Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Նոյեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Երեքշաբթի, 17 Նոյեմբեր 2015
Երեքշաբթի, 17 Նոյեմբեր 2015 17:53 Քրեական

«ՎԵՃՆ ԷԼ, ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԵՂԵԼ Է ԱՂՋԿԱ ՊԱՏՃԱՌՈՎ»

 

Օրերս Շիրակի մարզի Ղարիբջանյան  գյուղում դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ: Տուժողը որովայնի շրջանում վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Սկզբում նա փորձել է թաքցնել, որ վնասվածքը ստացել է դպրոցում տեղի ունեցած վեճի ժամանակ, սակայն հետաքննության ընթացքում պարզվել է իրականությունը:

Մանրամասն...


Երեքշաբթի, 17 Նոյեմբեր 2015 17:48 Մշակույթ

ԵՐԲ ՄՈՒԼՏՖԻԼՄԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱԿ

ԵՐԵԽԱՆԵՐԸ ՎՏԱՆԳՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔԸ

 

«Տվեք ինձ առողջ սերունդ, եւ ես ձեզ կտամ նոր հասարակություն»,- այս ճշմարտությունը առավել արդիական է դառնում, երբ կանգնում ենք հարցի առաջ. ի՞նչ սերունդ ենք պատրաստում այսօրվա ու վաղվա   հասարակության համար: Եվ հատկապես ի՞նչ արժեքներով ենք  դաստիարակում երեխաներին, որոնց վաղը վստահելու ենք մեր երկրի ճակատագիրը: Ամեն ինչ բարի թվացող մուլտֆիլմերում դաժան, բայց զվարճալի տեսարաններն ու համակարգչային գերարագ խաղերը երեխային գամում են էկրանին: Հաճախ մուլտֆիլմերը փրկություն են դառնում բազբազբաղ ծնողների համար: Մինչդեռ  անհասկանալի սեռ ու տարօրինակ արտաքին ունեցող կերպարները դառնում են մեր երեխաների հերոսները, որոնց նմանվելու համար  երեխաները  ջանք չեն խնայում, բայց երբեմն ծնողները  օգնում են երեխաներին այդ հարցում:


Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 21 Նոյեմբեր 2015 13:43 )

Երեքշաբթի, 17 Նոյեմբեր 2015 16:32 Թեմա

ԳԼՈԲԱԼ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՎՏԱՆԳՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐՆ ԱՐԴԻ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

 

2015 թվականի անցած տասնմեկ ամիսները վկայում են գլոբալ անվտանգության ապահովման եւ նոր գլոբալ տնտեսակարգի ձեւավորման մոտեցումներում ընթացող լուրջ տեղաշարժերի մասին: Այս գնահատականի ճշմարտացիության մեջ համոզվելու համար դիմենք որոշ փաստաթղթերի: Եվ այսպես, սույն թվականի փետրվարին ընդունվեց National Security Strategy-ն (www.riasv.ru/entry/153240)` ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարությունը (այսուհետ` Ռազմավարություն): Այս Ռազմավարության հիման վրա Շտաբների պետերի միավորված կոմիտեն` զինված ուժերի զորատեսակների, շտաբների պետերի եւ միավորված հրամանատարության հրամանատարների մասնակցությամբ, ս.թ. հուլիսի 1-ին հրապարակեց National Defense Strategy-ն (http://inosmi.ru/op_ed/20150703/2289228558.html)` Ամերիկայի Միացյալ Նահանգների Ազգային ռազմական ստրատեգիան (այսուհետ` ԱՌՍ): Ներկայացնենք որոշ հատվածներ այդ փաստաթղթերից: Եվ այսպես, ողջունելով «կայուն եւ բարգավաճող Չինաստանի ամրապնդումը»` Ռազմավարությունում նաեւ նշվում է. «Թեեւ մրցակցություն (նկատի ունի Չինաստանի հետ- Ա.Գ.) անպայման լինելու է, մենք չենք հավատում առճակատման անխուսափելիությանը: Միեւնույն ժամանակ, մենք մրցակցությամբ կզբաղվենք ուժի դիրքերից` պնդելով, որպեսզի Չինաստանը պահպանի միջազգային նորմերը եւ կանոններն ամենատարբեր հարցերում` ծովում անվտանգությունից մինչեւ առեւտուր եւ մարդու իրավունքներ: Մենք սեւեռուն կհետեւենք Չինաստանի ռազմական արդիականացմանը եւ Ասիայում նրա ներկայության ընդլայնմանը»:

Մանրամասն...


Երեքշաբթի, 17 Նոյեմբեր 2015 16:28 Հանդիպում

ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆ. «ՄՏՔԻՍ ԾԱՅՐՈՎ ՉԵՄ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ»

 

«Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին  նախագծին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը չի քվեարկել, մինչդեռ օրենսդիր մարմնի ներկայացուցիչը «Իրավունքի» հետ զրույցում պնդեց հակառակը` կողմ եմ քվեարկել նախագծին:

Մանրամասն...


Երեքշաբթի, 17 Նոյեմբեր 2015 16:21 Հանդիպում

«ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՅՏՆԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԸ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ»

 

Երեկ մեկնարկել է Ազգային ժողովի հերթական քառօրյան, որի օրակարգում 2016թ. պետական բյուջեի նախագիծն է, որն արդեն քննարկվել է ԱԺ մշտական հանձնաժողովներում: Բյուջեի ընդհանուր նկարագրի եւ դրանից բխող այլ հարցերի շուրջ զրուցեցինք ՀՀ ֆինանսների նախարար ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ, ով նախ անդրադարձավ նախագծում ներառված համեմատաբար համեստ տնտեսական աճին` նկատելով.

Մանրամասն...


Երեքշաբթի, 17 Նոյեմբեր 2015 16:15 Զարմանք

 

Քանզի աշխարհում վատ լուրերը շատ են` այս անգամ սկսենք թեեւ զարմանալի, բայց, այնուամենայնիվ, դրական լուրով: Այս տարվա Գրին քարտի խաղարկության արդյունքներից հետո կարծիքներ հնչեցին, որ Հայաստանից արտագաղթողների թիվն ավելացել է մոտ տասն անգամ: Սակայն Միգրացիոն ծառայության պետ ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԸ, ով միգրացիայի հետ կապված բոլոր թվերին գերազանց տիրապետում է, դա համարում է, մեղմ ասած, ոչ հավաստի. «Արտագաղթի թեման կարող է լավ շահարկման թեմա լինել: Եթե ինչ-որ մի բան ուզում են ասեն` վատ է, էլ պետք չէ այս կամ այն ոլորտի քաղաքականությունը վերլուծել ու գնահատել: Պետք է պարզապես ասել` մարդիկ մեկնեցին: Ինչի հիման վրա են  ասում`  արտագաղթի տեմպերի ավելացման մասին խոսելիս»: Ավելին, նույնիսկ անցյալ տարվա համեմատ` արտագաղթի տեմպը մի քիչ նվազել է. «Բացասական մնացորդը յոթ-ութ տոկոսի չափով նվազել է»:

Մանրամասն...


Երեքշաբթի, 17 Նոյեմբեր 2015 16:11 Լուրեր

«ՍՈՎՈՐԱԲԱՐ, ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՎԵԼԻ ՔԻՉ Է ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՆՈՒՄ»

 

«Գյումրիում որեւիցե լարվածություն` ընտրատարածքները բաժանելու հետ կապված, գոյություն չունի, դրանք անլուրջ խոսակցություններ են: Իրականության հետ աղերս չունի, որ մեկին շատ ընտրատարածք է տրված, մյուսին` քիչ: Այսինքն` այնպես չէ, որ Մարտուն Գրիգորյանը զբաղեցրել է ողջ ընտրատարածքները, մի մասը ինքն է վերցրել, մի մասը` ես, մի մասը` նախկին քաղաքապետը, մի մասը` գործող քաղաքապետը»,- մեզ հետ զրույցում անդրադառնալով մամուլում հնչող տեսակետներին, որ Գյումրիում ամենաշատ ընտրատարածքները վստահվել են Մարտուն Գրիգորյանին, որն էլ նպաստել է այս օրերին` Գյումրիում լարվածությանը, ասաց ԱԺ ՀՀԿ պատգամավոր ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 20 Նոյեմբեր 2015 15:16 )

Երեքշաբթի, 17 Նոյեմբեր 2015 15:59 Թեմա

ՓԱՐԻԶԻ ՑՆՑՈՒՄԸ ԵՎ ՄԵՐ ՄԱՆՐԻԿ ԳԶՎՌՏՈՑՆԵՐԸ

 

Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած լպիրշ ահաբեկչությունների շարանը անպայման ինչ-որ փոփոխությունների կբերի ե՛ւ աշխարհում, ե՛ւ Եվրոպայում, ե՛ւ Մերձավոր Արեւելքում: Մասնավորապես Եվրոպայում կտրուկ ընկել է Անգելա Մերկելի վարկանիշը, քանզի հենց Գերմանիայի իշխանություններն էին Եվրոպայի դռները լայն բացել իսլամ փախստականների առջեւ, եւ ահա... Ի դեպ, նույն Եվրոպայում անտեսվում էր այն իրողությունը, որ, չգիտես ինչու, փախստականների զանգվածում գերակշռում են տղամարդիկ, որ նրանցից շատ-շատերը հաջողացրել էին կորցնել անձնագրերը, բայց չգիտես ինչու «այֆոնները» կորցնող գրեթե չկար, անտեսվում էին նաեւ մամուլի հրապարակումները, ուր նույն անձի լուսանկարը կար որպես  «Իսլամական պետության» գրոհայինի, իսկ կողքը դրված էր Եվրոպա ժամանած «փախստականի» կարգավիճակով...

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 18 Նոյեմբեր 2015 15:25 )

Երեքշաբթի, 17 Նոյեմբեր 2015 15:32 Գլխավոր Էջ

ՓԱՐԻԶՅԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ԿՎԵՐԱԾՎԻ ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ՑՈՒՆԱՄԻԻ

 

Մանրամասների մասին, թե ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 13-ին Փարիզում, այս օրերին շատ է խոսվել եւ նոր բան ասել արդեն հնարավոր չէ: Եվ հասկանալիորեն՝ Ֆրանսիայի համար նախադեպը չունեցող փարիզյան այդ ահաբեկչության թեման տեղափոխվել է մեկ այլ հարթություն՝ առաջ քաշելով այս ընդհանրական հարցը՝ ինչ է դրան հետեւելու:

Մանրամասն...


Երեքշաբթի, 17 Նոյեմբեր 2015 12:35 Լուրեր
Պարգեւատրվել են երիտասարդները

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 17-ին Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության մի շարք բուհերի ուսանողական խորհուրդների նախագահների եւ երիտասարդության հետ տարվող աշխատանքների ղեկավարների:

Երիտասարդները պարգեւատրվել են Ազգային ժողովի նախագահի հուշամեդալներով եւ շնորհակալագրերով, ինչպես նաեւ Ազգային ժողովի պատվոգրերով: 

Շնորհավորելով պարգեւատրվածներին՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշել է. «Պետության զարկերակը երիտասարդներն են, նրանք են երկրի շարժիչ ուժը: Ապագան ձերն է. դուք պիտի կարողանաք նորովի դիտարկել ձեր դերը պետության կայացման գործում: Ձեզ ժառանգաբար փոխանցված անկախության դրոշակակիրը պիտի դառնանք: Այսօր ՀՀ Նախագահի ուշադրության կենտրոնում են երիտասարդությանն առնչվող հարցերը, եւ ձեզ վերաբերող լուրջ ծրագրեր են իրականացվում երկրում: Անցնելով փորձությունների ճանապարհով՝ հայ երիտասարդները հաջողությունների են հասնում կրթության, գիտության ոլորտներում՝ միաժամանակ սրբորեն պաշտպանելով երկրի սահմանները, ծառայելով հայոց բանակում»:

Արարողությանը ներկա էին ԱԺ երիտասադության հարցերով զբաղվող հանձնաժողովի պատգամավորները՝ հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ԱՊՀ ՄԽՎ կրթության եւ գիտության հանձնաժողովի փոխնախագահ Հայկ Բաբուխանյանը, ՀՀ ԿԳՄ հանձնաժողովի պատգամավոր Բազմասեր Առաքելյանը:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 17 Նոյեմբեր 2015 13:06 )