւանի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկի մոտակայքում 40-ամյա Լուսինե Սիմոնյանի ինքնահրկիզման փորձն էր: Դեպքն էլ ավելի սարսափազդու տեսք ուներ, հաշվի առնելով, որ Լուսինեի հետ էին նրա երկու մանկահասակ երեխաները: Առավել եւս, որ սա ամենեւին էլ կնոջ ինքնասպանության առաջին փորձը չէր, եւ եթե խնդիրը չլուծվի, ապա ոչ մեկը չի կարող ասել, որ էլի փորձեր չեն լինի:

Մանրամասն...